Օրվա լրահոսը
«ՎիվաՍելլին» ամուսնացրին «MTC»-ի հետ
Ծնողները, ենթարկվելով հարսնացուի կամքին, նրան տվեցին սրտի ուզած տղային Երեկ «ՎիվաՍելլի» հարսանիքն էր: Այն անցավ առանց ավելորդ ճոխությունների. փեսայի՝ ռուսական «MTC»-ի կողմից հարսանիքին եկել էին միայն ամենամոտ բարեկամները՝ ծնողները, հորեղբայրները, քեռիներն ու մորաքույրները: Փեսայի հայրը՝ ընկերության նախագահ Լեոնիդ Մելամեդը, հարսանիքի սկզբում ներկայացրեց իր որդու արժանիքները՝ ժամանակ առ ժամանակ էլ ազդանշելով, որ «ՎիվաՍելլն» իրենց տղային արժանի
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՏԱՆԸ ՄՆԱՆ
Հարազատներն իրենց հիվանդին տանում են ծերանոց ու տնօրինությանը խնդրում անգամ նրա մահանալու դեպքում իրենց տեղյակ չպահեն, որ աղջիկների ուզողները «հուշտ» չլինեն: «Շատ հարազատներ ու ազգուտակ ունեմ, բայց էսօրվա օրով մենակ եմ մնացել: Դրա համար էլ երբ ինձ հարցնում են հարազատների մասին, ասում եմ՝ ոչ մի բարեկամ չունեմ, եթե ունենայի՝ ստե՞ղ կլինեի: Ավելի լավ է ըտենց
«ՍՊԻԴԸ ՀԱՃՈՒՅՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է»
Այդ հաճույքի ամբողջ ողբերգությունը վարակակիրները զգում են միայն իրենց կարգավիճակն իմանալուց հետո «28 տարեկան էի, երբ գնացի Լեհաստան՝ աշխատելու: Էնտեղ առաջին անգամ նարկոտիկ փորձեցի: Իմ կարծիքով՝ ես ասեղից եմ վարակվել, ոչ թե սեռական ճանապարհով, քանի որ նույն ասեղով մի քանի հոգով սրսկվում էինք: Այդ ժամանակ տեղյակ էլ չէի, որ հնարավոր է նման հիվանդությամբ վարակվել ու
Աղացած սուրճի մեջ ինչ ասես, որ չեն խառնում
Սակայն սուրճ արտադրողներն արդարանում են, որ իրենց դաստիարակությունը թույլ չի տա նման խարդախություն անել: Այսօր սուրճի շուկայում գործում են հարյուրավոր աղացած սուրճ արտադրող տեղական ու արտասահմանյան ընկերություններ: Թե այդ ընկերություններից քանիսն իրենց արտադրանքի մեջ գարի, կաղինի կեղեւ, պղինձ ու աղանձի փոշի չեն խառնում՝ կարելի է մատների վրա հաշվել: Չնայած դրան, «Առավոտի» հետ զրույցում սուրճ արտադրող
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է
Գյուղացիները կարող են գնել միջատասպան դեղ, բայց սրվակի մեջ լցված լինի սովորական մկնդեղ Հայաստանում ագրոքիմիկատներ վաճառելու համար տնտեսվարողն անպայման պետք է ունենա գյուղատնտեսության նախարարության տրամադրած հատուկ լիցենզիա եւ վճարի 50 հազար դրամ պետտուրք: Մինչ օրս նախարարությունը արտոնագիր է տվել ընդամենը 26 տնտեսվարողի, մինչդեռ ոչ միայն մարզերում, այլեւ մայրաքաղաքում էլ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել թունաքիմիկատների
Բարեփոխումների փոխարեն՝ կոռուպցիոն վերափոխումներ
Բաց նամակ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին Հայաստանի անկախությունից սկսած, ԳԱԱ նախագահության եւ ԿԳ նախարարության կողմից իրականացվող խմբակային եւ կոռումպածին քաղաքականության հետեւանքով տեղի է ունենում ազգային գիտական ներուժի սրընթաց ոչնչացում եւ համալսարանական կրթության մակարդակի անհանդուրժելի անկում: Մինչդեռ, երկրում տարիներ ի վեր տիրող կայուն քաղաքական իրավիճակի պայմաններում, երբ անընդհատ տնտեսական աճ է
ՆԱԽԱԳԱՀԸ ԿՍԱՏԱՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակը Երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա խոսեց ՀՀ նախագահի Բաթում կատարելիք այցից, այնուհետեւ դառնալով Ջավախքում քրեակատարողական հիմնարկի կառուցմանը եւ ԱԺ պատգամավորներից մեկի մտավախությանը, թե գաղութի կառուցումը կնպաստի Ջավախքի քրեականացմանը, պատասխանեց. «Հայաստանի տարածքում շատ կալանավայրեր կան, օրինակ՝ Արթիկում, Սեւանում, Կոշում, սակայն դա
Ինչո՞վ են զբաղված ուսուցիչները
4-րդ անգամ կազմակերպված ուսուցիչների հանրապետական մրցույթը նաեւ այս հարցը պարզելու նպատակ ունի: «Ուսուցիչների՝ բուհում ստացած գիտելիքներն այսօր նորացման կարիք ունեն, կյանքը փոխվել է, փոխվել են նաեւ աշակերտները, դասագրքերը եւ ամբողջ կրթական համակարգը: Հետաքրքիր է, թե ինչ է այսօր անում ուսուցիչը, ինչ է հարկավոր նրան»,- ըստ հայոց լեզու եւ գրականություն առարկայի ուսուցիչների հանրապետական մրցույթի հանձնաժողովի նախագահ
«ԷԼԻՏԱՐ» ԼՍԱՐԱՆ՝ ԹԱՏԵՐԱԿԱՆՈՒՄ
Թիվ 420 լսարանում պարապող հայտնի մարդկանց զավակները արտոնյալ պայմաններում են Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտից ընդհանուր առմամբ «խորհրդային» հոտ է փչում՝ ամենուր խունացած պլակատներ ու ծեծված կարգախոսներ, ջարդոտված սեղան-աթոռներ, անհրապույր լսարաններ, կարճ ասած՝ արտաքինից արվեստի հետ ոչ մի աղերս: Իհարկե, քիչ թվով վերանորոգված սենյակներ էլ կան, որոնցից մեկը լսարան է, այն էլ՝ «գլազոկով»: Պարզվում է,
Ծափերով դիմավորեցին «ամբաստանյալներին»
Դատավորը հորդորում է կինո, թատրոն գնալ Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում սկսվեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի, նախաձեռնության անդամ, 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Մալխասյանի եւ 2 տարվա ազատազրկման դատապարտված Վահան Արոյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Նրանք կրկին դատարան բերվեցին ձեռնաշղթաներով: Սակայն դա չխանգարեց, որ սահմանադրական
ՊԵՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ՉԵՆ ԳՆԱ
Դիտորդները ԿԳԲ-ի մեկուսարանը տեղափոխելու հարց են բարձրացնում Երեկ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի նախաձեռնությամբ հրավիրվել էր աշխատանքային հանդիպում քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խմբի հետ: Վերջիններս զարմացան, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցում են նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, սակայն իրենց մտահոգությունները ԶԼՄ-ներից չթաքցրին: Նախ, դիտորդները անպատրաստ չէին ներկայացել հանդիպմանը, նրանց բերած բոլոր օրինակները վերաբերում էին 2006-ին: Խումբն իրենց
Գազապաստարանի մուտքը փակել են
Շենգավիթցիները մեծ դժվարությամբ կօգտվեն համայնքի՝ արտակարգ իրավիճակների համար նախատեսված գազապաստարանից: Վերին Շենգավիթ համայնքի շենքերից մեկի (հասցեն չենք նշում, քանի որ տվյալ տարածքը ռազմավարական նշանակություն ունի) բնակիչներն օրերս դիմել էին «Առավոտին»՝ հայտնելով, որ իրենց շենքի բնակիչներից մեկը որոշել է իր մեկ սենյականոց տունը շենքի ճակատային մասից մոտ 50 քմ-ով մեծացնել: Մայրաքաղաքում շենքերին կցակառույցներ ավելացնելը զանգվածային բնույթ
ՊԵՏՔ Է ԷՇ ԿԱՄ ՁԻ ՔՇԵԼ ՍՈՎՈՐԵՆ
Մեր պաշտոնյաները չգիտեն, թե Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակիչները որքան շատ խնդիրներ ունեն, քանի որ նրանց այցելությունները մարզ՝ սահմանափակվում են միայն շրջկենտրոնով: Տավուշի մարզ այցելելիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հասնում են մինչեւ Բերդի տարածաշրջան ու այդքանով ավարտում իրենց շրջայցը: Բերդից այն կողմ՝ տարածաշրջանի գյուղեր գնալու համար պաշտոնյաները ստիպված են էշ կամ ձի նստել, որովհետեւ ճանապարհներն այնքան
«ՎԱՏ ԲԱՆ ՉԵՄ ԱՐԵԼ»
Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հեռուստահարցազրույց տվեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին: Հարցազրույցի ընթացքում Ս. Սարգսյանը մի քանի անգամ նշեց, որ իր ղեկավարած կառավարության արդյունավետ աշխատանքն ինչպես իր նախորդների, այնպես էլ՝ «առաջին հերթին», ՀՀ նախագահի աշխատանքի կատարած աշխատանքների շնորհիվ է: Խոսելով թոշակների սպասվող աճից՝ նա նշեց, որ հունվարի 1-ից դրանք կբարձրանան 60%-ով եւ
ՀՀ ԱԺ-ում ընդդիմություն չկա
Այդ կարծիքին է «Հանրապետության» ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը Սեպտեմբերի 13-ին ՀՀ խորհրդարանը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցած 125 պատգամավորներից 118-ը «կողմ» էր քվեարկել, 3-ը՝ «դեմ» եւ 4 քվեաթերթիկ համարվել էր անվավեր: Սա այն դեպքում, երբ ՀՀ խորհրդարանում ներկայացված երկու՝ իրենց ընդդիմադիր համարող խմբակցությունները՝ ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», ունեն ընդհանուր հաշվով
«ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԻ Է ԲՌՆՎԵԼ»
Շուշիում ՀՅԴ Գերագույն ժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ում էլ, ըստ ամենայնի, մի քանի օրից Դաշնակցությունը կհայտարարի նախագահի թեկնածու: Դաշնակցությունը երեկ, լրագրողներին ի տես, Շուշիի մշակույթի տանը հանդիսավոր բացեց իր Գերագույն ժողովը: Ժողովին հրավիրված էին հայաստանյան կուսակցությունների ղեկավարները, սակայն Ղարաբաղ գալու ուժ եւ կարողություն էին գտել միայն Հանրապետական կուսակցության փոխնախագահ
ԱԿԱ՛ՆՋԴ ԿԱՆՉԻ, ԿՈՄԲԻԿԵՐԻ ՎԼԱԴ
Մեզ հատկապես դուր եկավ խոտի կամ, ինչպես օրինագծում է նշված՝ կանաչ կերի սահմանումը. «Կերաբույսերի վերգետնյա թարմ զանգված՝ օժտված չոր նյութի կենսաբանական լիարժեքությամբ»:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ
Գրողների միության շենքի դիմաց արդեն մի քանի ամիս է՝ տեղադրված էր այս ազդագիրը: Երեւանի երիտասարդական փորձարարական թատրոնը թատերաշրջանի բացման համար բեմադրել է Հրանտ Մարգարյանի «Ալ ժողովի չեմ երթար» կատակերգությունը, որի մի ներկայացումն էլ պիտի տեղի ունենար երեկ՝ ազդագրի համաձայն:
ԱՌԱՋՆԱՅԻՆԸ՝ ՈՒՂԵԳՐԵՐ ՆՎԱՃԵԼՆ Է
Այսօր ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Երեւան-Մոսկվա-Բանգկոգ-Չանգ Մայ չվերթով մեկնում են Թաիլանդ, որտեղ սեպտեմբերի 16-26-ն անցկացվելու են մարզաձեւի աշխարհի տղամարդկանց 76-րդ եւ կանանց 19-րդ առաջնությունները: Ըստ ծանրամարտի աշխարհի առաջնության կանոնակարգի, մարզիկները Չանգ Մայում պետք է լինեն մեկնարկից երեք օր առաջ՝ դոպինգ-ստուգում անցնելու համար: Երեկ «Առավոտը» հարցազրույց անցկացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի
«ՀԱՅՓՈՍՏ». ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»
Անվստահելի «թրասթը» Առանձնապես հետաքրքիր են «Հայփոստի» ներկայիս կառավարիչների օգոստոսի 31-ի եւ սեպտեմբերի 3-ի հայտարարություններում նշված այն ձեւակերպումները, թե «Նամականիշ» ՓԲԸ-ի կողմից 2007 թվականին ապօրինի «տպագրվել, թողարկվել եւ վաճառվել են 51 տեսակի նամականիշեր», ինչով «Հայփոստը» շուրջ 300 միլիոն դրամի վնաս է կրել, իսկ կապի եւ տրանսպորտի նախարարությունն էլ օժանդակել է «Նամականիշի» այդ գործունեությունը: «Ֆիլատելիստական» հարված Օրերս
Լ. Անանյանը չի խառնվում
ՀԳՄ-ն չի ուղղորդում գրողների քաղաքական հայացքները Երեկ «Հայացք» ակումբում Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանը եւ «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը մամուլի ասուլիս էին հրավիրել: Թեման էր՝ «Ստեղծագործական միությունների գործունեության նպատակահարմարությունը եւ արդյունավետությունը»: ՀԳՄ նախագահը նշեց. «Անկախացումից ի վեր մեր երկրում ստեղծագործական միությունների գոյության նպատակահարմարության հարցը ուղղակի այն հարցն է դարձել, որ թվում
ՆԱՊՈԼԵՈՆԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ
Մեծերի վերաբերմունքը մամուլի նկատմամբ միշտ էլ ուշագրավ է եւ կարեւոր. քանզի առաջին հերթին հայելի ընտրելու խնդիր է ներկայացնում իրենից: Եվ ըստ դրա էլ երեւակվում են յուրաքանչյուրի աշխարհայացքը, նրբամտությունն ու խորամտությունը: Խիստ ուշագրավ է Նապոլեոն Բոնապարտի նոր-նոր տարածում գտնող մամուլի կարեւորության գիտակցումը, որը նա ձեւակերպել է հետեւյալ կերպ. «Թշնամաբար տրամադրված չորս թերթերն ավելի վտանգավոր են, քան
ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՆԸ
Երբ առաջին անգամ տեսա տիեզերքից լուսանկարված մեր մոլորակի պատկերը, ապշեցի, թե ինչքան գեղեցիկ է մեր բոլորի տունը՝ անկախ պետությունների սահմանագծերից, անկախ կրոններից, քանի որ այդ ամենը կապույտ, կիսաամպամած ու լուսավոր, թրթռուն կենդանության մեջ չէր երեւում, եւ մեր երկիրը ինձ թվաց անհավատալի ստեղծագործություն՝ անվախճանության կնիքը վրան: Եվ երիցս սխալ են իրապաշտ գիտնականները, թե այդ ամեն ինչը
Դասագրքերի գները տարբեր են
Դպրոցներում դրանք հաճախ կլորացվում են Հանրակրթական դպրոցներում այժմ եռուն շրջան է ոչ այնքան ուսումնական, այլ ֆինանսական-կազմակերպչական առումով: Պատճառն այն է, որ ծնողներից սկսել են գումարներ հավաքել, այսպես կոչված, արենդայով դասագրքերի ձեռքբերման համար։ Դպրոցները ստացել են պահանջված դասագրքերը, իսկ ծնողները պետք է գրքերի ինքնարժեքի որոշ տոկոսը դպրոցին վճարելով՝ ձեռք բերեն դրանք: «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» տնօրեն Կարինե
«ԿՈՆԴՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ»
Վստահ են քաղաքապետարանի աշխատակիցները Իր անցյալով, ներկայով եւ ապագայով, իր առանձնահատկություններով եւ կոլորիտով մայրաքաղաքի Կոնդ թաղամասը ուրույն տեղ ունի քաղաքի կյանքում: Այդ թաղամասը նաեւ տարիներ շարունակ մայրաքաղաքի կնճիռն էր համարվում եւ բազում իշխանություններ պարզապես չէին համարձակվում նախաձեռնել առկա հիմնախնդիրների լուծումը: Դեռ խորհրդային տարիներից կոնդեցիները շարունակ բողոքել են իրենց գույքային իրավունքը ոտնահարելու համար: Սակայն միայն 2005
«Մեզ ստախոս նախագահ պետք չէ»
Այս եւ այլ բովանդակությամբ պաստառներով՝ երեկ կառավարության շենքի առաջ կրկին ցույցի էին դուրս եկել հանուն պետական կարիքների վտարված հարյուրավոր բնակիչներ: «Այսօր լրանում է 5-րդ ամիսը, ինչ վարչապետը մեզ խոստացել է Ազգային ժողովի ընտրություններից հետո մեր հարցը լուծել: Նա մեզ հետ անձամբ հանդիպել է ապրիլի 13-ին ու ասել, որ եւս մեկ անգամ կհանդիպի եւ մեր ոտնահարված
ՀԱՅԵՐԸ ԽՈՐՈՎԱԾԻՑ ՀՐԱԺԱՐՎԵ՞Լ ԵՆ
Աֆրիկյան ժանտախտը մսավաճառների եւ ռեստորանատերերի գործին խփել է Թեեւ անասնաբույժներն ու բժիշկները հավաստում են, որ աֆրիկյան ժանտախտ հիվանդությամբ վարակվում են միայն խոզերը եւ մարդու օրգանիզմում այդ հիվանդության վիրուսը կենսունակ չէ, մեր բնակչությունն ակնհայտորեն խուսափում է խոզի միս օգտագործելուց: Երեկ «Առավոտը» մի շարք սննդի օբյեկտներից ու մսի վաճառակետերից հետաքրքրվեց, թե վերջին մեկ ամսվա ընթացքում որքա՞ն է
ԿԵՆԱՑ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ ԱԺ-ում իր ելույթում ցավ հայտնեց, որ իրենց չտրվեց ընտրելու հնարավորություն, քանի որ ներկայացված էր գլխավոր դատախազի մեկ թեկնածու՝ անգամ առանց հիմնավորելու այն: Ռոբերտ Քոչարյանի փոխարեն՝ հիմնավորումներ ներկայացնում էին որոշ պատգամավորներ՝ գովելով Աղվան Հովսեփյանին: «Քչախոս է, լռակյաց, ավելի շատ՝ լսող: Կազմակերպական հզոր ընդունակություններ ունի, համապետական մտածողություն: Բանաստեղծ է եւ նկարիչ,
Չկրկնե՛ք Վիշինսկու անունը
Երեկ պատգամավորներին հորդորեց Աղվան Հովսեփյանը, որը կշարունակի իբրեւ գլխավոր դատախազ պաշտոնավարել եւս 6 տարի: Ի տարբերություն նախորդ օրվա քննարկումների, որոնց ընթացքում Աղվան Հովսեփյանն ԱԺ պատգամավորներին հանգամանալից պարզաբանումներ էր ներկայացնում տարբեր քրեական գործերի վերաբերյալ՝ երեկ նա հրաժարվում էր պատասխանել մանավանդ դատական վարույթներում գտնվող գործերին առնչվող հարցադրումներին: Ասենք, սպանությունների համար մեղադրվող Արարատ Մուրադխանյանի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության հարցադրումներից
ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Երեկ առավոտյան Վանաձորից Երեւան էին եկել Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործի նախաքննության շրջանակներում բռնի ուժով եւ ապօրինաբար՝ առանց ծանուցագիր ներկայացնելու, մարզի դատախազություն բերման ենթարկված «Բելիսիմո» ռեստորանային համալիրի՝ դատախազության շենքում բռնությունների, ստորացումների ու խոշտանգումների ենթարկված աշխատակիցներից մի քանիսն ու նրանց ծնողները: Նախ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց


















































