Օրվա լրահոսը
ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԸ»
Լույս է տեսել Արմեն Մերուժանյանի «Հայաստանը՝ հնագույն նկարներում, ավանդություններում եւ առասպելներում» ռուսերեն գրքի առաջին հատորը: Ըստ ժամանակագրական հաջորդականության, ներկայացվում են պատմական Հայաստանի մշակութային եւ հոգեւոր նշանակության կարեւոր իրադարձությունները, որոնք վերաբերում են ինչպես հեթանոսության, այնպես էլ քրիստոնեության շրջաններին: Մեկ շնչով կարդացվող շարադրանքի շնորհիվ ընթերցողը հաղորդակից է լինում պատմության քառուղիներում բարդ ճակատագրով «պարգեւատրված» Հայաստանին եւ նրա հոգեւոր
Պահքը դիետա չէ
Ըստ քահանայի, պահքը երկնքյա տերությունը ժառանգելու եւ հոգու փրկության հասնելու համար է «Մեծ պահքի շրջանը հասարակության մեջ ընդգծված դրսեւորում ունի, սակայն ոչ բոլորն են լիարժեք ընկալում դրա բովանդակությունն ու կարեւորությունը»,- ասում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը։ Այս տարի փետրվարի 23-ից սկսվում է Մեծ պահքի շրջանը։ 48 օր շարունակ պահք պահողները
Փետրվարի 10
ԽՈՅ (21.03-20.04)- Օրն արդյունավետ է աշխատանքի համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ամեն գնով կհասնեք ձեր ուզածին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրվա երկրորդ կեսը շատ լարված կանցնի՝ հատկապես սիրային հարցեր կարգավորելիս: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Զինվեք համբերությամբ, որովհետեւ հնարավոր է խնդիրներ ունենաք ղեկավարության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ավելորդ չէր լինի, եթե երեկոն անցկացնեիք նոր ծանոթների շրջապատում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր կարող եք հանգիստ,
«ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ԽԵԼԱՑԻ ԿԱՆԱՆՑ»
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը՝ «առանց փողկապի» Ընտանիքով ավելի հաճելի է հանգստանալը: Գուրգեն Սարգսյանն իր տիկնոջ հետ՝ 24 տարի առաջ: «Ախր, ջութակ հեչ չէի սիրում» ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի թիվ մեկ հոբին մինչեւ հիմա երաժշտությունն է, չնայած երեխա ժամանակ «զոռով» են ջութակի տարել: «70-ականներին մի տեսակ մոդա էր
Վիկ Դարչինյանի փայլուն հաղթանակը
Վախթանգ Դարչինյանը կիրակի առավոտյան, 11-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով Խորխե Արսեին, պահպանեց առաջին գերթեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի իր տիտղոսը, տոնելով պրոֆեսիոնալ կարիերայում, թերեւս, իր ամենակարեւոր հաղթանակը: Մարտի պատասխանատու բժիշկը 12-րդ ռաունդն սկսվելուց առաջ բազմաթիվ վնասվածքներ ստացած եւ արնահոսող մեքսիկացուն արգելեց մարտը շարունակել: Մարզասերները, անկասկած, այդ մարտը դիտել են, դրա համար էլ մանրամասներին չենք
ԳՈՐԾ ԱՐՎԵ՞Ց, ԱՐԴՅՈՒՆՔՆ ԻՆՔԸ ԿԳԱ
Սա Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արման Մուրադյանի նշանաբանն է: Անցած տարեվերջին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց երիտասարդ գործարար Արման Մուրադյանը, որը սիրով համաձայնեց պատասխանել «Առավոտի» հարցերին: – Հայաստանում Ձեզ՝ որպես սպորտի հետ անմիջական առնչություն ունեցող անհատի, այնքան էլ լավ չեն ճանաչում… – 1992 թվականին 15 տարեկան հասակում էքստեռն ավարտել եմ Մարտունու շրջանի Թազագյուղի միջնակարգ
Ոմանց չէին հրավիրել, ոմանց էլ անմրցանակ թողեցին
Հերթական Ազգային երաժշտականում առանձնապես առկայծումներ չեղան Տարվա լավագույն երգչուհին ու երգիչը: Փետրվարի 7-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այս տարի չկային ավանդական կարմիր գորգն ու սպիտակ «լիմուզինները», թեեւ մի քանի թիթիզություն ակնհայտ նկատեցինք: Ողջ արարողության ընթացքում բեմում տեղադրված սյուների գլխավերեւում ծվարել էին «Միմ-ստուդիոյի» դերասանները, որոնք սպիտակ արձանիկների կերպարում էին: Հաջորդ թիթիզությունն այն էր,
ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ «ԲԱԳԱԺՈՎ»
Ասում է Դանիայի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Կոպենհագենի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Սերգեյ Ազիզյանը: Սերգեյ Ազիզյանը (ձախից) եւ Ջոնգ Վիկտորին Յուն: «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 13-ին կայանալիք համերգը կղեկավարի կորեացի դիրիժոր Ջոնգ Վիկտորին Յուն, իսկ որպես մենակատար հանդես կգա դանիաբնակ ջութակահար Սերգեյ Ազիզյանը: Մեր հայրենակից արվեստագետների արտերկրյա հաջողությունը ոգեւորում է մեզ: Ի վերջո, դա այն է,
ՀՐԴԵՀԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 150 ՀՈԳԻ Ավստրալիայում բռնկված հրդեհների պատճառով հրկիզվել, խեղդվել է ծխից եւ ընկած ծառերի տակ զոհվել է առնվազն 150 մարդ: Իշխանությունները հայտարարում են, որ հրդեհների պատճառ են դարձել մարդիկ, եւ սպառնում են դատապարտել նրանց զանգվածային սպանություն հոդվածով, գրում է gazeta. ru-ն: Ինչպես նշում են փրկարարները, մարդկանց մեծ մասը մահացել է
Խաթամին կառաջադրվի Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին մտադիր է առաջադրվել հունիսին կայանալիք նախագահական ընտրություններում: Խաթամին, որին համաշխարհային մամուլը հաճախ անվանում էր «Իրանական Գորբաչով», օրերս, իր բնորոշմամբ՝ «ամենայն լրջությամբ», հայտարարեց թեկնածությունն առաջադրելու որոշման մասին: Ակնկալվում է, որ ընտրություններում նրա հիմնական մրցակիցը կլինի Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: «Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է, որ չափավոր հայացքների տեր քաղաքական
Մեղսակի՞ց են, թե՞ անտեղյակ
Իջեւանի պետական քոլեջի նախկին աշխատակիցը սպասում է ԿԳՆ-ի արձագանքին Նախորդ տարեվերջին հանրապետական թերթերից մեկում տպագրված իմ՝ «Ո՞վ է այս անտերության տերը» հոդվածում փաստարկված այպանումների էր ենթարկվել Իջեւանի պետական քոլեջում տիրող աղաղակող, ինքնահեղինակազրկող իրավիճակը, որը 40 տարվա լավագույն ավանդույթներ ունեցող ուսումնական հաստատությունը կանգնեցրել է փակման վտանգի առջեւ: Այսօր հայոց կրթական համակարգի համար պատասխանատվություն է վերցրել իր
ՄԱՐԶՊԵՏ-ՀՅԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒ՞Մ Է
Ըստ Շիրակի մարզի դաշնակցականների՝ մարզպետ Լիդա Նանյանը շարունակում է դաշնակաթափ անել մարզի պաշտոնները: Գյումրիի թիվ 19 դպրոցում մի շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ է՝ ձախողվում են տնօրենի ընտրությունները՝ քվորում չապահովելու պատճառով, քանի որ նիստին չեն ներկայանում դպրոցի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված մարզպետարանի ներկայացուցիչները: Այդ պատճառով նախկին տնօրեն, ՀՅԴ-ի համակիր Նարինե Մեսրոպյանի կողմնակիցները դա գնահատում են
Ինչի՞ն եք դեմ
Արձագանքելով Շարլ Ազնավուրի տուն-թանգարանը ներկա դժվարին տնտեսական պայմաններում կառուցելու կառավարության որոշումը քննադատողներին՝ տարակուսում է ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը նաեւ տուն-թանգարանի նախագծի հեղինակն է: Ազնավուրի թանգարանը կունենա այս տեսքը: – Պարոն Սարգսյան, ներկայիս ֆինանսական ճգնաժամի պայմաններում Շարլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության՝ պահուստային ֆոնդից 300 միլիոն դրամ հատկացնելու որոշումը ոմանց մոտ առաջացրեց հետեւյալ
«ՀԵՏԱՔՐՔՐՎԵՔ ՁԵՐ ԱՊԱԳԱՅՈՎ, ՔԱՆԻ ՈՐ ԴՈՒՔ ԵՔ ԱՅՆՏԵՂ ԱՊՐԵԼՈՒ»
«Օրինաց ձմեռ» միջոցառման ժամանակ կոչ արեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Արդեն ավանդույթ դարձած ՕԵԿ երիտասարդական միության հերթական «Օրինաց ձմեռ» միջոցառումը մեկնարկեց Ծաղկաձորում, որին մասնակցում էին Երեւանից եւ Հայաստանի մարզերից ժամանած 500 երիտասարդներ: Քաղաքականապես ակտիվ երիտասարդների բովանդակալից հանգստին լրացուցիչ լիցք հաղորդեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ներկայությամբ: Կարեւորելով երիտասարդների մասնակցությունն ու դերակատարումը հասարակական կյանքին, ՕԵԿ առաջնորդը,
Սբ. Սարգսի տոնը՝ Ջավախքում
Ի տարբերություն հայաստանաբնակների՝ ջավախահայերի շրջանում տարիներ շարունակ այս տոնը նշվում է յուրահատուկ ձեւակարգով: Փետրվարի 7-ին Հայ առաքելական եկեղեցին հերթական անգամ նշեց երիտասարդների կողմից սիրված Սբ. Սարգսի տոնը: Փետրվարի 6-ի երեկոյան տեղաբնակներն արդեն սկսեցին Սբ. Սարգսին նվիրված տոնախմբությունը: Նախ՝ Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն, որի ավարտից քիչ հետո հավատացյալ երիտասարդներին՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության
ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ԵԿԵՂԵՑԻ ԵՆ «ՎԵՐԱԴԱՐՁԵԼ»
Ութ տարում 20-ով ավելացել են Ջավախքում գործող հայկական եկեղեցիները Սուրբ Նշան եկեղեցին, ինչպես Վրաստանի հայկական այլ եկեղեցիները, կարգավիճակ չունի, չի գործում, սակայն տեղաբնակ հայերի մշտական հոգածության եւ ուշադրության կենտրոնում է: 2000-2001 թվականներին Ախալքալաքում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հիմնադրումը, իրոք, նշանակալի իրադարձություն էր տեղաբնակների կյանքում: Մինչ այս՝ հոգեւոր կյանք, եկեղեցական ծիսակատարություն արտահայտությունները լոկ երեւակայական հասկացություններ
Վկան «կորցրել» է հիշողությունը
Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության գործի քննությունը շարունակվում է Զինծառայող մեղադրյալները իրենց մեղավոր չեն ճանաչում: Հյուսիսային քրեական դատարանում «Մատաղիսի գործի» քննությունը սկսվեց նշանակվածից 3 ժամ ուշ. ամբաստանյալներն ու նրանց հարազատները ժամերով սպասում են կամ մայրաքաղաքից եկող փաստաբանին, կամ էլ մեղադրողներին: Այս անգամ որպես վկա հրավիրվել էր Մատաղիսի զորամասում ծառայած Արման Թադեւոսյանը, որը, ամբաստանյալներ Արայիկ
«ԵԹԵ ԳԻՇԵՐ Է՝ ԻՆՉՈՒ ԵՔ ՔՆՆՈՒՄ»
Փաստաբանն՝ ընդդեմ քննիչի Փաստաբանը իր իրավունքներն է պաշտպանելու: ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանի հայցը՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ Վահե Դոլմազյանի դեմ։ Ըստ ներկայացված դիմումի՝ հայցվորը 2008 թ. դեկտեմբերի 23-ին փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել Գուգարք
ՀՀԿ-ի Մարիշն արդեն անվստահելի է
«Օդնոկլասնիկի» սրճարանում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ՀՀԿ-ականները որոշեցին Մարինա Մադաթյանին պատժել: Մարինա Մադաթյանին պաշտոնից ազատեցին: Երեկ կեսօրին Հանրապետական կուսակցության Արաբկիրի կառույցում տարածքային խորհրդի նիստ էր հրավիրվել: Թեեւ խորհրդի անդամները հայտնել են, թե իբր պետք է կազմակերպչական հարցեր քննարկեն, սակայն, մեր տեղեկություններով, նիստի հիմնական նպատակը եղել է կառույցի նախագահ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի տեղակալ Մարինա
ԴՊՐՈՑ ՉԵՆ ԳՆՈՒՄ, ՈՐ ԸՆՏԱՆԻՔԸ ՊԱՀԵՆ
Հովհաննիսյանների երեխաներն իրենց մանկությունից բան չեն հասկանում, քանի որ ստիպված են խաղերի ու դասերի հաշվին աշխատել: Սոված չմնալու համար Հովհաննիսյանների անչափահաս երեխաներն են աշխատում: «Երեխեքս, որպեսզի սովից չկոտորվեն, ստիպված դպրոցից դուրս են եկել, որ աշխատեն, մի երկու կոպեկ առնեն: Տղես ասում է՝ պապա, մենք ուրիշներից ինչո՞վ ենք պակաս, որ վատ ապրենք: Մեծ
«Ոչ մի կոպեկ չեք ստանա»
Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Լոռու մարզի համայնքապետերին զգուշացրել է, որ մինչեւ սեփական եկամուտների հավաքագրումը չբարելավեն, պետբյուջեից գումար չեն ստանա: Ըստ փոխվարչապետի, համայնքները վատ են աշխատում: Լոռու մարզի գրեթե բոլոր համայնքներն էլ նախորդ տարի, 2007-ի համեմատությամբ, բավականին նվազեցրել են սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը: 60 եւ ավելի տոկոսով եկամուտները հավաքագրել է ընդամենը 36 համայնք: Այս
ԳՅՈՒՂԱՑԻՆ ԿՄՆԱ ԱՌԱՆՑ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ
Այս տարի գյուղացիները ստիպված են պարարտանյութը գնել նախորդ տարվանից կրկնակի թանկ գնով Այս տարի պետությունը գյուղացիական տնտեսություններին պարարտանյութի ձեռքբերման համար սուբսիդիա չի հատկացնելու: Նախորդ տարիներին կառավարությունը պայմանագիր էր կնքում պարարտանյութի ներկրմամբ զբաղվող որեւէ ընկերության հետ եւ վճարում էր պարարտանյութի արժեքի որոշ մասը, մյուս մասն էլ վճարում էր գյուղացին: Սա բավականին թեթեւացնում էր գյուղացիների հոգսը, քանի
Պաշտպանը պարտավորություն չունի փաստեր տրամադրելու
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը գլխավոր դատախազին հիշեցրել է օրենքի դրույթները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հունվարի 15-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գրությամբ տեղեկացրել էր, թե քաղաքացիներն իրեն հասցեագրված բազմաթիվ դիմում-բողոքներով հայտնել են, որ «անձը ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց, ձերբակալվելուց, իսկ այնուհետեւ կալանավորվելուց հետո՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի ժամանակով է պահվել ոստիկանության բաժնի ձերբակալվածների
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ
Մյունխենում հայտարարել է Սերժ Սարգսյանը, իսկ Գորան Լենմարկերը Երեւանում հայտարարել է, որ հիմա է լուծումներ գտնելու ժամանակը: «Մենք պետք է կարողանանք սովորել անցյալի դասերը, որպեսզի կանխվեն տարածաշրջանի շարունակվող ռազմականացումն ու բաժանարարների խորացումը: Պետք է կարողանանք, քանզի Հարավային Կովկասի համար մշտապես կիրառվել են պիտակներ ու կարծրատիպեր, որոնք արմատախիլ անելու ժամանակն է՝ հանուն մեր երկրների կայուն եւ
ԲՈՒԺՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ՞
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում երեկ հրապարակվել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանից փետրվարի 6-ին ստացված պատասխանը՝ Արմեն Հարությունյանի հունվարի 27-ի գրությանը: Պատասխանում մասնավորապես ասված է. «Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Սասուն Միքայելյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով 2009 թ. հունվարի 26-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ է գործուղվել արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի թերապեւտիկ բաժանմունքի գլխավոր մասնագետ,
Կողմնակից է լարվածության թուլացմանը
ՀՀԿ-ին բավարարում են վարչապետը, նախագահը եւ խորհրդարանը, Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք չի սպասում: Երեկ այսպիսի բաներ է ասել ԱԺ հանրապետական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը երեկ եւս փայլեց իր տեսակետների յուրօրինակությամբ: «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում պարոն Զոհրաբյանը բավականին բաներ ասաց, որոնց մի մասին արժե անդրադառնալ: Մասնավորապես, նա նկատեց. «Այդ հոդվածներով
«ԿԵՂԾԱՎՈՐՆԵՐ»
Այսպես է անվանում քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի կինը՝ Աննա Մալխասյանը, բոլոր այն պատգամավորներին եւ մտավորականներին, ովքեր սպասում են «7-ի» դատավճռին: – Ի՞նչ տպավորություն եք ստանում այն ամենից, ինչ տեղի է ունենում «7-ի գործով» եւ գործի շուրջ: – Տպավորությունս այն է, որ դատարանը շահագրգիռ է, որպեսզի ձգձգվի դատական պրոցեսը, քանի որ իրենք լավ հասկանում են, որ ամեն
«ՁԵՐ ՏԿԼՈՐ ՀԵՏՈՒՅՔՆԵՐՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՆ ՉԵՔ»
ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողի օրերս ասածն առիթ դարձավ, որ ժամանակին Եվրոպայի խորհրդին անդամակցելուն դեմ արտահայտված գործիչը հիշի իր՝ վերնագրում մեջբերված փաստարկը: Արդեն հաղորդել ենք, որ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Անդրես Հերկելը 1stNews կայքէջի հարցին, թե ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում Ադրբեջանի նկատմամբ եւ չի տեսնում Հայաստանում առկա բազմաթիվ քաղբանտարկյալներին՝ պատասխանել է. «Արեւմուտքը Ադրբեջանին դիտարկում
ԴԻՄԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
Ժողովրդական կուսակցության գրասենյակի երեկ տարածած հաղորդագրության համաձայն, կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ թույլտվություն ստանալու փետրվարի 28-ին, ժամը 17-19-ն ընկած ժամանակահատվածում, քաղաքապետարանին հարող տարածքում անցկացնել մոմավառություն՝ ի հիշատակ մարտի 1-ի զոհերի:
ԴԱՍՏԻԱՐԱԿԻՑ՝ ՏՆՕՐԵՆ
Վերջերս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, առանց հիմնավոր պատճառաբանության, պաշտոնից ազատել էր Նորավանի մանկապարտեզի վարիչին՝ Ռուզաննա Ներսիսյանին: Նա ավագանու նախկին անդամ, Գյումրիի թիվ 17 դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանի կինն է: Քաղաքապետի այս քայլը տիկինը որակել էր որպես քաղաքական հաշվահարդար, նկատի ունենալով այն փաստը, որ իր ամուսինը ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի պաշտոնի համար «հանդգնել» էր առաջադրել նաեւ իր


















































