Օրվա լրահոսը

«…Չպակասի ստեղծագործական պոտենցիալս»

Վան Գոգի այս միտքը «սեփականաշնորհել» է կոմպոզիտոր Դավիթ Բալասանը Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կատարվեցին հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Դավիթ Բալասանի Դաշնամուրային տրիոն: Համերգին ներկա մասնագետների տարբեր գնահատականներն առիթ տվեցին «Առավոտին»՝ զրուցելու կոմպոզիտորի հետ, ճշտելու, պարզաբանելու ստեղծագործական որոշ սկզբունքներ, որոնք հարազատ են Բալասանին: Նրա մասին խոսելիս երաժշտագետները նշեցին, որ կոմպոզիտորը մղվում է

«Աշուղական արվեստը փրկված է»

Երկու օր առաջ Արամ Խաչատրյան համերգասրահում «Սայաթ-Նովա» մշակութային միության եւ Հայ աշուղների միության նախաձեռնությամբ բանաստեղծ, երգահան Աստղիկ Մելիքբեկյանը ձեռնադրվեց որպես աշուղ: «Մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը Աստղիկ Մելիքբեկյանն էի: Ջիվանու անվան աշուղական դպրոցում, որտեղ ես երկար տարիներ ուսանել եմ, մի օր փորձերի ժամանակ կատարեցի «Իմ յարը սոխակ է» երգս, որի տողերն ավարտվում են հետեւյալ կերպ՝

ՀԵՌԱՑՈՒՄԸ ԾԱՆՐ Է «ՆՍՏՈՒՄ» ԲՈՒՀԵՐԻ ՎՐԱ

Այս հաստատություններում աշխատում են հնարավորինս քիչ ուսանող հեռացնել, որ կարողանան ուսման վարձավճարներով աշխատավարձ վճարել: Այսօր կհրապարակվեն 2009թ.-ին պետական բուհեր ընդունված երջանիկների անունները: «Առավոտը» շնորհավորում է բոլոր 1-ին կուրսեցիներին եւ հույս հայտնում, որ նրանց համար բուհը լինի կրթական օջախ եւ ոչ թե, ինչպես հաճախ է պատահում, հենց սեպտեմբերի 1-ից ավարտվի նրանց ուսման պրոցեսը, եւ բուհը դառնա

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ԽՆԴԻՐԸ

Հայաստանի տնտեսական վիճակը եւ Ղարաբաղի հարցը Տեսակի խնդիր ունենք։ Հաստատ։ Իշխանական հաղորդամիջոցները ամբողջ օրը թմբկահարում են. տեսա՞ք, ոչինչ էլ չստորագրվեց, Ղարաբաղը իր այսօրվա կարգավիճակից ցածր կարգավիճակ չի ստանա (ոչ ոք չգիտի, թե այսօր Ղարաբաղը ի՞նչ կարգավիճակ ունի)։ Զարմացնում է մեկ այլ բան, այդ ինչպե՞ս է լինում, որ 3 հզորագույն պետությունների ղեկավարներ հայտարարություն-կոչ են անում եւ

ԻՆՔՆԱԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին Խաչատուր Սուքիասյանի չներկայանալու հավանականության մասին պաշտպան Արթուր Գրիգորյանի news.am-ին տված տեղեկատվության հիմնավորումները, իմ կարծիքով, խոցելի են: 1. «Տպավորություն կստեղծվի, որ Սուքիասյանը ինչ-որ հանցանք է գործել»: Նկատենք, որ մեղայականով ներկայանալը եւ ինքնակամ ներկայանալը տարբեր հասկացություններ են եւ առաջացնում են այլ հետեւանքներ: Մեղայականով ներկայանալը, որը ամրագրված է քրեական օրենսդրությամբ,

Տարեց մանկավարժները օգնեցին

Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկի մանկապարտեզի վարիչ Սուսաննա Բարսեղյանը 7 արկղ հագուստ ստացավ Երեւանի մանկավարժ վետերանների ակումբից: Ս. Բարսեղյանն ասաց, որ գյուղը գտնվում է սոցիալական ծանր վիճակում, երեխաները հագուստի բացակայության պատճառով դպրոց եւ մանկապարտեզ հաճախ չեն կարողանում գնալ: «Մարզերն ասես խորթ զավակ լինեն եւ ուշադրությունից դուրս են»,- ասաց նա: Նա ութսունն անց մանկավարժների նախաձեռնությամբ հավաքած եւ

Համաներումը «2-րդ սորտի» դատապարտ յալի պատկերացմամբ

«Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ժիլբերտ Մալխասյանն «Առավոտին» ուղարկել էր նամակ, կապված համաներման հետ: Ըստ դատապարտյալի, համաներում բառը ժպիտ է առաջացրել իրենց դեմքերին, հատկապես երբ լսվել է հանրապետական Սամվել Նիկոյանի արտասանած «լայնամասշտաբ» բառը: «Ոմանք թաքուն գովերգում էին նախագահին, իրենց ընտրությունը համարելով ճիշտ: Ոմանք մտովի արդեն տանն էին, ու որոշում էին իրենց անելիքները: Ազատության քամին շոյում էր

Հարցաքննվել են վկաներ

Ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, հուլիսի 13-ին Ալլա Խաչիկի Խաչատրյանը տեղափոխվել էր «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»՝ ծննդաբերության համար, որի ժամանակ մահացել է: Ըստ ՀՀ ոստիկանության կայքէջի, փաստի առթիվ հուլիսի 14-ին Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական համալիր փորձաքննություն, վերցվել

ԲՆԱԿԱՐԱՆԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՏՆՕՐԻՆԵԼ

Երկու տարի առաջ Ավետիս Սորսումատյանը ընտանիքի 5 անդամներով (3 անչափահաս երեխաներով), ՌԴ-ում բնակարանը վաճառելով, վերադարձավ Հայաստան: Նրանք գնեցին Երեւանի Սարկավագի փողոցի 147/1 12 բնակարանը: $40 հազար գումարը տալուց հետո Սորսումատյանները տեղեկացան, որ վերոհիշյալ տան տերերը՝ Ռիմա Կարապետյանն ու Վալերի Հովսեփյանն ունեն պարտքեր (մասնավորապես, «Արֆին» վարկային կազմակերպությանը), իսկ տունը գրավ է դրված: Սակայն Ավետիս Սորսումատյանի կողմից

ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆ ԱՂԵՏՅԱԼ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Հուլիսյան եղանակային անբարենպաստ պայմանները եւ վերջերս տեղի ունեցած երկրաշարժը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Վարդուշ Ավագյանի ընտանիքի համար դարձան աղետի պատճառ՝ Ավագյանների բնակարանի մի մասը փլվեց: Վարդուշ Ավագյանին պատկանող տունը 1950-ական թվականների հողե շինություն է, իսկ Ավագյանների ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Ընտանիքի հայրը առողջական խնդիրներ ունի եւ այժմ գտնվում է հիվանդանոցում: Գավառի քաղաքապետարանի

ՍԵՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԵԿԵՂԵՑԻ

Սեւան քաղաքի «Արփա» կինոթատրոնը վաղուց չի գործում, եւ որոշում է կայացվել շենքի ձեւափոխմամբ եկեղեցի կառուցել: Սեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայության համաձայն, որոշումը կայացվել է դեռեւս 2006 թվականին, երբ ՀՀ մշակույթի նախարարությունը չգործող «Արփա» կինոթատրոնի շենքը նվիրեց Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն՝ եկեղեցի կառուցելու նպատակով: Սեւան քաղաքում եկեղեցի չկա, եւ, ըստ նախաձեռնության հեղինակների, կառուցվող եկեղեցին դառնալու է ոչ միայն

ՍՓՅՈՒՌՔՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՆԱԽԱՁԵՌՆԻ

ՀՀ սփյուռքի նախարարությունն ուսումնասիրում է սփյուռք ունեցող երկրների փորձը Այս տարվա հոկտեմբերին ՀՀ սփյուռքի նախարարությունը կդառնա մեկ տարեկան: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ սփյուռքի հետ կապերով զբաղվում է պետական ամենաբարձր աստիճանն ունեցող գերատեսչությունը: Բայց Հայաստանը միակ երկիրը չէ, որ սփյուռք ունի: Որքանո՞վ է նախարարությունը տեղյակ այլ երկրների փորձին, նրանք ի՞նչ մեխանիզմներ են մշակել

«ԵՐԵՎԱՆՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ»

Այսօրվանից Գյումրի-Երեւան միկրոավտոբուսների ուղեվարձը թանկացավ 300 դրամով՝ նախկին 1200 դրամի փոխարեն դառնալով 1500: Ուղեվարձի թանկացումը գծատերերը՝ «Տրանս-ակնթարթ» ու «Տիգրան» ՍՊԸ-ների ղեկավարները, պայմանավորում են վառելիքի, անվադողերի, քսայուղերի, պահեստամասերի հաճախակի թանկացումներով, ուղեւորահոսքի կրճատմամբ, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ: Այս ամենը վերոնշյալ կազմակերպություններին հարկադրել է, որպեսզի նրանք 2009-ին մրցույթին մասնակցեն բարձրացված գներով, հանրապետական մրցութային հանձնաժողովն էլ հաստատել է

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՉԷ՞Ր

Հուլիսի 25-ին տեղեկացրել էինք, թե Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ոստիկանության պետ Գուրգեն Գյոզալյանը, առանց որեւէ մեկին տեղեկացնելու, վերցրել էր մարզի Ծաղկահովիտ գյուղում հիմնանորոգվող շենքից հանված պանելներից մի քանիսը: Մեր տեղեկությունը չհերքվեց: Իսկ երեկ տեղեկացանք, որ պանելների դիմաց Ծաղկահովիտի գյուղապետարանին գումար է փոխանցվել, սակայն ոչ ոստիկանապետի անունով:

Անկումը՝ 15% է

«Եթե մենք հաջորդ տարի ունենանք զրոյական աճ, ես դա կհամարեմ խիստ լավատեսական պրոգրես»,- երեկ հրավիրած ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ, ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը: Նրա հաշվարկներով՝ այս տարեվերջին տնտեսական անկումը կլինի երկնիշ թիվ՝ մոտ 15%: Պարոն Մանասերյանի խոսքերով՝ համաշխարհային ճգնաժամն ունի իր դրական ու բացասական կողմերը. ճգնաժամ ապրող երկրներում գնաճ չպետք է լինի, մինչդեռ

Նյարդերը խնայեք, որ չհիվանդանաք

«Նեւրոզները, որոնք առավել տարածված են երիտասարդության շրջանում, տարածվածության առումով 2-րդ տեղն են զբաղեցնում: Նեւրոզների պարագայում մեծ դեր ունեն մարդու անհատական հատկանիշները՝ բնավորությունը, խառնվածքը, դաստիարակությունը: Այս 3 գործոններով է պայմանավորվում մարդու ինքնավերահսկումը, նրա հավասարակշռվածությունն ու սթրեսների եւ կյանքի դժվարությունների հանդեպ կայուն լինելը»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի Նյարդաբանության կենտրոնի նյարդաբան Հասմիկ Ամրոյանը: Նրա ներկայացմամբ՝ նյարդաբանական

ՇՈՒԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՂՏՈՏՈՒՄ Է

Մալաթիայի շուկայում գյուղմթերքը վաճառվում է հակահիգիենիկ պայմաններում Շուկայի ներսում վաճառողները շատ «ուրախ էին». իրենց գլխին ոչ անձրեւ էր կաթում, եւ ոչ էլ արեւի ճառագայթներն էին այրում։ Նոյեմբերյանցի Ծովինարը ժամը 4-ից շուկայում է. իր ապրանքը վաճառում է միայն արկղերով. «Էնքան եմ մնում, մինչեւ ապրանքս առնեն, թե չառնեն՝ գիշերը կմնամ»: Վաճառասեղանների կողքին աղբի կույտեր են։ Երեկոյան ժամը

ՈՐԱԿՅԱԼ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱ

Պատվաստանյութ՝ ինքնաոչնչացման դեմ Հայկական հեռուստաալիքների հեռարձակման տեխնիկական դադարի մասին անհավանական լուրերի վերջին ալիքն ավելորդ անգամ ընդգծեց, թե որքան խոր ճգնաժամում է հայտնվել մեր երկրի տեղեկատվական ոլորտը։ Իսկ եթե հիշենք ավելի վաղ առաջացած խուճապը՝ ենթադրյալ ավերիչ երկրաշարժի շուրջ, մեր հանրահայտ հայրենակիցների մասին սեւացնող հրապարակումների նոր թափ հավաքող տեղատարափը եւ վերջապես, անցյալ տարվա մարտի 1-ի ողբերգությունից հետո

ԲՈԼՈՐԻ ՎՃԻՌՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆՓՈՓՈԽ

Վերաքննիչ դատարանը երեկ քննության առնելով Ալեքսանդր Արզումանյանի, Սուրեն Սիրունյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի ու Սասուն Միքայելյանի գործերով ներկայացված բողոքները՝ մերժեց դրանք եւ նրանց նկատմամբ կայացրած վճիռները թողեց անփոփոխ: Հիշեցնենք, որ այդ գործիչների պաշտպանները վիճարկել էին ընդհանուր իրավասության դատարանների վճիռներն ու արդարացում պահանջել: Ալեքսանդր Արզումանյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց. «Հաշվի առնելով, որ պարտադրված եմ արդարադատություն փնտրել

ԲԱՑՎԵՑ «ԴՅՈՒՊԼԵԿՍ» ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ

«Այստեղ չի լինելու հաճելի եւ ոչ հաճելի հյուր, հյուրը մնում է հյուր»,- երեկ ակումբի բացման ժամանակ հայտարարեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը։ Երեւանում գործող մամուլի ակումբների թիվն ավելացավ եւս մեկով: Մամիկոնյանց 27 Ա հասցեում երեկ հանդիսավոր բացվեց «Դյուպլեկս» ակումբը, որը կհամակարգի մեր գործընկեր Էմանուել Մարգարյանը: Վերջինս ասաց, որ պատրաստ է աշխատել ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանության

ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ԿՏԱ՞ ՀՈՐԸ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու մասնավորապես հայտնել, թե հուլիսի 31-ին հեռախոսազրույց է ունեցել դատապարտյալ Սարգիս Հացպանյանի հետ եւ տեղեկացել, որ Ֆրանսիայում ապրող քաղցկեղով հիվանդ նրա հայրն արդեն մահվան եզրին է. «Հոր առողջական վիճակի վատթարացումը հաստատեցին նաեւ ընտանիքին մոտ կանգնած այլ մարդիկ»: Ստյոպա Սաֆարյանը նախագահին գրել է. «Խնդրի

«Իմ երեխու կյանքը չպիտի կորեր իրենց աթոռների համար»

Ներկայացնում ենք «Մարտի 1»-ի զոհերից՝ զինծառայող Տիգրան Աբգարյանի մոր «Ա1+»-ին տված հարցազրույցի սղագրությունն ըստ տեսագրության: Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը, չի բացառել այն վարկածը, թե իր որդուն կարող է սպանած լինել Ոստիկանական զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: «Ես ամեն վարկածի էլ հավատում եմ եւ չեմ հավատում ոչ մեկի։ Ես ամեն ինչ… միայն ապացուցեն ինձ,- ասել

«ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՅՍՕՐ ՀԱՅՀՈՅԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը վստահ է, որ պետք է բանակցել հողերը ետ բերելու եւ ոչ թե զիջելու շուրջ: – Ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո դուք հայտարարեցիք, որ պայքարը շարունակվելու է, սակայն, համաձայնեք, ստեղծվել է մի տեսակ հրադադարի իրավիճակ, երբ ոչ իշխանությունները եւ ոչ էլ ընդդիմությունն ակտիվություն չեն ցուցաբերում: Ինչպե՞ս է ուրեմն դրսեւորվում ձեր

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՆԱԵՎ ՀԱԿԱՉԻՆԱԿԱՆ ԵՆ

Երեկ հայտարարեց Հայաստանում ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը ՀԺԿ գրասենյակում սոցուժերի կազմակերպած «Հետմադրիդյան զարգացումներ» թեմայով» երեկվա քննարկման ժամանակ Հայաստանում ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքներով միայն Արեւմուտքի եւ Թուրքիայի շահերն են սպասարկվում. «Քանի որ իրենք շատ լավ գիտեն (ավելի լավ, քան մեր հասարակության որոշ անդամներ), որ այդ սկզբունքները հակահայկական, հակահայաստանյան

«ԱՌԱՎՈՏԸ» 15 ՏԱՐԵԿԱՆ Է

Երկուշաբթի օրը, ժամը 19.00-21.00-ը «Արարատ» հյուրանոցում «Առավոտը» նշելու է իր 15-ամյակը: Այս անգամ մենք որոշել ենք ոչ մեկին հատուկ չհրավիրել: Բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են «Առավոտի» բարեկամը՝ անկախ զբաղեցրած դիրքից, քաղաքական հայացքներից, տարիքից եւ սեռից, կարող են գալ եւ շնորհավորել մեզ:

Տեսնես ո՞վ է մեղավոր

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՀՀ բնապահպանության նախարարի, Արմավիրի եւ Արարատի մարզպետների ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարի հետ երեկ եղել է Արմավիրի եւ Արարատի մարզերում՝ Արաքս գետի հարակից տարածքներում գործող ավազի հանքավայրերում եւ պարզել, որ «մի շարք հանքավայրերում ավազի արդյունահանումն իրականացվում է տվյալ գործունեությունը

Վերանորոգվում է Ապարանի հիվանդանոցը

Համաշխարհային բանկի 570 միլիոն դրամ ներդրմամբ հունիսի 15-ից սկսվել են Ապարան քաղաքի հիվանդանոցի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Շենքը կառուցվել է 1974 թվականին եւ առայսօր շահագործվել առանց լուրջ վերանորոգման: Ինչպես նշեց «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Շմավոնյանը, 60 մահճակալ ունեցող հիվանդանոցը տարեկան ընդունում է մոտ 1300 հիվանդի: Կան անհրաժեշտ բժշկական սարքավորումները, կա բավարար առողջապահական ծառայություններ մատուցելու

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐԳԵՎԻՑ

«Առավոտը» դժգոհություն ստացավ արդեն 5-րդ տարին ՏՀՏ ոլորտում անցկացվող՝ ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխությանը մասնակցած որոշ ուսանողների ծնողներից: Ծնողները դժգոհում էին, որ մրցանակաբաշխությունը օբյեկտիվ չի անցկացվում, տարին տարվա վրա ընտրվում են հիմնականում այն ուսանողները, որոնք կրթություն են ստանում «Սինոփսիս Արմենիա» ընկերության մագիստրոսական ծրագրերում: Ծնողներից ոմանք էլ դժգոհում էին, որ լավագույնների ընտրության դեպքում չի պահպանվում

Մարզերում էլ վատ չեն լուսանկարում

Դեզի մեջ հայտնված ճնճղուկի անօգնական ձագերին տեսաժապավենի վրա անմահացնելուց մեկ օր անց էջմիածինցի լուսանկարիչ Կարեն Գրիգորյանը նրանց բույնը դատարկ է հայտնաբերել՝ ձագերին օձը կերել էր: Կարենի՝ այդ եւ էլի չորս լուսանկարներ տեղ են գտել ՆՓԱԿ-ի սրահներից մեկում՝ պրոֆեսիոնալ ֆոտոարվեստում իրենց առաջին քայլերն անող 11 լուսանկարիչների աշխատանքների կողքին: Էջմիածինցի լուսանկարիչը խոստովանեց, որ եթե չլիներ իր ուսուցիչ

Կենսաբանության դասագիրքը ենթակա է փոփոխության

Այսօրվա իրականությունը խորհրդային ժամանակներից բաժանված է տասնամյակներով, սակայն սերնդի կրթության շատ հարցեր մնացել են խորհրդային անաստված մտածողության մակարդակին: Լինելով կենսաբանական գիտությունների թեկնածու՝ անտարբեր չեմ այդ առարկայի հանդեպ եւ զարմանում եմ, որ այսօրվա հանրակրթության համակարգում շարունակվում է անփույթ անտարբերությունն այս առարկայի նկատմամբ: Տարիներ առաջ ինձ առիթ էր ընձեռվել մասնակցելու կենսաբանություն առարկայի դասագրքի վերահրատարակման գործին: Ունենալով աստվածաբանական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031