Օրվա լրահոսը
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵՆՔ Զահրատի հիշատակին Ապրում էր բանաստեղծը: Պարզ ու հստակ: Առանց ծեքծեքումների ու երկիմաստության՝ բառերը գալիս ու շարվում էին տողին, տողերը գալիս ու շարվում էին թղթին: Պարզ ու հստակ: Ապրում էր բանաստեղծությունը: Մարդիկ կարդում էին ու փակում գիրքը: Պարզ ու հստակ: Համարյա սովորական, համարյա սովորությամբ: Կարդում էին ու փակում գիրքը: Իսկ բանաստեղծությունը շարունակում էր
Խուզարկում են արվեստագետի բնակարանը
Արգելում են ստեղծագործել Վաղամեռիկ վաստակավոր նկարիչ Տիգրան Թոքմաջյանը (մահացել է 2004թ.) տարիներ առաջ Կոմիտասի 19 շենքի թիվ 40 բնակարանը գնել է եւ օգտագործել իբրեւ արվեստանոց: Արվեստանոց-բնակարանի սեփականատերն է նրա դուստրը՝ Նկարիչների միության անդամ Արփինե Թոքմաջյանը: Վերջինս զբաղվում է հասարակական գործունեությամբ, կազմակերպում բիենալեներ, շարունակ լինում ստեղծագործական հավաքների: «Առավոտի» հետ զրույցում Արփինե Թոքմաջյանը պատմեց, որ 1999թ. սկսած,
ՀԱՐԿԱՅԻՆԻ ՊԵՏԻՑ՝ ՄԱՐԶՊԵՏ
Հանրապետականները Շիրակում կին մարզպետ նշանակեցին Այսուհետ կոնֆլիկտային ու կրիմինալ մարզը կղեկավարի մարզի հարկային տեսչության նախկին պետ Լիդա Նանյանը, որն, ի դեպ, առաջին կին մարզպետն է մեր հանրապետության պատմության մեջ, եւ որը, ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, վաղուց էր աշխատում այս պաշտոնի համար: Բանն այն է, որ վերոհիշյալ տիկինը արդեն իսկ կենսաթոշակային տարիքում է, որքան էլ նրա
Ուզողները շատ են, բայց ամուսնանալ չի ուզում
«ՎիվաՍելլի» ծնողներն առայժմ դեմ են նրան ամուսնացնելուն «Մեր ընկերությունը նման է մի սիրուն աղջկա, որը 18 տարեկան է: Նրա շուրջը տարբեր փեսաներ են պտտվում, զանգահարում են, ուզում են հանդիպել, ծանոթանալ, սիրտը գրավել, սակայն այս աղջիկը չի ուզում ամուսնանալ եւ փեսացուներին ասում է՝ ես իմ կյանքը առջեւս ունեմ, ուզում եմ ապրել, մի քիչ ժամանակ տվեք, շատ
ԳԱԶԻ ՎԹԱՐՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Պատճառն այն է, որ սպառողները հաճախ են խախտում գազի օգտագործման կանոնները, իսկ գազի տեսուչներն էլ «ալարում» են դրանք հայտնաբերել: «Ձեր տանը գազի հոտ շուտ-շո՞ւտ եք առնում»,- գազի սպառողների դռները թակելով՝ այսպիսի հարցում են անում գազի տեսուչները, հավաստիանալու՝ սպառողի գազօգտագործումն անվտա՞նգ է, թե՞ ոչ: Եթե Աստված չանի, որեւէ բնակիչ թույլ հոտառություն ունենա եւ գազի հոտը չզգա՝
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼ
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, այն կարծիքին է, որ այսօր ժողովուրդը ցանկություն ունի փոփոխության, եւ այդ փոփոխությունը պետք է կատարել նախագահական ընտրություններով. «Ես իմ կողմից փորձելու եմ իրականացնել. պատասխանատվություն վերցնել: Բայց խնդիրը մեկ անձով չի լուծվում, այլ հասարակության համախմբմամբ»: Ընդդիմության միասնական թեկնածուի հարցը, ըստ Վազգեն Մանուկյանի, ավելի հեշտ կլուծվի, որովհետեւ «2007
Դաշնակցությունը նախագահի 10 թեկնածու ունի
Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը – Խորհրդարանական ընտրություններից առաջ Դաշնակցությունը հայտարարեց, որ այլընտրանք է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, այդպես լինո՞ւմ է: – Այո, մենք իսկապես այլընտրանք ենք, մենք այլընտրանք ենք նախ մեր պահվածքով, վարքուբարքով, մեր մտածողության ձեւով, մեր ծրագրերով, մեր քաղաքական ուղղությամբ, այս ամեն ինչի մեջ հստակությամբ, որ ունենք: Մենք արտառոց
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՐՑԸ ՕՐԱԽՆԴԻՐ Է
Վարդան Ղուկասյանին ուզում են դրդել ինքնահրաժարականի Միայն վերջին երեք օրերի ընթացքում Գյումրիից ստացվող լրահոսը չի դադարում, եւ տպավորություն կա, թե մեր երկրում բոլոր կարեւոր իրադարձություններն այս օրերին կատարվում են հե՛նց Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում: Հիշեցնենք դրանք, որովհետեւ վերջիններս ուղղակի կապ ունեն այդ քաղաքին առնչվող այն իրադարձությունների հետ, որոնք ներկայացնելու ենք քիչ հետո: Այսպես, ըստ մամուլում
2008-ԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Սրա հավանականության մասին հեռուստաընկերությունների ղեկավարներին ոչ պաշտոնապես հայտնել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը: 2009-ին լրանում է Հայաստանում գործող հեռուստաընկերություններից շատերին տրված արտոնագրի ժամկետը, եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ 2008-ի կեսերից պիտի հայտարարվեն մրցույթներ: Հիշեցնենք, որ «Ա1+»-ը զբաղեցրած 37 կապուղին «Շարմ» ընկերությանը մրցույթով հանձնեցին 2002-ի ապրիլին, եւ ըստ այդմ՝ 2008-ի
ՓԱՓՈԻԿ ԲԱ՞ՐՁ ԵՆ ԴՆՈՒՄ
Երեւանի Հակոբյան թիվ 9 եւ 11 շենքերի խաղահրապարակում խաղացող երեխաները (լուսանկարում) իրենց ծնողների հետ բողոքում են խաղահրապարակը քանդելու եւ «ազատված» տեղում շենք կառուցելու ծրագրի դեմ: Սակայն Արաբկիրի թաղապետարանից հավաստիացնում են, որ խաղահրապարակը չի տուժի: Կարդացեք
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեր սեքսուալ ակտիվությունը բարձր է: Բայց խարդավանքների գնալուց առաջ մտածեք հետեւանքների մասին: ՑՈՒԼ 21.04-21.05: Նպաստավոր օր է կարեւոր հարցերում գործնական քննարկումներ կազմակերպելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր առջեւ այսօր կարող են նոր հեռանկարներ բացվել, որոնք անտեսել խորհուրդ չի տրվում: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Աստղերը նախազգուշացնում են, որ հարկավոր է ձեռնպահ մնալ ֆինանսական մութ գործարքներից: ԱՌՅՈՒԾ
«ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՎԵԼԻ ԿԱՏԱՂԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՄ ՏԱՆԵԼՈՒ»
Երեկ «Առավոտին» հեռախոսով տված հարցազրույցում վստահեցրեց բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Վախթանգ Դարչինյանն արդեն որոշել է բարձրանալ մեկ աստիճան բարձր քաշային կարգ (մինչեւ 52,163 կգ, 115 ֆունտ) եւ այնտեղ ոչ միայն ռեւանշ մրցամարտ անցկացնել ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ ու հաղթել նրան, այլեւ չեմպիոնական նոր տիտղոսներ նվաճել: Երեկ «Առավոտը» հեռախոսով
«Սահմանադրական» կոնֆերանս
Երեկվա միջոցառման բանախոսները փաստեցին, որ նոր Սահմանադրությունը «բացեր» ունի Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «ՀՀ Սահմանադրություն. Տեսություն եւ քաղաքական իրականություն» խորագրով կոնֆերանս էր հրավիրվել: Կազմակերպիչներն էին Միացյալ ազատական ազգային կուսակցությունն (ՄԻԱԿ) ու Բրիտանական շրջանավարտների ասոցիացիան: Կոնֆերանսին մասնակցում էին ՄԻԱԿ գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը, ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ուսանողներ,
ԱՆԱՀԻՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՆԵԴԴԱ ԿԵՐԳԻ
Երգչուհին կներկայանա նոր «իմիջով» «Ա. Խաչատրյան» համերգասրահում 2007 թ. հուլիսի 17-ին եւ 19-ին կկայանա Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի բեմականացումը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հովեր», «Սպեղանի» երգչախմբերի, «Միմ ստուդիոյի» եւ մեներգիչների մասնակցությամբ: Օպերայի բեմադրիչն է Սուքիաս Թորոսյանը, դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը: «Պայացներում» Նեդդայի դերերգով հանդես է գալու ճանաչված երգչուհի Անահիտ Մխիթարյանը: Ըստ լիբրետոյի, Նեդդան դրամատիկ կերպար է, բայց,
55 «ոսկի»՝ շրջանավարտներին
Երեկ մայր բուհի դահլիճում լավագույն շրջանավարտները մեդալներ ստացան Երեւանի պետական համալսարանի դահլիճում երեկ Հայաստանի 55 շրջանավարտ պարգեւատրվեց ոսկե մեդալներով: Նրանք ընտրվել են ներկայացված 128 աշակերտից: Արդեն 4 տարի է՝ մեդալակիրները արտոնություններ չունեն: Անցյալ տարի 127 հավակնորդից մեդալի արժանացավ 93-ը: Եթե այս ցուցանիշները համեմատենք 2001-2002 եւ 2002-2003 ուստարիների արդյունքների հետ, երբ մեդալակիրը կարող էր 1 քննությամբ
ՍԵՖԻԼՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ
Մալխասյանը կտա ապացույցները հետազոտելուց հետո, Արոյանն ընդունեց զենքի մասով մեղադրանքը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, Մնաց Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի դեմ քրեական գործի դատաքննությունը: Դատական նիստերի դահլիճը փոխվել էր, զգալիորեն «համեստացել էր» չափերի առումով, եւ մարդիկ հարցնում էին. «Հինգ
Երեխաները խաղալու են խանութում
Քաղաքապետը որոշել է հերթական խաղահրապարակը «զոհել»՝ հանուն հերթական օբյեկտի Հակոբյան թիվ 9 եւ 11 շենքերի բնակիչները երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Արաբկիրի ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ փորձում են քանդել շենքի բակում գտնվող խաղահրապարակը: Նրանց խոսքերով՝ «Սա մեր տարածքի միակ խաղահրապարակն է: Անգամ հարակից Քեռու փողոցի, Գյուլբենկյանի, Գ. Էմինի եւ Բլուր թաղամասի երեխաներն են գալիս
ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԳԼՈՒԽ ՋԱՐԴԵԼ
Ավտոկայանին հարակից Նորագյուղ թաղամասի բնակիչներից շատերը պատրաստ են պատերազմել քաղաքապետարանի ուղարկած բուլդոզերների դեմ: Կոզեռնի, Բուզանդի եւ Կոնդ թաղամասերի ցուցարարներին հնարավոր է շուտով միանան նաեւ Նորագյուղի բնակիչները: Այս թաղամասը եւս քաղաքապետարանը մտադիր է հայտարարել իրացման գոտի եւ այդ տարածքում կառուցել միջազգային մշակութային բիզնես-կենտրոն: Այդ ծրագիրը թեեւ դեռ նախագծային փուլում է, բայց նորագյուղցիներն արդեն ահը սրտներում
ԹԻՎ 15-ՈՒՄ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
Օգոստոսի 26-ին թիվ 15 ընտրատարածքում տեղի կունենա պատգամավորի ընտրություն: Մենք արդեն գրել ենք այն մասին, որ այս ընտրատարածքը հատկապես բարդ է, քանի որ այս ընտրատարածքի մեջ մտնող բնակավայրերը բավականին փռված եւ տարածված են, եւ ոչ թե մեկ մարզպետ է զբաղվելու ընտրական հոգսերով, այլ միանգամից մի քանիսը: Երեկ մեզ ահազանգեց վերոհիշյալ ընտրատարածքում գտնվող գյուղերից մեկի գյուղապետը
ՀՀԿ արտահերթ համագումարը չի կայանա
Այդ մասին որոշում կայացվեց երեկ ուշ երեկոյան գումարված ՀՀԿ խորհրդի նիստում Հուլիսի 14-ին պիտի կայանար ՀՀԿ արտահերթ համագումարը, սակայն երեկ ՀՀԿ խորհուրդը որոշում կայացրեց, որ այն խնդիրները, որոնք պիտի քննարկվեին այդ համագումարում՝ կլուծվեն հոկտեմբերին կայանալիք հերթական համագումարում: Որոշման պատճառների մասին «Առավոտին» պարզաբանումներ ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը. «Սկզբից մի քանի տարբերակ կար՝ ասենք,
ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ, ԿԴԱՏԱՊԱՐՏԵՆ
Երեկ ՎՈՒԱՄ-ը դատապարտել է հուլիսի 19-ին ԼՂ-ում կայանալիք նախագահական ընտրությունների անցկացումը Հուլիսի 11-ին ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախարարների կոմիտեն հայտարարել է, թե ԼՂՀ-ում անցկացվելիք նախագահական ընտրությունները պետք է «ապօրինի» համարվեն եւ չեն կարող որեւէ օրինական ուժ ունենալ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂ-ում ե՛ւ այս, ե՛ւ այլ ընտրությունների անցկացման առիթով պարբերաբար ափսոսանք են հայտնում նաեւ
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԿՈՂՄ Է ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Առավոտի» հետ հարցազրույցում ասաց, որ իր կողմից հնարավոր ամեն ինչ կանի՝ ընդդիմադիր բեւեռի ձեւավորման համար: – Հիմա շատ է խոսվում նախագահական ընտրություններին միասնական կամ առանցքային թեկնածուով գնալու մասին, դուք ի՞նչ եք մտածում այս թեմայի շուրջ: – Պետք է նկատի ունենալ հասարակական պահանջը: 2003-ին ես առաջադրվեցի, քանի որ կար այդպիսի պահանջ, հիմա
ԱՐԴԵՆ ՈՐՈՇՎԱ՞Ծ Է
Ըստ Հայաստանի հանրային ռադիոյի մեր գործընկերների, «Ազատություն» ռ/կ-ն արդեն օգոստոս ամսից Հանրային ռադիոյով չի վերահեռարձակվելու: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանից: Վերջինս ի պատասխան ասաց, թե այս հարցում ոչինչ դեռ որոշված չէ: Իսկ արդյոք նման մտադրություն, այնուամենայնիվ, կա՞: «Եթե այսպես շարունակվի…»,- եղավ պարոն Ամիրյանի պատասխանը: Այսինքն, ինքը՝ որպես Հանրային ռադիոյի
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր դուք պարզապես ապահովագրված եք դժբախտ դեպքերից: ՑՈՒԼ 21.04-21.05: Հանգիստ ու ներդաշնակ օր է, երբ կարելի է հաշտվել բոլորի հետ, ումից ժամանակին վիրավորվել եք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Մտավոր աշխատանքի տեր մարդկանց համար նվաճումների օր է: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր դուք ակտիվ եք, սակայն քայլ կատարելիս խուսափեք ավելորդ ինքնավստահությունից: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջողությունն ամեն տեղ ձեր ուղեկիցը
ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՌԵՎԱՆՇ ՄՐՑԱՄԱՐՏ Է ՈՒԶՈՒՄ
Իսկ ֆիլիպինցի Նոնիտո Դոներն ըմբոշխնում է իր սենսացիոն հաջողությունը Վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանի կրած անակնկալ պարտությունը մնում է հայաստանցի մարզասերների քննարկման գլխավոր թեման: Բայց եղածն արդեն եղել է: Հիմա, ինչպես եւ սպասվում էր, բռնցքամարտիկները մենամարտից հետո զանգվածային լրատվամիջոցներով հայտարարություններ են անում կատարվածի եւ հետագա ծրագրերի մասին: Նոնիտո Դոները, որը մի գիշերվա մեջ մտավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի
Էքնոսը չի հեռանում ակունքներից
Բանաստեղծ, դերասան, երգիչ Ալեքսանդր Էքնոսյանի ողջ ստեղծագործությունը ասվածի արտահայտությունն է: Վերջերս հրատարակվեց ծնունդով Ախալցխայի Սուփլիս (Սուրբ լույս) գյուղից Ալեքսանդր Էքնոսյանի՝ Էքնոսի բանաստեղծությունների առաջին՝ «Ծիրանի» ժողովածուն: «Առավոտը» հյուրընկալել էր արվեստագետին: Տեղեկացնենք, որ ժամանակին Ա. Էքնոսյանը զուգահեռաբար աշխատել է Ազգային օպերային թատրոնի երգչախմբում եւ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում, այնուհետեւ գալով Հայրիկ եւ Մարո Մուրադյանների «լսարան», որպես
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ
Մեկ շաբաթից էլ կկայանան Մատենադարանի տնօրենի ընտրությունները Երեկ Մատենադարանում ընտրություններ էին: 27 «կողմ», 5 «դեմ», 1 «անվավեր» արդյունքով՝ Մատենադարանի խորհրդի նախագահ ընտրվեց միակ թեկնածու, նախկին տնօրեն Սեն Արեւշատյանը: ԿԳ նախարարը դեռ նրա հրաժեշտի օրը՝ մայիսի 25-ին հայտարարել էր. «Ես, որպես նախարար, կցանկանայի այդ բարձր եւ հեղինակավոր պաշտոնում տեսնել մեր լավագույն հայագետին՝ Սեն Սուրենիչին» («Առավոտ», 26.05.2007,
Դիտորդ մարմինը բողոքներ չի ստացել
Ըստ կառույցի անդամ Բորիս Նավասարդյանի, դա չի նշանակում, որ բոլորը գոհ են լրատվամիջոցներից: Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախաձեռնությամբ՝ մի շարք լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարների այս տարվա մարտի 10-ի հավաքում ընդունվել էր լրագրողական Վարքականոն եւ ընտրվել 7 անդամից բաղկացած Դիտորդ մարմին: Վերջինիս առաքելությունը Վարքականոնի խախտումներին առնչվող դիմում-բողոքների քննարկումն ու համապատասխան եզրակացությունների կայացումն էր լինելու: Նախաձեռնությանը
ԴԱՏԱՎՈՐԸ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ Է ԱԶԱՏԵԼ ԴԱՀԼԻՃԸ
Հանրահավաք դատական նիստերի դահլիճում Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Մնաց Մարտիրոսյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու եւ ապօրինի զենք պահելու համար: Դատական նիստի մասնակիցներին միացել էին
Հիվանդ անասունների կաթը մթերո՞ւմ են
Սյունիքի մարզի բնակիչները հավաստիացնում են, որ իրենց հաջողվում է վաճառել անգամ հիվանդ անասունի կաթը: 2-3 ամիս է՝ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների դաբաղ հիվանդության ուժեղ բռնկում կա: Սյունիքի մարզի մի շարք գյուղերում մինչ օրս էլ անասունները մեկը մյուսի հետեւից վարակվում են դաբաղով: Մասնավորապես Սիսիանի շրջանի գյուղերում այս օրերին էլ դաբաղով վարակված հազարավոր անասուններ կան: Այս խնդրին


















































