Օրվա լրահոսը
ԵԱՀԿ-ի (հակա՞)կոռուպցիոն խաղերը
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի չինովնիկները գտնում են, որ մեր երկրում կրթությունը հասարակական հետաքրքրություն չի ներկայացնում Կոռուպցիայի դեմ պայքարի թեման վերջին տարիներին խիստ մոդայիկ է, եւ դրանով վարակված են ոչ միայն պետական ու տեղական կազմակերպությունները, այլեւ հատկապես միջազգային կազմակերպությունները: Մի այդպիսի խաղի մեջ էլ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն է: «Երբեւէ լսե՞լ եք, որ Երեւանում հակակոռուպցիոն ընդունարան է գործում,
ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՆ ԱՓՍՈՍՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
Արմաշի ամբուլատորիայի տնօրենը Համաշխարհային բանկի նվիրած բուժսարքավորումները փակի տակ է պահում Առողջապահության ոլորտի պատասխանատուների այն հավաստիացումներին, թե մեր երկրում ընտանեկան բժշկի ինստիտուտը համարյա ներդրված է եւ ընդամենը որոշ «կոսմետիկ» հարցեր է մնում լուծել, մեղմ ասած՝ չափազանցված է: Մարզերում դեռեւս կան առողջության առաջնային պահպանման կենտրոններ, որտեղ անգամ ամենատարրական մանկական կշեռք էլ չունեն: Մայրաքաղաքից ոչ այնքան հեռու
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Ապրիլի 17-ին «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կեղծ տեղեկություն էր տարածել «Ազատություն» ռ/կ-ի վերաբերյալ՝ նշելով, որ մարտի 1-ին այդ ռադիոկայանը հաղորդել է, թե առավոտյան Ազատության հրապարակից, երբ զինվորները մարդկանց հանում էին՝ լսվում էր ղարաբաղյան բարբառ: «Երբ գնում է հայաստանցի-ղարաբաղցի պայքար, ինչ-որ ուժեր՝ դրսից թելադրվող, դրսում եւ ներսում անընդհատ թեժացնում են, դու ասում ես՝ այդ
Առեւանգել էին հաշմանդամ ազատամարտիկին
Արշավիր Բոզինյանին ժամեր շարունակ պահել են Նուբարաշենի մեկուսարանի դարպասի մոտ: Երեկ առավոտյան ժամը 9.10-ին Հրազդանի Կենտրոն թաղամասի իր բնակարանից մոտ 100 մետր հեռավորության վրա ոստիկանները առեւանգել են հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին: Ինչպես խոստացել էր ազատամարտիկը, ապրիլի 24-ին նա Հրազդանի Վանատուր թաղամասի բնակիչների հետ պատրաստվում էր գալ Երեւան, այցելել Ծիծեռնակաբերդ, որից հետո շարունակեր իր ընդհատած 27
ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԵՐԹԸ
Ընդդիմության կողմնակիցները ապրիլի 24-ին քաղաքական կարգախոսներ էին վանկարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման նախորդ օրերին տարածած կոչի համաձայն՝ երեկ, ժամը 15-ին, մարդիկ Ազատության հրապարակից պետք է գնային Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Ազատության հրապարակում եռապատկվել էր ոստիկանների քանակը: Հրապարակը ազատվում էր բառիս բուն իմաստով, քանի որ տարածքի սրճարաններում նստած մարդկանց էլ ոստիկանները հրահանգում
ՀՅԴ-Ն ՋԱՆՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏ
Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ սա կոալիցիայի կարեւորագույն նպատակներից է Որքան էլ մանրակրկիտ ընթերցեցինք քառակողմ կոալիցիայի հուշագիրը, նրանում որեւէ տող չտեսանք հասարակական պալատ ունենալու անհրաժեշտության մասին: Թերեւս այս պալատի ստեղծման գաղափարը ծագել է հընթացս: Ապրիլի 23-ի երեկոյան տեղի է ունեցել քառակողմ կոալիցիայի խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են Սերժ Սարգսյանը, Վահան Հովհաննիսյանը, Արթուր Բաղդասարյանը եւ Գագիկ
ԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ՞
Երեկ ընդդիմության կազմակերպած երթի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց լրագրողներին. «Իշխանությունները կամ պիտի փորձեն ընտրություններում կորցրած իրենց լեգիտիմությունը վերականգնել իրենց աշխատանքով՝ ժողովրդի ու երկրի համար բարենպաստ քայլերով, կամ պիտի գնան ավելի կոշտ միջոցների: Նրանք ցույց են տալիս, որ վերջինիս կողմնակիցն են: Օպերայի հրապարակը փակելով՝ իշխանությունը ցույց տվեց, որ ԵԽԽՎ պահանջները կատարելու որեւէ ցանկություն
ՎՈԼՖՍՈՆԸ ԵՎ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆ
Նախորդ օրը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում շարունակվեց 11 տարվա ազատազրկման դատապարտված՝ ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի (դժվարանում եմ պնդել նախկին, թե ներկա-Ռ. Մ.) եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված՝ մանկավարժ Սիլվա Ասատրյանի բողոքների քննությունը: Նրանք դատապարտվել են ԱԺ հանրապետական պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ 2001թ. դեկտեմբերի 28-ին կազմակերպած եւ իրականացրած մահափորձի համար: 1,5 տարի Ավան եւ Նոր
Մշակութային խճանկար
Գուայտան՝ եղեռնի մասին Իտալացի գիտնական, գրող, պատմաբան, լրագրող Ջովաննի Գուայտան հեղինակել է Հայ առաքելական եկեղեցու եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք գրքեր: 2005-ին լույս տեսավ նրա «Ճիչ Արարատից» գիրքը, որի առաջաբանում հեղինակը գրել է. «…Արդյո՞ք հայերը, որպես քրիստոնյա ազգ, մինչեւ վերջ ներելու են կորստի ցավը եւ ապրողների տառապանքը: Թե՞ նա, ով դավանում է Քրիստոսին,
Մարզական անցուդարձ
Քանի՞ վարկանիշ ունենք Վերջին շրջանում հաճախ է շրջանառվում այն հարցը, թե այսօրվա դրությամբ Հայաստանը Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության քանի՞ ուղեգիր ունի: Հրամցվող թվերը տարբեր են: Պատճառն այն է, որ որոշ ֆեդերացիաներ եւ մասնագետներ պաշտոնականը չեն տարանջատում ակնկալվելիքից: Այսօր Հայաստանն ունի օլիմպիական խաղերի մասնակցության պաշտոնական 17 վարկանիշ: Ըստ մարզաձեւերի դրանք են. ծանրամարտ՝ 6 ուղեգիր
«Համազգեստի» պատիվը
Անդրադարձ «Զգուշացեք սադրանքից» վերնագրով մամուլում տպագրված հրապարակումներին Անկեղծ ասած, չէի էլ պատասխանի «առ այսօր հավատով եւ ճշտով գիտությանը ծառայած հայտնի գիտնականների» հեղինակած «Զգուշացեք սադրանքից» հոդվածին, քանի որ դրա բովանդակությունը լիովին արտացոլված է հենց վերնագրում: Սակայն մի շարք հանգամանքներ պարտավորեցնում են արձագանքել: Շատ եմ ափսոսում, որ այս ակնհայտ գիտական բլեֆի պատմության մեջ ներքաշվեցին ինչպես ՀՀ ԳԱԱ
«ՄԵՆՔ «ԽԱԼՏՈՒՐԱ» ՉԵՆՔ ԱՐԵԼ»
Մ. Շվիդկոյը՝ մայիսին մեկնարկելիք «Ռուսական մշակույթի սեզոնի» մասին «Արվեստի մարդիկ գոնե առաջ պարզած ձեռքի տարածության չափով պիտի իշխանությունից հեռու լինեն, որ ազատ զգան իրենց»,- ՀՀ մշակույթի նախարարությունում երեկ «Առավոտին» ասաց ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյը: Ի պատասխան մեր հարցին, թե նրա համար ընդունելի՞ է այն երեւույթը, երբ մշակույթի հայտնի գործիչները դառնում
Որակի անկում եւ մեծ պրոբլեմներ
Երեկ նման գնահատականներ տվեց ԿԳ նախարարը հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներին «Մեր մեծագույն պրոբլեմներից մեկը նախադպրոցական կրթությունն էր, որտեղ չունեինք բյուջետային օժանդակության գումարներ, իսկ համակարգը ջախջախված էր: Բայց արդեն կա կառավարության կողմից հաստատված նախադպրոցական կրթության հայեցակարգ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրի աջակցությամբ էլ իրականացնում ենք երկու փորձնական ծրագիր, որի միջոցով կձեւավորվեն բլոկի փոփոխությունները: Պիտի մինչեւ 2012
«ԸՆԴԱՄԵՆԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՐ»
Իր հայտարարությունը այսպես գնահատեց ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Երեկ ՀՀ վարչական դատարանում ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին չորս աշխատակիցների հայցի նախնական քննությունը համարվեց պատրաստ: Դատավոր Հովսեփ Բեդեւյանը, լսելով հայցվոր եւ պատասխանող կողմերին, հայտնեց, որ մայիսի 14-ին կընթանա գործի քննությունը: Հիշեցնենք, որ ԱԳՆ բարձրաստիճան 4 աշխատակիցներ՝ Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը,
Նպաստը միայն անժառանգների՞ն
Գազի թանկացումն ու գյումրեցի նպաստառուներին ցուցակից մաքրազարդելը՝ Շիրակի մարզում մեծ աղմուկ է բարձրացրել: Գազի թանկացումը ծանր հետեւանքներ է ունենալու հատկապես Շիրակի մարզի համար: Գյումրեցիների ներկայացմամբ, այստեղ տարին տասներկու ամիս ձմեռ է, եւ մարզի հյուսիսային հատվածում ապրողները գազի վառարաններից հարկադրաբար օգտվում են հոկտեմբերի կեսերից մինչեւ ապրիլի վերջը, ինչը գյումրեցիների բյուջեի վրա թանկ է նստելու: Գազի թանկացմանը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐԸ ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ՞Ն ԵՆ
Ըստ տնտեսական ոլորտի պատասխանատուների, մեր քաղաքացիները պետք է իշխանություններից գոհ ու շնորհակալ լինեն, քանի որ, համաշխարհային շուկայի թանկացումների համեմատ, Հայաստանում գնաճը չնչին է: Իշխանության ներկայացուցիչներն այս օրերին ջանք ու եռանդ չեն խնայում ժողովրդին «համոզելու», որ իրականում գազը Հայաստանում մայիսի 1-ից չի թանկանալու, պարզապես գործելու է դեռեւս 2006-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագինը: Այսինքն՝ ամսական
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՑՈ՞ՒՅՑ
Լրագրող Գայանե Առուստամյանը հայտարարություն էր տարածել, որ ամսի 23-ին, ժամը 14-16-ը Մատենադարանի մոտ է հրավիրում մարգինալ արվեստագետներին, ROCK սուբկուլտուրայի համակիրներին, ազատատենչ քաղաքացիներին եւ մոտոսիրահարներին՝ մասնակցելու «Ռոքն ընդդեմ մարդասպանի» կարգախոսով ակցիային: Ակցիան նվիրված էր Ցեղասպանության զոհերի հիշատակին: Քանի որ քաղաքապետարանը իրազեկումը չէր ընդունել, կազմակերպիչները որոշել էին ակցիայի մասշտաբները փոքրացնել, որովհետեւ մինչեւ 100 մարդ օրենքով թույլատրվում է
«Բանաձեւը չի լեգիտիմացնում ընտրությունները»
«Բավականին խիստ»,- այսպես է գնահատում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԵԽԽՎ 109-րդ բանաձեւը եւ համարում է, որ Հայաստանում փետրվարի 19-ին կայացած ընտրություններին միջազգային հանրությունը սկզբունքային մոտեցում ցուցաբերեց: Մեր զրուցակցի կարծիքով, եթե վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր միջազգային ատյաններ պահանջում էին Հայաստանի իշխանություններից վերացնել երթերը, հանրահավաքներն արգելող հապշտապ կատարված օրենսդրական արգելքները, հիմա «պահանջում են այդ փոփոխությունները չեղյալ համարել:
«ՔԻՉ ՉԵՆ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ»
Այդպիսին է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքը ԵԽԽՎ բանաձեւի մասին – Երբ ԱԺ-ում քննարկվում էր «Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ելույթներ հնչեցին, որոնք ահազանգում էին, որ այդ փոփոխությունները հակասում են եվրոպական չափանիշներին, Հայաստանի պարտավորություններին եւ այլն, սակայն ԱԺ մեծամասնությունն անդրդվելի էր, իսկ հիմա այդ փոփոխությունները դարձյալ փոփոխվում են: Ինչի՞
«ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է»
ՀՅԴ հայաստանյան Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը վստահ է, որ ներկոալիցիոն խանդի կարիք չկա: – Արդյոք ձեւավորված կոալիցիոն կառավարությունը հենց ա՞յն մարմինն է, որը ցանկություն եւ հնարավորություն կունենա իրականացնել նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը: – Կառավարության կազմը լուրջ թարմացված է, եւ կան նախարարներ, որ առաջ չկային, եւ կային նախարարներ, որոնք հիմա չկան: Այն ծրագիրը, որը
Ծծկեր Վեհանուշը հացադուլավոր է
Նորետա Էլոյանի բազմանդամ ընտանիքը ոչ տուն, ոչ հողամաս, ոչ էլ աշխատանք ունի Երեկ կառավարության շենքի առաջ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Նորետա Էլոյանն իր 8 անչափահաս երեխաների հետ հացադուլի էր նստել: «Ոչ տուն ունենք, ոչ աշխատանք, ոչ էլ մի պուճոր հողամաս, որ գոնե մի բան մշակենք: Թող մեզ էդ ամենով ապահովեն, մենք էլ թողնենք էստեղից
ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Ո՞րն է ելքը Փետրվարի 19֊ի նախագահական ընտրությունից եւ դրան հաջորդող հայտնի ողբերգական դեպքերից հետո բոլորիս մտատանջում է երկու հիմնական հարց. Ինչո՞ւ այսպես եղավ եւ որտե՞ղ է թաքնված չարիքի բուն արմատը: Միամիտ է կարծել, որ ողբերգության պատճառը միայն մեկ անձ է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաեւ միամիտ է կարծել, որ այս արհավիրքի պատճառը միայն գործող իշխանությունն է:
ՄԱՐԶԱԶԳԵՍՏԻ ՊԱՏԻՎԸ
Միջազգային մրցասպարեզներում Հայաստանի դրոշի պատիվը բարձր պահած մարզիկների մեծարումն սկսվում է նրանց հենց «Զվարթնոց» օդանավակայանում պատշաճ դիմավորելով: Վերջին տարիներին նման առիթները մեզանում հաճախակի են դարձել: Եվ դա ոգեւորող է: Իսկ այն, ինչ Իտալիայում արեցին հայ ծանրորդները, եզակի է հայկական սպորտի պատմությունում: Դեռ ոչ մի անգամ միեւնույն մրցումում, այն էլ` Եվրոպայի առաջնության մակարդակի, մենք միանգամից չորս
Ծերանում ենք, բայց ծնելիությունն աճում է
Փաստում են մասնագետները «2008-ի հունվարի 1-ի տվյալներով՝ ՀՀ բնակչության թիվը 3 միլիոն 229 հազար 900 է: 2001-ից հետո հաջորդ մարդահամարը կլինի 2011-ին»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀ վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «Ըստ 2007-ի տվյալների՝ ծնունդների թիվը 40.000-ից ավելի է, 2006-ի 37.000-ի փոխարեն: Այնինչ, 1990-ին ծնունդների տարեկան ցուցանիշը կազմել է 80.000,
ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
«Սկսել ա»-ն անակնկալ կմատուցի պատգամավորներին Առաջիկա օրերին, սկսած այսօր առավոտից, երիտասարդական «Սկսել ա» շարժման եւ «Հիմա» ֆորումի մի խումբ ակտիվիստներ կազմակերպելու են ակցիաներ՝ ԱԺ պատգամավորների բնակարանների առջեւ: Ակցիայի էությունն այն է, որ 3-4 ակտիվիստ սկսելու են ակապելլա երգել՝ «Միտինգ, ակցիա, պիկետ, երթ», փորձելով պատգամավորներին հիշեցնել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, չկա խոսքի ազատություն եւ ազատորեն երթեր
ՆՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐՎԱԾՈՎ ՉԵՆ ՏԱՊԱԼՎՈՒՄ
Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը – Մեկուսարանից ազատ արձակվելուց հետո Ձեր առաջին հարցազրույցում կարծիք էիք հայտնել, թե ընդդիմությունը «որոշ դեպքերում գործել է ոչ համարժեք», «որոշ դեպքերում ապավինել է ռեսուրսների, որոնք, ըստ էության, կարող է գոյություն չունենային»: Խնդրեմ՝ բացեք չակերտները: – Ես պատրաստվում եմ այդ մասին զրույց ունենալ ընդդիմության ղեկավարների հետ: Ընդդիմությունն, ընդհանուր
«ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ»
Երեկ սովետական առաջնորդի այս պատգամը Սերժ Սարգսյանին հղեց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը. «Խորհուրդ կտայի լրջորեն կարդալ Լենինին: Նրա տված խորհուրդները եթե ճիշտ օգտագործես, անկախ նրանից՝ կոմունիստական է, թե՝ ինչ է, այդ գաղափարների մեջ հատիկներ կան, որոնք այսօր էլ արդիական եւ օգտակար են»: Երեկ, առաջնորդի ծննդյան 108-րդ տարեդարձի առիթով, ՀԿԿ ղեկավարությունն այցելել էր Արմավիրի մարզի
«Կատարում են» ԵԽ պահանջները
Քաղաքական գործիչների կալանքը երկարացնելով 2 ամսով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւում բավականին հստակ նշված է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ միջոցառումներ իրականացնել քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին ազատ արձակելու ուղղությամբ: Մինչդեռ, բանաձեի ընդունումից անմիջապես հետո, մեր իշխանությունները ճիշտ հակառակ հետեւություններ արեցին եւ փոխանակ մարդկանց անհապաղ ազատ արձակեն, ձերբակալվածներից շատերի կալանքի ժամկետները երկարաձգեցին մեկ կամ
ՊԱՏԻԺ՝ ԸՆՏՐԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նախաքննության մարմինն անտեսել է այն տեսագրությունը, որն ապացույց է, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ոչ թե բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել, այլ ընդամենը հիշեցրել, թե լցոնմանն աջակցելու համար կարող են կրել պատասխանատվություն: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում է թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի «աշխատանքներին խոչընդոտելու դեպքի» առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ


















































