Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ, ԹՌԱՎ ՍԼՈՎԱԿԻԱ

Կրքերը շարունակում են լարված մնալ մշակույթի նախարարի ու նրա ղեկավարած գերատեսչության շուրջ՝ ՎՊ բացահայտումներից հետո, ու Հասմիկ Պողոսյանն էլ գիտակցում է, որ սրանից ավելի վատ չի լինում: Բայց դա նրան չի խանգարում շարունակել զբաղվել նախարարական տուրիզմով, ինչը հրաշալի յուրացրել է պաշտոնավարման օրվանից սկսած: Օրերս էլ նախարարը մեկնել է Սլովակիա՝ «Շողակն» համույթի հետ, փոխանակ իր ղեկավարած

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՏՐԴԱՏԻ ՏՈՆԻՆ

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու եւ Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը: Տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա լուսանկարիչ Տիգրան Սահակյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Կցուցադրվեն եկեղեցիների, բնության, Մեղրիի հին քաղաքի յուրահատուկ լուսանկարներ, նաեւ Մեղրիի Ս. Աստվածածին եկեղեցու մանրանկարների պատկերները: Քիչ եկեղեցիներում է պահպանվել որմնանկարչությունը: Ցուցահանդեսին ներկայացված եկեղեցու այլ լուսանկարներում

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ տասնչորսերորդ  ՇԱՏ ԵՐԿԱՐ ԱՆԵԿԴՈՏ  Եվ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Ալիկին հարցրեց՝ «մի բան էլ ասե՞մ», եւ Ալիկը ժպտալով ասաց՝ «ասա», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ազնիվ ու հայրենասեր էլ եմ փորձել ըլնեմ, բայց էլի զադ չի ստացվում», եւ Ալիկը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «քեզ հասկացա», եւ Ջավախյանը հարցրեց՝

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԸ՝ ԱՎԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԳՄ նախագահի ընտրության նախօրեին «Հայելի» ակումբում բանավիճում էին երիտասարդ գրողները. ով է ավելի արժանավոր թեկնածու՝ գործող նախագահ Լ. Անանյանը, թե՞ գրող Ռ. Դավոյանը: Երիտասարդ գրող Վահե Արսենն ընտրություններին կմասնակցի ու իր ձայնը կտա գործող նախագահին. «Եթե գրական դաշտում լիներ մի երրորդ ավելի արժանավոր թեկնածու, ձայնս առանց հապաղելու կտայի նրան, բայց հիմա Լեւոն Անանյանից ավելի արժանավորին

Սեքսուալ ակտիվությունը խանգարող եւ խթանող միջոցներ

Խմե՞լ, թե՞ ոչ… Երիտասարդներից շատերն այն կարծիքն ունեն, թե ալկոհոլը՝ իբր, խթանում է սեռական ցանկությունը եւ ուժեղացնում պոտենցիան… Դա թյուր կարծիք է։ Ապացուցված է, որ ալկոհոլը բացասաբար է ազդում մարդու սեռական ցանկության եւ կարողության վրա՝ «ստիպելով» մեր լյարդին արտադրել մեծ քանակությամբ ֆերմենտներ, որոնք էլ քայքայում են տեստոստերոնը՝ տղամարդու սեռական ցանկության հորմոնը: Բժիշկ-գիտնականների հետազոտությունները պարզել են,

ՑԱՆԿԱՑԱԾ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐԱՐՏ ՀՈՂ Է ԱՃՈՂ ՍՏԻ ՀԱՄԱՐ

Ըստ հոգեբանի՝ գաղտնիք բացահայտողները պարզ հոգի ունեցող մարդիկ են «По секрету-всему свету»… Ժողովրդական այս խոսքը թերեւս ծանոթ է բոլորին: Գաղտնիքներ ունեն բոլորը: Դժվար թե գտնվի այնպիսի մեկը, ով իր կյանքում գաղտնիք ունեցած չլինի… Սովորաբար, երբ մտերիմներիդ գաղտնիք ես վստահում, վերջում միշտ զգուշացնում ես, որ ոչ ոքի չասի, քանի որ դա քո գաղտնիքն է: Իրականում նույն

Կյանքի գինը՝ սպորտում

Սպորտում հաղթանակները հեշտ չեն տրվում: Իսկ երբ խոսքը մեծ սպորտի եւ բարձր նվաճումների մասին է, մարզիկը շատ հաճախ աշխատում է մարդկային հնարավորությունների սահմանագծի վրա, ինչը հաճախ նրա համար բերկրանքի փոխարեն ահավոր ողբերգության է վերածվում: Քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ մարդը խեղանդամ է դառնում մրցակցի հետ անասելի ուժեղ բախման հետեւանքով: Այո, մեծ սպորտը նաեւ մեծ

Ձեռքից թողնված բրոնզե մեդալ

Վրաստանի մայրաքաղաքում պայքարն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները: Երեկ մրցագորգը տրամադրվել էր 50, 60, 74 եւ 96 քաշային կարգի ըմբիշներին: Հայաստանցի մասնագետները երեկվա մրցահերթում առավել շատ հույսեր կապում էին մինչեւ 50կգ քաշային, աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Սարգիս Խաչատրյանի հետ: Նա չնայած նախնական գոտեմարտի մեկնարկային փուլում իրեն դրսեւորեց որպես պայքարող ըմբիշ, բայց

«Բանանցի» վիճակը գրեթե անհուսալի է

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումներում Հայաստանի երկու թիմերը պարտություններ կրեցին: Երեւանի «Բանանցը» մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում 0:2 հաշվով զիջեց Բոսնիայի «Շիրոկի Բրիեգ» թիմին, իսկ Աշտարակի «Միկան» մրցակցի դաշտում 1:3 հաշվով պարտվեց Շվեդիայի «Հելսինբորգին»: Եթե գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի «Միկա» թիմը պատասխան հանդիպումում դրսում կորցրածը ետ բերելու որոշակի շանսեր դեռ ունի,

ՓՈԽԱՆՑԻԿ ԳԱՎԱԹԸ՝ ՊՆ-Ի ԹԻՄԻՆ

Երեկ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» անվանումով մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: 6:0 հաշվով ՀՀ պաշտպանության նախարարության թիմը հաղթեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թիմին եւ արժանացավ փոխանցիկ գավաթին: Պատվավոր ավարը հասցեատերերին հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Երրորդ տեղը գրավեց առողջապահության նախարարության հավաքականը:

«Եվրոպական տարազով եւ քյավառցու սրտով»

Լեւոն Բլբուլյանը 60 տարեկան է «Լեւոն Բլբուլյանը բանաստեղծ է՝ եվրոպական տարազով եւ քյավառցու ջերմ սրտով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ գործընկերոջ հոբելյանի առիթով: Լ. Անանյանի խոսքով, հոբելյարը, սերելով հայ գրականության դասական ակունքներից, զարմանալիորեն հավատարիմ մնաց իր ոճին ու գեղագիտությանը՝ երբեք տուրք չտալով փորձարարական պոեզիային. «Նա հասարակական ժամանակի շունչը պարփակեց իր ստեղծագործութունների մեջ

ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿ ԳԱՎԱՌԱԳԻՏԱԿԱՆՈՒՄ

Տնօրենն առաջարկում է թանգարանի նոր շենք կառուցել եւ ոչ թե նորոգել հինը Պատմական Շիրակ գավառի նյութական եւ հոգեւոր մշակույթն արտացոլող տասնյակ հազարավոր նյութեր, որոնցից շատերն ունեն բացառիկ գիտամշակութային արժեք, կենտրոնացված են Շիրակի երկրագիտական թանգարանում: Թանգարանի ցուցանմուշներն ամփոփված են հնէաբանության, հնագիտության, մարդաբանության, ազգագրության, դրամագիտության, գեղարվեստական, նոր եւ նորագույն պատմության, փաստավավերագրական նյութերի, hնատիպ գրականության հավաքածուներում: Թանգարանը 1987-ից

«Թեկուզ ինձանից նեղանան»

Գիտության պետական կոմիտեի նախագահը բարձրաձայնում է, որ ԿԳ նախարարությունը գիտական խնդիրներով չի զբաղվում: Որպեսզի մեր երկրում գիտությունը զարգանա՝ անհրաժեշտ է լուրջ պետական մոտեցում եւ ֆինանսավորում, ինչպես նաեւ մասնավոր՝ գործարար հատվածի շահագրգռում եւ ֆինանսավորում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նրա ներկայացմամբ՝ շատ կարեւոր է, որ

ԿԻԵՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Այստեղ էլ են քաղաքացիները տուժում գործարարների՝ զվարճանքի կենտրոններ ունենալու ցանկությունից Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւը հայտնի է ոչ միայն իր բարձրահասակ եւ հատկապես կովկասցի տղամարդկանց խելքահան անող ուկրաինուհիներով, Սուրբ Վլադիմիրի, Սուրբ Սոֆյայի եկեղեցիներով կամ հաճախ մայրաքաղաք Կիեւի խորհրդանիշը համարվող Ոսկե դարպասներով, Ուկրաինայի խորհրդարանի՝ Ռադայի, գեղեցիկ շենքով, Դնեպր գետի հրաշալի տեսարանով, այլ նաեւ հեղափոխությունների փորձ ունեցող քաղաքացիներով: «Առավոտի»

Ապօրինությունը վերացվել է «Առավոտի» օգնությամբ

«Առավոտի» այս տարվա հունիսի 4-ի համարի 8-րդ էջում տպագրված «Ակնաղբյուրում «տնավարի՞» են կրթում» հրապարակման մեջ տողերիս հեղինակը ներկայացրել էր Տավուշ մարզի Ակնաղբյուր գյուղի հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Իրինա Մխիթարյանի բողոքը: Դպրոցի տնօրեն Էդիկ Թիրաբյանը Իրինա Մխիթարյանին պարտադրել էր մայիսի 20-ին՝ մայիսի 31-ի ամսաթվով աշխատանքից ազատվելու դիմում գրել: Մինչ այդ՝ մարտին տնօրենի պահանջով ետին թվով փոխվել

Մայրաքաղաքի դռները փակ էին, բայց…

Հուլիսի 2-ին Վանաձոր քաղաքի ավտոկայարանից երթուղային տաքսիները Երեւան չէին գալիս: Մարդիկ տարբեր պատճառներով էին մեկնում Երեւան, սակայն երթուղային տաքսիներ չկային մեկ պատճառով՝ այդ օրը Երեւանում ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել: Թե չէ՝ ինչո՞ւ այլ օրերին միկրոավտոբուսները նորմալ աշխատում են, եւ ճանապարհին ոչ մի ավտոտեսուչ չի կանգնեցնում մեքենան: Իսկ այդ օրը հսկողությունը խիստ էր. ավտոտեսուչները 4-5 անգամ

Մոռացվածները

Վանաձորի արվեստի քոլեջի շենքում սնկեր են աճում Լուսանկարում պատկերված այս պատը Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ներսի պատերից մեկն է: Խոնավությունից պատերի վրա սնկեր են աճում, իսկ կոյուղաջրերը լցվում են շենքի տակ՝ խարխլում հիմքը: Վանաձորի արվեստի պետական քոլեջի շենքը (նախկինում՝ Երաժշտական ուսումնարան) 51 տարի չի վերանորոգվել: Ձմռանը շենքը չի ջեռուցվում: Դրա հետ մեկտեղ՝

ՈՎ ՉԱՇԽԱՏԻ, ՆԱ ԿՈՒՏԻ՞

Արմավիրի մարզպետը վստահ է, որ պետք է պարզեցվի համայնքապետին անվստահություն հայտնելու մեխանիզմը: ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի մի շարք բացեր՝ գլուխ պահող համայնքապետերին փրկում են պատասխանատվությունից: Խոսքն այս դեպքում նրանց անվստահություն հայտնելու մասին է: Համայնքապետին անվստահություն կարող է հայտնել համայնքի ավագանին, այդ որոշումը պետք է անցնի ՀՀ կառավարության մի շարք «սենյակներով»: Մի խոսքով՝ գործընթացն այնքան

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետների, աշխարհում խոզի գրիպի սրընթաց արագությամբ տարածումը չի հաջողվում կասեցնել: Այս մասին խոզագրիպի վերաբերյալ ԱՀԿ-ի կազմակերպած միջազգային գիտաժողովում հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ ՉԷնը: «Panorama.am»-ի տեղեկացմամբ, գիտաժողովին մասնակից մասնագետները նշել են, որ բավականին անհանգիստ է վիճակը հատկապես Հարավային Ամերիկայի երկրներում, առաջին հերթին՝ Արգենտինայում եւ Չիլիում: Նրանք կանխատեսել են նաեւ,

ՖՈՏՈՍԵՍԻԱ՝ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ

Յարոսլավլցի ուսանողուհի Յուլիայի՝ պոռնոգրաֆիայի պատկերներով լուսանկարների շարքը հայտնվել է համացանցի մի քանի ժամանցային կայքերում: Միայն ներքնաշորով դեռահաս աղջիկը պառկած է գերեզմանոցի տապանաքարերի վրա, ոտքերով հանում է սգո պսակը գերեզմանների վրայից, փաթաթվում է տապանաքարերի վրա դրված խաչերին, նույնիսկ հոգում է բնական կարիքները հենց գերեզմանների մոտ: Այս մասին ոստիկանությանն են ահազանգել համացանցից օգտվողները: Նրանց վրդովեցրել է «ֆոտոմոդելի»

ՍՊԱՆԵԼ Է ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Դրեզդենի դատարաններից մեկում 28-ամյա ամբաստանյալը դանակահարել է 32-ամյա վկային, այն պահին, երբ նա ցուցմունք էր տալիս իր դեմ: Դրան հետեւած աղմուկի եւ ծեծկռտուքի ժամանակ դատարանում կրակոցներ են հնչել, արդյունքում վիրավորվել են ներկաներից 2-ը: Գերմանիայում 3 ամսվա ընթացքում սա 2-րդ դեպքն է, երբ ամբաստանյալը հաշվեհարդար է տեսնում վկայի հետ հենց դատարանի դահլիճում: Մյունխենից ոչ հեռու՝ Լանդշուտ

ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՏՆԵՐԸ

Միայն անցյալ տարվա ընթացքում Չեչնիայի իշխանությունները այրել են ավելի քան 20 տուն, որտեղ, ըստ իրենց, ապրում են գրոհայինների ազգականները: Կրեմլում որոշել են աչքերը փակել այդ «պատահարների» վրա: Այս արատավոր երեւույթի մասին է ահազանգում ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը: Human Rights Watch-ի դիտարկումներով, 2008թ. հունիսից մինչեւ 2009թ. մայիսը հրդեհվել է 26 տուն: Ռուսական կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում այդ

ԶԵՆՔՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում հաճախ իրականացվում են հատուկ դասընթացներ՝ քրեակատարողական ծառայողներին զենքի կիրառման հմտություններին ծանոթացնելու եւ նրանց մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները բարձրացնելու նպատակով: Երեկ ԱՆ-ից տեղեկացրին, որ «Իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը կազմակերպել եւ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրականացրել է հատուկ ուսուցում, որն ընթացավ երկու փուլով: Առաջին փուլում

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում օրերս տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի ավարտական վկայականների հանձնման արարողություն: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում արդեն 50 տարի գործում է միջնակարգ դպրոց, որը հնարավորություն է տալիս դատապարտյալներին ստանալ միջնակարգ կրթություն կամ շարունակել իրենց կիսատ թողած ուսումը միջնակարգ դպրոցում: Ըստ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում այս տարի ավարտական վկայական ստացավ 15

ՆԱՐԵԿԸ ՓՐԿՎԵԼ Է

Ահազանգ էր ստացվել, որ Սեւանա լճի քաղաքային լողափում ռետինե ներքնակով մի երեխա՝ 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքները ներքնակը շրջել են, եւ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 5-ամյա բնակիչ Նարեկ Խչոյանը հայտնվել էր ջրի մեջ: Երեխային ցուցաբերվել է բուժօգնություն: Ն. Խչոյանի առողջական վիճակը բավարար է:

ԱՅՐՎԱԾՔՆԵՐՈՎ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհի վրա. Մ. Օզմանյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 42 ԼՕ 693 պետհամարանիշի ավտոմեքենան այրվել է: Այրվածքներ են ստացել 28-ամյա Մ. Օզմանյանը, 21-ամյա Շ. Օզմանյանը եւ 22-ամյա Ա. Սեջոյանը: Տուժածները Մեծամորի հիվանդանոցում առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երեւանի այրվածքների կենտրոն:

ՄԻՆՉ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԿԱՅՔԻ ՀԱՍՑԵՆ ԿՃՇՏԻ

Հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի քննությունը Լենուղու եւ Տալվորիկի գյուղապետարանների դեմ: Քանի որ Լենուղու գյուղապետարանը մինչ դատական նիստի օրն արդեն իսկ տրամադրել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի պահանջած տեղեկությունները, ուստի, հայցվոր-կենտրոնը դատարանում հրաժարվեց իր հայցապահանջից: Տալվորիկի գյուղապետարանը մինչ դատական նիստի օրը նույնպես պատասխան էր ուղարկել հայցվորին՝ տեղեկացնելով, թե «պահանջվող տեղեկություններին

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ «ՆՈԿԻԱՆ»

Հայտնի չեղավ խաղարկության օրը Սպասիր, ինչ որ ասում եմ՝ պատահել է անձամբ ինձ հետ, ես եմ հեռախոս գնել «Նոկիա» ֆիրմային խանութից: Ես ու «Նոկիան»: Ասացին, եթե հեռախոս գնես՝ «ՎիվաՍել» օպերատորի քարտ կնվիրենք՝ 40 րոպե խոսելաժամանակը հետը, ու դեռ կմասնակցես վիճակահանությանը ու կարող ես շահել հեռախոսից մինչեւ ուղեգիր՝ հայդե Փարիզ: Հեռախոս գնեցի՝ «Նոկիա-2680», «ՎիվաՍել» օպերատորի քարտ

Աչքներդ լույս, իրաքահայեր

Արարատի Դարբնիկ գյուղում բացվեց սոցիալական տուն Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչների 90%-ը փախստականներ են: Մոտ 20 տարի առաջ բռնագաղթել են Ադրբեջանից, իսկ ավելի ուշ՝ Իրաքից: Հենց իրաքցի հայերի համար էլ Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գյուղում սոցիալական տուն բացեցին, որտեղ 46 ընտանիք է բնակվելու: Եռահարկ շենքը գյուղի նախկին գյուղատնտեսության քոլեջինն

ՁԿՆԱՊԱՇԱՐՆ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Ըստ մասնագետների, պատճառն այն չէ, որ Սեւանա լճում մանրաձուկ չկա, այլ այն, որ ձկնորսները չեն թողնում, որ մանրաձուկն աճի եւ բեղմնավորվի: Եթե Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման համար ընդամենը անհրաժեշտ էր, որ 2003-ից սկսած երկրի բարձրագույն ղեկավարությունը որոշի արգելել «լեւի» էլեկտրաէներգիա ստանալու նպատակով լճից արվող գիշերային գաղտնի ջրթողները, ապա լճի ձկնապաշարների վերականգնման խնդիրը շատ ավելի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930