Օրվա լրահոսը

Հոկեյ խաղում են իսկական տղամարդիկ

Թե որտե՞ղ է ծնվել տափօղակով հոկեյը, պատմական տեղեկությունները հակասական են: Օրինակ, Հոլանդիայում հայտնաբերված 16-րդ դարի՝ ցայսօր լավ պահպանված նկարներում հստակ պատկերված են մարդիկ, որոնք սառույցի վրա ժամանակակից հոկեյին նմանվող ինչ-որ խաղ են խաղում: Հնարավոր է, որ դա հենց հոկեյի նախածնունդն է: Սակայն այսօր հոկեյի հայրենիքը պաշտոնապես համարվում է Կանադան, որտեղից էլ այս մարզաձեւը տարածվել է

«Առավոտն» ու «Միրը» կազմակերպում են ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի 3-րդ մրցաշարը

«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը (ՄՀՌԸ) «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, կազմակերպում են լրատվամիջոցների աշխատակիցների մասնակցությամբ սեղանի թենիսի ավանդական՝ 3-րդ մրցաշարը: Մասնակցել ցանկացողները լրատվամիջոցի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով հաստատված հայտը մինչեւ նոյեմբերի 16-ը պետք է ներկայացնեն «Առավոտ» օրաթերթի խմբագրություն (Արշակունյաց 2, 15-րդ հարկ)՝ Աշոտ Հակոբյանին, կամ «Միր» ՄՀՌԸ (Արշակունյաց 2,

Հաղթում է խելամիտ զգուշավորությունը

Մոսկվայի «Նացիոնալ» հյուրանոցում մեկնարկած աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ օրվանից հետո «խաղաղ» մթնոլորտ է, բայց այդ բառը պատահական չէ, որ առել ենք չակերտների մեջ: Երբ բազմափորձ գայլերն են իրար դեմ-հանդիման դուրս գալիս, ամեն մի անզգույշ շարժում անխուսափելիորեն պատժվում է: Ասվածը, ասես, հենց շախմատի մասին է, առավել եւս, երբ մրցակիցները աշխարհի ներկայիս գործող ուժեղագույն

Խոզի գրիպը խառնեց բոլոր պլանները

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականն աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլի ուսումնամարզական հավաքն այս օրերին պետք է շարունակեր Թեոդոսիայում: Սակայն մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ վերջին պահին, տեղեկանալով Ուկրաինայում «խոզագրիպի» պատճառով ստեղծված իրավիճակին, որոշել է հրաժարվել արտագնա հավաքից: «Այնտեղի արտակարգ իրավիճակի մասին տեղեկացա հեռուստաէկրանից: Զանգեցի Ուկրաինայի իմ գործընկերներին եւ անձնական ծանոթներին: Համոզվելով,

ՄԱՐԶԵՐԸ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ

Հայաստանի թատերական գործիչների միավորման քարտուղար Սոնա Մելոյանը համաձայն չէ վերջին շրջանում շրջանառվող հայտարարություններին, թե հայկական թատրոնը ճգնաժամ է ապրում. «Համենայնդեպս, արտասահմանցի փորձագետները արձանագրում են, որ երիտասարդ ռեժիսուրայի թատերական այսպիսի բում, ինչպիսին վերջին շրջանում մեր երկրում է, չկա տարածաշրջանի մյուս երկրներում»: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տիկին Մելոյանն ասաց, որ Երիտասարդ թատերական ռեժիսորների հանրապետական 4-րդ փառատոնն

ՆՎԻՐՎԱԾ ՉԹՉՅԱՆԻՆ

Վերջերս Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը եւ Արմավիրի մարզային գրադարանը Արմավիրի թիվ 2 երաժշտական դպրոցում կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի ծննդյան 80-ամյակին: Ցերեկույթը վարում էր Խնկո – Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նոտաերաժշտական բաժնի վարիչ Հ. Հովհաննիսյանը, որը ներկայացրեց Գեղունի Չթչյանի ստեղծագործական ուղին: Անհանգիստ, որոնող, հարուստ ներաշխարհի տեր Գեղունի Չթչյանի ստեղծագործությունները բարձր են

ԵԿԵՂԵՑԻ 3 ՀԱՅԻ ՀԱՄԱ՞Ր

2006թ. Թուրքիան վերանորոգեց եւ որպես թանգարան վերաբացեց Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին: 1191թ. կառուցված Կեսարիայի Սբ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերականգնվել է ու կօծվի նոյեմբերի 8-ին: Մալաթիայի կենտրոնում գտնվող 250-ամյա հայկական եկեղեցու վերականգնման նախաձեռնությունն ու ծախսերը ստանձնել են մզկիթների կառուցման քաղաքային վարչության ներկայացուցիչները: Դիարբեքիրում սկսվել են Սբ. Կիրակոս եկեղեցու վերականգնման աշխատանքները, տեղեկացնում է turkaget.wordpress. com-ը եւ հավելում,

Քաղաքականություն՝ մշակույթի համար

Կամ՝ ինչպես փրկել մշակութային ժառանգությունը Նոյեմբերի 5-8-ը Երեւանում անցկացվում է «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն՝ մշակույթի համար» խորագրով տարածաշրջանային գիտաժողով, որը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի, ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Երեկ «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում կազմակերպված կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես եկան ԱՊՀ անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները: Գիտաժողովին մասնակցելու ցանկություն չէին հայտնել Վրաստանը,

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ

Այս սկզբունքով է ստեղծագործում կոմպոզիտոր Աշոտ Բաբայանը Կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի «Սպիտակ» սիմֆոնիան ներկայացվել է պետական մրցանակի: Արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը փաստել է, որ գրեթե չունենք 1988թ. երկրաշարժի հետ կապված գեղարվեստական մեծակտավ գործեր: «Աշոտ Բաբայանը գրել է գործ, որտեղ միավորվում են սիմֆոնիկ, ժողովրդական գործիքների նվագախմբերի, մենանվագ ալտ գործիքի, մնջախաղի եւ կինոժապավենի հնարավորությունները… «Սպիտակ» սիմֆոնիան առանձնանում

Ի՞նչ իմաստ ունի

Վերջին շրջանում ՀՅԴ պատասխանատու գործիչներն Արցախի քաղաքական ուժերի հասցեին հնչեցնում են, մեղմ ասած, կշտամբանքներ: Մեկնարկը տվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ հոկտեմբերի 16- ի հանրահավաքում «արձանագրելով» Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրությունների նկատմամբ «Ղարաբաղի պասիվ կեցվածքը»: Մեկ անգամ առիթ եմ ունեցել ասել, որ հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված լսումներին ես նախապատրաստվել էի

ԲԼՈԳԵՐՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԴԵՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Այնուամենայնիվ, կան նաեւ բլոգերներ, որոնք վստահ են՝ «ֆուտբոլային դիվանագիտությունը փորձ է ինչ-որ բան փոխելու» «Հավասարակշռված նյութ պատրաստելը դժվար կլինի,- նախազգուշացրեց ինձ բլոգեր Ռուբեն Մուրադյանը, որը տրամադրեց մի քանի հղումներ՝ այլ բլոգերների, որոնք անդրադարձել են հայ-թուրքական արձանագրություններին:- Դրական գնահատականներ այս գործընթացին եւ այդ արձանագրություններին ոչ մեկը չի տվել»: Սակայն նշենք, որ ինքը՝ Ռուբեն Մուրադյանը իր «Ուզողի»

ԱՔՉԱՄԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրերս հայտնի թուրք պատմաբան եւ հրապարակախոս, դոկտոր Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության մասին դասախոսություններ է կարդացել Ֆիլադելֆիայի La Salle University համալսարանում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է ինքը՝ Աքչամը: «Մասնավորապես, ես Ֆիլադելֆիայի ուսանողների համար դասախոսություններ եմ կարդացել Հայոց ցեղասպանության պատմական պատճառների եւ նախադրյալների մասին: Այդ հարցում հատկապես կարեւոր է այն, որ հենց Թուրքիայի քրիստոնեական փոքրամասնություններին պաշտպանելու

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

Հայաստանի կրթական համակարգում ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրին համապատասխան լայնածավալ բարեփոխումներ կիրականացվեն: ԵՄ կրթական համակարգի՝ Հայաստանի կրթական համակարգում ընդլայնման ծրագրի հաստատման եւ իրականացման աշխատանքային խմբի՝ նոյեմբերի 6-ի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել է քառամսյա ժամկետում մշակել բարեփոխումների ծրագիր: Նպատակն է՝ Հայաստանի միջին մասնագիտական, բուհական, հետբուհական կրթական համակարգը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Բարեփոխումները

Դասը վարում են ՏԻՄ ներկայացուցիչները

Կամ քաղաքացիական դաս՝ հանրակրթական դպրոցներում 1996-ի նոյեմբերի 10-ին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ինքնակառավարման ընտրություններ: Ուստի այս կապակցությամբ անցկացվող 10-օրյա միջոցառումների շրջանակներում երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ԿԳՆ-ի եւ «Հայաստանի համայնքների ասոցիացիայի» նախաձեռնությամբ ՀՀ հանրակրթական դպրոցներում մի շարք պաշտոնյաներ, վարչական շրջանների աշխատակիցներ քաղաքացիական դաս անցկացրին բարձր դասարանցիների շրջանում: «Առավոտը» շրջայց կատարեց դպրոցներում՝ պարզելու, թե որքանով

«ՊՐԱԿՏԻԿ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ»

Այս եզրակացությանն են եկել Տնտեսագիտական համալսարանի կազմակերպած աշխատանքի տոնավաճառին մասնակցած աշխատաշուկայի ներկայացուցիչները: Հանդիպում գործատուի եւ ապագա մասնագետի միջեւ. երեկ «Կոնգրես» հյուրանոցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կազմակերպած աշխատանքի տոնավաճառն այսպես կարելի է բնութագրել: Այդ շրջանակներում ՀՀ-ում գործող 20-ից ավելի կազմակերպություններ իրենց գործունեությունը ներկայացրին ուսանողներին՝ միաժամանակ ծանոթանալով այն ուսանողական համակազմին, որոնք հետագայում կդառնան իրենց ընկերության աշխատակիցները:

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ

Նրանք ամենատարբեր պատճառաբանություններն են հորինում՝ մտածելով, որ եթե աշխատանքի ընդունեն հատուկ կարիքավոր խմբի մարդկանց, դրանից աշխատանքը կտուժի, իրենք էլ ծախսի տակ կընկնեն: Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալության տվյալների՝ Հայաստանի զբաղվածության կենտրոններում գրանցված 1156 հաշմանդամ մարդկանցից աշխատանքի է տեղավորվել ընդամենը 68-ը: Սրանք տեսողական, տեղաշարժվելու կամ այլ խնդիրներ ունեցող գործազուրկների մասին դեռ պաշտոնական տվյալներն

Նարնջագույն հեղափոխություն չեղավ

Կարծում է «ԱրմենՏելի» տնօրենը՝ «Օրանժի» մուտքի վերաբերյալ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է բջջային կապի 3-րդ օպերատոր «Օրանժ» ընկերության սակագների եւ առաջարկվող ծառայությունների վերաբերյալ: Համեմատելով իր ղեկավարած ընկերությունը «Օրանժ Արմենիայի» հետ, Ի. Կլիմկոն նշել է. «Ոչ մի նարնջագույն հեղափոխություն էլ չեղավ: Ինչպես ինտերնետի, այնպես էլ բջջային կապի տրամադրման

ԴՈԼԱՐԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ

Աշխարհի առաջատար երկրների կենտրոնական բանկերը, փորձելով ապահովագրել իրենց պահուստները դոլարի անկումից, ակտիվորեն գնում են եվրո եւ իեն: Չի բացառվում, որ մոտ ապագայում ճապոնական եւ եվրոպական արժույթների նկատմամբ պահանջարկը կշարունակի աճել, իսկ դոլարի մասնաբաժինը ոսկու պահուստներում կկրճատվի: Այս մասին տեղեկացնում է «banker.am» կայքէջը: Վերջինս հղում անելով «Barclays Capital»-ին՝ նշում է, որ երկրորդ եռամսյակին ձեռք բերված դոլարի

ԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՍՏՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԱՆՓՈՓՈԽ

Հայաստանի 2010-ի պետական բյուջեի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են շուրջ 242 մլրդ դրամ: Կենսաթոշակի միջին չափը սահմանվել է մոտ 23 հազար դրամ, նվազագույն աշխատավարձի չափը՝ 30 հազար դրամ, սպայական անձնակազմի զինծառայողների, շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների բազային կենսաթոշակի ամսական չափը՝ 5 800 դրամ, սոցիալական եւ ապահովագրական կենսաթոշակների հիմնական չափը՝ 8 հազար, իսկ

ՇԵՆՔԸ ԾԱԽԵԼ Է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ՈՐ ՊԱՐՏՔԵՐԸ ՓԱԿԻ

Երեկ կառավարության նիստում որոշվել է փոփոխություններ կատարել «Աշխատանքային օրենսգրքում»՝ աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները պարզեցնելու համար: Նախատեսվում է աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում՝ ծանուցման, արձակման նպաստի վճարման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրվելու դեպքում՝ վերջնահաշվարկի, փորձաշրջանի ընթացքում աշխատանքի վարձատրության կարգավորման նոր մեխանիզմներ, ինչպես նաեւ ներդնել աշխատանքային բանավոր պայմանագրի ինստիտուտը: Նիստում հավանության է արժանացել նաեւ քաղաքացիական ծառայողների բազային

Զբոսաշրջիկի սիրտը «շալախո» է ուզում

«Ինձ թվում է, բավականաչափ միջոցառումներ չեն կազմակերպվում արտասահմանում Հայաստանը ներկայացնելու համար, ձեր երկիրը գեղեցիկ է, բայց թերանում են գովազդելու հարցում»,- երեկ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում «Առավոտին» նման կարծիք հայտնեց Հունաստանի «Nerus» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Վասիլենա Նեդելչեւան: «Ասպար Ուայլդ-տուր» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Մարիամ Կիրակոսյանի կարծիքով եւս Հայաստանը արտերկրում ներկայանալու խնդիր ունի. «Զբոսաշրջիկներին ներկայացնում են շաբլոն վայրերը, զբոսաշրջիկը

ԳԾԱՏԵՐԵՐԸ ԻՆՔՆԱԳԼՈ՞ՒԽ ԵՆ

Մայրաքաղաքի երթուղիները սպասարկող գծատերերի կարծիքով, երթուղիներն իրենց սեփականությունն են, իրենց ուզած պահի կարող են գիծ դուրս չգալ, երթուղուց շեղվել, գործադուլ անել եւ այլն: Նախօրեին, վաղ առավոտից գծատերերի պահանջով մի քանի միկրոավտոբուսների եւ ավտոբուսների վարորդներ գործադուլ էին հայտարարել: Մասնավորապես՝ թիվ 15, 2, 123, 65 եւ այլ երթուղայինների սպասող ուղեւորները ստիպված էին ժամերով կանգնել կանգառներում կամ երթեւեկել

ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՆԱԵՎ ԿԱՊԱՆՈՒՄ

Նոյեմբերի 5-ը՝ Հետախույզի օրը, ամեն տարի նշվում էր Կապանի զորամասերում: Այս տարի առաջին անգամ այն նշվեց մեծ հանդիսությամբ՝ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում, որին մասնակցում էին Կապանի տարածաշրջանի զորամասերի զինծառայողները: Հանդիսությանը ներկա էին նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան գոյամարտի նախկին հետախույզներ: Նրանք ողջունեցին եւ շնորհավորեցին բոլոր հետախույզներին: Հետադարձ հայացք նետելով անցյալին՝ պատմեցին, թե որքան

Տերտերի թոռը «30 ոսկով» չի դավաճանի

Հերքելով մամուլի հրապարակումներն այն մասին, որ Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը Սամվել Ալեքսանյանից 30 հազար դոլար է ստացել՝ 8-րդ ընտրատարածքում ընտրապայքարին մասնակցությունը դադարեցնելու համար, երեկ «Առավոտի» հետ զրույցում Դավիթ Հակոբյանը համեմատություն անցկացրեց 2007-ի խորհրդարանական ընտրությունների հետ: Նա վերհիշեց, որ այն ժամանակ «իմ գլխավոր բժշկի վրա ճնշում էին գործադրում, որպեսզի նա էլ իմ վրա ճնշում գործադրի

ԽՈՇՏԱՆԳՈՂՆԵՐԸ ԵՎ ԽՈՇՏԱՆԳՎՈՂՆԵՐԸ ՓՈԽՎԵՑԻՆ ՏԵՂԵՐՈՎ

Դա են ապացուցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի անցած տարիների զեկույցները Մի առիթով արդեն նշել ենք, թե պատմությունը մեր երկրում կրկնվում է, համենայնդեպս՝ մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների մասով, եւ առաջարկել էինք գտնել 10 տարբերություն 1996-ին եւ 2008-ին այս ոլորտում առկա այն իրողությունների միջեւ, որոնք իր զեկույցներում արձանագրել էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեն: Շարունակում ենք թեման՝ այս անգամ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ

«ՌԻԱ-Նովոստի» ռուսական լրատվական գործակալության նախաձեռնությամբ դեկտեմբերին Մոսկվայում կկազմակերպվի ԱՊՀ անդամ երկրների լրատվամիջոցների համաժողով: Այս մասին, ըստ «Արմինֆոյի», երեկ հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը: Նա հավելեց, որ այդ համաժողովում կքննարկվեն տպագիր մամուլի տպաքանակի անկմանը, ԶԼՄ-ների հանդեպ հանրային վստահությանը եւ այլ խնդիրների վերաբերող հարցեր: Ա. Սաղաթելյանը հայտնեց նաեւ, որ Հայաստանի

Միայն խելամիտ ժամկետում

ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ մամուլի ասուլիսում խոսեց այն մասին, որ «ՀՀ նախագահի արտաքին նախաձեռնող քաղաքականության արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որ գրեթե աշխարհի բոլոր երկրները, բացառությամբ Ադրբեջանի, դրական են արտահայտվում նախագահ Սարգսյանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը, եւ մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի եւ աշխարհի ուժային կենտրոնների կարծիքները համընկնում են

«Իրարամերժության փոխարեն՝ հավաքական բնազդ»

ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանն առաջարկում է «տալ դադար» ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին, ասաց, որ այս հարցի վերաբերյալ արդեն հնչել են հնարավոր եւ անհնարին, «կողմ» եւ «դեմ» բոլոր կարծիքներն ու փաստարկները, եւ այժմ ժամանակն է, որ բոլորը գիտակցեն հետեւյալը՝ այս պայմաններում անընդհատ բզբզել

«ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ ՉԵՆՔ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ»

2010-ի բյուջեից ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը սպասելիքներ չունի – Խորհրդարանական հանձնաժողովներում դեռ քննարկվում է 2010-ի բյուջեն, պատգամավորները հարցեր են տալիս, առաջարկություններ են անում, բայց դրանք ոչ մտնում են բյուջեի մեջ եւ ոչ լուրջ հետք են թողնում: Սա՝ իմ տպավորությամբ, իսկ դուք ի՞նչ եք կարծում: – Իմ տպավորությամբ եւս այս քննարկումները կարծես չունեն այն բովանդակային

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԴԱՐՁԱՎ 52 ՏԱՐԵԿԱՆ

Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանն իր տարեդարձը կնշի անազատության մեջ Այսօր լրանում է արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, գնդապետ ու քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ծննդյան 52-ամյակը: Իր ծննդյան տարեդարձը հրամանատարն արդեն երկրորդ անգամ նշելու է անազատության մեջ: Առաջիններից մեկը, ով շնորհավորել է Ս. Միքայելյանի ծննդյան տոնը, «հաղթած վանատուրցիներն են»: Սասունի համագյուղացիները երեկ խմբագրությանը փոխանցած իրենց շնորհավորանքը հենց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031