Օրվա լրահոսը

ՈՒՂԻՂ ԽՈՍՔ

«7»-ի գործի տարանջատումը եւ առաջադրված մեղադրանքների փոփոխությունը մեկնաբանում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Գ. Սահակյան. «Չեմ տեսնում քաղաքական վճիռներ» – «7»-ի գործով մեղադրանքների վերաորակումը համապատասխանո՞ւմ է այն ակնկալիքներին, որ այս կապակցությամբ ուներ ՀՀԿ-ն: Ասենք, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը մարտի 30-ին հույս էր հայտնում, թե գուցե մեղադրողները հրաժարվեն

ԵԽԽՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտն ապրիլի 2-ին ողջունել են Հայաստանի Քրեական օրենսգրքում 300 եւ 225 հոդվածների փոփոխությունները. «Մենք նշում ենք, որ օրենքի փոփոխություններն արվել են համաձայնեցված ժամկետում՝ Ազգային ժողովի նախագահի կողմից ստեղծված հատուկ աշխատանքային խմբի առաջարկների հիման վրա, եւ լիովին համապատասխանում են այն ամենին,

Աստղաբաշխական մասշտաբի կեղծիքներ

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի կանխատեսմամբ՝ հենց այս չափի ընտրակեղծիք պիտի անի իշխանությունը ընդդեմ ՀԱԿ-ի: Հայ ազգային կոնգրեսն այս օրերին զբաղված է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրությունների նախապատրաստության կազմակերպչական աշխատանքներով, ինչը Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի ասելով, նշանակում է ուժեղացնել ՀԱԿ-ի՝ Երեւանի համայնքներում գործող կառույցները, որոնք առաջիկայում իրականացնելու են ընտրությունների անցկացման հետ կապված սպեցիֆիկ խնդիրները: «Մենք

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՂԲԱՀԱՆՈ՞Ղ ԵՆ»

Ի հեճուկս առաջիկա ընտրությունները չքաղաքականացնողների՝ հարցնում է ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը – Սպասվող մայրաքաղաքային ընտրությունները ձեզ համար քաղաքակա՞ն նշանակություն ունեն: – 1990 թվականին իր բնական մահով փոփոխվող ֆորմացիայից ավելի փափուկ անցում կատարվեց Հայաստանում, քան դրան հետեւած մնացյալ ընտրությունների ժամանակ: Ամենավերջին գյուղի ընտրություններն էլ քաղաքական երանգ են ստանում, եթե թեկնածուն իշխանության «դաբրոյով» է գնում, եւ վերջում

ԱՄԵՆ ՄԵԿՆ ԱՌԱՆՁԻՆ Է ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը վստահ է, որ ոմանց համար հեշտ չի լինելու կեղծել Երեւանի ավագանու ընտրության արդյունքները: – Պարոն Բոստանջյան, ֆինանսատնտեսական իրավիճակը որքանո՞վ կարող է ապակայունացնել մեր երկրի վիճակը: – Միայն այն հանգամանքը, որ հանրապետության նախագահը Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասաց, որ աշխատավարձերը, թոշակները չեն կրճատվի եւ պետք է վճարվեն ժամանակին, պետք է

ԱՎԱՐՏԵԼ «ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԷՊՈՊԵԱՆ»

Չորեքշաբթի օրը սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը Մամուլի ազգային ակումբում հայտարարել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններում 40 տոկոսի շեմը հաղթահարելու շանս ունեն միայն ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում հակադարձելով սոցիոլոգին՝ ասաց. «Առնվազն զարմանալի է, որ ոմանց քաղաքական մտքի քարոզչական թռիչքը շարունակում է

ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ՝ «ԱՌԱՎՈՏԻՆ»

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ, իրականացրել է ծրագիր՝ «Եվրոպական թեմաների լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում»: Ծրագրի ամփոփման կապակցությամբ երեկ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում Բրիտանական դեսպանատան ներկայացուցիչ Նաիրա Սուլթանյանն ասաց, որ առկա է հակաեվրոպական ալիք, եւ ամեն օր մեր մամուլում կարելի է հանդիպել գոնե մի պարբերության՝ ընդդեմ Եվրոպայի: «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ի պատասխանատու քարտուղար Տիգրան Պետրոսյանը

ՏՈՒԳԱՆՔ, ՈՐԸ ՏԵՎԵՑ 2 ՏԱՐԻ

«Առավոտի» ս/թ փետրվարի 19-ի համարում տպագրվել էր «Կապի աշխատանքի պատճառով» հոդվածը: Անդրադարձել էինք, թե ինչպես քաղաքացի Ա. Ստեփանյանը ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար 2 տարի առաջ տուգանվել էր, բայց խնդրել էր տարաժամկետում՝ 6 ամսով: 4 ամիս հետո մուծել էր 150 000 դրամ տուգանք, սակայն կապի բաժանմունքի աշխատակցի սխալի հետեւանքով այն փոխանցվել էր այլ հիմնարկություն, ուստի

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՐԴԻՆԵՐԸ

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: «Առավոտի» տեղեկություններով, մարտի 29-ին Վանաձորի՝ նախկինում «Բաթում» կոչվող ռեստորանին հարող տարածքում դանակահարվել է Հ. Գաբոյանը: Նույն քաղաքի բնակիչ, անչափահաս Վ. Ծաղկյանը վիճաբանել է համաքաղաքացի Հ. Գաբոյանի հետ: Փոխադարձ վիճաբանության ընթացքում Վ. Ծաղկյանը դիտավորությամբ իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է

ՀՐԱԺԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

«Առավոտի» տեղեկություններով՝ Հայաստանում հունիս-հուլիս ամիսներին պաշտոնապես բացվելիք Գերմանական համալսարանի ռեկտոր պիտի նշանակվեր ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ստացված տեղեկության իսկությունը ճշտելու համար դիմեցինք պարոն Սաֆրաստյանին: Նա նշեց, որ, իրոք, իրեն ռեկտորի պաշտոնը ստանձնելու առաջարկ եղել է, բայց ինքը մերժել է. «Հրաժարվեցի, քանի որ ես արեւելագիտության ինստիտուտի տնօրենն եմ, եւ ինձ համար ավելի

ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔ

Երեւանի պետական համալսարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ Վաշինգտոնում կայացած Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթում Մայր բուհը ներկայացնող թիմը գերազանցել է Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանների թիմերին: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Միջազգային ասպարեզում ամենահեղինակավոր՝ Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթին Հայաստանը ներկայացնում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը, որը դեռեւս փետրվարի սկզբին ազգային մրցափուլում հաղթող էր ճանաչվել: Հայաստանը Ֆիլիպ Ջեսսափի անվան

ԱՊՐԻԼԻ 1-Ը՝ ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ճգնաժամը հանեց համը» խորագրով երգիծանկարների ապրիլմեկյան ցուցահանդեսը: Ներկայացված էին Երգիծանկարիչների ասոցիացիայի անդամների՝ ազատ նկարիչների 160-ից ավելի աշխատանքներ: Երգիծանկարիչների ասոցիացիայի անդամ Արզօն երգիծանքի միջոցով, բացի ճգնաժամի թեմայից, ներկայացրել էր նաեւ մարտի 1-ը, «7-ի գործով» դատավարությունը եւ այլն: Նա «Առավոտին» ասաց. «Եթե այսպիսի իշխանություն, կառավարություն ունենք, կյանքը շատ հետաքրքիր է, երբեք տխուր չի

ԳԼԽԻՆ ՍԱՐՔԵԼ ԵՆ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ վերջերս Վարշավայում անցկացված Ֆելիքս Շտամի միջազգային ներկայացուցչական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի փոխչեմպիոն, 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը գրավել է երկրորդ տեղը: Բայց ինչպե՞ս: Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության համաձայն, հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակիչում հաղթել է Լիտվայի ներկայացուցչին ու մտել եզրափակիչ: Սակայն վճռորոշ մենամարտից առաջ, որում մեր մարզիկը պետք է հանդիպեր

Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՊՈՈՒԼՍԵՆԻՆ

Երբ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Էստոնիա ազգային հավաքականների՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացած հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեր ընտրանու գլխավոր մարզիչ, դանիացի Յան Պոուլսենին ազատեց զբաղեցրած պաշտոնից, նրան արագ փոխարինող գտնելու խնդիրը օրակարգային դարձավ: Ճիշտ է, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է, բայց գլխավոր մարզիչ հնարավորին չափ շուտ

Ապրիլի 2

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք հաճելի գործերով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ժամանակն է մտածեք հանգստի մեկնելու մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անհեթեթ խոսակցություններին լուրջ մի վերաբերվեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Մոռացեք բոլոր խնդիրներն ու հաճելի ժամանակ անցկացրեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Երկար սպասված հեռախոսազանգը կխոցի ձեր սիրտը: ԿԱՐԻՃ (24.10-22.11)-

Էրոտիկ հեքիաթներ՝ մեծահասակների համար

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում բնակվող՝ մասնագիտությամբ սննդի տեխնոլոգ Ջորջ Սքոթերսը 80 տարեկան հասակում սկսել է գրքեր գրել, հրատարակել ու վաճառել: 3 գրքի հեղինակ Ջ. Սքոթերսի գրքերում միայն հեքիաթներ են: Նա հեքիաթներ է հորինում, բայց ոչ թե երեխաների, այլ մեծահասակների համար: Հեղինակի հեքիաթները էրոտիկ բնույթի են: Յուրաքանչյուր հեքիաթում մանրամասն նկարագրվում է սեռական հարաբերության որեւէ էքստրեմալ տեսարան: Ջ.

Թեթեւաթլետը մերկ վազել է փողոցներով Ձողացատկի Ֆրանսիայի չեմպիոն եւ 2007 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ռոմեն Մեսնիլը մերկ վազել է Փարիզի փողոցներով եւ Ինտերնետում տեղադրել է այդ իրադարձության մասին պատմող տեսահոլովակը՝ հովանավոր գտնելու նպատակով։ Նշենք, որ Ռ. Մեսնիլը պայմանագիր ուներ Nike ընկերության հետ, սակայն վերջինս չէր ցանկացել երկարաձգել այն։ Մեսնիլի տեսահոլովակը ցուցադրվել է ֆրանսիական հանրային

Nokia-ն ինքնուրույն կհավաքի հեռախոսները

Nokia ընկերությունը հրաժարվել է հեռախոսներ հավաքող ընկերությունների ծառայություններից: 2008թ. Nokia-ի հեռախոսների 17%-ը հավաքել են պայմանագրային հիմունքներով աշխատող այլ ընկերություններ: Nokia-ի գլխավոր գործընկերը թայվանական Foxconn, BYD, Elcoteq եւ Jabil Circuit ընկերություններն էին: Nokia-ն դիմում էր պայմանագրերով աշխատող ընկերությունների օգնությանը, քանի որ իր արտադրական հզորությունները չէին բավարարում բջջային հեռախոսների աճող պահանջարկը: Ըստ tert.am-ի, համաշխարհային ճգնաժամի պատճառով հեռախոսների

Փիրսինգը չի ավելացնում սեքսուալությունը

Ըստ մասնագետի՝ կան օրգաններ, որոնց անատոմիական կառուցվածքն արգելում է դրանց դիպչել 2000թ. նոյեմբերի 15-ին ՄԵծ Բրիտանիայում Գինեսի ռեկորդների գրքի թեկնածու Լեսլի Հոբբելսը չափից դուրս փիրսինգով տարվելուց՝ հանկարծամահ եղավ: Լեսլին հայտնի էր Կարմիր Սոնյա անունով: Նրա մարմինը «զարդարում» էր 118 տարբեր առարկա, այդ թվում՝ 28 ամրակ, 13 օղ՝ ականջին, 13 շյուղ՝ փորին, 13 օղ՝ շրթունքներին եւ

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՍՊԻՏԱԿ ԽԱԼԱԹՈՎ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ

Ըստ բժշկի՝ ամենակարեւորը երեխայի վստահությունը շահելն է Դեռեւս հին ժամանակներում գտնում էին, որ բժշկության հիմքը կազմում են երեք գործոններ՝ դանակը, բույսերը եւ խոսքը, ու վերջինիս ազդեցությունը մարդու վրա հատկապես ավելի զգալի է. խոսքով կարելի է եւ՛ խոցել, եւ՛ բուժել: Բժշկության մեջ մարդու վրա խոսքով ներգործելը հոգեբուժությունն է: Այն բժշկի եւ հիվանդի միջեւ ստեղծվող վստահության ու

Սկանդալ՝ խաղից առաջ

Ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության որակավորման փուլի 5-րդ խմբի ետնապահներ՝ Էստոնիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը, որում, շնորհիվ 83-րդ րոպեին Սանդերս Պուրիի խփած միակ գոլի, նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեցին տանտերերը, դժվար թե ֆուտբոլային հասարակության հատուկ ուշադրությանն արժանանար, եթե հանդիպման մեկնարկից առաջ Էստոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Այվար Պոխլակը հիստերիկ սկանդալ չսարքեր: Իրազեկ լրատվամիջոցները տեղեկացնում են, որ

ԵՎՍ ՄԵԿ «ԲՐՈՆԶ»

7 մասնակից եւ 3 մեդալ Երեկ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղից Հայաստանի ազգային հավաքականը վերադառնում է մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալով: Մրցաշարի երկրորդ օրը մրցագորգը տրամադրվել էր 60, 74 եւ 96 կիլոգրամ քաշային կարգ ունեցող ըմբիշներին: Հայաստանի ազգային հավաքականը վերը նշված քաշերում ներկայացուցիչներ ուներ. Արթուր Առաքելյան, Սուրեն Մարկոսյան

Հայկական ակնկալիքներն ու Կաննը

Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը սպասում է միջազգային հրավերի: Հովհ. Գալստյանը՝ Սիրի Հելենե Մյուլլերի հետ՝ նկարահանման հրապարակում: Անցյալ տարի Կաննի միջազգային 61-րդ կինոփառատոնում Հայաստանը ներկայացավ որպես էքսպերիմենտալ, սիրողական կինո ունեցող երկիր՝ արտամրցութային ծրագրում կինոռեժիսոր Արման Թադեւոսյանի «Փոխակերպումներ» ֆիլմով: Վերջին շրջանում խոսվում է տարիների ընդմիջումից հետո հիշյալ կինոփառատոնում, որը կբացվի մայիսի 13-ին, «Խճճված զուգահեռներ»

ՄԱՆՎԵԼԸ՝ ԼԱԳՈՍԻՑ

Կամ՝ ինչպես ինտեգրվել նիգերիական մշակույթին եւ հետն էլ Թաթա լսել Մանոն եւ իր ընկերները՝ նիգերիական ճաշ պատրաստելիս: Բալի գինու եւ հատկապես իկոսի ապուրի հայրենիքը համարվում է Նիգերիան: Իկոսի ապուրը, որ պատրաստվում է չորացրած ձկից ու սնկից, նիգերիական ազգային ճաշատեսակ է, այդպիսին է նաեւ սպիտակ կարտոֆիլից պատրաստվող պանտետիամը: Վերջինիս հետ մատուցում են ոգելից խմիչք՝ կայկայ, որը

ՈՒՂՂՈՒՄ

«Առավոտի» ապրիլի 1-ի համարի 11-րդ էջում հրապարակված «Վալենսային նորից վիրավորել են» լուրի առաջին նախադասությունն ապրիլմեկյան կատակ չէր: Պարզապես թարգմանիչը սխալմամբ է գրել. «Չեխիայի նախկին նախագահ Լեխ Վալենսան…»: Դե, ում հայտնի չէ, որ Վալենսան լեհ է եւ Լեհաստանի նախկին նախագահը: Կարծում ենք, որ պարոն Վալենսան հիմա էլ մեր թերթից չի վիրավորվի, այսուհանդերձ հայցում ենք նրա եւ

ԽՈՍՏԱՑԱՆ ԶԻՆԱԹԱՓՎԵԼ

Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարներ՝ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բարաք Օբաման երեկ առաջին անգամ հանդիպեցին Լոնդոնում՝ ֆինանսական ճգնաժամին նվիրված 20 երկրների համաժողովում: Բանակցությունների առաջին արդյունքները հայտնի են, նախագահները խոստանում են մինչեւ տարվա վերջ ավարտել աշխատանքը ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ուղղությամբ: Ըստ ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրների, Մեդվեդեւը եւ Օբաման հանդես կգան 2 համատեղ հայտարարություններով, որոնցից առաջինը նվիրված կլինի հենց

ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԻՐԱՔԻՑ

Մարտի 31-ին Մեծ Բրիտանիան սկսել է իր զորքերի դուրսբերումն Իրաքից: Այդպիսով, Բրիտանիան դա անում է իր հիմնական դաշնակիցներից՝ ամերիկացիներից 1 տարի շուտ: Ըստ որոշ տվյալների՝ ԱՄՆ զորքերն Իրաքից դուրս են բերվելու 2010 թվականի օգոստոսից ոչ շուտ: Բրիտանացի զինվորականներն առանձնապես չեն թաքցնում, որ իրաքյան կամպանիան անհաջողության է մատնվել: Այժմ Իրաքում ծառայում է 4100 բրիտանացի: Նրանց հիմնական

ՌԻՈՅՈՒՄ ԵՏՆԱԽՈՐՇԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՄՆԱՑԱԾ ՔԱՂԱՔԻՑ

Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի կառավարությունը պատրաստվում է 3 մետրանոց քարե ցանկապատ կառուցել քաղաքի ետնախորշերի շուրջ: Իշխանությունները պնդում են, որ այդ միջոցառումն ուղղված է բացառապես բնապահպանական խնդիրների լուծմանը: Այդպիսով, ըստ Ռիոյի քաղաքապետարանի, փրկվելու են քաղաքը շրջապատող անտառները: Ըստ բրազիլացի փորձագետների, 2005-2008 թվականներին անտառները Ռիոյի շուրջը ոչնչացվել են 2 անգամ ավելի արագ, քան նախորդ 3 տարիներին, եւ

Իսրայելում նախարարները շատացել են

Երեքշաբթի երեկոյան տեղի ունեցավ Իսրայելի նոր կառավարության երդմնակալության արարողությունը: 59-ամյա Բենյամին Նեթանյահուի կառավարությունը ծնվեց տարբեր կուսակցությունների հետ բանակցությունների արդյունքում եւ այդ երկրի պատմության մեջ ամենաբազմամարդն է: Այդպիսով, վարչապետ Նեթանյահուն վարձահատույց եղավ իշխող կոալիցիայի իր գործընկերներին՝ աջակցության համար: Այդ նպատակով նա ստիված եղավ ստեղծել նախարարների նոր պաշտոններ: Օրինակ, հետախուզության եւ գաղտնի ծառայությունների նախարար, ազգային փոքրամասնությունների գործերով

«Ջեներալ մոթորսը» կսնանկանա

Երեկ ամերիկյան ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող «Ջեներալ մոթորս» (GM) ընկերության նոր գլխավոր տնօրեն Ֆրեդերիկ Հենդերսոնը հայտարարեց, որ պատրաստ է վերակազմավորել կոնցեռնը՝ վերջինս սնանկացնելու ճանապարհով: Ըստ «Գազետա» թերթի, նա հայտնեց, որ եթե արհմիությունների եւ վարկատուների հետ բանակցությունները հաջող չանցնեն, ապա GM-ը ստիպված կլինի մինչեւ այս տարվա ամառ դիմել սնանկացման մասին հայցով: Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031