Օրվա լրահոսը

ԻՆՉ ԷՐ ԱՍԵԼ ԳԻՎՈԵՎԸ 10 ԱՄԻՍ ԱՌԱՋ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 8-ին ժամը 13-ին Աշտարակ-Գյումրի մայրուղում սպանվել էր 52-ամյա գործարար Ալեքսանդր Գիվոեւը: Մոտ 10 ամիս առաջ նա այցելել էր «Առավոտի» խմբագրություն եւ, մեր կարծիքով, ուշագրավ տեղեկություններ հաղորդել: Առանց մեկնաբանությունների մեջբերում ենք «Առավոտի» այն հրապարակումը: Երեկ «Առավոտի» խմբագրություն էր եկել «Երեխաների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Ալեքսանդր Գիվոեւը եւ հավաստիացնում էր, որ առավոտյան Արմավիր-Երեւան

Այրվող տարածաշրջան

«Գրավյալ տարածքներում հրդեհների տարածումը կանխելու նպատակով Ադրբեջանը կոնկրետ առաջարկով դիմել է Հայաստանին»,- ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա նշել է, թե այդ առաջարկը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցելու ներկայումս Երեւանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Արտգործնախարարի խոսքերով, հիշյալ նախաձեռնության ընդունման դեպքում հրդեհված տարածքներում շիջման գործողություններ կիրականացվեն միջազգային

ՍԱԴՈՅԱՆ, ՉԳՆԱ՞ՆՔ ԱԿՈՒՄԲ

Վերջին 15 տարում ԱԺ ամենահայտնի պատգամավոր Արշակ Սադոյանն ակումբային գործունեության մեծ փորձ ունի Ակումբ թիվ 1 Առաջին ակումբին Արշակ Սադոյանը մաս է կազմել 25 տարեկան հասակում՝ Մոսկվայում, երբ 1968-1970-ին սովորում էր պետական համալսարանի ասպիրանտուրայում: Այն 1965-ի ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված պահանջատիրական ցույցերից ծնված ոգեւորության ծնունդ էր: Երիտասարդ Սադոյանն իր ծանոթներից մեկի՝ ակադեմիայի ասպիրանտի հետ տուն

ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ,

Սա «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի դեղատոմսն է առաջիկայի համար Դատելով ընդդիմադիր առանձին ուժերի արած հայտարարություններից՝ մասնավորապես Հայաստանում կրիմինոգեն իրավիճակի դեմ պայքարի համատեքստում ընթացող բանակցությունների ու այդ նպատակով հնարավոր համագործակցությունների մասին, այս ամառն «աշխատանքային» է ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր կուսակցությունների համար: Երեկ մեզ հետ զրույցում «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն

«ԵՎՐՈ 2008»-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑ

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Երեւանում հյուրընկալում է Բելգիայի հավաքականին: Չորեքշաբթի օրը մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարը: ՈՒԵՖԱ-ի անդամ 52 ազգային ֆեդերացիայից եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար պայքարում է 50-ը: Օգոստոսի 16-ին առաջին տուրի «A» խմբում Բելգիայի եւ Ղազախստանի հավաքականների հանդիպումում գրանցվեց 0:0 արդյունք: Վրաստանը, որ ընդգրկված է «B» խմբում, մրցակցի

Մրցույթ առանց մրցակցի

Մշակույթի նախարարության վեբ-կայքի հարցը չի լուծվում Հայաստանի մասին տեղեկատվություն ձեռք բերելու խնդրում այսօր ամենագործածական աղբյուրները նախարարությունների վեբ-կայքերն են: Դրանք անփոխարինելի գործիք են մանավանդ լրագրողների համար, քանի որ հնարավորություն են տալիս պաշտոնական շատ թե քիչ ամբողջական տեղեկատվություն ստանալ համապատասխան ոլորտի անցուդարձի մասին: Մշակույթի նախարարությունն այն եզակի գերատեսչություններից է, որ նման պատեհություն չի ընձեռում: Այդ բացը փորձում

«ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ԱԲՍՈՒՐԴ Է»

Հարցազրույց ֆրանսաբնակ արվեստագետ Աշոտ Աշոտի (Ղազարյանի) հետ, որի ինքնարտահայտման ձեւերն են՝ գեղանկարչությունը, լուսանկարչությունը, պերֆորմենսը եւ գրականությունը… Վեց տարվա ընդմիջումից հետո Հայաստանում է Աշոտ Աշոտը: Օգոստոսի 31-ին Գեւորգյան ցուցասրահում կբացվի նրա գեղանկարչական գործերի ցուցահանդեսը՝ «Գունային մեդիտացիաներ» խորագրով, սեպտեմբերի 1-ին ՆՓԱԿ-ում կցուցադրվեն լուսանկարչական աշխատանքները, ինստալացիաներն ու պերֆորմենսը: Սեպտեմբերի 4-ին մեկ ինստալացիա էլ կներկայացվի «Նարեկացի» կենտրոնում, իսկ ամսի

ՇԻՐԱԿՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԵԼ Է

Քննությունների նոր համակարգը տնօրենների սրտով չէ՞ Երեկ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում Երեւանի միջնակարգ դպրոցների տնօրեններին ներկայացվեցին միջնակարգ կրթության ավարտական եւ բուհական ընդունելության քննությունների նոր համակարգը, նրա կառուցվածքային մոդելը, կապը գործող համակարգի հետ եւ այլն: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Վանյա Բարսեղյանը հայտնեց, որ նոր համակարգը մեկ քննության միասնական մոդել է. «Կմեկտեղվեն դպրոցների, ավարտական եւ բուհական

«Նիվայի» ու պաշտոնի համա՞ր

Գյուղացիները բողոքեցին իրենց գյուղապետից՝ ՀՀ նախագահին Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանն առանց հիմնավոր պատճառաբանության գյուղի բուժամբուլատորիայի տնօրենի պաշտոնից ազատել է Կարինե Կիրակոսյանին: Սա վրդովեցրել է Ոսկեվազ եւ Ոսկեհատ գյուղերի բնակիչներին, քանի որ ամբուլատորիան սպասարկում է այդ երկու համայնքներին: Օրերս երկու գյուղերի բնակիչները բողոքով դիմել են հանրապետության նախագահին՝ խնդրելով Կ. Կիրակոսյանին վերականգնել բուժհիմնարկի տնօրենի պաշտոնում:

ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՇԵՆՔԻՆ ԱՉՔ ՈՒՆԵՆ

Օպտիմալացման արդյունքում գյումրեցիներն աչքի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում ստիպված են հասնել մայրաքաղաք: Կառավարության օպտիմալացման ծրագրի համաձայն, Գյումրիում սկսվելու է բուժհիմնարկների օպտիմալացման երկրորդ փուլը: Ընդհանրապես, Շիրակի մարզը օպտիմալացման համար դարձել է փորձադաշտ, որովհետեւ առաջին անգամ էլ, երբ հանրապետությունում օպտիմալացման ծրագիրը նոր էր ներդրվում, սկսեցին այն իրականացնել հենց Գյումրիից: Հաշվի առնելով, որ այդ ժամանակ օպտիմալացման առաջին

Դալլաքյանն առայժմ «Բարգավաճ Հայաստան»-ում չէ

Վրաստանի Ուրեկի հանգստավայրից օրերս Հայաստան է վերադարձել ԱԺ այլեւս անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: «Արդարություն» խմբակցության քարտուղարի պաշտոնից նրա հրաժարականի շուրջ մեկնաբանությունները եղան Վիկտոր Դալլաքյանի բացակայության պայմաններում: Կարելի է կանխատեսել, թե ինչ է այժմ դրանց հակադարձելու պրն Դալլաքյանը, մանավանդ որ՝ մի շարք այլ առիթներով նա հիշեցրել է, թե «Արդարությանը» չէ, որ պարտական է խորհրդարանում հայտնվելու համար.

«ՕՐՀՆԵՐԳԻ ԱՐԺԵՉԱՓՆ ԻՋԱՎ»

Գնահատում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը – Ինչպե՞ս եք բացատրում այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության օրհներգի ընտրության մրցութային հանձնաժողովի 22 անդամներից միայն 2-ը քվեարկեցին հօգուտ ներկա հիմնի՝ «Մեր Հայրենիքի»: – Պարզ մի հանգամանքով՝ Հայաստանը շատ փոքր երկիր է, եւ բազմաթիվ անձինք ունեն շատ ծանոթություններ: «Մեր Հայրենիքը» Վանի ինքնապաշտպանության ժամանակ քվեարկությամբ չէ, որ դարձել

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԱՃՈՅԱՆԱ՞Լ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻՆ

Մահվան դատապարտված ու ներում չխնդրած կալանավորների գործերը վերանայվում են Այն բանից հետո, երբ Հայաստանը կատարեց ԵԽ առջեւ իր ստանձնած պարտավորություններից եւս մեկը՝ վերացնելով մահապատիժը, ու Հայաստանում գործող օրենսդրությունը, մասնավորապես՝ «Քրեական օրենսգիրքը» համապատասխանեցրեց իր ստանձնած պարտավորությանը, մինչ այդ մահապատժի դատապարտված կալանավորները պահանջեցին վերանայել իրենց մասով նախկինում կայացված դատավճիռները: Մահվան դատապարտվածների կողմից այսպիսի դիմումները, որոնք ուղղված էին

«Սպորտ եւ Մեդիա 2006» փառատոնը՝ Սեւանա լճում

Օգոստոսի 25-30-ը Սեւանա լճի ափին կանցկացվի «Սպորտ եւ Մեդիա» փառատոնը, որին կմասնակցեն հանրապետության գրեթե բոլոր ԶԼՄ-ների աշխատակիցները: Սպասվում է, որ փառատոնը լուսաբանելու նպատակով Հայաստան կժամանեն նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Գերմանիայի, Հոլանդիայի, Անգլիայի, Թուրքիայի եւ այլ երկրների առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Գլխավոր կազմակերպիչը «Միր սպորտա» հանդեսն է, որին աջակցում են «Բրիտանական խորհրդի» հայաստանյան գրասենյակը, ՀՀ սպորտպետկոմը, ՀԱՕԿ-ը:

ՅԱՆ ՊՈՐՏԵՐՖԻԼԴԸ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

Երեկ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ, շոտլանդացի 60-ամյա Յան Պորտերֆիլդին: ՀՖՖ նախագահը լրագրողներին տեղեկացրեց, որ բազմաթիվ թեկնածուների աշխատանքային կենսագրությունների ուսումնասիրությունների արդյունքում է ընտրությունը կանգ առել Յան Պորտերֆիլդի վրա եւ որ բանակցությունների ընթացքում ճշգրտվել են Հայաստանում նրա աշխատելու բոլոր մանրամասները: Յան Պորտերֆիլդը գլխավորելու է միայն

Պատմության դասագիրք երեկվա ու այսօրվա համար՝ միայն -6

Անկախության վերահաստատումից առաջ ու հետո հայ քաղաքական ասպարեզի միակ անփոփոխ հիվանդությունը եղել է… ամեն երկուշաբթի կյանքը նորից սկսելը: Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ ընտրողներս: Վերջապես ե՞րբ է գալու մեր երեքշաբթին, այն է՝ սեփական շահերի սպասարկումը եւ սեփական շահերի գիտակցված ու հետեւողական պաշտպանությունը: Հայ քաղաքական կյանքի ամենահիմնական ու մշտական դարձողի նկրտումներ ունեցող հիվանդությունն այն է, որ

ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՕՐԵԱԿԱՆ ԶՎԱՐՃԱՆՔ

Հայաստանում մոդայիկ է դարձել զանազան առիթներով հրավառություն պատվիրելը՝ լինի դա մեծահարուստի զավակի ծնունդ ու հարսանիք, սիրուհու կամ կնոջ հոբելյան, հաճախ ուղղակի «ախպերության» բարձր տրամադրության վերջին ակորդ: Հրավառությունն այլեւս մատչելի է շատերի համար: Օրինակ, եթե Մոսկվայում այն արժե $600-3500, իսկ, այսպես ասած, vip-ը՝ $7000, ապա Երեւանում գները սկսվում են ընդամենը $50-ից: Եվ դա առիթ է, որ,

Չեն փոխհատուցում չեռնոբիլյան վնասները

«Առավոտն» արդեն մեկ անգամ անդրադարձել է 2-րդ խմբի հաշմանդամ Վարազդատ Հովսեփյանի խնդիրներին: Նա երկար տարիներ աշխատել է Երեւանի քաղաքապետարանի գործկոմի հասարակական սննդի տրեստում, որտեղից էլ 1988-ին գործուղվել է Չեռնոբիլ: Վերադարձից հետո Վ. Հովսեփյանի առողջությունը սկսվել է քայքայվել: «Երիկամներս դարձան անբուժելի` պատված կոշտ քարերով, լյարդս մեծացավ, լեղապարկս դեֆորմացվեց եւ առաջացան քարեր, թոքերիս մեջ առաջ եկան հեղուկային

ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Բողոքում է դատավոր Սամվել Ուզունյանը Երեկ Նոր Նորք եւ Ավան համայնքների առաջին ատյանի դատարանի դատական նիստերի դատարկ դահլիճում շարունակվեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության գործակալ, փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի (Սերգեյ Իվանով) եւ մանկավարժ Սիլվա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը։ Նրանք մեղադրվում են ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի հանդեպ 2001 թվականի դեկտեմբերի 29-ին կազմակերպված, իրականացրած մահափորձի համար։

Խոսում են քիչ, վճարում՝ շատ

Հեռախոսակապի ծառայություն մատուցող ընկերություններում խոսելավարձի չափը որոշում է ոչ թե կոմպյուտերը, այլ՝ «կոմպյուտրշիցան»: Ագաթանգեղոսի 29 հասցեում «Միջազգային հեռախոսակապ» կոչվող մի հիմնարկ է գործում, որտեղից մարդիկ կարող են զանգել ինչպես միջազգային, այնպես էլ քաղաքային հեռախոսահամարներով: Ծառայության արժեքը, ըստ հիմնարկի պատին փակցված գնացուցակի, բավականին մատչելի է, սակայն երբ օգտվում ես հեռախոսներից, աշխատակիցներն ավելի շատ են գանձում հաճախորդներից,

ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերաբնակեցման ծրագիրը տապալվում է պետական մակարդակով Քաշաթաղի շրջանի ամենամեծ գյուղ Ծաղկաբերդն ունի մոտ 1000 հա վարելահող: Դրանից մոտ 600 հա-ն տրված է գյուղացիների մշակմանը, բայց նրանցից քչերն են կարողանում օգտագործել իրենց հողը: «Մի հեկտար ցանելու համար, եթե ամեն ինչ տեղը տեղին անի՝ պարարտանյութ եւ այլն, 100 հազար դրամ է անհրաժեշտ: Գյուղացուն չորս-հինգ տարի ապրելուց հետո

Մարտակերտի զարգացման ծրագիրը գործում է

Այդ մասին են վկայում «Հայաստան» հիմնադրամի ներկայացրած տվյալները «Կարծում ենք, որ այնպիսի «հայտնի ու հմուտ» քաղաքագետ, որը ոչ մի տեղեկություն չունի ո՛չ շինարարությունից, ո՛չ էլ ֆինանսական կառավարումից՝ չի կարող գնահատել մեր աշխատանքը»,- այսպես պատասխանեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեր հարցին, թե ինչով են բացատրում ԼՂՀ նախագահին առընթեր պետական ծառայողի էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանի դժգոհությունը

ՆԱԽ՝ ՔԱՎԱՐԱՆՈ՛Վ ԱՆՑԵՔ

Նաեւ այսպես են արձագանքում ընդդիմադիրներն ՕԵԿ նախաձեռնությանը՝ սկսել «Հանուն օրինական ընտրությունների» քաղաքացիական շարժում: Շարժման նախաձեռնության էությունն, ըստ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի, հետեւյալն է. «Այսօր բոլորը խոսում են ընտրությունների ընթացքում օրինականության ապահովման անհրաժեշտության մասին, եւ ՕԵԿ նախաձեռնած քաղաքացիական գործընթացը հասարակության մեջ առկա պահանջի արտացոլումն է: Ի վերջո, հարկ է գիտակցել, որ հնարավոր չէ բարձրագոչ

ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՔՐԵԱԿԱՆՆԵՐԻ

ԱԻՄ-ը երեկ կազմակերպել էր կլոր սեղան՝ «Գաղափարակիր կուսակցությունների դերակատարությունը 2007-ի խորհրդարանական ընտրություններում» թեմայով: Բացման խոսքում Պարույր Հայրիկյանը նշեց. «Ցանկացած ընտրությունից առաջ կուսակցություններն ունեն զուտ կուսակցական պատկերացումներ։ Այս ընտրությունների նախաշեմին ակնհայտ է դառնում, որ կան նաեւ ընդհանրական, կարելի է ասել վերկուսակցական մտահոգություններ: Այսօր դրանցից կարեւորագույնն է ընկալվում մեր հասարակական եւ մանավանդ քաղաքական կյանքի քրեականացումը»։ Ըստ նրա՝

«ԺՈՂՈՎՐԴԻ ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ»

Հայտարարում է «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը Եթե հավատանք Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարություններին, ապա չի բացառվում, որ այս տարվա սեպտեմբերին ԼՂ հակամարտության հարցի կարգավորմամբ արդեն 12 տարի զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միանգամայն նոր առաջարկներ ներկայացնեն հակամարտող կողմերին: Հիշեցնենք, որ առաջիկա սեպտեմբերին նախատեսվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, որը տեղի է ունենալու ԵԱՀԿ

ՀՄՈՒՏ ՄԱՐԶԻՉԸ ՆԱԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿ Է

ՀՀ վաստակավոր մարզիչ Լեւոն Միսակյանի կարծիքով,միայն լավ մարզիչը կարող է նպաստել, որպեսզի երեխան իսկականսպորտային հոգեբանություն ձեռք բերի եւ զերծ մնա իր ուժերը դրսում«ռազբորկաների» ժամանակ ի ցույց դնելուց: «Ոչ մեկի խոսքը այնքան ուժեղ չէր կարող ազդել երեխայի վրա, որքան մարզչինը: Գուցե սա էր պատճառը, որ մեզ մոտ ԽՍՀՄ տարիներին ուղարկում էին դժվար դաստիարակվող երեխաների»,- ասաց վաստակավոր

Գյումրիի նկարիչները տնանկ են

Ստեղծագործական միությունների ունեցվածքի թալանի ու չարդարացված օտարումների թեման կարծես սպառվելու ցանկություն չունի: Չունի, որովհետեւ տեւական ժամանակ այս միությունները յուրատեսակ պատնեշներ են դրել իրենց եւ հրապարակայնություն հասկացության միջեւ, պարտակելով բազմաթիվ անօրինականություններ, տասնամյակներով ձեւավորված ունեցվածքի կորուստներ: Եթե չեն լռում խոսակցությունները Թատերական գործիչների միության ունեցվածքի կորուստների շուրջ, ապա նկարիչները լռում էին՝ չցանկանալով հանրությանը «վերադարձնել» միության էքսնախագահ Պողոս Հայթայանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՎԱՏ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ

Մշակութային օջախների ներկայացուցիչները բողոքում են տուրիստական գործակալությունների վատ աշխատանքից «Ինչքա՞ն կարելի է եկեղեցի ու քար տեսնել»։ Ազգային պատկերասրահի աշխատակիցները հաճախ այսպիսի դժգոհություններ են լսում արտասահմանցի զբոսաշրջիկներից։ «Հետո, երբ ծանոթանում են Պատկերասրահին, խոստովանում են, որ այն իրենց համար հայտնություն էր: Հիմնականում մեզ այցելում են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից ժամանած հյուրեր, բայց, ցավոք, այս տարի նրանց թիվը նվազել

Ո՞ւր էր հայցվորը «հեղափոխությունից» առաջ

Հերթական սթարը քաղաքացու իրավունքն է փորձում խլել Երկու օր առաջ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում քննության դրվեց «Հենզսթար» ՍՊԸ-ի հայցը։ Վերջինս պատասխանող է ճանաչել Դ. Անհաղթի 19/1 շենքի 26 բնակարանի բնակիչ Վանիկ Աթաբեկյանին եւ անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանմանը։ ՍՊԸ-ն վիճարկում է 1998-ին սեփականաշնորհված քաղաքացու ավտոտնակի վկայականը։ ՍՊԸ-ն պնդում է, որ երկու տարի

«ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԻՐ ՀԱՐՑԵՐՈՎ ՔՐՔՐՈՒՄ ԷՐ ՄԵԶ»

Այսօր ավարտվում ենբուհական ընդունելության քննությունները Երեկ փորձեցինք պարզել դիմորդների տպավորությունները քննությունների ողջ ընթացքից: Նրանցից շատերը խուսափում էին ներկայանալ, ոմանց էլ ծնողները չէին թույլ տալիս. «Եթե ընդունվելուց հետո դասախոսները երեխայի ասածները հաշվի առնեն ու սկսեն նեղե՞լ»,- «Առավոտին» ասաց ծնողներից մեկը: Նրանք պատմում էին, որ թեեւ քննությունները բավականին խիստ մթնոլորտում են անցնում, սակայն «լավ պարապածները հաստատ վախենալու

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031