Օրվա լրահոսը
Դատում են Թայվանի նախկին նախագահին
Երեկ Թայվանում սկսվեց այդ երկրի նախկին նախագահ Չեն Շույբյանի եւ նրա կնոջ դատավարությունը: Մեղադրանքները լուրջ են՝ $3,12 միլիոնի յուրացում, $9 միլիոնի կաշառակերություն եւ փողերի լվացում: Ըստ նախաքննության մարմնի՝ նախագահի կինը (նկարում) $2,2 միլիոնի չափով կաշառք է ստացել մի գործարարից, որը խոշոր հողակտորի թույլտվության կարիք ուներ: Սակայն, ըստ newsru.com-ի, կինը չի ընդունում մեղադրանքը, ասելով, որ դա
«Պետք է փորփրեն գրքերը»
Ուսուցչուհու կարծիքով, աշակերտներին պետք է գրադարան տանել, որպեսզի նրանք գտնեն այն հարցերի պատասխանները, որոնք չկան դասագրքերում: Թիվ 68 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Միքայելը գիշեր-ցերեկ պարապում է, որպեսզի բուհ ընդունվի: Բուհ ընդունվելու համար նա գիտելիքներ է ստանում դպրոցից: Միքայելի ձեռքին նկատեցի մի քանի փոքրիկ գրքույկ՝ վերնագրված «Վարդանանք», «Գեւորգ Մարզպետունի», «Քաոս» եւ այլն: Նա ասաց, որ այդ
ԹԵՍՏԵՐԸ ԲԹԱՑՆՈՒՄ ԵՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Վաստակավոր մանկավարժ Համլետ Նահատակյանն՝ ընդդեմ այսօրվա կրթական համակարգի – Դուք հանրապետության վաստակավոր մանկավարժ եք, 1988-ից մտաք մեծ քաղաքականություն, ԳԽ պատգամավոր եք եղել: Ի՞նչը վանեց Ձեզ այդ 5 տարիների ընթացքում, որ հետո նորից նվիրվեցիք մանկավարժությանը: – Պատմությունը ցույց է տալիս, որ այն ազգերը, որոնք բարձր կրթական համակարգ ունեն՝ եւ՛ պետությունն է ամուր լինում, եւ՛ ժողովրդի նյութական
5000 ՈՍՏԻԿԱՆ ԵՎ ՄԵԿ ԱՎԱԳՅԱՆ
«Որոգայթ» սերիալում կա ոստիկան՝ մայոր Ռազմիկ Ավագյանը: Մայոր Ավագյանը ոստիկանության կառույցներից մեկում բաժնի պետ է: Ես շատ կուզեի, որ մեր ոստիկանները մայոր Ավագյանի նման լինեին՝ ազնիվ, պարկեշտ, բարձր որակներ ունեցող հմուտ մասնագետ, հանցագործի նկատմամբ՝ անողոք, իր խոսքի տեր մարդ, իրեն եւ դիմացինին հարգող: Այնքան արհեստավարժ, որ պատանդի կյանքը փրկելու համար հանցագործին բաց է թողնում, իսկ
Ստեղծվել է Փրկության կոմիտե
Արտասահմանցի իրավապաշտպանների եւ նախկին քաղբանտարկյալների հայտարարությունը Լոս Անջելեսում գործող «Հայ քաղաքացիական հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Դատարանի օժանդակությամբ եւ անմիջական մասնակցությամբ վերոնշյալ քաղաքական բանտարկյալների կյանքն ու առողջությունը հայտնվել է իրական վտանգի տակ»։ Ելնելով վերոնշյալներից եւ նկատի ունենալով քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի,
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Ընթերցողներն անդրադառնում են «Առավոտի» հրապարակումներին Մուրացկան ազատամարտիկներ չկան Մարտի 25-ին «Առավոտը» գրել է. «Առավոտի» խմբագրություն գալիս են տասնյակ մարդիկ՝ նյութական օգնություն ուզելու: Տղամարդկանց գերակշռող մասը ներկայանում է որպես ազատամարտիկ»: Սիրելի «Առավոտ», չի կարող նախկին ազատամարտիկը լինել ողորմություն խնդրող որեւէ մեկը: Ձեզ խաբել են: Նախկին ազատամարտիկների մի փոքր մասն է հաղթահարել հետտրավմատիկ հոգեբանական վերքը: Այս փոքր
ՀԱՐՁԱԿՈՒՄ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Արդեն մի քանի օր է՝ ինչ Էջմիածնի բնակիչներն իրար զգուշացնում եւ տեղեկացնում են, թե քաղաքում մոլագար է հայտնվել, որը հարձակվում է երիտասարդ աղջիկների վրա եւ նրանց մարմնական վնասվածքներ պատճառում: Նրան անգամ անուն են տվել՝ Վամպիր: Մեր տեղեկություններով, վիճակն այնքան ողբերգական չէ, որքան ներկայացվում է քաղաքում շրջող լուրերում եւ բամբասանքներում: Մենք պարզել ենք, որ օրեր առաջ,
Մարզպետները հետաքրքիր չե՞ն
Մարտի 10-ին «Առավոտը» տեղեկացրել էր, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում մշակվել են «ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչներ»: Դրանք տեղադրվել էին նախարարության կայքում՝ շահագրգիռ կազմակերպություններից եւ անձանցից դրանց վերաբերյալ առաջարկություններ ստանալու ակնկալիքով: Առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 20-ն էր: ՀՀ տարածքային կառավարման նախարարության տարածքային կառավարման եւ զարգացման վարչության պետ Արսեն Հասհասյանից տեղեկացանք, որ «ՀՀ մարզպետների
Սրբավա՞յր, թե՞ աղբանոց
Նոյեմբերյանի տարածաշրջանը հռչակված է անտառներով: Անտառների գեղատեսիլ վայրերում, սկսած դեռ խորհրդային տարիներից, ի հիշատակ կյանքից վաղաժամ հեռացած հարազատների կամ մերօրյա ազատամարտում զոհվածների, մարդիկ բազմաթիվ հուշաղբյուրներ են կառուցել: Ցավալի է, որ այդ աղբյուրների շրջակայքը աղբանոց է հիշեցնում. քեֆչիները կերուխումից հետո զլանում են տեղանքը մաքրել՝ աղբն ու պլաստմասսայե շշերը նետելով մոտակա ձորակը: Նոյեմբերյանի անտառտնտեսությունը եւ տարածքի որոշ
«ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼ»
Կապանում շարունակում է նվազել առեւտուրը Տնտեսական ճգնաժամի հասցրած վնասների պատկերը ավելի ցայտուն է նկատվում առեւտրի կետերում: «Առեւտրի ծավալները գնալով նվազում են, իսկ վաճառված ապրանքի դիմաց պարտքերը եւ խանութների «նիսյայի տետրերում»՝ ցուցակները աճում»` այսպիսի խոսակցություններ կարելի է լսել Կապանի ցանկացած մթերային եւ այլ խանութների վաճառողներից: Կապանում առեւտրի եւ ապրանքաշրջանառության ծավալները սկսել են նվազել հատկապես 2008 թվականի
«ՄԵԿ ԱԶԳԻ» ԱՄՈԹԱՆՔԸ
Օրեր առաջ մայրաքաղաքի կանգառներում, բազմաբնակարան շենքերի պատերին հայտնվել են այս բովանդակության ցուցապաստառներ: Այս ցուցապաստառներն ի հայտ եկան այն ժամանակ, երբ քաղաքապետի ընտրությունների հետ կապված՝ շոշափվում էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր մասնակցության հարցը: Սակայն ժամանակն է, որ «Մեկ ազգը» պոկի պատերից վերոշարադրյալ ամոթանքը, քանի որ «Ժառանգությունը» քաղաքապետի ընտրությանն իր չմասնակցության մասին հայտնել է: Ն.
Պետք չէ սադրանք հրահրել
Վանաձորցի Ալինա Օդաբաշյանին խորհուրդ է տալիս նույն քաղաքի բնակիչ Հովհաննես Շահվերդյանը՝ անդրադառնալով «Առավոտի» (23.08.2008) «Փոխմարզպետը կաշառե՞լ է դատավորին» հրապարակմանը։ Հրապարակման մեջ տիկին Օդաբաշյանը, ներկայացնելով Վանաձորի Վերածննդի փողոցի 1 հասցեում խանութի իր սեփականության նախկին վկայականը, իր բողոքն էր արտահայտում Հովհաննես Շահվերդյանից, հավաստիացնելով, որ վերջինս, չունենալով սեփականությունը հաստատող որեւէ փաստաթուղթ, իրենից խլում է իր սեփականությունը հանդիսացող խանութի
ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԷՐ
«Անհարմար» դրություն՝ դատարանում Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկու ժամ ուշացումով սկսվեց «Մատաղիսի գործի» դատաքննությունը: Այն տեւեց տասը րոպե եւ հետաձգվեց: Պատճառն այն էր, որ փաստաբաններ Ստեփան Ոսկանյանն ու Հայկ Ալումյանը դարձյալ չէին ներկայացել դատարան: Ս. Ոսկանյանը գրություն էր ուղարկել, տեղեկացնելով, որ Վրաստանում մեկ այլ դատական նիստի (Վահագն Չախալյանի- Ն. Ա.) մասնակցելու պատճառով չի
Շինարարները մնում են անգործ
Շինարարական ընկերությունների ղեկավարները խոստովանում են, որ իրենց նախագծերն անժամկետ կասեցվել են: Օրերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա հունվար-փետրվարին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող շտապ հավաքագրված մակրոտնտեսական նախնական ցուցանիշները, որտեղ ներկայացված է նաեւ պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը՝ 75 700 մարդ, նախորդ տարվա դեկտեմբերի՝ 74 700-ի համեմատությամբ: Այսինքն, ըստ պաշտոնական տվյալների, անցած 2 ամիսների ընթացքում գործազուրկների թիվն
«ԿԱԶԻՆՈՆԵՐՈՒՄ ԽՐՎՈՂԸ ՈՉ ՄԻ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»
Նախկին խաղամոլը խորհուրդ է տալիս գայթակղությանը չտրվել ու ճահիճը չընկնել «Կնունքիս օրը մայրս ինձ Հիսուս Քրիստոսի պատկերով խաչ էր նվիրել: Էդ խաչն իմ համար սրբություն էր: Ու ես այն 2 կոպեկի համար ծախեցի, որովհետեւ կազինոյում տալիք ունեի»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց նախկին խաղամոլ Արսենը: 20-ամյա Արսենի մորաքրոջ ամուսինը Արգավանդի խճուղում խաղատուն ուներ: Արսենի պատմելով՝ հենց
Մեր երկրում շարժվեք մեր օրենքներով
Նախօրեին «Առավոտի» «Ըտենց օրենք կա» հրապարակման մեջ անդրադարձել էինք նրան, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մոտ 6 ժամ հետաձգվել էր Կուբան-Երեւան թռիչքը, սակայն ավիաընկերության աշխատակիցները նույնիսկ «նեղություն» չեն կրել ուղեւորներին այդ մասին նախապես զգուշացնելու: Բացի այդ, «Կուբանյան ավիաընկերության» պատասխանատուները ուղեւորներին չեն ապահովել սնունդով եւ հեռահաղորդակցման միջոցներով, ինչը պահանջում է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ
Ուղեվարձը չի՞ թանկանա
Ապրիլի 1-ից, գազի սակագի բարձրացման հայտարարությունից հետո, միջմարզային ուղեւորափոխադրողները հավաստիացրին, որ կբարձրանա նաեւ հասարակական տրանսպորտի ուղեվարձը, քանի որ միկրոավտոբուսները շահագործվում են գազով: «Առավոտը» փորձեց ոլորտի պատասխանատուներից պարզել, թե գազի գնաճը կանդրադառնա՞ նաեւ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի արժեքի վրա: Մեր այն հարցին, թե մինչ օրս մայրաքաղաքում երթուղիներ շահագործող որեւէ ընկերություն ուղեվարձի թանկացման հայտ ներկայացրե՞լ է, Երեւանի քաղաքապետարանի
ԱՆՈՒՆՍ ՀՐԱԶԴԱՆ Է, ԱԶԳԱՆՈՒՆՍ՝ ՏՈՆԱՎԱՃԱՌ
Կառավարության շենքի առջեւ հավաքված ցուցարարները հայտարարում էին, որ եթե իրենց տեղի վարձը չնվազեցվի, ապա Հանրապետության հրապարակում սեղանիկ կդնեն ու իրենց ապրանքներն այնտեղ կվաճառեն: Ցուցարարները պատրաստվում են լքել «Հրազդան» տոնավաճառը: Արդեն 2-րդ օրն է, ինչ «Հրազդան» տոնավաճառի առեւտրականները գործադուլ են անում: Նրանք որոշել են չբացել իրենց տաղավարները՝ այնքան ժամանակ, մինչեւ տոնավաճառի տնօրինությունը չկատարի իրենց պահանջը, այն
«Վերանայեք ձեր որոշումը»
Պատգամավորները կրկին դիմել են իրենց գործընկերներին «Յոթի» գործով անցնող ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սասուն Միքայելյանը իրենց ու նաեւ հետախուզման մեջ գտնվող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անունից դիմել են խորհրդարանի պատգամավորներին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ 2008թ. մարտի 4-ին ՀՀ ԱԺ նիստում իրենց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշումը վերանայելու առաջարկով: Կալանավորված պատգամավորները նախ հիշեցրել
«ՀԵՏԸՆԹԱՑ ՔԱՅԼ»
Այսպես է կառավարությունը որակել «Ժառանգության» պատգամավորների նախաձեռնությունը՝ վերացնել հեռարձակման արտոնագրման մրցույթներ չհայտարարելու արգելքը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը 2009-ի փետրվարի 17-ին շրջանառության մեջ են դրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախաձեռնություն, որով պիտի ուժը կորցրած ճանաչվի 2008-ի սեպտեմբերի 10-ին ԱԺ սահմանած արգելքը՝ մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման արտոնագրման
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹՐԻՔՆ ԷԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երեկ «Հայելի» ակումբում «Ազատություն» ռ/կ-ի խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ ընտրություններից առաջ ընդդիմությանը շատ ավելի հեշտ է լինում ջլատել, պառակտել, իսկ իշխանությունը գնում է կուռ, ամբողջական՝ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց. «Իշխանության մեջ եղած քաղաքական ուժերին ինչ-որ բաներ միավորում են եւ ինչ-որ կոնկրետ հետաքրքրություններ ունեն: Ընդդիմության մեջ եղած ուժերի համար կոնկրետ հետաքրքրություններն ապագայի հարց
«Սպիտակ PR»-ի տոկոսը
Որքան գումար են ծախսելու Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցությունները՝ իրենց հեռուստատեսությամբ գովազդելու համար: Ըստ հեռուստագովազդով զբաղվող որոշ մասնագետների, առաջիկա ընտրություններում առավել մեծ գումարներ են ծախսելու կոալիցիոն ուժերը, եւ դրանց մեջ առաջնայինը լինելու է ՀՀԿ-ի թեկնածուն, երկրորդ տեղում ոմանք ակնկալում են տեսնել ԲՀԿ-ին: Որոշ ծախսեր կանեն նաեւ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, իսկ ՀԱԿ-ից եւ ՀԱՍԿ-ից քչերն ակնկալիք ունեն:
ՇԱՆԹԻ ՀԵՏ ՏԵՍԱԿՑԵԼՆ ԱՐԳԵԼՎԱ՞Ծ Է
Գոնե այդպես պնդում են նրա հարազատները «Յոթի» գործով անցնող քաղկալանավոր Շանթ Հարությունյանը մարտի 17-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժական բժշկական կենտրոն՝ «Նուբարաշեն» կլինիկա, որտեղ գործի վարույթն իրականացնող մարմինը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը, ի դեմս դատավոր Մնացական Մարտիրոսյանի, դեռ մարտի 9-ին որոշում էր կայացրել Շանթի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն:
«ՌԱՑԻՈՆԱԼ ՃԱՆԱՊԱՐՀ»
Քաղաքապետի ընտրություններն Արման Մելիքյանը համարում է ստեղծված ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ճանապարհ, քանի որ խորացնելու են փակուղու զգացողությունը: ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը շատերի նման գտնում է, որ մեր քաղաքացիների՝ Սահմանադրությամբ տրված իրավունքն է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ընտրել ուղիղ քվեարկությամբ եւ ոչ թե իրենց ընտրության իրավունքը ավագանուն փոխանցել: Մեր զրուցակիցը փաստում է, որ
«ՊԱՏԺԻՉ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԴԱ՞ՐՁ
«Յոթի» գործով ամբաստանվող Շանթ Հարությունյանին, իբր, նրա հոգեվիճակի հետ կապված դատաբժշկական փորձաքննության ուղարկելը մշակութաբան Վարդան Ջալոյանը անհեթեթություն է համարում՝ նկատելով, որ Շանթը «Հայաստանի հոգեպես ամենաառողջ մարդկանցից մեկն է»: Նա նաեւ հիշեցնում է, որ ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, լայնորեն կիրառվում էր «պատժիչ հոգեբուժությունը»՝ որպես քաղաքական հալածանքների գործիք, որը Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան դեռ 1983 թ.-ին անվանեց
Կապանի թատրոնն այլեւս «անտուն» չէ
Վերջապես իր սեփական շենքն ունեցավ 74-ամյա մշակութային օջախը. Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնն իր գոյության 74 տարիների ընթացքում երբեւէ իր սեփական շենքը չի ունեցել, բայց գոյատեւել է անգամ ամենադժվար օրերին: Պատերազմական տարիներին խրամատներում, քաղաքի այս կամ այն հատվածում, որեւէ շինության հարմար մի վայրում, գորգը գետնին փռած, առանց բեմահարթակի խաղացել են, շարունակել են ներկայացումներով
Մարտի 26
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր եղեք համբերատար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ամուս նության առաջարկություն կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում
ՊԱՏԱՆԻ ՏԱՂԱՆԴԸ՝ ՄՏԱՎՈՐ ՀԵՏԱՄՆԱՑՆԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ
– Շեքսպիրը ծնվել է հինգշաբթի,- մորը հայտնեց 8-ամյա Միշան, ռադիոյով լսելով, որ 2009թ. ապրիլի 23-ին աշխարհը տոնելու է անգլիացի դասականի 545-ամյակը: – Ինչպե՞ս իմացար,- հարցրեց մայրը: – Ես նայեցի ահա այստեղ,- տղան ցույց տվեց ճակատը: Օմսկցի Մարինա Գուսեւան զգաց, որ իր փոքրիկ տղան ճիշտ է ասում, բայց, համենայնդեպս, ստուգեց համակարգչով. Շեքսպիրը ծնվել է 1564թ. ապրիլի
Մերկությունը խանգարեց
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն՝ «Միսս Ռուսաստան-2009»-ի հաղթող Սոֆյա Ռուդեւային թույլ չեն տա մասնակցել աշխարհի գեղեցկուհու թագի համար պայքարին, քանի որ նա նկարահանվել է էրոտիկ ֆոտոսեսիայում: Այդ բաց ֆոտոները հայտնվեցին ինտերնետում անմիջապես այն բանից հետո, երբ Ռուդեւան հաղթեց «Միսս Ռուսաստան» մրցույթում: Ընդ որում, այդ լուսանկարներն արվել էին այն ժամանակ, երբ Սոֆյայի 18-ը դեռ չէր լրացել: «Միսս
7 տարի՝ զավակին լքելու համար
Կնոջը, ով թողել է նորածին աղջկան Նոր Զելանդիայի օդանավակայանում, սպառնում է յոթ տարվա ազատազրկում: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Հիշեցնենք, որ 2009թ. մարտին Օքլենդի միջազգային օդանավակայանում Pacific Blue ավիաընկերության աշխատակիցներն ինքնաթիռում՝ զուգարանի աղբամանում, հայտնաբերել են նորածին աղջկա: Աղջկան հայտնաբերելուց հետո ոստիկաններն օդանավակայանում անմիջապես ձերբակալել են Սամոայի 30-ամյա բնակչուհուն, ով չի ունեցել անձնագիր: Նա հայտնվել


















































