Օրվա լրահոսը

Լոսում ամենահարուստները հայե՞րն են

«Եվս մեկ հայ բանտարկվեց»: Ամերիկյան մամուլի առաջին էջերում այսպիսի արձագանք է գտնում հայերի կողմից կատարվող ամեն մի հանցագործություն: Այս մասին մեծ ցավով մեզ հայտնեց մեր զրուցակիցը՝ ամերիկահայ Ղեւոնդ Ավետյանը. «Դժբախտաբար, ներկա վիճակում Լոս Անջելեսի բանտերում բանտարկված է մոտ 150000 հայ (մեր տեղեկություններով, այս թիվը խիստ ուռճացված է, եւ ԱՄՆ ազատազրկման վայրերում, ըստ պաշտոնական տվյալների, կա

ՄԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐՆ ՈՒ ՄԵՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

Ինչպես են գաղափարներն օգտագործում մարդկանց Մեր մտորումների արդյունքում մենք հանգում ենք ինչ-ինչ գաղափարների եւ այսպես թե այնպես օգտագործում ենք դրանք: Բայց որքան էլ զարմանալի է, գաղափարներն իրենց հերթին օգտագործում են մեզ: Ավելի ճիշտ՝ որոշ մարդիկ օգտագործում են գաղափարները՝ վերջիններիս միջոցով մյուս մարդկանց իրենց ենթարկելու համար: Բավական է գաղափարները վերածվեն գաղափարախոսության եւ վերջ՝ արդեն ոչ թե

Խոզի ու հավի միս են գնում

Նախորդ տարվանից սկսած, տավարի միսը բավականին թանկացել է Եթե մեկ տարի առաջ մսի վաճառքի կետերից տավարի միսը կարելի էր գնել մեկ կիլոգրամը 1200-1300 դրամով, ապա այժմ 1800 դրամից պակաս տավարի միս չես գնի: Փոխարենը՝ մոտ 300-400 դրամով էժանացել է խոզի միսը: Այն այս տարի կարելի է ձեռք բերել 1300 դրամով: Տավարի մսի թանկացման պատճառն անցյալ

ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ

Քաղծառայության խորհրդի նախագահի կարծիքով՝ դրա պատճառը պետական համակարգում ցածր աշխատավարձն է: Վերջերս «Քաղծառայության մասին» 5-ամյա օրենքը 8-րդ անգամ փոփոխությունների ենթարկվեց: Արդյունքում, ինչպես օրերս քաղծառայության 5-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ նշեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, օրենքում լրացումներ կատարելը հնարավորինս նվազեցրեց «մարդու գործոնը»: Այդուհանդերձ, այսօր էլ շատերը կարծիք են հայտնում, որ քաղծառայության խորհուրդը ձեւական բնույթ

Մինչեւ ո՞ւր կիջնի դոլարի կուրսը

Փոխարժեքային «սյուրպրիզներն» արդեն սկսված են Երեկ փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը 357 դրամ էր: Նկատենք, որ 2007-ի բյուջեով դոլարը հաշվարկել են հենց այդքանով՝ 357 դրամով: Սովորաբար դոլարի կուրսն ավելի ցածր է լինում, քան բյուջեով հաշվարկվում է: Հաշվի առնելով, որ դեռ տարին նոր է սկսել եւ դոլարն արդեն 10 դրամով դեկտեմբերի համեմատ իջել է, թերեւս, այս տարվա

«ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱ՞ՆՆ ԷԼ ԷՌՆԵԿՅԱՆԻՆ ԿՏԱՆ

Արգենտինահայ մեծահարուստն այդ առնչությամբ կառավարությանը պաշտոնական առաջարկ չի արել, եթե անի՝ Քաղավիացիան կմտածի: Կառավարությունը որոշել է այս տարի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն այնպես հիմնանորոգել, որ այն դառնա առաջին կարգի օդանավակայան: Նշենք, որ օդանավակայաններն ունենում են 3 կարգ, որից ամենացածրն առաջին կարգն է: Ընդհանուր առմամբ, կառավարությունը մտադիր է տեղական եւ միջազգային տարբեր կառույցների ֆինանսավորմամբ՝ օդանավակայանում ներդնել մոտ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵԴ-ԻՑ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԵՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանից ուղարկված փաստաթղթերն անհետանում են անհասկանալի հանգամանքներում: Այս մասին «Առավոտին» հայտնեց «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, որը ներկայացնում է հանրահավաքների ընթացքում վարչական կալանքի ենթարկված մի շարք ընդդիմադիր կուսակցությունների անդամների շահերը եվրոպական դատարանում: «2007-ի ընթացքում դատարանը լրացուցիչ փաստաթղթեր է խնդրել Շենգավիթի ՀԺԿ անդամ Մաքսիմ Գասպարյանի, Աշտարակից՝ Սարգիս Ամիրյանի, Չարենցավանի «Հանրապետության»՝ Սաշա

Սպանվել է Հրանտ Դինքը

Երեկ Ստամբուլում սպանվել է ազգությամբ հայ հայտնի լրագրող, հրապարակախոս, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, Դինքի վրա մի քանի անգամ կրակել են այն ժամանակ, երբ նա գտնվելիս է եղել իր գրասենյակի մոտ: Ըստ Երեւանի մամուլի ակումբի ներկայացրած «ՄեդիաԴիալոգ» տեղեկագրի, ոստիկանությունը սպանության մեջ կասկածում է մի պատանու, որի հագին եղել է

Մերոնք մեկնեցին Ստրասբուրգ

Երկուշաբթի օրը ԵԽԽՎ-ում կքննարկվի Հայաստանի պարտավորությունների կատարման մասին զեկույցը Հունվարի 22-ին Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ հունվարյան լիագումար նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ստրասբուրգ: Նստաշրջանի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ Հայաստանին անմիջականորեն առնչվող հարց՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման

«ՀԺԿ-Ն ԱՊԱՑՈՒՑԵԼ Է, ՈՐ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺ Է»

Ասում է Ստեփան Դեմիրճյանը – ՀԺԿ-ն ինչպե՞ս է գնալու խորհրդարանական ընտրությունների՝ առանձի՞ն, թե՞ դաշինքով: – Այդ հարցին ես բազմիցս անդրադարձել եմ, ստիպված եմ կրկնել՝ ՀԺԿ-ն պատրաստ է առանձին մասնակցել ընտրություններին: Մենք չենք բացառում նաեւ դաշինքով մասնակցությունը: – Ինչպիսի՞ իրավիճակ կարող է ստեղծվել, որ ՀԺԿ-ն որոշի ընտրությունների գնալ դաշինքով: Ո՞ր դեպքում դուք նման որոշում կկայացնեք: –

«… ԱՊԱ ԵՍ ԱՄԵՆԻՑ ԱՆԱԶՆԻՎ ՄԱՐԴՆ ԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

Ներկայացնում ենք երեկ «Ռեգնում»-ի մամուլի կենտրոնին հյուրընկալված պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի պատասխանները քաղաքական հարցադրումներին: «Առավոտ». «Գելափի» հետազոտության «մեր ժամանակների հերոսի» վերաբերյալ հարցին ի պատասխան՝ մեծամասնությունը տվել էր զորավարների անուններ՝ ինչպես Անդրանիկի, Դրոյի եւ Նժդեհի, այնպես էլ Վազգեն Սարգսյանի եւ Մոնթե Մելքոնյանի: Այդ ցանկում բացակայում է Ձեր անունը: Չե՞ք կարծում, որ սրա պատճառն այն է, որ

ՉԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Թուրքահայ հայտնի հրապարակախոս Հրանտ Դինքի սպանությունը մեծագույն չարագործություն էր բոլոր տեսակետներից: Նախ՝ սպանվեց լրագրող եւ խմբագիր, որը ձգտում էր իր երկրում ազատորեն արտահայտել իր տեսակետները (նաեւ՝ Հայոց եղեռնի մասին), եւ այդ պատճառով հետապնդվում էր թուրքական պետության կողմից: Այնուհետեւ՝ սպանվեց մի գործիչ, որն այս բարդ իրավիճակում փորձում էր բարելավել հայ-թուրքական հարաբերությունները: Եվ, վերջապես, լուրջ կասկածի տակ

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր մի տեսակ խորհրդավոր եք: Անգամ ինքներդ ձեզ չեք հասկանա: ՑՈՒԼ 21.04-21.05: Ամբողջ էությամբ տրվեք աշխատանքին ու հետաքրքիր առաջարկներ կստանաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ճիշտ կողմնորոշումը նյութական բարեկեցություն կբերի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առանձնակի ուշադրություն դարձրեք ձեր արտահայտություններին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջող կլինեն արտասահմանցիների հետ գործարքները: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Որեւէ գործ ձեռնարկելիս հույսը դրեք ձեր տրամաբանության վրա: ԿՇԵՌՔ 24.09-23.10:

ՀԱՐՑՆ ԱՌԱՅԺՄ ՕԴԻ ՄԵՋ Է

ՈՒԵՖԱ-ն առայժմ որոշում չի ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղերի անցկացման վայրի մասին: ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հրապարակվել, թե հունվարի 25-26-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք ՈՒԵՖԱ-ի համաժողովի շրջանակներում, որում նաեւ անցկացվելու են նախագահի ընտրություններ, ֆուտբոլի Հայաստանի եւ Ադրբեջանի ֆեդերացիաների ղեկավարների մասնակցությամբ քննարկվելու են նաեւ «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում կայանալիք Հայաստան-Ադրբեջան ազգային հավաքականների հանդիպման պայմանները:

Վերջին տղամարդը կհեռանա

Հայաստանյան միակ ստրիպ-պարողը գտնում է, որ այստեղ դեռ վաղ է խոսել տղամարդկանց ստրիպ-ակումբների մասին: Արեւմուտքում դեռ անցյալ դարասկզբից ստրիպտիզը դիտվում է արվեստի ճյուղ: Անցյալ դարի 90-ականներից հայաստանյան գիշերային ակումբներում սկսեցին հայտնվել հայ ստրիպ-պարուհիներ, իսկ ավելի ուշ՝ ստրիպ-պարողներ: Այն փաստը, որ հայերի մեծամասնությունը ստրիպ-պարողին ասոցացնում է համասեռամոլի հետ, հանգեցրել է նրան, որ ժամանակին Հայաստանում հանդես եկած

«ԴԱՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԸ ՔՈՒՉԻ ԲԱԶԱՐ ՉԷ»

Ռեժիսոր Արմեն Մազմանյանը ուզում է, որ բոլորը հարգեն օրենքը Արդեն տեղեկացրել ենք, որ մեկ ամիս է՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում է գտնվում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը եւ տուժողն էլ «ԱԼՄ» հոլդինգի եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն է: Հունվարի 12-ին հետաձգված դատական նիստը երեկ շարունակվեց 45

Պայքար անարդարության դեմ

ԿԳ նախարարը կմիանա «Սարգիս Տխրունու» պայքարին Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական միությունը անցյալ տարվա դեկտեմբերին տարբեր բուհերի 2000 ուսանողների շրջանում անցկացրել էր հարցում՝ «Կա՞ արդյոք կոռուպցիա բուհերում» թեմայով: Ուսանողներից 1821-ն ասել էր, որ կոռուպցիա իրենց բուհում իրոք կա: «Սարգիս Տխրունի» միությունը խիստ հետեւողականություն է ցուցաբերում այս հարցում եւ ԿԳ նախարարից այս էլ որերորդ անգամ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ ՉՈՒՆԻ

Ապաստանվածների համար պետությունն ունի 15 սենյակ 2006-ին Հայաստանն իր հարկի տակ ընդունել է 650 ապաստան հայցողների, որոնց գերակշիռ մասն արտագաղթել է Մերձավոր Արեւելքից: Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանն անդրադարձավ ապաստան հայցողների եւ նրանց պաշտպանության խնդիրներին: Ըստ նրա, Մերձավոր Արեւելքում առկա պատերազմական իրավիճակը շատ արդիական է դարձրել ապաստան հայցողների հիմնահարցը

Թոշակառուների զեղչը շատ են համարել

Կառավարությունն անհատական թոշակառուների արտոնությունները սահմանափակել է Դեռ խորհրդային տարիներից մի այսպիսի ավանդույթ էր գործում, ըստ որի՝ Հայաստանում անհատական թոշակառուների ընտանիքները կոմունալ ծախսերը վճարելիս օգտվում էին 50% զեղչի արտոնությունից: Այդպիսի արտոնություն ունեին, օրինակ, Հայրենական պատերազմի վետերանները, Սոցիալիստական աշխատանքի, Մարտական փառքի շքանշանակիրները, ՀՀ ազգային հերոսները եւ այլք: Նրանք մինչեւ վերջերս ջրի համար վճարում էին ջրաչափի ցուցմունքի ուղիղ

«ԱՐԴԵՆ 7 ԱՄԻՍ «ԲՈՄԺ» ԵՄ»

Ասում է «Էրեբունի» հյուրանոցից վտարված 70-ամյա փախստականը Շուտով իր 70-ամյակը բոլորող Ռուդոլֆ Ստեփանյանը, ով 1989թ. սեպտեմբերի 1-ին է Բաքվից Հայաստան տեղափոխվել ադրբեջանցիների հերթական զոհը չլինելու մտավախությունից, 1990թ.-ից ի վեր Հայաստանում փախստականի կարգավիճակ ու համապատասխան վկայական ունի: Այդ վկայականում իբրեւ «բնակության վայր» այսօր էլ նշված է՝ «ք. Երեւան, հյուրանոց «Էրեբունի» 520»: Այն, ինչ ներկայացրեց մեզ այս

ՍԻՄԸ ԴԵՌ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է

Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Սահմանադրական իրավունք միության նախագահ Հայկ Բաբուխանյանը զբաղեցնելու է ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը: Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկ Բաբուխանյանն անդրադառնալով նման լուրերին՝ ասաց. «Գուշակությունների կարիք չկա: Այսօր դեռեւս բանակցային կամ ավելի ճիշտ՝ նույնիսկ խորհրդատվական փուլ է: Գիտեք, որ մեր կուսակցությունն «Արդարության» մաս է, եւ այսօրվա դրությամբ խնդիր

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ԲԱՐԳԱՎԱՃԻ

Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները համարում են, որ ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորումը մոտ ապագայում քիչ հավանական է, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: «Ադրբեջանը էապես ավելացրել է էներգետիկ նախագծերից ստացվող իր եկամուտները եւ խոստացել է 2007-ին պաշտպանության համար ծախսել $1 մլրդ՝ 2006-ի 700 մլն-ի փոխարեն: Թեեւ Ադրբեջանի բանակը զիջում էր ՀՀ զինված ուժերին, սպառազինության մրցավազքը կարող է

«Պաշտպանել բարոյականությունը»

Այդպիսի կոչով երեկ հանդես եկավ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը Երեկ Հայաստանի մտավորականների ֆորումի այս տարվա անդրանիկ նիստն անցավ ընդլայնված կազմով, որին ի թիվս ֆորումի ժողովներին մշտապես ներկա քաղաքական ուժերի՝ մասնակցում էին նաեւ «Այլընտրանք», «Անհնազանդություն» եւ «Հակակրիմինալ» շարժումների, նաեւ՝ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» ու «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունների ներկայացուցիչները: Առանձնապես նոր ասելիք ու նոր գնահատականներ այս նիստի ընթացքում

ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՆ

Ովքեր են ընտրվելու երկու հիմնական իշխանամետ կուսակցությունների ցուցակներում Բոլոր կուսակցություններում այսօր թիվ մեկ խնդիրը խորհրդարանական ընտրություններն են եւ կուսակցությունների համամասնական ցուցակների կազմումը: Այս հարցը շատերին թշնամացնում է, ոմանց էլ անսպասելիորեն բարեկամ դարձնում։ Այսօր գրեթե բոլոր կուսակցությունները համամասնական ցուցակների մասին հարցին պատասխանելով՝ ասում են հերթապահ նախադասություններ, եւ ձեւ են անում, թե այդ հարցերը դեռ չեն քննարկվում:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԷԼ ՈՒՆԻ

Նախագահի հնարավոր թեկնածուների մասին ասում է պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը: – Ազգային անվտանգության հայեցակարգն արդեն բերվել է վերջնական տեսքի: Ձեր կարծիքով, այն իրոք կարո՞ղ է հիմք դառնալ, որ արտաքին քաղաքական հարցերում մեր պաշտոնյաները հանդես գան միասնական դիրքորոշմամբ, թե՞ այս փաստաթուղթն ուղղակի Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի մի բաղկացուցիչն է: – Անկախ

ՍԻՄ-Ն ՈՒՆԻ ՍԵՓԱԿԱՆ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐ

Վերջերս անգամ լրագրողների հետ հանդիպումներին է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը ներկայանում ահա այս սափրագլուխ երիտասարդի ուղեկցությամբ: Երեկ ասուլիսում պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչի՞ց կամ ումի՞ց է ինքը զգուշանում՝ պրն Բաբուխանյանը հիշեցրեց իր նկատմամբ 4 տարի առաջ իրականացված մահափորձը, «Իրավունք» թերթի աշխատակիցների հանդեպ վերջին ամիսների հարձակումները եւ այլն: «Ընդդիմությունը եւ ընդդիմադիր մամուլն այսօր տոտալ տեռորի պայմաններում

ԽՈՅ 21.03-20.04: Օրը հաջող է գործուղումների կամ ուղեւորությունների մեկնելու համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր խելամիտ գաղափարները կարող են արժանի կիրառում գտնել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Մարդկանց հետ շփումներում ձեզ շատ է օգնում սուր միտքը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Բացառված չէ, որ սիրային թաքուն կապեր հաստատեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը կհարկադրի ինչ-որ մեկին խանդել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ղեկավարության հետ կարելի է խոսել

ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի 19-րդ կարգի միջազգային կարգի ավանդական գերմրցաշարի մասնակիցներն անցան մարաթոնյան ճանապարհի քառորդ մասը: Երեկ մրցաշարում առաջին հանգստյան օրն էր: Չորրորդ տուրում ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովի հետ: Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Մագնուս Կարլսեն-Վիշվանաթան Անանդ՝ 1/2, Պյոտր Սվիդլեր-Ռուսլան Պոնոմարյով՝ 1/2, Վլադիմիր

Թոփիկյանի երգչախումբը կարգավիճակ չունի

Մշակույթի նախարարների փոփոխության պատճառով նրան պետական կարգավիճակ շնորհելու հարցը «բացվել» ու փակվել է: «Առավոտը» երեկ հյուրընկալեց Երեւանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանին: Զրույցի սկզբում խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ անցյալ տարվա ընթացքում պետական կարգավիճակ ունեցող երգչախումբը Հայաստանում այդպես էլ չունեցավ ոչ մի մենահամերգ, սակայն քանիցս հանդես եկավ արտերկրում (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան): Պարոն

«ԱԲԻԺՆԻԿՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄՈՎ ԵՆ ՏԱՌԱՊՈՒՄ»

Իրենց հասցեին արված անառողջ քննադատության հեղինակներին այսպես են որակում EMPYRAY ռոք խմբի անդամները: Հայաստանի ազգային բանակի 15-ամյակի միջոցառումների առիթով հետաքրքիր նախագիծ է իրականացնում «Շարմ» ընկերությունը, որտեղ տեղ է գտնելու նաեւ EMPYRAY ռոք խմբի՝ բանակին նվիրված երգը: Հիշեցնենք, որ այս խումբը Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել էր հաղթող՝ «Լավագույն ռոք խումբ» անվանակարգում: Երաժիշտներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է փոխել

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031