Օրվա լրահոսը

Հունվարի 29 ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ֆիզիկապես շատ հոգնած կլինեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անհրաժեշտություն առաջանա շաբաթվա մյուս օրերի համար նախատեսված աշխատանքը եւս կատարել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Աշխատանքը ձեզ համար միշտ առաջին տեղում է: Գործնական առումով ոչ ստանդարտ որոշումները հնարավորություն կտան գնալ ճիշտ ուղիով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զբաղվեք ձեր պրոֆեսիոնալ գործերով, այնպես մի արեք, որ ֆանտազիաների պատճառով

ՀԱՄԲՈՒՐՎԵԼՈՒ «ԱՐՎԵՍՏԸ» Պարզվում է՝ համբույրը մեծ դեր է խաղում կնոջ եւ տղամարդու միջեւ մտերմիկ հարաբերություններ սկսելու հարցում: Ամերիկայի Միացյալ Նահանգների հոգեբանները տղամարդկանց ու կանանց միջեւ հետաքրքիր հարցումներ են կատարել, պարզելու համար, թե ինչ են նրանք մտածում համբուրվելու պահին: Տղամարդկանց մեծամասնությունը պատասխանել է, որ համբուրվելիս միանշանակ մտածում է սեքսի մասին: Իսկ կանայք համբուրվելիս մտածում են այն

ԱՄԵՆԱԶՈՐ ԿԱՏՈՒՆԵՐԸ Դեռեւս 1980-ականներից սկսած, եվրոպական շատ երկրների հիվանդանոցներում, թմրամոլությամբ ու հարբեցողությամբ տառապող մարդկանց համար նախատեսված բուժական կլինիկաներում սկսել են օգտվել կատուների «ծառայությունից»: Ըստ բժիշկների՝ կատուները դրական ազդեցություն են թողնում հիվանդների վրա: Այս կենդանու առանձնահատկությունն այն է, որ չի վարակվում մարդկանց բնորոշ հիվանդություններով: Բժիշկների հավաստմամբ, կատուն հիանալի «թերապեւտ» է. լիզելով մարդու վերքերը՝ բուժում է դրանք:

Ուտե՞լ, թե՞ չուտել

Դեռեւս կան մարդիկ, ովքեր աղի բլիթ ուտելուց հետո սպասելու են իրենց ջուր տվողներին Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, դրա հետ կապում իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այս առիթով արված «Առավոտի» հարցախույզի միջոցով փորձեցինք պարզել՝ դեռ շարունակվո՞ւմ է ավանդույթ դարձած աղի բլիթ ուտելը, արդյոք երիտասարդները հավատո՞ւմ են, որ բլիթն ուտելիս անպայման

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՕՐՀՆՎԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ

Այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնը նշվում է փետրվարի 7-ին, որն Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ՝ ժողովրդական սովորույթներով, ինչը մեզանում արդեն նվիրական ավանդույթ է դարձել: Այդ օրը երիտասարդներն աղոթում են, որպեսզի սուրբն իրենց աղոթքները հասցնի

Լեւոն Արոնյանը «Corus»-ի միանձնյա առաջատարն է Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի 19-րդ կարգի 71-րդ գերմրցաշարում վերջին երեք տուրերից առաջ ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Տասներորդ տուրում Լեւոնը գեղեցիկ ոճով պարտության մատնեց Անգլիայի ուժեղագույն շախմատիստ Մայքլ Ադամսին եւ, վաստակած միավորների քանակով առաջ անցնելով մոտակա մրցակիցներից, դարձավ միանձնյա առաջատար: Մրցաշարին, մի քանի

«2009 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՏԱՐԻ Է ԼԻՆԵԼՈՒ»

Իսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը դժվար թե ազդի սպորտի ոլորտում մեր մշակած ծրագրերի կատարման վրա, երեկ «Առավոտին» տված հարցազրույցում այսպես ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: – Պարոն Գրիգորյան, 2008 թվականին հայկական սպորտը գրանցեց վերջին տարիների ամենամեծ առաջընթացը: Հետեւաբար, ժողովրդի սպասելիքներն այսուհետեւ ավելի մեծ են լինելու: Արդեն մեկնարկել է օլիմպիական հաջորդ քառամյա փուլը: Ի՞նչ

Լուրջ ոլորտ՝ լուրջ եկամուտներով

Երիտասարդ մոդելավորող Աննա Շահբազյանը այսպիսին է ցանկանում տեսնել հայաստանյան նորաձեւության վաղվա օրը: «Հայաստանում՝ հայկական շոու-բիզնեսում, շատ քչերն են ճաշակով եւ նորաձեւ հագնվում, երկու-երեք հոգի,- ասում է 26-ամյա մոդելավորող, մասնագիտությամբ իրավաբան Աննա Շահբազյանն ու շարունակում:- Թեկուզեւ մասնագիտությամբ իրավաբան եմ եւ մոդելավորողի մասնագիտական կրթություն չունեմ, դա ինձ չի խանգարում տուրք տալ երեւակայությանս ու ստեղծել նորաձեւ հագուստներ»: Չորս

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է

Հայաստանում հաճախ պիտի հիշեցնել այս մասին ՀՀ պետական բուհերում 2008 թ. հայ բանասիրության ֆակուլտետն ավարտել է 454 ուսանող, իսկ օտար լեզուների ֆակուլտետը՝ 1932 ուսանող: Ուսումնասիրությանս մեջ չեմ ընդգրկել օտար լեզուների մասնագետ պատրաստող բազմաթիվ մասնավոր բուհերի տվյալները: Եթե հաշվի առնենք անգլերեն ուսուցանելու մասին այն բազմաթիվ հայտարարությունները, որոնց ամեն օր հանդիպում ենք, ապա կարող ենք եզրակացնել, որ

ՕԲԱՄԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՔՆՆԱԴԱՏԵՑԻՆ, ԲԱՅՑ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է նախագահի օրինագիծը, որը նախատեսում է $819 միլիարդ՝ տնտեսական ակտիվությունը խթանելու համար: Կոնգրեսի հանրապետական փոքրամասնությունը գրեթե ողջ կազմով քվեարկեց օրինագծի դեմ: «Այդ 647 էջանոց օրինագիծը իրենից ներկայացնում է իշխանության չարաշահման վատթարագույն օրինակը»,- այդպիսի գնահատական է տվել Տեխասի հանրապետական ներկայացուցիչը: Իսկ Իլինոյս նահանգի կոնգրեսմենը փաստաթուղթն անվանեց սոցիալական

«ԵՄ-ն երկակի է եւ անորոշ» «Ինձ թվում է, որ Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Եվրամիության դիրքորոշումը կլինի մոտավորապես նույնը, ինչպես տարածաշրջանային մյուս հակամարտությունների նկատմամբ, այսինքն՝ երկակի եւ անորոշ»: «Արմինֆո» գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում Ֆրանսիայի հնարավոր փոխարինումը ԵՄ-ով: «Մինչեւ որոշակի աստիճան այդ փոխարինումը կարելի է

Մեր բուհերը չեն վախենում ֆինանսական ճգնաժամից

Ի տարբերություն ռուսաստանյան բուհերի՝ դրանք չեն երկարացնի ուսման վարձավճարների գանձման վերջնաժամկետները: Միջազգային ֆինանսական ճգնաժամի «հարվածներից» անմասն չեն մնացել նաեւ աշխարհի տարբեր երկրների բուհերը: Դա արտահայտվել է հատկապես ուսման վարձավճարների գանձման հարցում: Հաշվի առնելով այս պայմաններում ուսանողների եւ նրանց ծնողների ֆինանսական անկայուն վիճակը՝ տարբեր երկրներում վարձավճարների գանձումը հետաձգելու կամ վճարները կրճատելու որոշակի մեխանիզմներ են մշակվել: Օրինակ,

ՏՆՕՐԵՆԸ՝ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՐՆԿԻ ՏԱԿ

Անահիտ Բախշյանն ահազանգում է, որ դպրոցներից աստիճանաբար խլվում են ինքնակառավարման լծակները: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը, որ երկար տարիների մանկավարժական եւ տնօրինության փորձ ունի, որոշ հակասություններ է արձանագրել այն օրենսդրական ակտերում, որոնք առնչվում են դպրոցների տնօրենների ընտրությանը, դպրոցական խորհուրդների լիազորություններին: Ըստ տիկին Բախշյանի՝ դեռեւս

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ «ԶՈԼԱՎՈՐՎԱԾ» ՉԷ

«Մարդկանց մեծ մասը չի ստանում այն, ինչ ուզում է, քանի որ իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում»,- ասել է Ջոն Փրիսթլիի հերոսներից մեկը: Համաշխարհային ճգնաժամի այս խառը օրերին, երբ Հայաստանի թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերն ակնարկում են, թե մոտ է արցախյան հարցի կարգավորման վճռական փուլը, աշխուժանում են վեճերն այն մասին, թե հայկական

Հիշենք, որ հասնող ենք

Զրուցակիցս Նարինե Էյրամջյանցն է: Հայաստանում է ծնվել, իրեն համարում է հայրենասեր, ազգային ամուր դիրքորոշման տեր եւ Երեւան քաղաքի մշակույթի սիրահար ու համակիր: Մեր զրույցը հայերի, Հայաստանի եւ Սփյուռքի մասին է: – Ինչո՞ւ ես հեռացել Հայաստանից: – Հայաստանը լքել եմ անձնական պատճառներով, 2001 թվականին, իհարկե՝ «ժամանակավոր»: Օտարամոլ՝ ի տարբերություն ոմանց, երբեք չեմ եղել: Մանկուց ծանոթ եմ

ՉԿՈՐՑՆԵԼ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հարցազրույցի հերոսը Երեւանում ծնված-մեծացած, իսկ վերջին 16-17 տարին արտերկրում ապրող գործարար երիտասարդ է: Կարծում ենք, հետաքրքիր կլինեն նրա դատողությունները հայաստանցի գործարարների համար: Ալբերտ Էյնշտեյն. «Պետք է լինել ոչ այնքան հաջողակ, որքան՝ արժեքավոր եւ արժանի»: Նա արժանի եւ արժեքավոր անհատ է: Կարո՞ղ ենք, արդյոք, հաճախակի օգտագործել այս արտահայտությունը: Շատ հաճելի է, երբ քո մասին խոսելիս են

Գրիգորյանն իր «մարդկանցով» էր ԵԿՄ անդամներն այս անգամ հավաքվել էին Էջմիածնում Բանակի օրվա կապակցությամբ նախորդ օրը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքում կազմակերպվել էր միջոցառում: Այն սկսվեց վերանորոգված եւ վերաբացված բաժանմունքի շենքի օրհնությամբ: Օրհնության կարգը կատարեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ սրբազան Խաչատրյանը: Նիստին բացման խոսք ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Նիստին ներկա էին

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

Ի՞նչ տվեց հեռակա աճուրդը Քչերին է հայտնի, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արդեն 2-րդ տարին է, ինչ էլեկտրոնային աճուրդներ է կազմակերպում: Ըստ «Առավոտի» զրուցակցի՝ ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռուբիկ Գրդզելյանի՝ 2006 թ. հոկտեմբերից հարկադիր աճուրդն անց է կացվում միայն կառավարության առանձին որոշումներով: Մնացած դեպքերում անցկացվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդ: «Համակարգը թերեւս նպաստում է նրան, որ

«Գովազդի մասին» օրենքը խախտում են

Սակայն որեւէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվում «Բորժոմի» հանքային ջրի գովազդը հեռարձակվում է «Գովազդի մասին» օրենքի խախտումներով: Ըստ օրենքի՝ ՀՀ գովազդի լեզուն հայերենն է, եւ միայն անհրաժեշտության դեպքում գովազդի շարադրանքը կարող է լինել նաեւ այլ լեզվով, սակայն այդ լեզվով տեքստը պետք է համեմատաբար ավելի փոքր գրված լինի, քան հայերենը: Մինչդեռ «Բորժոմիի» գովազդն ամբողջովին ռուսերեն

ԴՈՒՌ ՈՒ ԿՈՃԱԿ ՓՈԽԵԼՈՎ՝ ՎԵՐԵԼԱԿՆ ԱՆՎՏԱՆԳ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ

Միլիարդներ ծախսելուց հետո էլ մայրաքաղաքում ոչ ոք ապահովագրված չէ վերելակի խցիկով հանդերձ ընկնելուց ու ջարդուփշուր լինելուց: Անցյալ տարի կառավարությունը 3 միլիարդ դրամ հատկացրեց մայրաքաղաքի բնակելի շենքերի վերելակները վերանորոգելու համար: Համայնքների պատասխանատուների գործի անցնելուց հետո, գրեթե ամեն օր բոլոր լրատվամիջոցներով ազդարարվում էր արված հերթական գործի մասին՝ թե քանի վերելակ էր նախատեսված վերանորոգել, եւ թե ինչպես է

«Տարին 12 ամիս՝ արձակուրդում են»

Տնտեսվարողները դժգոհում են, որ հարկային բարեփոխումները Էրեբունու հարկայինի «կողքով են անցել»: Հարկայինում կատարված բարեփոխումներն այն մասով, որ հարկատուն հաշվետվություններ ներկայացնելիս պետք է գործ ունենա ոլորտի միայն մեկ աշխատողի հետ, այսինքն՝ պետք է գործի «մեկ պատուհանի» սկզբունքը, չի գործում Էրեբունու հարկային ծառայությունում: Այս մասին դժգոհեցին «Առավոտին» դիմած մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց անունները չենք տպագրում իրենց

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Այս կարծիքին է «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան Որոշ գործարարների այնքան էլ լուրջ չեն թվում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի այն հավաստիացումները, թե հանքարդյունաբերության ոլորտը տնտեսական ճգնաժամից փրկելու համար կառավարությունը ոլորտի գործարարներին ձեռք կմեկնի: Մասնավորապես, օրերս Կապանում «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան լրագրողներին

Ադրբեջանական վանդալիզմ

«Կովկասի լենինին» մերժելով՝ ադրբեջանցիներն, ըստ կոմունիստ Ռուբեն Թովմասյանի, մոլագարի տպավորություն են թողնում: «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով Բաքվի 26 կոմիսարների աճյունները վերահուղարկավորելուն եւ այդ առիթով ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը նկատեց, որ Ստեփան Շահումյանի գործունեությունը կասկածի տակ առնելը ադրբեջանական լրատվամիջոցների հերթական վայնասունն է՝ «իրենց վանդալիզմը թաքցնելու համար: Նմանատիպ վայնասուն էլ

ՎԵՐԱՀՍԿԵՔ ՆԱԵՎ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԸ

Այս միջոցը երեկ առաջարկեց ԵԽԽՎ-ն իր ընդունած բանաձեւով՝ ֆինանսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար: ԵԽԽՎ-ն երեկ հրատապ քննարկում էր ծավալել «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները» զեկույցի շուրջ, որի կապակցությամբ ընդունվեց բանաձեւ: Դրա վերնագիրը քննադատության արժանացավ, ասենք՝ ռուս պատվիրակ Նատալյա Բուռիկինան ելույթում նշեց, թե քննարկում են հետեւանքները մի ճգնաժամի, որը դեռ չի ավարտվել: Մեկ այլ ելույթ ունեցող՝ Վիկտոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Երեկ հաղորդել ենք, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հունվարի 28-ին շրջանառության մեջ դրեց հայտարարություն՝ «Հայաստանից ադրբեջանցիների բռնի զանգվածային տեղահանումը (1948-1953 եւ 1988)», որի ներքո ստորագրել էր 20 հոգի: Հաջորդ օրն իսկ Հայաստանի պատվիրակությունը շրջանառության մեջ դրեց իր նախաձեռնած հայտարարությունը «Անհանդուրժողականությունը եւ ատելության քարոզչությունը Ադրբեջանում» անվանումով, որի ներքո ստորագրություններ Նաիրա Զոհրաբյանը հավաքում էր արդեն նախորդ օրը: Արդյունքը՝

Այցելել են

Հունվարի 29-ին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը այցելեցին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին («Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ) եւ Հակոբ Հակոբյանին («Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ): Ազատազրկված պատգամավորները բաց նամակով դիմել էին  ԱԺ  նախագահին՝ կոչ անելով հրավիրել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ իրենց եւ ՀՀ գլխավոր

Հանրաքվե ու էլի հանրաքվե

ԼՂՀ հարցի լուծման հիմնարար սկզբունքների ձեւավորման այս տարբերակն է առաջարկում ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը: «Ես համոզված եմ, որ ճիշտ կլինի ԼՂՀ հարցի վերաբերյալ բանակցությունների գնալիս առաջարկների եւ, առհասարակ, փաթեթում տեղ գտած հարցերի բովանդակությունը ներկայացնել ժողովրդի գնահատականին եւ վերաբերմունքին հանրաքվեի տեսքով, որպեսզի հայաստանյան, միգուցե նաեւ արցախյան ժողովուրդը, չնայած չեմ պատկերացնում, թե բանակցային կողմ չլինելով՝ իրավական առումով

ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԼՂ ՀԱՐՑՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷՐ

Վստահ է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Այն, որ մարտիմեկյան իրադարձությունների ֆոնի վրա Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման, մի քանի տասնյակ քաղբանտարկյալների առկայության եւ 11 ամիս անց էլ հիշյալ իրադարձությունների արդյունքում 10 հոգու սպանության համար պատասխանատու ոստիկաններին որեւէ պատժի չենթարկելու պարագայում հունվարի 27-ին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնից չզրկեցին եւ Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւն էլ շատ որոշակիորեն մեղմ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՍԽԱԼՆԵՐԸ

Վստահ է ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը – Եվրոպացիները մեր երկրի ձայնը չկասեցրին ԵԽԽՎ-ում, նշանակո՞ւմ է սա, որ Հայաստանն իրենց կարծիքով գնում է ժողովրդավարացման ճանապարհով: – Եթե նայենք ընդհանուր արդարության տեսանկյունից եւ համեմատենք ԵԽԽՎ անդամ 47 երկրների հետ, այս կառույցն այլ վճիռ չէր էլ կարող կայացնել: Մենք խոսում ենք միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, բայց

ԲԱՍՏՈՒՐՄԱՅԻ ԱՎԵԼՑՈ՞ՒԿ ԿԱՐ

Երեկ ոստիկանների մի խումբ, գործընկերներին թողնելով կառավարության շենքի մոտ պետական կարիքների զոհերին ճնշելու ազգանվեր գործը, Հանրապետության հրապարակի մոտակայքում «ընդմիջում» էր անում՝ լավաշի մեջ փաթաթված բաստուրմայով: Ըստ որոշ դիտորդների՝ դա հենց այն բաստուրման եւ լավաշն էր, որոնց միջոցով Ստրասբուրգում Հայաստանի պատվիրակության անդամները համոզեցին Պրեսկոտին, Կոլոմբիեին եւ մնացած պատվիրակներին, որ մեր երկիրն առաջընթաց է ապրում ժողովրդավարության ճանապարհին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031