Օրվա լրահոսը

ԽԱՅԹԵԼ Է

Հուլիսի 5-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ անհայտ կենդանու խայթոցով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Սարակապ գյուղի բնակչուհի՝ 55-ամյա Թերմինե Աթոյանը: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության: Ա. Գ.

ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ ԷՐ

Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «ԲՄՎ» մակնիշի 17 ՕՍ 759 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել էր: Ուղեւորներին՝ Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 15-ամյա Արկադի Պողոսյանին, Վաղաշեն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Սասուն Սուվարյանին եւ Մարտունի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արա Ջամալյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Մարտունու հիվանդանոց:

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՒՐԿ ՀԱՅԵՐԻՆ

Երեկ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ժան-Պոլ Դելվուանին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ըստ ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի, պարոն Ժան-Պոլ Դելվուանը հայտնեց, որ Ֆրանսիայի օմբուդսմենի գրասենյակը շահել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին աջակցություն ցուցաբերելու տենդերը՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանում կաշխատեն

ՊԱՇՏՈՆԸ՝ ՍԿՈՒՏԵՂՈՎ

Երիտասարդական փորձարարական թատրոնում արդեն հինգ օր է՝ փորձում են լուծել նոր տնօրենի հանելուկը: Մշակույթի նախարարության հրամանով Էդիկ Հակոբյանին այսուհետեւ փոխարինելու է Արթուր Նալբանդյանը: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի փոխտնօրեն Հերմինե Վահանյանն ասաց, որ նախկին տնօրենը հեռացվել է առանց պատճառաբանության, շնորհակալություն են հայտնել լավ աշխատանքի համար եւ առաջարկել փոխտնօրենի պաշտոնը՝ նույն թատրոնում: Այս

ԶԻՆՎՈՐԸ ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒՄ Է

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը երեկ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ կապված ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակի հետ: Իրավապաշտպանը տեղեկացնում է, որ Ոսկանյանը հերթական անգամ գտնվում է Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում: Անցյալ տարվա մայիսին Աշոտ Ոսկանյանը զորակոչվել է ՀՀ ՊՆ զորամաս ժամկետային զինվորական ծառայության՝ «Ծնկոսկրի գերշարժունակություն, խոնդրոմալիացիա ֆունկցիայի

ՀԻՎԱՆԴ ԶԻՆՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Սլավոնական համալսարանը ավարտելուց հետո՝ 22-ամյա Արեգ Աշոտի Մալխասյանին զորակոչեցին բանակ: Արեգը պիտանի չէր ծառայության, սակայն հաշվի չառան այս հանգամանքը: Զինվորը հասցրեց ծառայել ընդամենը 7 օր եւ մահացել է զորամասում՝ վերնաշապիկի օձիքը կարելիս: Երեկ դիահերձեցին Արեգին: Զինվորի վրա բռնության որեւէ հետք չի հայտնաբերվել: Արեգը մինչեւ բանակ զորակոչվելը առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Նա արյունահոսում էր: Դեռ

Նշանակվել են փոխքաղաքապետեր

Երեկ Երեւանի նորընտիր ավագանին Երեւանի նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել, որին ներկա էր ավագանու 47 անդամ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Օրակարգի հարցերը վերաբերել են մայրաքաղաքի այս տարվա բյուջեին, Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքին, քաղաքապետարանի եւ 12 վարչական շրջանների հաստիքացուցակների հաստատմանը, Երեւանի քաղաքապետի տեղակալների նշանակմանը: Համաձայն քաղաքապետարանի

Կստեղծեն նոր օրենքներ

«Պրովայդերներից յուրաքանչյուրն իր համար ստեղծել է բաժանորդների որոշակի շրջանակ եւ չի ձգտում նրանց թիվն ավելացնել, ընդլայնել եւ զարգացնել բիզնեսը»,-անցյալ շաբաթ-կիրակի Դիլիջանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը: Նշենք, որ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը սկսել է կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի նոր հայեցակարգ մշակել: Ըստ

«Ղարաբաղից հետո ընտանիքս կործանվեց»

«Եթե անկեղծ լինեմ, ապա միայն մի բան կարող եմ ասել՝ Ղարաբաղը կործանեց իմ ընտանիքը. նկատի ունեմ ղարաբաղյան պատերազմը: Վերադառնալով՝ տունս դատարկ գտա: Ընտանիքս լքել էր ինձ՝ պատճառաբանելով, որ Հայաստանն այլեւս ապրելու երկիր չէ»,- մեզ հետ զրույցում պատմեց 52-ամյա Աղասի Մալխասյանը: 1993-ին Աղասին, վերադառնալով տուն, պարզել էր, որ ոչ միայն հոսանքից, հեռախոսից է զրկված, այլեւ ընտանիքի

«ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է»

Կիեւի փողոցներում անցկացրած մեր հարցումները ցույց տվեցին, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող «գազային պատերազմը» լուրջ բնույթ է կրում. որոշ ուկրաինացիներ կարծում են, որ Ուկրաինան անվստահելի գործընկեր է թե՛ Մոսկվայի, թե՛ Բրյուսելի համար: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծագած «գազային պատերազմում» հիմնական մեղավորը մեր երկիրն է, քանի որ Եվրոպայի համար նախատեսված գազի

5 ՏԱՐԻ՝ ՈՍԿԵՐՉՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է «Յոթի» գործից անջատված մասով եւ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող ՀՀՇ վարչության անդամ, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունը: Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, մեղադրող Աշոտ Նադոյանը՝ համարելով, որ նրան առաջադրված մեղադրանքը դատարանում ապացուցվել է, դատարանին միջնորդել է Ոսկերչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, բայցեւ նրա նկատմամբ

ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դիմումը՝ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: 2004 թվականից ի վեր Ժիրայր Սեֆիլյանը նույն հարցով գրեթե ամեն տարի դիմում էր ՀՀ իշխանություններին եւ մերժում ստանում: Այս տարվա հունիսին Սեֆիլյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին եւ կրկին մերժում է ստացել: Սա ԼՂՀ իշխանություններին ուղղված Սեֆիլյանի երկրորդ դիմումն

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՕՐԻՆԱԳԻԾ Է ՄՇԱԿՈՒՄ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում հրավիրված ասուլիսում Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ-ում ստեղծված «այլընտրանքային կառավարության» կազմում, որտեղ գործում են տարաբնույթ հանձնաժողովներ, վերջերս ազատ արձակված քաղբանտարկյալ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ղեկավարելու է պետաիրավական հարցերի հանձնաժողովը: Լ. Զուրաբյանի մատուցմամբ, այդ հանձնաժողովը հիմա զբաղված է ոստիկանության համակարգի բարեփոխման մասին օրենքի նախագծի մշակմամբ,

«ՍՊԱՌԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆՔ»

«Օրինաց երկիր» կուսակցությունը անհիմն է համարում «Առավոտ» օրաթերթի հուլիսի 1-ի համարում տպագրված «Դատի են տվել ՀԱԿ-ին, ՀԱՍԿ-ին եւ ՕԵԿ-ին» վերնագրով տեղեկատվությունը, որտեղ մասնավորապես ասվում է, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին դիմել էր մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին, այդ թվում նաեւ ՕԵԿ-ին, տրամադրել 2008թ. ֆինանսական հաշվետվության պատճենը եւ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից ավելի արժողության նվիրատվության

Անկման ծավալներով 6-րդն ենք

Արդյունաբերական արտադրության գործակցի աճով Հայաստանը 2009-ի մայիս ամսին, ապրիլի համեմատությամբ, երրորդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ երկրների շարքում, ապահովելով 7,3% աճ: ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2009-ի հունվար-մայիս ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, արդյունաբերական արտադրությունը ԱՊՀ երկրներում կրճատվել է 16%-ով: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն»: Անկման ծավալներով 1-ին տեղում Ուկրաինան է՝ 31,9%, 2-րդը Մոլդովան է՝

Աշխատավարձը վճարվել է ժամանակին

Վերջերս մի խումբ շինարարներ պարբերաբար դժգոհում էին Շիրակի եւ Լոռու երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանաշինություն իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերությունից: Դժգոհությունները հիմնականում վերաբերում էին աշխատավարձերի ուշացմանն ու նաեւ նրան, որ վարձատրությունը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքին: «Առավոտը», հետեւողական լինելով խնդրին, փորձեց «Գլենդել Հիլզ» ընկերությունից պարզել, արդյո՞ք ընթացիկ ամսվա սկզբում շինարարներին վճարվել է աշխատավարձ: Ընկերության

Նոր «թեժ գիծ»

Այսուհետեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, բանավոր դիմում-բողոքների ընդունման նպատակով, կգործի «թեժ գիծ»՝ 010 54-56-85 անվճար հեռախոսահամարով: Հանձնաժողովի լրատվական ծառայության տեղեկացմամբ, «թեժ գծով» ընդունված դիմումների պատասխանը կտրվի անմիջապես կամ ոչ ուշ՝ քան 5 ժամվա ընթացքում:

Նորից ջրհեղեղ՝ Լենինգրադյանում

Նախօրեին մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւը Լենինգրադյան փողոցը դարձյալ դարձրել էր անանցանելի: Կուտակված անձրեւաջրերի պատճառով փողոցում մի քանի ժամ ավտոմեքենաների հսկայական հերթեր էին առաջացել, քանի որ մեքենաները չէին կարողանում երթեւեկել: Փողոցում տեղադրված մի քանի ջրատարների քանակը բավական չէ կուտակված անձրեւաջուրը հեռացնելու համար: Վարորդների հավաստմամբ, դրանք հաճախ լինում են խցանված, ինչն էլ ջրի կուտակման պատճառ է դառնում:

«ՄԵՆՔ ԽԱԲԵԼՈՒ ԵՆՔ ՃԳՆԱԺԱՄԻՆ ԵՎ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ԵՆՔ ԱՅՆ»

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համար ճգնաժամը մարտահրավեր է, որն ստիպում է ավելի եռանդով ու ոգեւորությամբ աշխատել Իր բաժանորդների հարմարավետության եւ ժամանակի խնայողության համար «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը պարբերաբար նոր ծրագրեր է մշակում եւ իրականացնում: Շուտով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կետերում քաղաքացիները կարող են նաեւ կոմունալ վճարումներ կատարել: Մտնելով սպասարկման կետ՝ ընկերության հետ կապված ինչ-որ հարցերով, բաժանորդը կարող է նաեւ առանց ժամանակի ավելորդ

«Իրական եւ կեղծ հայրենասիրությունը»

Երեկ այս վերտառությամբ հայտարարություն է տարածել ԱԺ քաղբանտարկյալ պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Պատգամավորի հայտարարության մեջ մասնավորապես ասված է, թե՝ «վերջին օրերին մեր որոշ վայ «հայրենասերներ» թեմա են ճարել ու օրնիբուն քննարկում են Զարուհի Փոստանջյանի, իբր «աննախադեպ դավաճանական» քայլը եւ իրենց ճղճղան ձայնով աղաղակում են, թե չտեսնված, չլսված բան է տեղի ունեցել՝ հայ պատգամավորը

ԻՆՉՊԵ՞Ս ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԵԽԽՎ 1677 ԲԱՆԱՁԵՎԻ 13-ՐԴ ԿԵՏԸ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությունը միտված է ընտրական բարեփոխումների իրականացմանը: ԵԽԽՎ 1677 բանաձեւի 13-րդ կետում նշված է. «Ընտրական բարեփոխումներն այժմ պետք է գերակայություն լինեն իշխանությունների համար: Ուստի, անհրաժեշտ են ընտրական հետագա բարեփոխումներ, մասնավորապես՝ նպատակ հետապնդելով կատարելագործել քվեարկության անկանոնությունների, այդ թվում՝ բազմակի քվեարկության պրակտիկայի բացահայտման հետընտրական հսկողության մեխանիզմները»: Մասնավորեցումը, թե հատկապես ինչպես պիտի բարեփոխվի «Ընտրական

ԿԻՊՐՈՍԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ

«Մենք պաշտպանում ենք Հայաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը՝ հակամարտությունը ինքնորոշման եւ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներով լուծելու հարցում: Ես հուսով եմ, որ շատ շուտով այս հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- Հանրային հեռուստաընկերությանն ասել էր Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը: Կիպրոսի նախագահը Թուրքիայի մասին ասել է, որ

Վատ միջոցներով եւ լավ նպատակներ

Դրանց շուրջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դատողությունները երեկ «Առավոտը» քննարկեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ զրույցում: – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անցած շաբաթ դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Դուք արդեն պարտավոր եք նաեւ իմանալ՝ միշտ չէ, որ առաջադրված խնդրի լավագույն լուծումը ճշգրիտ լուծումն է: Դուք ընտրելու եք ոչ միայն ճշգրիտ լուծումներ, այլ նաեւ լավ լուծումներ,

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎՈՂԸ

Իսկ ոստիկանության աշխատակիցը, ինչպես միշտ, տուժողի կարգավիճակում է Ոստիկանության «շտատնի» վկա Էրիկ Պողոսյանը: Առնվազն 2007թ.-ի հոկտեմբերի 23-ից ի վեր Հայաստանում ձեւավորված ավանդույթի համաձայն, հայրենի իրավապահները հարձակվում են իրենց սահմանադրական իրավունքն իրացնող, կոնկրետ դեպքում՝ ընդդիմության հանրահավաքների կամ նախընտրական հանդիպումների մասին իրազեկող թռուցիկներ տարածող կամ այդ նպատակով խաղաղ երթի մասնակից այլախոհների, նաեւ՝ լրագրողների վրա, անկարգություն հրահրում, ծեծի

ՀԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐԱԾ ՇԱՐԺՈՒՄԸ ՄԱՐՈՒՄ Է

Կարծում է ԱՄ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը՝ համոզված, որ դա ՀՀ նախագահի կատարած դրական քայլերի արդյունքն է: – Դուք ողջունեցիք համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի քայլը. կարծում եք, որ համաներումը նպաստե՞ց ներքաղաքական լարվածության թուլացմանը, որո՞նք են այդ դրսեւորումները: – Միանգամայն ճիշտ եք, մենք ողջունեցինք համաներումը, եւ դա նպաստեց երկրում ներքաղաքական լարվածության թուլացմանը, ինչի վառ ապացույցն

ԱՐԴՅՈՔ ՉԿԱ՞ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի ամուսինը՝ Անդրեյ Շինկեւիչը, «Ամերիաբանկի» տնօրինության անդամ է եւ ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրենը: Ըստ https://www.econ.wisc.edu/newsletter/Newsletter/newsletter2003.pdf կայքէջի՝ Նինկե Օմեսը եւ Անդրեյ Շինկեւիչն իրար հանդիպել են Վիսկոնսին-Մեդիսանի համալսարանում ուսանելու տարիներին եւ ամուսնացել 2002-ի հունվարին: Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանին տրամադրած վարկային միջոցներն ուղղվում են նաեւ մեր բանկային համակարգին:

ԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐ

Երեկ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, քննչական վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, անդրադառնալով ամերիկահայ գործարար Նազարեթ Հակոբ-Բերբերյանի սպանության գործին, ասաց, որ կան հետախուզվողներ, մասնավորապես՝ նրանք երկուսն են: Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին ամերիկահայ գործարարը կորել էր, իսկ 20 օր հետո հայտնաբերվել էր գործարարի դին:

ԳՈՀԱՐՆ ԷԼ ՀԱՄԱՆԵՐՎԵՑ

Երեկ համաներման որոշումը տարածվեց նաեւ «4-րդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի վրա: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար նրան տուգանել էին 350.000 դրամով: Հիշեցնենք, որ նույնանման արարքի համար նույն տուգանքն էր նշանակվել նաեւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, սակայն, ի տարբերություն Գ. Վեզիրյանի, նա չի ընդունել իր մեղքը, չի ընդունում համաներումը եւ մտադիր է իր գործը շարունակել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ

Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ միջազգային տարբեր կառույցներից ստացած վարկային միջոցները հասարակ քաղաքացուն չեն կարող օգնել, քանի որ այդ գումարները չեն հասնում նրանց: Վ. Խաչատրյանի կարծիքով՝ վարկերը նպաստում են միայն, որ հարուստներն ավելի հարստանան, իսկ աղքատներն ավելի աղքատանան: Նախկին քաղաքապետը քննադատել է նաեւ մեր կառավարության վարած տնտեսական

ՎԵՑ ԱՆԳԱՄ ՍՏՈՒԳԵԼ ԵՆ

«Առավոտի» հունիսի 30-ի համարում տպագրված «Ո՞վ է լինելու հաջորդը» լուրում նշված էր, որ, ըստ հավաստի լուրերի, առաջիկայում լայնամասշտաբ ստուգումներ են իրականացվելու Հայաստանի ազգային պատկերասրահում, որը մի քանի տասնամյակ չի ստուգվել: «Առավոտի» աղբյուրը փոխանցել էր նաեւ, որ պատկերասրահում նկարներ կան, որոնք բնօրինակը չեն, եւ ստուգումների նպատակներից մեկն էլ դա պարզելն է: Երեկ խմբագրություն զանգեց Ազգային պատկերասրահի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930