Օրվա լրահոսը
ՃԳՆԱԺԱՄՆ ԱՍՏՂԵՐԻՆ ԷԼ Է ՀԱՍԵԼ
Այս տարի շատ երգիչ-երգչուհիներ եւ «շոումեններ» Ամանորին չեն աշխատի, քանի որ օբյեկտների տերերը նրանց ուզած գումարները չեն վճարում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամն անդրադարձել է նաեւ հայկական շոու-բիզնեսի վրա: Այս տարի հայ աստղերի մեծ մասը նախընտրում է Ամանորի գիշերը տանն անցկացնել, քանի որ ամեն տարի «աստղաշատ» համերգներ կազմակերպող օբյեկտները երեկոն վարելու կամ մի քանի երգ երգելու համար
«2009-ը դժվար տարի է լինելու»
Ըստ «Կոնվերս բանկի» գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանի՝ ՀՀ-ից դուրս տեղի ունեցող տնտեսական գործընթացների հետեւանքով, հաջորդ տարի մեր երկիրը նույնպես դժվարություններ կունենա: Տնտեսագետների կանխատեսումներով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա էականորեն կանդրադառնա հաջորդ տարեսկզբին: Մասնավորապես, որոշ բանկեր ֆինանսական լուրջ խնդիրներ կունենան, քանի որ շատ տնտեսվարողներ չեն կարողանա վերադարձնել բանկերից վերցրած վարկերը: Երեկ «Կոնվերս բանկի» տարեվերջյան
ՊԱՇՏՈՆԱԿՌԻՎ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ԾՆՆԴԱՏԱՆԸ
Տնօրենի պաշտոնի համար վիճաբանում են հին ու նոր տնօրենները Օրերս «Առավոտը» ահազանգ էր ստացել, որ Գյումրիի ծննդատանը կրքերը կրկին բորբոքված են, եւ որ նորանշանակ տնօրեն Արմեն Իսահակյանի տեղակալը՝ նախկին տնօրեն Վարդան Սարգսյանը, տնօրենին արդեն 7 ամիս սթրեսային վիճակում է պահում՝ թույլ չտալով կենտրոնանալ մասնագիտական գործունեության վրա: Վ. Սարգսյանը կոլեկտիվից թաքուն դատական ատյաններում վիճարկում է մարզպետ
Գուցե պետք է սովորել Հնդկաստանի՞ց
Հնդկաստանում ճգնաժամն առայժմ շատ մեծ ազդեցություն չի ունենում Հնդկաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ վերջին շրջանում Հնդկաստանում կատարվող լուրջ իրադարձությունները վտանգավոր չեն այնտեղ բնակվող հայ համայնքի համար. «Հիմա վիճակը համեմատաբար հանգիստ է, անվտանգության միջոցառումները շատ ավելի խստացվել են, եւ ամենուրեք դա նկատվում է»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ Հայաստանում կատարվող ներքաղաքական
«ԵՍ ՔՈ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՊԱՏԱՆԴՆ ԵՄ ԱՅՍՕՐ»
Բաց նամակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին Սիրելի Արծվիկ, ողջույններս «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Եթե քեզ Սասնո Շենիկից՝ Էրգրից բարեւելս կնախընտրեիր, ասեմ, որ այստեղ, ուր հիմա ազատազրկված եմ, ու մարդավայել պայմաններն էլ բավականին սուղ են, շատ ավելի հայրենաշունչ է՝ նախընտրելի: Քո պապենական Շենիկում հիմա այլազգին է «տեր» դարձել, թեկուզ գոնե ինձ համար՝ ժամանակավորապես, բայց այդտեղ իմ զինվորի
Սիրելի հայրենակիցներ
Հաշված օրեր են մնացել մինչեւ նոր՝ 2009 թվականը: Մեր կյանքից, մեր հոգու օրացույցից կպակասի եւս մեկ տարի, բայց եւ յուրաքանչյուրս կստանանք 365 օր եւ կթեւակոխենք արդեն նոր ու բարի տարին: Նոր տարում, ինչպես ամեն նորի հետ, կապում ենք մեր հույսերի ու ցանկությունների իրականացումը, իհարկե, լավի ակնկալիքով: Իսկ ի՞նչ ենք ակնկալում 2009 թվականից. անշուշտ՝ խաղաղություն, առողջություն,
«ՉՄՏՆԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃ»
Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում նշանակված է «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում «Յոթի գործի» դատավարությունը: Այս առնչությամբ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը հայտարարել է. «Ըստ հավաստի տեղեկությունների, ոստիկանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրահանգվել է դեկտեմբերի 27-ին «7-ի գործով» դատավարության ընթացքում կոշտ սադրանքներ կազմակերպել քաղբանտարկյալների հարազատների նկատմամբ, դատարանի դահլիճում հասնել այնպիսի իրավիճակի ստեղծման,
Կարժանանաս Խրուշչովի բախտին
Սերժ Սարգսյանին զգուշացնում է «Դեմպրոս» հ/կ նախագահ Էդվարդ Անտինյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մերձավոր գործիչները հայտարարում են, թե նրա փրկությունը իրեն բաժին հասած վատ ժառանգությունից ազատվելն է: Անդրադառնալով այս պնդումներին՝ «Դեմպրոս» հ/կ-ի ղեկավար Էդվարդ Անտինյանն ասաց. «Եթե նա ցանկանում է ազատվել վատ ժառանգությունից, ապա կարող է հրաժարական տալ: Նա իշխող կուսակցության ղեկավարն է, մրցակիցների վարկանիշն
«2008-ԻՆ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ»
Ասում է քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանը, որի համոզմամբ, այդ հաղթանակը միայն պետք է դե-ֆակտո ամրագրել: Ինչպե՞ս են գնահատում անցնող 2008-ը հայաստանյան ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Առավոտի» հարցադրմանն ի պատասխան՝ ասաց, թե 2008 թվականը պետք է դառնար մեր երկրում ժողովրդավարության հաղթանակի, հայ ժողովրդի համար նոր զարթոնքի տարի, բայց այդպիսին չդարձավ: «Չդարձավ, որովհետեւ
2009-Ը՝ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԻ
Լիբերալ եւ մարքսիստական մոտեցումներ «2009-ին Հայաստանին սպասվում են խորը տնտեսական, ներքին եւ արտաքին մարտահրավերներ, որոնց այսօրվա վարչախումբը չի կարողանալու դիմակայել՝ համապատասխան ռեսուրսի բացակայության պատճառով»,- այսպիսին է տեսնում Հայաստանը 2009 թվականին Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ՝ 2009-ը Հայաստանի համար նաեւ քաղաքական առումով է բարդ լինելու. «Տարվա առաջին կեսը հատկապես սարսափելի եւ լարված կլինի՝
ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔ
«Առավոտը» շնորհավորում է իր ընթերցողների Ամանորը եւ ցանկանում է, որ 2009 թվականը լինի սիրո, ներողամտության, հանդուրժողականության եւ լայնախոհության տարի:
ԻՍԿ ՁՈՒԿԸ ՄԵԾ Է
Չնայած որ հավերժության միջով հոսող գետը փոքր էր, իսկ իր ստեղծած ձուկը՝ մեծ, քանի որ ձուկն այդ ապրում էր ընդամենը գետի ցանկության ու երազանքի մեջ, թերեւս միակ մխիթարությունն այն էր, որ ձուկը չգիտեր, որ ինքը մեծ է, իսկ գետը չգիտեր, որ ինքը՝ փոքր, ինքը պարզապես հոսում էր, իսկ ձուկը փորձում էր կյանք տալ գետին: Եվ
«ՂԱԶԱԽԱԿԱՆ» ՀԱՆԴԻՊՈՒՄ «Տեսակետ» ակումբի երեկվա հյուրերը Ղազախստանի դեսպանության գործերով ժամանակավոր հավատարմագրված խորհրդատու Նորբուլատ Ալիմբաեւը, Ղազախստանի Հանրապետության (ՂՀ) դեսպանության տնտեսական հարցերով պատասխանատու Կարտայ Խաիրովը եւ ՂՀ հյուպատոս Ասկար Բասիբեկովն էին, որոնք խոսեցին հայ-ղազախական հարաբերություններից, երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարից եւ տարածաշրջանային այլ հարցերից: Ըստ Ն. Ալիմբաեւի, Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են:
ԿԵՏԻԿՅԱՆԻ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի նկարիչների միության անդամ, Վանաձորի բաժանմունքի 1961-72թթ. նախագահ Ժիրայր Կետիկյանի մասին օրերս լույս տեսած «Ժպիտներ իմ կյանքից» գիրքը տպագրության էր ներկայացրել նրա որդին՝ «Երկրապահ» կամավորականների միության փոխնախագահ Արա Կետիկյանը: Ժ. Կետիկյանի հեղինակային ստեղծագործությունները զարդարել են Հայաստանի մի շարք շրջաններ, կան քանդակներ, որոնք մինչ օրս ցուցադրվում են Տաջիկստանում: Խոսքը, մասնավորապես, Փյանջ եւ Նուրեկ քաղաքներում տեղադրված 2-րդ
«Չէի ուզենա, որ լիներ մարտի 1-ը»
Անցնող տարին ամփոփելով՝ ասում է ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը – Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն կարեւոր իրադարձությունները, որ տեղի ունեցան անցնող տարում: – Կարեւոր իրադարձությունները շատ էին, սակայն, կարծում եմ, կարեւորներից էր հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլի սկզբնավորումը: Ես չեմ ասում զարգացումը (ինչպես շատերն են ասում), որովհետեւ տարիներ շարունակ երկու երկրների միջեւ որեւէ հարաբերություն գրեթե
ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ԱՌԱՏ ՏԱՐԻ
Մրցաշրջան 2008-ում Հայաստանի մարզիկները պաշտոնական մրցումներում նվաճել են ընդհանուր առմամբ 108 մեդալ, որոնցից 6-ը՝ Պեկինի ամառային օլիմպիական խաղերում՝ բրոնզե: Այս արդյունքը նախորդ տարիների համեմատությամբ շոշափելի առաջընթաց է, որը չտեսնել, առավել եւս չարձանագրել՝ առնվազն հնարավոր չէ: Երեկ հատկապես մեր հենակետային մարզաձեւերի ներկայացուցիչներն «Առավոտին» փոխանցեցին, թե անցնող տարում ի՞նչ ներդրում են ունեցել այս ձեռքբերումներում: Ծանրամարտ Ֆեդերացիայի նախագահ,
«Գետինը մտնեք դո՛ւք»
Դասական «կամարների» ներքո անցկացվող հայկական շոուների ժամանակ տգեղ անակնկալները նորություն չեն: «Չե՞ք ամաչում, գետինը մտնեք…»,- դեկտեմբերի 24-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում պարբերաբար կազմակերպվող «աստղային» հերթական շոուի ժամանակ, իր ելույթն ընդհատելով եւ հնչյունային ռեժիսորին ուղղելով իր խոսքը, այսպես արտահայտվեց Շպռօտը: Ավելին, երգչուհին միկրոֆոնը շպրտեց գետնին, նույնկերպ վարվեց նաեւ իր փարթամ կեղծամի հետ: Նրա խռովելու պատճառն այն էր,
«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ»` ԲՈՒՀԵՐԻՆ ԵՎ «ՍՏՎԵՐՈՒՄ» ԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը փոքր-ինչ բացում է փակագծերը Երեկ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի անդրանիկ ասուլիսն էր, որով նա ամփոփեց տարին: Պարոն Հովսեփյանը ներկայացրեց 2008 թ. երկրորդ կիսամյակի ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերում էին մասնավորապես բնապահպանության, առողջապահության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Երեւանի քաղաքապետարանին, ԱԺ
Սոդայի համար չդատապարտվեց
Իշխանությունը ստվերի դեմ պայքարելու ճանապարհին ուժեղացրել է հսկողությունը կայարաններում եւ «նստել» մանր-մունր առեւտրականների «պոչին»՝ փորձելով բյուջեն լցնել հնարավոր բոլոր մեթոդներով: Մաքսային պետական ծառայությունը եռամսյակը մեկ տեղեկություններ է տրամադրում հարկային ծառայությանը, թե ովքեր, երբ եւ ինչ ապրանքներ են ներկրել ՀՀ: Հարկայինն այդ ցուցակը համեմատում է իր ցուցակի հետ, եւ եթե կան անծանոթ անուններ, նստում է նրանց
«ԼՈՒՐՋ ՑԱՏԿ ԿԱՏԱՐԵՑԻՆՔ»
Հայաստանը, երկրորդ անգամ մասնակցելով հեղինակավոր TIMSS (Trends in International Mathematics and Science Study) միջազգային ստուգատեսին, TIMSS-2007-ում լուրջ առաջխաղացում գրանցեց TIMSS-2003-ի համեմատ: TIMSS-ը մաթեմատիկայից եւ բնագիտական առարկաներից թերեւս ամենահեղինակավոր միջազգային ստուգատեսն է, որն անց է կացվում սկսած 1995-ից, չորս տարին մեկ անգամ՝ 4-րդ եւ 8-րդ դասարանցիների շրջանում: TIMSS-2003-ը, որը Հայաստանի համար առաջինն էր, հպարտանալու տեղիք չտվեց,
«Գոնե պատերս ճերմակեն»
Աղասյանների տան պատերը սեւացել են, քանի որ փայտ չունենալու պատճառով հին կոշիկ, հագուստ ու կենցաղային այլ իրեր են վառում, որ տաքանան: «Իմ բախտից ա, որ ձյուն չի գալիս ու եղանակը դեռ տաք ա: Էս տարի էլ պետք է հին կոշիկ ու ջարդոն վառեմ, որից մեր տան պատերի գույնն ավելի կսեւանա: Հավաքածս ու հարեւանների տված փայտը
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳԱՂՈՒԹՈՒՄ
Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 50 ընտանիք ապրում է Քասախ գյուղի նախկին գաղութի շենքում՝ անմարդկային ու ծայրահեղ աղքատ պայմաններում: «20 տարի առաջ Ադրբեջանից փախել ենք ու մինչ օրս էս գաղութի խցերում ենք ապրում, խոնավության եւ կռիսների մեջ: Այստեղ մեր երեխեքն են մեծանում: Էլ ոչ առողջություն ունենք, ոչ ներվ, ոչ էլ սիրտ: Ոչ մի պաշտոնյա մի օր չեկավ՝
ՏԵՐ ԹՈԴԻԿՈՎ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ հայտարարեց, որ 2008-ին ՕԵԿ-ն անցավ փորձությունների ճանապարհով: Որպես «փորձություն»՝ նշվեց նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով ՕԵԿ-ի մասնակցությունը. «2008-ը մեր քաղաքական թիմի համար ավարտվեց դրական առումով, որ մենք մաս կազմեցինք կոալիցիային, եւ կարող ենք իրականացնել մեր բոլոր ծրագրերը, որ ընկած էին ՕԵԿ-ի եւ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի
«ՀԱՐՍՆԱՔԱՐ» ՀԱՄԱԼԻՐԸ ԿՓԱԿՎԻ
ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց նախօրեին քննարկված հարկային փաթեթները: Մասնավորապես, «Արտոնավճարների մասին» օրենքի նախագիծը ներառող փաթեթին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի 78 պատգամավորները, «Ժառանգությունը» ձեռնպահ էր, իսկ «Բարգավաճ Հայաստանը»՝ դեմ: Վերջինս միայնակ դեմ քվեարկեց «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններին, որոնց անգամ ընդդիմադիրներն էին կողմ: Այս փոփոխություններով կառավարությունը մասնավորապես առաջարկում է վերանայել հյուրանոցային համարների եւ
Նախ՝ քաղաքական որոշում
Հետո՝ իրավաբանական ձեւակերպում Երեկ «Առավոտը» տեղեկացրել էր, որ «Միջգերատեսչական հանձնաժողովը» մերժել է քաղկալանավորներից մեկին՝ խուլիգանության համար 2,6 տարվա ազատազրկման դատապարտված Ժորա Սափեյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու՝ «դատապարտյալների հիվանդանոցի» ղեկավարության միջնորդությունը: Հիշեցնենք, որ նա արդեն իսկ կրել է իր համար սահմանված պատժի 1/3-րդ մասը եւ անազատության մեջ է գտնվում արդեն 10 ամիս: Եթե ՀՀ իշխանությունները քաղաքական
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԿԱՅԻՆ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ 1998-Ը
Հիշեցնում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդման, թե մինչ այժմ չէին եղել քաղբանտարկյալներ: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս «Կոմերսանտի» թղթակցի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ժողովրդավարության վիճակն ընտրություններից մեկ տարուց մի փոքր պակաս ժամանակ անց՝ պատասխանել էր. «Ավելի վատ, քան ընտրություններից առաջ: Հայաստանում երբեք քաղբանտարկյալներ եւ քաղաքական դատավարություններ չեն եղել»: Հայաստանի
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՆ
Թե ընդդիմադիրների, թե իշխանամետների համար Ինչպես եւ սպասվում էր՝ «7-ի» դատավարությունը արագորեն սկսվեց վերածվել ֆարսի: Կտրուկ փոփոխությունները եւ անակնկալ ընթացքը ակնհայտ դարձան դատավարության արդեն իսկ երկրորդ օրը: Այս կարծիքին է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Առաջին նիստին մթնոլորտն ի նպաստ իրենց չէր: Ակնհայտ էր մեր ընկերների վճռական եւ քաջ կեցվածքը. դա ունենում է այն մարդը, ով
ՐԱՖՖՈՒ ՍԱՄՎԵԼԸ
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վերջին շրջանում շատ հաճախ է խորհրդարանի նիստերի դահլիճում հայտնվում «Ժառանգության» շարքերում: Իր այս վերջին այցի ընթացքում Սամվել Ալեքսանյանը բողոքում էր, որ իրեն ԱՄՆ մուտքի արտոնություն չեն տալիս՝ թերեւս ակնկալելով ԱՄՆ նախկին քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի միջամտությունը եւ իրավունքների խախտման փաստերին մշտապես արձագանքող «Ժառանգության» աջակցությունը:
ՄԻԳՐԱՑԻԱՆ ԿՆՎԱԶԻ՞
Հնարավոր է՝ կապված համաշխարհային ճգնաժամի հետ, դրսում աշխատանք փնտրողների արտահոսքը նվազի: Երեկ լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Նրա ներկայացմամբ՝ «Համաշխարհային ճգնաժամը հիմնականում ազդել է ֆինանսական եւ շինարարական շուկայի վրա: Այսինքն՝ եթե այդ նպատակով արտագնա աշխատանքի էին մեկնում գարնանը, այդ մեկնողները գուցե եւ չգնան, քանի որ մեր հայրենակիցները հիմնականում աշխատում
ԱՄՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը երգիչ Ռազմիկ Ամյանն էր: Նա ներկայացրեց իր «Երկար եմ սպասել» ձայնասկավառակը, որտեղ զետեղված է 16 երգ: Երգիչը համագործակցել է Ռիչարդ Մադլենյանի, Մանե Հակոբյանի, Վահրամ Պետրոսյանի, Ռոմանոս Ռոստոմյանի, Հայկոյի եւ Արման Ղազարյանի հետ: Նրա խոսքերով՝ 2008-ն իր համար բուռն ստեղծագործական տարի էր: Նա համերգներով հանդես է եկել եվրոպական քաղաքներում, մասնակցել ԵԽ մշակույթի


















































