Օրվա լրահոսը
ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ՓՈՂԻ ՏԵՐՆ ԵՆ
Հայաստանում եթե վճարովի ավտոկանգառներից մեքենան գողանան, կայանատեղիի տերը կամ հսկիչը որեւէ պատասխանատվություն չեն կրի: Մայրաքաղաքում վճարովի ավտոկանգառների բիզնեսը բավականին եկամտաբեր է: Այս մասին հավաստիացնում են նաեւ վճարովի ավտոկանգառների աշխատակիցները: Չնայած Հարկային պետական ծառայության տվյալներով 2006-ի առաջին 9 ամիսներին հարկային դաշտում գործում էր ընդամենը 97 վճարովի ավտոկանգառ, բայց իրականում այդ թիվը կրկնակի է: Երեւանում գործող գրեթե
Աղմուկ՝ ՀՀ-ին զենք վաճառելու շուրջ
Սերբիայի արտգործնախարար Վուկ Դրաժկովիչը քննադատել է Հայաստանին զենք վաճառելու գործարքը: «Արտգործնախարարությունը զենքի արտահանման թույլտվություն չի տալիս՝ դա Սերբիայի կառավարության գործն է»,- հայտարարել է Դրաժկովիչը Բելգրադում լույս տեսնող «Վեչերնիե նովոստի» թերթին տված հարցազրույցում: «Մենք միայն քաղաքական կարծիք ենք հայտնում, եւ այդ կարծիքը չի փոխվել: Մենք երկար ժամանակ հայտարարում էինք, որ ԵԱՀԿ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի վաճառքի
«Իշխանափոխությունն անխուսափելի է»
Վստահ է «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը Արտաշես Գեղամյանը վստահ է, որ ընդդիմությունը բավարար ուժ եւ կամք ունի միասնաբար հանդես գալու եւ համերաշխ գործելու խորհրդարանական ընտրություններում. «Մոտեցումը, որ բոլոր ընտրատարածքներում ընդդիմությունը ունենա միասնական թեկնածու, մեր կողմից ընդունելի է, իսկ ավելի ճշգրիտ, թե որ ընտրատարածքում որ կուսակցության որ թեկնածուին կտրվի նախապատվությունը, դա աշխատանքային բանակցությունների առարկա է, որը,
ՄՈԼՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՌԴ-ՈՒՄ ՔՍԵՆՈՖՈԲԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՊՆԴԵԼԸ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն անցած ողջ տարին չէր անդրադառնում ՌԴ-ում հայերի սպանությունների խնդրին: Եվ միայն դեկտեմբերի 29-ին հրապարակեց իր մեկնաբանությունները՝ «7 մոլորություն ռուսաստանյան քսենոֆոբիայի շուրջ» անվանմամբ: «Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը շատ տհաճ էր տեսնել, որ հայկական մամուլում Ռուսաստանում քսենոֆոբիայի դրսեւորումների մասին հրապարակումների մեծ մասը հիստերիկ բնույթի էին, գույները խտացվում էին»,- նշված էր հրապարակման մեջ, որի նպատակը ներկայացված
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶ ՊԵՏՔ ՉԷ
Այդպես է, համենայնդեպս, կարծում Ռուսաստանը Դեռ անցյալ տարվա վերջին հայ-իրանական գազատարի կառուցման պատվիրատու հայաստանյան «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն հայտարարեց, որ գազատարի շինարարությունը հայկական հատվածում ավարտվելու է դեկտեմբերի 20-ին, որից հետո իրանական գազը Հայաստան կմտնի: Դա հաստատել էր նաեւ իրանական կողմը: Անցյալ դեկտեմբերին Մեղրիի հատվածում «Իրան-Հայաստան» մակագրությամբ գազատարի զոդման պաշտոնական ու բարձր մակարդակով անցկացված արարողություն եղավ: Բայց
ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵ՞Լ, ԹԵ՞ ԲԱՐԵՓՈԽՎԵԼ
Երեկ Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի ղեկավար Հարություն Կարապետյանը, իսկ այնուհետեւ՝ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը «իրար դեմ» ասուլիսներ էին կազմակերպել: Ըստ Հ. Կարապետյանի (աջից), ԳԱԱ նախագահությունը անիմաստ վատնում է բյուջեի փողերը: Իսկ Ռ. Մարտիրոսյանը իր «պատասխան ասուլիսում» հայտարարեց. «Հ. Կարապետյանի մտորումները, որ վերաբերում են նախագահությանը, ամբիցիաների շարան են. նախագահության անդամներից ամեն մեկը նրա քաշի
ԽՈՅ 21.03-20.04: Ձեր՝ չափից ավելի ինքնավստահությունը վատ ծառայություն կարող է մատուցել: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր ձեր շրջապատում սկանդալ ծագելու վտանգ կա: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը նշանակված է զվարճանքների համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Լավ օր է: Տհաճություններ չեն լինի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Սիրեկան պահեք եւ կյանքից հաճույք կստանաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Անձնական կյանքին ավելի շատ ուշադրություն դարձրեք: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Լավ տրամադրությունն
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Զավեն Անդրիասյանը՝ միջազգային գրոսմայստեր Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն 17-ամյա Զավեն Անդրիասյանին շնորհել է միջազգային գրոսմայստերի կոչում: Զավենը ներկայումս Հայաստանի ամենաերիտասարդ միջազգային գրոսմայստերն է: Լեւոնն ու Գաբրիելը կմասնակցեն «Կորուս 2006»-ին Հայաստանի անցած տարվա հերոսներ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը մոտ օրերս մեկնելու են Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաք՝ մասնակցելու մրցաշրջան-2007-ի
Նորաձեւության մրցանակաբաշխությունը չի սկսվել
Սակայն հաղթողներն «ուրվագծված» են Ջինսերի մոդելավորմամբ զբաղվող եւ «Արտ-ջինս» ապրանքանիշով հատկապես շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում հայտնի Արտակ Հովհաննիսյանը դիմել է «Առավոտին»: Նա մտավախություն ունի, որ առաջիկայում անցկացվելիք մոդելավորողների մրցույթում հաղթողները նախօրոք որոշված են: Մրցույթը, որ կկազմակերպվի քաղաքապետարանի հետ համատեղ, նախաձեռնել է «Միսս Կովկաս», «Միսս ուսանողուհի», «Հայկական նորաձեւության շաբաթ» միջոցառումների կազմակերպիչ Արման Անտոնյանը: Ա. Հովհաննիսյանի պնդմամբ, իրենք
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԱՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՏՐԱԴԱՅՈՒՄ»
Հարցազրույց երգչուհի Արմինե Նահապետյանի (Արմինկայի) հետ – Տարիներ շարունակ, երբ խոսվում է Արմինկա երգչուհու մասին, առաջին հերթին առանձնացվում է ձեր բեմական հմայքը: Ինչ խոսք, դա կարեւոր հանգամանք է: Հետաքրքիր է, դուք չե՞ք նեղվում, որ փոխարենը ժլատորեն են արտահայտվում ձեր վոկալի մասին: – Դա իսկապես ինչ-որ տեղ նյարդայնացնում է ինձ: Անհամեստություն թող չթվա, բայց ես առաջինն
Ուսխորհուրդը կավատի դերո՞ւմ
«Տխրունին» տխրեցրել է ուսանողական նոմենկլատուրային Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անցկացրած «Կա՞ արդյոք կոռուպցիա բուհերում» հարցման արդյունքներին, ինչպես արդեն նշել ենք, դեմ են արտահայտվել որոշ բուհերի ուսանողներ, մասնավորապես՝ ուսխորհուրդների անդամներ: Երեւանի պետական ագրարային համալսարանի (ԵՊԱՀ) ուսխորհրդի նախագահ Ռոբերտ Մակարյանը, արձագանքելով հարցման արդյունքներին, «Առավոտի» հետ զրույցում չհերքելով, որ իրենց բուհում էլ կոռուպցիա կա, միաժամանակ
ԴՈՒԲԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅՏՆԻ ԿԱՎԱՏՆԵՐԸ
Եթե նրանք արտաքսվեն Հայաստան, ապա, շատ հավանական է, նորից ազատ կարձակվեն Ինչպես արդեն գրել ենք, հայտնի կավատներ Ամալյա Մնացականյանը (Նանո) եւ Մարիետա Մուսայելյանը 2006-ի նոյեմբերին կանանց նոր խմբեր են տարել Արաբական Միացյալ Էմիրություններ: Ամալյա Մնացականյանը հետախուզվում էր Ինտերպոլով, եւ ԱՄԷ-ի ոստիկանությունը 2004թ. մարտի 10-ին նրան ձերբակալել ու արտաքսել է երկրից: ԱՄԷ-ի օրենքներով՝ Ա. Մնացականյանն այլեւս
Ամանորյա զեղչերից չօգտվեցին
Մի հասարակ տեղեկանք տալու համար անձնագրային բաժինները բյուրոկրատական քաշքշուկներ են ստեղծում: Ամեն տարի տոնական օրերին մայրաքաղաքի կենցաղային տեխնիկայի շատ խանութներ զեղչեր են հայտարարում: Հաշվի առնելով Ամանորի հետ կապված ծախսերը, շատերը չցանկանալով բաց թողնել շահավետ զեղչերը, ապրանքները ձեռք են բերում ապառիկով: Սակայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների դեպքում ամանորյա զեղչերից օգտվել՝ նշանակում է տոների հետ կապված բոլոր գործերը
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՈՒՆԴԸ «ՆԱՂԴՎԵՑ»
Վերահսկողները խախտումներ չեն գտնում, եթե գտնում էլ են՝ չեն պատժում Ամանորից առաջ հրավիրած ասուլիսում առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ստանդարտացման, չափագիտության եւ համապատասխանության հավաստման վարչության պետ Ռոբերտ Դայանը մի շատ հետաքրքիր հայտարարություն արեց՝ ասելով, որ նախարարության որակի տեսչությունը ողջ անցյալ տարվա ընթացքում 2000-ից ավելի առեւտրի կետերում ստուգումներ է իրականացրել եւ սննդի անվտանգության նորմերի խախտումներ չի
ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽՎԵԼ
Դեկտեմբերի 28-ին հայտարարություն տարածվեց, որ ստեղծվել է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալության իրական պատճառները հետաքննող պատգամավորական խումբ, որին անդամակցում են Մանուկ Գասպարյանը, Արամ Գ. Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ստեփան Զաքարյանը, Հմայակ Հովհաննիսյանը եւ Էդմունդ Ծատուրյանը: Նորաստեղծ խումբը հայտարարության մեջ մասնավորապես նշել էր. «Հատուկ մտահոգության պատճառ են հանդիսանում ԱԱԾ մեկնաբանությունները եւ ձեւակերպումները, որոնցով փորձ է արվում
Արդյունքներ եւ նպատակներ
2006թ. ընթացքում «Հայաստանն իր արտաքին քաղաքականությունն իրականացրել է, մասնավորապես, միջազգային հետեւյալ իրադարձությունների զարգացման համատեքստում, որոնք իրենց անմիջական եւ ոչ անմիջական ազդեցությունն են ունեցել Հայաստանի վրա»,- նշված է ՀՀ արտգործնախարարության պատրաստած հաշվետու ամփոփիչ փաստաթղթում: Տեղի սղության պատճառով ստորեւ կներկայացնենք ԱԳՆ-ի առանձնացրած իրադարձությունների մի մասը միայն, հուսալով, որ ընտրել ենք դրանցից առավել նշանակալիցները: 1. Ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունը,
Արսենյանն աղավաղել է
Դատախազությունն արձագանքում է «Առավոտի» հրապարակմանը «Առավոտ» օրաթերթի 2007 թ. հունվարի 9-ի թիվ 1 (2867) համարում տպագրվել է հոդված «Վարորդին մոլորեցրել են» վերտառությամբ, որտեղ ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրգործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների պաշտպան Գուրգեն Արսենյանի դիտարկումները նշված քրգործի վերաբերյալ:
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԴՐԱԿԱ՞Ն ԲԱՆԱՁԵՎ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի 23-ի նիստում քննարկվելու է Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որի հեղինակները Ժորժ Կոլոմբիեն եւ Միկկո Էլոն են: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն արդեն իսկ գնահատել է, թե այդ բանաձեւն «իր դրական շեշտադրումներով աննախադեպ է Հայաստանի համար։ Արձանագրվում է սահմանադրական փոփոխությունների կարեւորությունը, որն, ըստ բանաձեւի նախագծի,
ԹՌՉՈՒՆԻՉԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԳԵՂԱՄՅԱՆԻՆ
Խորեն Թռչունի Սարգսյանի կարծիքով՝ կոմկուսը հավերժ է – Խորեն Թռչունիչ, ի վերջո, կա՞, թե՞ չկա կոմունիստական կուսակցությունը. վերջին շրջանում այն իր մասին հիշեցնում է միայն Լենինի եւ հեղափոխության ծննդյան օրերին մի բուռ մարդկանցով ծաղկեպսակներ դնելու արարողություններով: – Ցավալի հարց եք տալիս, շատ ցավալի հարց, կոմունիստական գաղափարախոսությամբ ապրած եւ այդ գաղափարախոսությունը ունեցող մարդկանց համար շատ ցավալի
ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐ ԸՍՏ ԷՎԱՆՍԻ
Ջոն Էվանսը, որն անցած տարի ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ԱՄՆ֊ի դեսպանի պաշտոնում, հայտարարել է, որ իր կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «լեզվի սայթաքում չէր»: «Գալիս է ժամանակը, երբ պետք է իրերն իրենց անունով կոչել»,֊ ասել է Էվանսը «Լոս Անջելես Թայմս» թերթին տված հարցազրույցում, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Նախկին դեսպանի խոսքերով, արդեն 2005 թվականի հուլիսին
ԽՈՅ 21.03-20.04: Շրջապատի մարդկանց անձնական խնդիրները լուծելուն մի խառնվեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Աշխատեք կրքերի ազդեցության տակ քայլեր չանել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ընկերների հետ շփվելու հարմար օր է: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մարդկային հարաբերությունները պահպանելու համար պետք չէ անազնիվ մեթոդների դիմել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը ձեզ գրավիչ տեսք կպարգեւի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Բացառեք բանականությանը չհամապատասխանող գործարքները: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ձեր աստղակերպի համար օրը
ՆՊԱՏԱԿԸ՝ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ
Անցած տարվա դեկտեմբերի 28-ին կայացած Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գործկոմի նիստում օրախնդիր կարեւոր հարցեր իրենց լուծումն ստացան: Դրան հաջորդած տարեվերջի տոնական երեկոյի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը ֆեդերացիայի անդամներին իրազեկեց ընդունված որոշումներին: 2007 թվականին եւ դրանից հետո ֆեդերացիայի գործունեությունը գլխավորապես նպատակաուղղված է լինելու մարզաձեւը պատանիների շրջանում զարգացնելուն, որի համար արվել ու արվելու է անհրաժեշտ ամեն բան:
Դասական արվեստի երեկո
Բանաստեղծուհի եւ նկարչուհի Սվետլանա Հակոբյանին կմեծարեն Հունվարի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում,15-ամյա ընդմիջումից հետո (վերջին տարիներին օպերայի բեմը «զավթել» են շոու բիզնեսի տեղական եւ արտասահմանյան ներկայացուցիչները), սպասվում է դասական արվեստի երեկո: Այդ օրը բեմ կբարձրանան միջնադարյան տաղերի, շարականների անզուգական մեկնաբան, երգիչ Կարո Չալիկյանը, «Կադանս» անսամբլը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, օպերային երգչուհի
«ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ»
Ըստ երգչուհի Էլլա Տարունցի, թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում հայ երգիչներին սպասվում է նույն «ռեստորանային» աշխատանքը: – Էլլա Տարունցը մերթ «ներխուժում» է շոու-բիզնես, մերթ անցնում «ընդհատակ», ո՞րն է պատճառը: – Ինչպես ցանկացած մարդ, այնպես էլ ես երբեմն հիասթափություններ ու անկումներ եմ ունենում, ու ամփոփվում ինքս իմ մեջ, որպեսզի հասկանամ՝ ի վերջո, ի՞նչ եմ ուզում: Հետո նոր
Տարեվերջյան նամակներ
2006-ն ավարտվեց նաեւ «Առավոտի» նամակագիրների համար: Խմբագրությունը երեկ տարեվերջյան իր նամակները ստացավ: 15 նամակներից միայն 3-ն էին Ամանորի բարեմաղթանքներով: 12-ը գործնական էին՝ խնդրագրեր էին, դատախազությանը, արդարադատության նախարարին, իրավապահներին ուղղված բաց նամակներ: Մեկը կարող է ուղղակի սենսացիոն բացահայտում լինել, որի հետքերով թերթը կգնա մոտ ժամանակներս: Նամակագիրներից 4-ը մարզերի բնակիչներ էին՝ Արարատի, Սյունիքի, Լոռու: 3-ը՝ դատապարտյալներ էին՝
ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
Իսկ ընտանիքները պատրա՞ստ են ընդունել նրանց Կառավարության 2005թ. սեպտեմբերի 8-ի որոշմամբ, հանրապետությունում գործող բոլոր հատուկ դպրոցներն աստիճանաբար, մի քանի տարվա ընթացքում ձեռք կբերեն հանրակրթական դպրոցի կարգավիճակ: Դա նշանակում է, որ այդ դպրոցներում այլեւս անվճար սնունդ, գրենական պիտույքներ, հագուստ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ չեն տրամադրվի: Բայց քանի որ այսօր հատուկ դպրոցները մեծ մասամբ սպասարկում են
Գյուղապետերը կդատվե՞ն
Ըստ «Ասպարեզ» ակումբի, Շիրակի մարզի գյուղապետերն ու ավագանին համայնքի բյուջեի հաշվին մի շարք չհիմնավորված որոշումներ են կայացրել: Մոտ օրերս Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դատի կտա մարզի ինը համայնքների ղեկավարներին՝ Արտենիսի, Ախուրյանի, Բաշգյուղի, Անի-Պեմզայի, Փոքր Մանթաշի, Փոքր Սեպասարի, Կաքավասարի, Հայկավանի եւ Ձորաշենի գյուղապետերին: Նրանք «Ասպարեզի» բանավոր ու գրավոր հարցմանն ի պատասխան՝ հրաժարվել են 2005-2006-ի ավագանու որոշումների
ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԻՆ
Եթե մեր համաքաղաքացիները մշակույթի նախկին նախարարի թափը ունենային, ապա էլցանցերում, թաղապետարաններում ու համատիրություններում տուրուդմփոց կսարքեին: Մեր երկրում ենթակառուցվածքները պարզապես պատրաստ չեն ավելի մեծ պահանջարկի սպասարկմանը: Դա ակնհայտ դարձավ հատկապես Նոր տարվա օրերին, երբ որոշ ծառայությունների պահանջարկը կտրուկ մեծացավ: Ամենաակնհայտը թաղապետարանների անգործությունն էր՝ ամանորի նախաշեմին տեղացած առատ ձյունից հետո: Մինչեւ երեկ էլ մայրաքաղաքի որոշ փողոցներ ձյան
ՀՄԱՅԱԿԸ «ՍԱԴՐԻՉ Է ԵՎ ԽԱՌՆԱԿԻՉ»
«Ողբամ այն ժողովրդի բախտն ու ճակատագիրը, որի իշխանությունները մանուկ են: Զի՝ ի՜նչ աստիճանի ողբերգական վիճակում են պարոններ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ՝ հանցավոր ղարաբաղյան կլանի մյուս պարագլուխները, որ նրանց պատիվը պետք է պաշտպանի քաղաքական կոռուպցիոներ, Հայաստանի 3-րդ հանրապետության վաստակաշատ սադրիչ, 2006 թվականի թիվ 1 խառնակիչ Հմայակ Հովհաննիսյանը»,- այսպես արձագանքեց «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ
«Ընդդիմությունը բավարար ուժեր ունի»
Տարեվերջին վստահեցնում էր «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: – Վերջին շրջանում տարածված է այն կարծիքը, որ որոշ ընդդիմադիր ուժերի ձեռնտու է ընդդիմադիրի կարգավիճակը, եւ նրանք ունեն որոշակի գաղտնի պայմանավորվածություններ իշխանությունների հետ ու ընդդիմադիրի կերպարով հանդես կգան այնքան, որքան իրենց ձեռնտու կլինի: Դուք կիսո՞ւմ եք այս գնահատականը, կա՞ն այդպիսի պայմանավորվածություններ: – Իմ այն գործընկերներին,


















































