Օրվա լրահոսը

Էռնեստ Հոյցլը սիրում է էկզոտիկա

Ավստրիացի դիրիժորը, բացի հայկական մշակույթից, հետաքրքրված է Հայաստանի լեռներով: «Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 30-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը երկրորդ անգամ կղեկավարի ճանաչված դիրիժոր Էռնեստ Հոյցլը (Ավստրիա): Որպես մենակատար հանդես կգա դանիաբնակ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը: 2005թ. «Առավոտի» հետ զրույցում Էռնեստ Հոյցլը նշել էր, որ ինքը նախընտրում է հյուրախաղերի մեկնել էկզոտիկ երկրներ՝ Քենիա, Հնդկաստան, Ղազախստան եւ այլուր:

ՄԵՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ ԱՇԽԱՐՀԻՆ

ԵԽ-ն ազատ եւ արդար ընտրություններ է ակնկալում Հայաստանից Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Ազատ եւ արդար ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմնաքար» թեմայով քննարկում էր: Մասնակցում էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, ԵԽԽՎ Էստոնիայի պատվիրակության անդամ Անդրես Հերքելը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Բոյանիչը, «Լյո Մոնդի» նախկին գլխավոր քարտուղար Մանուել Լյուքբերթը, հայաստանյան քաղաքական գործիչներ եւ այլք:

ACP-ի նախագիծը կփոխվի՞

Հակառակ դեպքում հ/կ-ները բնապահպանության նախարարին դատի կտան՝ սահմանադրական մի շարք դրույթներ խախտելու համար: Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի դեմ բնապահպանական կազմակերպություններն արդեն մի քանի ամիս է՝ բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Այդ հանքը բնապահպանության նախարարությունը 25 տարի ժամկետով շահագործման է հանձնել «Հայկական պղնձի նախագիծ» ընկերությանը (ACP), որը, ըստ հաստատված նախագծի, պատրաստվում է հանքարդյունահանումը

«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ՍՑԵՆԱՐ՝ ՍԿՍԱԾ $100-ԻՑ

10-րդ դասարանցիները հաճախ հրաժեշտին գռեհիկ հումորով են ներկայանում Հանրապետության ավարտական դասարաններում արդեն սկսել են նախապատրաստվել «Վերջին զանգ» հանդեսին: Հատկապես Երեւանում աշխուժացել է ավարտական միջոցառումներ սցենարների առուվաճառքը: Տարբեր դպրոցների 10-րդ դասարանցիներից տեղեկացանք, թե այսօր ովքեր են համարվում հմուտ սցենար գրողներ: Պարզվեց՝ դրանց թվում են նաեւ «Շարմը», «32 ատամի» անդամները, «Բլեֆ-շոուի» հեռուստահաղորդավարներ Մենչն ու Գրիշը: Վերջինս, սակայն,

Զուգարանը չեն ծախել

Պարզապես պարսիկներն ու հնդիկներն այն իրենցով են արել Օրերս Զեյթուն թաղամասի հանրակացարանի բնակիչներն «Առավոտին» բողոքում էին, որ իրենց հանրակացարանի երկրորդ հարկի զուգարանը վաճառվել է ինչ-որ անհայտ սեփականատիրոջ, եւ իրենք արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում դրանից օգտվել. «Առանց այդ էլ նորմալ վիճակում չէր, քարուքանդ էր եղել, մենք այսքան ժամանակ անտրտունջ հարմարվել ենք ամեն ինչին:

«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԻՍԿԱԿԱՆ ՄԵՐԱՆ ԷՐ»

Այս կարծիքին էին շարքային քաղաքացիները վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին ՀՀԿ գրասենյակի դռները չեն փակվել նաեւ անցած գիշեր, մարդկանց հոսքը շարունակվել է ամբողջ գիշեր: Վարչապետի նկարի մոտ ինքնաբուխ պատվո պահակ են կանգնում շարքային քաղաքացիները, նրան անձամբ ճանաչողները եւ չճանաչողները: Երեկ, կեսգիշերից առաջ ՀՀԿ գրասենյակ են այցելել մի խումբ երիտասարդներ՝ 18-20 տարեկան, եւ երկու հսկա ծաղկեփունջ են

ԽԱԽՏՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՈՉ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակի մտավորականների խորհրդի նախագահ Վաչագան Ավետիքյանը տեղեկություններ է ստացել, որ Վանաձորի թիվ 5, 6 դպրոցների մանկավարժներին առաջարկվել է ընդգրկվել Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը կամ ազատվել աշխատանքից: Նա մատնացույց է անում ՀՀԿ-ի եւս մի խախտում. Տիգրան Մեծի պողոտայի գովազդային երկու վահանակները: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» վերտառությամբ ցուցանակը տեղադրվել է դեռեւս երկու ամիս առաջ

Սամվել Բաբայանն ընկրկեց ճնշմա՞ն առջեւ, թե՞…

Ինչպես երեկ կանխատեսել էինք՝ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը մարտի 27-ին հանեց իր թեկնածությունը Սյունիքի թիվ 37 ընտրատարածքից, ուր նա պիտի մրցակցեր Սերժ Սարգսյանի եղբոր հետ: «Դաշինքի» քաղխորհրդի քարտուղար Գնել Ղլեչյանը երեկ իր տարբեր հարցազրույցներում («Ա1+», «Ազատություն», «Արմինֆո») ճիշտ նույն տեքստով էր բացատրում ինքնաբացարկի պատճառները: Դրանցից մեկն այն է, որ 37-րդ ընտրատարածքում պետական ապարատն արդեն

ՀՐԱԺԵՇՏ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Երեկ Անդրանիկ Մարգարյանի քաղաքացիական հոգեհանգստի արարողության պաշտոնապես հայտարարված սկզբից դեռ շատ առաջ էր լեցուն Ավան համայնքի այն շենքի բակը, ուր բնակվում էր վարչապետը:   Անգամ մինչ նրա բնակված շենք հասնելը՝ Ավանի Սայաթ- Նովա թաղամասի այդ փողոցի ողջ երկայնքով էին շարված ծաղկեպսակներ:   Մատչելի պատգամավոր կամ լրագրող տեսնելով՝ շատ քաղաքացիներ տալիս էին նույն հարցը: Ասենք, մեզ

«ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԴՐԱՄԱՏԻԿ ՊԱՇՏՈՆ Է»

Այս կարծիքին է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը – Անդրանիկ Մարգարյանը եղավ ամենաերկարակյաց վարչապետը: – Երկու հանգամանք պետք է հաշվի առնել՝ ամեն մի վարչապետության շրջան եւ ավելի բարդ է, եւ ավելի յուրօրինակ: Երկարակեցությունը չէ, որ եղել է, կարծում եմ, Անդրանիկ Մարգարյանի արժանիքը, նրա արժանիքը եղել է ստրատեգիական գծի ճիշտ ընկալումը, փորձել շարունակել շուկայական տնտեսակարգի ռեֆորմները,

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՏԱՐԵՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը իր շքախմբով երեկ այցելեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ Ավան թաղամասում գտնվող բնակարան եւ իր ցավակցությունը հայտնեց հանգուցյալի ընտանիքին: Վեհափառ հայրապետը հանգուցյալի դագաղի մոտ թաղման պետական հանձնաժողովի նախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, հանձնաժողովի անդամների, կառավարության անդամների եւ ԱԺ պատգամավորների ներկայությամբ կատարեց հոգեհանգստյան արարողություն: «Առավոտի» թղթակցի լուսանկարչական ռեպորտաժը՝

ԽՈՅ 21.03-20.04: Պատշաճ ուշադրություն դարձրեք առողջության վրա: ՑՈՒԼ 21.04-21.05: Սպասեք հեռու վայրերից հյուրերի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը կառանձնանա բազմաթիվ շփումներով ու նոր կապերով: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Խուսափեք ավելորդ ծախսերից, որոնք, ըստ էության, անիմաստ են: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հարմար օր է հասունացած խնդիրները քննարկելու համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Երեկոյան փորձեք ընտանեկան մի փոքրիկ խնջույք կազմակերպել: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ընտանիքում եւ աշխատավայրում

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Հայաստանի հավաքականը մեկնեց Լեհաստան ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լեհաստան, որտեղ մարտի 28-ին կանցկացնի «Եվրո-2008»-ի որակավորման փուլի հերթական հանդիպումը այդ երկրի հավաքականի հետ: Իան Պորտերֆիլդի բացակայության պատճառով մեր ընտրանին գլխավորում են Վարդան Մինասյանը եւ Արմեն Գյուլբուդաղյանցը: Հայաստանի հավաքականը մրցավայր մեկնել է հետեւյալ կազմով. դարպասապահներ՝ Գեւորգ Կասպարով («Պաս»,

Հայդնյան համերգաշար՝ Սարյանի տուն-թանգարանում

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այստեղ միախառնվել էին ավստրիական երաժշտությունն ու հայկական կերպարվեստը: Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդիտա Ավագյանը ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Յոզեֆ Հայդնի ծննդյան 275-րդ տարելիցի կապակցությամբ համերգաշար էր կազմակերպել: «Այս նախագիծը Հայաստանում կվարտետային ժանրի զարգացմանն է ուղղված: Աշխարհահռչակ Հայդնն էլ այդ ժանրի հիմնադիրներից էր»,- նշեց Է. Ավագյանը: Համերգաշարի ընթացքում հանդես եկան Կոնսերվատորիայի ուսանողները, ովքեր

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՈԳՍԵՐ՝ ԹԱՏՐՈՆԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Գյումրիի եւ Վանաձորի պետական թատրոնները խրված են խնդիրների մեջ Այսօր Հայաստանի իշխանությունները ձգտում են բեռնաթափել մայրաքաղաքը, աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում: Շատ բան պետք է սկսել Գյումրիի Վ. Աճեմյանի եւ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոններից: Երկու թատրոններում էլ, վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: «Վերջին տարիներին ազնիվ մտահոգություններն ու «նեղլիկ շահագրգռությունները», գավառական նկրտումներն ու շիտակ դիրքորոշումները

Փողայինն ու ժողովրդականը արհամարհվում են

Երաժշտական դպրոցների սաները նախընտրում են ջութակն ու դաշնամուրը Այսօր մեզանում մեծ թափ է առել երեխաների «լատինաամերիկայնացման» գործընթացը: Ծնողների մեծամասնությունը նախընտրում է երեխաներին լատինաամերիկյան պարերի դասերի տանել: «Թող գնա, բեմ դուրս գա, հետո էլ՝ աշխարհ տեսնի: Հիմա դրա ժամանակն է: Թե չէ գժվե՞լ եմ, որ աղջկաս քանոնի կամ թառի դասերի տանեմ՝ դպրոցում երեխայիս կծաղրեն»,- իր ընտրությունն

«ՉԿԱՌՉԵՑ ԵՐԲԵՔ ԻՐ ԵՍ-ԻՆ»

Ասում է ՀՀ վարչապետի խորհրդական, նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը Անդրանիկ Մարգարյանի գործունեությունը անկախությունից հետո հայտնի է: Սակայն նրա շրջապատում կան մարդիկ, որոնք նրան ճանաչում էին երիտասարդական տարիներից, նրա «այլախոհական» շրջանից: Հիշեցնենք, որ Ա. Մարգարյանի ժամանակակիցների համար առավել խորհրդանշականը նրա քաղաքական կենսագրությունն է: Նա 1968 թ.-ից եղել է ընդհատակյա քաղաքական՝ «Ազգային միացյալ կուսակցության» (ԱՄԿ) անդամ, 1973-ից՝

«Հարավային պողոտա»

Այսպես էր կոչվում մարտի 25-ին Կոմիտասի արձանի մոտ «Սկսել ա» նախաձեռնության անցկացրած հերթական ակցիան: Ակցիայի սկզբում նախ մի փոքրիկ վիճաբանություն տեղի ունեցավ կազմակերպիչների եւ ոստիկանության ներկայացուցիչների միջեւ: Կենտրոնի ոստիկանները պնդում էին, որ քաղաքապետարանից իրենց տեղեկացրել են, թե երիտասարդներն իրավունք չունեն երթ անցկացնելու: Մինչդեռ քաղաքապետարանը «Թրանսփարենսի-Հայաստան» կազմակերպության ղեկավար Ամալյա Կոստանյանի իրազեկմանն ի պատասխան, ճիշտ է, արգելել

ԱՐՄԱՎԻՐԸ «ՉԲԱՐԳԱՎԱՃԵՑ»

Քաղաքապետի ընտրություններում վերընտրվեց հանրապետականների թեկնածուն Կիրակի օրը Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ: Առաջադրված էր երկու թեկնածու: Նրանցից մեկը գործող քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանն էր, մյուսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արայիկ Աղաբաբյանը: 25 հազար 884 ընտրող ունեցող Արմավիրում ընտրությանը մասնակցեց 15 հազար 791 մարդ: Ռ. Խլղաթյանը՝ հավաքելով 8 հազար 322 ձայն, վերընտրվեց քաղաքապետի

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԻՆՔՆԱԲԱՑԱ՞ՐԿ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ

Երեկ «Փակագիծ» ակումբում ասուլիսի ընթացքում Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը նույն ընտրատարածքում առաջադրված «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին առաջարկեց ինքնաբացարկ հայտարարել եւ սատարել իրեն: Սամվել Հարությունյանը նշեց, որ 1999-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացել է Սամվել Բաբայանի աջակցությունը եւ հուսով է, որ այս անգամ էլ այդպես կլինի:

Ժողովուրդը կաջակցի՞ ՀՀՇ-ին

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ակնկալում է ապագա ԱԺ-ում 10-15 տոկոս ձայն ստանալ: Կիրակի օրը՝ մարտի 25-ին, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀՇ 15-րդ համագումարը, որը թեեւ մոտ մեկ ժամ ուշացումով, բայց իր ներկայությամբ պատվեց նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս համագումարի պատվիրակների կողմից, ինչպես միշտ, ավելի քան ջերմ ընդունելության արժանացավ: ՀՀՇ վարչության

«ՆՐԱՆ ՈՉ ՈՔ ՉԷՐ ԱՏՈՒՄ»

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ վախճանը ցնցեց ոչ միայն նրան ճանաչողներին, այլ նաեւ առավել լարվածություն հաղորդեց առանց այն էլ ոչ հանգիստ նախընտրական մթնոլորտին: Մահվան հանգամանքները Հայ հանրո ւթյունը սիրում է առասպելներ հորինել հայտնի մարդկանց հանկարծակի մահվան շուրջ: Միայն այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ներկայացնում ենք մանրամասներ երեկ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: Ըստ այդմ՝ նախարար Նորայր Դավիդյանի գլխավորած

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՄԻԱՅՆ 5 ՏՈԿՈՍԻ ՇԵՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԸ ՉԷ»

Ազդարարվեց մարտի 24-ին «Օրինաց երկիր» կուսակցության 7-րդ համագումարում, որն, ըստ էության, նախընտրական էր:ԵԿ շարքերը Համագումարին ներկա էին 700 պատվիրակներ: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր զեկույցում հիշատակեց, թե իր հրաժարականից հետո Օ«համալրել են 70 հազար հոգի, եւ կուսակցությունն այժմ ունի ավելի քան 100 հազար անդամ: Նրա ծավալուն զեկույցից առանձնացնենք այն դիտարկումները, որոնք վերաբերում էին առաջիկա ընտրություններին:

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած «Առավոտը» բազմիցս է բացասական երանգներով անդրադարձել թե՛ կառավարության, թե՛ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գործունեությանը, վերջինս 2004-ի օգոստոսի 1-ին եկել էր մեր թերթի 10-ամյակը շնորհավորելու:

ԽՈՅ 21.03-20.04: Նպաստավոր օր է սիրային ժամադրությունների եւ սեքսի համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Պատրաստ եղեք: Ձեր թշնամիներն այսօր ակտիվանում են: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հարկավոր է այսօրվա բոլոր գործերը հասցնել հաղթական ավարտի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ամենայն հավանականությամբ՝ ձեր երազանքներն այսօր կիրականանան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ բնութագրական է անհարգալից վերաբերմունքը շրջապատին: Աշխատեք փոխվել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Առաջացող խնդիրները կլուծեք առանց լուրջ ջանքերի:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ     Գիրք չորրորդ Գլուխ տասներեքերորդ ԱՐՏՈՆՅԱԼ ԴԱՍԱԼԻՔՆԵՐ Մինչ կոնսերվատորիայի աղջկերքը մանրակրկիտ ու երկարբարակ կլվացվեին, մենք էդպես ասում, խոսում ու ծիծաղում էինք, իսկ մեզանից մի քանի քայլ էն կողմ տիկին Սեդան իրենց Շեկո կովին էր կթում, եւ երբ էդ ընթացքում Շեկոն մի քանի անգամ զիլ բառաչեց, Դանիկն ինձ նայեց, ժպտաց ու ասաց. «Ա՛յ

ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Իսպանիայի Սաֆրա քաղաքում երեկ ավարտվեց Ռյուի Լոպեսի անվան շախմատի 15-րդ կարգի միջազգային փառատոնը: Շախմատային աշխարհի, եթե կարելի է ասել, վերնախավի երկրորդ խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ այս մրցաշարում փայլուն հանդես եկավ հայաստանցի գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Գաբրիել Սարգսյանը: Նա նախավերջին՝ վեցերորդ տուրից հետո, 1,5 միավորի առավելությամբ այլեւս անհասանելի դառնալով մրցակիցների համար, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ

Աստղադիտարանի երեկն ու այսօրը

Երեկ «Ուրբաթ» ակումբը հյուրընկալել էր Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանին Հայկ Հարությունյանն անդրադարձավ աստղադիտարանի գիտական ծրագրերին, ֆինանսավորմանը, նոր կադրերի պակասին, աստղադիտարանի ներկայիս վիճակին: Հ. Հարությունյանը նշեց, որ Հայաստանում գիտության այս ճյուղը պետության կողմից գրեթե չի ֆինանսավորվում, իսկ աստղադիտարանին կամ աստղագետներին հիշում են միայն Արեգակի կամ Լուսնի խավարման ժամանակ: «Եթե համեմատվելու լինենք արեւմտյան մեր գործընկերների հետ,

ՁԳՁԳՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՍԱՎ ՎԵՐՋՆԱԳԾԻՆ

Կամերային երաժշտության տանը ապրիլի 3-ին կկայանա 2005-ից մեկնարկած՝ Կոմիտասի անվան համահայկական երգի մրցույթի եզրափակիչ փուլը, իսկ ապրիլի 5-ին Ազգային օպերային թատրոնում՝ մրցանակակիրների եւ արվեստի հայ վարպետների գալա համերգը: Ժամանակին «Առավոտն» անդրադարձել է հիշյալ մրցույթին: Հիշեցնենք, որ դեռեւս 2005թ. սեպտեմբերին ամերիկաբնակ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի եւ Լոս Անջելեսում նրա ղեկավարած Կոմիտասի անվան դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախաձեռնությամբ է

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ Մեր քաղաքական գործիչները տրամագծորեն հակադիր գնահատականների են արժանացնում Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման մասին 2007թ. փետրվարի 7-ի թուրք-վրաց-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումը: Իշխանության աջակիցները պնդում են, որ դա սոսկ քաղաքական նախագիծ է, որի կառուցումից հրաժարվելու «գինը» Ղարաբաղն է, ուրեմն՝ թող կառուցեն: Ընդդիմության մի մասի կարծիքով, ընդհակառակը, իշխանությունների անզիջում քաղաքականությունն է համարում Կարս-Ախալքալաքի կառուցման պատճառը։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031