Օրվա լրահոսը
14 շուն՝ 1 սենյականոց բնակարանում
Շնիկներով տիկինը՝ Աջափնյակ համայնքում Տիկին Անահիտը արդեն եկար տարիներ է՝ ինչ ապրում է Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի 23 շենքում: Սակայն վերջին տարիներին մշտական կռիվների մեջ է իր հարեւանների հետ: Ապրում է մենակ, ավելի ճիշտ՝ տան միակ մարդ արարածն ինքն է, մնացածը՝ տարբեր տեսակի ու չափի շներ են, որոնց նա տուն է բերել փողոցից: Սկզբում դրանք
ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԸ
Ճգնաժամի պատճառով որոշ գեղեցկության սրահների մատուցած ծառայությունները թանկացել են, հաճախորդները՝ պակասել: Ասում են՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստան չէր հասնելու… Հասավ, այն էլ ներխուժեց այնպիսի ոլորտներ, որ անգամ այդ ոլորտի ներկայացուցիչները չէին սպասում: Խոսքը գեղեցկության սրահների մասին է. «Ելենա», «Մարսելիա», «Մոխրոտիկ», «Աֆրոդիտե», «Իվ Րոշե», «Սերգեյ Զվերեւ», «NN»… Սրանք Երեւանում գործող հարյուրավոր գեղեցկության սրահներից մի քանիսն են:
Ի վերջո, խաղից գո՞հ է, թե՞ դժգոհ
Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի գավաթի խաղարկության որակավորման փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականը կրկին հուսախաբ արեց իր երկրպագուներին՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 խաղալով Էստոնիայի ընտրանու հետ: Դատելով 5-րդ խմբում ընդգրկված հավաքականների մակարդակից՝ միայն Էստոնիան էր, որից կարելի էր հնարավորին չափ առավել միավորներ կորզել: Բայց՝ ավաղ: Ի զորու չեղանք, այն էլ՝ հարազատ հարկի տակ, որտեղ
ՊԱՏՎԱԲԵՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ շաբաթ օրը Կամերային երաժշտության տան ճեմասրահում տեղադրված 33 խաղատախտակների շուրջ՝ Դրեզդենում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ, գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը հանդիպեցին մշակույթի անվանի գործիչների հավաքական թիմի հետ: Գրոսմայստերներից յուրաքանչյուրը միանգամից հանդես էր գալիս 11 խաղատախտակի առջեւ, ինչը յուրատեսակ միաժամանակյա խաղի սեանս էր: Մարզամշակութային այս յուրատեսակ մրցապայքարին ներկա
«Նատուրալն» ընդդեմ «հակահամարակալողի»
Կամ չստացված բանավեճ՝ սեռական փոքրամասնությունների մասին Մշտապես մարդկային համարակալման դեմ պայքարող Խաչիկ Ստամբոլցյանը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը եւ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը երեկ փորձում էին բանավիճել սեռական փոքրամասնությունների թեմայով: Բանավեճը ոչ մի կերպ չէր ստացվում, որովհետեւ նախ հյուրերից յուրաքանչյուրը, ինքնագովազդով զբաղված, հեռանում էր բուն թեմայից, եւ հետո Խ. Ստամբոլցյանը անընդհատ ընդհատում էր Մ.
«ԲԵԹՀՈՎԵՆԸ» ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
Լեգենդար «Այաս» ռոք խմբի ղեկավար Արթուր Միտինյանը աշխատում է նոր՝ «Տիգրան Մեծ» ռոք-օպերայի վրա Արթուր Միտինյանը աջակցություն է ակնկալում վարչապետ Տ. Սարգսյանից: 1960-ականների կեսերից Հայաստանում գործում էին մեծաթիվ ռոք խմբեր եւ կատարողներ, այդ թվում՝ Արթուր Մեսչյանի «Առաքյալները», «Կալեյդոսկոպ», «1+2» եւ այլն: Չնայած հետագա պետական ճնշումներին եւ միջամտություններին (օրինակ՝ Ստաս Նամինի խումբը 1980-ին արտաքսվեց Հայաստանից), 1980-ականներին
ԿՈՐԻԴԱՆ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԶՈՀ
Իսպանական Մանսարարես-էլ-Ռեալ քաղաքի բնակիչները հանրաքվեի ժամանակ կողմ են քվեարկել այս տարի ցլամարտ չանցկացնելու օգտին: 52%-ը արտահայտվել է կորիդային դեմ, 35%-ը՝ կողմ, եւս 13%-ը կողմնակից էր փոխզիջումային լուծմանը՝ անցկացնել ցլամարտ, սակայն ավելի համեստ ծրագրով՝ տնտեսելով գումարները: Հանրաքվեի արդյունքները բուռն զայրույթ են առաջացրել կորիդայի երկրպագուների շրջանում, որոնք այդ միջոցառումը համարում են իսպանական հասարակական կյանքի եւ մշակույթի անբաժանելի
ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը, հարցազրույց տալով CBS հեռուստաընկերությանը, խոստովանել է, որ իր հարաբերությունները մի շարք մտերիմ ընկերների հետ փչացել են այն բանից հետո, երբ 2009 թվականի հունվարին նա դարձավ երկրի ղեկավար: «Ես չեմ կարծում, որ կորցրել եմ ընկերներիցս որեւէ մեկին,- ըստ newsru.com-ի՝ ասել է Օբաման,- սակայն ես վստահ եմ, որ նրանցից ոմանց հետ
ԴԱՎԱԴԻՐՆԵՐՆ ԱՆԳՐԱԳԵՏ ԷԻՆ
Կոլումբիական ապստամբները, որոնք փորձում էին սպանել երկրի պաշտպանության նախարար Խուան Մանուել Սանտոսին, անհաջողության են մատնվել: Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի գրոհայինների տապալման պատճառն այն է, որ նրանք փորձում էին հանդես գալ ոստիկանության քողի տակ, սակայն հատուկ դրա համար ներկած մոտոցիկլետների վրա police գրել էին տառասխալով եւ այդպիսով ճանաչվել էին իսկական իրավապահների կողմից: Ապստամբները ցանկացել էին այդ
Հաղթել են, բայց՝ դժվարությամբ
Թուրքիայում կայացած տեղական ընտրություններում առջեւում է իշխող «Արդարության եւ զարգացման կուսակցությունը», սակայն արդյունքները վկայում են այն մասին, որ այդ կուսակցությունը կորցնում է ընտրողների ձայները: «Դա ազդանշան է, որը մեզ տալիս է ժողովուրդը, եւ մենք կանենք անհրաժեշտ հետեւություններ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո: 2007 թվականի համապետական ընտրություններում իշխող կուսակցությունը ստացել
Յամադաեւի վրա նորից կրակել են
Անցած հանգստյան օրերին Դուբայում մահափորձ է իրականացվել Չեչնիայի «Արեւելք» հատուկ գումարտակի նախկին հրամանատար Սուլիմ Յամադաեւի դեմ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Յամադաեւի բարեկամներից մեկը հաստատել է, որ նրա վրա մի քանի անգամ կրակել են, սակայն նա, կարողանալով պատասխան կրակ բացել, ողջ է մնացել: Այժմ նա անգիտակից վիճակում գտնվում է Դուբայի հիվանդանոցներից մեկում: Հանցագործությունը կատարվել էր
Սպանել է քաղցկեղի պատճառո՞վ
Կիրակի օրը ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Քարթեյջ քաղաքում 45-ամյա Ռոբերտ Սթյուարտը հրացանը ձեռքին մտել է ծերանոց եւ կրակ բացել: Արդյունքում մահացել է 7 հիվանդ եւ մեկ բուժքույր: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Երբ ծերանոցին են մոտեցել ոստիկանները, Սթյուարտը դիմադրություն է ցուցաբերել, որի ժամանակ վիրավորվել են եւս մի քանի հոգի, այդ թվում ինքը՝ հարձակվողը: Վերջինս, սակայն, ողջ
Երբեք մի դարձեք գործիք
Իր ուսանողներին եւ ընթերցողներին խորհուրդ է տալիս մեր գործընկեր, «Հետաքննող լրագրողների ընկերակցության» նախագահ Էդիկ Բաղդասարյանն՝ իր նոր գրքում: «Իմ ամենակարեւոր խորհուրդը նրանց, ովքեր պատրաստվում են դառնալ լրագրող եւ իրենց նվիրել հասարակությանը ծառայելու գործին՝ երբեք մի՛ դարձեք գործիք եւ թույլ մի՛ տվեք, որ ձեզ օգտագործեն: Շատերը կարող են ձեզ տեղեկություններ «առաջարկել»՝ այս կամ այն պաշտոնյային վարկաբեկելու
«ԴՊՐՈՑԸ ՉՊԻՏԻ ԿԱՌՉԻ ԳԹԿ-ԻՑ»
Թիվ 145 դպրոցի մանկավարժական խորհուրդը ԳԹԿ-ի ներկայությամբ վերլուծել է ընթացիկ գնահատման արդյունքները: Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի մանկավարժական խորհուրդը նախորդ շաբաթ նիստ էր հրավիրել, որին, բացի դպրոցի ուսուցչական, ծնողական կազմի ներկայացուցիչներից, մասնակցում էին քաղաքապետարանի կրթության վարչության եւ ԿԳՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակիցներ: Դպրոցի ուսուցչական կազմը վերլուծել էր մարտի սկզբին ԳԹԿ-ի կազմած թեստերով անցկացված
Հավասարության մասին Պատում «գայիշնիկների» եւ վարորդների կյանքից
Տավուշի մարզի ճանապարհներին հիմա հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են վարորդները իրար «ֆառ տալիս»: Սովորաբար այսպես, լուսարձակների միացում-անջատումով, ծանոթ վարորդները ողջունում են միմյանց: Սակայն հիմա դա նշանակում է, որ առջեւում վտանգ կա, այն էլ՝ դարանակալած: Իսկ վարորդների համար վտանգը պետավտոտեսչության մեքենան է: Տավուշի մարզի ճանապարհներին պետավտոտեսուչները գրեթե բոլոր մեքենաներն են կանգնեցնում: «Գրիր «գայիշնիկների» եւ
Աղբանոց՝ տուրիստական լավագույն կենտրոնում
Այս մեծ աղբանոցը Իջեւան քաղաքի ծայրամասում է, Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու մաս՝ Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի հենց եզրին: Օրական հազարավոր մեքենաներ են անցնում այս ճանապարհի եզրով՝ բազում արտասահմանցիներ: Աղբավայրից ընդամենը 100 մետր է հեռու վերջին տասնամյակում Տավուշի մարզում ամենամեծ ներդրում հանդիսացած քարամշակման «Քարարտ» ձեռնարկությունը: Ձեռնարկության շքեղ շենքի առաջ հպարտորեն ծածանվում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դրոշները: Իսկ
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ֆիլոքսերայի դեմ պայքարին հարկավոր է մեծ աջակցություն Տավուշի մարզի 2008-2011թթ. զարգացման ծրագրով նախատեսված է խաղողի այգիները 1330 հեկտարից հասցնել 2000 հեկտարի: Նպատակը բարի է, սակայն Տավուշի մարզում խաղողագործությունը ունի մեծ թշնամի, որի անունն է ֆիլոքսերա: Այս հիվանդությունը տարածված է հանրապետության հյուսիս-արեւելքում: Այլ հիվանդությունների դեմ քիմիական բուժումներն արդյունք են տալիս, իսկ ֆիլոքսերայի դեմ քիմիական պայքար գոյություն
«Վանաձոր-քիմպրոմը» «կխփի՞» «Դվին կոնցեռնի» գործին
Վանաձորի քիմիական գործարանը պատրաստվում է սկսել պարարտանյութերի եւ շինանյութերի արտադրություն: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով «Վանաձոր- քիմպրոմ» գործարանը եւս կանգնեց լուրջ խնդիրների առջեւ: Բացի այն, որ գործարանի արտադրական ծավալները հասցվեցին նվազագույնի, իսկ որոշ ժամանակ գործունեությունն ընդհանրապես դադարեցվեց, մոտ 400 աշխատակիցներ էլ ուղարկվեցին հարկադիր պարապուրդի: Հայրենի կառավարությունը որոշեց թեւ ու թիկունք կանգնել գործարանին ու օգնել, որ այն
ՓՈՇՄԱՆԵԼ ԵՆ, ՈՐ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ ԵՆ
«Հրազդան» տոնավաճառի տնօրինությունը 30 հազար դրամով նվազեցրել է տեղի վարձավճարի գումարը, սակայն արդեն փոշմանել է այդ «բարեգութ» քայլի համար: «Հրազդան» տոնավաճառի առեւտրականների գործադուլի գաղափարը նախորդ շաբաթ «վարակեց» նաեւ «Սուրմալուի» առեւտրականներին, որոնք եւս, հետեւելով «հրազդանցիների» օրինակին, փակեցին տաղավարներն ու որոշեցին բողոքել ղեկավարության դեմ: Ուշագրավ է, բացի այն, որ տոնավաճառների աշխատակիցները պահանջում էին մինչեւ վերջին աշխատած կոպեկը
«Ով ինձ պահի՝ տունս նրանն ա»
Տիկին Սեդան մնացել է մենակ. ոչ խնամող ունի, ոչ էլ՝ «ծեծող» ամուսին «Երկրորդ ամուսնությունիցս էլ ոչինչ չհասկացա, ամուսինս շատ էր խմում ու ինձ ծեծում, ճիշտ առաջին ամուսնուս նման, բայց օր ու գիշեր աշխատում էր, չնայած վաստակած ամբողջ գումարը միայն խմիչքի էր տալիս: Մտածում էի, որ գոնե 2-րդ ամուսնությունս բարեհաջող կլինի, սակայն այս անգամ էլ դժբախտացա
ԼՈՒՅՍՆ ՈՒ ՋՈՒՐԸ ԿԽՆԱՅԵՆ
Ճգնաժամը Գյումրիի բուժհիմնարկների տնօրեններին կստիպի որոշ խնայողություններ անել Արդեն մեկ ամիս է՝ գյումրեցի բուժաշխատողների աշխատավարձերի հատկացումը ձգձգվում է: Եթե մի քանի բուժհաստատություններում փետրվար ամսվա աշխատավարձը փոխանցվել է 3 օր առաջ, ընդ որում՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի միջամտությունից հետո, ապա առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնի աշխատակիցները աշխատավարձ ստանալու հույսեր դեռ չեն
Դանակահարություն՝ Գյումրիի «Հայկ» ինտերնետ ակումբում
2009 թվականի մարտի 23-ին, ժամը 01-ի սահմաններում, Գյումրիի Պ. Սեւակի փողոցի թիվ 2 շենքի 1-ին հարկում գտնվող «Հայկ» ինտերնետ ակումբում Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Գրիգորյանը եւ իր ընկերներ Ա. Մկրտչյանն ու Ս. Գյոզալյանը, խախտելով հասարակական կարգը, հաճախորդների ներկայությամբ վիճել են ակումբի աշխատակիցներ Վ. Գրիգորյանի եւ Մ. Առուշանյանի հետ՝ ոտքերով հարվածելով վերջիններիս: Ավելին, չսահմանափակվելով ձեռնամարտով, Ա.
Աշխատավարձ՝ առանց աշխատելու
Շիրակի մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսության» տնօրեն Արման Հարությունյանը, անձնական շահագրգռությունից ելնելով, թույլատրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսության» Ջաջուռի անտառտնտեսության թիվ 1 պահաբաժնի անտառապահ Վ. Աղայանին, առանց աշխատանքից ազատվելու, 2007թ. մարտի 15-ից մինչեւ նոյեմբերի
Չարաշահումներ՝ Գյումրու ծննդատանը
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր՝ «Գյումրու ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանի կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ: Ըստ քրեական գործի նյութերի՝ Վ. Սարգսյանը, 2006-2008թթ. լինելով «Գյումրու ծննդատուն» ՊՓԲԸ տնօրենը, 2007 թվականի փետրվարից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կարգադրել է ընկերության գանձապահ Ա. Գրիգորյանին՝ ընդհանուր թվով 39 անձի՝ բուժքույրերի, մանկաբարձների եւ սանիտարների վճարել սահմանված
ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ՝ ԱՄՆ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՄՆ-ի դատախազությունը հետաքրքիր նյութեր է տրամադրում ՀՀ դատախազությանը՝ ԱՄՆ տարածքում ՀՀ քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ: Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ իրավական փոխօգնության վերաբերյալ առ այսօր որեւէ փաստաթուղթ գոյություն չունի, թեեւ թվում էր, որ սա այն ոլորտն է, որի կարգավորման հարցում ԱՄՆ-ն պետք է առաջնահերթ շահագրգռված լիներ: ԱՄՆ-ում այսօր գոյություն ունի բավականին մեծ հայկական
Գիտենք՝ ոնց է կատարվում ընտրությունը
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի այս պնդմանը լրագրողները երեկ արձագանքեցին բուռն ծիծաղով: Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն անդրադարձավ մեր թերթում ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանի մեկնաբանություններին իր այն ասածին, թե բանտարկված 3 պատգամավորի համար նիստ գումարելու անհրաժեշտություն չի տեսնում: «Այդ մարդիկ հիմա ալարում են «3 հոգու համար նիստ հրավիրել», իսկ մարտի 1-ին անհրաժեշտություն
ԱՅՍ ՔԱՂԱՔԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆԸ ՉԷ
Կարծում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակի 25-րդ տեղը զբաղեցնող ճարտարապետ Լեւոն Իգիթյանը – Պարոն Իգիթյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: – Ես համարում եմ, որ իմ ապրած քաղաքում ես կարող եմ օգտակար լինել թե՛ քաղաքաշինական հարցերում, թե՛ ինձ համար առավել կարեւոր՝ մայրաքաղաքային հոգեւոր-մշակութային համապատասխան միջավայրի ձեւավորման գործում: Այսօր Երեւանում, բացի Նոր տարվա տոնածառից
ԱԺ-Ն ՈՐՈՇԵՑ ՍՊԱՍԵԼ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ խմբակցությունների ղեկավարները երեկ քննարկեցին «7»-ի գործով մեղադրվող ԱԺ պատգամավորների դիմումը խորհրդարանին: Հիշեցնենք, որ մարտի 25-ի հայտարարությամբ Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը պահանջել էին «Քրեական օրենսգրքի» 300 եւ 225 հոդվածների փոփոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակում անհապաղ գումարել ԱԺ նիստ եւ վերականգնել իրենց պատգամավորական անձեռնմխելիությունը, նաեւ վերացնել ԱԺ որոշումները «պատգամավորներ
Կարեւորը՝ ի՞նչ ուղղությամբ շարունակելն է
Կարծում է սոցիալիստ Արամ Մարտիրոսյանը, իսկ Մովսես Շահվերդյանը սոցիալիստներին կոչ է անում իր ղեկավարած կուսակցության շուրջ միավորվել: Ի պատասխան Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի՝ իրենից սոցիալիստ չլինելու կոչին, Սոցիալիստական կոնֆերանսի անդամ, ԺՈՒԿ փոխնախագահ Արամ Մարտիրոսյանն «Առավոտին» ասաց. «1988-89 թվականներից սկսած՝ ես պայքարել եմ սոցիալիստական գաղափարների, սոցիալական արդարության համար՝ տարբեր ֆորմատներում, իսկ Դավիթ Հակոբյանը քաղաքականությունից դեռ
ԴՐԱԿԱՆ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ, ԲԱՅՑ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՀԵՏԵՎԵԼ
Երեկ այսպես գնահատեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1643 բանաձեւի կատարման ընթացքը: Իսպանիայի Վալենսիա քաղաքում երեկ սկսվեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի դռնփակ անցկացվող նիստը, որի օրակարգում 4-րդն էր Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1643, 1620 եւ 1609 բանաձեւերի պահանջների կատարման հարցը: Հայաստանի պատվիրակությունը պիտի տեղեկատվություն ներկայացներ, թե ինչ է արվել այդ կապակցությամբ: Բնական է, թե նրանք պիտի


















































