Օրվա լրահոսը
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ ՉՈՒՆԻ
ՀԺԿ Ալավերդու տարածքային կառույցի ղեկավար Լարիսա Փարեմուզյանի բնակարանը մայիսի 28-ին անհայտ անձինք հրկիզել էին։ Հարուցված է քրեական գործ, սակայն տիկին Փարեմուզյանը վստահ է, որ այդ գործը եւս կկոծկվի, եւ մեղավորներն անպատիժ կմնան: Երեկ մեզ հետ զրույցում Լարիսա Փարեմուզյանը իր տան հրկիզման գործի կապակցությամբ մի շարք տեղեկություններ հաղորդեց, որոնց իրավապահները հավուր պատշաճի ուշադրություն չեն դարձնում: Տիկին
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ պաշտոնանկությունից հետո մեծ մասամբ մեկուսացած կյանք էր վարում՝ հազվադեպ մասնակցելով հանրային միջոցառումների, վերջին շրջանում հանդիպումների է մեկնել Վանաձոր, Գյումրի եւ Ապարան: «Առավոտի» հարցին, թե ո՞րն է այդ հանդիպումների նպատակը՝ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը պատասխանեց. «Ամառ է, ուղղակի հանդիպում ենք մեր ընկերների հետ: Սա նախագահի թեկնածու առաջադրվել-չառաջադրվելու հետ որեւէ
Ցուցահանդես՝ Մինասի կողքին
Հուլիսի 28-ին Մինաս Ավետիսյանի հայրենի Ջաջուռ գյուղի տուն-թանգարանում բացվեց արդի արվեստի ցուցահանդես: Այն կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, Ազգային պատկերասրահի եւ Մ. Ավետիսյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ: Մինասի կտավների կողքին ներկայացվեցին ինը նկարիչների (Նարեկ Ավետիսյանի, Համլետ Հովսեփյանի, Գարիկ Կարապետյանի, Արարատ Սարգսյանի, Վահան Ռոմելյանի եւ այլոց) գործերը: «Առավոտի» հետ զրուցած բոլոր արվեստագետները եւ այցելուները հաստատեցին, որ ցուցահանդեսների կազմակերպումը
ԱՐԱԳԱԾ ԷԼ ԲԱՐՁՐԱՑԱՆՔ
Լրագրողները, բացի նյութ գրելուց, լեռ են բարձրանում, սունկ են հավաքում եւ սպորտային մրցույթների են մասնակցում: Հունիսի 28-ին մի շարք լրատվամիջոցների աշխատակիցներ բարձրացան Արագած լեռան հարավային գագաթը: Այս արշավը կազմակերպել էր «Միր սպորտա» պարբերականը, որին մասնակցում էին հիմնականում այն լրագրողները, որոնք սեպտեմբերին մեկնելու են Ստամբուլ՝ նույն պարբերականի կազմակերպած 10 երկրների լրագրողների միջեւ անցկացվող սպորտային խաղերի առաջնությանը:
Աշխարհագրության հանձնաժողովը ճնշումներից չի վախենում
Վերջինիս նախագահ Աշոտ Խոյեցյանը վստահեցնում է, որ վարչապետն իրենց պատվիրել է չընկրկել Երեկ անցկացվեց աշխարհագրություն առարկայից այս տարվա նախավերջին ընդունելության քննությունը: Մինչ այդ օրը քննության մասնակցած 405 դիմորդից 6-7-ը արժանացել է 20 միավորի, 7-8-ը՝ «անբավարարի»: Շատ են 16-17 միավոր ստացողները: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Խոյեցյանը այս արդյունքները ռեկորդային է համարում. «Նախկինում աշխարհագրություն առարկայի տարբերակներում շատ էին
«ՓԱՐԻԶՈՒՄ ԵՄ ԳՏԵԼ ՍԵՐՍ»
Հայրենիքից հեռանալն այսպես արդարացրեց ջութակահարուհի Սաթենիկ Սմբատյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երեկ կայացած համերգը նվիրված էր Ֆրանսիայի Հանրապետության օրվան: Փարիզաբնակ ջութակահարուհի Սաթենիկ Սմբատյանը եւ հայաստանցի երաժիշտներ, դաշնակահարուհի Կարինե Թալալյանն ու թավջութակահար Արամ Թալալյանը հնչեցրին ֆրանսիացի (Ա. Հոնեգեր, Կ. Դեբյուսի) եւ հայ (Գ. Հովունց, Վ. Բաբայան) կոմպոզիտորների կամերային երկեր: Համերգից առաջ «Առավոտը» զրույց ունեցավ Սաթենիկ
Ուսուցիչներին վտարում են
Եթե տնանկ ու որբ երեխաներին պատսպարող Բյուրեղավանի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրենը դատը շահի՝ Ուսուցչի տանը բնակվող ընտանիքների 18 երեխա փողոցում կհայտնվի: «Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Ուսուցչի տունը գտնվում է թիվ 1 հատուկ դպրոցի հաշվեկշռում եւ դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Գայանե Մարգարյանը դիմել է դատարան՝ այնտեղ ապրողներին վտարելու հայցով:
ՔՀՎ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ՝ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ
Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից մարդ առեւանգելու մեջ «Առավոտի» տեղեկություններով, դեռ անցած չորեքշաբթի օրը՝ հուլիսի 25-ին, կալանավորվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության (ՔՀՎ) նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը: Իսկ ուրբաթ՝ լույս շաբաթ օրվա գիշերը մի քանի ժամ շարունակ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ «6»-ի դիմակավորված աշխատակիցները խուզարկել են նրա
Այգին գաղտնի վաճառել են
Արաբկիր համայնքում պողոտա կառուցելու համար պտղատու ծառերով 50 տարվա այգին ոչնչացնում են «Եկան աչքներիս առաջ բարբարոսաբար մեր այգու ծառերը հատ-հատ կտրտեցին: Երկար տարիներ այս հողը քարերից մաքրել ենք, մեծ չարչարանքով մշակել ու այգի ենք դարձրել: Մի փոքրիկ տնակ ենք կառուցել եւ օր ու գիշեր այդտեղ ենք անցկացրել, որ բերքը չգողանան: Սակայն մի ժամում այգին հիմնահատակ
«ԼՈՒՅՍԻ ՄԱՐԴԻԿ» ԱՅԼԵՎՍ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵ՞Ն ԱՆԻ
Նոր կանոններով՝ էլեկտրաէներգիա սպառողները ավելի պաշտպանված կլինեն Վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման նոր կանոններ է սահմանել, որը հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել: Այդ պատճառով էլ մինչեւ եկող տարվա ապրիլի 1-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության բաժանորդները էլեկտրաէներգիայի մատակարարման համար ընկերության հետ պետք է նոր պայմանագրեր կնքեն: «Առավոտի» հետ զրույցում էլեկտրական
Անդրադարձել են «Ազատության» խնդրին
Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ պարոն Բրայզան շնորհավորել է ԱԺ նախագահին՝ «խորհրդարանական ընտրություններն ազատ, արդար անցկացնելու համար»: Իսկ Տիգրան Թորոսյանը նշել է, որ «սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո Հայաստանում էական փոփոխություններ են տեղի ունեցել ժողովրդավարության, մարդու իրավունքների
ՍԱ ՆԱԵՎ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԷՐ
Այսպես է Հանրային ռադիոյի եթերում «Ազատության» դադարեցումը բացատրում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: – Հանրային ռադիոն օգոստոսի 9-ից դադարեցնելո՞ւ է «Ազատություն» ռ/կ-ի վերահեռարձակումը: – Այն պայմանագիրը, որն «Ազատություն» ռ/կ-ն ուղարկել է «Ար ռադիո» միջմայրցամաքային ընկերությանը, նախատեսում է, թե պայմանագիրը կսկսի գործել օգոստոսի 15-ից: Այսինքն՝ գոնե այդ պատճառով օգոստոսի 9-ից չի դադարեցվի հեռարձակումը: Բացի այդ,
ԵՐԿԻՐՆ ԱՌԱՋ Է ՏԱՆԵԼՈՒ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒԺԵՂ ԲՌՈՒՆՑՔԸ
ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը վստահ է, որ նախագահական ընտրություններում կձեւավորվի հանրապետական մի ուժեղ բռունցք, որը երկիրն առաջ կտանի: Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը օրերս մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց, որ երկրի համար շահեկան չի լինի, եթե ե՛ւ ՀՀ նախագահը, ե՛ւ Ազգային ժողովի նախագահը, ե՛ւ վարչապետը լինեն միեւնույն՝ Հանրապետական կուսակցությունից: Իրենք՝ հանրապետականները բոլորովին հակառակ կարծիքին են եւ վստահ են,
ՇՆԵՐԻ «ՑՈՒՅՑԸ»
Ինչպես հայտնի է, քաղաքապետարանի եւ թաղապետարանների պայքարը թափառական շների դեմ չէր փայլում առանձնակի արդյունավետությամբ։ Սակայն վերջերս, հավանաբար, այս հարցում որոշակի առաջընթաց է նկատվում, ինչը եւ առաջացրել է մեր թափառական բարեկամների դժգոհությունը։ Բայց քանի որ շները կառավարությանը բանավոր կամ գրավոր դիմելու հնարավորություն չունեն՝ ուստի որոշել են ուղղակի նստացույց անել ՀՀ կառավարության շենքի պատերի տակ:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ իններորդ ՈՒՐԲԱԹԱԽՈՍ ԱՐՄԵՆԱԿ – Որ հեռացնում են, է՛դ վախտ են աշխատանքային գրքույկի մեջ նշում,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- որ Սեյրանին ազատի, իրա դիմումի համաձայն կազատի: – Համոզվա՞ծ ես,- հարցրեց Բասենցյանը: – Հա,- ասաց Աշոտը.- ինչքան չըլնի՝ խմբագիրը խղճով մարդ ա: – Համոզվա՞ծ ես,- ժպտաց Անահիտը: – Որ խղճով չըլներ, դրան
«Տղային աղջկանից չենք տարբերում»
Երեկ բողոքեցին ֆիզիկայի քննությունը մոնիտորով հետեւող ծնողները Մինչ այսօր ֆիզիկա առարկայից ընդունելության քննություն է հանձնել շուրջ 1200 դիմորդ: «Առաջին օրերի տվյալներով՝ այս տարվա արդյունքները նախորդի համեմատ ավելի ցածր են: Գերակշռում են 15-16 գնահատականները: Ցավոք, 20-25 տոկոս են կազմում անբավարար ստացողները: Մինչդեռ 20 միավոր դեռ չի գրանցվել, իսկ 19-ի՝ վեց կամ յոթ հոգի է արժանացել»,- տեղեկացրեց
«ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՄ ԴԻՏՈՒՄ»
Ասում է վանաձորցի ծաղրանկարիչ Արտակ Օհանյանը Գեղանկարիչ Արտակ Օհանյանը 2002-ից աշխատում է Վանաձորի «Քաղաքացիական նախաձեռնություն» իրավապաշտպան շաբաթաթերթում, ստեղծագործում է իրավական թեմաներով: Վերջերս կայացավ Վանաձորի միակ ծաղրանկարչի աշխատանքների ալբոմի շնորհանդեսը, որի առիթով հանդիպեցինք Ա. Օհանյանի հետ: – Ինչո՞վ կբացատրես քո անցումը գեղանկարչությունից «փափուկ» ժանրի՝ ծաղրանկարների: – Ես չեմ անցել «փափուկ» ժանրի: Անում եմ այն, ինչ միշտ
ՃՈՊԱՆՈՒՂԻՆ՝ ԱՆՏԱՌԻ ՀԱՇՎԻ՞Ն
Ջերմուկի բնակիչները պատրաստ են ճոպանուղուց հրաժարվել, միայն թե անտառը չհատվի: Իսկ բնապահպանները միաժամանակ ահազանգում են հանրապետության տարածքում առկա մի շարք խնդիրների մասին եւս: Ջերմուկում ճոպանուղի կառուցելու ծրագիրը քաղաքի բնակչության շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Վերջիններս մտահոգություն ունեն, որ ճոպանուղու համար անտառհատումներն անխուսափելի են եւ ՀՀ իշխանությունները միայն ճոպանուղի կառուցելով «չեն սահմանափակվի եւ թթվածնաշատ ու
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՂՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Հայելի» ակումբում բավականին անակնկալ հայտարարություն է արել՝ ասելով, որ ինքը չի մտածում նախագահի ընտրության մասին: Իհարկե, ավելի ուշ մանրամասնել է. «Ժառանգությունը» հիմա ունի մեկ խնդիր, եւ մենք նախապատրաստվում ենք պատգամավորական այս ընտրությանը»,- ասել է պատգամավորը՝ նկատի ունենալով օգոստոսի 25-ին թիվ 15 ընտրատարածքում կայանալիք ընտրությունները: Ըստ «Ժառանգության» ղեկավարի, մյուս հարցերը կքննարկվեն աշնանը. «Մնացածը
Կոշկակարին չեն գրանցի
Չնայած անկուսակցական Խաչիկ Մանուկյանը շարունակում է պնդել, թե ինքնաբացարկով հանդես չի եկել եւ իր հայտարարությունը կեղծել են: Արագածոտնի մարզի Թալինի առաջին ատյանի դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանը երեկ հրապարակեց իր վճիռը՝ թիվ 15 ընտրատարածքից ԱԺ պատգամավորության թեկնածու, կոշկակար Խաչիկ Մանուկյանի՝ ընդդեմ նույն ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի հայցի կապակցությամբ: Հիշեցնենք, որ ԸԸՀ-ն հրաժարվել էր գրանցել պատգամավորության թեկնածուին: Դատարանը
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐՑՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բայց չեն կարող, որովհետեւ ընտրությունները, ըստ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի՝ շարունակ կեղծվում են: – Կոմունիստները նախագահի իրենց կոմունիստ թեկնածո՞ւն են ունենալու: – Այս պահին դա մեր մտադրությունն է, մենք գտնում ենք, որ ՀԿԿ-ն պետք է ունենա նախագահի իր կոմունիստ թեկնածուն, որովհետեւ ունի իր ընտրազանգվածը, իր պոտենցիալ ուժը: – Այսինքն՝ նախագահի կոմունիստ թեկնածուն դո՞ւք
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ» ՄԻՆՉԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Սրանք էին «Այլընտրանք» նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ քաղաքացիների երեկվա հանդիպմանն արծարծված թեմաները: Ինչպես ամեն ուրբաթ, երեկ էլ «ՀԺ» խմբագիր եւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին հրավիրել էր հանդիպման: Վայրն անփոփոխ էր՝ Ազատության հրապարակ, թեման՝ «Ազատություն» ռ/կ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Ու թեեւ հավաքվածները հազիվ մի քանի տասնյակ էին, բայց խնդրո
ԿՈՇԿԱԿԱՐԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ
Երեկ Արագածոտնի մարզի Թալինի առաջին ատյանի դատարանը փաստորեն դուրս թողեց կոշկակար Խաչիկ Մանուկյանին (լուսանկարում) թիվ 15 ընտրատարածքում պատգամավորության համար պայքարից: Ըստ նախկին թեկնածուի՝ դրանում առավել շահագրգռված էր նախկին պատգամավոր, հանրապետական Խաչիկ Մանուկյանը, որն ավելի վաղ փորձում էր կաշառել կոշկակարին, որպեսզի վերջինս հանի իր թեկնածությունը: Կարդացեք
ՄԵՐ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ
Մի օր ես տեսա Ժամանակը, թեեւ ժամադրված չէի: Հանդիպեցի անսպասելի, երբ 11 տարեկան էի եւ մեր Սեւուկ ձիով հաց էի տանում հորս՝ սարերը: Տեսա ու վախեցա՝ երբ ձորերը կապած մշուշից դուրս ելա դեմ դիմաց: Նա վերեւում էր, ես՝ ներքեւում, կիսով մշուշի մեջ… Եվ Նա Ժամանակն էր կամ, գուցե, Ժամանակի Տերը: Այդ պահին ես չհասկացա էլ,
ԽՈՅ 21.03-20.04: Հարմար օր է ընտանեկան հանդիսություններ եւ երեկույթներ կազմակերպելու համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը կարելի է տրամադրել գործերը կարգավորելուն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Զգուշացեք խաբեությունից եւ մոլորություններից: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առկա բարդություններն ու տարաձայնությունները կլուծվեն թեթեւ ու աննկատ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Սպասեք խոշոր շահույթների, որոնք կառաջանան զուտ անձնական բիզնեսից: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր հակված եք կարճատեւ սեքսուալ կապեր հաստատելու: ԿՇԵՌՔ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Արմեն Ղազարյանն ինքն իրեն հեռացրեց ծանրամարտից Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը դիմել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիա (IWF) եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե (ՀԱՕԿ)՝ առաջարկելով սպիտակցի ծանրորդ, 69 կիլոգրամ քաշային Արմեն Ղազարյանին հանել Հայաստանը ներկայացնող ծանրորդների պաշտոնական ցուցակից: Իսկ դա նշանակում է, որ մարզիկն այլեւս Հայաստանը չի կարող ներկայացնել IWF-ի հովանու ներքո անցկացվող մրցումներում: Ֆեդերացիայի
«Պոեզիայի ծառը չորացել է, ջրող չկա»
Դերասան Ազատ Գասպարյանը այս վիճակի համար երեկ մեղադրեց նաեւ ԶԼՄ-ներին «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին դերասան Ազատ Գասպարյանն ու ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, թեման պոեզիան էր: Ա. Գասպարյանի ձեւակերպմամբ՝ նախկինում պոեզիան երիտասարդների համար գրականության ամենակրքոտ ու սիրելի ճյուղն էր, իսկ այսօր երիտասարդությունը հեռացել է պոեզիայից, գրականությունից ու գիտությունից: «Երիտասարդները մնացել են չոր ու ցամաք: Նրանց միակ
ԶՈՒԳԱՐԱՆՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Քիմիայի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Չալտիկյանը հայտնեց, որ մի դիմորդի էլ այդտեղ «բռնացրել» են բջջայինով թեստի մասին խոսելիս: Ընդունելության քննությունների առաջին 5 օրվա ընթացքում կենսաբանություն առարկայի քննությանը մասնակցել է 599 դիմորդ: Երեկ նրանց թիվը 110 էր: Նույն օրը գրանցվել է մինչ այժմ ամենամեծ թվով բացակայությունը՝ 12 հոգի: Առաջին 5 օրվա արդյունքները գրեթե նույնն են, ինչ անցյալ
«Հայաստանյան ԶԼՄ-ներում անձերի խնդիր կա»
Երեկ նման կարծիք հայտնեց Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչ Միխաել Վինցերը: Երեկ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության օժանդակությամբ տեղի ունեցավ «ԶԼՄ-ները եւ դեմոկրատիան Հայաստանում» թեմայով կոնֆերանսը: Զեկույցներով հանդես եկան եւ հայաստանյան լրատվամիջոցների առկա վիճակը ներկայացրին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի (ԼԿԻ) ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը, «Հետք» ինտերնետային պարբերականի լրագրող Լաուրա Բաղդասարյանը
ՔՆՆԱԿԱՆ «ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐ»
Օտարախոս դիմորդները շատ են, հայոց լեզուն ու պատմությունը գերազանց իմացողները՝ հատուկենտ Հուլիսի 20-ից մեկնարկել են բուհական ընդունելության քննությունները: ԿԳ նախարարության պաշտոնական կայքում՝ edu.am-ում, ուշացումներով տեղադրվում են քննական արդյունքները: Երեկ, ժամը 17.30-ի դրությամբ, կայքում դեռ հուլիսի 20-25-ի արդյունքներն էին, երբ բանավոր քննություններինը գոնե ավելի վաղ կարելի էր տեղադրել: Հուլիսի 20-25-ը տարբեր քննություններ է հանձնել 7882 դիմորդ,


















































