Օրվա լրահոսը

Օբաման եւ Սարկոզին՝ «Նոբելյան մրցանակի» հավակնորդ

2009 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդ անձանց եւ կազմակերպությունների ցուցակում հայտնվել են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի անունները: Պաշտոնական տվյալներով, ցուցակում ներառված է 205 հավակնորդ, որից 33-ը՝ կազմակերպություն: Այդպիսով, Խաղաղության նոբելյան մրցանակի համար այս տարի կպայքարեն ռեկորդային թվով թեկնածուներ: Նախորդ ռեկորդը եղել էր 2005-ին, երբ հավակնորդների ցուցակը բաղկացած էր 199

Միայն հայկական ծրագրով

Գերմանացի երաժիշտները ներկայացնում են մեր կոմպոզիտորներին Հաճախ ենք դժգոհում այն մասին, որ հայ կոմպոզիտորների երկերը չեն կատարվում, իսկ Հայաստանում գործող կոլեկտիվները, որոնց գլխավոր խնդիրը ազգային դասական երաժշտության քարոզումն է, զբաղված են հիմնականում համաշխարհային դասական ու ժամանակակից երկերի կատարումներով: Փաստը խիստ անհանգստացնող է, դժգոհությունն էլ՝ տեղին: Հազվադեպ, բայց լինում են նաեւ դեպեր, որ թեկուզ արտերկրյա դիրիժորների

164 ՀՈԴՎԱԾ՝ ԱՆԱՆՅԱՆԻ ԴԵՄ

Ա. Ափինյանը հաշվում է նրա թերությունները, Էդ. Միլիտոնյանը՝ արժանիքները «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Նոր դար» ամսագրի տնօրեն Աբգար Ափինյանը եւ ՀԳՄ քարտուղար, ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը: «Հայելիի» վարող Անժելա Թովմասյանը խնդրեց զրույցը չանձնավորել եւ չխոսել միայն ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի մասին, սակայն նրա ցանկությունն այդպես էլ չիրականացավ: Ա. Ափինյանը

«Կրկին փորձեք»-ը՝ վաղվանից

Հունիսի 24-ից հուլիսի 2-ը ԳԹԿ-ն կհայտագրի պետական ավարտական եւ միասնական լրացուցիչ քննություններին մասնակցելու ցանկություն եւ իրավունք ունեցողներին: Այսօր ավարտվեցին Հայաստանի տարածքում անցկացվող միասնական պետական եւ ավարտական քննությունները: Վերջինն այդ շարքում ռուսաց լեզվի քննությունն էր: «Առավոտը» պարբերաբար ներկայացրել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնից ստացված տեղեկությունները, թե որ առարկայից ինչ գնահատականներ են ստացել մեր շրջանավարտները: Եվ այդ

ԴՈՒՔԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Արդեն երեք տարի է՝ հանրապետությունում անցկացվում են դպրոցի ավարտական եւ բուհական ընդունելության միասնական քննություններ: Դա, անշուշտ, ողջունելի եւ առաջադիմական միջոցառում է: Միասնական քննությունների անցկացման ժամանակ կրթական համակարգի ղեկավարները հայտարարում էին, թե այն կբարձրացնի հանրակրթական դպրոցի հեղինակությունը, կվերացնի կրկնուսուցման անհրաժեշտությունը: Սակայն երեք տարվա

ԱԱՆ-ն՝ ընդդեմ ջավախահայ ուսուցիչների

«Ա-Ինֆո» գործակալությունը հաղորդում է, որ, Ախալքալաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն, երկրի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները խստիվ արգելել են Վրաստանի հայ ուսուցիչներին մասնակցել Հայաստանում անցկացվելիք վերապատրաստման աշխատանքներին: Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդությունից գործակալությանը տեղեկացրել են, որ վերապատրաստման ծրագիր, իրոք, եղել է ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ, որի շրջանակներում վրաստանաբնակ մոտ 150 հայ ուսուցիչներ պետք

Նկարչական սոցիոլոգիայի պերճանքն ու թշվառությունը

Կրկին՝ Ահարոն Ադիբեկյանի եւ «նրա շուրջ» Սկզբում իրենց լուրջ մասնագետ համարող սոցիոլոգները ծիծաղում էին, այսպես կոչված, սոցիոլոգների եւ նրանց իրականացրած «սոցիալական հարցումների» վրա, որոնց հիմնավորվածությունն ու գիտականությունը իսկապես որ զրո է: Ծիծաղը` ծիծաղ, սակայն վերջապես իրենց լուրջ մասնագետ համարող սոցիոլոգները հասկացան, որ իսկապես ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում: Ու մինչ իրենք զբաղված էին

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔ

Գլխավոր խնդիրը վերաբնակեցումն է Միշտ չէ, որ հայությունը պատմական ու վճռորոշ պահերին կարողացել է միասնական կանգնել երկրի պաշտպանության դիրքերում: Ուժերի համախմբման դեպքում նա միշտ հաղթանակել է: Սակայն ուժերի համախմբման կամ միասնականության գաղափարի գալը հասարակության մեջ ենթարկվում է բնական օրենքներին, տվյալ դեպքում՝ սինուսոիդի պարբերականությանը. վերելքին հաջորդում է անկում, անկմանը՝ վերելք: Երբ թշնամու նվաճողական արշավանքը դեպի Հայաստան

Մինսկի հայկական դպրոցը

Դպրոցի սաները հաջողությամբ հանդես են գալիս Բելառուսում կազմակերպված եւ համահայկական փառատոներում: Հայրենիքից հեռու ապրող երեխաներին հայոց լեզվին եւ պատմությանը ծանոթացնող դպրոցը օգնության կարիք ունի Մեր հայրենակիցներից մեկը ճակատագրի բերումով ապրելով հայրենիքից հեռու, այսպես էր արտահայտվել իրեն ապաստան տված հողի մասին. «Ես անկեղծորեն հարգում եմ Բելառուսը, իսկ հայրենիքս՝ Հայաստանը, սիրում եմ»: Նախնիների հողը սիրել եւ հարգել

ԾՐԱԳԻՐԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Մանկատնից դուրս եկած սաները կարող են մնալ անօթեւան Վանաձորի մանկատան 10 երեխա մնաց անօթեւան ու անպաշտպան: Ապրիլի 30-ից կասեցվել է Վանաձորի մանկատան շրջանավարտների անկախ ապրելակերպի ծրագիրը: Ըստ ֆինանսավորող կազմակերպության՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում (ՍՊՀՀ) ծրագիրը կասեցվել է վատ աշխատանքի պատճառով: Սակայն կասեցվել է առանց բացատրության եւ զգուշացման: Ծրագիրը իրականացնող «Առավոտ» հասարակական

ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՀ ոստիկանությունը երեկ հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած մի ապատեղեկատվության հետ: Ապատեղեկատվության «թիրախն» այս անգամ Կոտայքի մարզի Նոր Գյուղում հունիսի 6-ին սպանված եզդի Հասոյանների ընտանիքի 4 անդամներն են: «Ադրբեջանական լրատվամիջոցները հանցագործության սարսափազդու, իսկ իրականում՝ ծայրեծայր հորինված «մանրամասներ» թվարկելով հավելում են, թե հայկական մամուլը այս հանցագործության մասին լռում է:

Վերջ կդրվի՞ ոդիսականին

«Առավոտի» նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, թե ինչպես է 80-ամյա Մարիա Նազարովան դարձել խաբեության զոհ, բայց կարողացել է դատարանի միջոցով ետ ստանալ բրոքերին տված իր $8000 գումարը: Դրանից հետո նա դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով գումարի տոկոսները՝ 957 698 դրամ, քանի որ բրոքեր Ագնեսա Պապյանը 2006թ. ապօրինի պահել եւ

Ո՞ՒՄ ՎՐԱ ԿՏԱՐԱԾՎԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ

Սպասենք մինչեւ սեպտեմբերի 30-ը  Հայաստանի ԱԺ-ն հունիսի 19-ին ընդունեց ՀՀ նախագահի համաներում հայտարարելու մասին որոշումը: Մինչ այդ հայտարարված համաներման նմանօրինակ ակտերը նվիրված էին նշանակալի իրադարձություններին, մասնավորապես՝ Անկախության օրվան, Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Այս որոշումը հավանաբար կկոչվի «հասարակական պահանջին» նվիրված համաներում: ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի տեղեկացմամբ, համաներման որոշումը կիրառվելու է մինչեւ հունիսի 1-ը

Շենքը «նստել» է

Ամրացնելուց հետո շենքն ավելի վթարային է դարձել Շենքի ամրացման աշխատանքները մնացել են կիսատ: Միչուրինի փողոցի 5-րդ վթարային շենքի բնակիչները չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են իրենց շենքը նորոգել: Թաղապետարանից քաղաքապետարան, այստեղից էլ կառավարություն անընդհատ դիմելուց հետո վերջապես այս տարվա մարտի 1-ին պատասխանեցին նրանց մտահոգություններին: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեցին նշյալ շենքի բնակիչները:

ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Սիգարետ ներկրող ընկերությունն առաջարկում է հետեւել ԱՀԿ-ի պահանջներին, որի անդամ ենք 2003 թվականից Օրերս «Ֆիլիպ Մորիս» ընկերության հրավերով մի խումբ լրագրողներ այցելեցին Սանկտ Պետերբուրգում գտնվող «Philip Moris Izora» գործարան, որտեղ արտադրվում է սիգարետի 50-ից ավելի տեսականի: Նշենք, որ այս գործարանի որոշ արտադրատեսակներ ներկրվում են նաեւ Հայաստան: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ ամբողջ աշխարհում (առանց ԱՄՆ շուկայի) շուկայի

Թուրքական բանկը կաշխատի ռուբլով

Yapi Kredi թուրքական բանկն անցել է ռուբլով հաշվարկների Ռուսաստանի հետ։ Ինչպես հայտնում է Zaman թերթը, ֆինանսական կառույցի ղեկավարությունը նման որոշում է կայացրել՝ պատրաստի հագուստի արտահանողների պահանջների վրա հիմնվելով, որոնց ձեռնտու է ռուս հաճախորդների հետ հաշվարկների այդ սխեման, գրում է tert.am-ը։ Ինչպես ասվում է բանկի հայտարարությունում, այն ընկերությունները, ովքեր առեւտրային հարաբերությունների մեջ են ՌԴ-ի հետ, կկարողանան

Գաջը թանկացել է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել գաջի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Գաջ» ընկերության դիմումի հիման վրա: Ընկերությունը հանձնաժողովին տեղեկացրել է, որ սույն թվականի ապրիլի 1-ից Հայաստանում գազի, էլեկտրաէներգիայի սակագների, դրամի փոխարժեքի փոփոխման պատճառով բարձրացել են անմիջապես գաջի արտադրական պրոցեսում օգտագործվող որոշ նյութական արժեքների գները եւ սպասարկման ծառայությունների սակագները: Մասնավորապես, 1000 խմ գազի սակագինը

ՀԲ-ն հուսադրում է

Երեկ Համաշխարհային բանկը հրապարակել է համաշխարհային տնտեսության վերաբերյալ հերթական կանխատեսումը, որի համաձայն՝ համաշխարհային ՀՆԱ-ի անկումն այս տարի կազմելու է 2,9 %: Նշենք, որ նախորդ անգամ ՀԲ-ն կանխատեսել էր ՀՆԱ-ի անկում՝ 1,7 %-ով: Ըստ ՀԲ-ի, չնայած ռեցեսիան ավելի խորն է, քան կանխատեսվել է ավելի վաղ, սակայն արդեն աշխարհը մտնում է դանդաղ տնտեսական աճի շրջան: ՀԲ-ի հրապարակման

Փողոցում՝ ինչպես ջրաշխարհում

 Շաբաթ օրը մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւը Լենինգրադյան փողոցը դարձրել էր անանցանելի: Մոտ 3 ժամ, փողոցում կուտակված անձրեւաջրերի պատճառով, վարորդները չէին կարողանում նորմալ երթեւեկել: Նշենք, որ նման դեպքերը այս փողոցում կրկնվում են գրեթե յուրաքանչյուր անձրեւից հետո: Բանն այն է, որ փողոցում տեղադրված ջրատարների քանակը բավական չէ կուտակված անձրեւաջուրը հեռացնելու համար: Բացի այդ, դրանք հաճախ խցանված են

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐԸ ԱՆԿՈՒՄԸ ՍՊԱՍԵԼԻ ԷՐ

Թեեւ, մասնագետների հավաստմամբ, Հայաստանում գրանցված տնտեսական անկումը վերջին 60 տարիներին ամենամեծն է, սակայն այն պաշտոնյաներին անակնկալի չի բերել: Նախորդ ուրբաթ օրը Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց Հայաստանի տնտեսական անկման վերաբերյալ աննախադեպ բացասական ցուցանիշներ. տարեսկզբի 5 ամիսների կտրվածքով՝ մեր տնտեսության անկումը կազմել է 15,7%: Վարչապետ Տիգրան Սարգսյանին վիճծառայության ցուցանիշների մասին թերեւս ավելի վաղ էին տեղեկացրել, քանի որ

Վերանայվելու է պաշտպանության ռազմավարությունը

Երեկ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին նախագահել են հանձնաժողովի համանախագահներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայության, ամփոփվել են պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ՝ պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման փուլի ընթացքում կատարված աշխատանքները: Ա. Բաղդասարյանը եւ Ս. Օհանյանը շնորհակալություն են հայտնել

Հայկական ֆիլմը՝ 10-նյակում

Նյու Յորքում անցկացվող կարճամետրաժ ֆիլմերի երիտասարդական միջազգային կինոփառատոնում հայաստանյան «Սաքոն» ֆիլմը 300 ֆիլմերից ընտրվել է լավագույն տասնյակում, ինչը նշանակում է, որ այն ցուցադրվելու է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, տեղեկանում ենք azatutyuan.am-ից: «Ամեն տարի ֆինանսական կամ այլ խնդիրներ էին ծագում, եւ չէր ստացվում ֆիլմ ուղարկել այս փառատոնին»,- ասում է «Մանանա» երիտասարդական կինոստուդիայի համակարգող Գոռ Բաղդասարյանը։- Սակայն կենտրոնի

Իսկ ովքե՞ր են դատավորները

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր համաներում անցկացնելու մասին ՀՀ նախագահի առաջարկությունը, զուգահեռ անցկացրեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության եւ այսօր, մարտի 1-ի գործով ընթացող դատավարությունների միջեւ եւ հայտարարեց. «Համաներման գործընթացին նախորդող դատավարությունները ամրապնդեցին մեր հեղինակազրկված դատարանների բավականին խոշոր աշխատավարձ ստացող, սակայն այդպես էլ ծառայամտությունը չթոթափած դատավորների ու պատվեր կատարող

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՇՐՋԱԴԱՐՁ ԵՂԱՎ

ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են համաներումը, բայց շարունակելու են հետեւել դրա կիրառմանը ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից առաջ: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը երեկ ընդունեց բանաձեւի նախագիծ, որում գնահատվում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ այս կառույցի 3 բանաձեւերի կատարումը: Զեկույցը եւ նոր բանաձեւի նախագիծը դեռեւս հրապարակված չեն: Նիստից

ԸՆԴՀԱՐՈՒՄ

Երեկ ԵԽԽՎ խմբակցություններից մեկի՝ Եվրոպական լիբերալների եւ դեմոկրատների ալիանսի՝ ALDE-ի նիստում բանավեճ է տեղի ունեցել խմբի երկու անդամների՝ բրիտանացի պատվիրակ Մայքլ Հենքոքի եւ Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանի միջեւ: Վերջինս պատմեց «Առավոտին». «Օրակարգում մեզ վերաբերող խնդիր չկար: Վրաստանի կին պատվիրակներից մեկը խոսում էր իրենց ներքաղաքական իրավիճակի եւ ՌԴ-ի հետ կոնֆլիկտի մասին: Բայց քանի որ պրն Հենքոքը,

Ինչու չթողեցին Շիրակին

Երեկ «Հզոր Հայրենիք» կուսակցության վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ֆրիդրիխ Նաումանի» անվան գերմանական հիմնադրամի նախաձեռնությամբ, նախապես կազմված ծրագրով, Թբիլիսիում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար Հայաստանից մեկնող խումբը, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Ստեփան Մարգարյանը,

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ընդդիմության վերջնական հաղթանակին երեկ ազատ արձակված 15 քաղբանտարկյալները, իրենց ասելով, հասնելու են պայքարի «24-ժամյա գրաֆիկով» աշխատելու արդյունքում: Մի մասին ազատ արձակեցին Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի տարբեր դատարաններում, բայց գրեթե միաժամանակ, կայացվեցին 2008թ. մարտիմեկյան դեպքերի առնչությամբ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող 4 քաղբանտարկյալների՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, ՀՀ ԱԳ

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԷՖԵԿՏ ՏՎԵՑ ԸՆՏՐԱԳՈՂԵՐԻ ԻՄԱՍՏՈՎ

Աղասի Արշակյանը համոզված է, որ համաներումն ավելի արդյունավետ կլիներ, եթե անցկացվեր մարտյան դեպքերից անմիջապես հետո: – Համաներումը երեկվանից ի կատար է ածվում, մարդիկ աստիճանաբար ազատ են արձակվում բանտերից, ինչպե՞ս եք գնահատում այս իրադարձությունը: – Ովքեր գաղափարի համար երեք օրից ավելի նստել են, գիտեն, որ ազատագրված հոգու համար փակ տեղում ավելի հեշտ է անցկացնելը, քան էս

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԻ ՄԱՍՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում՝ Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, հոծ բազմություն էր հավաքվել՝ դիմավորելու Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանների դահլիճներից, նաեւ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված թվով 15 քաղբանտարկյալներին, այդ թվում՝ մարտիմեկյան իրադարձություններից հետո կալանավորված ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանին, Սուրեն Սիրունյանին, Դավիթ Մաթեւոսյանին, Քրիստափոր Էլազյանին, Գեւորգ

«ՁԵՐ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՁԵԶ ՊԱՀԵՔ»

Երեկ քաղբանտարկյալների կանայք, Հայ ազգային կոնգրեսի անդամներն ու Կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ խորհրդարանի շենքի դարպասների մոտ: Նրանք, որ վրդովված էին երեկ ԱԺ-ում քննարկվող համաներումը միայն քաղբանտարկյալների մի մասի վրա տարածվելու փաստից, վանկարկում ու պահանջում էին ազատություն 2008թ. հետընտրական գործընթացներից ու մարտիմեկյան իրադարձություններից հետո ազատազրկված բոլոր անձանց համար: Մարդիկ եկել էին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930