Օրվա լրահոսը
ՖԱՍԻԵ. «ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՊԱՀԸ ՄՈՏ Է…»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն չորեքշաբթի օրը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմինֆոյի» սեփական թղթակիցը ԼՂ-ից, ֆրանսիացի միջնորդը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սահակյանի հետ քննարկել է Հարավային Օսեթիայի օգոստոսյան իրադարձություններից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, դրանց արտացոլումը բանակցային գործընթացի վրա եւ լրացուցիչ քայլերի հնարավորությունը հակամարտության
Անգամ Ռոբեսպիեռին են վերապահումներով մոտեցել
Ուր մնաց, որ Հովիկ Աբրահամյանի անձի հանդեպ վերապահումներ չլինեն ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ նախորդ օրվա վերջում կայացած կուսակցության խորհրդի նիստում միաձայն հաստատվել է գործադիր մարմնի սեպտեմբերի 6-ի որոշումը՝ Հովիկ Աբրահամյանին Ազգային ժողովի նախագահ դարձնելու վերաբերյալ: Իր արդեն հայտնի մամուլի ասուլիսում Տիգրան Թորոսյանն ասել էր. «Սեպտեմբերի սկզբին այդ,
ԳԱՂՏՆԱԼՍԵԼ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱԼԻԿԻՆ
Թերեւս առաջիկայում հրապարակվեն էլի փաստաթղթեր, որոնք պարզ կդարձնեն, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների մի ողջ «բանակի»: ՀՀ ԱԳ նախկին նախարար եւ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու, նրա նամակագրությունը վերահսկելու մասին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 19-ի որոշման պատճենը միայն օգոստոսի 25-ին էր տրամադրվել
ՀՀԿ-Ն ՎԵՐԱԾՎԵԼ Է ԳՌԴՈՆՉԻՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
Ասում է ԳԽ եւ ԱԺ երեք գումարումների պատգամավոր Աղասի Արշակյանը – Ինչպե՞ս եք գնահատում Տիգրան Թորոսյանի քայլը, որ մինչ ՀՀԿ խորհուրդը կհաստատեր ԱԺ նախագահի պաշտոնի համար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրելու կուսակցության գործադիր մարմնի որոշումը՝ ինքը հրաժարվեց ե՛ւ ԱԺ նախագահի պաշտոնից, ե՛ւ դուրս եկավ ՀՀԿ-ից: – Նախ ասեմ, որ մի քանի ամիս տեւող այս պատմությունը եւ
ԿՈՒԶԵՆ՝ ԿՄԻԱՑՆԵՆ, ԿՈՒԶԵՆ՝ ԿԱՆՋԱՏԵՆ
ՀՀ ԱԳ նախկին նախարար եւ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի մասով «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործը դատարան է ուղարկվել գործի ծավալի «սրբագրմամբ»: Հիշեցնենք, որ երբ «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ նրան մեղադրանքներ առաջադրվեցին, նրա մասով անջատված քրգործը միացվեց 2007թ. մայիսի 10-ին Ալ. Արզումանյանի դեմ հարուցված մեկ այլ քրգործի՝ «փողերի լվացման»
ԱՆՑՅԱԼԻ ՉՓԱԿՎԱԾ ԷՋ
1977 թվականի փետրվարի 15-ին դեռեւս Մորդովիայում իր ազատազրկումը կրող քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը դիմել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ղեկավարին՝ հայտարարությամբ, որում առաջարկում էր մինչեւ 1977-ի հունիսը Խորհրդային Միությունում օրենսդրորեն ամրագրել քաղբանտարկյալի կարգավիճակը: Իր այս հայտարարությամբ նա միացել էր Պարույր Հայրիկյանի եւ սովետական մի շարք այլ քաղբանտարկյալների պահանջին: «Այս իրավիճակը, երբ խղճի բանտարկյալները պահվում են նույն
«Փաստորեն ստից կինո էին ցույց տալիս»
Այսպես որակեց ՄԱԿ նախագահ, «Մարտի 1»-ի հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը մինչ այժմ ոստիկանության կողմից ցուցադրվող մարտի 1-ի դեպքերի կադրերը: Մարտի 1-ի դեպքերի եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղեկացրեց, որ ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից հանձնաժողովին է տրամադրվել հասարակական հանձնախմբի պատրաստած տեսաերիզը, որտեղ պատկերված են մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Լեւոն Արոնյան. «Բիլբաոյում խաղիս որակից գոհ եմ» Բիլբաոյում աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերների միջեւ անցկացված «Final Grand Masters» 22-րդ կարգի գերմրցաշարում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ միասին վաստակեց 13 միավոր, սակայն միայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց երրորդը՝ արժանանալով նաեւ 60 հազար եվրո դրամական մրցանակի: Նման հեղինակավոր մրցաշարում լավագույն եռյակում տեղ գրավելն արդեն մեծ
Գութանը Անուշ կերգի
Ինչը ամերիկաբնակ ճանաչված օպերային երգչուհու վաղեմի երազանքն էր Առաջին անգամ հայրենիք է ժամանել սփյուռքահայ ճանաչված օպերային երգչուհի Ալին Գութանը: Նրա հայաստանյան հյուրախաղերը կազմակերպել են Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Կանադայի թեմի առաջնորդարանը եւ Ազգային օպերային թատրոնը: Երգչուհին սեպտեմբերի 29-ին հանդես կգա Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում՝ համանուն դերերգով, իսկ հոկտեմբերի 2-ին՝ մենահամերգով: Երեկ «Առավոտը» ներկա
ԻՍԱՀԱԿՅԱՆՑԻՆԵՐԻՆ «ՏՆԱԶՐԿՈ՞ՒՄ» ԵՆ
Բանաստեղծի անվան գրադարանը կտեղակայվի «բունկերում» Արդեն քանի տարի է՝ քաղաքի կենտրոնում գտնվող Ավետիք Իսահակյանի անվան 73-ամյա գրադարանի շենքը ախորժակ է գրգռում: Սկզբում այն «Կրեդիտ Երեւան» բանկին էր հետաքրքրում, հետո՝ «Յունիբանկին», ու այդ մասին հոդվածներով հեղեղված է հատկապես 2004թ. մամուլը: Այժմ կրկին համառ են լուրերը, թե գրադարանի տարածքը վերցնելու են իսահակյանցիների ձեռքից, այն դեպքում, երբ լուսահոգի
«Կրեդիտային» խնդիրներ
Բուհերում նոր ներդրված համակարգը օգտակար է, բայց շատերի համար՝ դեռ անհասկանալի Երեկ ՀՊՃՀ-ում կայացավ «Անցումը կրեդիտային համակարգին ՀՀ բուհերում. ներկա իրավիճակ, զարգացումներ, մարտահրավերներ» թեմայով եզրափակիչ խորհրդաժողովը, որը կազմակերպվել էր «ECTS հենքով կրեդիտային համակարգ Հայաստանի համար» TEMPUS SCM T047B06 նախագծի շրջանակներում: Մասնակիցներն էին ՀՀ ԿԳ նախարարությունը, 40 պետական եւ ոչ պետական բուհերի թվում՝ ՀՊՃՀ-ն եւ ԵՊՀ-ն,
ՕԳՏՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ
Քաղաքացու իրավունքը որեւէ պետական օղակում չի վերականգնվում Դեռեւս 1991թ. Շահումյանի շրջանային գործադիր կոմիտեն, ելնելով ՀՀ նախարարների խորհրդի 1991թ. մի շարք որոշումներից, Դալմայի այգիների՝ Լենինգրադյան փողոցին հարող հատվածից վարձակալական պայմանագրով 0,42 հեկտար հողակտոր է հատկացրել ուսուցչուհի Սուսաննա Ներսիսյանին: Նա 17 տարի բացահայտ եւ բարեխղճորեն մշակել է իրեն հատկացված հողակտորը, վճարել է բոլոր վարձավճարները եւ այդ ամայի
Գյուղապետերին «Սեւ PR» արեց
Շիրակի մարզպետարանի տարածքային վարչությունը գյուղացիներին կոչ է անում չընտրել չաշխատող եւ բյուջե չլցնող գյուղապետերին: Այն, որ շիրակցի գյուղապետերի մեծ մասը սեփական եկամուտների հավաքագրման առումով վաղուց ի վեր մատը մատին չի խփում, ակնհայտ էր դեռեւս նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի օրոք: Հիշեցնենք, որ մարզխորհրդի նիստերի մշտական թեման բյուջեի վատ կատարողականն էր. մարզպետը գյուղապետերին, ծույլիկ աշակերտի պես ոտքի
ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԸ ԴՈ՛Ւ ԵՍ
Հանրակացարանի բնակիչներն իրար մեղադրում են անբարոյականության մեջ Թբիլիսյան խճուղի 3/2 հասցեում՝ Տեխնիկական ուսումնարանի հարեւանությամբ, գտնվում է մի հանրակացարան, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են սոցիալապես անապահով ընտանիքներ: Մոտ 20-25 տարի առաջ ուսումնարանում սովորելու նպատակով այս հանրակացարանում են բնակեցվել Գավառի մանկատնից եկած երեխաներ, ու քանի որ նրանք ապրելու տեղ չեն ունեցել, մինչ օրս բնակվում են այստեղ: Օրերս
Հանձնաժողովը շուտով կգործի՞
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի Հայաստան կատարած այցից հետո հայ-թուրքական հարաբերությունները թեւակոխում են նոր ժամանակաշրջան, եւ Երեւանը պատրաստվում է իրականացնել պատմական մի քայլ թուրքական կողմի՝ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկի իրագործման ուղղությամբ: Այս մասին, «Նոյյան տապանի» փոխանցմամբ, գրում է թուրքական «Զաման» օրաթերթը, հավելելով, որ երեւանյան այցի ժամանակ թուրք ներկայացուցիչները հայկական կողմից նկատել են դրական մոտեցում վերոհիշյալի
Իրավապահները կանխատեսում էին
Կանխատեսումները չարդարացան Հայ ազգային կոնգրեսի՝ օգոստոսի 1-ին հրավիրած հանրահավաքն ու երթը, որ տեղի ունեցան Մատենադարանին հարող տարածքում, ըստ իրավապահների, անցել են առանց միջադեպերի: Սա այն դեպքում, երբ հանրահավաքը Երեւանի քաղաքապետարանը արգելել էր՝ վկայակոչելով ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ԱԱԾ-ի եզրակացությունները, թե՝ «…ստուգված օպերատիվ-հետախուզական տվյալների համաձայն», հրապարակային միջոցառման «մի շարք մասնակիցներ հրահրելու են բախումներ ոստիկանության ծառայողների հետ
ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ, առայժմ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ միանգամից երկու դիմում է գրել, մեկը՝ կուսակցությունից դուրս գալու, մյուսը՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թողնելու մասին: Ինչո՞ւ դուրս եկավ կուսակցությունից «Մենք ունենք տարբեր մոտեցումներ մեր երկրի ներքին քաղաքական կյանքի հետ կապված՝ մի շարք խնդիրների առումով: Ցավոք, այս ամբողջ զարգացումները վկայում են, որ դրանք անհաղթահարելի տարաձայնություններ են, եւ
ՆՐԱՆՑ ԴԵՄՔԸ ՊԱՐԶՎԵՑ
ՀՀԿ անդամ որոշ նախկին քաղբանտարկյալների մասին ասում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Շանթ Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով: – Ինչպե՞ս է հացադուլից հետո Ձեր առողջական վիճակը: – Կարգավորվում է: – Սեպտեմբերի 11-ի հայտարարության մեջ նշել էիք. «Ռազմիկ Զոհրաբյանին հրապարակայնորեն կպատասխանեմ կազդուրվելուց հետո»: Վերջինս նաեւ իրեն հասցեագրված Ձեր՝ սեպտեմբերի 2-ի հայտարարությանը պատասխանել էր,
ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Երկրի ներքին քաղաքական կյանքին առնչվող շատ խնդիրների վերաբերյալ խորհրդարանի քաղաքական մեծամասնության հետ առկա անհաղթահարելի տարաձայնությունների պատճառով, ԱԺ Կանոնակարգ-օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ հրաժարվում եմ ԱԺ նախագահի պաշտոնից»,- այսքանն է գրված ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին Տիգրան Թորոսյանի դիմումի մեջ: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ երկու դիմումով լուծեց այն հանգույցը, որն ամիսներ շարունակ ոմանք փորձում էին քանդել
Հերթական Mea Culpa-ական «ներկայացումը»
Սարոյանական «փաթեթավորմամբ» Կիրակի օրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Սամսոն Ստեփանյանի բեմադրած «Օպերա, օպերա» ներկայացման (ըստ Վիլյամ Սարոյանի) հանձնումը: Պրեմիերան կլինի ավելի ուշ: Նշենք, որ այն սարոյանական միջոցառումների շրջանակներում է եւ ՀՀ մշակույթի նախարարության պատվերով: Արդարության դեմ չմեղանչելու համար փաստենք, որ, չնչին բացառություններով, բավական լավ կազմ էր հավաքված՝ Հրատ Թոխատյան, Սերգեյ Դանիելյան, Լեւոն
ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՆԵՐԸ
Ո՞ր մարզաձեւն է մարզիկի կյանքի համար ամենից ավելի վտանգավոր: Այս հարցին միանշանակ պատասխանելը դժվար է՝ վիճակագրական ամբողջական տվյալների բացակայության պատճառով: Սակայն «Forbes» հանդեսն, այնուամենայնիվ, փորձել է պատասխան գտնել այս օրախնդիր հարցին: Ուսումնասիրության արդյունքում առաջին տեղն զբաղեցրել է բեյսջամփինգը, որը պարաշյուտային սպորտի ծնունդ է: Սակայն, ի տարբերություն պարաշյուտային սպորտի, բեյսում թռիչքները կատարում են ցածր բարձրություններից՝ լինի
«Դասական եւ արդիական»
Այլ երկրների Շեքսպիրյան փառատոների նախագահները՝ Շեքսպիրի ու հայաստանյան փառատոնի մասին «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին սեպտեմբերի 7-ին մեկնարկած, Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած, Վրոցլավի միջազգային թատերական փառատոնի տնօրեն Վեցլավ Գերասը, Գյուլայի (Հունգարիա) Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Գեդեոն Ջոզեֆը, Գդանսկի (Լեհաստան) Շեքսպիրյան փառատոնի տնօրեն, շեքսպիրագետ Անջեյ Յուրովսկին եւ Էմիլ Բոռոգինան՝ ռումինական Շեքսպիրյան փառատոնի տնօրենը: Բանախոսներն անդրադառնալով մեր
ՍԻՐԵՆՔ ՇԵՆԳԱՎԻԹԸ ԵՎ ԼԻՆԵՆՔ ԼԱՎԱՏԵՍ
Համայնքի բնակիչներին կոչ է անում Շենգավիթի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը – Պարոն Հովհաննիսյան, արդեն մեկ տարի է՝ ինչ Դուք ղեկավարում եք այս համայնքը: Ձեր նախընտրական ծրագրերից որո՞նք եք հասցրել իրականացնել: – Ասեմ, որ տարաբնույթ աշխատանքներ են կատարվել, համայնքը զգալիորեն բարեկարգվել է: Ավելի քան 1500 գծամետր արտաքին լուսավորության աշխատանք է կատարվել, որն այսօր էլ շարունակվում է: Իրականացրել
Վերականգնվեց աշխատանքում, բայց՝ մեկ ամսով
Ըստ տուժած չինովնիկի՝ այս համակարգը քարհատ մեքենան էլ չի կարող կոտրել Հուլիսի 10-ին «Առավոտը» «Հաղթել է, բայց պաշտոն չեն տալիս» հրապարակման մեջ անդրադարձավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետի թափուր տեղի համար անցկացրած մրցույթին: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հայտարարած մրցույթում հաղթել էր Հասմիկ Պողոսյանը, որը մինչ այդ աշխատում էր
ԱՌԱՆՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Կառավարությունն ուզում է բակալավրիատում ուսումն ավարտածներին ուղարկել զինծառայության՝ հնարավորություն չընձեռելով ուսումը շարունակել մագիստրատուրայում: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով արգելվեց մինչեւ 2010 թվականն անցկացնել հեռուստակապուղիների մրցույթներ՝ վկայեց մի վտանգավոր միտումի մասին. կառավարությունը մինչեւ վերջին պահը գաղտնի է պահում իր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կարող են դառնալ հանրային դժգոհության առարկա: Սրա մի
Ոչխար պահողներին թողել են առանց արոտավայրի
Եզդի բնակիչների հավաստմամբ, մեր կառավարությունն իրենց եւ հայերի միջեւ «ջոկողություն» է դնում: Կոտայքի մարզի Զովունի գյուղի ազգությամբ եզդի բնակիչների ներկայացմամբ, մարզպետարանի պաշտոնյաներն ու ՀՀ կառավարության անդամները եզդիների դիմում-բողոքներն ու խնդրանքներն անուշադրության են մատնում, ինչի հետեւանքով իրենց համար խիստ կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներն այդպես էլ տարիներով չեն լուծվում: Զովունի գյուղի Ամո թաղամասում ապրող մոտ 350 եզդի
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԴԵ՞Մ Է ՏՈՒՐԻԶՄԻՆ
Ֆրանսիայի դեսպանատունը մերժում է տուրիստներին մուտքի արտոնագիր տրամադրել՝ կասկածելով, որ նրանք երկրից փախչելու մտադրություն ունեն: Վերջերս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը «մենք ձեր վրա ինֆորմացիա ունենք» հիմնավորմամբ մերժում է հայաստանցի գրեթե բոլոր տուրիստներին մուտքի արտոնագիր («վիզա») տալ: Ի տարբերություն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի եւ այլ դեսպանատների, տուրիստների ներկայացմամբ, Ֆրանսիայի դեսպանատունը վերջին մեկ տարում մուտքի արտոնագիր տրամադրելու առումով ամենադժվարամատչելին
«Հռետորական ճիգեր»
Այսպես է անվանում Գյուլի հայտարարությունները Պարույր Հայրիկյանը եւ ասում, որ դրանք իրավական ու քաղաքական հետեւանքներ չեն կարող ունենալ: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում թուրքական մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ Հայաստանից վերադառնալուց հետո Աբդուլլա Գյուլը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը խոստացել է վերադարձնել «գրավյալ տարածքները»: «Այսօրվա բոլոր հայտարարությունները տրամադրությունների բարելավմանը ուղղված հայտարարություններ
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՁԵԶ ԽԱԲԵՑ
«Ցանկացած մեկի, որը դատապարտվել է իր հայացքների համար՝ համարում եմ քաղաքական կալանավոր»,- նախ այսպես արձագանքեց նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը Շանթ Հարությունյանի հայտարարությանը, որով նա սեպտեմբերի 2-ին դիմել էր սովետական շրջանի քաղբանտարկյալներին՝ պահանջելով իրեն ճանաչել քաղբանտարկյալ եւ իր պահանջը պաշտպանելու համար հայտարարելով հացադուլ: Նա սեպտեմբերի 10-ին արդեն դադարեցրել է հացադուլը՝ նշելով, թե «Պարույր Հայրիկյանի, ինչպես նաեւ
ԱՄՆ-ը Հայաստանին չի ճնշի
ԱՄՆ-ը Հայաստանի վրա ճնշում չի գործադրի՝ ստիպելով նրան այս կամ այն ընտրությունը կատարել: Այս մասին «Մեդիամաքսի» հետ զրույցում ասել է ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի Տրանսատլանտյան կենտրոնի տնօրեն Ռոնալդ Ասմուսը: «Կարծում եմ, որ մենք թեւակոխում ենք Ռուսաստանի հետ նոր մրցակցության փուլ ընդլայնված Եվրոպայում եւ ընդլայնված Սեւծովյան տարածաշրջանում: Դա կարող է միայն ափսոսանք հարուցել, եւ Միացյալ Նահանգները


















































