Օրվա լրահոսը

ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՑ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՑ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում երեկ ցուցմունքներ տվեց Արզնիի էլեկտրացանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանի սպանության գործով ամբաստանյալ, Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը: Նա հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից՝ դատարանից խնդրելով որպես հիմք ընդունել իր դատաքննական ցուցմունքները: Ըստ ամբաստանյալի, իր մանկության ընկեր Աշոտ Մխիթարյանի հետ հարաբերությունների վատացումը երկար ճանապարհ է անցել: Մխիթարյանի

Ագոյի խումբն էլի եկել է

Հայաստանում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախումբը՝ ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ: Այսօր նրանք կհանդիպեն Ռոբերտ Քոչարյանին եւ Վարդան Օսկանյանին: ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հանդես կգան ասուլիսով: Երեկ նրանք արդեն իսկ խորհրդարանում հանդիպել են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ: Ըստ ԱԺ պաշտոնական հաղորդագրության, Ռոլանդ Վեգեները նշել է, թե այցի նպատակն է

«Ոչ թե գործիչներ են, այլ գործիքներ»

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը սա համարում է այսօրվա խորհրդարանի հիվանդությունը Արամ Մանուկյանը խնդրեց լրատվամիջոցներին (քանի որ, իր ասելով, ուրիշ առիթ չի ունենա այսքան շատ լրատվամիջոցների առջեւ նման հայտարարություն անել), որ հատուկ ուշադրություն դարձնեն հեռուստաընկերությունների, ռադիոների եւ թերթերի ռուսաֆիկացմանը. «Բոլոր հեռուստատեսություններն արագ տեմպով ռուսաֆիկացվում են, ռուսական ծրագրերի քանակը գնալով ավելանում է: Ռաբիսացման դեմն առեք, խնդրում

ՀՌԱՀ-Ն ԷԼԻ ԽԱԽՏՈՒՄ Է ՕՐԵՆՔՆԵՐԸ

Եվ խախտումները փորձում սքողել մանր խորամանկություններով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 50-րդ հոդվածում 2003-ի դեկտեմբերին կատարվեց լրացում, ըստ որի՝ «Ազգային հանձնաժողովը պետք է պատշաճ կերպով հիմնավորի արտոնագրատիրոջն ընտրելու, արտոնագիր տալը մերժելու» մասին որոշումները։ «ՀՌԱՀ կանոնակարգ» օրենքի 67 հոդվածի համաձայն՝ այդ որոշման պատճենն ուղարկվում է դիմողին որոշումն ընդունելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Մայիսի 25-ին մրցութային առաջարկների ամփոփումից

«ՍՏՈՒԿԱՉՈՒԹՅՈՒՆ»՝ «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ» ՀՈՂԻ ՎՐԱ

Երեկ Հայաստանի Երիտասարդական կուսակցության գրասենյակում ասուլիս էր հրավիրել «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Էդգար Հակոբյանը, որին հարազատ կուսակցությունից հեռացրել էին, պոպուլյար լեզվով ասած՝ «ստուկաչության» համար: Մամուլում եղած մի հրապարակման համաձայն, նա «Ժառանգություն» կուսակցությունում իշխանությունների օգտին լրտեսությամբ է զբաղված եղել: Է. Հակոբյանը երեկ իր ասուլիսում մի քանի կարեւոր հայտարարություններ էր արել, որոնց առնչությամբ մեկնաբանություններ ստանալու համար մենք

Վիկի՝ 26 եւ Արթուրի՝ 21 «զոհերը»

Անցած շաբաթ հայաստանցի մարզասերներին ցնծալու առիթներ տվեցին ոչ միայն շախմատիստները Վանաձորցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, թեթեւագույն քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը Լաս-Վեգասի «Թոմաս եւ Մակ կենտրոնի» դահլիճում ութերորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մինչ այդ պարտության դառնությունը չճաշակած մեքսիկացի Լուիս Մալդոնադոյին՝ պահպանելով իր չեմպիոնական գոտիները: Սա Վախթանգի, ում պրոֆեսիոնալ ռինգում «Կատաղի ցուլ» մականունն են

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Այսօր վաղ առավոտից ուշադրության կենտրոնում լինելու պահանջ կունենաք: ՑՈՒԼ 21.04-21.05: Դրամի բավականին լուրջ ծախսեր կունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Երազներին ու խորհրդանշաններին շատ մի հավատացեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Աշխատեք ինքնազգացողությունը կարգավորելու ուղղությամբ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աշխատեք չար խոսքերին ունկնդիր չլինել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Նախկին մտերիմների հետ կապերը վերականգնեք: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ֆինանսական խնդիրներ լուծելիս դժվարություններ կզգաք: ԿԱՐԻՃ 24.10-22.11:

ԸՆՏԱՆԻՔԻՆ ՇԱՏ ԷՐ ԿԱՐՈՏԵԼ

Հայաստանի շախմատիստների ներկայիս առաջատար Լեւոն Արոնյանը Թուրինից թիմակիցների հետ միասին չժամանեց Երեւան, այլ մեկնեց Բեռլին, որտեղ բնակվում է ընտանիքի հետ: Դա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Իրական պատճառները ճշտեցինք նրա մտերիմ ընկերոջից՝ Գաբրիել Սարգսյանից: «Լեւոնը շատ էր ուզում գալ,- ասաց նա,- բայց երկու-երեք ամիս հարազատներին չէր տեսել: Շատ էր կարոտել: Բացի դա, վերջերս նրանց ընտանիքում

«Բրաունը չի ծախվել»

Ըստ գիտնական Գնել Դուրյանի, Քրիստոնեության հիմքը խարխլելու՝ ամերիկացի գրող Դեն Բրաունի փորձը միայն «Դա Վինչիի ծածկագիրը» գրքով չի սահմանափակվում: Հայաստանի Ամերիկյան համալսարանի գիտահետազոտական աշխատանքների փոխնախագահ, ֆիզիկոս, աստղագետ Գնել Դուրյանի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ նախկինում Դ. Բրաունի հրատարակած «Հրեշտակները եւ սատանաները», «Խաբեության կետ» եւ «Թվային ամրոց» աղմկահարույց գրքերում նրա «տեսությունը» դարձյալ փորձել է ստվերել քրիստոնեական

«ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱՆՔ ԲԱՐՁՐԱՐՎԵՍՏ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ»

Դրա համար, ըստ ամերիկաբնակ ճանաչված դաշնակահար Սերգեյ Բաբայանի, նախ պետք է համախմբվել: Միջազգային ամենալայն ճանաչման արժանացած դաշնակահարը ընդամենը մի քանի ամիս հետո դարձյալ փայլուն մենահամերգ ունեցավ դասական արվեստի հայ ունկնդիրների առջեւ: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին նա մենահամերգով եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ելույթով պատվել էր իր ուսուցչին՝ անվանի մանկավարժ, պրոֆեսոր Գեորգի Սարաջյանին: «Առավոտի» հետ զրույցի

Ադրբեջանցին Հայաստան չհասավ

Երեկ Լուսակերտում մեկնարկեց «3+3. Բալթիկա-Կովկաս. համագործակցությունը երիտասարդական քաղաքականության ոլորտում» խորագրով սեմինարը: Ի սկզբանե սեմինարին պետք է մասնակցեին 30 երիտասարդներ՝ Մերձբալթիկայի եւ Հարավային Կովկասի 6 երկրներից, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչ Համլետ Իսմաիլովն իջեւանել էր Թբիլիսիում եւ տեղեկացրել սեմինարի կազմակերպիչներին, որ ինքը չի կարող գալ Հայաստան: Ի դեպ, Համլետը նախկինում Հայաստան եկել է եւ 2 անգամ այստեղ մասնակցել

«ՄԱՀԱՓՈՐՁԸ ՇԱՏ ԴԱԺԱՆ ԲԱՆ Ա»

Ասում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանը Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ, շարունակվեց, Սիլվա Ասատրյանի եւ Յուրի Վոլֆսոնի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են ԱԺ նախկին պատգամավորի դեմ մահափորձի պատվիրման եւ իրականացման համար: Մելիք Գասպարյանը դատարան էր ներկայացել կարմիր վերնաշապիկով եւ զվարթ տրամադրությամբ: Նույնքան պայծառ

«Բռնեմ դունչդ, կտրի շունչդ»

Գառնիի բնակչի ասելով՝ ՊՆ պաշտոնյան իր ջուրը կտրում է եւ հետն էլ երեք մատ ցույց տալիս Օրերս «Առավոտ» էր եկել Գառնիի բնակիչ Շմավոն Համբարձումյանը: Նրա պատմելով՝ Գառնիում իր հողամասի հարեւանությամբ հողատարածք է գնել պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային եւ պլանավորման վարչության պետ Վաղարշակ Ավետիսյանը, չնայած նրա հողամասը տնօրինում են բարեկամները: «Երեք տարի է տնկիներս չորանում են, ջրի

«ԲԱՆԴԻՏՍԿԻ ՎԱՆԱՁՈՐ»

Որպես դետեկտիվ ժանրի ֆիլմի բնաբան վատ չէր հնչի, եթե միայն իրականությանն այդքան մոտ չլիներ Հունիսի 3-ին, ժ. 21:00-21:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան եւ Շահումյան փողոցների խաչմերուկի վրա գտնվող «Վիլոի մոտ» ինտերնետ ակումբ-սրճարանի մոտ ավելի քան երկու տասնյակ հոգու մասնակցությամբ զինված ընդհարում է տեղի ունեցել երկու խումբ երիտասարդների միջեւ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության

ԱՐՏԱՔԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԼՂՈԶՈՒՄՆԵՐ»

ԱՐՏԱՔԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԼՂՈԶՈՒՄՆԵՐ» Թեեւ Վարդան Օսկանյանի մատուցած երեկվա մամլո ասուլիսը նվիրված էր Հայաստան-Սփյուռք առաջիկա համաժողովին, վերջին օրերին խիստ ակտիվացած մի շարք արտաքին քաղաքական թեմաներ, հասկանալիորեն, չէին կարող շրջանցվել: Թերեւս անդրադառնանք հենց այդ թեմաներին: Դրանցից կարեւորագույնը, բնականաբար, Քոչարյան-Ալիեւ բուխարեստյան հանդիպումն էր, որի արդյունքների մասին խոսելիս ՀՀ արտգործնախարարը նշեց. «Բուխարեստում, ինչպես եւ Ռամբույեում, կողմերին չհաջողվեց համաձայնության գալ մի

Ադրբեջանական մեղայական

Միլլի մեջլիսի պատգամավորներն այնքան էլ ռազմատենչ չեն Ադրբեջանական պատվիրակության անդամները երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձում էին մեղմել իրենց գործընկերոջ հայտարարությունն այն մասին, որ եթե առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում ղարաբաղյան հարցը չլուծվի՝ Ադրբեջանը պատրաստ է պատերազմի: «Ադրբեջանը կարծում է, որ դեռ հարցի խաղաղ կարգավորման բոլոր հնարավորությունները սպառված չեն: Երբ սպառված լինեն՝ նոր իրավիճակ կստեղծվի եւ հարկ

ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ «ՌՈՒՍԱԼԻ» ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ

«Եվրասիայի ժամանակը» VIP ամփոփագրի այս տարվա 2-րդ համարում, որը հասանելի է միայն բաժանորդներին, հրապարակվել է հանրահայտ բիզնեսմեն Օլեգ Դերիպասկայի «ֆենոմենալ» որակված հարցազրույցը: Օլեգ Դերիպասկան նախագահն է «Ռուսական ալյումին» ընկերության, որը երկրորդն է աշխարհում ալյումինի արտադրությամբ: Ընկերությունը ծրագրեր է իրականացնում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ այդ երկրի սահմաններից դուրս, ասենք՝ ԱՊՀ տարածքում՝ Ուկրաինայում, Հայաստանում եւ Տաջիկստանում:

ՀԵՌԱՆԱԼ ՈՐՊԵՍ ԲԱՐԵՓՈԽԻՉ

Ըստ Վիկտոր Դալլաքյանի, Ռոբերտ Քոչարյանն այդ հնարավորությունն ունի ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ այսօր խորհրդարանում եւ իշխող կոալիցիայում քաղաքականի փոխարեն տիրում են քաղքենիական հարաբերություններ. «Եթե Հայաստանում գործեին քաղաքական եւ քաղաքագիտական կանոնները եւ ոչ թե քաղքենիական հարաբերությունները, ապա կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո կարձանագրվեր, որ կոալիցիան այլեւս գոյություն չունի, որ Ազգային ժողովում կառավարությունը չունի

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Աշխատանքին ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Հաջող օր է խոշոր ծրագրերը կյանքի կոչելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Համարձակորեն ձեռք զարկեք ցանկացած ծրագրի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը կնշանավորվի հետաքրքիր ծանոթություններով: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ժամանակն է վերանայել կյանքի ներկայիս ընկերոջ հետ հարաբերությունները: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ընտանիքում պահպանեք սիրո եւ փոխըմբռնման մթնոլորտը: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ավելի հոգատար եղեք ձեր

«ՈՒղին պատվաբեր է ու փառավոր»

«Ա. Խաչատրյան» համերգասրահում այսօր կկայանա հոբելյանական համերգ՝ նվիրված Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 80-ամյակին: Երեկոն խոստանում է պարգեւների առատություն: ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերով կպարգեւատրվեն նվագախմբի որոշ արտիստներ: Կոնցերտմայստեր, բազմավաստակ երաժիշտ Յուրի Պողոսյանին կհանձնվի ոսկե մեդալ, իսկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կստանա արվեստի վաստակավոր գործչի կոչում: Սիմֆոնիկ երաժշտությունը յուրաքանչյուր ազգային արվեստի ամենակարեւոր

ՀԱՑԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ԱՐՎԵՍՏ

«Այս գիտությունը հարյուր տարի էլ ուսումնասիրես՝ միշտ էլ ուսումնասիրելու եւ սովորելու բան կա: Ով ասում է, թե ինքը հարյուր տոկոսանոց հացթուխ է, նա հարյուր տոկոսով սուտ է խոսում: Դրան երբեք չի կարելի կատարելապես հասնել»,- իր ուսուցչուհու խոսքի հիշատակումով «Առավոտի» հետ զրույցն սկսեց «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Այնուհետեւ նա հանգամանորեն խոսեց հացի ստեղծման պատմությունից,

Ճանաչի՛ր իրերդ

Հայ ոստիկանները աշխատեցնում են նաեւ տուժող կողմին՝ առաջարկելով գողոնը ազատ ժամերին փնտրել Վերնիսաժում, շուկաներում, նույնիսկ «քրջի բազարում»: «Մորքուր ջան, արխային, գողին բռնող ենք: Քո համար հանգիստ ապրի, էլի, մենք քեզ կծնգցնենք»,- երեք ամիս շարունակ Էրեբունու ոստիկանությունից նմանատիպ սփոփիչ պատասխաններով տուն են ճանապարհում 69-ամյա միայնակ թոշակառու Ասյա Սարհատյանին, որը բնակվում է Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 23

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ

Բուհ ընդունելու հարցում աշխատաշուկայի պահանջներն առաջնային չեն Այս օրերին արդեն շրջանառության մեջ կդրվի «Դիմորդ 2006»-ը: Դեռեւս 2005-ի նոյեմբերին կառավարությունը հաստատել է 2006 թ. ընդունելության քննությունների եւ 2006-2007 ուստարվա մասնագիտությունների ցանկը՝ ըստ բուհերի: Կառավարության կողմից հաստատվել են նաեւ բուհերի անվճար եւ վճարովի տեղերը: Ի դեպ, ձեւակերպումների հետ կապված փոփոխություն կա. անցյալ աշնանը հաստատված ուսանողական նպաստների տրամադրման

Եթե օրենքը չխախտեն՝ տակ կտան

Թերթերի «առաքիչները», որպեսզի լիցենզիայի համար 5 մլն դրամ չմուծեն, զարտուղի ճանապարհներով են դրանք ընթերցողին հասցնում: «Փոստային կապի մասին» օրենքի համաձայն, փոստային ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է տրանսպորտի եւ կապի նախարարությունից նախ համապատասխան լիցենզիա ստանան, նոր միայն կարողանան շուկայում գործունեություն ծավալել: Լիցենզիա ստանալու համար սահմանված գումարը 5 մլն դրամ է՝ մոտ 10 հազար դոլար: Հաշվի առնելով,

ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԸ ԴՈԼԱՐԻ ԿՈՒՐՍԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ

Այդ է վկայում 300 խոշոր հարկատուների ցանկը Մոտ երկու ամիս է, ինչ Հարկային պետական ծառայությունը հրապարակել է 300 խոշոր հարկատուների ցանկը: Այն մինչ օրս շարունակում է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: Ցանկը հասարակության ուշադրությունը գրավում է այն առումով, թե մեր օլիգարխներից ովքեր են ամենապարտաճանաչ հարկ վճարողները, ում գործերն են լավացել կամ նախորդ տարվա համեմատ ովքեր են

ՀՀ-Ն ԿԴԱՌՆԱ՞ ԵՄ ԱՆԴԱՄ

ՀՀ-Ն ԿԴԱՌՆԱ՞ ԵՄ ԱՆԴԱՄ Երբ դեռեւս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Frankfurter Allgemeine թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանի ապագան Եվրամիությունն է, ՀՀԿ խորհրդի անդամներից մեկը նման պնդումները համարեց հիմնազուրկ՝ հիշեցնելով, թե այդ կառույցն այլեւս չի ընդլայնվելու: Սակայն Եվրախորհրդարանի փոխնախագահ Էդվարդ Մակմիլան-Սքոթը, որը համակարգում է ԵՄ անդամ-պետությունների, նոր հարեւանություն ծրագրում ընդգրկված երկրների հարցերը՝ երեկ Հայաստանի

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կդեֆորմացվեն

Այդպիսի կարծիք հայտնեց ՍԻՄ նախագահը Ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պատրաստվում են առաջիկա ԱԺ ընտրություններին: ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի մատուցմամբ, ընդդիմությունը՝ ընդհանրապես, եւ ՍԻՄ-ը՝ մասնավորապես այսօր զբաղված են ներկուսակցական կազմակերպչական խնդիրներով՝ պատրաստ լինելու համար ինչպես արտահերթ քաղաքական գործընթացներին, այնպես էլ հերթական ԱԺ ընտրություններին: Ինչ վերաբերում է հերթական ընտրություններին, ապա խոսելով ընդդիմության

«ՃԱՆԱՉԵՔ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԸ»

Հայաստանին հորդորում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մեհմեդ Սեւիգենը՝ ենթադրելով, որ մենք այն չենք ճանաչում: Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Մեհմեդ Սեւիգենը Երեւանում է՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների հերթական վեհաժողովին մասնակցելու նպատակով: Ներկայացնելով իր՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ պարոն Սեւիգենը ասաց, որ այն ստեղծել է ժամանակակից Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Աթաթուրքը: «Հիմա մեր կուսակցությունը գլխավոր ընդդիմադիր կուսակցություն

«ԹՈՂ ԳՆԱ ՆԱՎԹ ԾԱԽԻ»

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին երեկ հեռակա առաջարկեց Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: «Առավոտ». Մինչ Բուխարեստ մեկնելը՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ հույսեր կան, եւ մի տարբերակ է քննարկվում, որը «հնարավորություն է տալիս ունենալ երկարատեւ եւ խաղաղ կարգավորում»: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտնեց, թե «հանդիպումներն անցան բավական լավ մթնոլորտում, դժբախտաբար, նախագահներին

Մարզչի գործն ավելի դժվար է

Տոնական այս թոհուբոհի մեջ մի տեսակ «ստվերում» է մնացել հավաքականի գլխավոր մարզիչը՝ գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը, ով թիմին այս ընթացքում նախապատրաստել է օլիմպիադային: Թուրինում նույնպես որպես գլխավոր մարզիչ նրան միացել է Հունգարիայից ժամանած Արշակ Պետրոսյանը, ով իր հարուստ փորձով ու գիտելիքներով մեծապես նպաստեց հաջողությանը: Մարզչի գործը պակաս դժվար ու պատասխանատու չէ: Նա է որոշում, թե տվյալ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930