Օրվա լրահոսը
Մեր «քարերի սիմֆոնիան»
Հայաստանը հաճախ է զբոսաշրջիկներին հնարավորություն տալիս հիանալ կողք կողքի դասավորված սյունաձեւ բազալտե սիմֆոնիայով: Շատերը դրանց տարբեր անվանումներ են տվել՝ «քարե ջրվեժ», «քարե երգեհոն», «քարե զսպանակներ», «Գուլիվերի մակարոններ»: Նման սյունաձեւ հրաշալիքներ կան Հրազդան, Ազատ, Դեբեդ, Եղեգիս, Արփա, Ախուրյան եւ այլ գետերի զառիթափ լանջերին: Դրանց նմանակները եւ տարատեսակները տարածված են Կալիֆոռնիայում, Կամչատկայում, Կուրիլյան կղզիներում, Հյուսիսային Կորեայում եւ
ՆՎԵՐՆԵՐԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Երեկ ԿԳՆ-ում կայացավ «Լավագույն ուսուցիչ, լավագույն դաստիարակ եւ լավագույն տնօրեն» հանրապետական մրցույթը: Այս առիթով ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտնեց. «Արդեն ավանդույթ է դարձել «Լավագույն տնօրեն, լավագույն ուսուցիչ եւ լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթի անցկացումը: Այն ունի երկու փուլ, որից առաջինը անցկացվում է մարզերում եւ այդ փուլով էլ ներկայացված ուսուցիչները՝ յուրաքանչյուր մարզից մեկական, մասնակցում են
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ քսանյոթերորդ ԲԱՐԻ, ԳԵՂԵՑԻԿ, ԱՌԱՔԻՆԻ Եվ Ջահանը ծիծաղեց ու ասաց՝ «էդ «Ջուխտակ շամամները» Շերին լավ էլ բռնում ա. ինքն էդ երգը շատ լավ կերգի», եւ ես Ջահանին հարցրի՝ «Շերին տեսե՞լ ես», եւ Ջահանը պատասխանեց ու ասաց՝ «ժիվոյ՝ չէ, բայց տելեվիզորով շատ եմ տեսել», եւ Պողոսիկը Ջահանին հարցրեց՝ «իրա երգերը հավանո՞ւմ ես»,
ԽԱՂ՝ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
Ֆուտբոլի Հայ աստան-Թուրքիա ազգային հավաքականների հանդիպման շուրջ հետաքրքրությունը ժամ առ ժամ ավելի է բորբոքվում: Առավել եւս՝ մրցակից թիմի Երեւան ժամանելուց հետո: Երեկ՝ հանդիպումից մեկ օր առաջ, երկու հավաքականների գլխավոր մարզիչները «Հրազդան» ստադիոնում հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Յան Պոուլսեն. «Առաջնայինը միավորներն են» Խոսափողն առաջինը տրամադրվեց Յան Պոուլսենին: Եվ, չնայած նա լրագրողներին (հիմնականում՝ հայաստանցի) հանդիպել էր նախօրեին
«Պետք չէ հյուրին ծեծել»
Երիտասարդներն առաջարկում են, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանը դառնա խաղաղության աղավնի: Երեկ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը նամակ է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ առաջարկելով, որպեսզի ՀՀ-ն վրաց-ռուսական հակամարտության մեջ ավելի որոշիչ դեր խաղա եւ օգտակար լինի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Մասնավորաբար, երիտասարդներն առաջարկում են, որպեսզի Վրաստանում Հայաստանի դեսպանատունը զբաղվի Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիների տեղաշարժերի հարցերով:
ԱՅՍՊԵՍ Է ԽՈՍՈՒՄ ԳՅՈՒԼԸ
Նաեւ՝ Ցեղասպանության մասին 2003 թվականի հունվարի 27-ն էր: Աբդուլլա Գյուլը ելույթ էր ունենում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում՝ իբրեւ Թուրքիայի նորանշանակ վարչապետ: Ստրասբուրգում նրան շատ ջերմ ընդունեցին: Նորընտիրության հանգամանքից բացի, ջերմությունն ուներ օժանդակ պատճառ: Ընդմիջումներով, մոտ 10 տարի Աբդուլլա Գյուլը եղել էր ԵԽԽՎ պատգամավոր եւ ծանոթ էր այդ ֆորումի բազմաթիվ անդամների հետ: Պատճառներից մեկն
Մտավորականները՝ Գյուլի այցի մասին
Նրանք արդարացնում են եւ ՀՀ նախագահի, եւ Դաշնակցության քայլերը Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը, գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը եւ «Արմենիա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Ռաֆիկ Հովհաննիսյանը: Ջիվան Գասպարյանը խոսեց իր վերջին հաջողությունների եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ Հայաստան այցի մասին: «Լոնդոնում ձայնագրություն եմ ունեցել
«ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ»
Այս կարծիքին է այդ երկրում կարիերա անող իտալացի դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոն «Առավոտը» տեղեկացրել էր սեպտեմբերի 2-24-ը «Ա. Խաչատրյան» համերգասրահում անցկացվող Երեւանյան երկրորդ միջազգային փառատոնի մասին: Այսօր փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) առաջին անգամ կղեկավարի իտալացի դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոն, որպես մենակատարներ հանդես կգան ջութակահարուհի Տամակի Կավակուբոն (ԱՄՆ) եւ դաշնակահար Ալեքսանդր Գինդինը (Ռուսաստան): Նախընտրեցինք զրուցել
«Հարգի» չեն մանկավարժն ու գյուղատնտեսը
Արցախում հրապուրված են տնտեսագիտությամբ ու բանասիրությամբ Վերջերս Լեռնային Ղարաբաղի վիճակագրական ծառայությունը Ստեփանակերտում եւ հանրապետության 6 այլ շրջաններում (ընդհանուր առմամբ՝ 62 համայնքում) հանրակրթական դպրոցների շրջանում իրականացրել է ընտրանքային հետազոտություն: Արցախում գործող 222 դպրոցից ընտրվել է 75-ը կամ 33,8%-ը: Հետազոտությունն անցկացվել է հանրապետության 2007-08 ուստարվա շրջանավարտների 89,4%-ի շրջանում: «Ո՞րն է դպրոց հաճախելու հիմնական նպատակը» հարցին հարցվածների 78,3%-ը
ՀԱՅԵՐԸ՝ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Մեկօրյա հայկական վարժարանները բավական չեն ազգային ինքնությունը պահպանելու համար Վերջերս Հայաստանում էր Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) ժամանած մտավորական եւ գործարար Նշան Բասմաճյանը, ով մասնակցում էր Համահայկական կրթական համաժողովին: Նա «Առավոտին» ներկայացրեց իր մտահոգությունները՝ Շարժայի հայերի կրթական խնդիրների ու տպավորությունները՝ համահայկական համաժողովի մասին: Տեղեկացնենք, որ Ն. Բասմաճյանը ծնվել է Սիրիայում՝ մտավորականների ընտանիքում: Հայրը՝ Ժոսեֆ Բասմաճյանը, որին
ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՈԲԻՆԵՐԸ ԿԱՄ՝ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ
Սպարտակ Սեյրանյանը սիրում է լավ գրականություն, ռոք, խելացի կանանց ու կենդանիներ Նախարարը նաեւ երաժիշտ է Հանրությանը հետաքրքրում է, թե այս կամ այն պաշտոնյան ինչպիսին է ընտանիքում, ընկերական շրջապատում եւ ինչ նախասիրություններ ունի: ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանն, օրինակ, լայն երաժշտական նախասիրություններ ունի եւ դրանք պայմանավորված են իր ստացած երաժշտական կրթությամբ: «Սովորել եմ ձայնապահպանման թեքումով թիվ 17
«Հայ երիտասարդները չեն ճանաչում մեր մեծերին»
Լիբանանի հայկական համայնքի «Ֆայհա» երգչախմբի ղեկավար Պարգեւ Թասլաքյանը մտահոգված է, որ Լիբանանում ապրող հայ երիտասարդները քիչ են կարդում: Լիբանանում այժմ բնակվում է շուրջ 500 000 հայ: Հայկական համայնքն ունի 5 պատգամավոր եւ 2 նախարար: Օրերս Հայաստանում էին լիբանանահայ համայնքի ներկայացուցիչները՝ նկարիչներ, երաժիշտներ, գրողներ: «Առավոտը» զրուցեց նրանց հետ՝ պարզելու, թե ինչպիսի՞ն է կյանքը Լիբանանում, ի՞նչ դժվարություններ
«ԱՆԳՐԱԳԵՏ ԵՆ ԾԱԽՍՎՈՒՄ ՓՈՂԵՐԸ»
Մոսկվաբնակ երգչուհի, երգահան, պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը՝ հայկական շոու-բիզնեսի մասին – Այսօր ավելի շատ կազմակերպչական հարցերով եք զբաղված, արդյո՞ք շոու-բիզնեսում երգչուհու Ձեր կարիերան արդեն ավարտվել է… – Ինձ միշտ համարել եմ ավելի շատ հեղինակ-կատարող, քան՝ երգչուհի: Այդ պատճառով իմ երգացանկը, որոշ բացառություններով, հիմնականում բաղկացած է հեղինակային երգերիցս: Այսօր, որպես հեղինակ, ավելի բուռն է իմ ստեղծագործական կյանքը,
«Նախագահներն ազատ չեն իրենց անելիքներում»
Այս կարծիքին է Թուրքիայի «Մարմարա» թերթի խմբագիր Ռոպեր Հատեճյանը Պոլսահայությունը ոգեւորված է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ Հայաստան այցով: Այդպես է կարծում Թուրքիայում հրատարակվող հայալեզու «Մարմարա» թերթի խմբագիր Ռոպեր Հատեճյանը: Նա կիսում է Հայաստանի նախագահի կարծիքը, որ Գյուլի այցը Երեւան՝ կդառնա «նոր սիմվոլիկ մեկնարկ մեր հարաբերություններում»: Թուրքիայի նախագահի այցի պատրվակը հայտնի է արդեն, որ ֆուտբոլն է
«ՌԵԿՏՈՐԸ» ՍՏՈՒՄ Է
Ես հեռացվել եմ ԵՊՀ-ում տիրող անառողջ բարքերը քննադատելու պատճառով Վերջերս ԵՊՀ շատ դասախոսներ իրար հաճախ հարցնում են՝ «այսօր թերթերին Սիմոնյան Արամը հարցազրույց չի՞ տվել» եւ հեգնական ծիծաղում: Երբ ռեկտորի ընտրությունների ժամանակ նա դրեց իր թեկնածությունը՝ փորձում էի պարզել, թե ինչ են մտածում այդ կապակցությամբ համալսարանականները: «Կքանդի համալսարանը» հնչող գնահատականների ինչուներն էի պարզում: Հետո, երբ ինձ
ՀՖՖ նախագահը՝ քաղաքագետի դերում
Համաձայն քաղաքագետ Արմեն Այվազյանի, իշխանությունները հրաժարվում են համարժեք գնահատականներ տալ մեր երկրի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությանը, իսկ ոչ մասնագետները փորձում են հասարակությանը քաղաքագիտության դասեր տալ: «Մենք այսօր հայ-թուրքական հարաբերություններում շատ հետաքրքիր զարգացումներ ունենք: Այդ հարաբերությունները համարում եմ հակամարտություն: Այդ հակամարտության մոտալուտ լուծման մասին խոսակցությունները հասել են հիստերիայի: Ամեն օր հեռուստատեսությամբ հանդես են գալիս գործիչներ, որոնք
ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ
Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ Աիդա Հովհաննիսյանի նախագահությամբ, սկսեց Դավիթ Եղինյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Այս տարվա հունիսի 3-ին Հրազդան քաղաքում գտնվող ՀՀ հյուսիսային քրեական դատարանում Դ. Եղինյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը աշխատել է պաշտպանության նախարարության N զորամասում՝ որպես երրորդ դասակի հրամանատար: Նա մեղադրվել է առանց զորամասի հրամանատարության թույլտվության՝ զորամասը լքելու,
Քանդելու փոխարեն՝ աչք են փակում
Ապօրինի եւ վթարային կիսակառույց շենքի սեփականատիրոջը ոչ պատասխանատվության են ենթարկում, ոչ էլ շենքն են քանդում: Տարիներ առաջ Բուզանդի 49 հասցեում կառուցած ապօրինի 6 հարկանի կիսակառույց շենքը «Ստրոյսարդգրուպ» շինարարական ընկերության համար դարձել է իսկական պատուհաս: Ընկերությունն այդ շենքի հարեւանությամբ շինարարություն իրականացնելու ընթացքում պարզել է, որ 6 հարկանի շենքն ընդամենը 50-60 սանտիմետրանոց բետոնե հիմքի վրա է կառուցված,
60 ԸՆՏԱՆԻՔ ԿՎՏԱՐՎԻ
Վթարային շենքի բնակիչները կհայտնվեն փողոցում Օրերս մի խումբ ոստիկաններ, Նոր Նորքի թաղապետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցներ՝ միացյալ ուժերով, Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի 5 հասցեից 60 ընտանիքի փորձում էին վտարել: Սակայն, քանի որ այդ ընտանիքների մի մասն իրենց նախկին բնակարաններից վտարվելու հարուստ փորձ ուներ, չինովնիկներին այս անգամ չհաջողվեց նրանց այդպես հեշտ ու հանգիստ բնակարաններից հանել: Ջուղայի
Համայնքները զարգանում են անհավասարաչափ
Պետության կողմից համայնքներին տրամադրվող դոտացիայի գումարը հաշվարկելու ժամանակ շատ կարեւոր կետեր անտեսվում են: Համայնքների ֆինանսավորման համար ամեն տարի պետությունը ծախսում է պետբյուջեի եկամուտների 4%-ը: Մինչ այսօր ՀՀ համայնքների միջեւ պետության ֆինանսական միջոցները բաշխվել են խիստ անհավասարաչափ. անկախ համայնքի կարիքավորության աստիճանից՝ դոտացիա են ստացել բոլոր համայնքներն առանց բացառության: Բացի այդ, ավելի շատ խնդիրներ ունեցող համայնքներին պետությունը
ԱՆՏԵՂԻ «ՄՈՒՏԻԼՈՎԿԱ»՝ ՄԻ ԱՅՑԻ ՇՈՒՐՋ
Եթե «Մարտի 1-ի» հանձնաժողովն իրոք քննարկի կալանավոր Ֆելիքս Գեւորգյանի դիմումը՝ կարող են պարզվել շատ ուշագրավ մանրամասներ: Մինչ այժմ հատուկ քննչական ծառայությունը որեւէ մեկին չէր մեղադրել մարտի 1-ին հրազեն գործադրելու համար: Սակայն սեպտեմբերի 2-ին դատախազությունն ազդարարեց նման գործի ավարտի եւ այն Երեւանի քրեական դատարան ուղարկելու մասին: Այն է՝ Զովունի գյուղի բնակիչ Ֆելիքս Գեւորգյանը մարտի 1-ին, տեղեկանալով,
Լուծումը՝ համապետական ընտրություններն են
Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Թուրքիայի նախագահի այցից հետո գոյություն չունեցող հայ-թուրքական հարաբերությունները կարող են փակուղում հայտնվել: «Հայաստանը պետք է փորձի ինչ-որ կերպ դիմակայել ընթացող աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական զարգացումներին, քանի որ մեր երկիրը ոչ թե գործոն է, այլ այդ զարգացումների հիմնական մասնակիցներից մեկը»,- ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ այս երկարատեւ
ՆՈՐ ՃԱԿԱՏ՝ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ
Որպես այդպիսին է համարվում «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների գործը մեկ փաթեթով դատարան ուղարկելը «7»-ի գործը միասին կմտնի դատարան Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ավարտվել է «Մարտի 1»-ի քրգործով նախնական կալանքի տակ գտնվող 7 մեղադրյալների մասով նախաքննությունը: Ըստ այդ տեղեկատվության, «նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի ակնհայտ պարտությունից
ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ 2010 Թ.
Կառավարության արածը գնահատվում է իբրեւ դավադրություն ու խարդախություն Կառավարության օգոստոսի 28-ի նիստի օրակարգում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որի զեկուցողը էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էր: Ի դեպ, վարչապետը հենց նրան էլ նշանակել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչը օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որի հիմնավորում-տեղեկանքի մեջ նշված է, թե դրա «ընդունումը հրատապ է,
ՀՐԿԻԶԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՇՏԱԲԸ
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում վաղը կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած «Ժողովրդավարական ուղի» կուսակցության համակարգող Մանուել Գասպարյանը երեկ առավոտյան իր նախընտրական կենտրոնական շտաբը գտել է կիսահրկիզված, շտաբի ապակիները ջարդված եւ ներսում բենզինի շիշ նետված վիճակում: Բարեբախտաբար, շտաբում հրդեհ չի բռնկել, այրվել են քարոզչական պաստառները, ցուցանակը, վնասվել է նաեւ շտաբի տարածքը: «Սա մի խումբ տկարամիտ մարդկանց ձեռքի գործն
ՀԱՊԿ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդը այսօր Մոսկվայում կայացած նիստի ժամանակ հայտարարություն է ընդունել Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ՝ հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները խորապես մտահոգված են Հարավային Օսիայում վրացական կողմի ձեռնարկած ռազմական գործողությունների առնչությամբ, որոնք հանգեցրին բազմաթիվ զոհերի՝ խաղաղ բնակչության շրջանում,
Կդատակոչվի տուժողը
Երեկ Երեւանի քրեական վերաքննիչ դատարանում սկսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ եւ արդեն Երեւանի քրեական դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանի դատավարությունը: Լեփ-լեցուն դահլիճը նրան դիմավորեց «Ա՜-րամ» վանկարկումներով: Դատավարությանը ներկա գտնվողները «ա-մոթ» վանկարկեցին այն ժամանակ, երբ ուղեկցող խմբի անդամները ամբաստանյալի ոտքերին շղթաներ ամրացրին: Հիշեցնենք, որ Ա. Բարեղամյանին մեղսագրված է Քրօրի
Եկել եմ Հայաստան՝ մերոնց սատարելու
Արգենտինահայ Արմեն Սիրույանը ծնվել է Բուենոս Այրեսում, իսկ 16 տարի առաջ տեղափոխվել է Իսպանիա՝ Բարսելոն Մասնագիտությամբ ճարտարապետ է, ունի իր նախագծային ֆիրման: Ֆուտբոլի մեծ սիրահար է եւ Հայաստանի հավաքականի անմնացորդ երկրպագուն: Բուենոս Այրեսի հայկական ֆուտբոլային թիմերի կազմում մասնակցում է Համահայկական խաղերին: Որպես կանոն, Իսպանիայի եւ Անդորրայի ֆուտբոլային ֆեդերացիաները Հայաստանի հավաքականների հետ հանդիպումների ժամանակ նրան հրավիրում
ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆ. «ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻ ՃՆՇՎԱԾ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լրագրողներին ազգային հավաքականի թեկնածուների հետ «Հրազդան» ստադիոնում մարզումներից առաջ հանդիպելու հնարավորություն էր ընձեռել, որին հաջորդեց գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի ասուլիսը: «Մենք աշխատում ենք այս խաղին հնարավորին չափ լավ նախապատրաստվել,- ասաց Յան Պոուլսենը:- Որպես գլխավոր մարզիչ, իմ խնդիրը թիմում լավ մթնոլորտ ստեղծելն է, կազմակերպչական եւ տակտիկական խնդիրներ լուծելը: Այս պահի դրությամբ լավ
«Օլիմպիադա»՝ ուսուցիչների համար
Երեկ ստուգվում էին ոչ թե աշակերտները, այլ նրանց դասավանդող մանկավարժները Երեկ ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ Հայ եկեղեցու պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն եւ բնագիտական (ֆիզիկա, քիմիա եւ կենսաբանություն) առարկաների ուսուցիչների հանրապետական մրցույթը, որը կազմակերպվում է 2003 թվից՝ Հայ առաքելական եկեղեցու եւ ԿԳՆ-ի կողմից: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ մարզային եւ հանրապետական: Մարզային


















































