Օրվա լրահոսը

«ԼՈՄԲԱՐԴՆԵՐՈՒՄ» ԳՐԱՎԱԴԻՐՆԵՐԻ ԳԼԽԻՆ ԽԱՂԵՐ ԵՆ ԽԱՂՈՒՄ

Ոչ մի երաշխիք չկա, որ գրավ դրած ոսկյա զարդերը հետ կստանաս այնպես՝ ինչպես հանձնել ես Հայաստանում գրավատների բիզնեսը գնալով ծաղկում է: Պարզվում է՝ սա բավականին եկամտաբեր գործ է, քանի որ գրավատան տնօրինությունն է որոշում, թե ինչ տոկոսադրույք եւ արժեք առաջարկի այս կամ այն իրի համար: Եվ քանի որ գրավատների ծառայություններից հիմնականում օգտվում են այն մարդիկ,

«Ես հարուստ եմ եւ չեզոք»

Տիգրան Կարապետիչը առաջարկում է այս հատկանիշների համար իրեն նախագահ ընտրել «Հեյ գյուղապետ, գյուղապետ, ստախոսության վարպետ,/ Իշխանավորը հենց ժպտա, մտածում ես՝ սիրտը մտա:/ Խիղճդ մեռնի, գյուղապետ Կորյուն, բա ասում էիր մտքե՞ր ունեմ ուրույն, /Կարմրաթուշ գյուղապետ Սուրեն, քո ժողովրդական մտքերն ո՞ւր են, /Իսկ դու գյուղապետ Մինաս, սասունցու հպարտությունդ ո՞ւր մնաց: /Ապշեցնում ես եւ դու, գյուղապետ Վարդան, էս

ՄԻ ՔԻՉ ԻՆՔՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Լեւոն Մկրտչյանը երեկ խոստովանեց, որ որոշ հարցերում ԿԳ նախարարությունը թերացել է Մամուլի ազգային ակումբի (ՄԱԱ) երեկվա հյուրը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն էր, թեման՝ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առկա խնդիրները: Լ. Մկրտչյանի խոսքերով, հասարակության ամենադրական հատկանիշն այն է, որ այսօր կրթական համակարգը բոլորին մտահոգում է: Նա հաջող որակեց խորհրդային կրթահամակարգը, իսկ անկախ Հայաստանի կրթահամակարգի մասին

Տապան կառուցողները շատացել են

Նոյ Նահապետի փրկության խորհրդանիշը շահավետ բիզնես է խոստանում «Մերօրյա տապան Արարատ լեռան դիմաց» հոդվածում («Առավոտ», 09.04.2007) տեղեկացրել էինք, որ մասնագիտությամբ երաժիշտ Գեւորգ Ներսիսյանի մտահղացմամբ, Արարատի մարզի տարածքում՝ Արարատ լեռան դիմաց, համապատասխան գումարների հայթայթման դեպքում «Նոյյան տապան» հուշահամալիր կկառուցվի: Գ. Ներսիսյանն ասել էր, որ 1990-ից աշխատել է այդ ծրագրի վրա, որը «տարիներ շարունակ հետաձգվել ու անուշադրության

ԱՄԵՆԱԱՐԱԳԸ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԶԳԵՍՏԱՓՈԽՎՈՒՄ

Սոս Կրտսեր եւ Վիկտորյա Պետրոսյանները գրանցվել են Գինեսի գրքում Վերջերս «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի որդին ու հարսը՝ Սոս Կրտսեր եւ Վիկտորյա Պետրոսյանները, երկու րոպեի ընթացքում 16 անգամ զգեստափոխվելով, արժանացել են Գինեսի գրքի լոնդոնյան ժյուրիի հիացմունքին եւ գրանցվել որպես «ամենաարագ զգեստափոխվողները» աշխարհում: Հիշեցնենք, որ երեք տարի առաջ, երբ Սոս Կրտսեր

Գերադասում են մեծ բացվածքներ անել

Հայաստանի վիրաբույժներից քչերն են բժշկական նորամուծություններն ընդունում Էնդոսկոպիկ վիրաբուժությունն ամբողջ աշխարհում մեծ թափով զարգանում է: Չնայած այն Հայաստանում ներդրվել է դեռեւս 1992-ից, այնուամենայնիվ, մեր երկրում ըստ էության չի կիրառվում: Պատճառը, նախեւառաջ, սարքավորումների պակասն է եւ բժիշկների վերապատրաստված չլինելը: «Շատ բժիշկներ վիրահատություն են անում դեռ ավանդական մեթոդով, այսինքն՝ մեծ կտրվածքներով, իսկ էնդոսկոպիկ մեթոդով վիրահատությունները թույլ են

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔՈՉԻՆՅԱՆԻՑ ՀԵՏՈ ՍԱՐԵ՞Ր Է ՇՈՒՌ ՏՎԵԼ

Լոռու նոր մարզպետը, իր խոսքերով՝ առողջապահական, կրթական ու սոցիալական ոլորտները կաշառակերներից մաքրել է: Արդեն մոտ 1 տարի է՝ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանից հետո այդ պաշտոնում է նշանակվել Արամ Քոչարյանը: Դեռեւս տարեսկզբին մեր թերթին տված հարցազրույցում մարզպետը դժգոհել էր, որ Քոչինյանի ղեկավարած մարզում շատ ոլորտների աշխատանքն իրեն դուր չի գալիս: Մասնավորապես, մարզպետին անհանգստացրել էր սոցիալական ծառայությունների

Մրցանակները բաշխվեցին

Երեւանին եւ Չարենցավանին՝ ոսկե բանալի, Արմավիրին՝ ժանգոտ կողպեք Արդեն հինգերորդ տարին է՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվության ազատության մրցանակաբաշխություն է անցկացնում, որի ժամանակ հրապարակվում են փակ եւ հրապարակային գերատեսչությունների անունները: Սովորաբար ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջների կատարումը, տեղեկատվություն ստանալու հարցումներին պատշաճ ձեւով ընթացք տալը, իրենց գործունեության մասին պարբերաբար տեղեկատվության հրապարակումը, բնականաբար՝

ԳԼՈՒԽ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ, ՔԱՆԻ ՈՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀ ՈՒՆԵՆ

«Գերագույն խորհուրդ» կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը վստահ է, որ որոշ ընդդիմադիր գործիչներ գլուխ են բարձրացրել, որովհետեւ անձնական շահ ունեն: Թեպետ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռուբեն Թորոսյանին բարեւ չի տալիս եւ ժամանակին որոշ հարցերում իրեն խանգարել է, սակայն պարոն Թորոսյանը վստահ է, որ այսօր միակ ճիշտ տարբերակը Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն է. «Չնայած ինձ անձնապես վնասից բացի օգուտ չի

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՅԻ ՕՐ՝ ԱԺ-ՈՒՄ

ԱԺ այս քառօրյայում վերջապես քննարկվելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2006 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը դեռ այս տարվա փետրվարին էր ներկայացվել խորհրդարանին: Ներկայացված հաղորդման համաձայն՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեության հիմնական նպատակներից է եղել «ապահովել քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, զվարճալի, գիտաճանաչողական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվությունն ազատորեն

ՈՉ ԹԵ «ՄԹԻ ՈՒ ՑՐՏԻ» ՏԱՐԻՆԵՐ ԷԻՆ, ԱՅԼ՝ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ

Գնահատելով նորանկախ Հայաստանի՝ 1990-ականների առաջին կեսի պատմությունը՝ ասաց Երջանիկ Աբգարյանը Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրվա առիթով ՀՀՇ-ի կազմակերպած հանդիսավոր արարողությանը մասնակցած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շուրջ 10 տարվա լռությունից հետո խոսեց եւ կոշտ գնահատականներով համեմված անդրադարձ կատարեց երկրում այսօր տիրող իրավիճակին եւ գործող իշխանություններին, իշխանական քարոզչամեքենան երկու օր լռությունից հետո

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ՉԵՆ ՀԵՏԱԶՈՏՎԻ

Այս փոփոխությունն առայժմ դուրս մնաց «ԱԺ կանոնակարգից» Խորհրդարանի օրակարգում երկու նախագծեր կան, որոնք միտված են լրացնել այն թափուրը, որն առաջացավ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում, երբ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչեց դրա այն դրույթները, որոնք վերաբերում էին ԱԺ նիստերի հեռարձակմանը: Մի նախագիծն ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանինն է, որն առաջարկել է մրցույթ հայտարարել Ազգային ժողովի

ՄԱՔՐԱՍԵՐ ՉԻՆՈՎՆԻԿԸ

Օրերս ՀՀ կառավարության շենքի դիմաց իր անձնական օգտագործման 90 LS 020 պետհամարանիշի «Օպելի» մաքրման աշխատանքներ էր կատարում ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ Ալեքսանդր Ղազարյանը: Հիշեցնենք, որ նա մի քանի շաբաթ առաջ, երբ ՀՀ կառավարության շենքի դիմաց տաքսու վարորդներն իրենց մեքենաների լիցենզավորման մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույց էին անում,

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Պարտվելու դեպքում ՀՖՖ նախագահը հրաժարակա՞ն կտա Երեկ ադրբեջանական «azerisport.com»-ը, վկայակոչելով հայկական «Ֆուտբոլ 356» թերթը, հրապարակել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքերը, ըստ որի՝ պարոն Հայրապետյանը, պատասխանելով թերթի աշխատակցի՝ ֆուտզալի Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների եկող տարի կայանալիք հանդիպումների ճակատագրին վերաբերող հարցին, ասել է. «Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող: Դուք գիտեք, թե Ադրբեջանն ինչ հիստերիա է

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հարցադրումներ, նկատառումներ, դիտողություններ եւ առաջարկություններ ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ Առաջին դիտարկումս այսպիսին է. բուն ծրագրի եւ ծրագրի մասին ՀՀ վարչապետի ելույթի միջեւ առկա է անհամապատասխանություն. ելույթում հռչակված գերակայություններն իրենց համարժեք արտահայտությունը չեն գտել ծրագրում: Այսպես, ծրագրից հասկանալի չի դառնում, օրինակ, թե ինչպես է կառավարությունը էլ ավելի ապահով դարձնելու մեր ազգային անվտանգությունն ու կայուն զարգացումը: Ուղղակի

ՏՆՏԵՍԱԿԱՆԱՃԻ ՊԱՐԱԴԻԳՄԸ

Հարցազրույց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ – Պ-ն Բագրատյան, կառավարությունը հուլիսի կեսերին ԶԼՄ-ների միջոցով դիմել էր ՀՀ քաղաքացիներին. կազմակերպվել էր ծրագրի վերաբերյալ հասարակական հարցում: Ձեր ներկայացրած նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները ըստ էության նոր ծրագիր են: Արդյոք դա ինչ-որ այլընտրա՞նք է կառավարության ծրագրին: – Ամենեւին ոչ: Այսօրվա իշխանություններին այլընտրանքային սոցիալ-տնտեսական ծրագիր ես, իհարկե, ունեմ: Դա գաղտնիք

Իրացման գոտի

«Անեծքի վրա տուն չեն կառուցի»,- Սիրում էր ասել տատս ողորմած: «Վայիս չեն լինի ուրիշի հացին»,- Միշտ խրատում էր պապս ողորմած: Բայց նոր տերերին դա չեն բացատրել, Ու մեծացել են նրանք աչքածակ, Քաղաքն առել են, դարձել հողատեր Ու իրենք էլ են կարգին զարմացած: Թունդ թիկնապահված ջիփատերերն են Հիմա անդադար վխտում քաղաքում, Հին Երեւանը նրանք կերել են,

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՑԱՌՈՒՏՆԵՐՈՒՄ

Հրապարակախոսի հայացքով   Այսօրվա եւ երեկվա իրողությունները տարբեր են: Այսօր պետություններ են նվաճում ոչ միայն զենքով ու զորքով, ոչ միայն եկվորների բարձր ծնելիության հաշվին չբազմացող կամ չափավոր բազմացող բնիկներին պատմական տարածքներից դուրս մղելով (ինչպես եղավ սերբերի պարագայում, ինչպես կլիներ Հայաստանում, եթե ազերիները մնային ու շարունակեին նույն տեմպերով բազմանալ), այլեւ տնտեսությամբ, մշակույթով: Տնտեսության մասով խոսքը ոչ

«ACP»-ն պարտատոմսեր է թողարկել

Ոլորտի պատասխանատուների կարծիքով, դա կնպաստի արժեթղթերի շուկայի եւ մեր տնտեսության զարգացմանը: Սեպտեմբերի 25-ին Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Վալլեքս» խմբի «Արմենիան քափըր փրոգրամ» (ACP) ընկերության կողմից թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխման շնորհանդեսը: Պարտատոմսերի թողարկման կազմակերպիչ եւ գլխավոր տեղաբաշխող է հանդիսանում «Արմսվիսբանկը», որը երաշխավորել է տեղաբաշխել 500 մլն դրամի չափով պարտատոմսեր: Շնորհանդեսին մասնակցած ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը

13%-Ը ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇ ՉԷ

Եթե հաշվի առնենք հասարակության անտարբերությունը Չնայած նախագահական ընտրությունները նախատեսված են փետրվարին, սակայն դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ մեկնարկեց ոչ պաշտոնական քարոզարշավը: Բնականաբար, ընտրությունների արդյունքների վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռ վաղ է: Ուստի սահմանափակվենք ընտրազանգվածի նախնական տրամադրությունների վերլուծությամբ: Նման վերլուծության հիմք են ծառայում APR Group-ի կողմից Երեւանում կատարած հարցումները (առաջին հարցումն անց է կացվել այս տարվա ապրիլի 28-ից

ՈՒՐԱՑՈՒՄԸ ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ Է

Կրկին՝ «ցրտի ու մթի» մասին Ինչո՞ւ են ազգերն ու ժողովուրդներն այդքան ուշադիր սեփական պատմության նկատմամբ: Ինչո՞ւ են հատկապես հակված հերոսականացնել սեփական պատմությունը, տարփողել հաղթանակները, դրանցից կարեւորների համար տոնական օրեր սահմանել: Հարցերը հռետորական են, եւ պատասխանները՝ ակնհայտ. որովհետեւ դրանք օգնում են պահպանել ազգային ինքնությունը, բարձրացնում են ժողովրդի ոգին ու կենսունակությունը, ազգային հպարտության զգացում ծնում, հավատ ներարկում,

«Հայաստանի համար ծրագիր չունեմ»

Երեկ հայտարարեց ճանաչված դիրիժոր Լորիս Ճգնավորյանը՝ հավելելով, որ Իրանում իրեն լավ է զգում Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 1989-2000թթ. գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Լորիս Ճգնավորյանն էր: Խոսելով ծրագրերից՝ դիրիժորն ասաց. «Բազմաթիվ ստեղծագործություններ ունեմ, որոնք պատրաստվում եմ ի մի բերել: Շուտով Իրանի կառավարության հովանավորությամբ դրանք կհրատարակվեն»: Լ. Ճգնավորյանը նշեց, որ այնտեղ

ՀԱՅ ԵՐԳԻՉԸ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՍՈՒՊԵՐՍԹԱՐՈՒՄ»

Մարատ Հայրապետյանը հույս ուներ դառնալ «Ամերիկայի կուռք» Դեռեւս անցյալ դարի կեսերից ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում FOX հեռուստաընկերությունն անցկացնում է 16-28 տարեկան երգիչների «American IDOL» մրցույթը, որը «նախահայրն» է հայ հեռուստադիտողին հայտնի բրիտանական Pop IDLE հեռուստամրցույթի: Հայաստանում առաջինը «Շանթ» TV-ն 2006թ. թույլտվություն ստացավ «տեղայնացնել» բրիտանական նախագիծը՝ «Սուպերսթար» անվամբ: Հայաստանյան շոու-բիզնեսում հայտնի անուն՝ երգիչ Մարատ

«Տեղեկատվությունը երշիկի նման է»

Ըստ ռուս փորձագետի, երկուսի սպառումն էլ կախված է թարմությունից եւ որակից Երեկ Երեւանի «Մոսկվայի տանը» մեկնարկեց «Տեղեկատվական դաշտի ընդհանրությունները ԱՊՀ տարածքում» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպվել էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ «ՌԻԱ նովոստի» ռուսական լրատվական գործակալության նախաձեռնությամբ: «Սա այն եզակի դեպքն է, երբ փորձում ենք ընդհանուր տեղեկատվական դաշտ ստեղծել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Ասում են, որ

ԽՈՍՈՒՆ ԹՎԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ

Ըստ ԳԹԿ տվյալների, ամենաշատը Երեւանն է «խաբել» «Խայտառակ պատկեր դպրոցներում» հոդվածում («Առավոտ» 11.09.2007) տեղեկացրել էինք, որ ծաղկաձորյան խորհրդաժողովի ժամանակ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կանոնակարգային մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը հայտարարել էր, թե ԳԹԿ-ն ունի հայաստանյան բոլոր դպրոցների պատկերը՝ ըստ ավարտական ու միասնական քննությունների, եւ ամենաանմխիթարը երեւանյան դպրոցների վիճակն է: ԿԳ նախարար Լեւոն

Դաշնակցականներից ազատվում է

Նորանշանակ մարզպետը սկսել է «ազատվել» նախկին մարզպետի՝ Ռոմիկ Մանուկյանի կադրերից եւ նրանց բոլորին մարզում զբաղեցրած իրենց պաշտոններից հերթով կրճատում է: Երեկ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն աշխատանքից ազատել է «ռոմիկական» միանգամից երկու կադրերի՝ առողջապահության վարչության պետ Սաթենիկ Բեյբությանին եւ իր օգնական, դաշնակցական Մեսրոպ Ղալաչյանին: Տեղեկացնենք, որ այս երկուսին պաշտոնաթող անելու խոսակցությունները Գյումրիում պտտվում էին Լիդա Նանյանի

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ Է

Քաղաքացիները գոհ են Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» համակարգից ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը՝ ով մեր այցելության պահին արդեն իսկ մուտքագրել էր իր դիմումը Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» համակարգում, հեռանում էր գոհունակությամբ. «Մի ժամանակ մարդիկ գալիս էին եւ հաճախ նույնիսկ չգիտեին ո՞ր պաշտոնյային պետք է մոտենալ, ի՞նչ ասել. հիմա շատ լավ կազմակերպված է՝ եւ խորհրդատվությունը, եւ ընթացակարգը:

ԽԱՂԱՏԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՃԱԽՈՐԴԸ

Մոսկվայի Տվերի միջշրջանային դատախազությունում, որի վարույթում է գտնվում սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, Great Valley ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի դեմ իրականացված մահափորձի փաստի առիթով հարուցված քրգործը, մշակվում է տեղի ունեցածի երկու հիմնական վարկած, որոնցից մեկով հանցագործությունը կատարվել է` կապված պատգամավորի մասնագիտական գործունեության հետ, մյուսով՝ հարձակումը կատարվել է պատգամավորին ծանոթ մարդկանց կողմից: Ինչպես փոխանցում է «Ռեգնում»

Սերգեյն ու Կոնդին էլի կռվեցին

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հրապարակային լեզվակռիվն արդեն որոշակի ավանդույթի է վերածվում: Վերջին անգամ Կոնդոլիզա Ռայսն ու Սերգեյ Լավրովը միմյանց երկրների կողմից վարվող արտաքին քաղաքական կուրսերի առնչությամբ կծու խոսքեր էին փոխանակել ամիսներ առաջ Մեծ ութնյակի շրջանակում Գերմանիայում կայացած մի համաժողովի ժամանակ: Երկու «թոփ» դիվանագետների միջեւ օրերս Նյու Յորքում տեղի ունեցած շփումը եւս այս

«Ցուրտ ու մութ տարիներն անցել ենք միասին»

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանն ասում է, որ ՀՀԿ-ն աշխատում է հաղթելու համար: Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Դաշնակցությունն իր հայտարարություններով՝ այլընտրանք է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, պարզապես կրկնում է «Օրինաց երկիր» կուսակցության ոչ հեռավոր անցյալի պահվածքը, երբ լինելով իշխանության մաս՝ «Օրինաց երկիրը» հանդես էր գալիս

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031