Օրվա լրահոսը

«Եղել են կասկածելի արդյունքներով դպրոցներ»

Վերլուծելով ավարտական եւ միասնական քննությունները՝ երեկ խոստովանեց ԳԹԿ տնօրենը «Ուզում եմ, որ հասարակությունը մեզ ընկալի ոչ թե իբրեւ միասնական եւ ավարտական քննություններ կազմակերպող կառույց, այլ հանրակրթության նոր գնահատման համակարգի կայացման հիմնական հաստատություններից մեկը: Մեր նպատակը ոչ թե քննություններ կազմակերպելն է, այլ հանրակրթական հաստատությունների արտաքին գնահատման միջոցով ընդհանուր մակարդակի եւ որակի բարձրացմանը նպաստելը»,- երեկ Գիտելիքների թեստավորման

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ՇԱԼՅԱՊԻՆԸ»

Երեւանում է համաշխարհային օպերային աստղ Պաատա Բուրչուլաձեն Ճանաչված բաս Պաատա Բուրչուլաձեն մեկ համերգով նոյեմբերի 1-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան)՝ հնչեցնելով արիաներ Վերդիի, Գունոյի, Մուսորգսկու օպերաներից: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Պ. Բուրչուլաձեն հիշեց իր միակ բեմելը Երեւանի ազգային օպերային թատրոնում. 1970-ականների վերջին նա հանդես է եկել Վերդիի

Համաձայնագիր է կնքել «մոլորության մեջ»

Եվ հիմա՝ հինգ տարի անց, փոշմանել է Անդրանիկ Այվազյանի եւ Դավիթ Փոլադյանի միջեւ 2004-ից սկսած դատական վեճեր են ընթացել՝ կապված Դավիթ Փոլադյանի կողմից Ա. Այվազյանին 2002թ. ապրիլի 28-ին տրված $362 000-ի ստացականի եւ դրանից հետո՝ 2002թ. հունիսի 13-ին Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի եւ Անդրանիկ Այվազյանի միջեւ կնքված համաձայնագրի հետ: Ըստ Փոլադյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի՝ այդ

«ԼՐԱԳՐՈՂԸ ՊԻՏԻ ՄԻ ՔԻՉ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԻ»

Ասում է Լիտվայի ժուռնալիստների միության նախագահը «Երբ լրագրությունը, ո՛չ թե՝ լրատվամիջոցները, բիզնես է դառնում, այն նմանվում է մարմնավաճառության»,- երեկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լիտվայի լրագրողների միության նախագահ Դայնյուս Ռաձյավիչյուսը: Նա նախ ներկայացրեց, թե Լիտվայում ինչպես կարելի է ստանալ ժուռնալիստական կրթություն: Դայնյուսի խոսքից պարզ դարձավ, որ հայաստանյան կրթական մոտեցումների հետ քիչ նմանություններ

Գյումրիում ավագանին նշանակովի՞ է

Գյումրեցիների կարծիքով, ավագանու «ընտրությունները» վարկաբեկեցին ողջ ընտրական գործընթացը: Օրեր առաջ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ավագանու նորընտիր կազմի մասին խոսելիս ասաց. «Ճիշտն ասած, ես հլը չգիտեմ ովքեր են ընտրվել, չգիտեմ էդ մարդկանց ունակությունները, քաղաքի նկատմամբ սերը, ինչի՞ համար են ընտրվել՝ անձնականի՞ համար, թե՞ ինչ-որ խնդիրներ են ուզում լուծել, ընդհանուր առմամբ ես երբեք չեմ թողել, որ

«ՄԱՐՏԻ» ԵՆ ԳՆԱԼՈՒ ՄԻԱՅՆ ԱՂՋԻԿՆԵ՞ՐԸ

Ըստ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ շուտով իր գրասենյակում կմնան միայն աղջիկները 2009-ի բյուջեի նախագծի երեկվա քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն առաջադրեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատավարձի բարձրացման խնդիրը՝ վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները, թե աշխատավարձի նվազ լինելու պատճառով կադրերի արտահոսք կա Պաշտպանի աշխատակազմից. «Իսկ ես կարող եմ բացառապես դրական խոսքեր ասել նրա գրասենյակի

ՓՈՐՁԱԳԵՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հոկտեմբերի 29-ին Փորձագետների փաստահավաք խմբի անդամ առաջադրեց ՄԻՊ աշխատակազմի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ստեփանյանին: Որոշ լրատվամիջոցներ այս կապակցությամբ անմիջապես հիշեցին, որ նա Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման օրոք՝ 1990-1996 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը: Վահե Ստեփանյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, այո՛,

Ապացույցները բավարար չէի՞ն

«Նոյյան տապան» ՍՊԸ ղեկավար Տիգրան Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով անընդունելի է ճանաչվել «Նոյյան տապանի» գանգատն ընդդեմ Հայաստանի: Հիշեցնենք, որ «Նոյյան տապան» ՍՊԸ-ն 2002թ. հոկտեմբերի 18-ին ընդդեմ ՀՀ-ի գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ: Ընկերությունն իր գանգատում պնդում է, որ խախտվել են Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ

ԿՈՆԳՐԵՍԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ

Ասում է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Վերջին մի քանի օրերին իշխանություններն՝ ի դեմս պետական համապատասխան կառույցների, քաղաքական հետապնդումների հերթական արշավն են սկսել ԱԺ պատգամավոր, նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, «Մարտի 1»-ի գործով հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանին եւ նրա ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի եւ նրա

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ այլ բացատրություն չգտնելով այս փուլում հանրահավաքների կասեցման համար: «Ղարաբաղի շուրջ կատարվող զարգացումն այսօր կրիտիկական է եւ զգալիորեն տարբերվում է մինչ օրս եղած գործընթացից»,- պատասխանելով «Առավոտի»՝ իսկապե՞ս ԼՂ հարցում այդքան օրհասական վիճակ է հարցին, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Տիկին Խառատյանը կարծում է, որ այսօր ՌԴ կողմից ակտիվ նախաձեռնություն կա՝ հարցի լուծումն

«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ» ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ԷԻՆ

Երեկ խորհրդային քաղբանտարկյալների օրը յուրովի «նշեցին» անկախ Հայաստանի քաղբանտարկյալները: 40-ից ավելի քաղբանտարկյալներ երեկ «մասնակցեցին» Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքին: «Ա1+»-ի մատուցմամբ, նրանց հայտնվելը պողոտայում իրարանցում առաջացրեց ոստիկանների շարքերում. մոտ 50 ոստիկան միանգամից վազեց դեպի պողոտա: Նրանք հանդարտվեցին միայն այն պահից, երբ պարզվեց, որ զբոսանքի մասնակիցները ընդամենը հայ քաղբանտարկյալների դիմակներն են կրում: Ոստիկանների երեկվա պահվածքը բավականին զուսպ

ՀԵԿ-Ը ԿԱՊ ՉՈՒՆԻ

«Բավականին մտահոգիչ է այն փաստը, որ Պետեկամուտների կոմիտեն հետաքրքրվում է ՀԵԿ նախագահ եղած ժամանակաշրջանում Սարգիս Ասատրյանի վարած գործունեությամբ: Մտահոգիչ է, քանի որ, փաստորեն, եղել են գործարքներ, որոնց մասին տեղյակ չի եղել կուսակցության խորհուրդը՝ ղեկավար կազմը»,- «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց ՀԵԿ ներկայիս նախագահ Վահան Բաբայանը: Սակայն նա չցանկացավ գնահատականներ տալ իր նախորդին՝ «դրանք կտան իրավապահները»:

«ՄԱՐՏԵՐՈՎ» ԸՆԴՈՒՆՎԱԾ ԾՐԱԳԻՐ

«Աշխարհի առաջատար բուհերում սովորող ՀՀ քաղաքացի եւ սփյուռքահայ ուսանողներին օժանդակելու ծրագրի իրականացումն արդեն մեկնարկել է»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ծրագրի հեղինակ Արթուր Իշխանյանը: Այս տարվա հոկտեմբերի 3-ին արդեն վերջնականապես հաստատվեց ծրագրի հայեցակարգը, որին կարելի է ծանոթանալ ԿԳՆ-ի կայքէջում՝ www.edu.am: Ծրագրի դրույթների հիման վրա ստեղծվել է «Լույս» հիմնադրամը,

Գնահատականը ժողովուրդը թող տա

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 2005թ. կառավարության որոշումով վաճառքի կերպով օտարվեց Ռուսաստանում շինարարական բիզնեսով զբաղվող հայ Մուրադյան եղբայրներին պատկանող ԲԱՄՕ ընկերությանը: Այն ժամանակ գործարքը բավականին քաղաքականացվեց: Կարծիքներ հնչեցին նաեւ, որ ԲԱՄՕ-ն այդ կառույցը «ջրի գնով» ձեռք է բերել ավելի ձեռնտու գներով վերավաճառելու նպատակով: Բացառված չէ, որ շատերն այսօր էլ դրանում համոզված են: Սակայն հոկտեմբերի 31-ին

«ՄԱՐՏԻ 1-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԷՐ»

Երեկ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ մարտի 1-2-ի դեպքերն ամենից շատ բացասական անդրադարձան ՀՀ իշխանությունների վրա. «Պետք է արձանագրենք, որ ամենից շատ իշխանությունների՛ն ձեռնտու չէր, որ նման դեպքեր տեղի ունենային մեր երկրում: Արմատական ընդդիմությունը փորձում է ձեւակերպել,

Կրթամշակութային խճանկար

Հոգուն վրա հասան Այսօր Ավան համայնքի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցում պետք է կայանային տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ: Տեղեկացրել էինք, որ դպրոցի խորհրդի նախկին կազմը անօրեն ճանապարհով ցրվել էր եւ նոր խորհուրդ ձեւավորվել, որպեսզի տնօրեն դառնար «վերեւներին» հաճելի թեկնածուն՝ Ավանի ոստիկանության բաժնի պետ Արմեն Իսրայելյանի կինը՝ ուսմասվար Հայկուշ Նիկոյանը, ում կոլեկտիվը տեսնել անգամ

«ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆԻ» ՄԱՍԻՆ՝ ՍԱՏԻՐԱԿԱՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐՈՎ

Ալեքսանդր Թոփչյանի նոր վեպը Երեկ Գրողների միությունում կայացավ գրականագետ, թարգմանիչ եւ դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպի շնորհանդեսը: Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է անդրադարձել մի թեմայի, որն ավելի շատ դաշնակցության հետ է ասոցացվում: Պարոն Թոփչյանն ասաց. «Առ այսօր այդ մասին գեղարվեստական որեւէ գործ չի գրվել՝ չհաշված Երվանդ Օտյանի ծաղրական մի քանի էջերը… Իսկապես, դժվար եւ քաղաքական

Ընդդեմ ուծացման, հանուն՝ հայրենադարձման

Սփյուռքի նախարարն իր անդրանիկ ասուլիսում հստակեցրեց գերատեսչության անելիքները Երեկ նորաստեղծ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարար Հրանուշ Հակոբյանի ասուլիսը: Նա անդրադարձավ գերատեսչության հիմնական նպատակներին ու առաքելությանը: «Կառավարության որոշմամբ հաստատել ենք Սփյուռքի նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը, ստեղծված է լուրջ աշխատանքային խումբ: Արդեն պատրաստ է Սփյուռք-Հայրենիք գործակցության հայեցակարգը, մշակել ենք նաեւ տասնյակ ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն 2009 թ.-ին:

«8-Ի ԳՈՐԾԸ»

«Պետական կարիքների» ութ զոհերը չեն հաշտվել իրենց տրված չնչին փոխհատուցման հետ եւ պահանջում են հանդիպում հանրապետության նախագահի հետ «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ Հյուսիսային պողոտայի նախկին 8 բնակիչներ դիմել են դատարան, որպեսզի չեղյալ համարվի Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» (ԾԻԳ) հետ կնքած անշարժ գույքի

Լուսացույցերն անսարք են

Մայրաքաղաքում եթե փորձես լուսացույցի ցուցումով փողոցն անցնել՝ կընկնես մեքենայի տակ «Ամեն անգամ փողոցն անցնելիս աղոթում եմ, որ կենդանի մնամ, նունիսկ կանաչ լույսի ժամանակ անցնելիս ինձ վտանգված եմ զգում»,- մեզ հետ զրույցում ասաց Երեւանի բնակիչ Իրինա Առաքելյանը: Չնայած մայրաքաղաքի մոտ 200 խաչմերուկներում հիմնականում գործում են դիոդներով աշխատող (սրանց ՕԳԳ-ն ավելի բարձր է) լուսացույցեր, սակայն նույնիսկ կենտրոնական

ՇԱՀՈՒՄՈՎ ԱՆՏԻԲԻՈՏԻԿ

Դեղագործական ընկերությունները երեխաների առողջության հաշվին են եկամուտներ ստանում Մեր երկրում դեղերի բիզնեսով զբաղվող որոշ ընկերություններ իրենց ապրանքը սպառելու համար պատրաստ են դիմել անգամ այնպիսի մեթոդների, որոնք վնաս կարող են հասցնել մարդու առողջությանը: Չբավարարվելով դեղերը գովազդելով՝ այդ բիզնեսով զբաղվող ընկերությունները, գնորդներին շահագրգռելու համար, անգամ դեղերն են շահովի դարձրել: Դեղագործական «Լեկ» ընկերությունն իր արտադրած ամոքսիկլավ մանկական հակաբորբոքիչ

ՀՀՇ-ԱԿԱՆԸ՝ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարել է, թե Հայ ազգային կոնգրեսը, ամենայն հավանականությամբ, մաս կկազմի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբին. «Խոսակցությունները մեզ մոտ գնում են ավելի շատ մասնակցելու ուղղությամբ: Որոշումն առայժմ չի կայացվել: Իմ կարծիքով եւ իմ շրջապատում պտտվող խոսակցությունների համաձայն, ես կարծում եմ, մենք կմասնակցենք»: Արամ Մանուկյանը նաեւ անդրադարձել է

«Պահը եկել է այս զույգի էջը փակելու»

Ասում է Ժիրայր Սեֆիլյանը՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին «Այսօրվա վտանգն աննախադեպ է,- ԼՂ հարցի կարգավորման մասին երեկ կարծիք հայտնեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը,- երբեք այսօրվա վիճակին չենք եղել»: Այս վիճակը համարում է «վերջին տարիների քոչարյանասերժական ռեժիմի ապիկար գործունեության արդյունք»: Ստեղծված իրավիճակից նա ելք է առաջարկում՝ «ՀՀ-ում եւ Արցախում բնակվողներս մեր

ՆՐԱ ԱՆԱՌՈՂՋ ՀՈԳՈՒՑ ԵՆ ԱՇԽԱՐՀ ԵԿԵԼ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐԸ

Գրել է Նաիրի եւ Կարեն Հունանյանների հայրը՝ Հրաչյա Հունանյանը, իր որդիների մոր մասին 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում երկրի ղեկավարությանը գլխատած ահաբեկիչներ Նաիրի եւ Կարեն Հունանյանների հայրը՝ Հրաչյա Հունանյանը, շուրջ 1 ամիս առաջ դիմել է առողջապահության նախարարություն եւ բողոքել իր նախկին կնոջից՝ Նաթելլա Գալստյանից: Վերջինս Եվպատորիա քաղաքի բնակիչ էր, բայց այս տարվա ապրիլից վերադարձել

ՍԵՐԺԻՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՎ՝ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ԿՈՂՄ ԵՆՔ

Մոտավորապես այս էր Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի ասածը – ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում խոսվում է ՀՀ համար ցավալի զիջումների, ազատագրված տարածքների վերադարձի մասին: – Երբ հակամարտող կողմերը գնում են փոխզիջման, երկուսն էլ անում են ցավոտ զիջումներ, երկուսն էլ անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվել կամ շահած դուրս գալ չեն կարող: Բնականաբար, կարգավորման գործընթացում ավելի շատ

«ՄԻԱՑՈՒՄ»

Այսպես է կոչվելու շարժումը, որն առաջիկայում կսկսի ակտիվ գործունեություն ծավալել, մասնավորաբար, ԼՂՀ հարցի հետ կապված: Նախաձեռնող խմբի համակարգողներն են Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ԼՂՀ ազատագրական պայքարի մասնակից Սարգիս Հացպանյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Վերջին շրջանում քաղաքական դաշտում խոսակցություններ էին շրջանառվում նոր «Ղարաբաղ» կոմիտե ստեղծելու շուրջ: Երեկ, պատասխանելով լրագրողների հարցերին, Ժիրայր Սեֆիլյանը չհերքեց, որ այս

ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՆԱԵՎ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե՝ «շարունակվում են 2008թ. փետրվարի 19-ի օրինախախտումներով աննախադեպ ընտրությունների արձագանքները՝ իրավական տեսակետից բացարձակապես անգրագետ, քաղաքական նպատակներ հետապնդող դատավարությունները»: «Այլընտրանքը» որպես այդպիսին է որակել հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով երեքուկես տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի

Այլընտրանքային երթուղիներ կան

Հոկտեմբերի 28-ին Երեւանի քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանն ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանելու, թե ժամանակավորապես ինչպես է երթեւեկելու տրանսպորտը Հերացի փողոցից դեպի Նորք-Մարաշ եւ հակառակ ուղղությամբ: Հոկտեմբերի 26-ից նշված ճանապարհը փակ է, քանի որ այս հատվածում քանդվել է Նորքի հին կամուրջը, ինչն, ըստ Կարեն Դավթյանի, պայմանավորված է Սարալանջի մայրուղու նորակառույց թունելի ձախ ելքով դեպի Խորենացի եւ Տիգրան

«Книжка»-ն դարձել է «книшка», «собака»-ն՝ «сабака»

Ռուսաց լեզվի դասավանդման համար նախատեսված աշակերտական գիրք-տետրերում մի շարք վրիպակներ կան: ՀՀ հանրակրթական դպրոցների 2-5-րդ դասարաններում ռուսաց լեզու առարկան դասավանդելիս ուսուցիչներն օգտագործում են ռուսաց լեզվի Моя волшебная ручка գիրք-տետրը: Երեխաներն այդ գիրք-տետրերում քերականական խնդիրները լուծում եմ վարժությունների միջոցով: Օրերս «Առավոտը» որոշ ծնողներից եւ ուսուցիչներից դժգոհություններ ստացավ այն մասին, որ տետրերում կան ուղղագրական սխալներ, որոնք շփոթության

ՀԱՅԿ ԴԱՎԹՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

ՀՀ ոստիկանությունը երեկ տարածել է հայտարարություն՝ հոկտեմբերի 26-ին կատարված սպանության վերաբերյալ: «Հոկտեմբերի 26-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 48ա շենքի բակում կրակոցներ են հնչում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, նշված շենքի բակում անհայտ անձինք ինքնաձիգից եւ ատրճանակից կրակ են արձակել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ եւ սպանել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031