Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐՈՒՄ-ԶՎԱՐՃԱՆՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ

Հունիս 17,2006 00:00

Մինչ
«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը»՝ ՀՀ մշակույթի նախարարության
հետ երիտասարդների հեռանկարների վերաբերյալ համաժողովներ է հրավիրում, իսկ երիտասարդության
հարցերով փոխնախարար Արթուր Պողոսյանը ճոռոմ մտքեր է հնչեցնում մարզաբնակ երիտասարդության
հանդեպ պետության հոգածության մասին, գյուղերում երիտասարդները չեն իմանում ինչպես
պարապը լցնել: Արարատի
մարզի Զովաշեն գուղի գյուղապետ Հրայր Հակոբջանյանը չի հիշում, թե վերջին անգամ Երեւանից
ե՞րբ են երգիչ-երգչուհիներ կամ թատերախմբեր եկել: Ստիպված տեղի երիտասարդներն ինքնուրույն
են իրենց ժամանցի հարցերը լուծում: Գյուղապետը չհերքեց, որ իր տատի անունով ձեւակերպված
գյուղի կենցաղի տանը ջահելներն ամեն գիշեր հավաքվում են ֆիլմեր դիտելու: Մեր տեղեկություններով՝
հատկապես պոռնո եւ էրոտիկ ֆիլմեր: Վերջիններիս մասին խոսելիս գյուղապետը քմծիծաղ
տվեց, ասաց, որ «բոեւիկներ» են նայում, թեեւ գյուղում կատարած մեր հարցումները (անուններ
չենք նշում հասկանալի պատճառներով) այլ բան էին վկայում: Մեր
այցելության օրը կենցաղի տան «ֆիլմադարանը» կողպված էր. գյուղապետը պարզաբանեց, որ
այն տնօրինող իր բարեկամը բանակ է գնում, դրա համար սենյակը փակ է, DVD-ին հավաքված:
Կենցաղի տան մյուս սենյակներում, ուր հակասանիտարական վիճակ
էր տիրում՝ դատարկ շշեր, աղբ, նաեւ թենիսի սեղան էր դրված, պատերին ֆիլմերի տեսաերիզների
ու կոմպյուտերային խաղերի տուփեր էին փակցված: Փոխարենը խնամված էր դեռ նախորդ գյուղապետի
օրոք գյուղապետարանի վերածված մշակույթի տունը՝ ծաղիկներ, ցայտաղբյուր, գեղեցիկ սալահատակ՝
բակում: Յուրօրինակ տեսք ուներ հատկապես Զովաշենի գյուղապետի աշխատասենյակը. նա հպարտորեն
բազմել էր հսկայական թրի եւ լուսանի խրտվիլակի
արանքում: Գյուղապետը չզլացավ ներկայացնել իրենց գյուղի պատմությունը, որ 2600 տարեկան
է, բայց ոչ մի տեղ այդ մասին նշված չէ, որ Անահիտ արքայադստեր ախորժակը հենց այս
գյուղում է բացվել ու հայրն էլ հրամայել է այստեղ նրա պատվին ամառանոցներ կառուցել:
Գյուղի իսկական անունը ոչ թե Զովաշեն է, այլ Լանջազատ: Ուղղակի մարդիկ այն որպես
Զովաշեն գիտեն, եւ «եթե ավտոբուսի վրա գրված լինի Լանջազատ, չեն իմանա դա որտեղ է»:
Գյուղապետը չմոռացավ խոսել նաեւ կառուցվելիք մարզասրահի ու 10 տարի հետո ծնվող աշխարհի
չեմպիոնների, իր սանիկ Սարգսյան Տաթեւիկի մասին, որն անձամբ Տիգրան Կարապետյանի ձեռքից
ադամանդ է ստացել, մեկ էլ Հայկոյի ու Մկոյի այցելության մասին: Հետաքրքրվեցինք նաեւ՝
ի՞նչ թերթեր են ստանում, պարզվեց նույնը, ինչ պարտադրում են բոլոր մարզերում՝ «Հայաստանի
Հանրապետություն» եւ «Հայոց աշխարհ»:ä³ïñ³ëï»ó
¶. вÎà´Ú²ÜÀÈáõë³ÝϳñÝ»ñÁª
¶. Þ²ØÞÚ²ÜÆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել