Օրվա լրահոսը

ԻՍԿԱԿԱՆ «ԴՐԱԽՏԱՎԱՅՐ»

Աշխարհի առաջնությունը, որի առիթով Գերմանիան հեղեղել են միլիոնավոր արտասահմանցի ֆուտբոլասերներ, անասելի լարված ու բեղուն ժամանակաշրջան է նաեւ… Բեռլինի «գիշերային թիթեռնիկների» համար: Բորդելների մուտքերի առջեւ անպակաս են նյարդերը հանգստացնել ցանկացող բորբոքված ֆուտբոլասերների հերթերը: Վերջինները, մինչեւ հաճույք վայելելու իրենց հերթը հասնի, հաճախ սպասում են երկու եւ ավելի ժամ: Իսկ «նանարներն» այդ ընթացքում աշխատում են հարվածային տեմպերով՝ օրական

Հակասեյսմիկ համաժողով

Սեյսմամեկուսացումը Հայաստանում զարգանում է 1993-ից եւ մինչեւ այսօր մեր երկրում կառուցվել է 30-ից ավելի սեյսմամեկուսացված շենք: Այս թվով մենք առաջատար ենք ամբողջ աշխարհում: Երեկ Ամերիկյան համալսարանում «Արդի հակասեյսմիկ տեխնոլոգիաները եւ սեյսմիկ վտանգի նվազման գործում դրանց դերը» թեմայով ասուլիսի ժամանակ այսպես ասաց Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը: Հակասեյսմիկ տեխնոլոգիաների միջազգային ընկերակցության, Սեյսմակայուն շինարարության հայկական

ՊԱՐԶ, ԲԱՅՑ՝ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

… Անդադար կլսեն, բայց չեն հասկանա, շարունակ կնայեն, բայց չեն տեսնի, որովհետեւ այս ժողովրդի միտքը թանձրացել է, նրանք խցել են իրենց ականջները եւ փակել են իրենց աչքերը, որպեսզի չլինի թե իրենց աչքերը տեսնեն, եւ ականջները լսեն, մտքերը հասկանան ու դարձի գան… * * * … Անդադար կնայեն, բայց չեն տեսնի, շարունակ կլսեն, բայց չեն հասկանա,

«Շունն ու կատուն»՝ 21-րդ դարում

Քեռի քուչին, Միսթր Քեթը, Գմփո գամփռը, չղջիկներն ու ագռավները «Մետրո» թատրոնի տնօրեն Վիգեն Ստեփանյանի «Շունն ու կատուն» պիեսի հերոսներն են: Օրերս Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ ներկայացման պրեմիերան: Այն Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի արդիականացված տարբերակն էր: Ուղղակի այստեղ փիսոն ուստա չէր, այլ Միսթր Քեթ, խոսում է անգլերեն, թիկնապահ էլ ունի՝ Գմփո գամփռը: Վ.

ՌԵԺԻՍՈՐՆ ՈՒ ՀՈԳԵԲԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ

Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում բեմադրության է պատրաստվում Լուկաս Բերֆուսի «Մեր ծնողների նեւրոզները» դրաման, որի բնօրինակը վերնագրված է «Մեր ծնողների սեռական նեւրոզները»: Բեմադրող ռեժիսորն է Սուրեն Շահվերդյանը: Ըստ մեր հավաստի տեղեկության, այսօր կկայանա բեմադրության փակ դիտումը: Հայ թատերարվեստի պատմության ընթացքում առաջին անգամ բեմադրության փորձերին հրավիրված է հոգեբան: Վերջինս հանրապետության ճանաչված մասնագետներից է՝ Խաչատուր Գասպարյանը,

«Հայկական» ժամանց

Մի գիշեր ստրիպ-ակումբում Գործակատարի 15 տարվա փորձով 53-ամյա տիկին Մարուսը արդեն 5 տարի է, որ փոխել է զբաղմունքի տեսակը. «զալի վարիչի» կարգավիճակով ղեկավարում է Երեւանի կենտրոնում գտնվող զվարճանքի օբյեկտներից մեկի սպասարկման սրահի ցերեկային եւ գիշերային աշխատանքը: Նրան մոտեցանք գիշերային հերթափոխի ընդմիջմանը: Մինչ այդ՝ տիկին Մարուսը ձեռքերը կողքերին կանթած կամ կզակի տակ, հետեւում էր ստրիպ-պարուհիների աշխատանքին,

ԱՊՐՈՒՄ-ԶՎԱՐՃԱՆՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ

Մինչ «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը»՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ երիտասարդների հեռանկարների վերաբերյալ համաժողովներ է հրավիրում, իսկ երիտասարդության հարցերով փոխնախարար Արթուր Պողոսյանը ճոռոմ մտքեր է հնչեցնում մարզաբնակ երիտասարդության հանդեպ պետության հոգածության մասին, գյուղերում երիտասարդները չեն իմանում ինչպես պարապը լցնել: Արարատի մարզի Զովաշեն գուղի գյուղապետ Հրայր Հակոբջանյանը չի հիշում, թե վերջին անգամ Երեւանից ե՞րբ են երգիչ-երգչուհիներ կամ

«Լենինի գլուխը քանդակագործի հացն էր»

Հիշում է մոսկվաբնակ արվեստագետ Գեորգի Հարությունյանը, որն այժմ թագավորական զենք ու զրահ է պատրաստում: Շուրջ 40 տարի Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցը ԽՍՀՄ հանրապետությունների հրապարակներում տեղադրված Լենինի 30-ից ավելի քանդակների հեղինակ է: Նա հետաքրքիր միջադեպեր է հիշում ԽՍՀՄ տարիներին արվեստագետներին թելադրված «կարգուկանոնից» ու դժվարություններից: – Լենինի գլուխներ քանդակելը շահութաբե՞ր գործ էր: – Որտեղ կա պլան, այնտեղ

ԵՐԵԽԱՅԻՆ ՏԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉՏԱՆԵԼ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Մասնագետների, ծնողների եւ երեխաների կարծիքները «Եթե ինձ հարցնեն, թե ով է Արամ Խաչատրյանը ու պատասխանեմ, որ մի ամերիկյան երգիչ, կամ էլ չիմանամ նոտաները, բա ամոթ չէ՞»,- 6-րդ դասարանի աշակերտուհի Անի Մինասյանը հպարտ է, որ հաճախում է երաժշտական դպրոց։ «Ընկերներս ձգտում են ֆուտբոլով կամ այլ սպորտաձեւով զբաղվել լավ կեցվածք ունենալու համար։ Սակայն եթե սպորտը կեցվածք է

Հեռախոսային աղետ

100-150 դրամով դպրոցականները պոռնո եւ սադիստական կադրեր են «ներմուծում» իրենց բջջայինների մեջ: Ցանկացած իրեն հարգող հայաստանցի, մասնավորապես երեւանցի, ձգտում է նախ եւ առաջ թանկարժեք բջջային հեռախոս ունենալ: Բջջայինների մրցավազքը տարածված է բոլոր ուսումնական հաստատություններում, անգամ դպրոցների տարրական դասարաններում: Հատկապես տղաներն իրենց սուրբ պատքն են համարում հեռախոսների մեջ նոր երաժշտություն, նկարներ ու քլիպներ «գցելը»: Իսկ նման

ԲԱՅՔԵՐՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԹԱՐՍ» ԵՆ ՆԱՅՈՒՄ

Բայքերների «Հայ ռայդերների ակումբի» հայաստանյան մասնաճյուղի առաջնորդ Նորայր Մարտիրոսյանի կարծիքով՝ պատճառը անտեղյակությունն ու հայկական մենթալիտետն է: Ըստ Ն. Մարտիրոսյանի, Հայաստանում 1992-94 թվականներին է ռայդերության գաղափարը ծնվել, սակայն իր ակումբը ձեւավորվել է 1997-ին: Ինքը երկար տարիներ ապրել է Եվրոպայում՝ ուսումնասիրել՝ «ինչ բան է բայքերությունը, ինչպիսի տղերք են նրանք»: Այնպես որ, հայ բայքերները տեղյակ են այդ դաշտի

Հաջողությունը կարող է դառնալ ձախողում

Հաշմանդամ երեխաների մեջ գերակշռում են տղաները Մինչեւ 8 տարեկան երեխաների հաշմանդամությունը Հայաստանում կազմում է 11,6%, իսկ զարգացող երկրներում այն հասնում է մինչեւ 15-16-ի: Ընդ որում, գյուղական վայրերում ավելի շատ է, քան քաղաքներում: Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տնօրեն Շելդոն Յեթի, աշխարհի մոտ 150 միլիոն երեխա ունի այս կամ այն հաշմանդամությունը եւ զգում է պետական հոգածության կարիք:

Ո՞ՒՄ Է ՀԱՍԵԼ «ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ»-Ի ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը շարունակում է Հայաստան ուղարկել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Գիտությունների ազգային ակադեմիային տրամադրած միջոցները տարիներ շարունակ օգտագործվել են ոչ նպատակային։ Մենք արդեն անդրադարձել ենք 2000 թ. 4 թեմաների ֆինանսավորման փաստաթղթերին, որոնք ցույց էին տալիս, որ տասնյակ գիտնականներ իրենց հատկացված գումարներից ոչ մի լումա չեն ստացել։ Ներքոշարադրյալը վերաբերում է ԳԱԱ-ին հատկացված թանկարժեք տեխնիկայի

Մեզ տուն ուղարկեցին, որդուս՝ պահեցին

ՄԵՆԹ-ալիտետ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին է դիմել Աննա Դավթյանը: Նա գրում է. «2004թ. որդուս՝ Սամվել Դավթյանին ընկերը՝ Սարգիսը, հրավիրել է «2X2» բար՝ թեյ խմելու: Սակայն հետո պարզվել է, որ նա չի կարող վճարել, քանի որ գումար չունի եւ առանց զգուշացնելու հեռացել էր բարից: Որդիս բարի աշխատակցին առաջարկել

ԻՆՉ ԱՐԺԵՑԱՎ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ավարտվեց «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ վարորդ Վալերիկ Ամիրզադյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Վալերիկ Ամիրզադյանը վարել է առաջին երթուղու իրեն ամրակցված «Շկոդա 14 ՏՐ» մակնիշի թիվ 34 տրոլեյբուսը: Մեկ տարի առաջ Մաշտոցի պողոտայով դեպի Ամիրյան փողոցի ուղղությամբ երթեւեկելիս հասնելով 18 շենքի մոտ, ուղեւորներ Իվետա Սիմոնյանի եւ նրա անչափահաս դստեր՝

Մտածում են «ջիպերի» երկարակեցության մասին

Իսկ «զապ» եւ «Մոսկվիչ» քշողները կհարմարվեն Բենզինի լիցքավորման կետերի «փափախներից» բացի, վարորդները լուրջ դժգոհություններ ունեն նաեւ Հայաստանում վաճառվող բենզինի որակից: Այսօր մայրաքաղաքում հատուկենտ բենզալցակայաններ կան, որտեղ լիցքավորման սարքավորումները ավել թիվ չեն գրանցում, այսինքն՝ մեքենայի մեջ լցնում են այնքան, որքան վարորդը վճարում է, եւ, բացի այդ, բենզինն էլ որեւէ այլ նյութի խառնուրդ չի լինում: Հայաստան ներկրվող

ՆՎԵՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻՆ

Այն էլ՝ տարիներ անց, երբ ծնողների կարծիքով՝ նա մահացել է Գյումրիում տեղակայված «Երեխաների տուն» մանկատունը միակն է հանրապետությունում, ուր տեղափոխում եւ խնամում են 0-6 տարեկան տարբեր արատներով երեխաների: Այստեղ են տեղափոխում նաեւ արցախցի փոքրիկներին: Օրերս ՄԱԿ-ի «UNICEF» մանկական հիմնադրամի եւ «APRA» կազմակերպության աջակցությամբ այցելեցինք «Երեխաների տուն»: Հաստատությունը գործում է 1940-ական թվականներից, բայց միայն հաշմանդամ փոքրիկներին

ԺԿ՝ չափահասների կուսակցություն

Ըստ Տիգրան Կարապետիչի՝ «Հոկտեմբերի 27»-ը չի բացահայտվել, իսկ անչափահասներին տված նվերները ընտրակաշառք չեն: «Շատերը չեն հավատում, որ կան ազնիվ մարդիկ, բայց ես իրենց ճանաչում եմ: Կան մարդիկ, որ ընտրակաշառք չեն վերցնի եւ ազնիվ կքվեարկեն»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց խորհրդարանական ընտրությունների պատրաստվող Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ում կարծիքով՝ այդ «անկաշառ» զանգվածը կկազմի ընտրողների մոտ 35%-ը:

ԶՈՌԲԱ ԵՍ՝ ՀԱՐՑԵՐ ԿԼՈՒԾԵՍ

Հիմա սա գործարարներից շատերի համար է հարմար կարգախոս դարձել 2001 թվականի դեկտեմբերից ի վեր «Ատլանտիկ» ՍՊԸ-ն, որն Օպերայի տարածքում ունի 1550 քմ տարածքով համանուն օբյեկտ, ավելի քան 5 տարի հաջողությամբ կարողանում է խուսափել իր հարկային պարտավորություններից: Խուսափում է այնքանով, որ հարկայինում այս օբյեկտի վերաբերյալ փաստաթղթերում «Ատլանտիկի» զբաղեցրած տարածքը ներկայացված է ընդամենը 200 քմ չափով եւ

ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԲԱՐԵԿԻՐԹ

ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԲԱՐԵԿԻՐԹ ԱԺ վերջին նիստերում պատգամավորներից մի քանիսը ուղղակի փայլեցին փողոցային բառապաշարի իրենց իմացությամբ, սակայն որեւէ կերպ նրանց այդ արարքը չպատժվեց, իսկ սա հիմք է տալիս ենթադրել, որ որքան շիկանան նախընտրական կրքերը, պատգամավորների լեզուն այնքան ավելի կբացվի: Մի ժամանակ առաջարկություններ էին արվում համապատասխան էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին, եւ ենթադրվում էր, որ հենց այդ հանձնաժողովը

Հայկական նեոռադիկալիզմ

Հայկական նեոռադիկալիզմ Կարո՞ղ են արդյոք Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները վերջապես հանգիստ շունչ քաշել: Կարելի՞ է արդյոք էապես նվազած համարել վերջին շրջանում աներեւակայելի սանձարձակության հասած ռուս ֆաշիստների կողմից նրանց կյանքին սպառնացող վտանգը ՌԴ Հարավային դաշնային օկրուգում Պուտինի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի՝ ՀՀ կատարած այցի ու դրա շրջանակներում ունեցած հանդիպումների լույսի տակ: Փորձենք հասկանալ, թե որքանով են

Հայաստանը չի մտնի ռուբլու գոտի

Այն ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի համար հավասարազոր է յուանի գոտուն «Եվրասիայի ժամանակը» VIP ամփոփագրի թղթակցի հարցին, թե «Ռուբլու գոտին իրակա՞ն է ԱՊՀ-ի համար», ռուս օլիգարխ, «ՌուսԱլ»-ի սեփականատեր Օլեգ Դերիպասկան պատասխանել էր դրականորեն, մասնավորապես պատճառաբանելով այն հանգամանքով, որ դոլարն այժմ մեծ խնդիրներ ունի. «ԱՊՀ ներսում մեզ պետք է ռուբլի: Մի վերապահությամբ՝ ռուբլու գոտում կընդգրկվեն նրանք, ովքեր

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

Ըստ որոշ պատգամավորների, ոչ հեռավոր ապագայում Հայաստանում եւս որոշ օլիգարխներ կհայտարարեն, որ ՀՀ նախագահը «իրենց մոտ է աշխատում»: Պատգամավորներից մեկը ԱԺ հերթական նիստերից մեկի ժամանակ կոչ արեց իշխանություններին՝ թույլ չտալ, որ Հայաստան երկիրն օլիգարխացվի: Այդ կոչն անպատասխան մնաց եւ հետագայում ոչ ոք չանդրադարձավ դրան: Սակայն, թերեւս, հարկ կա անդրադառնալու, քանի որ, ըստ որոշ գնահատականների, մենք

«Ա1+»-Ի ՀԱՐՑՈՒՄ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ ՈՉԻՆՉ

Ինչ փոփոխություն էլ անեն օրենքում կամ Սահմանադրության մեջ՝ այն որեւէ կերպ չի անդրադառնում «Ա1+»-ի նկատմամբ ՀՌԱՀ գործելակերպի վրա: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հունիսի 13-ին «Ա1+»-ին վերջապես ուղարկել է որոշման պատճենը, որով պիտի հիմնավորեր, թե ինչու մերժեց ռադիոհաճախականություն տրամադրել ընկերությանը 2005-ի դեկտեմբերին հայտարարված մրցույթում, որի արդյունքներն ամփոփվեցին 2006-ի մայիսի 25-ին: Նշենք, որ 2003-ի դեկտեմբերին «Հեռուստատեսության

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Ձեր՝ չափից ավելի ինքնավստահությունը վատ ծառայություն կարող է մատուցել: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր ձեր շրջապատում սկանդալ ծագելու վտանգ կա: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը նշանակված է զվարճանքների համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Լավ օր է: Տհաճություններ չեն լինի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Սիրեկան պահեք եւ կյանքից հաճույք կստանաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Անձնական կյանքին ավելի շատ ուշադրություն դարձրեք: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Լավ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՅՈԹ ՈՒՂԵԳԻՐԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է

Մրցաշրջան-2006-ում բռնցքամարտի պաշտոնական կարեւոր մեկնարկները դեռ առջեւում են: Սակայն մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականը դրանց նախապատրաստվել սկսել է դեռ տարեսկզբից: Մեր աշխատակիցը ներկա եղավ հավաքականի հերթական մարզումներից մեկին ու զրուցեց գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ: – Պարոն Մեհրաբյան, ինչի՞ն են նվիրված մարզումներն այս փուլում: – Մինչեւ այժմ ինչ պլանավորել էինք՝ կատարել ենք: Մասնակցել ենք միջազգային մրցաշարերի:

Հաշվետվություն մեկ տարի անց

Ազգային օպերային թատրոնում հունիսի 26-ին տեղի կունենա Հայաստանի պարի պետական անսամբլի հերթական համերգը: «Առավոտի» հանդիպումը անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանի հետ, պայմանավորված է նաեւ վերջինիս՝ այդ պաշտոնում աշխատելու տարելիցի կապակցությամբ: Օրերս հարցում անցկացրինք Պարարվեստի պետական ուսումնարանում ժողովրդական պարի բաժնի շրջանավարտների հետ: Տեղեկացնենք, որ հիշյալ բաժինն ավարտում է 60 պարող, որից 16-ը՝ տղա: Հարցման արդյունքում 16

ՏԱՔ ՏՈՒՆ

Ս. թ. հունիսի 15-ին Տիգրան Մեծի 65 հասցեում «ՄԱՎԱԹԵՐՄ» ընկերությունը հրավիրել էր «ՏԱՔ ՏՈՒՆ» մասնագիտացված խանութ-սրահի բացման շնորհանդես։ Հանդիսությանը հրավիրվել էին գործընկերներ, համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, մամուլի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր, հյուրեր արտերկրից։ «ՄԱՎԱԹԵՐՄ» ընկերությունն իր գործունեության 8 տարիների արդյունքում անմիջական համագործակցության մեջ է իտալական «FERROLI», «ECOFLAM», «GIACOMINI», «MARTONI», գերմանական «VAILLANT», «DAB», «VILO», իսպանական

«Սիրավեպն» ավարտվեց հղի կնոջ սպանությամբ

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվեց Հացիկ գյուղի բնակիչ, նախկին ոստիկան Սուրեն Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ Ս. Զաքարյանը մեղադրվում է Քրօրի 104 եւ 177 հոդվածների մի քանի կետերով: 2005-ի դեկտեմբերի 19-ին «գազանաբար» սպանել, կտոր-կտոր էր արել, այնուհետեւ պարկի մեջ գցելով՝ Հացիկ գյուղի մոտ գտնվող լիճն էր նետել Ախուրյանի բնակիչ, 35-ամյա Գյուլնարա

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ

«Մեր լավը լավ է ամբողջ աշխարհում» Երեկ մեդալի հավակնորդները քննություն հանձնեցին մաթեմատիկայից: Մարզերի տվյալները պարզ կլինեն այսօր, իսկ մայրաքաղաքից երեկվա քննությանը ներկա էր 30 շրջանավարտ. առաջին քննությունից հետո 6 հոգի չէր հաղթահարել առավելագույն շեմը: Ընդ որում, նրանց մեջ եղել էին երեխաներ, ովքեր աստղագիտության, ֆիզիկայի հանրապետական օլիմպիադաների հաղթող էին, սակայն հայոց լեզվից ստացել էին 18-ական միավորներ:

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930