Օրվա լրահոսը
ԻՆՔՆԱԲՈՒԽ ՆԿԱՐԻՉԸ
Երիտասարդ նկարիչ Դավիթ Հակոբյանը, որ 3 տարի առաջ է ավարտել Մանկավարժական համալսարանի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի կերպարվեստ եւ ժողովրդական արհեստներ բաժինը, ցանկություն ունի առաջիկայում ներկայանալ անհատական ցուցահանդեսով (յուղաներկ, գրաֆիկա, գծանկար): «Առավոտի» հետ զրույցում նա հայտնեց, որ ամենից շատ բնություն է սիրում նկարել: Դիտելով նկարչի գործերը, հարցրինք՝ սեւուսպիտակո՞վ է հաճույքով աշխատում, թե՞ գույներով: «Առանձնապես գույների խտրություն չեմ
Հայ-թուրքական եւ ԼՂՀ թնջուկի մասին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի եւ գրող Բակուր Կարապետյանի տեսակետները: «Թուրքական ապատեղեկատվությունը հայկական լսարանում մասսայականացվեց, ստեղծեց լուրջ խնդիրներ նաեւ մեր թանգարանի աշխատանքներում»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ կապված Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի հետ, որի ընթացքում որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե խաղի ժամանակ Ցեղասպանության հուշահամալիրի գիշերային լուսավորությունն անջատված է եղել:
«ԿԻՆԸ» ՄՏԱԾՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
Հայաստանում եւ Թուրքիայում՝ կինոփառատոների միջոցով Աշխարհում շատ են կինոփառատոները: Հայաստանում որոշել են դրանց մեջ «սեռական տարբերակում» մտցնել, եւ արդեն 5-րդ անգամ, նոյեմբերի 28-դեկտեմբերի 2-ը կանցկացվի «Կին» միջազգային կինոփառատոնը, գուցե պարտադրելով հանդիսատեսին՝ կանանց ստեղծած ֆիլմերը դիտելիս ու գնահատելիս առաջնորդվել քնքշանքով ու կնամեծարությամբ… Նման վերնագրով փառատոն մեկ էլ Թուրքիայում է անցկացվում: Հիշեցնենք, որ փառատոնը նպատակ ունի վերաիմաստավորելու
Մշակույթը որոշ «տիրույթներից» դուրս է
Մարզպետարանների ինտերնետային կայքերի մշակույթի բաժինները անօգտագործելի են՝ իրենց դատարկության պատճառով: Մարզերում մշակութային կյանքին վերաբերող տեղեկություններին ծանոթանալու, ինչպես նաեւ մշակույթի նկատմամբ մարզպետարանների վերաբերմունքը պարզելու համար՝ փորձեցինք մեզ հետաքրքրող տեղեկատվությունը փնտրել նրանց պաշտոնական կայքէջերում: Ինչպես մշակույթի նախարարության կայքէջը (http//www.mincult.am), այնպես էլ մարզպետարանների մշակութային էջերը «անատամ» են եւ բովանդակազուրկ: Օրինակ, Արագածոտնի մարզպետարանի կայքէջի մշակութային բաժինը (https://aragatsotn.region.am/egov/dispatcher) հանրապետության մարզպետարանների
«ՀԱՂԹԵՑԻՆՔ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՁԵՌՔԸ ԿՐԱ՞ԿՆ ԸՆԿԱՆՔ»
«Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում այսպես մեկնաբանեց Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացները ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: – Պարոն Բաբայան, վերջին շրջանում ակտիվություն է նկատվում ղարաբաղյան բանակցային գործընթացում: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը. այն, ինչ քննարկվում է՝ մեր շահերի՞ց է բխում: – Դեռ տարիներ առաջ ես հրապարակավ ներկայացրել եմ իմ տեսակետները: Դրանք չեն եղել ընդհանուր
Փոխհատուցել են մաս-մաս
Ինչի պատճառով իրացման գոտու բնակիչը 6 տարի դրսում է «Արդեն քանի ամիս է՝ չեմ կարողանում տանս վարձը տալ: Միայնակ մայր եմ, չեմ աշխատում, տղաս էլ չի աշխատում, ինչպե՞ս վճարենք: Նախորդ անգամ վարձի փոխարեն տանտերը սառնարանը վերցրեց, հետո էլ լվացքի մեքենան, հիմա ոչինչ չունեմ, որ գոնե վարձի փոխարեն էլի մի բան տամ, բնակարանի տերն էլ ասում
«ՊԱՐՏՔԱԽԵՂԴ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ»
Երեկ Գյումրիում մի խումբ տաքսու վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության այն որոշումը, համաձայն որի՝ հարկային դաշտ են մտնելու նաեւ տաքսիների անհատ ձեռներեց վարորդները, դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հատկապես Գյումրիում: Երեկ վաղ առավոտյան վարորդները շտապել էին Շիրակի մարզպետարան՝ իրենց բնութագրմամբ՝ «անսպասելի ու անխոհեմ» որոշման դեմ իրենց առարկությունները ներկայացնելու: Նրանց ասելով՝ որոշում կայացնելիս հաշվի չեն
ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է
ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում շարունակվում է «Հետաքննող լրագրողներ» հ/կ նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Է. Բաղդասարյանը ճանաչվել է որպես տուժող: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Է. Բաղդասարյանի մարմնական վնասվածքները՝ գլխուղեղի ցնցում, գլխի ձախ կողմնածոծրակային շրջանների սալջարդ, կրծքային 2-րդ ողի, աջ ուսահոդի քերծվածքներ, աջ թիակային, աջ ուսահոդի, աջ բազկի արյունազեղումներ,
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈ՞ՒՄ Է
Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական պաշտպանի հայտարարություններին, ասաց. «Իմ կարծիքով, Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարը ՀՀ-ում ենթարկվեց փոքր բարոյական ճնշման եւ տեղի տվեց: Ինքը մտքեր է արտահայտում, որը չեմ կարծում, որ ճիշտ է որպես համաեվրոպական օմբուդսմեն, կասկածի է ենթարկում դատարանների վճիռները, նախապես վերաբերմունք է արտահայտում սպասվող դատական պրոցեսների
Կյանքի ու մահվան կռիվ
Դրեզդենում ընթացող շախմատի տղամարդկանց 38-րդ եւ կանանց 23-րդ համաշխարհային օլիմպիադաների ավարտին մնում է ընդամենը մեկ տուր, որը կայանալու է այսօր: Ամբողջ մրցաշարի ընթացքում գերազանց հանդես եկած Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը շաբաթ օրը կայացած 9-րդ տուրում 1,5:2,5 հաշվով տանուլ է տվել Իսրայելի թիմին եւ որոշակիորեն դժվարացրել երկրորդ անգամ անընդմեջ չեմպիոնի կոչումը նվաճելու հնարավորությունը: Առաջին խաղատախտակի առջեւ
Իշխանությունների մոտեցումը պարտվողական է
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը նախատում է իշխանավորներին՝ հայրենիքի մի մասը՝ ազատագրված տարածքները, «թալանի վայր» դիտելու համար: «Մեր հայրենիքի մասն է: Ով գիտի՝ թե ինչ ասել է հայրենիք, ով գիտի մարդու, հողի՝ երկրագնդի մի կտորի հոգեւոր կապը, երբեք չի մտածի, չի պատկերացնի այդ հողն այս կամ այն կերպ փչացնելու մասին»,- «Առավոտին» ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ
«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԶԵԿՈՒՅՑԸ ԼԻՆԻ ԱՐԴԱՐԱՑԻ»
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի սպասվելիք զեկույցի մասին ասաց «Մարտի 1»-ի գործով բանտարկված Սուրեն Սիրունյանը: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Մարտի 1»-ի գործով կալանավորված Սուրեն Սիրունյանը երեկ զանգահարեց մեզ եւ տեղեկացրեց, որ ուրբաթ, նոյեմբերի 21-ին, իրենք՝ քաղբանտարկյալները, իրոք, Մարդու իրավունքների եվրոպական պաշտպան Թոմաս Համմարբերգին ընդունել են ծափողջույններով, բայց ոչ՝ հեգնանքով. «Քաղաքական պատանդները պարոն Համմարբերգին դիմավորել են
«ՉԵՄ ՆԱԽԱՆՁՈՒՄ ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ»
Ասում է ԿԸՀ անդամի պաշտոնից հրաժարական տված «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, որին փոխարինելու է Զոյա Թադեւոսյանը: Օգոստոսի 1-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Հովսեփ Խուրշուդյանը հոկտեմբերի 26-ին ներկայացրել է հրաժարական: «Առավոտին» պատմեց, որ իր հրաժարականի դիմումի մեջ չի ներկայացրել որեւէ հիմնավորում. «Ուղղակի գրել եմ, որ խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»: Մեր առաջին ենթադրությունն էր,
ԻՍԿ Ե՞ՐԲ ԷՐ ՄԱՐՔՍԻՍՏԸ «ԴՅՈՒԶ»
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը (աջից) «Առավոտին» մի դրվագ ներկայացրեց նոյեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած՝ կուսակցությունների ղեկավարների հետ քննարկումից: «Ես ասացի՝ Ռուսաստանը վերջին 200 տարվա պատմության մեջ երրորդ անգամ է ողջակիզում Հայաստանն անգլոսաքսերի հետ իրենց դիվանագիտական հաղթանակների զոհասեղանին,- եւ ըստ գլխավոր մարքսիստի՝ Սերժ Սարգսյանն իր այս դիտարկմանն արձագանքել է Ղարաբաղի բարբառախառն:- Ինքն
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ տասնմեկերորդ ԱՊՐԻՐ ԵՎ ՀԻՇԻՐ Ժամանակ առ ժամանակ հոգուս խորքերը սուզվելով ու տեւականորեն էնտեղ մնալով՝ կարող եմ փոքրիշատե ենթադրել, թե՝ ուրիշների հոգիների խորքերում ինչեր կան, եւ երեւի դա է պատճառը, որ նույնիսկ շատ մեծ ու շատ նշանավոր գրողներն ավելի հաճախ ուրիշների՛ հոգիներում են դեգերում, քան՝ իրենց, եւ էս հարցում պոետները բացառություն
Պեդրո Էուստաշեն իրեն հայ է զգում
«Ես հայերին շատ եմ սիրում…»,- ասում է Ջիվան Գասպարյանի հրավերով Հայաստան ժամանած փողային նվագարանների վարպետ, աշխարհահռչակ երաժիշտ Պեդրո Էուստաշեն։ «Նման փոքրիկ պետությունը այսքան մեծ սրտով մարդկանց է պահում իր ծոցում եւ բոլորն էլ արվեստասեր են»,- զարմանում է մեր զրուցակիցը։ Դուդուկահարը Հայաստանում մեծ մասսայականություն եւ ճանաչում ձեռք բերեց հատկապես աշխարհահռչակ կոմպոզիտոր Յանիի վերջին մենահամերգից հետո, որտեղ
Միավորվել են հանուն գաղափարի
Երեկ մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան N20 դպրոցի մարզադահլիճում մեկնարկեց «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի երկրորդ մրցաշարը, որին մասնակցում են զանգվածային լրատվամիջոցների թիմերը: Մրցաշարը նախաձեռնել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսագրի հետ համատեղ: Ինչպես անցած տարի, այս անգամ էլ միջոցառումն անցկացվում է հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակներում եւ նպատակ ունի քարոզել մեր հասարակության
ՀԱՅՏԸ ԼՈՒՐՋ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՊԵՏՔ
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ընթացող շախմատի տղամարդկանց եւ կանանց համաշխարհային օլիմպիադաներն աննկատ մոտենում են եզրագծին: Տղամարդկանց մրցաշարում 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող գործող օլիմպիական չեմպիոն Հայաստանի ազգային հավաքականը երեկ 8-րդ տուրում հանդիպում էր Ֆրանսիայի հետ: Այս մրցապայքարում չորս խաղատախտակների առջեւ հանդիպում էին Էտյեն Բակրոն եւ Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Վլադիմիր Հակոբյանը, Լորեն Ֆրեսինեն
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՂՈԹՈՂ ԲՆԱՊԱՏԿԵՐԻ ԱՌԱՋ
Զրույցներ Տիգրան Մանսուրյանի հետ – Մի տարի հանգստանում էի Հրազդանի շրջանի Ռնդամալ գյուղում (Ծաղկաձորից ոչ հեռու):- Պատմում է Տիգրան Մանսուրյանը։- Հարեւան գյուղերում երեւանցի ծանոթ հովեկներ կային` նկարիչներ, երաժիշտներ: Երիտասարդ էինք, հանդիպում, զրուցում էինք: Եվ ահա մի օր Ռնդամալից գնում եմ հարեւան գյուղ՝ տղերքին հանդիպելու: Հանդամիջյան ճանապարհով գնում եմ, ուրեմն: Տեսնեմ, ետեւիցս մի տարեց գյուղացի հասավ
Վրացիների կեղծ բարեկամությունը
Փաստում են վրացագետն ու հոգեւորականը «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին ԵՊՀ հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, վրացագետ Հայկազուն Ալվրցյանը եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվության համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նրանք խոսեցին Վրաստանում հայկական հոգեւոր արժեքների պղծման եւ «սեփականաշնորհման» հարցերի մասին: Մինչ թեմային անդրադառնալը, լրագրողները տեր Վահրամից պարզաբանում խնդրեցին Շիրակի թեմի առաջնորդի դեմ ստորագրահավաք կազմակերպելու
Հեքիաթ պատմող չե՞նք ունենա
Նոյեմբերի 20-22-ը Երեւանում անցկացվում է «Գիտելիք եւ խորհրդանիշ, հավատալիք եւ սովորույթ» խորագրով 4-րդ գիտագործնական գիտաժողովը: «Առավոտը» զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետ, երաժշտագետ Լիլիթ Սիմոնյանի հետ, որի զեկուցման թեման էր «Գլոբալիզացիայի կործանարար ազդեցությունը ոչ նյութական մշակութային ժառանգության վրա»: «Գլոբալիզացիան իր հարվածն ուղղում է հենց ազգային մշակույթների դեմ: Դա արվում է ծրագրված եւ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՄ
Հոգեբանի ու հոգեւորականի տեսակետները Ինքնասպանությունը համարվում է գիտակցված գործողություն. հետազոտությունները փաստում են, որ անգամ հոգեկան հիվանդները ինքնասպան են լինում ոչ թե իրենց հիվանդության պատճառով, այլ սոցիալական փոխհարաբերություններն ու կարգավիճակը կորցնելու հետեւանքով, ինչպես նաեւ հասարակության մեջ իրենց միայնակ ու ոչ պիտանի զգալու պատճառով: Երբ Արմենը 14 տարեկան էր, բակի տղաները ծաղրում էին նրան, ասում էին՝ աղջկա
«Ամոթալի» թեմաներ՝ երեխաների համար
Սեռական դաստիարակության վերաբերյալ ծնողների, մանկավարժների ու մասնագետների կարծիքները տարբերվում են: Երեխաները դուրս են գալիս կաղամբի միջից, նրանց գետը կամ արագիլն է բերում. եթե որեւէ ծնող այժմ փորձի իր անչափահաս զավակին այսպիսի բացատրություն տալ, երեխան նրա վրա կծիծաղի: Այժմ երեխաները լատինաամերիկյան սերիալներից, ինտերնետից եւ այլ աղբյուրներից սեռական հարաբերություններին վերաբերող այնպիսի մանրամասներ են «բացահայտում», որ ժամանակին գործող
«ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՆԵՐՍԻՑ ԵՄ ԶԳՈՒՄ»
Ասում է դերասանուհի եւ արձակագիր Անահիտ Թոփչյանը Վերջերս կայացավ Անահիտ Թոփչյանի «Հայելի» գրքի շնորհանդեսը, որը պատմվածքների ու մոնոդրամների ժողովածու է: Նոր գրքում հեղինակը շարունակում է ներկայացնել իր հերոսների դրամատիկ ճակատագիրը, որոնք ընթերցողին ծանոթ են նրա «Lady S.D.F.» ժողովածուից: Այստեղ եւս «անհասցե տիկնոջ» դրաման շարունակվում է: «Հայելիի» առիթով հեղինակը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: Հետաքրքրվեցինք՝ գրե՞լն է
Պատվերով՝ հայտնագործություններ, դիպլոմայիններ ու ռեֆերատներ
Որոշ կազմակերպություններ զբաղված են նման բիզնեսով Ուսումնական կիսամյակը ավարտին մոտենալուն պես՝ անգամ այն ուսանողի մեջ, որը երբեւէ չի էլ մտածել իրեն հանձնարարված ռեֆերատը կամ կուրսային աշխատանքը համապատասխան գումարով գրել տալու մասին, ակամայից այդպիսի ցանկություն է առաջանում, քանի որ բուհում ամեն քայլափոխի ինչ-որ մարդիկ թռուցիկներ են «հրամցնում»՝ զարտուղի ճանապարհով գիտական աշխատանքներ ձեռք բերելու գնացուցակով, իրենց հասցեներով
«Ո՛Չ ՓՈՂ ՈՒՆԵՄ, Ո՛Չ ԷԼ ՔԵՌԻ»
Սիրված դերասան Արտաշես Ալեքսանյանը մերժում է ծրագրերն իրականացնելու հայաստանյան «մեթոդները» Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արտաշես Ալեքսանյանին շատերը հիմա ճանաչում են որպես «Ճակատագրի գերիները» հեռուստասերիալի Սոսովիչ: Արտիստը դրանից չի նեղվում. «Ոչինչ, սկզբում տեսնելիս կասեն՝ վա՜յ, Սոսովիչը, հետո անուն-ազգանունս կսովորեն, մի օր էլ կգա, որ կուզենան խաղացող արտիստին բեմի վրա տեսնել»: Ինչ վերաբերում է
Հեռուստասերիալի բարի ոստիկանը
Ըստ ճանաչված դերասան Ազատ Գասպարյանի՝ «սպիտակ ագռավ» իրականում կա Դերասան Ազատ Գասպարյանը այլեւս բարի ոստիկանի է մարմնավորում «Որոգայթ» հեռուստասերիալում: Նրա հերոսը ամենաշատ քննադատվածներից է, քան սերիալների՝ ժարգոնով խոսող կրիմինալները: Դերասանն ինքն էլ գոհ չէ հեռուստասերիալներից. «Բոլորը կրկնում են մեկը մյուսին՝ նույն գողերն ու մաֆիոզներն են, նույն ահավոր կենցաղը: Հայկական սովորություն է, երբ մեկը մի բան
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՀԱՄԱՐ
Ըստ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, զարգացման ֆինանսավորում կհատկացվի այն դեպքում, երբ գիտությունը կսկսի լուծել պետության առաջադրած խնդիրները: 2009 թվականի բյուջեով գիտության ոլորտի համար նախատեսված 8.3 մլրդ դրամ ֆինանսավորումը տարաբնույթ մեկնաբանությունների եւ դժգոհությունների տեղիք տվեց: Որպես գիտական շրջանակների ներկայացուցիչ՝ ամենից շատ այս կապակցությամբ մտահոգություն հայտնեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Վերոնշյալ 8.3 մլրդ դրամից ակադեմիային
Իգական սեռի անչափահաս դատապարտյալներ չունենք
Ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի, պատճառը նաեւ մենտալիտետն է: ՌԴ քրեակատարողական հիմնարկներում այսօր շուրջ 14000 անչափահաս կա, նրանց թվում՝ բազմաթիվ աղջիկներ: Ըստ ուսումնասիրությունների, ՌԴ իգական սեռի անչափահաս դատապարտյալների 48,1%-ն անհաջող ընտանիքներից է, 5,6%-ը երկկողմանի ծնողազուրկ է, 4,9%-ի ծնողները զրկված են ծնողական իրավունքներից կամ ազատազրկված են: Անչափահաս հանցագործուհիների 81,7%-ը
«ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ»
Նոյեմբերի 18-ին Լոնդոնում իրավապաշտպան «Amnesty international» կազմակերպությունը հանրությանը ներկայացրեց վրաց-ռուսական հակամարտությանը վերաբերող իր զեկույցը՝ «Քաղաքացիները՝ կրակի գծի վրա»: Նախորդ շաբաթ զեկույցի հեղինակներից ոմանք Հայաստանում էին, եւ Լոուրենս Բրոերսը՝ «Amnesty international»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի Հարավային Կովկասի փորձագետը, բացառիկ հարցազրույց տվեց «Առավոտին»: Զեկույցը, որն իրենից ներկայացնում է ծավալուն մի աշխատություն, որում բերված են բազմաթիվ վկայություններ,


















































