Օրվա լրահոսը

«ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ»

Երեկ կարծիք հայտնեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցավ ընդդիմության հերթական հանրահավաքը, որը նախորդներից տարբերվում էր նրանով, որ մարտիմեկյան դեպքերից հետո Երեւանի քաղաքապետարանի կողմից առաջին արտոնված հանրահավաքն էր: Ընդդիմության ներկայացուցիչները դա համարեցին իրենց հետեւողական պայքարի եւ այդ համատեքստում իշխանությունների պարտադրված զիջումների արդյունք, ինչը շեշտեց հանրահավաքը վարող, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ

ՀԱՆՈՒՆ «ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ»

ԱԺ նախագահի փոփոխությունը ՀՀԿ-ն կատարում է այս նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակամուտ գյուղում, պատասխանելով ԱԺ նախագահի փոփոխության մասին ՀՀԿ գործադիր մարմնի որոշմանը վերաբերող հարցին, ասել էր. «Հովիկ Աբրահամյանի պարագայում հնարավոր է Ազգային ժողովի դերակատարության բարձրացում: Ես համարում եմ, որ Հ. Աբրահամյանն իր կազմակերպչական ունակություններով կարող է այս խնդիրը լուծել: Տիգրան Թորոսյանը կարող է իր

«ԱՐՏՈՆԵՑԻՆ»՝ ՈՒԺ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՎ

Ընդդիմության երեկվա հանրահավաքը, որը տեղի ունեցավ Մատենադարանին հարող տարածքում, «արտոնված» էր: Այդուհանդերձ, զրահաբաճկոններ հագած իրավապահները երեկ էլ ամուր շղթայով փակել էին Մատենադարանի հարթակ տանող ճանապարհը: Քաղաքի կենտրոնական հատվածներում՝ Օպերային հարակից տարածքում, ցուցադրաբար կանգնեցվել էին հրշեջ եւ ջրցան մեքենաներ, Հյուսիսային պողոտան վերցվել էր ոստիկանության մահակավոր աշխատակիցների օղակի մեջ: Երեկ ընդդիմության հայտարարած երթը, որը իշխանությունները հրաժարվել էին

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ առաջին ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Ահա շարունակում եմ էս անվերջանալին՝ միանգամայն նոր ու անծանոթ պայմաններում: Կայարանի մեր էս տունն Աբոն ու իր բրիգադն անճանաչելի են դարձրել, եւ չնայած կյանքն ու երկու հազար յոթ թվականի էս տժտժան ամառն իրենց նախկին հունով շարունակվում են, իրավիճակի փոփոխություններն ինձ իմ մշտական հունից լրիվ են շեղել: Որ

ԻՆՉՊԵՍ ԱՐՏԱԳԱՂԹԵԼԵՎ ՄՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հյուսիսային պողոտան շղթայած ամոթխած ոստիկանների շարքը միանգամից առաջացնում է արտագաղթելու անզուսպ ցանկություն: Կարելի էր, թերեւս, այդպես էլ անել, եթե իրականում վաղուց արտագաղթած չլինեինք: Արտագաղթի այդ տեսակը կարող ենք կոչել «ներքին արտագաղթ»: Դա մի վիճակ է, երբ դու նեղացնում ես շփման քո շրջանակն անհնարինության աստիճան, երբ կենդանի իրադարձություններն ու մարդկանց փոխարինում ես ֆիլմերով, իսկ հարազատ հեռուստաեթերը՝

«Ես մարդ եմ» կինոփառատոնը՝ Նոյեմբերյանում

Օրերս Նոյեմբերյան քաղաքում անցկացվեց Մարդու իրավունքների եւ խաղաղության հարավկովկասյան «Ես մարդ եմ» կինոփառատոնը։ Այդ մշակութային իրադարձությունը կոչված է աշխարհի ամենաթեժ տարածաշրջաններից մեկում՝ Հարավային Կովկասում, խաղաղության հաստատմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը։ Փառատոնն իր ոճի մեջ յուրահատուկ էր եւ ընդհանուր առմամբ նորություն էր Տավուշի մարզի համար։ Ուրախալին այն է, որ նման ծրագրերը մայրաքաղաքից տեղափոխվում են մարզեր՝ սահմանամերձ

Մշակութային խճանկար

Ազգային փոքրամասնությունները «քննում» են մեր տարածաշրջանը Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին ՀՀ-ում Հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Սիտարովը, Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը եւ Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայաթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը: Նրանք խոսեցին ՀՀ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման, վրաց-օսեթական հակամարտության եւ տարածաշրջանային այլ զարգացումների մասին: Ա. Սիտարովը նշեց. «Չնայած կողմնակից էինք Հայաստանի եւ

«ԿԶԱՑՆԵԼՈՎ»՝ ԵՐԱԺԻՇՏ ՉԵՍ ՊԱՏՐԱՍՏԻ

Երաժշտական կրթօջախ ղեկավարելու համար նույնպես տաղանդ է պետք Ցավոք, պիտի նորից անդրադառնանք Սայաթ-Նովայի անվան դպրոցում ստեղծված տխուր իրավիճակին: «Ցավոք», որովհետեւ այդ դպրոցը ղեկավարում է շնորհաշատ երաժիշտ Տիգրան Հեքեքյանը, որը, որպես խմբավար, անշուշտ, մեծ ներդրում ունի մեր ժամանակակից երաժշտական մշակույթում: Բայց տաղանդավոր խմբավար լինելը եւ հայտնի, հարուստ ավանդույթներով երաժշտական կրթօջախ ղեկավարելը տարբեր տիպի գործունեություններ են. երկրորդի

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հայաստանում սպասում են Դավիթ Նալբանդյանին Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հրավերով աշխարհահռչակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը սեպտեմբերի վերջին առաջին անգամ ժամանելու է նախնիների հայրենիք՝ Հայաստան: Նախատեսված է, որ արգենտինացի մեր հայրենակիցը հոկտեմբերի 2-ին այստեղ ցուցադրական խաղեր կանցկացնի, ինչպես նաեւ կմասնակցի թենիսի դասընթացների: Մեր նշանավոր հայրենակցի՝ Հայաստան ժամանելու հավանականության մասին ամիսներ առաջ ասում էր մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայի նախագահ

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ ԱՌԱՐԿԱՅԻՆ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ

Տնօրենների անուշադրության պատճառով խաղահրապարակները վերածվել են ամայի տարածքների Արդեն տասն օր է՝ հանրապետության հանրակրթական դպրոցներում սկսվել է ուսումնական տարին: Մինչ սեպտեմբերի 1-ը դպրոցների տնօրենները ջանք ու եռանդ չեն խնայել դասասենյակները հնարավորինս կարգի բերելու համար, փուչիկներ ու ծաղիկներ են կախել միջանցքներում: Նրանց համար, կարծես, կարեւոր են միայն դասասենյակներում անցկացվող առարկաների պարապմունքները, բայց ֆիզկուլտուրան, որի «դասարանը» բացօթյա

Օլիմպիական խճանկար

Որո՞նք են հաջողության հասնելու գաղտնիքները Ժամանակակից սպորտում փողն ի՞նչ դեր է խաղում: Այս հարցն օրակարգից չի իջնում արդեն երկար տարիներ, իսկ Պեկինում ավարտված ամառային 29-րդ օլիմպիական խաղերի ավարտից հետո դարձել է ավելի արդիական: Օլիմպիական խաղերում եղանակ ստեղծող գերտերությունների հաջող մասնակցության գնահատման միասնական չափորոշիչներ չկան: Հետեւաբար, խնդիրը պետք է դիտարկել յուրաքանչյուր երկրի առանձին օրինակով: Չինաստանը, օրինակ,

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՈՒՄԲ՝ ՍՊԻՏԱԿՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին բոլորն են սիրում: Հայաստանի ցանկացած վայրում նրա հետ հանգիստ ու աննկատ քայլել հնարավոր չէ: Յուրաքանչյուր անցորդ անպայման պիտի մոտենա, ինքնագիր խնդրի, նորանոր հաղթանակներ մաղթի ու… հիշատակի համար լուսանկարվի: Դրանում եւս մեկ անգամ համոզվեցինք օրերս՝ Սպիտակ այցելության ժամանակ, որտեղ Վիկ Դարչինյանի անունով բռնցքամարտի ակումբ է հիմնադրվել: Ճանապարհի կեսին մեզ դիմավորեց Ապարանի քաղաքապետ

Ի՞ՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Պեկինում վեց բրոնզե մեդալ նվաճելը հայկական սպորտի հսկայական առաջընթաց քայլն է: Փառք ու պատիվ մեր բոլոր օլիմպիական մեդալակիրներին, նրանց, ովքեր կռել են այդ հաջողությունը: Բայց Խաղերը նաեւ ավելի տեսանելի դարձրին հատկապես մեր հենակետային մարզաձեւերում առկա խնդիրները, որոնք հնարավորինս արագ վերացնելու, ձեռքբերումների բազմապատկման համար, հավանաբար, հարկ կլինի դեռ երկար երազել: Աթենքի դասերը Լուրջ վերլուծություններից հետո նոր

Բարիդրացու եւ ռազմավարական գործընկերոջ արանքում

ՄԱԱ բանախոսների տեսանկյունից Երեկ ՄԱԱ-ում «Տարածաշրջանային զարգացումները եւ դրանց ազդեցությունը Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակի վրա» թեմայով քննարկում էր: Մասնակցում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Ա. Սաֆարյանի խոսքերով, ԲՀԿ-ն վրաց-հարավօսեթական հակամարտության բռնկման թեժ պահին հանդես

«ՎԻՑՑԵ ՄԻՍՍԸ» ԹՄՐԱՆՅՈՒԹԵ՞Ր Է ՔԱՐՈԶՈՒՄ

Լուսինե Թովմասյանի հիմնադրած ամսագրի 17 էջերը նվիրված են թմրանյութերին Վերջերս ձեռքս ընկավ NEWMAG ամսագրի 9-րդ համարը, որն ինձ զարմացրեց: Բազմաթիվ հետաքրքրաշարժ հոդվածների հետ այնտեղ մի նյութ կար՝ 20 մահաբեր թմրանյութերի մասին, որը մեթոդական ձեռնարկ էր հիշեցնում: «Ամենավտանգավոր նյութերի ցանկը կազմել է բրիտանական Independent հեղինակավոր պարբերականը՝ 2006-ի օգոստոսի 1-ին: Հաշվի է առնված դրանց վտանգավորությունը մարդու առողջության

«Նրան ճանաչելն իմ պարտականությունն է եղել»

Ասում է Սաղաթելյանի գործով դատակոչված վկան Երեկ Երեւանի քրեական դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը: Ցուցմունք տվեց վկա, ներկայումս ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, իսկ մյուս վկան՝ Էդգար Ռշտունին, նախապես դատարանին ծանուցել էր, որ չի ներկայանալու: Հիշեցնենք, որ Մ. Սաղաթելյանին մեղսագրվել է ՔՕ-ի 316 հոդվածի 1-ին, 2-րդ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԾԵԾԵԼՈՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԱՓՆԻՆԵՐԸ

Այդպես է կարծում ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Դեմո» երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում ժողովուրդը չի վստահում Հանրային հեռուստաընկերությանը: Դա է վկայում նաեւ «Առավոտի» փոքր հարցախույզը Ստեփանակերտում եւ Հադրութի շրջանում: 50 հարցվածներից «Հայլուրին» եւ Արցախի հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումներին վստահում է ընդամենը 11 հոգի: Արցախի հանրայինին ավելի վատ բնութագրում են տալիս,

Հարսը սկեսուրից տունը խլում է

Տան վրա արգելանք է դրվել հարսի դիմումի հիման վրա «Ես բազում տարիներ անտուն եմ եղել, ապրել եմ եղբորս տանը, հետո էլ գնացել եմ կիսաքանդ տանն եմ մնացել՝ մինչեւ կոոպերատիվ հիմունքով բնակարան եմ ձեռք բերել: Չնայած ես այս բնակարանում ապրում եմ արդեն 33 տարի, կոոպերատիվ վարկն էլ մարել եմ ժամանակին, ինձ թույլ չեն տալիս այն սեփականաշնորհել:

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ «ՄԱՏՆԵՐԻ ՎՐԱ» ԽԱՂԱՑՆՈՒՄ ԵՆ

Միայն այն բանի համար, որ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակ աշխատակիցը գործի չի ներկայացել՝ «ռեմոնտի» հետեւանքները մաքրելու, տնօրենը նրան վռնդել է: Սեփական իրավունքների չիմացության պատճառով, շատ քաղաքացիներ ստիպված են լինում աշխատավայրում «կուլ տալ» գործատուների հայհոյանքները, ենթարկվել նրանց հրամաններին ու անգամ արժանանալ արհամարհական ու նվաստացուցիչ վերաբերմունքի: Անշուշտ, գործատուներից շատերն էլ չգիտեն, որ իրենք իրավունք չունեն աշխատակիցների հետ

«Կենտրոնում մենք հաղթանակ ենք տոնելու»

Վստահ է Արարատ Զուրաբյանը ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն արդեն հայտարարել էր, որ մասնակցելու է սեպտեմբերի 28-ին կայանալիք Երեւանի Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններին։ Երեկ «Հայացք» ակումբում նա մանրամասնեց, թե ինչով էր պայմանավորված այդ որոշումը. «Գտնում եմ, որ Կենտրոն համայնքը մեր հանրապետության մինի-մոդելն է, եւ այստեղ ընտրություններին մասնակցելը շատ կարեւոր է: Առջեւում նաեւ առկա են ավելի

ՆՈՐԱՑՎԱԾ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

ՀՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը հաճոյախոսում է ՀՅԴ-ին – Մի առիթով Դուք կարծիք էիք հայտնել, որ Միավորված կոմունիստական կուսակցության, որի ղեկավարն եք դուք, գործընկերը քաղաքական դաշտում համարում եք ՀՅԴ-ն: Անգամ ասացիք, որ եթե երբեւէ ընտրվեք պատգամավոր, ապա, ինքնաբերաբար, լինելու եք դաշնակցության խորհրդարանական խմբակցության կազմում: Ձեր այս կարծիքը մի փոքր յուրօրինակ է այն առումով, որ

ԱԼԻԿԻ ՀԵՏ ՉԷՐ ԽՈՍԵԼ

Երեկ թերթերից մեկը հրապարակել էր «Մարտի 1»-ի գործի նախաքննական նյութերից հերթական գաղտնալսումը, ըստ որի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը կոպիտ արտահայտություններ էր գործածել «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Վարդան Խաչատրյանի հասցեին՝ ոստիկանների հետ պայմանավորվածության համար՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ կայացած հանրահավաքը կայարանամերձ հրապարակ տեղափոխելու վերաբերյալ: Ըստ գաղտնալսման՝ Ալ. Արզումանյանը Նիկոլ Փաշինյանին հայտնել էր, թե Վարդան Խաչատրյանին

ՀՀ իշխանության բախտը բերե՞ց

Քանի որ ԵԽԽՎ ուշադրությունն այժմ սեւեռված է ռուս-վրացական հակամարտության վրա Հաշվի առնելով այն փաստը, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի Հայաստանի վերաբերյալ հայտարարության քննարկումը շատ հակիրճ էր՝ հազիվ 10 րոպե, երեկ ԱԺ ճեպազրույցների ընթացքում խորհրդարանական ուժերից «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք պատճառն ա՞յն է, որ ԵԽ ուշադրության կենտրոնում այժմ Հարավային

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐ

«Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ շատ հարցեր այդպես էլ պատասխան չգտան «Մարտի 1»-ի առավոտյան՝ Ազատության հրապարակում, նաեւ երեկոյան՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարող տարածքում տեղի ունեցած դրամատիկ դեպքերը դեռ երկար կմնան եթե ոչ իրավապահների քննության, ապա հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի քննարկման առարկա: Ավելի քան վեց ամիս է անցել այդ դեպքերից, բայց այսօր էլ կան այդ

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱԳ ԾԱՐԱՎ»

Ըստ 1990-ականներին հայտնի քաղաքական գործիչ Սամվել Շահինյանի՝ այդ ծարավն են ուզում հագեցնել ՀՀ բոլոր «նախկինները»: – Պարոն Շահինյան, Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում մինչեւ տարեվերջ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կառաջանա: – Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար խոսակցությունները բխում են մեկ աղբյուրից՝ ցանկության աղբյուրից: Բազմաթիվ մարդիկ ցանկանում են իշխանության մեջ լինել: Նրանցից

ԺԻՐՈՆ՝ ԸՆԴԴԵՄ ԹՈՄԱՍԻ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հայտարարությունը, որ Հայաստանի հարցը հրատապ կարգով չի քննարկվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում՝ «շատ վատ» է գնահատում «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: «Մենք էլ այդ մարդուն գովում էինք, որովհետեւ իր մարդկային որակներով ինքը տարբերվում էր իր մնացյալ արեւմտյան գործընկերներից: Ես էլ եմ անձամբ

ԴԻՄԵՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻ՛Ն

Բոդի բիլդինգի բարձրակարգ մարզիչն առաջարկում է իր ծառայությունները. անհատական ծրագիր՝ սկսնակների, բարդացված ծրագիր՝ պրոֆեսիոնալների համար, նաեւ բուժական ծրագիր եւ հոգեբանական թրեյնինգ: Պարապմունքները կանցկացվեն լավագույն մարզասարքերով ու հարմարություններով ապահովված պրոֆեսիոնալ մարզադահլիճում: Յուրաքանչյուր մարզվողի հանդեպ կցուցաբերվի անհատական մոտեցում եւ ուշադրություն:

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈԳՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՒՐԵՄՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթը կուսակցության ակտիվի ժողովում: աճի տեմպ: Եթե սրան ավելացնենք վերջին տարիներին արտահանման ծավալների կրճատման միտումները եւս, ապա կգանք մի պարզ եզրակացության. արդեն հրատապ է դարձել այս խնդրի համակողմանի ուսումնասիրության եւ համակարգված ծրագրերի մշակումը ու այդ գործառույթները պետք է դառնան Կառավարության գործունեության

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈԳՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՒՐԵՄՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթը կուսակցության ակտիվի ժողովում: երկրում: Պետական վիճակագ-րությունը վկայում է ճիշտ հակառակի մասին: Այսպես, 2000 թվականից մինչեւ 2008 թվականի հուլիսի 1-ը ընկած ժամանակաշրջանում դատական մարմինները կատարողական վարույթ են վերցրել 365 հազար 124 գործ: Այլ կերպ ասած՝ 365 հազար 124 իրավաբանական անձինք (հիմնականում

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈԳՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՒՐԵՄՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթը կուսակցության ակտիվի ժողովում: (9 սեպտեմբերի 2008թ., ք. երեւան) Հարգելի գործընկերներ: Չորս ամիս առաջ Սերժ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Կարծում եմ, արդեն հնարավոր է, նույնիսկ անհրաժեշտ, վերլուծել կատարված աշխատանքը, պարզել, թե որքանո՞վ է կոալիցիոն կառավարության գործունեությունը նպաստում պարոն Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում հայտարարված խնդիրների լուծմանը: Ես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031