Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿԱԿԱՆ «ԴՐԱԽՏԱՎԱՅՐ»

Հունիս 17,2006 00:00

Աշխարհի
առաջնությունը, որի առիթով Գերմանիան հեղեղել են միլիոնավոր արտասահմանցի ֆուտբոլասերներ,
անասելի լարված ու բեղուն ժամանակաշրջան է նաեւ… Բեռլինի «գիշերային թիթեռնիկների»
համար: Բորդելների մուտքերի առջեւ անպակաս են նյարդերը հանգստացնել ցանկացող
բորբոքված ֆուտբոլասերների հերթերը: Վերջինները, մինչեւ հաճույք վայելելու իրենց
հերթը հասնի, հաճախ սպասում են երկու եւ ավելի ժամ: Իսկ «նանարներն» այդ ընթացքում
աշխատում են հարվածային տեմպերով՝ օրական ընդունելով ավելի շատ հաճախորդ, քան սովորական
օրերին մեկ շաբաթվա ընթացքում: Համաձայն վիճակագրության գնահատականների, Բեռլինում
գործում է շուրջ ութ հազար պոռնիկ: Նրանք մշտական բնակություն են հաստատել 400 բորդելներում,
50 մերսման սրահներում, երեք տասնյակից անցնող սեքս-կինոթատրոններում, էքսկլյուզիվ
ակումբներում, սաունաներում ու լողավազաններում: Էրոտիկայի այս բոլոր կենտրոնները
փաստացի անցել են 24-ժամյա աշխատանքային ռեժիմի, իսկ յուրաքանչյուր «սիրո սպասուհի»
օրական աշխատում է առնվազն 16 ժամ: «Աղջիկները հաճախորդների հեղեղի պատճառով տառացիորեն
հալից ընկնում են,- ասում է «Բել Ամի» էլիտար բորդելի տիրուհի Ժոզեֆինե Կոնտեն,-
բայց մենք լավ ենք նախապատրաստվել եւ սպասարկման մակարդակը շատ բարձր է»: Բացի
հաճախորդներին հոսքագծային եղանակով ընդունող եւ ճանապարհող պոռնիկներից, այս օրերին
Գերմանիայի նշված օբյեկտներում ստեղծվել են նաեւ, այսպես կոչված, «պատրաստակամ աջակցողների
խմբեր»: Նրանք «լավ մարզավիճակ» պահպանող կանայք են, ովքեր պատրաստ են ցանկացած պահի
փոխարինել հալումաշ եղած իրենց գործընկերուհիներին: Բորդելներում այս օրերին գործում
է նաեւ «առանձնահատուկ կարեւոր անձանց» սպասարկման ծառայություն: Այստեղ համապատասխան
վճարման դիմաց աղջիկները «կանչի են մեկնում»: Ընդհանուր պատկերն ամբողջացնում
են նաեւ անօրինական ճանապարհներով երկիր ներթափանցած պոռնիկները: Բեռլինի արվարձաններում
հայտնվել են առանձնատուն-մեքենաներ, որոնք գրկաբաց սպասում են «փողով սեր» փնտրող
ավելի քան կես միլիոն ֆուտբոլասերներին: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930