Օրվա լրահոսը
«Միկան»՝ 3-րդ անգամ Հայաստանի գավաթակիր
«Միկան»՝ 3-րդ անգամ Հայաստանի գավաթակիր Մայիսի 27-ին Հանրապետական մարզադաշտում կայացավ Անկախության գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում որոշվեց Հայաստանի 2003 թվականի գավաթակիրը։ «Բանանցի» եւ «Միկայի» մրցավեճն այնքան էլ գեղեցիկ չստացվեց ֆուտբոլային առումով։ Հանդիպման պատասխանատվությունն իր հետքը թողել էր թիմերի խաղի վրա։ Առաջին հերթին մտածելով միայն հաղթանակի մասին, թե՛ «Միկան» եւ թե՛ «Բանանցը» ուժեղացրել էին իրենց խաղը թիկունքում։
Բուհերում դասավանդում են դպրոցի ուսուցիչներ
Բուհերում դասավանդում են դպրոցի ուսուցիչներ Հանրապետությունում գործող պետական եւ մասնավոր բուհերի բոլոր ֆակուլտետների 1-ին եւ 2-րդ կուրսերը ԿԳՆ հրահանգով պետք է ուսումնասիրեն մայրենի լեզու: Իսկ ովքե՞ր են դասավանդողները: Ցավոք, ոչ միայն մասնավոր, այլեւ պետական բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում կեսից ավելին միջնակարգ դպրոցի ուսուցիչներ են, որոնցից շատերն անգամ «ատեստացիա» չեն անցել: Ավելի ցավալի է այն բուհերի
Չընդունեց խաղի կանոնները
Չընդունեց խաղի կանոնները Թիվ 45 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ընտրության օրը ժամը 14-ի դրությամբ դադարեցրեց մրցապայքարը։ Ինչպես եւ կանխատեսել էինք, Հովհ. Հովհաննիսյանի եվրոպական խառնվածքն ու չափանիշները չէին կարող դիմադրել մեր ազգային մենթալիտետի կոպիտ դրսեւորումներին։ Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում պրն Հովհաննիսյանը նշեց, որ ինքը կամ պետք է
ՆԱՀԱՆՋ, ՆԱՀԱՆՋ ՄԻՆՉԵՎ ՎԵ՞ՐՋ
ՆԱՀԱՆՋ, ՆԱՀԱՆՋ ՄԻՆՉԵՎ ՎԵ՞ՐՋ «Ընտրական գործընթացները Հայաստանում պատված են ցինիզմի, թերահավատության, հիասթափության ու վհատվածության մթնոլորտով»,- մեր լեզվով մեզ հետ խոսեցին Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ) դիտորդական պատվիրակության ղեկավարները՝ երեկ հրավիրած մամուլի ասուլիսում։ Իբրեւ ասվածի ապացույց, դիտորդները փաստում են «ընտրողների ցածր մասնակցությունը, վերջիններիս անվստահությունը ընտրական հանձնաժողովների անկողմնակալության եւ ընտրական գործընթացներին առնչվող վիճահարույց հարցերի արդյունավետ լուծման վերջիններիս կարողության
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆ Այսօր Սարդարապատի հերոսամարտի 85-ամյակն է Հատված «Փրկություն» վեպից Մայիսի 21-ի մայրամուտը նոր էր սկսվել։ Հայոց ճակատագրի նման հալածված ամպերը շտապում էին հավաքվել արեւամոտ լեռնապարի կատարներին։ Այստեղ էր երանելի դրախտադուռը, որտեղից օծված որդան կարմիրով հանդարտ պիտի շարժվեին դեպի Արարատյան դաշտաշխարհ… Հրացոլիչ հորիզոնի հանդիպման, այդ ժամին արագորեն գլորվում էր մի ծածկակառք։ Հասնելով Մայր տաճարի արեւելյան
Մեծարեցին պատմաբանին
Մեծարեցին պատմաբանին Երեկ ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիայում հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի ծննդյան 70 եւ գիտամանկավարժական-հասարակական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառում էր։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Կալիֆոռնիայի (Լոս Անջելեսի) համալսարանի արդի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռ. Հովհաննիսյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ առաջին անգամ հայրենիքում եղել է 44 տարի առաջ՝ 1959թ.։ Այն ժամանակ, երբ խորհրդային
«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱԺ, ՈՐԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ»
«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱԺ, ՈՐԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ» Ասում է նորընտիր պատգամավոր Վազգեն Մանուկյանը ԱԺ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից դժգոհ են նաեւ նրանք, ովքեր պատգամավոր դարձան (սկսնակ պառլամենտականներից մինչեւ երկարակեցության առումով գինեսյան հայտ ներկայացնող պատգամավորները)։ ԱԺՄ նախագահ, «Արդարություն» դաշինքի անդամ Վազգեն Մանուկյանը դժգոհ էր ոչ միայն ընտրություններից, կիրառված ընտրատեխնոլոգիաներից, այլեւ ուներ հերթական ճգնաժամից դուրս գալու իր տարբերակը.
Այսպես ապրում էինք պատերազմի տարիներին
Այսպես ապրում էինք պատերազմի տարիներին Շինուհայրցիները էլեկտրաէներգիա են ստանում նախորդ տասնամյակի գրաֆիկով Սյունիքի մարզի Գորիսի շրջանի էլեկտրացանցի տնօրենն ու Շինուհայր գյուղի գյուղապետը բնակիչների համար էլեկտրաէներգիայի մատակարարման գրաֆիկ են սահմանել։ Ծանոթ տերմինալոգիայով ասած՝ հովհարային անջատումների գրաֆիկ, որը կիրառվում էր դեռեւս «էներգետիկ տեռորի» տարիներին։ Տեխնիկական պատճառներով այս մասին պարզաբանումներ չստացանք, սակայն գյուղացիներին դա բացատրել են էլեկտրաէներգիայի մեծ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Նախ սկսենք նրանից, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված քվեարկության մասնակիցների 1.234.546 ընդհանուր թվից, ըստ նույն այդ պաշտոնական հաղորդագրության՝ առանձին կուսակցությունների օգտին քվեարկել է 1.175.256 ՀՀ քաղաքացի։ Եթե այդ թվին էլ ավելացնենք անճշտությունների չափ հռչակված 8582 թիվը, ստացվում է 1.183. 838, որն ընտրություններին մասնակցածների հրապարակված 1.234.546 թվից պակաս է 50.708 ձայնով,
«ՊԱՐՏՎԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՒՄ»
«ՊԱՐՏՎԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՒՄ» Մալաթիա-Սեբաստիա թիվ 10 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր չընտրված Սամվել Ավետիսյանը երեկ բողոքել է տարածքային ընտրական հանձնաժողով՝ 12 տեղամասերում քվեարկության փաստացի արդյունքները ստուգելու պահանջով։ Հանձնաժողովը երեկ հասցրեց ստուգել միայն մեկ՝ թիվ 29 ընտրական տեղամասի արդյունքները։ Հիշեցնենք, ընտրատարածքում ԱԺ պատգամավոր ընտրվել է Սմբատ Այվազյանը՝ Ս. Ավետիսյանի նկատմամբ 1955 ձայնի առավելությամբ։ Այսինքն, սա այն քիչ տարածքներից
ՍՐՏԻՆ ՄԽԻԹԱՐԱՆՔ
ՍՐՏԻՆ ՄԽԻԹԱՐԱՆՔ Ընտրությունները Հայաստանում անցան ինչպես միշտ՝ ինչպես ընդունված է 1995 թվականից: Դինամիկան հետեւյալն է. բռնություններն ու վարչական ճնշումները նահանջում են երկրորդ պլան՝ իրենց տեղը զիջելով փողին: ՄԱԿ-ը ձեզ օրինակ: Ընդ որում, դժվար թե որեւէ մեկը հավատա, որ ՀԺԱՄ-ը, «Հզոր Հայրենիքը», «Արժանապատիվ ապագան» կամ ՀՌԱԿ-ը ՄԱԿ-ից ավելի աղքատ էին: Պարզապես հիշյալ 3 կուսակցություններում մենեջմենթն արդյունավետ
Ապավինեցին բազկին
Ապավինեցին բազկին Ինչպես երեւում է, թիվ 12 ընտրատարածքից նախնական տվյալներով հաղթանակ տարած Վերսանդ Հակոբյանը կրկին թակելու է դատարանի դռները։ Հիշեցնենք, որ ժամանակին նա դատարանով վերականգնեց որպես պատգամավորի թեկնածու գրանցվելու իր իրավունքը։ Կիրակնօրյա ընտրություններում նա մոտ 2600 ձայնով առաջ անցավ իր հիմնական հակառակորդ Հարություն Ղարագյոզյանից («Կարամելի Հարութ»)։ Վերջինս ՀՀԿ անդամ է, նրան պաշտպանում են Շենգավիթի տեղական
Մտավորականությունն ի վիճակի չէ դիմադրել
Մտավորականությունն ի վիճակի չէ դիմադրել Վլադի թիմակիցներին Չնայած թիվ 18 ընտրատարածքում առաջադրված պատգավորության թեկնածու Ալբերտ Վարդանյանը 3 տեղամասերի վերաբերյալ դիմում-բողոք է ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողով, սակայն նա այսօր այնքան է հուսահատված, որ կարծում է, թե հույսի հետ կապված ամեն ինչ իր մոտ արդեն ավարտված է: «Ասում են՝ մարդու հույսը վերջում է մահանում, բայց կարծես թե ինձ
«ՀԱՆԳԻՍՏ ԵՎ ՆՈՐՄԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ»
«ՀԱՆԳԻՍՏ ԵՎ ՆՈՐՄԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ» ԿԸՀ փոխնախագահ Համլետ Աբրահամյանը, որն այս հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչն է՝ մայիսի 26-ին հրաժարվեց ստորագրել նախնական արդյունքների ԿԸՀ ամփոփիչ արձանագրությունը՝ պատճառաբանելով, թե նրանում քվեարկության մասնակցածների թիվը նախկինում հայտարարվածից մոտ 64 հազար մարդով ավելի է: – Սա Ձե՞ր որոշումն էր, թե՞ կուսակցության: – Միայն իմ անձնական որոշումն էր: – Ինչո՞վ է պատճառաբանված,
«Ո՞ՆՑ ԿԱՐԵԼԻ Է ԿՈՄԿՈՒՍԻՆ ՆՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԳՑԵԼ»
«Ո՞ՆՑ ԿԱՐԵԼԻ Է ԿՈՄԿՈՒՍԻՆ ՆՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԳՑԵԼ» Հարցնում է Խորեն Սարգսյանը Եթե թիվ 31 ընտրատարածքում խորհրդարանական ընտրությունների արդյունքները չվերանայվեն, խորհրդարանը կզրկվի անցած նստաշրջանի ամենակոլորիտային պատգամավորներից մեկից՝ Խորեն Թռչունիչից։ Առայժմ ընկեր Սարգսյանը մարտական է տրամադրված եւ բողոքարկման արդյունքների հետ հույսեր է կապում։ Թիվ 31 ընտրատարածքում եւս ընտրությունները ոչնչով չեն տարբերվել այլ ընտրատարածքներից։ Լցոնման, բաց քվեարկության,
Ուկրաինա-Հայաստան. աննախադեպ աժիոտաժ է
Ուկրաինա-Հայաստան. աննախադեպ աժիոտաժ է Հունիսի 7-ին Լվովի «Ուկրաինա» ստադիոնում ֆուտբոլի Եվրոպայի 2004 թ. առաջնության ընտրական մրցաշարի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը պատասխան խաղում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ։ Հիշեցնենք, որ այս հավաքականների երեւանյան մրցավեճը դրամատիկ պայքարում ավարտվել է 2։2 հաշվով։ Կայանալիք խաղն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ամբողջ Ուկրաինայում, այլեւ Եվրոպայում ու անգամ հեռավոր
«Արդարությունն» էլ է հիասթափված
«Արդարությունն» էլ է հիասթափված «Արդարություն» հասարակական-քաղաքական կազմակերպության տղաները եւս հիացած չեն ընտրությունների արդյունքներով։ Որոշ տեղամասերում, ուր քվեարկել են նրանց ընտանիքի անդամները, ազգականներն ու հարեւանները (բնականաբար՝ իրենց օգտին), բավականին ցածր ցուցանիշների են հանդիպել։ Նրանք հայտնաբերել են նաեւ մի շարք խախտումներ։ Ատոմ Մխիթարյանը, օրինակ, պնդում է, որ իր հայրենի գյուղից (Լոռու մարզ, Ջրաշեն) ակնկալում էր 70-80% ձայն,
«ՄԻԿԱՆ» ԵՎ «ԲԱՆԱՆՑԸ»՝ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
«ՄԻԿԱՆ» ԵՎ «ԲԱՆԱՆՑԸ»՝ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Ֆուտբոլի Հայաստանի Անկախության գավաթի հերթական՝ 12-րդ խաղարկությունը մոտեցավ ավարտին։ Հայտնի դարձան եզրափակիչի մասնակից թիմերը, ընդ որում՝ կիսաեզրափակիչ հանդիպումներից հետո պայքարից դուրս մնաց նախորդ խաղարկության հաղթող՝ հանրապետության չեմպիոն «Փյունիկը»։ Նույն ճակատագրին արժանացավ նաեւ Հայաստանի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը»։ Երկու հանդիպումների արդյունքով «Փյունիկը» զիջեց «Բանանցին», իսկ «Շիրակը»՝ «Միկային»։ Դրամատիկ ընթացք ունեցավ «Բանանցի» եւ
Ռուսաստանը քաղաքական հայտ է ներկայացնում
Ռուսաստանը քաղաքական հայտ է ներկայացնում Եվ ձգտում է նորից դառնալ գերտերություն Դաշնային ժողովին (խորհրդարանին) ներկայացված ուղերձում, իր իսկ արտահայտությամբ, նախագահ Պուտինը «բավականին ամբիցիոզ» նպատակներ նշեց՝ առաջիկա տասը տարվա ընթացքում կրկնապատկել համախառը ներքին արդյունքը, ուժեղացնել պետությունը եւ բանակը, վերջինս դարձնելով պրոֆեսիոնալ, Ռուսաստանը վերադարձնել զարգացած երկրների առաջին շարք։ Կարճ ասած, Ռուսաստանը նորից ձգտում է գերտերություն դառնալ, ինչին,
ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԲԱՑՎԻ
ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԲԱՑՎԻ Անցած տարվա նոյեմբերից արդեն ավարտվել են Լինսի հիմնադրամի միջոցներով Չարենցի թանգարանի վերանորոգման աշխատանքները, սակայն այն շարունակում է փակ մնալ, ինչը, բնականաբար, պիտի առաջացներ դպրոցների տնօրենների դժգոհությունը։ 9-10-րդ դասարանների գրականության ծրագրով Չարենց են անցնում դպրոցներում ու, քանի որ աշակերտները աչքի չեն ընկնում ընթերցասիրությամբ, ուսուցիչները այդ բացը լրացնում էին թանգարանում կազմակերպված բաց դասերով։
Ո՞ւր են մեր փողերը
Ո՞ւր են մեր փողերը Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Պետիկ Գուլգուլյանը պայքարում է, որ ընդգրկվի ջրի վարձավճարները հավաքելու գործում՝ որպես «հասարակության աչք»։ Իրավունք ունի։ Ջուր սպառողների ընկերության (ՋՍԸ) կանոնադրությունը դա չի արգելում, բայց՝ չեն ընդգրկում։ «Բազմիցս դիմել եմ վարչապետին, Ջրային պետական կոմիտեին, հիմա էլ դիմում եմ ձեզ»,- մեզ տեղեկացնում է Պետիկ Գուլգուլյանը։ «Աչք»-ի դերն ինքնանպատակ
Թեկնածուները գերադասում են թաքնված գովազդը
Թեկնածուները գերադասում են թաքնված գովազդը Երեկ Երեւանի մամուլի ակումբը ներկայացրեց Հայաստանի ԶԼՄ-ներում ՀՀ ԱԺ 2003թ. ընտրությունների նախընտրական քարոզչության լուսաբանման մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ նախնական հաշվետվությունը։ Մոնիտորինգի նպատակն էր պարզել լրատվամիջոցներում ընտրարշավի լուսաբանման օբյեկտիվության, ինչպես նաեւ կուսակցությունների ու անհատների՝ ԶԼՄ-ների գովազդային հնարավորություններն օգտագործելու շահագրգռության աստիճանը։ Նախ, մոնիտորինգից դուրս մի նկատառում. ԵՄԱ-ն գրանցել է, որ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին
ԹՈՂ ԵՎՐՈՊԱՑԻ՛Ք ՓՈԽԵՆ ԻՐԵՆՑ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ԹՈՂ ԵՎՐՈՊԱՑԻ՛Ք ՓՈԽԵՆ ԻՐԵՆՑ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ Դա ավելի դյուրին կլինի, քան մեզ եվրոպական չափանիշներով ընտրություններ անցկացնելուն վարժեցնելը Ժամը 17-ի դրությամբ, ԱԺ համամասնական ընտրությունների արդյունքներն ամփոփվել էին 1063 ընտրատեղամասերում, որտեղ թեկնածուներին տրված ձայների թիվը 658.634-ն է: Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ. «Ազատական» դաշինք՝ 5497 ձայն, «Ազգային համաձայնություն»՝ 3508, «Ազգային միաբանություն»՝ 63594, «Աշխատանք, օրենք, միասնություն»՝ 5935, «Արդարություն» դաշինք՝
«Խախտումներ են եղել»
«Խախտումներ են եղել» Բաց նամակ բոլոր կուսակցություններին Մենք՝ «Օրբիտա» գործարանի աշխատակիցներս, դիմում ենք Ձեզ, որպեսզի օժանդակեք խիստ էական հարցերի լուծմանը։ «Օրբիտան» ունի տարածաշրջանային նշանակության եզակի եւ հեռանկարային տեխնոլոգիա։ Մինչեւ 1998 թ. այն աշխատել է անդադար։ 1998թ. դադարեց գործարանի գործունեությունը երկրի հարկաբյուջետային սխալ քաղաքականության հետեւանքով եւ որոշ նախկին պետական այրերի՝ շուկայական հարաբերություններին անհարիր գործողությունների պատճառով։ Եթե
ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ՝ «ԿՈՄԲԻԿՈՐՄԻ» ՀԱՇՎԻՆ
ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ՝ «ԿՈՄԲԻԿՈՐՄԻ» ՀԱՇՎԻՆ Թիվ 18 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով թեկնածու առաջադրված Սուրեն Աբրահամյանը դիմելու է ԿԸՀ, դատախազություն՝ պահանջելով բացել որոշ տեղամասերի քվեատուփեր: Ընտրությունների օրը Էրեբունու անխտիր բոլոր ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահները դժգոհում էին, թե ընտրություններին մասնակիցների թիվը շատ քիչ է, ու որ ընտրողները նախագահական ընտրություններից հետո պասիվացել ու հիասթափվել են: Չնայած սրան, որոշ տեղամասերում լցոնման փաստերն ակնհայտ
ԱՊՀ-Ն ՆՈՐԻՑ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱԿՆՈՑՈՎ Է
ԱՊՀ-Ն ՆՈՐԻՑ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱԿՆՈՑՈՎ Է ԱՊՀ դիտորդական առաքելության անդամները դրական են գնահատել մայիսի 25-ի ընտրությունները: Առաքելության անդամ Բորիս Զումակուլովն ընդգծել է ինչպես ընտրողների, այնպես էլ ընտրական հանձնաժողովների կողմից ԱՊՀ դիտորդների նկատմամբ ջերմ վերաբերմունքը: Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Նիկոլայ Տակտարովը նշել է, թե քվեարկությունը չափազանց հստակ է ընթացել ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ՝ զինծառայողների շրջանում: Իսկ ԱՊՀ
«Մեծամասնական» պատգամավորներ
«Մեծամասնական» պատգամավորներ Երեկ հայտնի դարձավ, թե ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում հանրապետության 56 ընտրատարածքներում առաջադրված որ թեկնածուներն են համալրելու ՀՀ 3-րդ գումարման խորհրդարանի կազմը: Ավանի թիվ 1 ընտրատարածք Ռուբեն Հայրապետյան Նոր-Նորքի թիվ 2 Մկրտիչ Մինասյան Նոր-Նորքի թիվ 3 Ռաֆիկ Պետրոսյան Քանաքեռ-Զեյթունի թիվ 4 Մանուկ Գասպարյան Քանաքեռ-Զեյթունի թիվ 5 Արտուշ Սիմոնյան Արաբկիրի թիվ 6 Լեւոն Սարգսյան
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ ԷԼԻ ԴԺԳՈՀ ԵՆ
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ ԷԼԻ ԴԺԳՈՀ ԵՆ Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն ու Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունները երեկ հրապարակեցին դարձյալ համատեղ հայտարարություն՝ որքան էլ Հայաստանի իշխանավորները նեղսրտում էին այս գործընթացներում ԵԱՀԿ գործուն դերակատարությունից: Արձանագրելով նախագահի ընտրության համեմատ որոշակի բարելավում (որպես այդպիսին, ասենք, նշվեց Հանրային հեռուստաընկերության կողմից քարոզարշավի հավասարակշռված լուսաբանումը)՝ եվրոպական դիտորդներն ԱԺ ընտրությունների վերաբերյալ էլ հայտարարեցին, թե
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԴԺԳՈՀ Է
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԴԺԳՈՀ Է ՀՀԿ-ն՝ բավարարված «Արդարություն» դաշինքի ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի գնահատմամբ, խորհրդարանական ընտրություններն անցան կեղծիքներով ու խախտումներով, աննախադեպ էր նաեւ կաշառքների թափը. «Հերթական հիասթափեցնող ընտրություններն էին, եւ հրապարակված արդյունքները ամենեւին չեն արտացոլում իրական պատկերը։ Դաշինքը չի ընդունում նախնական պաշտոնական արդյունքները, որոնք որեւէ առնչություն չունեն ժողովրդի իրական ընտրության եւ հասարակության տրամադրությունների հետ։ Մի խոսքով՝
ԱՐԱԲԿԻՐԻ ԴԵՍԱՆՏԱՅԻՆՆԵՐԸ՝ ԴԱՎԻԹԱՇԵՆՈՒՄ
ԱՐԱԲԿԻՐԻ ԴԵՍԱՆՏԱՅԻՆՆԵՐԸ՝ ԴԱՎԻԹԱՇԵՆՈՒՄ Երբ ընտրությունները դառնան պատմություն, ընտրակեղծարարների ցուցակում որպես «պատմական դեմք» պատվավոր տեղ կհատկացվի Երեւանի թիվ 8 լեզվական արատով երեխաների դպրոցի տնօրեն Վարդուհի Խեբոյանին։ Այս տիկնոջ՝ ընտրական հանձնաժողովներում աշխատելու ստաժը սկսվել է մեր անկախ պետականության ձեւավորման առաջին օրից։ Պետք է ենթադրել, գրեթե նույնքան էլ կազմում է նրա «ընտրակեղծարարական» ստաժը։ Զուր չէ, որ որպես «կարկառուն»