Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԹԿ-Ի ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Փետրվար 20,2009 00:00

\"\"«Առավոտը» բազմիցս է անդրադարձել դիմորդների համար նախատեսված գրականությանը, եւ ներկայացրել է Գնահատման ու թեստավորման կենտրոնի հորդորները՝ օգտվել հատկապես ԳԹԿ-ի հրատարակած կամ երաշխավորած թեստերի ժողովածուներից: Այսօր գրախանութները ողողված են տարբեր թեստերի ժողովածուներով: Սակայն ինչպե՞ս պարզել՝ դրանցից ո՞րն է ճիշտ ընտրելը: Կա՞ն արդեն ԳԹԿ-ի երաշխավորած ձեռնարկները: Այս հարցերով դիմեցինք Գնահատման եւ թեստավորման կենտրոն: Մեր հարցին պատասխանեց ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանը: Նա տեղեկացրեց, որ արդեն պատրաստ են օտար լեզվի լրացուցիչ ձեռնարկները. «Արդեն հրատարակվել են «Անգլերեն 5 թեստ», «Ֆրանսերեն 5 թեստ» թեստերի ժողովածուները: Նշեմ, որ շուտով այդ վերնագրով եւս նոր ժողովածուներ լույս կտեսնեն: Դրանք կարելի է ձեռք բերել գրախանութներից, ցանկության դեպքում դպրոցները կարող են դիմել նաեւ ԳԹԿ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել