Օրվա լրահոսը

Փետրվարի 3

  ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ շատ կուրախացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր զբաղվեք երեխաների դաստիարակությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր առողջությանը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր այցելեք հարազատներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեր աշխատանքը բարձր կգնահատվի ղեկավարության կողմից: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Խնջույքի մասնակցելիս մի չարաշահեք ալկոհոլի օգտագործումը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր ռոմանտիկ երեկո կանցկացնեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Հնարավոր է աշխատանքում խնդիրներ առաջանան, սակայն

ԿՆՈՋ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՐՏՎԱԾՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աշխարհն ի սկզբանե բաժանված է եղել երկու մասի՝ տղամարդկանց եւ կանանց, եւ միայն քրոմոսոմային համակարգը չէ, որ կանխորոշում է առնականության եւ կանացիության չափանիշները: Կինը տղամարդուց տարբերվում է նաեւ իր հոգեբանությամբ, նյարդային համակարգով, զգացմունքներով եւ, վերջապես, իր դերակատարությամբ, որը դրսեւորվում է ընտանիքում եւ հասարակության մեջ: Գրեթե բոլոր ժողովուրդների ավանդական պատկերացումներով կանայք հնազանդ են, կախյալ, հուզական, հարմարվող

Մինչամուսնական կապերի հետեւանքները

Երեւույթի վերաբերյալ մեր քաղաքացիների տեսակետները խիստ հակասական են Աշխարհում ընդունված եւ մեծ տարածում գտած մինչամուսնական կապերը ոմանց երջանկության, ոմանց էլ դժբախտության պատճառն են դառնում: Տարիներ առաջ գուցե այս երեւույթը խորթ թվար հայերիս համար, որովհետեւ այն ժամանակ Սովետական Հայաստանում ընդհանրապես «սեքս» չկար, ուր մնաց՝ մինչամուսնական, բայց այսօր այն ներխուժել է նաեւ Հայաստան, համենայն դեպս, այդ մասին

ԲՋՋԱՅԻՆԻ ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ձեռքի հեռախոսն այսօր անհրաժեշտություն է, բայց նաեւ՝ վնասակար է առողջության համար Տարիներ առաջ «ձեռքի հեռախոս» արտահայտությունը ծիծաղ կարող էր առաջացնել, քանի որ քչերի մտքով կանցներ, որ շատ շուտով նման հեռախոսները լինելու են մարդու «անբաժան ընկերը»: Մոտավոր հաշվարկներով, այսօր բջջային հեռախոսների թիվն աշխարհում անցնում է 4 միլիարդից: Բջջայինները գրեթե նույն տարածումն են գտել, ինչ հեռուստացույցն ու

Ուիլյամսն ու Նադալը՝ «AUSTRALIAN OPEN»-ի հաղթողներ Մելբուռնում ավարտվեց թենիսի «Մեծ Սաղավարտի» չորս մրցաշարերից առաջինը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը: Կանանց մենախաղերի եզրափակիչում հանդիպեցին ռուսաստանցի Դինարա Սաֆինան եւ Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ): Նրանց միջեւ համառ պայքար այդպես էլ չստացվեց, չնայած Սաֆինան հայտարարել էր, թե կանի ամեն բան պատվավոր մրցանակին տիրելու համար: Ամերիկուհին, չհանդիպելով լուրջ դիմադրության, 6/0, 6/3 հաշվով համոզիչ

ԱՌԱՋ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ

Անցած տարվա վերջին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովում մարզաձեւի ղեկը վստահվեց գործարար Արման Մուրադյանին Միեւնույն ժամանակ՝ որոշվեց մինչեւ հաջորդ համաժողովը նրան հանրապետությունում բռնցքամարտի ընդհանուր վիճակին եւ մինչ այդ կատարված աշխատանքներին ավելի մանրամասն ծանոթանալու եւ հետագա անելիքների ավելի հստակ ծրագրեր մշակելու նպատակով ժամանակ հատկացնել: Շաբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ֆեդերացիայի չորրորդ համաժողովում, որին ներկա

ԱՎՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ

Կամ զբոսաշրջային ցուցահանդեսի տպավորություններով Ցուցահանդես՝ «պլյուս» հայկական աշխուժություն Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 25-27-ը Վիեննայում կայացավ actb-2009 (Austrian and central European travel business)՝ Ավստրիայի եւ Կենտրոնական Եվրոպայի զբոսաշրջային ոլորտի ամենամյա ցուցահանդեսը, որն այդ երկրների զբոսաշրջային կազմակերպությունների եւ Ավստրիայի զբոսաշրջային ներկայացուցչության համատեղ նախագիծն էր: Շքեղ միջոցառմանը, որն ուղեկցվում էր բացառիկ ցուցադրություններով, համերգային ծրագրերով, մասնակցում էին Սլովենիան,

ԳԱԼԱՈՒՐԻՆ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ՇՓՎԵԼ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ Եկող շաբաթ Վրաստանի խորհրդարանը պետք է հաստատի նոր վարչապետի պաշտոնում 33-ամյա Նիկոլոզ Գիլաուրիին: Ինչպես նշում է «Վրեմյա նովոստեյ» թերթը, նա կլինի 5-րդ վարչապետը 2003 թվականի «Վարդերի» հեղափոխությունից հետո: Զուրաբ Ժվանիան մահացավ 2005-ին ողբերգական եւ մինչեւ վերջ չպարզված հանգամանքներում: Զուրաբ Նողիդելին հրաժարական տվեց 2007-ի նոյեմբերին՝ ընդդիմության ցույցերը դաժանորեն ճնշելուց հետ,

Ցեղասպանությունը չենք մոռանա «ՀՀ դիրքորոշումը հստակ է եւ միանշանակ. մենք պետք է հասնենք ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը»,- հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Ցյուրիխի «Հայաթ» հյուրանոցի սրահում շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մենք այլ խնդիր մեր առջեւ չենք դնում,- վստահեցրել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հունվարի 28-ին

Դրամահավաքությո՞ւն, թե՞…

Որոշ ծնողներ նախընտրում են իրենց երեխաները դպրոցում սառչեն, քան իրենք օգնեն դպրոցին Օրերս «Առավոտին» բողոքով դիմել էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 162 դպրոցի մի քանի ծնողներ: Համաձայն նրանց՝ դպրոցը ջեռուցելու նպատակով տնօրինությունը որոշել է աշակերտներից գումար հավաքել: Դասղեկները դասարաններում հայտարարել են, որ ամեն երեխա պիտի 1000 դրամ փոխանցի դպրոցի հաշվեհամարին: Նշենք, որ դպրոցում ջեռուցումը կազմակերպելու համար

ԱՂԱՆԴԸ ԽԱՆԳԱՐՈՒ՞Մ Է ԴԱՍԻՆ

Աղանդավոր ընտանիքների զավակների հետ հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերին որոշ խնդիրներ են առաջանում: «Մեր դասարանի տղաներից մեկը, որը Եհովայի վկա է, ինձ սիրո խոստովանություն անելիս այսպես է դիմում. «Դու նման ես Աստվածուհու, դու իմ Աստվածուհին ես»,- թիվ 131 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհիներից Անին (անունը փոփոխված է) «Առավոտին» պատմեց իր ոչ սովորական դասընկերոջ մասին: Զրույցի ընթացքում

ԽԱՉՎԱԾԻՆ ՄԱՀ ՉԿԱ

Հատված անտիպ գրքից 9 ապրիլի 1988թ., Ստեփանակերտ Ղարաբաղյան իմ օրագրային գրառումները սկսվում են դեռ 1988 թվականի ապրիլի 9-ից, երբ եզդի բանաստեղծ Ալիխան Մամեի հետ, փետրվարյան միտինգներից հետո, մեկնեցինք Ստեփանակերտ: Ալիխանը հստակ նպատակ ուներ՝ Հայաստանի քուրդ մտավորականության ուղերձը հասցնել Լաչինի քրդերին՝ առ այն, որ Հայաստանում ծաղկում ու բարգավաճում է քուրդ-եզդիական համայնքը: Ունեն ազգային դպրոցներ, բուհում գործում

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ ՉԿԱՆ

Վրաստանի Մառնեուլի շրջանի 75 գյուղերից 9-ը բացառապես հայկական են՝ Ախկյորփին, Չանախչին, Գյուլուբաղը, Խոխմելը, Դամիան, Բրդաձորը, Կարմիրգյուղը, Շահումյանը, Ղուդրին, իսկ Սիոն, Ծոփ եւ Խոժոռնի գյուղերում հայերի հետ միասին ապրում են նաեւ այլազգիներ: Բայց բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են: Սակայն այստեղ չի գործում ոչ մի հայկական դպրոց: Մի քանի տարի առաջ փակվեցին տեղի գործող հայկական դպրոցները՝ փոխարենը

Նվեր՝ տոներից հետո

Այս տարի Վրաստանի ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլու կողմից երկրի հանրակրթական դպրոցների բոլոր մանկավարժները ստացան ամանորյա նվերներ՝ նոթատետր, գրիչներ, ինչպես նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ստորագրությամբ շնորհակալական բացիկ եւ ներքին գործերի նախարարի շնորհավորական նամակը: Նվերը տեղ է հասել տոներից հետո՝ հունվարի երրորդ տասնօրյակում: Վրաստանի ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլին նույնպես՝ մանկավարժներին հասցեագրված ուղերձ-նամակում շնորհավորում է

ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

Վրացական իշխանությունները շարունակում են հետապնդել ջավախահայ գործող ուղեղներին Օրեր առաջ՝ հունվարի 21-ին, Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները կալանավորել են «Շարլ Ազնավուր» բարեգործական ընկերության եւ Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիշա (Գրիգոր) Մինասյանին: «Առավոտի» ունեցած տեղեկությունների համաձայն, ձերբակալվածները կասկածվում են Վրաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ լրտեսության, հանցագործության նախապատրաստման եւ զինված խմբակցության ղեկավարման մեջ: Դեպքի վերաբերյալ արդեն իրենց

Ձեւական աճուրդով Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի վարույթ է ուղարկվել օրեր առաջ Դեբեդ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Լոռու մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ: Լոռու մարզի Դեբեդ համայնքի ղեկավար Գ. Նազլուխանյանը համայնքի ավագանու անդամ Լ. Անտոնյանին շուկայականից էժան գույքի օտարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով,

Բողոք՝ ԱԱԾ-ի, համայն աշխարհի դեմ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի վարույթում է գտնվում «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի բողոքը: Բողոքն ուղղված է ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության եւ ՀՀ նախագահի դեմ: Ըստ բողոքաբերի, Հայաստանի պատմական տարածքները, որոնք բռնակցվել են Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, ներկայացվում են որպես նշված պետությունների տարածքներ: Միջազգային ատյաններում ՀՀ նախկին եւ ներկա նախագահները, ըստ

Երբ պաշտոնյան գործից անտեղյակ է…

Դեռեւս 16.10.2008 թվականին, Արագածոտնի մարզի Բյուրականի համայնքապետ Հրաչիկ Ավագյանը, «Առավոտի» հարցմանն ի պատասխան, գրավոր պատասխանել էր, որ համայնքի ավագանու հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կայացրած բոլոր որոշումները մեզ կտրամադրի համայնքապետի ընտրություններից հետո (ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին): Քանի որ օրենքով 30 օրից ավելի պաշտոնյան իրավունք չունի հարցմանը չպատասխանել եւ չտրամադրել հրապարակման ենթակա որոշումները, դիմեցինք

ՓԱՍՏԱԲԱՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ԽՈՍՏՈՎԱՆԱՀՈՐ ԴԵՄՔՈՎ «ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ»

Հայրենի պատգամավորները, եթե խելք ունենային՝ օլիգարխների ու օլիգարխիկների (որոնց թվում իրենցից շատերն են) տակ մեծաքանակ տրոտիլով «ական» կդնեի՞ն: Բայց դրեցին. ամառային հանգստի մեկնելուց առաջ փոփոխություններ, լրացումներ կատարելով «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում, փաստաբաններին էլ դարձրին «գործակալներ», ովքեր 21 այլ հաշվետու անձանց (բանկերի, գրավատների, վարկային կազմակերպությունների, նոտարիատների, նաեւ խաղատների) պես կասկածելի

Մանկապարտեզների տնօրեններից ազատվում է

Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը աշխատանքից ազատում է այն պաշտոնյաներին, որոնք ընտրությունների ժամանակ իր թիկունքին չեն կանգնել: Հունվարի 21-ին Կապանի թիվ 1, 4, 8, 13 մսուր-մանկապարտեզների տնօրենները հրավիրվել են Կապանի քաղաքապետարան եւ այնտեղ նրանց առաջարկվել է դիմում գրել աշխատանքից ազատվելու մասին: Երբ վերջիններս փորձել են պարզել պատճառը, նրանց տեղեկացրել են, որ քաղաքապետ Արթուր Աթայանի կարգադրությունն են

ՀԱՐԿԱՅԻՆԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ Է ՇՈՒԿԱՅԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՑ

Գյումրիում օր օրի խանութներ են փակվում ու կրպակներ դատարկվում Նոր տարին սկսվելուն պես, Գյումրիի կենտրոնական շուկայի մոտ 40 խանութ արդեն կողպել է իր դռները: Երեկ ամբողջությամբ դատարկվեց մարզի օլիգարխներից մեկին՝ մարալիկցի Շոթային պատկանող կրպակների ցանցը. մոտ 80 կրպակատեր ոտքի կանգնեց ու շտապեց քաղաքապետի մոտ՝ փրկություն հայցելու: Թվում էր, թե բողոքի ավանդական թեման պետք է լինեին

«Փափախ» տաքսիները միավորվել են

Այսուհետեւ նրանք կգործեն մեկ ՍՊԸ-ի անվան տակ եւ սրտների ուզածի չափ տաքսի կվարեն Անհատ տաքսիների վարորդներն իրենց համար գտել են հարկային դաշտ դուրս գալու շահավետ միջոցը: Նրանք որոշել են միավորվել եւ մեկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բացել, որտեղ կարող է աշխատանքի ընդունվել ցանկացած անհատ վարորդ, ստանալ համապատասխան փաստաթուղթ, վճարել ամսական 22 հազար դրամ եւ ուզածի չափ

ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ ԽԵՂՃԱՑՐԵԼ Է

Նախորդ տարվա 300 խոշոր հարկատուներից շատերը, 2007-ի համեմատությամբ, մի քանի միլիարդ դրամով նվազեցրել են պետբյուջե վճարվող գումարները: Տնտեսագետներից ոմանց հավաստմամբ` անկախ միջազգային տնտեսական ճգնաժամից, Հայաստանի տնտեսությունը վաղ թե ուշ կանգնելու էր խնդիրների առջեւ: Ըստ նրանց՝ մեր երկրում ստեղծված իրավիճակը՝ գործազրկության ակնհայտ աճը, արտահանման ծավալների կամ շինարարության անկումը, վկայում է, որ Հայաստանում, ըստ էության, կառուցվածքային ճգնաժամ

Հայ-եվրոպական պայմանավորվածություններ

Ըստ Գառնիկ Մարգարյանի, մահակը Հայաստանի իշխանության գլխին պահելով՝ Եվրոպան փորձում է հարմար պահին Կովկասում իր գերիշխանությունը հաստատել: «Միջազգային ինչ ատյանում ինչպիսի որոշում ուզում է կայացվի, որը նպաստելու է իշխանության մեկ օր ավելի պահպանմանը՝ մատուցվելու է որպես հաղթանակ: Հարցը նորից ապրիլ ամիս տեղափոխելը նշանակում է՝ իշխանությանը եւս մեկ շանս է տրված քաղբանտարկյալների հարցը լուծելու համար»,- ՀՀ

ԼԻԱԿԱՏԱՐ ՆՎԱՍՏԱՑՈՒՄ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակն իրոք վճռորոշ դարձավ, որ չկասեցվի ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության քվեարկության իրավունքը: Մինչ Ստրասբուրգում կքննարկվեր Հայաստանի հարցը՝ մեր երկրի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում 2003 թ. սեպտեմբերից մինչեւ 2007-ի հոկտեմբերը ղեկավարած Տիգրան Թորոսյանն «Առավոտին» տված հարցազրույցում հիշեցրել էր, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից հետո էլ էր ԵԽԽՎ-ում քննարկվել այդ երկրի պատվիրակների քվեարկության իրավունքը կասեցնելու հարցը. «Ու

ՀԱՅԵՐԸ ԳՆԱՑԵԼ ԷԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ում քննարկված «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի վերաբերյալ 1633 բանաձեւի կատարման շուրջ» բանաձեւում արվել էր մի փոփոխության առաջարկ, որով ապրիլին այդ երկրների պատվիրակություններն էլ կարող էին հայտնվել Հայաստանի վիճակում: Ըստ այդ 55-րդ առաջարկի, որը հեղինակել էին Գորան Լինդբլադը, Անդրես Հերկելը, Մարիետա դը Փուրբախ-Լունդինը, Օլհա Հերասիմյուկը եւ ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության 3 անդամներ՝ բանաձեւում պիտի

Վրաստանում նույնպես քաղկալանավորներ կան

Եվ նույնպես՝ հայեր Հունվարի 28-ին եւ 29-ին երկամսյա ընդմիջումից հետո վերսկսվեց «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի գործով դատավարությունը: Նա մեղադրվում է 3 տարի առաջ մարտի 11-ին տեղի ունեցած հանրահավաքի համար: Դատական հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 11-ին: Դատական նիստերին ներկա «Երկիր» միության դիտորդները արձանագրեցին հետեւյալը. Վահագն Չախալյանը եւ նրա հայրն ու

ԵԽԽՎ ՊԱՀԱՆՋԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Իշխանությունը յուրովի է հասկացել այն պահանջները, որոնք առաջադրել է ԵԽԽՎ-ն ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում հունվարի 27-ին Հայաստանի վերաբերյալ ընդունված թիվ 1643 բանաձեւից «քաղբանտարկյալներ» ձեւակերպումը հանելն ու Վեհաժողովում հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկելը ԽՎ Մոնիտորինգի հանձնախմբի՝ ՀՀ հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը պայմանավորել էին նաեւ ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական ենթատեքստ եւ տարընթերցումների լայն հնարավորություն պարունակող

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՓՈԽՎԻ «7-Ի ԳՈՐԾՈՎ» ԴԱՏԱՐԱՆԸ

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը չի կարծում, թե ոտքի չկանգնելը բոլոր դեպքերում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Կառավարությունն անցած շաբաթվա վերջին խորհրդարանին է ներկայացրել դատաիրավական համակարգում փոփոխություններ նախատեսող օրինագիծ, որի ընդունմամբ դատաիրավական համակարգում շատ բան կփոխվի, ընդհուպ՝ դատարանները: Օրենքը պետք է գործողության մեջ մտնի մարտի 1-ից, կառավարությունն այս փոփոխությունները հրատապ է ճանաչել, եւ, ինչպես ԱԺ

21 ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻԱՅՆ ԱՅՍ ՏԱՐԻ

Երեկ, ժ 15:30-ի սահմաններում, Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Ականատեսների պատմելով, երիտասարդը ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է գցել կամրջից եւ ընկել ջրի մեջ: Ըստ որոշ տեղեկությունների, ինքնասպան եղած անձը՝ 29-ամյա Դավիթ Գրիշայի Հովհաննիսյանը, վանաձորցի է: Երեկ, ժ. 11:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ծիծեռնակաբերդի տարածքում տղամարդու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031