Օրվա լրահոսը
Բնակարանի խուզարկություն չի եղել
Ուզում եմ անդրադառնալ «Առավոտ» օրաթերթում 17.05.2008-ի «Ո՞վ է վավերացրել կեղծ կտակը» հրապարակման մեջ տեղ գտած սխալ տեղեկատվությանը: 2005 թվականին Վանաձորի բնակիչ Կառլեն Թորոսյանը, զբաղվելով անշարժ գույքի առուվաճառքի միջնորդությամբ, համակարգչի օգնությամբ պատրաստել էր կեղծ լիազորագրեր եւ դրանք հանձնելով պատվիրող քաղաքացիներին՝ ուղարկել էր «Վանաձոր» նոտարական գրասենյակ՝ գործարքներ կատարելու։ Այդպիսի գործարքներ կատարել էինք Վանաձորի երեք նոտարներս, առանց կասկածելու
ԴԱՏԱԽԱԶԸ «ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ» ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ՞
Ըստ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների, դատախազը խայտառակում է երկիրը Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Հայաստանի քաղաքական զարգացումների, իշխանությունների անհեռատես գործողությունների ու երկրի մեկուսացման վտանգի շուրջ իրենց մտահոգությունները հայտնելիս՝ «Ժառանգության» անդամներ Անահիտ Բախշյանը, Վարդան Խաչատրյանն ու Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեցին, որ մարտիմեկյան ողբերգությունը չի բացահայտվի այնքան ժամանակ, քանի դեռ դատախազի աթոռին անշարժ նստած է իշխանությունների պատվերը կատարող
Եթեւեկենք գետերով
Ջրային փոխադրամիջոցը էկոլոգիապես մաքուր է ու մատչելի Հաշվի առնելով, որ Հայաստանը հարուստ է գետերով, կարծիք կա, որ մեր երկրի գետերը կարելի է դարձնել երթեւեկելի: Ավտոմայրուղուն ու երկաթուղուն զուգահեռ, կաշխատեն նաեւ էկոլոգիապես մաքուր ու գրեթե ծախսեր չպահանջող ջրային փոխադրամիջոցները: Ամենապարզ հաշվարկներով, կողմնակի եկամուտներից զրկված մեր բյուջեն տարեկան միջինը միլիոնից անցնող հավելյալ դրամի մաքուր շահույթ կստանա՝ գետային
ԴԱՎԻԹԱՇԵՆԸ ԳՐՈՀԵԼ ԵՆ
Երեւանի կենտրոնում գտնվող հողատարածքները «մեջ-մեջ» անելուց հետո օլիգարխներն ու պաշտոնյաներն իրենց զվարճանքի օբյեկտների ու տների համար իրենցով են անում քաղաքի ծայրամասում գտնվող տարածքները: Այստեղ զվարճանքի օբյեկտ է կառուցվում տարածքի միակ այգու հաշվին: Արտակարգ իրավիճակի դեպքում հրշեջ մեքենան չի կարող մոտենալ Դավիթաշենի թիվ 27 շենքին: Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հսկայական փոս է փորել եւ ապօրինի «Երեւան Սիթի»
ՀՀԿ-ական պատգամավորը քարը գլորեց
Քաղաքական ուժերն արձագանքում են «աքսորի» առաջարկին Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունը՝ մի քանի հոգու աքսորելու մասին, առնվազն տարակուսանքի մեջ գցեց նրա գրեթե բոլոր գործընկերներին: Սակայն հարցազրույցի հաջորդ օրը պրն Աղաբաբյանը, ի պատիվ իրեն, չսկսեց պնդել, թե «իրեն սխալ են հասկացել», «իր խոսքերը խեղաթյուրել են» եւ այլն, ինչպես դա սովորաբար անում է
«ԲԱՔՎԻ ՏԱՐԲԵՐԱԿ»
Ըստ Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի՝ Հայաստանի իշխանություններն այս տարբերակով են շարժվում: – Դեռ նախագահի պաշտոնը չստանձնած՝ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ պատրաստ է երկխոսել նույնիսկ «ատելությունից կուրացածի» հետ: Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա, կարծես, շարունակում է Ռոբերտ Քոչարյանի գործելաոճը: Տրամաբանություն տեսնո՞ւմ եք: – Երկուսն էլ նույն ռեժիմի ներկայացուցիչներն են, այն ռեժիմի, որը 1998
ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ 1609-Ը
«Ժառանգությունը» հակառակ կարծիքի է եւ առաջարկում է մաքրել խարանը ու համաներում անելով՝ բաց թողնել կալանավորներին: Եկող շաբաթվա առաջին օրերին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն Հայաստանում կփորձեն պարզել, թե իշխանությունները ինչպես են կատարել վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի պահանջները: Իրենց եզրակացությունը համազեկուցողները կներկայացնեն մոնիտորինգի հանձնաժողովի՝ հունիսի 23-ին կայանալիք նիստին, որտեղ որոշվելու է, թե
ԻՆՉՊԵՍ ԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ
Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը որոշում ընդունեց թիվ 17 ընտրատարածքում թափուր մնացած տեղում առաջադրել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին: Այդ մասին «Առավոտին» հայտնեց ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ թափուր տեղն առաջացել էր Հ. Սբրահամյանի եղբոր՝ Ջոնիկի՝ մանդատը վայր դնելուց հետո:
ՉՃԱՆԱՉԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Շվեդիայի ռիկստագը երեկ 245 «կողմ» եւ 37 «դեմ» ձայներով ընդունեց Շվեդիայի Արտաքին գործերի կոմիտեի առաջարկը, այսպիսով մերժելով քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը: Շվեդիայի Արտգործկոմիտեի նախապատրաստած «Մարդու իրավունքների խնդիրները Շվեդիայի արտաքին քաղաքականության մեջ» զեկույցով խորհուրդ էր տրվել մերժել այն օրինագիծը, որով Շվեդիան պիտի ճանաչեր 1915 թ. ցեղասպանությունը Օսմանյան կայսրության մեջ: Կոմիտեն պատճառաբանել է դա «գիտնականների միջեւ
ԽՈՍՔՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԵՐԿԻՐ
Եթե գրողը, նկարիչը, երաժիշտը տեսիլք-երազի տերերն են, ապա քննադատները պետք է որ երազահաններ լինեն, որ քրքրեն նրանց գործերը եւ գտնեն այն, ինչի մասին հեղինակները լռել են իրենց ստեղծագործությունների մեջ: Եվ եթե երեւելի հեղինակները իրենց ճանաչած աշխարհը ներկայացնում են գթությամբ, մի տեսակ անդառնալի ափսոսանքով, ապա քննադատները, իրենց փնտրտուքների մեջ դատելիս, պիտի որ գոնե արդար լինեն, իսկ
ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՉԻ ԸՆՏՐՎԵԼ
Արձագանք Ռուբեն Հակոբյանի հոդվածին («Առավոտ», 23.04.2008) Հոդվածի «մեխը» Եթե քաղաքագիտության թեկնածուն առաջարկում է «արտահերթ ընտրությունների անցկացում նոր նախագահի ցանկությամբ եւ նախաձեռնությամբ», ապա, որքան էլ օգտագործի իր լրագրողական արվեստը եւ շուռումուռ տա մտքերը, միեւնույն է՝ բանավեճի ներկայացված հոդվածի իմաստն ակնհայտ է՝ լեգիտիմացնել Ս. Սարգսյանի «ընտրվելը»: Նման մոտեցումներով շատ գործիչներ են այսօր հանդես գալիս: Տեսեք՝ ինչ է
Բանավիճեցին երկու Կարինե
Մեկը կողմ է հանրային խորհրդի ստեղծմանը, մյուսը՝ ոչ «Ճգնաժամը հաղթահարված չէ, դեռեւս պահպանվում է հասարակական լարվածությունը: Եվ եթե ընդդիմությունը, որը ասելով՝ հասկանում ենք միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին, նոր քայլեր չձեռնարկի, փոփոխություններ կլինեն»,- երեկ «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը, որը հայտնի է իր իշխանամետ կեցվածքով: Չնայած ԵՊՀ պրոֆեսոր Գայանե Շահվերդյանը «Առավոտին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ
«ԿՐԵՄԼՅՈՎՍԿԻԻ» ՂԵԿԱՎԱՐԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ
Ի տարբերություն Մայա Պլիսեցկայայի, Անդրեյ Պետրովը հիշեց բալետային արվեստի ճանաչված գործիչներ Մաքսիմ Մարտիրոսյանին, Մարկ Մնացականյանին եւ Վիլեն Գալստյանին: Երեկ Ռուսաստանի օրվա առիթով Հայաստանում առաջին անգամ մեկ գալա-համերգով դասական արվեստի երկրպագուները հնարավորություն ունեցան դիտելու «Կրեմլյովսկի բալետ» թատրոնի արտիստներին: Ներկայացնելով հատվածներ Չայկովսկու «Կարապի լիճ», «Շչելկունչիկ», «Քնած գեղեցկուհի», Պունիի «Էսմերալդա», «Դիմակահանդես Վենետիկում», Մինկուսի «Դոն Կիխոտ» եւ համաշխարհային այլ
Դ. Մաթեւոսյանը չի հարվածել ոստիկանին
Աղվան Հովսեփյանը ու նրա ներկայացուցիչը փորձում են հակառակն ապացուցել «Ես հավի ճուտ չեմ այստեղ, որ ամեն ինչ մերժեք, գնաք, վճիռ կայացնեք ու հեռանաք: Մեղք չեմ գործել, ոստիկան-վկաներ Քարտաշյանն ու Կարախանյանն իշխանության ներկայացուցիչներ են, որոնց ցուցմունքները ձեռք են բերվել մեղադրող կողմի թույլ տված սխալների արդյունքում»,- երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դիմելով դատավոր Երեմ
ՄԱՐԶԱՅԻՆՆԵՐԸ ՉԱՓՆ ԱՆՑԵԼ ԵՆ
Այս քննական կենտրոնների «հարցերը կլուծվեն» համապատասխան վերլուծություններից հետո Վերջերս ԿԳ արդեն նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի եւ մարզպետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգել էր ամեն ինչ անել, որպեսզի միասնական քննություններն անցնեն արդար եւ դրանց արդյունքները հասարակության շրջանում կասկածներ չհարուցեն: «Առավոտը» բազմաթիվ ահազանգեր է ստացել Գյումրիից, Արմավիրից, Արարատից, Կոտայքից ու այլ մարզերից, որ քննական
Գյումրին Եվրոպա՞ կդառնա
Երեկ Գյումրիում անցկացված արտագնա նիստում կառավարության անդամները մեկը մեկից ճոխ խոստումներ էին տալիս: «Այսօր մեզ համար պատմական օր է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջին անգամ անց է կանցնում արտագնա նիստ: Այսուհետեւ մենք հիմք ենք դնում մի նոր ավանդույթի. եռամսյակը մեկ մեր նիստերը անց ենք կացնելու մարզերում, որպեսզի բացահայտենք մարզերում կուտակված խնդիրները, անելիքներն ու հեռանկարային ծրագրերը»,-
ՏԵԽԶՆՆՈՒՄԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ
Բնապահպանության նախարարությունը չի՞ հաշտվում իր կորուստների հետ Այս տարվա հունվարի 1-ից տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումն ու տեխնիկական միջոցների վերահսկողությունը Ճանապարհային ոստիկանությունից անցել է մասնավոր ընկերությունների: Այդ ընկերություններին լիցենզիան տրամադրում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը: ՀՀ իշխանությունների մեկնաբանմամբ, այդ ամենի նպատակը պետավտոտեսչությունում կոռուպցիան նվազեցնելն ու տեխզննությունն ավելի որակյալ ու մատչելի դարձնելն էր: Նկատենք, որ սույն որոշումից
Անբան Հուռին, տրուդագոլիկը եւ Ֆորդը
«Հնաբնակ» Դալլաքյանը պատասխանեց «նորաբնակ» Խաչատրյանին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի քննարկումների ժամանակ, օրինակ բերելով ամերիկացի գործարար Ֆորդին, ասել էր, որ վերջինս, ավտոմեքենաների արտադրության մեջ ներմուծելով հոսքագիծը, աշխատանքից հեռացնում էր այն աշխատողներին, ովքեր չափից ավելի էին ջանք ներդնում՝ խանգարելով հոսքագծի աշխատանքը: Իր այս թափանցիկ ակնարկը պարոն Խաչատրյանն ուղղեց «որոշ
«80 ՏՈԿՈՍՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է»
Ընդդիմության լիդերները հեղափոխության, խորհրդարանական հանձնաժողովի եւ հանրային պալատի մասին Ըստ որոշ լուրերի, իշխանությունները մեծահոգաբար թույլատրելու են ընդդիմության՝ հունիսի 20-ի հանրահավաքը: Սակայն ոչ թե Ազատության հրապարակում, այլ Մատենադարանին հարող տարածքում: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է իշխանությունը արգելում ժողովրդի մուտքը հատկապես Ազատության հրապարակ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը երեկ կայացած մամուլի ասուլիսում ասաց. «Ողջունում եմ, որ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ ԵՆ
Սա է ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանի կարծիքը մարտի 1-ի դեպքերի պատասխանատուների վերաբերյալ: – Ինչպե՞ս եք գնահատում նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ում ստեղծված իրավիճակը: – Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, իհարկե՝ բացասական, որովհետեւ մեր ազգին վայել չէ նման պահվածքը, նման բան որ արվեց, իհարկե, ոչ մեկիս հաճելի չէ, ես որպես հայ, որպես Ազգային ժողովի պատգամավոր,
«ՆՊԱՏԱԿՆ ԸՆՏՐՎԵԼԸ ՉԷՐ»
«Դեռ հոկտեմբեր ամսին ես գիտեի, որ հենց իրենց լիդերը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իրեն պետք է ոչ թե ընտրվել, այլ պետք է հարամել ընտրությունները: Եվ նա ամեն ինչ արեց, որ մեր երկիրը միջազգային ասպարեզներում այսպիսի հեղինակություն ունենա»,- երեկ «Առավոտի» հետ հարցազրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Կարդացեք
ՎԱԽԵՆԱ՞Լ ՈՍՏԻԿԱՆԻՑ
Ոստիկան–լրագրող կոնֆլիկտում շահեց ոստիկանը Երեկ Շիրակի մարզի վարչական դատարանի նախագահ Էդուարդ Նահապետյանը արձակեց մի վճիռ, համաձայն որի՝ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ենթարկվելու է 50 հազար դրամի չափով վարչական տուգանքի: Մարզի ամենաակտիվ լրագրողին ու իրավապաշտպան կազմակերպության նախագահին դատի էր տվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի հետաքննության բաժանմունքի պետ Գագիկ Բադոյանը: Վերջինս
Մեղավոր էր քննական կենտրոնի ղեկավա՞րը
Թիվ 160 դպրոցի հայտնի տեխնիկական դեպքի կապակցությամբ հայտարարված ծառայողական քննությունը սա պարզեց: Երեկ մաթեմատիկայի միասնական քննություն հանձնելու համար նախապես հայտագրվել էր 10064 դիմորդ: Քննությունը կազմակերպվեց 43 քննական կենտրոններում, որոնցից որոշներում շրջայց կատարեց ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը: Քանի որ թիվ 160 դպրոցը «տուժած» էր, հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության ժամանակ այստեղ ձեւաթղթերի տեխնիկական խնդրի պատճառով
ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԽԱՌՆԱՇՓՈԹ Է
Տնօրենն ու փոխտնօրենն ազատման դիմում են ներկայացրել Արդեն երկար ժամանակ բոլոր թատրոններում հիմնական բանավեճերի առանցքում չարաբաստիկ Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին (ՊՈԱԿ) օրենքն է, որում հստակություններ մտցնելու փոխարեն օրենսդիրները շարունակում են առավել խճճել, հիմա էլ՝ դրանից «բխեցնելով» թատրոնի մասին օրենքի նախագիծը: Հազար անգամ խոսվել ու ծամծմվել է ՊՈԱԿ-ի թեման, այդ թվում՝ նաեւ «Առավոտում»: Եթե չլիներ
Քաղաքացին մտադիր է դատի տալ գրավատունը
Հայաստանում ամենաքիչ ուսումնասիրված ոլորտ են գրավատներն ու դրանց գործունեությունը: Չնայած ամեն քայլափոխի կարող ես հանդիպել գրավատների, որտեղ քաղաքացիներն իրենց զարդերը, թանկարժեք իրերն (այդ թվում տեխնիկա) են թողնում՝ որոշակի ժամանակում գումար, վարկ ստանալու համար: ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով, միայն Երեւան քաղաքում 2008թ. հունիսի 6-ի դրությամբ գործում է 57 գրավատուն: ԿԲ-ն գրավատների գործունեության իրականացման լիցենզիա է տրամադրում՝
ՀԵՌԱՑՎԱԾ ԴԱՍԱԽՈՍԸ «ՔԼՆԳՈՒՄ» Է ՆԱԽԿԻՆ «ՇԵՖԻՆ»
Եվ իր ոտնահարված իրավունքները փորձում վերականգնել Եվրոդատարանի միջոցով ԵՊՀ նախկին դոցենտ, անկուսակցական Սասուն Սարիբեկյանը անցյալ տարվա մարտին իր քաղաքական հայացքների համար հեռացվել էր համալսարանից: Այժմ նա իր իրավունքների վերականգնումը փորձում է վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հիշեցնենք, որ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմարբերգի զեկույցում առանձնահատուկ անդրադարձ է եղել Ս. Սարիբեկյանի՝ աշխատանքից հեռացման դեպքին: –
Ուղեվարձը կթանկանա՞
Քննարկում-քննարկում են, բայց ընդհանուր հայտարարի չեն գալիս Մոտ 1 ամիս է՝ քաղաքացիները շունչները պահած սպասում են ՀՀ կառավարության որոշմանը՝ հասարակական տրանսպորտը, ի վերջո, թանկանալո՞ւ է, թե՝ ոչ: Սակայն կառավարության նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովը, որը պետք է քննարկի երթուղագծերը շահագործող տնտեսվարողների՝ սակագինը բարձրացնելու վերաբերյալ դիմումները, մեկ ամիս է՝ որեւէ կոնկրետ որոշում չի կարողանում կայացնել: Նշենք, որ մայիսին
ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԻ «ՄՈՒՐԱԶԸ» ՉԻ ԿԱՏԱՐՎԻ
Հարյուրավոր տարեց ավանդատուներ մտահոգություն ունեն, որ գումարների փոխհատուցման հերթն իրենց չի հասնի եւ անգամ կյանքի վերջին օրերին չեն կարող վայելել տարիներով խնայած գումարները: Երբ կառավարությունը որոշեց, որ ԽՍՀՄ Խնայբանկին պահ տված դրամական ավանդները պետք է փոխհատուցվեն, հազարավոր ավանդատուներ նորից վերհիշեցին տարիներ շարունակ հալալ քրտինքով աշխատած իրենց փողերի մասին: Օրինագծի ընդունումից հետո նրանց միայն մի բան
Երեւան-Բաքու-Մոսկվա հեռուստակամուրջ
Երեկ «Նովոստի-Արմենիա» գործակալության երեւանյան գրասենյակում հայ փորձագետների համար հնարավորություն էր ստեղծվել հեռուստակամրջի միջոցով կապվել միաժամանակ Բաքվի ու Մոսկվայի հետ, բանավեճի հրավիրել իրենց ռուս եւ ադրբեջանցի գործընկերներին, ինչպես նաեւ պատասխանել լրագրողների հարցերին: Քննարկման առարկան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքներն էին: Հայկական կողմից հեռուստակամրջին մասնակցում էին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Ազգային դեմոկրատական
«Թող աքսորեն՝ վերջանա-գնա»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում առաջարկեց աքսորել «մի քանի հոգու»: – Ձեր կարծիքով, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը կկարողանա՞ պարզություն մտցնել, թե ի՞նչ է կատարվել մարտի մեկին, ո՞վ է տվել ցուցարարների վրա կրակելու հրաման, ի վերջո, ո՞վ է պատասխանատու տասը զոհերի համար: – Ինչ խոսք, եթե հանձնաժողովին լիարժեք ինֆորմացիա տան,


















































