Օրվա լրահոսը
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՐԴԸ՝ ԿՈՂԲԻՑ Սուրեն Աբովյանի՝ ակումբի Սուրիկի համար կարեւորը մնայուն գործ անելն է Շարլ Բոդլերն ասում էր, որ մարդ մի օր էլ չի կարող առանց բանաստեղծության ապրել: Բոդլերի այս խոսքերը վերաբերում են նաեւ կողբեցի Սուրեն Աբովյանին: Իմ այն հարցին, թե ի՞նչն է ամենից շատ գնահատում, նա աներկբա պատասխանում է՝ արվեստը: Թերեւս արժե Սուրեն Աբովյանի անունը
Ոճրագործն իրեն մեղավոր չի ուզում ճանաչել
Կեղծ, հորինովի փաստեր՝ «կեղծ ցուցմունքների մասին» Մեծարգո խմբագիր, Ձեր թերթի մարտի 21-ի համարում տպագրված «Իրեն մեղավոր չի ճանաչում» հոդվածը՝ «Ցմահ ազատազրկում՝ կեղծ ցուցմունքների հիման վրա» ենթավերնագրով, ցնցող ազդեցություն ունեցավ բոլոր նրանց վրա, ովքեր արդեն երեք տարի ապրում են ազնիվ ու առաքինի, ընտանիքին, ծնողներին, հարազատներին ու ընկերներին անմնացորդ նվիրված, իր անբիծ վարքագծով, աշխատասիրությամբ, օրինապաշտությամբ կոլեկտիվի սերն
«ՆԵՂ ՇԱՀԵՐ ՀԵՏԱՊՆԴՈՂ ԱԿՑԻԱ էՐ»
Կարծում է «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Մարոզյանը: – Պարոն Մարոզյան, օրեր առաջ մայրաքաղաքում «Միասին» կազմակերպությունն իրականացրեց ակցիա: Պատերին փակցվեցին «կոռուպցիայի մեջ թաթախված» դասախոսների նկարներով բարձրորակ պաստառները, ոտի տակ գցեցին նրանց ցուցակները: Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը: – Երեւույթը գնահատելու համար պետք է հասկանանք խնդրի էությունը, նաեւ՝ թե ինչ է կատարվում բուհական
Կատուն, մութը, վերելակը «սրտաճաք» են անում
Հոգեբանների կարծիքով, ֆոբիաների հիմքը մահվան վախն է «Ես մահու չափ վախենում եմ տանը մենակ մնալուց: Դեռ դպրոցական տարիներին դասից ոչ թե գնում էի մեր, այլ ուղիղ հարեւանի տուն, մինչեւ ծնողներիցս մեկը աշխատանքից վերադառնար: Հիմա էլ, եթե գիտեմ, որ տանը մարդ չկա, միայնակ ներս չեմ մտնում, ընկերուհիս կամ հարեւանուհիս պետք է հետս գան: Գիշերներն էլ սենյակիս
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Այսօր գյումրեցիները նշում են «ԳԱԼԱ»-ի փրկության տարեդարձը Ուղիղ մեկ տարի առաջ՝ մարտի 25-ին, Գյումրիում գրանցվեց աննախադեպ մի պատմություն. երկրագնդի տարբեր ծայրերում ապրող հայազգի ներկայացուցիչները, մոտ 25 միլիոն դրամի հանգանակություն կատարելով, Գյումրիի անկախ լրատվական ալիքը փրկեցին փակվելու վտանգից, իսկ ավելի ճիշտ՝ տեր կանգնեցին իրենց խոսքի ազատությանը: Հեռուստամարաթոն-դրամահավաքությանը մասնակցում էին ինչպես հասարակ քաղաքացիներ, թոշակառուներ, գործազուրկներ, այնպես էլ
Առեւտուրը կնվազի
Վերջին 60 տարվա ընթացքում՝ այս տարի կարձանագրվի համաշխարհային առեւտրի ծավալի ամենամեծ կրճատումը: Անկումը կկազմի 9%: Այս կանխատեսումը հրապարակել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը: Ըստ զեկույցի, նախորդ տարի համաշխարհային առեւտրի շրջանառության աճը տարվա արդյունքներով կազմել Է ընդամենը 2 %՝ 2007 թվականի 6%-ի փոխարեն: Կանխատեսման հեղինակների կարծիքով, պահանջարկի անկման պատճառը տնտեսական ճգնաժամն է:
«Ըտենց օրենք»՝ կա
Երեկ Երեւան-Կրասնոդար՝ ժամը 13.30-ի չվերթի ուղեւորները օդանավակայանում 6 ժամ սպասել են թռիչքին: Ընդ որում, «Կուբանյան ավիաուղիներից» անգամ նեղություն չեն կրել ուղեւորներին նախապես զգուշացնել, որ շուրջ 6 ժամ թռիչքը հետաձգվելու է: Մինչ Երեւան-Կրասնոդար թռիչքը, ընկերության աշխատակիցները վստահեցրել են, որ այն նշված ժամին կկայանա: 6 ժամ սպասելուց հետո, ուղեւորները ընկերության աշխատակիցներից պահանջել են իրենց գոնե սնունդով ապահովել,
Ապօրինի փողերը «քթներից կբերեն»
Սա ընդհատակում գործող փայտի վերամշակման արտադրամասն է: Մայրաքաղաքի Շիրակի 47/2 հասցեում մոտ 5 ամիս ապօրինի գործել է փայտամշակման խոշոր արտադրամաս: 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող տարածքում ամիսներ շարունակ արտադրվել եւ իրացվել է տարբեր տեսակի կահույք: Ապօրինի ձեռնարկատիրությունը հայտնաբերել են Պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները: Արմեն Արշակյանին պատկանող արտադրամասում հարկայինի աշխատակիցների այցելության պահին
ՈՐՈՇԵԼ ԵՆ ԹԱՆԿԱՑՆԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԸ
Բնական գազի թանկացմանը զուգահեռ, «գծատերերը» պատրաստվում են բարձրացնել ուղետոմսի արժեքը Միջքաղաքային եւ միջմարզային երթուղիների սակագները ապրիլի 1-ից կբարձրանան: Սա գծատերերը պայմանավորում են բնական գազի թանկացմամբ: Նշենք, որ ավտոմեքենաների համար օգտագործվող վառելիքը եւս մատակարարում է «ՀայՌուսգազարդը», որն արդեն հայտարարել է գազի թանկացման մասին: Հիշեցնենք նաեւ, որ մարտի 18-ին տրանսպրոտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը Ազգային ժողովում
Ակտիվ, դինամիկ քարոզարշավ
ՀԱԿ-ը ըմբռնումով է մոտենում Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց, թե Կոնգրեսն ափսոսում է ոչ միայն Կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության՝ միասնական ցուցակով հանդես գալու շուրջ բանակցությունների տապալման, այլ նաեւ՝ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ այդ կուսակցության ընդունած որոշման առնչությամբ: «Բոլոր դեպքերում մենք ըմբռնումով ենք մոտենում մեր գործընկերների որոշմանը»,- երեկ
ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ԱՆԲԱՎԱՐԱՐ
«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովը փորձում է 10 զոհերի մահվան հանգամանքները պարզել՝ դժգոհելով նախաքննական մարմնից: Մարտի 1-ի դեպքերը եւ դրանց հետեւանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային նիստում հանձնաժողովականները երեկ հյուրընկալել էին մարտի 1-ին «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի ծնողներին: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի խոսքով՝ զոհվածի ծնողներին հրավիրելու նպատակն է նրանց հետ զրուցել եւ
ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈ՞ՒՆ Է
Մի քանի լրատվամիջոցներ հրապարակեցին տեղեկություններ, որ ՀՀԿ ներկայացուցիչներն արդեն իսկ այցելում են բնակարաններ՝ ստորագրություններ հավաքելով «100 տոկոսանոց ցուցակների» ներքո: Այդ ցուցակներում, որոնց լուսանկարներն էլ են հրապարակվել՝ քաղաքացիները երաշխավորում են, թե իրենց ձայնը տալու են ՀՀԿ-ին, եւ նշում իրենց անուն-ազգանունը, հասցեն եւ հեռախոսահամարը: Իսկ «Ա1+»-ը հրապարակել էր նման ստորագրություններ հավաքող ՀՀԿ շտաբի ներկայացուցչի հետ հարցազրույց, որը
ՏԱՐԵԼԻՑ
Այսօր լրացավ Անդրանիկ Մարգարյանի մահվան 2-րդ տարին: Այս առթիվ նպատակահարմար գտանք վերահրապարակել երկու տարի առաջ նրա մասին տարբեր մարդկանց հայտնած կարծիքներից մի քանիսը, որոնք տպագրվել են «Առավոտում»: Եվրոպական տարածաշրջանային համալսարանի ուսանող Ռաֆիկ Մադաթյան. «Նա իր գործունեության ընթացքում աչքի ընկավ միայն մարդկային բարձր հատկանիշներով ու վայելեց շրջապատի եւ ամբողջ ժողովրդի համակրանքը եւ հարգանքը: Անձամբ ես Ավան
«Խեղկատակություններ»
Պարույր Հայրիկյանը՝ առաջիկա ընտրությունների եւ հանրային խորհրդի մասին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ չկարեւորելո՞վ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները՝ իր ղեկավարած կուսակցությունը չի մասնակցում դրանց: «Հետաքրքիր է, որ ժողովրդավարության որոշակի փուլ անցած Հայաստանը ուղղակի ժողովրդավարությունը փոխարինել է անուղղակի ժողովրդավարությամբ: Այսինքն՝ ուղղակի նախագահ կամ համայնքապետեր ընտրելու փորձ ունեցող Հայաստանը, չգիտես ինչու, որոշել է Երեւանում անուղղակի
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԸ
Դատելով հնչած հայտարարություններից՝ թյուր պատկերացումներ կան Երեւանի ավագանիների լիազորությունների եւ իրավունքների վերաբերյալ: Երեւանի ավագանու ընտրությունների սկսված գործընթացը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից դիտարկվում է բացառապես քաղաքական հարթության մեջ՝ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների հետ նույն տրամաբանության մեջ: Սակայն արդյոք Երեւանի ավագանին իրո՞ք քաղաքական մարմին է: Այո՛, հաշվի առնելով, որ այդ մարմինը լինելու է Երեւանի յուրօրինակ խորհրդարանը:
«ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՄԻՏՈՒՄԸ
«Վեցի» գործով պաշտպանները համարում են, որ Վճռաբեկ դատարանի կայքէջում հրապարակված ապատեղեկատվությունը բացահայտեց մեղադրողների ու դատավորի ծրագրած «դավադրություններից» եւս մեկը: Երեկ «Հայացք» ակումբում Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, անդրադառնալով «Յոթի» գործով մարտի 23-ին վերսկսված դատական նիստը մինչեւ ապրիլի 1-ը հետաձգելու մասին դատարանի որոշման շարժառիթներին, հայտարարեց, որ թեեւ դատավորը նիստը հետաձգելու իր որոշումը պատճառաբանել էր
ՈՒԶՈՒՄ ԷՐ ԵՐՐՈՐԴԸ ԼԻՆԵԼ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչու է ՀԱԿ-ի մաս կազմող Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը «վիրավորվել» ՀԱԿ-ից, հաղորդում է panorama.am-ը: «Դավիթ Հակոբյանի ամբողջ վիրավորվածությունը, եթե կուզեք, բխում էր նրանից, որ նա պաշտոնական հայտարարությամբ հավակնություն էր հայտնել զբաղեցնել Հայ ազգային կոնգրեսի ցուցակի երրորդ տեղը: Մնացածը ինքներդ
ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐ, ՊԵՏՔ Է ԱԶԱՏԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱԿ-Ը
Ի հեճուկս մարքսիստ Դավիթ Հակոբյանի, որը «իրենց սոցիալիստ հռչակածներին»՝ Սոցիալիստական կոնֆերանսի անդամներին, կոչ արեց իրենից սոցիալիստ չլինել եւ ՀԱԿ-ի շրջանակներում գործելով՝ նախ ազատվել այս իշխանություններից, հետո նոր մտածել նոր քաղաքական-հասարակական ֆորմացիային անցում կատարելու մասին, նախորդ ուրբաթ կոնֆերանսի անդամները «Սոցիալիստական հռչակագիր» անվամբ մի փաստաթղթի նախագիծ են ընդունել, որում, մասնավորաբար, ասված է. «Մենք տեսնում ենք, որ կապիտալիստական
ՄԵԿՈՒՍԱՑՎԵՑ 3 ՏԱՐՈՎ Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց դատավճիռ, որով Գագիկ Ջհանգիրյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») եւ դատապարտեց նրան ազատազրկման՝ 3 տարի ժամկետով: Պատժի սկիզբը կհաշվի 2008 թ. փետրվարի 23-ից: ՏՈՒԺԱԾՆԵՐ ՉԿԱՆ Մարտի 21-ին Արարատի մարզից
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՏԱՐԵԴԱՐՁ
Էջմիածնի քաղաքապետի հաշվետվությանը շատերն էին սպասում, որովհետեւ տեղական ինքնակառավարման պատմության մեջ թերեւս առաջին դեպքն էր լինելու, որ քաղաքապետը համայնքի ֆինանսական շարժի մասին պետք է հաշվետվությամբ հանդես գար հրապարակայնորեն՝ բաց եւ թափանցիկ: Եվ շաբաթ օրը՝ մարտի 21-ին, շատերն էին գնացել հաշվետվություն լսելու: Դահլիճը լցվել էր. մարդկանց հետաքրքրում էր, թե իրենց հարկ ու տուրքից գոյացած բյուջեն ինչի՞
ԵՎՍ ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒ
Օրերս Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր գործող ԲՈՀ-ի 020 մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի մաթեմատիկայի դասախոս Արթուր Սարգսյանի «Դասավանդման եւ դաստիարակության մեթոդիկա» մասնագիտությամբ՝ մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության հրապարակային պաշտպանությունը: «Մանկավարժական տեխնոլոգիաների կիրառությունը որպես մաթեմատիկայի դասավանդման արդյունավետության բարձրացման գործոն» թեմայով ատենախոսության ղեկավարն էր մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուբեն
ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ
Մարտի 21-ին, 49 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ եղավ ճանաչված լուսանկարիչ ու հոյակապ մարդ Ռուբեն Մանգասարյանը: Նրա «խոսող» նկարները տպագրվել են բազմաթիվ հայտնի թերթերում ու պարբերականներում՝ «Թայմս», «Բոստոն Գլոբ», «Ֆիգարո»…… Ռ. Մանգասարյանը նաեւ մի քանի տասնյակ լուսանկարչական ռեպորտաժների հեղինակ է: 2002 թվականից նա Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում ղեկավարում էր ֆոտոժուռնալիստիկայի դասընթացները: Նրա հիշատակը վառ կմնա իրեն
ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ԶԱՎՐԻԿ ՊԱՊԻ ՍՐԲԱՏԵՂԻՆ
«Ժամանակին այս տարածքում գոմ է եղել, իսկ այդ գոմի մի անկյունում՝ մոմ վառելու տեղ: Ես փոքր էի, եւ ամեն անգամ հետաքրքրությամբ հետեւում էի, թե ինչպես են ծնողներս երկյուղածությամբ մոմ վառում ու աղոթում այդ փոքրիկ անկյունում»,- պատմում է Զավեն Աբրահամյանը, որին ճանաչողները Զավրիկ պապ են կոչում: Հետագայում Զավրիկ պապը որոշում է այդ գոմի փոխարեն սրբատեղի սարքել՝
Մարտի 24
ԽՈՅ (21.03-20.04)- Հետաձգեք ձեր բոլոր բանկային գործարքները: Խուսափեք անպատասխանատու մարդկանց հետ շփումներից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հոգեկան հանգստի կարիք կզգաք: Եթե ուզում եք լիցքաթափվել՝ դիմեք ընկերներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը
ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Երեւանի Մամուլի ակումբը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ օրերս Աղվերանում կազմակերպել էր սեմինար՝ նվիրված Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների լուսաբանմանը: Զեկուցմամբ հանդես եկան ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, իրավագետ, «Ժողովրդավարություն» հ/կ-ի փոխնախագահ Հրայր Թովմասյանը, ԵՄԱ տեղեկագրի խմբագիր Էլինա Պողոսբեկյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Երկիր Մեդիա» TV-ի հասարակական-քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, Խոսքի ազատության
Սնահավատությունից՝ ամուսնություն
«Ով ուզում է ամուսնանալ՝ թող Ավագ հինգշաբթի գնա Մայր աթոռ» «Խավարման օրը մենք բոլորս գնում ենք եկեղեցի եւ սպասում, թե ով ում է ծակելու: Երեք տարի առաջ նա ինձ ծակեց եկեղեցում, եւ հենց դա պատճառ հանդիսացավ, որ մենք ամուսնանանք: Հենց այդ օրվանից մենք իրար ուրիշ աչքերով սկսեցինք նայել»,- պատմում է Արմինե Սիմոնյանը, որն իր ամուսնուն՝
ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏՆ ԷԼ Է «ԲԱԽՏԱՎՈՐ» ԼԻՆՈՒՄ
Ըստ հարսանյաց սրահների աշխատակիցների, եթե հաջողակ հագուստ չեղավ՝ ամիսներով կմնա մանեկենի վրա Հավանաբար բոլոր աղջիկների երազանքն էլ նույնն է՝ պսակվելիս կրել հարսանեկան ամենաշքեզ զգեստը: Գուցե տարիներ առաջ հարսանեկան զգեստին շատ քչերն էին մեծ նշանակություն տալիս, բայց այսօր պատկերն այլ է: Եթե նախկինում հայ աղջիկները հարսանեկան զգեստ ընտրելու այնքան էլ մեծ առաջարկ չունեին, ապա այսօր ճիշտ
Սյուզի Կենտիկյանը պահպանեց գոտիները Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA/WIBF վարկածներով մինչեւ 50,8 կիլոգրամ քաշային կարգում աշխարհի չեմպիոն երեւանցի Սյուզի Կենտիկյանը, որը բնակվում եւ մարզվում է Գերմանիայում եւ այս մարզաձեւի կարիերան սկսել է այնտեղ, Համբուրգի «Sporthalle» սրահում ամերիկուհի Ելենա Ռիդի հետ չեմպիոնական տիտղոսների համար մենամարտում պահպանեց գոտիները՝ մրցավարների միաձայն որոշմամբ միավորների բացահայտ առավելությունով հաղթելով նրան: «Առավոտի» շաբաթ
ՓԱՍՏՈՐԵՆ, ՏՂԱՆԵՐԻ ՆՈՐ ԹԻՄ Է ՀԱՎԱՔԱԳՐՎԵԼ
Բայց Բուխարեստում մեդալների հույսեր, այդուհանդերձ, կան Հայաստանի չեմպիոնուհիներ (ձախից՝ աջ) Մելինե Դալուզյանը, Նազիկ Ավդալյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը: Երեկ ծանրամարտի Հայաստանի տղաների ազգային հավաքականը մեկնեց քաղաք Աբովյան, որտեղ անցկացնելու է ապրիլի 4-ին Ռումինիայի մայրաքաղաքում մեկնարկող Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստության վերջին փուլը: Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հավաքականին ճանապարհելուց հետո պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Եզրափակիչ հավաք մեկնողների մեջ
Երազկոտների ու տաքարյունների համագումարը
«Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արա Հովսեփյանն ընտրվեց ՄԻԱԿ գլխավոր քարտուղար: «Մենք երիտասարդ ենք, երազկոտ եւ տաքարյուն, բայց, ի տարբերություն մեր տարեկիցների ու ավագների, չենք խորշում ընդունել, որ թույլ ենք տալիս սխալներ, որոնց վրա էլ սովորում ենք»,- օրերս Իջեւան քաղաքում կայացած Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) 3-րդ հերթական համագումարի ընթացքում հայտարարեց ՄԻԱԿ-ի արդեն նախկին


















































