Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ԿԱՆՈՆՆԵՐԸ

«Մեր կյանքում առանձնապես ոչինչ չի փոխվել: Կային ինչ-որ սպասումներ, հույսեր, որ տեղի կունենան իրադարձություններ, որի արդյունքում Հայաստանի հասարակական կյանքը կբարելավվի կամ մթնոլորտը կփոխվի, բայց, ցավոք, տեղի չունեցավ: Որոշակի հուսախաբություն կա»,- նախագահի ընտրությունից 1 տարի անց իրավիճակը երեկ այսպես գնահատեց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Եվ մանրամասնեց. «Հայաստանի կառավարիչների գործունեությունը ճգնաժամի պայմաններում ինձ շատ զարմացնում է: Զարմացնում

ԲՈՒՆՏ՝ ԳԱԶՆ ԱՆՋԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նախօրեին «ՀայՌուսգազարդի» Եղվարդի գրասենյակի տնօրենը մոտ 20-30 աշխատակիցների ուղեկցությամբ քաղաքով մեկ շրջել է ու գազի զանգվածային անջատումներ է արել: Եղվարդցիների հավաստմամբ, պատճառը եղել է այն, որ բնակիչները գազի գրասենյակին պարտքեր են ունեցել: Անջատվել է անգամ նախորդ ամսվանից 3000-5000 դրամի պարտք ունեցող բնակիչների գազը: Այդ զանգվածային անջատումներից հետո, շուրջ 300 եղվարդցի բողոքի ակցիա է կազմակերպել Եղվարդի

ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ՝ ՄԱՏԻ ԵՎ ՄԱՏԱՆՈՒ ԱՐԱՆՔՈՒՄ

Հունվարի 14-ին «Առավոտի» «Նախադեպ դատարանում» հրապարակման մեջ անդրադարձանք ՀՀ քաղաքացիների վեճին: Հայրը՝ Մանուկ Ղազանչյանը, աշխատելով ԱՄՆ-ում, դիմել էր Կոլումբիայի նահանգային դատարան՝ երեխայի խնամքն իրեն հանձնելու համար: Դատարանը բավարարել էր այն: Մայրը՝ Ալինա Չոբանյանը, աշխատելով ու ապրելով Հայաստանում, դիմել էր Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան, հաղթել էր եւ 10 ամսական Լուսինեի խնամքն, ըստ

ՀԱՎԱՍԱՐԵՑՈՒՄ Որ Տիգրան Մեծը մեր ազգային հպարտությունն է, ազգային արժեք՝ կասկածից վեր է: Երեւի հենց դրա համար են այս գովազդային վահանակում պատկերել նրա դիմանկարը, այն էլ՝ խաղատան «ֆիշկաներով»: Բայց հետաքրքիր է՝ Տիգրան Մեծի գո՞րծն է հավասարեցվել «Շանգրի Լա» խաղատանը հաղթելուն, թե՞ մերօրյա հերոսների՝ «Շանգրի Լա»-ում հաղթանակներն են հավասարեցված Տիգրան Մեծի հաղթանակներին: Համենայնդեպս, խե՜ղճ Տիգրան Մեծ:

ԳԹԿ-Ի ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

«Առավոտը» բազմիցս է անդրադարձել դիմորդների համար նախատեսված գրականությանը, եւ ներկայացրել է Գնահատման ու թեստավորման կենտրոնի հորդորները՝ օգտվել հատկապես ԳԹԿ-ի հրատարակած կամ երաշխավորած թեստերի ժողովածուներից: Այսօր գրախանութները ողողված են տարբեր թեստերի ժողովածուներով: Սակայն ինչպե՞ս պարզել՝ դրանցից ո՞րն է ճիշտ ընտրելը: Կա՞ն արդեն ԳԹԿ-ի երաշխավորած ձեռնարկները: Այս հարցերով դիմեցինք Գնահատման եւ թեստավորման կենտրոն: Մեր հարցին պատասխանեց ԳԹԿ

Փետրվարի 20

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր վիճակախաղի տոմս գնեք՝ հնարավոր է փոքրիկ գումար շահեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր առաջարկներ ստանալիս՝ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն ու տեսք ունեք, զվարճացեք:

ԲԱԽՏԱՎՈ՞Ր ԵՔ, ԱՐԴՅՈՔ, ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ՀԱՐՑՈՒՄ

Թեստ՝ ամուսինների համար Այս թեստում ճշմարտության չափաբաժին կա։ Փորձեք անկեղծորեն պատասխանել հարցերին, եւ գուցե՝ մեկդ մյուսի մասին ինչ-որ նոր բան բացահայտեք։ Հարցերին «Այո» պատասխանելու դեպքում ստանում եք 3, «Երբեմն»-ի դեպքում՝ 2, իսկ «Ոչ»-ի համար՝ 1 միավոր։ Հարցեր՝ ամուսնու համար 1. Ձեր կինը տանը հին խալաթո՞վ է եւ չսանրվա՞ծ։ 2. Նրա պատճառով աշխատանքից հաճա՞խ եք ուշանում։

Ոստիկաններն ու Շեքսպիրը Լոնդոնի «Գլոբուս» շեքսպիրյան թատրոնը որոշել է ներկայացումների անվճար դիտումներ կազմակերպել շուրջ 10 000 դպրոցականների համար: Լոնդոնի ոստիկանության աշխատակիցները, սակայն, համոզված են, որ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետը» բացասաբար կարող է անդրադառնալ միմյանց հետ կոնֆլիկտ ունեցող երիտասարդ խմբավորումների վրա: Ոստիկանները կարծում են, որ 16-րդ դարում ստեղծված շեքսպիրյան ստեղծագործությունը՝ Մոնտեկիների ու Կապուլետիների կլանների միջեւ պայքարի

Երիտասարդներն ավելի հաջող են մեկնարկել Մոսկվայում շարունակվում է շախմատի «Aeroflot Open» միջազգային ներկայացուցչական մրցաշարը: Մեկօրյա հանգստից հետո չորս խմբերում հանդես եկող շախմատիստները երեկ վերսկսեցին պայքարը: Ուժեղագույնների «A1» խմբում ընդգրկված 2549-ից բարձր վարկանիշ ունեցող 74 գրոսմայստերներից միայն երեքն էին մեկնարկային տուրերում հաղթանակ տարել: Նրանք էին՝ ռուսաստանցիներ Իգոր Կուռնոսովը, Պավել Սմիռնովը եւ Պավել Պանկրատովը: Միանգամից 23 գրոսմայստերներ,

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑԱՇԱՐ

Վստահեցնում է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահության անդամ Դերենիկ Գաբրիելյանը, որը եղել է աշխարհի բոլոր ռինգերում: – ՄՀՀ-ում անցկացված բռնցքամարտի պատանեկան հավաքականների ընկերական մրցաշարը կազմակերպական առումով ինչպե՞ս անցավ: – Լավ կլիներ, եթե այդ հարցին հյուրերը պատասխանեին: Բայց քանի որ նրանք արդեն մեկնել են, ասեմ, որ պատվիրակություններն այնքան էին ոգեւորված, որ մտադիր են նամակով դիմել սիրողական բռնցքամարտի

Սիրահարված կորեացուց մինչեւ տեղեկատվական պատերազմներ

Նոր հանրագիտարան Երեկ «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ «Արեգ» հրատարակչության նոր՝ 104 էջից բաղկացած «Հայաստանի հրաշալիքները» մանկական հանրագիտարանի շնորհանդեսը: Վերամշակված հրատարակությունը ոչ միայն հարստացված է նոր բառահոդվածներով, այլեւ աչքի է ընկնում հաճելի եւ արտահայտիչ ձեւավորմամբ: Հանրագիտարանն ունի 4 բաժին՝ «Հնագույն շրջան», «Միջնադար եւ քրիստոնեություն», «Բնություն եւ կենցաղ», «Նորագույն շրջան»: Ըստ «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանի. «Ի տարբերություն

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ՝ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«Ստեղծագործական միությունների մասին» չարչրկված օրենքն ուշանում է «Տառապած օրենքի նախագիծ». ՀՀ ստեղծագործական միությունների ներկայացուցիչներն այսպես են բնութագրում «Ստեղծագործական միությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն 5-6 տարի է՝ պիտի ընդունվի, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվում: Շատերը սրան տալիս են այսպիսի բացատրություն՝ պետությունը երեւի ցանկանում է ձերբազատվել ստեղծագործական միություններից՝ դրանք համարելով խորհրդային տարիների մնացուկ:

ՌԴ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է «ԱՋ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Օրերս ՌԴ արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցվել է «Պրավոե դելո» քաղաքական կուսակցությունը: Համապատասխան վկայագիր են ստացել կուսակցության համանախագահներ Լեոնիդ Գոզմանը, Բորիս Տիտովը եւ Գեորգի Բովտը: «Պրավոե դելոն» իր կողմից նվեր է պատրաստել արդարադատության նախարարությանը՝ փոխնախարարին հանձնելով կայսր Ալեքսանդր 2-ի հրամանագիրը ճորտատիրական կարգերը վերացնելու մասին: Երեկ նշվում էր այդ իրադարձության 148-ամյակը: «Պրավոե

«Մանասի» ռազմաբազան փակվելու է Ղրղըզստանի խորհրդարանը երեկ հաստատել է կառավարության որոշումը՝ ամերիկյան «Մանաս» ռազմաօդային բազան փակելու մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հունվարի վերջին Ղրղըզստանի կառավարությունը որոշել էր 6 ամսվա ընթացքում փակել ռազմաբազան, որը Աֆղանստանում գործող արեւմտյան կոալիցիայի համար թիկունքային ապահովման առանցքային կետերից մեկն է: Անկախ վերլուծաբանների կարծիքով՝ պաշտոնական Բիշքեկը ամերիկացի զինվորականներին երկրից դուրս է հրավիրում

«Բացահայտեցին» Հովհաննես Թումանյանին

Մեկնարկեց «Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությունը ժամանակի զուգահեռականներում» խորագրով գիտաժողովը: «Երկիր ունենք՝ չենք ճանաչում, պատմություն ունենք՝ չենք ճանաչում, ժողովուրդ ունենք՝ չենք ճանաչում, գրականություն ունենք՝ չենք ճանաչում, լեզու ունենք՝ չենք ճանաչում». այս խոսքերն ասված են շուրջ մեկ դար առաջ, որոնց հեղինակն է, ինչպես ինքն է իրեն կոչում, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Գրողի 140-ամյա հոբելյանի կապակցությամբ երեկ տեղի

ՄԱՄՈՒԼԻ ՕՄԲՈՒԴՍՄԱՆ ԿԱՄ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԽՄԲԱԳԻՐ

Ընթերցողներն այսուհետեւ ունեն իրենց «մարդը»՝ «Առավոտում» Ինչպես արդեն տեղեկացրել էինք («Առավոտ», 13.02.09) փետրվարի կեսից «Առավոտի» ընթերցողներն ավելի «պաշտպանված» կլինեն: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ստանձնել է «Առավոտի» Մամուլի օմբուդսմանի կամ՝ Ընթերցողների խմբագրի պարտականությունները: Ի՞նչ է սա նշանակում, ինչի՞ համար եւ ինչպե՞ս է իրականացվելու: Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք մեր, ավելի ճիշտ՝ ձեր,

ԽԱՉՎԱԾԻՆ ՄԱՀ ՉԿԱ

Lրագրային տարբերակ «Մեզ ջահել, պրագմատիկ մարդիկ էին պետք: Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ այդ տպավորությունը թողնում էր: Բացի այդ, մեր խնդիրներն այն ժամանակ ուրիշ էին»,- իր հարցազրույցում ասել էր Վազգեն Մանուկյանը: Թե համազգային մեր հզոր շարժման շրջանակներում, Արցախում ուրիշ ինչ խնդիր էր հետապնդում «Ղարաբաղ» կոմիտեն՝ մանրամասնել ենք մեր պատմության մեջ: Ասեմ միայն, որ «Միացում» խմբի անդամների

Հաշմանդամներն ուշադրության են արժանի

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Վայոց ձորի մարզային հանձնաժողովն ամփոփել է անցած տարվա արածն ու նախանշել այս տարվա անելիքը: Անցած տարվա փետրվարի 9-ին ՀՀ կառավարությունը որոշեց բոլոր մարզպետարաններում ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Վայոց ձորի մարզային հանձնաժողովներ: Մենք փորձեցինք պարզել, թե անցած մեկ տարում ինչ է արվել Վայոց ձորում: Այստեղ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով

Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԱՅՍ

Վերջին մի քանի տարիներին ճանապարհաշինությունը Հայաստանում մեծ թափ է առել Տարբեր բարեգործական եւ գրանտային ծրագրերով վերակառուցվել են Հայաստանի գրեթե բոլոր կարեւոր՝ միջպետական, մարզային, միջմարզային եւ ռազմավարական համարվող ճանապարհները: Ու ամեն նոր իրականացվող ծրագրի հետ մեծ հույսեր էր կապում նաեւ հեռավոր՝ Ադրբեջանին սահմանակից Ճամբարակը: Սպասում ու մինչ օրս էլ սպասում են սեփական՝ միջմարզային եւ ռազմավարական ճանապարհների

Եվրոդատարանը վճռեց

Վերանայում է բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պալատը մերժել է ռուսական իշխանությունների գանգատը՝ ընդդեմ Սերգեյ Զոլոտուխինի: Վկայակոչելով Զոլոտուխինի պաշտպան Կիրիլ Կորոտեեւին, ռուսական «Գազետան» գրում է, որ պալատի որոշումը շատ կարեւոր է, քանի որ այն չի թույլատրում 2 անգամ դատվել մեկ օրինախախտման համար: «Զոլոտուխինը նախ վարչական պատասխանատվության է ենթարկվել, ապա նույն հիմքով էլ հարուցվել է քրեական

«ԲՈՒՄԱԺՆԻ» ԿԱՐԱՏԵ Է, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

41-ամյա դատապարտյալ Մանուկ Հովիկյանը (հայտնի է 2 մականունով՝ «Կոնդի Ճստո» եւ «Մանուկ Երեւանսկի») «Առավոտ» էր եկել «Իմ դառը ճակատագրի պատմությունը» գրառումները ձեռքին: Իր պատմությունը, ինչպես ասում է, սկսվել է 1993-ից: «Բոլոր զոհերով եւ ուժերով ազատագրված Ղարաբաղի ամեն ինչին մասնակցել եմ, Մնացականյան Արտակը (Գումի շուկայի տնօրեն) կհաստատի: Ղարաբաղի կռվից հետո ոմանք անցան պաշտոնների: Ընկերներս մահացել են,

Նախարարի ուժերից վե՞ր է

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը մերժել է ցուցարարների խնդրանքը՝ վերանայել դատական ատյանների որոշումները Իրացման գոտու բնակիչները երդվել են ցույցի հրապարակից չհեռանալ: «Ես կարող ա՞ կազինոյում եմ տունս կրվել, որ այսքան ժամանակ իմ բողոքներին չեն արձագանքում: Իրենք են ինձ անտուն թողել: Էլ չգիտեմ, թե ինչ անեմ, արդեն մնում է գնամ այս երկրից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պետության

ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ՞ Է

Նախագահի վերահսկողական ծառայության բացահայտումներն առայժմ մնում են անհետեւանք Դեռ անցյալ տարվա վերջին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը հայրարարեց, որ ուսումնասիրություններ են իրականացվել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեում (ՊԵԿ) ու հայտնաբերել ինչպես զանգվածային բնույթի խախտումներ, այնպես էլ բացառիկ դեպքեր: Մասնավորապես, նշվել էր, որ, օրինակ, շահումով խաղերի, խաղատների մոնիտորինգի արդյունքում

Միայն ճնշվողներին են ճնշում

Ի պատիվ ՀՀ առաջին քաղբանտարկյալ, մարալիկցի Հարություն Ուռուտյանի, համաքաղաքացիները երեկ քաղբանտարկյալների օրն էին նշում: Մարալիկը Շիրակի մարզի ամենաըմբոստ ու քաղաքականացված քաղաքն է, որտեղ մշտապես, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, բողոքի ակցիաներ են անցկացնում: Երեկ հերթական բողոքի ակցիան ՀՀՇ Անիի տարածքային կառույցի նախագահ, ազատամարտիկ Հարություն Ուռուտյանին ազատ արձակելու համար էր: Հիշեցնենք, որ Հ. Ուռուտյանը, լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՂԾՈՒՄՆ ՈՒ «ՄԱՐՏԻ 1»-Ը ՉԵՆ ՆԵՐԻ

Ասում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը Մեկ տարի առաջ, փետրվարի 19-ին, Հայաստանում տեղի ունեցան ՀՀ նախագահի ընտրություններ, որոնք, ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հայտարարության, ավարտվեցին ՀՀԿ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակով: Դարձյալ պաշտոնական տվյալներով, Սերժ Սարգսյանը ստացել էր վավեր ձայների 52.82%-ը, իսկ երկրորդը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր՝ 21.5%

Էլի ուժ գործադրեցին

Ուժայիններն այս անգամ ցրեցին 40 հոգանոց բողոքի ցույցը «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնությունը ի նշանավորումն մեկ տարի առաջ տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների կեղծված արդյունքների, երեկ որոշել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց պիկետ եւ բեմականացված շոու անցկացնել: Ակցիային մասնակցում էր 40-50 երիտասարդ, որոնք մտադիր էին Կորյունի փողոցում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից «ԿԸՀ, ամո՛թ»

«ԶՈՌՈՎ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԱԾ ԵՆ»

Հարցազրույց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանի հետ – Մոտ 15 տարի է՝ հեռացել եք քաղաքականությունից. ի՞նչն էր պատճառը, որ նման որոշում կայացրիք: – Ինքնըստինքյան ստացվեց: Այնպիսի քաղաքական իրավիճակ ստեղծվեց, որ ինձ նման մտածող մարդկանց մեծ մասը թողեց քաղաքական ասպարեզը: Նկատի ունեմ ոչ իրատեսական մտածելակերպ ունեցող մարդկանց, որոնք առօրեականով չէին ապրում, այլ ապագայի ու ազգայինի

ԼԵՆՄԱՐԿԵՐԸ ՀԱՆԵԼ Է ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ՊՆԴՈՒՄԸ

ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը երեկ ԵԱՀԿ մշտական կոմիտեի նիստում ներկայացրել է Հարավային Կովկասի վերաբերյալ իր զեկույցը: Ինչպես մեզ Վիեննայից հայտնեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը՝ «Զեկույցի պաշտոնական ներկայացման ժամանակ Լենմարկերը չի շեշտել տարածքային ամբողջականությունը եւ անվտանգության միջազգային երաշխիքները, այլ խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում ընդհանուր սկզբունքների մասին»: Նիստի

«Ա1+»-ին մերժեցին

Վճռաբեկ դատարանը երեկ մերժել է «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի 2 բողոքները՝ բեկանելու Վճռաբեկ դատարանի 2004թ. ապրիլի 23-ի եւ 2004թ. փետրվարի 27-ի վճիռները: «Մելտեքս» ընկերությունը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ նոր հանգամանքների ի հայտ գալու հիմնավորմամբ, իսկ նոր հանգամանքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն էր: Ի՞նչ հիմքերով Վճռաբեկ դատարանը մերժեց «Ա1+»-ի բողոքները՝ պարզ չդարձավ: Դատարանի նախագահ Արման

«Քաղաքական ոչ կոռեկտություն»

Կոմկուսի պատասխանը դաշնակցական Արտաշես Շահբազյանին «Դա ապստամբություն չէր, այլ սովորական ավանտյուրա, որը մեր երկրի վրա շատ թանկ նստեց: Եվ այն հողային կորուստները, որ մենք ունեցանք, շատ բանով պայմանավորված էին հենց դրանով, քանի որ թուրքերն այլեւս չէին ցանկանում Սովետական Հայաստանի իշխանությունների հետ բանակցել, քանի որ ասպարեզում այլեւս կար, այսպես կոչված, հայրենիքի փրկության կոմիտեի իշխանությունը, որը 1920

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930