Օրվա լրահոսը
ԳԱԼՈՒՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ տարածել է հայտարարություն, որը համարում է իր պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ես երբեք չեմ հայհոյում, իսկ եթե հայհոյում եմ՝ միայն տղամարդավարի: Չեմ պատասխանում Ր. Հովհաննիսյանին, ներկայացնում եմ փաստեր»: Իսկ Գալուստ Սահակյանի ներկայացրած փաստերը հետեւյալն են. «1992 թ. փետրվարի 28-ին ԵԱՀԿ ավագ պաշտոնյաների կոմիտեն բոլոր ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների, այդ թվում
«Թույլիկ պատասխան էր»
Այսպես է գնահատում «Ժառանգության» պատգամավորը ՀՀԿ խմբակցության ղեկավարի հրապարակած փաստերը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երեկ արձագանքելով ՀՀԿ խմբակցության ղեկավարի տարածած փաստերին՝ «Առավոտին» ասաց. «Կարծում ենք, որ Գալուստ Սահակյանն ուղղակի հայտնվել է շատ անհեթեթ վիճակում՝ իր հայտարարությունների պատճառով: Եվ այն փորձը, որ կատարել է՝ պատասխանելու հնչեցված քննադատությանը, ըստ էության՝ տապալված է: Նախ, ի սկզբանե Գալուստ
ՈՐԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆՆԵ՛Ր
Փաստաբանները հակադարձում են գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարներին 2009-ի առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքների հուլիսի 27-ի հաշվետվության ժամանակ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը հայտարարել էր. «Որոշ փաստաբաններ սկսել են մեկտեղել փաստաբանական գործունեությունն ու քաղաքականությունը՝ հանդես գալով քաղաքական տիտղոսներով, միջնորդությունների անվան տակ ներկայացնելով քաղաքական հայտարարություններ»: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը համաձայնել էր. «Ցավոք, մի
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ»
Վստահ է Պարույր Հայրիկյանը – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրայզան Կրակովում հայտարարեց, որ շնորհակալ է Վարդան Օսկանյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նրանց շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել մադրիդյան սկզբունքները: Սակայն Վարդան Օսկանյանն ամեն օր քննադատում է ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը եւ մասնավորապես՝ նույն այդ մադրիդյան սկզբունքները: Ինչպե՞ս դա կմեկնաբանեիք: – Հայաստանյան իրականության մեջ արդեն
ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ «ՃԻՇՏ» ԱՂԲՅՈՒՐԸ
Այսօր լրանում է հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 80-ամյակը: 15 տարի առաջ կյանքից հեռացած արվեստագետը մեր այն փոքրաթիվ հայրենակիցներից է, որի ստեղծագործությունները սիրում եւ անչափ բարձր են գնահատում Արեւմուտքում: Նույնը, իհարկե, չի կարելի ասել Հայաստանի մասին: Մենք պարծենում ենք երեւույթներով, որոնք մեզ ամենեւին էլ պատիվ չեն բերում: Եվ հակառակը՝ մոռանում ենք այն, ինչով, հիրավի, իրավունք
Հայր ու որդի խանգարում են
Երեկ «Առավոտը» ստացել է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրինության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրը, որը կոչված է աջակցելու աշխարհի լավագույն բուհերում սովորող հայ ուսանողներին, ձեռնամուխ է եղել ուսանողների դիմումներն ընդունելու եւ կրթաթոշակներ հատկացնելու գործընթացին: Աշխատանքները մոտենում են իրենց հանգուցալուծմանը, եւ շուտով
Ծաղկաձորյան հանդիպում
«Նախ մտածեք անձնական երջանկության մասին, նոր մյուս գործերի…»,- օրերս 75 դպրոցականների հետ Ծաղկաձորում կայացած հանդիպման ժամանակ խորհուրդ տվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հուլիսի 22-27-ը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» (ՀՊՆ) կազմակերպության եւ HSBC Հայաստան ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնած ամենամյա ամառային ճամբարի շրջանակներում 75 երեխա իր հանգիստն անցկացրեց Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում: Իսկ ծաղկաձորյան հանգստին արժանանալու
Ինչ արժե ուսումը Հայաստանում
Օգոստոսի 1-ին կհրապարակվեն պետական բուհերի ընդունելության մրցույթի արդյունքները: Սակայն դիմորդներին, եւ առավելապես նրանց ծնողներին ընդունվել-չընդունվելուց ոչ պակաս հետաքրքրում է, թե ո՞ր համակարգով են ընդունվել՝ պետպատվերի շրջանակներո՞ւմ, թե՞ վճարովի: ՀՀ պետական բուհերի տարբեր մասնագիտությունների ուսուցման համար նախատեսված տարեկան վարձավճարները հիմնականում ուղիղ համեմատական են մասնագիտությունների հեղինակությանը: Ամենաթանկը Երեւանի պետական բժշկական համալասարանի բուժական գործ եւ ստոմոտոլոգիա մասնագիտությունների վարձավճարն
Գաբին՝ չորրորդ տեղում
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Դանիայում անցկացված «Պոլիտիկայի գավաթ» անունը կրող միջազգային ներկայացուցչական մրցաշարում հանդես գալով ուժեղագույնների խմբում՝ 10 հնարավորից վաստակելով 8,5 միավոր՝ պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում: Նա տարավ վեց հաղթանակ, չորս պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ չկրեց ոչ մի պարտություն: Գաբրիելն ընդամենը կես միավորով ետ մնաց առաջատարներից՝ գրոսմայստերներ Պարմերիան Նեգիից (Հնդկաստան) եւ
Ծանրամարտի Եվրոպայի 2011 թվականի երկու առաջնություն՝ Հայաստանում
Այսօր Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի տղաներն ու աղջիկները: Մեր թիմից մրցումների առաջին օրը մրցահարթակ են մտնելու 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու 62 կգ քաշային Ռուբեն Մամոյանը: Մարզիչները մեր բոլոր մարզիկների հետ որոշակի հույսեր են կապում: Համենայնդեպս, մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել
Մեկ բրոնզե մեդալ
Սերբիայում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Ազատ ոճայիններից հետո մրցագորգը տրամադրվել էր հունահռոմեական ըմբիշներին: Այս ձեւում Հայաստանը մրցավայր էր գործուղել ութ քաշային կարգի ըմբիշների: Հանրապետության հավաքականի անդամներից լավագույն արդյունքը ցույց տվեց 50 կգ քաշային Լյուդվիգ Քոչարյանը, որն ի վերջո բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին՝ դառնալով միակ մեդալակիրը: Մրցանակային տեղ զբաղեցրին նաեւ հինգերորդը Ալբերտ Վարդանյանը՝ 42
ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՆ ԱՅՐՎԵԼ Է
Երեւանի Վրացյան 69 հասցեում գտնվող «Դինամո» մարզահամալիրում բռնկած հրդեհի հետեւանքով մարզահամալիրի երկու դահլիճները միացնող միջանցքն իր մարզագորգերով եւ տանիքը այրվել են:
ԼՈՂԱՓՈՒՄ ԽԵՂԴՎԵԼ ԷԻՆ
Սեւանա լճի «Ախթամար» լողափում խեղդվել էին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 18-ամյա Գարիկ Թադեւոսյանը եւ Աշոտ Հայրապետյանը:
ՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ Է ԾԱՌԻՆ
«Օպել Վեկտրա» մակնիշի ZXZ 799 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգա֊մանքներում, բախվել է Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի մայթեզրի մի ծառի: Փրկարարներն ավտոմեքե֊նայից դուրս են բերել վարորդ՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի բնակիչ, 23-ամյա Վահե Պառավյանին եւ ուղեւոր՝ նույն համայնքի բնակիչ, 21-ամյա Արթուր Մատինյանին, որոնք վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը ծանր է:
ԴԻԱԿ ՁՈՐՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ հուլիսի 24-ին Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղուն հարակից տարածքում, հայտնաբերվել է անձը չպարզված, 25-28 տարեկան տղամարդու դիակ:
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ
2009թ. առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվել է 105 քրեական գործ, որոնցից 31-ը՝ 57 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ըստ հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի, դատարան ուղարկված քրեական գործերից 12-ը՝ 26 անձի նկատմամբ (12-ը՝ պաշտոնատար անձ), եղել են կոռուպցիոն բնույթի։ Նրանցից ոստիկանության աշխատակիցներ են եղել 6-ը, արդարադատության նախարարության աշխատակիցներ՝ 4-ը
Գալստյանը, Հովհաննիսյանն ու ԵԱՀԿ-ն
Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ շարունակվեց Արմեն Գալստյանի հայցի նախապատրաստական փուլը: Դատաքննության մասին դատարանը կտեղեկացնի առաջիկայում: Ա. Գալստյանն իր ներկայացուցչի՝ Գագիկ Սարդարյանի հետ ներկայացրել էր փաստաթղթեր, որոնցով պահանջում է, որ վարորդների «Աքիլլես» իրավապաշտպան կազմակերպությունն իրեն 2,5 ամիս աշխատացնելու համար վճարի 700 եվրո գումար: Ա.Գալստյանը երեկ դատարանում պնդեց, որ ինքն
ԵՐԲ ՀՈՂԸ ԵՐԿՈՒ ՏԵՐ ՈՒՆԻ
Այգեգործները ցանկանում են սեփական ուժերով լուծել սեփականության իրավունքի հարցերը, իսկ պետական կառույցները դրան դեմ են: Այս տարվա ապրիլի 23-ին տեղեկացրել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայաստանում շատ հողեր զավթված են՝ այգեգործները դեռեւս խորհրդային տարիներին տարբեր գերատեսչությունների կայացրած որոշումների հիման վրա տնօրինում են հողակտորներ, որոնք առայսօր սահմանված կարգով գույքի պետական գրանցում
Խաղահրապարակի փոխարեն օբյեկտ
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրողների հետ հանդիպման ընթացքում, գրեթե բոլոր թեկնածուները խոստանում էին համայնքում ավելացնել կանաչ զանգվածները, երեխաների համար խաղահրապարակներ հիմնել: Ընտրություններից հետո, նշյալ համայնքում, Զորավար Անդրանիկի արձանի հարեւանությամբ, կանաչ գոտու հաշվին արդեն կառուցվում է հերթական օբյեկտը: Նշենք, որ թեկնածուներից մի քանիսը, ընտրվելու դեպքում, հատկապես այդ տարածքում խոստացել էին կառուցել խաղահրապարակ: Ըստ
Ալավերդիում լողավազան չկա
Ալավերդիում խորհրդային տարիներից ժառանգություն մնացած երկու լողավազաններն էլ անօգտագործելի են: Թումանյան փողոցի վրա, ոստիկանության բաժնի հարեւանությամբ գտնվող հսկա լողավազանը, որը տարիներ առաջ ամռան տապին եղել է ալավերդցիների ամենասիրած վայրերից մեկը, 1996 թվականից հետո չի օգտագործվում: Լողավազանը սեփականաշնորհված է: Ըստ շրջանառվող լուրերի, սեփականատերը Ալավերդու էլեկտրացանցի տնօրեն Աշոտ Շաքարյանն է: Չօգտագործվելուց լողավազանում հսկա ծառեր ու խոտ են
ՃԳՆԱԺԱՄԸ ՉՇՐՋԱՆՑԵՑ ԿԱՊԱՆԸ
Չնկատել միջազգային ճգնաժամի ազդեցությունը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կապանի տարածքային ստորաբաժանումում՝ անհնար է, քանի որ, ինչպես հավաստիացնում է ստորաբաժանման ղեկավար Գագիկ Աղախանյանը, այն այստեղ ամենաառաջինն է նկատվում: Կապանում բնակարանների առք ու վաճառքը այս տարի 50%-ով նվազել է՝ համեմատած նախորդ տարվա հետ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի ընդամենը 154 առուվաճառք է
ՎՆԱՍՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼ
Մեկ անգամ չէ, որ արձանագրել ենք, որ ընթացիկ տարին անբարենպաստ էր Սյունիքի մարզի գյուղատնտեսության համար: Նախ՝ գարնան ցրտահարությունները 10 միլիարդ դրամի վնաս հասցրեցին մարզի այգեգործությանն ու բանջարաբոստանային կուլտուրաներին: Հետո էլ, ամռան սկզբներին պարբերաբար տեղացող հորդառատ անձրեւներն ու կարկուտը էլ ավելի վատթարացրին գյուղացիների վիճակը՝ լիովին մարելով բերք ստանալու նրանց վերջին հույսերը: Անբարենպաստ եղանակի պատճառով բավականին մեծ
«ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԹԵՐՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ»
Ազատամարտիկի երեխաները դպրոց գնալու հնարավորություն չունեն Այս երեխաները մեծանում են առանց ուսում ստանալու Արցախյան շարժման մասնակից, ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի 13 հոգանոց ընտանիքն ապրում է Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գտնվող «Անուշ» այգեգործական ընկերությունում: Գագիկի ընտանիքը այստեղ է տեղափոխվել «Հույսի ավան» թաղամասից: Մինչ այդ, նրանք ապրել են Լեռնային Ղարաբաղում: Գագիկի 11 երեխաներից 3-ը ծնվել են Քաշաթաղում: «Երբ
«ՍՏԱԽՈՍ ԶՐՊԱՐՏԻՉ ԵՔ»
«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նամակով դիմել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին՝ հուլիսի 24-ի ասուլիսում նրա այն պնդման կապակցությամբ, թե 1992-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրել է Նախարարների կոմիտեի փաստաթղթի տակ, որում գրված էր՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է: «Ասուլիսի ժամանակ արցախյան հիմնահարցում «կոնկրետություն» հայցեցիք քաղաքական ուժերից ու գործիչներից: Կոնկրետ՝ Դուք ստախոս զրպարտիչ եք,- նամակում գրել է Րաֆֆի Հովհաննիսյանը:-
ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է, ԹԵ՞ ՈՉ
Ֆասիեն ու Բրայզան փոխհակասող պնդումներ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեհաստանի Կրակով քաղաքում հուլիսի 25-26-ի անցկացրել են աշխատանքային հանդիպում՝ պատրաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքների թարմացված փաստաթուղթը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն «Արմենպրես»-ին հեռախոսով հայտնել է, որ փաստաթուղթն ամբողջովին դեռեւս պատրաստ չէ, իրենք մի քանի այլ աշխատանքային նստաշրջաններ եւս կունենան:
Արման Բաբաջանյանը սկսում է կուրանալ
Ու չնայած նրա պատժաժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին՝ նրան թեկուզ 1,5 ամիս շուտ չեն ազատում՝ վիրահատվելու համար: Երեկ ի պաշտպանություն Արման Բաբաջանյանի ակցիայի ընթացքում ՀՀՇ երիտասարդական միության նախագահ եւ ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը լրագրողներին հայտնեց, որ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն իրեն ասել է. «Իրեն առաջարկ են ներկայացրել արդարադատության նախարարության աշխատակիցները, որ եթե
ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԻՆՔՆԱԲՈՒԽ Է ԵՂԵԼ
Սա, ըստ էության, հաստատել է նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը «Առավոտը» արդեն անդրադարձել է այս տարի ընդամենը 3-4 ամիս առաջ «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբում հյուրընկալված ՀՀ փոխոստիկանապետ, 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած եւ ապա Մյասնիկյանի արձանի մոտ մինչեւ ժ. 18:00-ն ոստիկանության գործողությունները ղեկավարած օպերատիվ շտաբի պետ Ալեքսանդր Աֆյանի
«ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ»
Ըստ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի, սա է անհրաժեշտ Ղարաբաղի հարցի կարգավորման համար – Ինչո՞ւ Արցախի խնդրի կարգավորմանն առնչվող հարցերում «Օրինաց երկիրը» հատուկ ակտիվություն չի դրսեւորում, նշանակո՞ւմ է սա արդյոք, որ դուք ամբողջովին համամիտ եք այն քայլերին ինչ կատարում է Սերժ Սարգսյանը: – Անկեղծ ասած, Արցախի խնդրի կարգավորմանն առնչվող հարցերում եւ ՕԵԿ-ը, եւ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը
ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ԵՎ ՕՍԿԱՆՅԱՆԻՑ
Հուլիսի 25-26-ին Կրակովում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը։ Եվ հանդիպումից հետո Մեթյու Բրայզան հայտնել է, որ ԵԱՀԿ համանախագահները երախտագիտություն են հայտնել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որոնց ջանքերի շնորհիվ հաջողվեց դնել Մադրիդյան փաստաթղթի հիմքերը։ Կարդացեք նաեւ՝


















































