Օրվա լրահոսը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎՈՒՄ ԵՆ
Երեկ այսպիսի գնահատական հնչեց «Հայաստանում ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգի ներդրման» ծրագրի նախագծի վերաբերյալ: Հայաստանի կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կազմած այս ծրագրի քննարկումը կազմակերպել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Եվ Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի տնօրեն Դավիթ Սանդուխչյանն ընդգծեց, որ իրենց կազմակերպության բազմաթիվ հորդորներից հետո է ԵԱՀԿ-ն անդրադարձել այս խնդրին: Մինչդեռ մեր կառավարությունը չի կազմակերպել որեւէ քննարկում,
ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ՝ ՍԱԼՈՐ, ԴԵՂՁ ՈՒ ԾԻՐԱՆ
Հուլիսի 22-ին ընտրվելով ՀՀԿ Խորհրդի նախագահ՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սկիզբ է դնում մի գործընթացի, որի նախնական պտուղները կերեւան 3-4 ամիս անց: Այս պնդումից 4 ամիս անց՝ երեկ «Լրագրի» թղթակիցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրեց, թե տեսե՞լ է նա արդյոք պաշտպանության նախարարի խոստացած նախնական պտուղները: «Նախնականն էլ ենք տեսել, վերջինն էլ այսպես, կարծում եմ՝
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք չմտածված ֆինանսական ծախսեր չկատարել: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր արժե լսել ու հարգել ուժեղ սեռի ներկայացուցիչների կարծիքը: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Շրջահայացությունն ու զսպվածությունը այսօր ձեր նշանաբանը պետք է լինեն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հարմար օր է նոր ծանոթությունների համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը կանցնի հանգիստ ու հավասարակշռված: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեր փոքրիկ երազանքներից մեկը կկատարվի: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Տհաճությունները
ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՆՈՐ ՏԵՍՔՈՎ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տրամադրած միջոցներով հիմնանորոգված Հրանտ Շահինյանի անվան լրիվ նոր տեսք ստացած օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն օրերս դռները կրկին բացեց իր սաների առջեւ: Ու դա համընկավ ժամանակակից օլիմպիական խաղերի մեր առաջին չեմպիոնի ամենամյա ավանդական երիտասարդական հուշամրցաշարի մեկնարկի հետ: Շուրջ վեց ամիս տեւեցին սպորտային մարմնամարզության կադրերի պատրաստման այս խոշոր կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են
Մազմանյանն այլ իմաստով է մանկապիղծ ասել
Երեկ ռեժիսոր Արմեն Մազմանյանը հրավիրել էր մամուլի ասուլիս՝ «Մտավորականությունն ընդդեմ ազգային հոգեկերտվածքի աղճատման» թեմայով: «Կարծում եմ, որ մեր հանրության ազգային նկարագրի մեջ պակասում է իրական ազգային քաղաքական սրությունը: Անգամ ամենաազգային կուսակցությունները չեն ուզում նկատել այդ ճշմարտությունը, որովհետեւ Եվրոպան ըտենց ա ուզում: Անգամ աշխարհի պոպարտի, պոռնոարտի, շոու-բիզնեսի կենտրոն հրեական ազգը եթե փորձի տկլոր, ցեպերով աղջկերք եթերից
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՅՈՒԶԻՔԼԻ ԴՊՐՈՑ ՉԿԱ»
Հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի հետ, որ հանդիսատեսին առայժմ ծանոթ է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում բեմադրած «Կարմիր գլխարկով»: Կամերային երաժշտական թատրոնում բեմադրության է պատրաստվում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Ատամնաբույժն արեւելյան» մյուզիքլը՝ ըստ Հակոբ Պարոնյանի համանուն երկի: – Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը Կամերային երաժշտական թատրոնի հետ: – Թատրոնի տնօրեն Լեւոն Աբրահամյանը դիտել էր իմ «Կարմիր գլխարկը» ու
Անվերջանալի վեճ՝ Պռոշյանում
«Ամերիկացի քեռին» կեղծ լիազորագի՞ր է տվել Արդեն 3 տարի է, ինչ շարունակվում է Պռոշյան 19 բնակելի տան հետ կապված դատական քաշքշուկը: Երեք տարի իրական սեփականատերերը չեն կարողանում ապացուցել, որ նշված տարածքն իր 2-րդ հարկով, հողամասով եւ կից կառույցներով պատկանում է իրենց: Ի հայտ եկած ԱՄՆ քաղաքացի Գ. Դնգիկյանի 1988թ. «լիազորագիրը» ավելի խճճեց սեփականության պատկանելության շուրջ
ԹԵՍՏԵՐՆ ԶԳԱՍՏԱՑՐԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԿԳՆ Գիտելիքների եւ թեստավորման կենտրոնն (ԳԹԿ) արդեն մարզային կրթության վարչություններին է ուղարկել հայոց լեզու, գրականություն եւ քիմիա առարկաների քննությունների փորձարկման արդյունքները՝ թվային տեսքով: Այսինքն՝ դպրոցներին չեն հասել իրենց աշակերտների գրավորները, այլ միայն՝ դրանց գնահատականները: Վերջերս մեզ հետ զրույցում էլ ԳԹԿ տնօրենն ասաց, որ գրավորները հարմար չեն գտնում հրապարակել, քանի որ իրենց նպատակն այն չէր, որ
Կալանավորը թոշակառուից լավ է ապրում
ՀՀ կառավարությունը գտնում է, որ թոշակառուին 11 հազար դրամը լիովին բավարար է մարդավայել ապրելու համար: Բյուրականի 82-ամյա բնակիչ Աշխեն Մկրտչյանը վերջին երեք ամիսներին միայն հացով եւ ձավարով է սնվում: Նա իր երեք ամիսների կենսաթոշակի մի մասը տնտեսել է, որպեսզի ձմռան համար վառելիք գնի: Նա երկու խմ փայտ է գնել, որը, ըստ նրա, կբավականացնի ընդամենը երկու
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՎԼԵՑԻՆ
Իրացման գոտու բնակիչների բողոքի ալիքը գնալով թեժանում է Երեկ, երբ ՀՀ նախագահը հանդիպում էր ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիենի հետ, պետության կարիքների համար վտարված մի խումբ քաղաքացիներ նախագահական պալատի առաջ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով, որ նախագահն անձամբ հանդիպի վտարվածների հետ եւ պատասխան տա «տնաքանդ օրինագծի» համար: Հյուսիսային պողոտայի, Կոնդի,
«Քվեարկեք միայն ձեր առջեւ գտնվող կոճակներով»
Պատգամավորներին երեկ կոչ արեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը՝ խոստանալով այլ դեպքում միշտ չկայացած հայտարարել քվեարկությունը: Մինչ ԱԺ նախագահը կվերադառնար արտերկրից՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տարբեր թերթերին իր դժգոհությունն էր հայտնում այն կապակցությամբ, որ Տիգրան Թորոսյանը չկայացած համարեց «Հասարակության եւ պետության շահերի համար սեփականության օտարման մասին» օրինագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու առաջին փորձը՝ նշելով, թե իր
ԼՂՀ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՓՈՂ Է ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՔԱՆ ՎԵՐՑՆՈՒՄ
Այսպես են համոզված Ղարաբաղում ԼՂՀ հռչակումից հետո՝ մոտ 7 տարի Հայաստանի եւ Արցախի միջեւ գործում էր սահմանային մաքսային ծառայություն: Բայց 1998-ին, երբ Հայաստանը սկսեց ղեկավարել ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերացվեց այս մաքսակետը: Թերեւս այս որոշումը տրամաբանական էր քաղաքական տեսանկյունից՝ միավորման ձգտող պետությունները չպետք է ունենան իրարից տարանջատող կետեր: Սակայն բավական վիճահարույց է նման քայլի
ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ «ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄԻՑ»
Մի խումբ հասարակական գործիչների կարծիքով, միակ ճանապարհը քաղաքացիական անհնազանդությունն է Երեկ հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ, իրավապաշտպաններ, նախկին պետպաշտոնյաներ, մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական ու տնտեսական փորձագետներ քննարկում եւ փորձում էին ձեւակերպել Հայաստանում քաղաքացիական անհնազանդության շարժման խնդիրներն ու անելիքները: Բայց նախ իր ամփոփ խոսքում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատեց, որ «տարիներ շարունակ իշխանության ղեկին եղած մարդիկ իրենց
«ԲԻԹԼԶԻ» ՆՈՐ ՍԿԱՎԱՌԱԿԸ
Բացի քաղաքական եւ սոցիալական տարբեր չափանիշներից, ՀՀ քաղաքացիները բաժանվում են երկու տեսակի. նրանք, ովքեր 70-ականներին դաստիարակվել են «Բիթլզի» երգերով, եւ նրանք, ովքեր այդ երջանկությունը չեն ունեցել: Առաջիններն ուրախանալու նոր առիթ ունեն` երկուշաբթի լույս է տեսել լիվերպուլյան քառյակի նոր ձայնասկավառակը: Խմբի պրոդյուսեր Ջորջ Մարտինը եւ նրա որդին` Չարլզը, մի ամբողջ 20 երգ «պեղեցին» «Բիթլզի» արխիվից:
ԽՈՅ 21.03-20.04: Ընտանիքում հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան: ՑՈՒԼ 21.04-21.05: Սերտ կապեր կհաստատեք գործարար շրջանակների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեռնպահ մնացեք աշխատավայրում ակտիվություն դրսեւորելուց: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Անպաշտպանվածության թեթեւ զգացում կունենաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ժամանակն է տանը նորոգման աշխատանքներ կատարելու համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Եղեք ուրախ եւ լավատես: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Առողջության հետ կապված խնդիրներն աչքաթող մի արեք: ԿԱՐԻՃ 24.10-22.11: Աշխատեք
ԼԵՆԻՆԻ ՏԵՂԸ ԹԱՓՈՒՐ Է
Արդեն տասը տարուց ավելի է՝ Հանրապետության հրապարակում Լենինի արձանի թափուր տեղի համար պարբերաբար անց է կացվում մրցույթ: Սակայն բազմաթիվ առաջարկներից եւ ոչ մեկն այդպես էլ քաղաքային իշխանությունների կողմից հավանության չի արժանանում: Երեկ քաղաքապետարանի ճեպազրույցում Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը տեղեկացրեց, որ Լենինի տեղի համար կրկին մրցույթ է հայտարարված: Ըստ նրա՝ Ճարտարապետների միության շենքում արդեն 20-ից
Արոնյանը փայլուն եզրափակեց տարին
Հայաստանի անցած տարվա լավագույն մարզիկ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի համար անցնող մրցաշրջանն ավելի բեղմնավոր եղավ, քան նախորդը: Նա 2005 թվականի ՖԻԴԵ-ի գավաթակրի, Եվրոպայի ակումբային եւ Ռուսաստանի թիմային չեմպիոնի կոչումներին ավելացրեց շախմատի օլիմպիական չեմպիոնի, Լինարեսի գերմրցաշարի հաղթողի, Միխայիլ Տալի 20-րդ կարգի գերմրցաշարի հաղթողի եւ բլից մրցաշարի երկրորդ մրցանակակրի կոչումները: Նոյեմբերի 5-19-ը Մոսկվայի շախմատիստի կենտրոնական տանն անցկացված շախմատի
«3-ՐԴ ՈՒԺԻ ԴԱՇՏԸ ՄԻԱՅՆ ՄԱՔՈՒՐ ԵՎ ԱՌՈՂՋ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ Է»
Նոյեմբերի 19-ին Հրազդանի «Աղբյուրակ» հանգստյան տանը հյուրընկալվել էին «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության Կանանց միության (ԿՄ) անդրանիկ խորհրդաժողովի շուրջ 300 պատվիրակներ: Նրանց մասնակցությամբ համակողմանիորեն քննարկվեցին ԺԱԿ ԿՄ ընթացիկ աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ գնահատականներ տրվեցին քաղաքական դաշտում տիրող իրավիճակի, նախընտրական զարգացումների եւ գալիք քաղաքական գործընթացներում հայ կանանց ունենալիք հնարավոր մասնակցության վերաբերյալ: Իր ողջույնի խոսքում դիմելով հավաքի մասնակիցներին՝
Հայ կոմպոզիտորի հիշատակին
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Ալան Հովհաննես» կենտրոնի նախաձեռնությամբ «Ա. Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 24-ին կնշվի Ալան Հովհաննեսի ծննդյան 95-ամյակը: Այլ երկերի թվում կհնչի կոմպոզիտորի Երկու դաշնամուրի համար գրված կոնցերտը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ հրավիրյալ երաժիշտներ Մարտին Բերկոֆսկու (ԱՄՆ) եւ Ատական Սարիի (Թուրքիա) կատարմամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան): «Առավոտը» հանդիպեց դաշնակահարներին: Մ. Բերկոֆսկին հայտնեց, որ ժամանակին ինքը Ա.
«ՄԻԼԻՈՆԸ» ՏԱՐԱՆ
«Ֆորդ Ֆիեստան» շահեց «Արմեն ալկոն» Ուրբաթ օրը ավարտվեց Velti միջազգային կազմակերպության եւ «ԱրմենՏելի» կազմակերպած «Գանձերի կղզի» ինտերակտիվ զվարճալի խաղի առաջին փուլը: 45 օր տեւած փուլին մասնակցել է 33798 մարդ, որոնք պատասխանելով իրենց ուղղված հարցերին, հավաքել են միավորներ: Velti-ի տեխնիկական գծով տնօրեն Վանգելիս Ստամատուկուսը նշեց, որ խաղը դեռ շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 31-ը եւ առավելագույն միավորներ
Քոլեջը տեր չունի՞
Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման 80-ամյա քոլեջը քարուքանդ վիճակում է Մինչ ԿԳ նախարարությունը զանազան միջազգային ծրագրերի օգնությամբ փորձում է բարձրացնել միջին մասնագիտական կրթության մակարդակն ու հասարակության հետաքրքրությունը դրա նկատմամբ, այս քոլեջը գնալով քայքայվում է: Ո՞վ է պատասխանատու դրա համար: Քոլեջի նախկին տնօրեն Էդուարդ Սեդրակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քոլեջը պատկանում է «Հայկոոպին»: Եվ միայն այդքանը:
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ՝ ԶԱՐՄԻԿԻ ԴԵՄ
ՀՈՐԵՂԲԱՅՐԸ՝ ԶԱՐՄԻԿԻ ԴԵՄ Սադոյանական վեճ սեփականության համար Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Գոռ Հակոբյանի նախագահությամբ, քննության էր դրվել ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի հակընդդեմ հայցն իր հարազատ եղբորորդու՝ ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանի դեմ: ԱԺ պատգամավորը դատարանում ուներ իր ներկայացուցիչը՝ փաստաբան Վարդան Զուռնաչյանը, իսկ Ավետիսի ներկայացուցչին էլ՝ փաստաբան Աշոտ Ոսկանյանին դատարանին ներկայանալուց հետո
Արա Աբրահամյանը հանդիպեց գրողներին
Նա մխիթարեց, որ ՌԴ-ում ազգությամբ հայ սպանվողներն ադրբեջանցիներից ու վրացիներից ավելի քիչ են: Երեկ հայ գրողների հետ հանդիպեց Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը հիշեցրեց, որ վերջերս Համահայկական գրական հիմնադրամին նա նվիրել էր $100 հազար։ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահը խոստացավ, որ 2007-ին եւս $50 հազար կտա գրողներին։
«ՄԻԿԱՅԻ» ՎԱՌԵԼԻՔԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ
Օդանավակայանին ավիավառելիք մատակարարող միակ ընկերությունը պարբերաբար խախտում է մատակարարման պայմանագիրը: Սա արդեն վեցերորդ օրն է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանում ավիավառելիքը շարունակում է դեֆիցիտ մնալ: Այս օրերի ընթացքում արդեն տասնյակից ավելի չվերթեր են հետաձգվել: Ավիաընկերությունները ստիպված են իրենց օդանավերը լիցքավորել սահմանափակ քանակությամբ կամ միջանկյալ չվերթ կատարել ավիավառելիքի մեծ պահեստ ունեցող օդանավակայաններ, հիմնականում՝ Սոչի: Ավիավառելիքի ճգնաժամն արդեն հարուցել
ՄԵՂԱԴՐՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ՊԱՏԺՈՒՄ
«Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ դիմել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ նրա վերջին հարցազրույցի հետեւյալ արտահայտության կապակցությամբ. «Այսօր, բացի բարեգործական եւ մշակութային բնույթի միջոցառումներից՝ «Բարգավաճ Հայաստանը» կամ էլ նրա հետ կապված անձինք չեն իրականացնում որեւէ գործունեություն, առավել եւս՝ քաղաքական»: Ռուբեն Թորոսյանը հիշեցնում է, որ Հայաստանի օրենսդրությունն արգելում է բարեգործական կազմակերպություններին իրականացնել քաղաքական գործունեություն, այդ
Ռամկավարները հայտարարում են
Ռամկավարները հայտարարում են Որ դուրս են գալիս Համաշխարհային հայկական կոնգրեսից եւ կապ չունեն «Ազգի» հետ Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ իր կազմակերպությունը մասնակցելու է 2007-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նաեւ, որ հունվարին տեղի կունենա ՌՀՄ-ի համագումարը, որտեղ կորոշվի այն ուժը, որի հետ կմասնակցեն ընտրություններին: Նախորդ ընտրություններին Արա Աբրահամյանի ընտրությունը կանգ էր
ԱՋ ՈՒԺԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԱՌԱՋՆՈՐԴԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ
Գտնում է «Այլընտրանք» նախաձեռնության եւ ՀՀՇ վարչության անդամ Սամվել Գեւորգյանը – ՀՀՇ մի շարք անդամներ հանդես են եկել պնդումներով, որոնցից ակնհայտ է «Այլընտրանքի» նկատմամբ առնվազն վերապահ վերաբերմունքը: Ըստ այդմ՝ ե՛ւ ՀՀՇ-ի, ե՛ւ «Այլընտրանքի» հիմնադիր անդամ ձեր կարգավիճակների միջեւ չկա՞ հակասություն: – Արդեն հստակ եմ համոզված, որ մեր ընդդիմության շուրջ 90 տոկոսը չի զգում ժամանակն ու
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔԸ» ԳՈՒՅՆԵՐԸ ԽՏԱՑՐԵԼ Է
Երեկ Ջավախքում գործող «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը, որի ղեկավարն է Վահագն Չախալյանը, միանգամից երկու հայտարարություն է տարածել: Հայտարարություններիից մեկով դիմել է ՀՀ գործադիր ու օրենսդիր իշխանություններին, հայաստանյան իրավապահ մարմիններին՝ պահանջելով անհապաղ կարճել «Վահագն Չախալյանի դեմ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու անհիմն մեղադրանքով հարուցված գործը»՝ համարելով, որ «Ջավախքի ազգային գործչի դեմ քաղաքական հալածանքն անպատվաբեր է եւ
ՆՈՐ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
«Արձան դնելը, ինչպես եւ արձան հանելը կռապաշտություն է»,- 88-ի հանրահավաքներից մեկի ժամանակ ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հակադրվելով նախորդ (կոմունիստական) դարաշրջանի արձանները վերացնելու գաղափարին: Այնուամենայնիվ 1990-ին, հեղափոխական զանգվածների ճնշման տակ, Լենինի արձանը ապամոնտաժվեց (լուսանկարում): Այժմ քաղաքապետարանը մտածում է, թե ինչ է պետք դնել դրա փոխարեն: Կարծես թե անպայման պետք է մի բան դնել: Կարդացեք
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք երրորդ Գլուխ քսանվեցերորդ ԹԱՑ ՕԳՈՍՏՈՍ – Քրոջս համար իզուր ես էդքան անհանգստանում,- ասաց Լիզան հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի լույս ութի գիշերը՝ Չարենցի ու Սայաթ-Նովայի հատման կետում գտնվող էդ շենքի դալանում: – Ոչ թե քրոջդ համար եմ անհանգստանում, այլ՝ քո,- ասացի ես՝ շուրթերս իր շուրթերին հպելով: – Երեւի մտածում

















































