Օրվա լրահոսը

ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՇԱՏ ՉԵՆ

Արշակ Սադոյանը ՀՀ նախագահի բոլոր հավանական թեկնածուներին լավ է ճանաչում ՕԵԿ-ը երեկ հրապարակեց ՀՀ նախագահի թեկնածուի իր պատկերացումները՝ տարիքը, կենսագրությունը, հասարակության կողմից ընդունվածությունը եւ այլն: Եվ, հասկանալի է, ՕԵԿ-ի համար այդ բոլոր արժանիքներն ունի իր նախագահը: Իսկ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի պատկերացումները թեպետ սկզբունքային կետերում գրեթե չեն տարբերվում վերը ասվածից, սակայն թեկնածության հարցում տարբերությունը սկզբունքային

«ՀԱՆՐԱՅԻՆՆԵՐԸ» ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը եւ Հանրային ռադիոընկերությունը Ալեքսան Հարությունյանի գլխավորությամբ երեկ հայտարարություն են տարածել, որտեղ ասված է, թե՝ վերջիններս «վերահաստատում են իրենց ցանկությունը՝ շարունակելու Հեռարձակողների միջազգային բյուրոյի եւ «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամության»: Հայտարարության մեջ նաեւ ափսոսանք է հայտնվել, որ «Ազատություն» ռ/կ-ի շուրջ ստեղծված զուտ իրավաբանական-պայմանագրային

ԽՈՅ 21.03-20.04: Նշանակված հանդիպումները մի հետաձգեք: Ձեզ հաջողություն է սպասվում: ՑՈՒԼ 21.04-21.05: Կյանքը փոխելու համար պահանջվում է վճռական լինել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ղեկավարությունն ու գործընկերները կհամոզվեն, որ դուք վստահելի եւ կայուն անձնավորություն եք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Նպաստավոր օր է մտավոր աշխատանքի տեր մարդկանց համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեր ֆինանսական խնդիրներն անսպասելի կլուծվեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հետեւություններ անելիս շտապողականությունը վատ

ՏՈՒՐԻԶՄԸ ՈՍԿԵԲԵՐ ԱՆՁՐԵՎ Է

Տուրիզմի հայկական ինստիտուտը, որը Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղն է Հայաստանում, այս տարի տվեց իր 32 առաջին շրջանավարտները: Հայաստանում կա՞, արդյոք, շատ թե քիչ ձեւավորված դաշտ, որտեղ հնարավոր լինի կիրառել նրանց գիտելիքները: Հարցի պատասխանն ստացանք ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մինասյանի հետ հարցազրույցում: – Տուրիստիկան լուրջ գիտություն է եւ առանց այն հիմնավորապես տիրապետելու ոչ մի երկրում,

Անգլերենը՝ ընդդեմ ընդհանուր պատմության

Անգամ պատմության ֆակուլտետի դիմորդներն են նախընտրում պատմության փոխարեն անգլերենից քննություն հանձնել: Մինչ ընդունելության քննությունների 5-րդ օրը՝ հուլիսի 24-ը, քննության է մասնակցել շուրջ 5000 դիմորդ: Երեկ անցկացվեց 12 քննություն՝ 10 գրավոր եւ 2 բանավոր: Անգլերենի գրավոր քննությունից դիմորդներն ավանդաբար բարձր գնահատականներ են ստանում: Այս տարվա դիմորդներն էլ հետ չեն մնում նախորդ տարվաններից: Հաշվիչ կենտրոնի հրապարակած վերջին

ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Ռեժիսոր-բեմադրիչ Կարեն Աբրահամյանին դա չի խանգարել ստեղծագործել Երկարամյա աշխատանքային կենսագրություն ունեցող ռեժիսոր-բեմադրիչ Կարեն Աբրահամյանի հետ «Առավոտի» հանդիպման առիթը նրա անվան շուրջ կուլիսային այն խոսակցություններն էին, որ ժամանակին մշակույթի նախարարի վերաբերմունքից խոր հիասթափություն ապրելով, այդպես էլ արվեստագետը չկարողացավ իրեն գտնել, հիմնավորվել մի թատրոնում ու շարունակել ստեղծագործել: Այս դիտարկմանն ի պատասխան, մեզ հետ զրույցի սկզբում ռեժիսորն ասաց.

Ճանապարհատրանսպորտային պատահարները շատացել են

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչության պետ Իշխան Իշխանյանին երեւանյան երթեւեկությունը հիշեցնում է Փարիզը: Երեկ ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում ասուլիս էր հրավիրել գնդապետ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչության պետ Իշխան Իշխանյանը: Նա լրագրողներին հայտնեց, որ ճանապարհային ոստիկանության ոլորտում դեռեւս բարեփոխումներ են իրականացվում, հստակվում է օրենսդրական դաշտը, որով կկարգավորվի ոլորտը: Պրն Իշխանյանը հայտնեց, որ իրենք շուտով կհամալրվեն

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ԴՊՐՈՑԻ

Աերացիա թաղամասի թիվ 4 շենքի բնակիչներն ու Հովհ. Շիրազի անվան դպրոցի տնօրենը տարածքային խնդիր ունեն: «Առավոտը» նամակ է ստացել Երեւանի Աերացիա թաղամասի բնակիչներից: Արդեն բավական ժամանակ է, որ նրանց ու նույն թաղամասում գտնվող Հովհ. Շիրազի անվան թիվ 169 դպրոց-վարժարանի տնօրեն Սուսաննա Կիրակոսյանի «ջուրը մի առվով չի գնում»: «Սուսաննա Կիրակոսյանը մեր՝ 4-րդ շենքի տարածքում ինքնակամ պարսպապատման

Խոզերի ժանտախտը Հայաստանո՞ւմ

Շիրակի մարզի Հոռոմ գյուղում խոզերին «կոտորող» հիվանդությունը գյուղացիներին անծանոթ է: Մեկ ամսից ավելի է՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում ընտանի կենդանիները մեկը մյուսի հետեւից հիվանդանում են ու սատկում: Եթե կովերի սատկելու պատճառը, ըստ գյուղացիների, դաբաղն է, ապա խոզերի հիվանդության պատճառներն անհայտ են: Հոռոմի ամենաշատ խոզ ունեցող՝ Հարոյանների խոսքերով, քսան օրվա ընթացքում իրենց ութսուն խոզից մնացել է

ԳՅՈՒՄՐԻԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՓԱԿՈՒՄ ԵՆ

Բուժանձնակազմը համոզված է, որ հիվանդանոցի շենքին որոշ մեծահարուստներ աչք ունեն Արդեն քանի օր է՝ Գյումրիի ամենահին՝ մարզային հիվանդանոցի բուժանձնակազմը, հիվանդներին թողած, Շիրակի մարզպետարանի առաջ բողոքի ակցիաներ է կազմակերպում: Այս մարզում սկսվել է բուժհիմնարկների օպտիմալացման 2-րդ փուլը, որով նախատեսված է այս հիվանդանոցը լուծարել՝ թերապեւտիկ, սրտաբանական բաժանմունքները միավորելով «Սամարիթեր» հիվանդանոցին, իսկ վիրաբուժական բաժանմունքը՝ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցին: Ու

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԵՑԻՆ

Երեկ կեսգիշերին մոտ «Ազատություն» ռ/կ-ն հաղորդագրությամբ մանրամասներ ներկայացրեց Հայաստանի հեռարձակողների հետ բանակցությունների մասին: Ըստ հաղորդագրության՝ «Ազատությունը» եւ այն վերահսկող գործակալությունը՝ U.S. Broadcasting Board of Governors (BBG)-ն, մտահոգություն են արտահայտում «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության հաղորդումները Հայաստանի Հանրային ռադիոյով վերահեռարձակման նոր պայմանագիր կնքելու մերժման կապակցությամբ. «Անցած շաբաթվա ընթացքում եռօրյա քննարկումները Երեւանում ԱՄՆ-ի եւ Հայաստանի հեռարձակման ոլորտի պաշտոնյաների

Քոչարյանը Ղարաբաղ էր գնացել որպես դիտորդ

Ըստ ԱԺԿ նախագահի՝ Ղարաբաղը մի քանի գլուխ բարձր է Կոսովոյից ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, որը դիտորդի կարգավիճակով մասնակցել էր հուլիսի 19-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց, որ նախանձում է Ղարաբաղի քաղաքական դաշտին: Շավարշ Քոչարյանը նշեց, որ Ղարաբաղն այսօր կայացած պետություն է՝ քաղաքացիական վերահսկողության տակ գտնվող բանակով, լուրջ իրավական համակարգով, պարբերաբար անցկացվող

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԴՐՈՇ

Եվ այդ դրոշի ներքո, ըստ «Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի՝ քողարկվում են հանցագործությունները: Մանվել Սարգսյանը 1992-1995-ը Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչն էր, 2000-2005-ը՝ ԼՂՀ նախագահի խորհրդականը: Բայց ի՞նչ «սեւ կատու» էր անցել նրա եւ Արկադի Ղուկասյանի միջեւ, որ վերջերս նա իր նախկին խորհրդականի անվան հիշատակությանն արձագանքում էր բավական բորբոքված, եւ ինչո՞ւ են ԼՂՀ իշխանական հրատարակությունները Մանվել

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ» ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ ԷՐ

Հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամները դատական ատյաններում դեռ վիճարկում են մարտի 23-ի հանրահավաքն արգելելու հիմքերի օրինականությունը: «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամներն այս տարվա մարտի 23-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար ժամանակին դիմել էին Երեւանի քաղաքապետին: Քաղաքապետարանը, սակայն, հանրահավաքի նախաձեռնողներին պատասխանել էր, թե նպատակահարմար չեն գտնում հանրահավաքի անցկացումը, ու արգելել էին: «Այլընտրանքի» ներկայացուցիչները դիմել էին Կենտրոն եւ

ՏԵՌՈՐ ԿԱՄ ՎԱՆԴԱԼԻԶՄ

Օրերս Նուբարաշեն համայնքում գտնվող Զոհված ազատամարտիկների հուշարձանի այգում 2-3 ժամերի ընթացքում արմատախիլ են արվել ավելի քան 17՝ 30-35 տարեկան ծառեր: Կատարվածը նուբարաշենցիներից ոմանք համարում են թաղապետարանի կողմից կատարված կանաչ տեռոր ու վանդալիզմ բնության նկատմամբ: Նրանք հավաստիացնում են, որ 90-ականների «մութ ու ցուրտ» տարիներին անգամ իրենք օր ու գիշեր հետեւում եւ հսկում էին, որպեսզի համայնքում ոչ

Մարզական խճանկար

Երրորդից հետո երրորդն է Այս օրերին Իսպանիայում ընթանում է վինդսերֆինգի աշխարհի առաջնությունը: Այն մեկնարկել է հուլիսի 20-ին եւ ավարտվելու է 27-ին: Հայաստանն այդ հեղինակավոր մրցումներում, որտեղ հանդես են գալիս աշխարհի ուժեղագույն վինդսերֆինգավարները, ներկայացնում է ֆրանսուհի Սառա Հեբերթը, որն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հանդես է գալիս մեր եռագույն դրոշի ներքո: Երեկ վինդսերֆինգի Հայաստանի հավաքականի

«Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՂՈՂԱՆՋՈՒՄ ԶԱՆԳԸ»

Ո՞վ կարող է ասել՝ «Սա մեր երկիրն է» Հարցը հռետորական չէ: Բայց՝ հրատապ է: Երկրի մասին ու հատկապես ժողովրդի անունից խոսելն արդեն դարձել է վտանգավոր սովորույթ բոլորի համար, ովքեր խոսափող են գտնում: Ու՝ սկսվում է սեփական բարբաջանքը ժողովրդի դարավոր իղձերի իրականացում ներկայացնելը: Դա իրապես վտանգավոր է, որովհետեւ արժեզրկում է խոսքը: Այս պարագայում բոլորովին այլ պատկեր

Հեղինակին թաքցրել ե՞ն

Երգչուհի Սիլվա Հակոբյանի երգերի բառերի հեղինակը Գոհար Ադիլխանյանն է Երբ երգչուհի Սիլվա Հակոբյանը ամիսներ առաջ BBC-ի «THE NEXT BEST THING» մրցույթի հաղթող ճանաչվեց, նրա հետ միասին փառքի արժանացավ նաեւ երգչուհու քույրը՝ Մանե Հակոբյանը, ով գրել է BBC-ում հաղթած «I LIKE» երգի երաժշտությունը: Թեեւ Մանեն միայն երգի երաժշտությունն է գրել, այնուամենայնիվ, սկզբում նա ներկայացվեց որպես երգի

ՑԱԾՐ ԽԱՎԻ ԿՅԱՆՔԸ՝ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԱՐՏԻՍՏՆԵՐՈՎ

Լեոնկավալոյի «Պայացները»՝ մասնագետի մեկնաբանությամբ Օրերս «Ա. Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ), «Հովեր», «Սպեղանի» երգչախմբերի, «ՄԻՄ ստուդիոյի» եւ մենակատարների մեկնաբանմամբ ներկայացվեց Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի համերգային կատարումը (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան, բեմադրիչ՝ Սուքիաս Թորոսյան): «Պայացները» թվով 7-րդ օպերան է, որի մտահղացումն ու իրականացումը պատկանում է ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանին: Հիշեցնենք, որ նրա նախաձեռնությամբ վերջին տարիներին

Անդրեաս Արծրունու վերադարձը

Մեծանուն գիտնականը՝ Գերմանիայում որպես հայ ինքնության խորհրդանիշ Հայ ակադեմիականների միության (ՀԱՄ) հրավերով վերջերս տարբեր ազգությունների ավելի քան 200 հանդիսականներ էին հավաքվել Գերմանիայի Բոխում քաղաքի Պետրի եկեղեցու հանդիսությունների դահլիճում՝ մասնակցելու հայ մեծանուն գիտնական Անդրեաս Արծրունու ծննդյան 160-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Արծրունյաց թագավորական տոհմի վերջին ժառանգներից Անդրեաս Արծրունին իր կյանքի մի քանի տասնամյակ անցկացրեց Գերմանիայում եւ իր

ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Առարկայական հանձնաժողովների նախագահներն այս տարի նման տպավորություն են ստացել դիմորդներից Երեկ ընդունելության քննությունների 4-րդ օրն էր: Մինչ այժմ ինչպես բոլոր առարկաների գծով քննություններից, այնպես էլ հայ ժողովրդի պատմություն եւ հայ գրականություն առարկաներից գրանցվել են միջին գնահատականներ: Հայ ժողովրդի պատմության առարկայական հանձնաժողովի նախագահ Էդիկ Գեւորգյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ նախորդ 4 օրերի ընթացքում պատմության քննություն է հանձնել

Ավագանին էլ է օրենքը խախտում

Աջափնյակ համայնքի ավագանին, օգտագործելով իր պաշտոնը, անօրինական շինարարություն է իրականացնում Աջափնյակ համայնքի Հասմիկի փողոցում՝ Լենինգրադյան 50 շենքի հարեւանությամբ, կանաչ տարածքի հաշվին ավտոտնակ է կառուցվում: Այս առնչությամբ նշյալ հասցեի մի խումբ բնակիչներ «Առավոտին» դժգոհեցին, որ «կառուցապատողը մեր համայնքի ավագանիներից է եւ առիթից օգտվելով՝ ինչ ուզում անում է: Փոխանակ բակի այդ մի փոքր ազատ տարածքում երեխաների համար

ԿԵՂՏՈՏ ՊԱՅՔԱՐ

Հուլիսի 30-ին Եղեգնաձորում տեղի կունենա մրցույթ «Եղեգնաձորի բժշկական կենտրոնի» գլխավոր բժշկի պաշտոնի համար: Հուլիսի 23-ին «Առավոտը» «Օպտիմալացում հայկական ձեւով» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր ՀՀ կառավարության՝ առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրին, որի շրջանակներում վերստին միավորվելու են Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի «Եղեգնաձորի հիվանդանոց» եւ «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ները, որի արդյունքում կազմավորվելու է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ: Նույն հրապարակման մեջ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ «ԱԲԻԺՆԻԿՆԵՐ» ԵՆ

«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն մեկնաբանություններին, որ ընտրական գործընթացներում միասնականությունն անհեթեթ է, եւ շատ ավելի հստակ կլիներ քաղաքական դասավորությունը, եթե ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրված լինեին ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության թեկնածուներ՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պատասխանեց. «Սա ինչ-որ տեղ Ղարաբաղի ֆենոմենն է: Սովորաբար, դասական բանաձեւը հետեւյալն է, որ մարդիկ մասնակցում են ընտրություններին, հետո ստեղծում

«Սամասուդ» են արել

Կամ՝ կնոջս տենց մի՛ նայի Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվելի որդին՝ Կարեն Գրիգորյանը, իր մի քանի ընկերների հետ միասին «Զվարթնոց» օդակայանի տարածքում ծեծի է ենթարկել ՀՀ պետական փրկարարական ծառայության տեսուչ, 33-ամյա Կառլեն Արմենի Գալստյանին: Վերջինս ծեծված, անգիտակից վիճակում եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն ու ներկայումս

Էրդողանի տրիումֆը

Հուլիսի 22-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում համոզիչ հաղթանակ է տարել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)՝ հավաքելով քվեների 46,66%-ը: Այս մասին հաղորդում է «Նոյյան տապան» գործակալությունը: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 550 տեղի համար պայքարում էր 14 կուսակցության 6695 թեկնածու: Եվս 699 մարդ հանդես էր գալիս իբրեւ պատգամավորության անկախ թեկնածու: Ընտրությունների ընթացքում գրանցվել է

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ

Ըստ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Հայաստանում ծավալվում է ինքնաոչնչացման 2 զուգահեռ գործընթաց – Թվում էր, թե հաջորդ նախագահի թեկնածուի հարցը իշխանությունները վաղուց էին ճշտել, սակայն վերջին շրջանում տեղի ունեցող որոշ վերադասավորումներ հարցեր են առաջացնում. տպավորություն կա, որ ապագա իշխանության համար պայքարը ծավալվում է հենց իշխանության ներսում: – Այո, վերեւներում լուրջ «դիրքային պայքար» է ծավալվել պետական

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՍԱՆԴՂԱԿԸ

Այս կարծիքին է ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը: Լեռնային Ղարաբաղի ընտրությունների ընթացքին ռուս դիտորդների պատվիրակության կազմում հետեւում էր ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը, որն այս գործընթացում ամենակարեւորը համարեց այն, որ տեղի ունեցավ իշխանության քաղաքակիրթ փոխանցում: Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նա

ՏԵՂԱՑԻ ԷՇԸ

Այս ավանակին «Առավոտի» թղթակիցը լուսանկարեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի կենտրոնում: Լուսանկարը վկայություն է, թե Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հայրենի գյուղում որքան գորովալից վերաբերմունք ունեն կենդանիների նկատմամբ, ուստի անձրեւի ժամանակ նրանց փաթաթում են ցելոֆանով:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ ութերորդ ԱՆՄԵՂ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բասենցյանի խոսքի վրա կողքի սենյակից կրկին դղրդոց լսվեց, եւ էդ երկրորդն առաջինից անհամեմատ ուժգին էր: – Չեմ հասկանում՝ էդ մարդն էդ խեղճ տղից ինչ է ուզում,- հոգոց հանեց Բասենցյանը: – Էդ տղեն է՛լ առանձնապես հրեշտակ չի, ընկեր Բասենցյան,- ասաց Աշոտը: – Որ հրեշտակ չի՝ թող հեռացնի,- ասաց

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031