Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՈԼՖՍՈՆԸ ԵՎ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆ

Ապրիլ 24,2008 00:00

Նախորդ օրը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում շարունակվեց 11 տարվա ազատազրկման դատապարտված՝ ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի (դժվարանում եմ պնդել նախկին, թե ներկա-Ռ. Մ.) եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված՝ մանկավարժ Սիլվա Ասատրյանի բողոքների քննությունը: Նրանք դատապարտվել են ԱԺ հանրապետական պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ 2001թ. դեկտեմբերի 28-ին կազմակերպած եւ իրականացրած մահափորձի համար: 1,5 տարի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում ազգությամբ հրեա, մասնագիտությամբ հետախույզ Վոլֆսոնը պնդում էր, թե իրեն մեկուսացնելը մեկ նպատակ է հետապնդել, որպեսզի Հայաստանի համար կարեւորագույն ինֆորմացիան դուրս չհանվի: Ավելին, պնդում էր, որ իր նկատմամբ առկա է ազգային խտրականություն:1,5 տարի հանրությանն ու իր պաշտպան Անժելա Կարապետյանին մոլորեցրած Վոլֆսոնը (սուտ ցուցմունք տալու համար Քրեական օրենսգիրքը հետապնդում է նախատեսում- Ռ.Մ) նախորդ օրն «ասպետավարի» նշեց, թե Սիլվան է պատվիրել իրեն կազմակերպել մահափորձը, որը պատգամավոր-գործարարին վախեցնելու նպատակ էր հետապնդում: Դատարանն անցավ մի շարք փաստաթղթերի, ապացույցների հետազոտմանը: Վերաքննիչ դատարանում, ի դեպ, պարտադիր չէ առաջին ատյանում հետազոտված ապացույցների կրկնակի հետազոտումը: Դատական նիստերի դահլիճ մտնելուց առաջ ինձ «հետազոտող» դատական կարգադրիչները պահանջեցին, որպեսզի իրենց հանձնեմ ձայնագրիչը: Նրանց պատկերացմամբ, դատական նիստի ընթացքում պետք է դիմեի նախագահող դատավորին, եթե նա համաձայներ, որ ձայնագրիչս լիներ իմ մոտ, դուրս կգայի վերաքննիչի միջանցք՝ կարգադրիչներից ստանալու ձայնագրիչը: Նախորդ անգամ էլ այս նույն դատարանում փորձ արվեց լուսանկարչական ապարատը վերցնել: Զարմանալի է, որ ռետինե մահակով ու ձեռնաշղթայով զինված այս կարգադրիչներին չի բացատրվում ԶԼՄ մասին օրենքը, Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հոդվածը, լրագրողների հետ շփվելու օրենքով սահմանված կարգը: Նրանք, փաստորեն, չգիտեն, թե ինչու է լրագրողը մտնում դատարան: Եթե կարծում են, թե՝ իրենց տեսնելու՝ չարաչար սխալվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930