Օրվա լրահոսը
Ազգը հպարտանում է
Արդեն երրորդ տարին է՝ ինչ երկաթախաղի մեր վարպետները աշխարհի, Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններից առանց մեդալների հարուստ հավաքածուների տուն չեն վերադառնում: Դա նաեւ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի աշխատանքի արդյունքն է: Բացառություն չեղան նաեւ այս օլիմպիական խաղերը, որտեղ մինչեւ երեկ Հայաստանի հաշվարկում գրանցված հինգ բրոնզե մեդալներից երեքը նվաճել են ծանրորդները: Եվ մի հետաքրքիր օրինաչափություն
ՄԵԾԱՐՎԵՑԻՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Նախորդ գիշեր ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մեր հինգ բրոնզե մեդալակիրները եւ նրանք, ովքեր ավարտել են իրենց մրցելույթները, Պեկին-Մոսկվա-Երեւան չվերթով վերադարձան տուն: Լավ ավանդույթ է դարձել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հաղթող ու մրցանակակիր դարձած հայաստանցի մարզիկներին հենց օդանավակայանում շուքով դիմավորելը: Բայց երեկվանն էականորեն տարբերվում էր մյուսներից: Թերեւս միայն Թուրինում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթած մեր տղաների
«Մեկ ազգ, մեկ մշակութային» խճանկար
Օգոտոսի 18-ին Ազգային օպերային թատրոնում մեկնարկեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երրորդ փառատոնը։ Վերջինիս միջոցառումները, որոնք երեկվանից մեկնարկել են հանրապետության որոշ մարզերում, մինչեւ փառատոնի ավարտը՝ օգոստոսի 23-ը, կընդգրկեն նաեւ մնացած բոլոր մարզերը, ինչպես նաեւ՝ Արցախը։ Ներկայացնում ենք փառատոնի մասնակիցներից ոմանց: «Հայորդիքը»՝ Մոսկվայից Տասը տարի առաջ «Մարաթուկ» ազգագրական անսամբլի արտիստուհի Անահիտ Սարգսյանի կողմից Մոսկվայում հիմնադրած
«ԳՈՆԵ ՀՈՒԴԱՅԻ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԵՔ»
Գոհար Գասպարյանի մյուս երկու կենսագիրներին հորդորեց Արմինե Մելիք-Իսրայելյանը «Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր գրող, արվեստաբան Արմինե Մելիք-Իսրայելյանի «Գոհար Գասպարյան ֆենոմենը» գրքի մասին: Օրերս թողարկվել է վերջինիս CD-ին՝ մեծանուն երգչուհու ձայնագրություններով: Մեր օրաթերթի օգոստոսի 9-ի համարում տեղ գտած «Գոհար Գասպարյանը մեկին էր վստահել» հոդվածում տեղեկացրել էինք մեծանուն երգչուհու փառքը գովերգելու իրենց աստեղային ժամերը կորցրած «կենսագիրացուների» «մրցավազքի» մասին,
Հարկեր՝ կերած փշրանքների համա՞ր
Բողոքի ցույց՝ «Գրողի ծոցը տարեք ՀԴՄ-ները» կարգախոսով Ազգային ժողովում երեկ քննարկվելու էր ՀԴՄ-ների հարցը: Այդ կապակցությամբ երեկ Գյումրիում որոշել էին իրենց զայրույթն արտահայտել՝ կենտրոնական շուկայի փողոցը փակելով ու տրանսպորտի աշխատանքը խոչընդոտելով: Առեւտրականները դժգոհում էին, որ ՀԴՄ-ներն իրենց լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնելու, նորանոր ծախսեր ու փաստաթղթային քաշքշուկներ են ստեղծելու: «Առավոտի» հետ զրույցում առեւտրականները փոխանցեցին հետեւյալը.
ՎՐԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
Նրանցից ոմանք ապաստանել են Հայաստանում ու խաղաղ Վրաստան են երազում «Առավոտը» երեկ հյուրընկալել էր վրաց-օսեթական կոնֆլիկտի պատճառով իրենց հայրենիքից հեռացած եւ ներկայումս Հայաստանում ապաստան գտած վրացի երիտասարդներին: Փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս են հայտնվել այստեղ եւ ի՞նչ են մտածում իրենց երկրում ստեղծված իրավիճակի մասին: «Ես 28 տարեկան եմ, բժիշկ: Արդեն մեկ տարի է, ինչ սկսել էի
ՀՀ վարչապետը այլմոլորակայի՞ն է
Նման կարծիքի են տոնավաճառների առեւտրականները, որովհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է տոնավաճառներում ՀԴՄ-ներ տեղադրել: Մինչ Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստում քննարկվում էր Սեւանա լճից 360 մլն խմ ջրի բացթողման եւ տոնավաճառներում ՀԴՄ-ներ տեղադրելու մասին օրինագիծը, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել մայրաքաղաքի տոնավաճառների հարյուրավոր առեւտրականներ եւ մի քանի բնապահպանական կազմակերպություններ: Ըստ բնապահպանների՝ Սեւանից նման քանակությամբ
ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ ՕԴ ՇՆՉԵԼԸ ԹԱՆԿ ԱՐԺԵ
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ, օդի տուրք գանձելով, մեր ղեկավարները փորձում են փոխհատուցել բենզինից եւ դիզելային վառելիքից չստացած հարկերը: Հայաստանից արտերկիր մեկնող քաղաքացիները տարիներ շարունակ ոչ մի կոպեկ, այսպես կոչված, օդի փող չեն վճարել եւ միայն 90-ականների վերջերին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին որոշում կայացվեց, որ բացի ավիատոմսի համար վճարվող գումարից, ուղեւորները պետք է նաեւ
ԿՈՆԳՐԵՍՆ ԸՍՏ ԿԱՆԱՆՑ
«Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացնում է, թե ինչպիսին, իր կարծիքով, պետք է լինի Հայ ազգային կոնգրեսի կառուցվածքը: Մասնավորապես, կանայք առաջարկում են. «Քաղաքական խորհուրդը ձեւավորվում է ըստ էության կուսակցություններից եւ ունենում ներկայացուցիչ Գործադիր մարմնում (շտաբ): Հասարակական խորհրդի դաշինքը նույնպես ունենում է ներկայացուցիչ Գործադիր մարմնում (շտաբ): Կուսակցությունների եւ Հ/Կ-ների խորհուրդը կամ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որով Հայաստանին կոչ է անում վերացնել լեհ լրագրողների նկատմամբ կիրառված արգելքը, որոնց վերջին օրերի ընթացքում չի տրամադրվել մուտքի արտոնություն: Հաղորդագրության մեջ մանրամասնած է, թե նման երկու դեպք է եղել, որոնցից մեկը վերաբերում է լեհական «Gazeta Wyborcza» օրաթերթի հայտնի արտասահմանյան թղթակից Վոյցեխ Յագելսկուն: Ներգաղթային ծառայության աշխատակիցը օգոստոսի 14-ին
ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԱՄՆ-Ն ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿՆԵՐՔԱՇՎԻ ՆԱԵՎ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆՄԵՋ
ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի տիկինը՝ ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի եվրասիական քաղաքականության ծրագրերի տնօրեն Զեյնո Բարանը հույս ունի, որ «ԱՄՆ-ն անմիջականորեն կներքաշվի հայ-ադրբեջանական հակամարտության մեջ»: Ըստ «Արմինֆոյի», նա այդպիսի կարծիք է հայտնել 1news.az կայքում զետեղված հարցազրույցում: Պատասխանելով Ադրբեջանի եւ Հայաստանի վրա հարավօսեթական հակամարտության ազդեցությանն առնչվող հարցին՝ քաղաքագետը հայտարարել է, որ «այստեղ մեծ անորոշություն կա», քանի
«Դե, ներվերս էլ չի հերիքում»
«Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ Էրեբունու գործող թաղապետ Մհեր Սեդրակյանը – Ինչո՞ւ եք հանել ձեր թեկնածությունը Էրեբունի համայնքի թաղապետի ընտրություններում: – Իմ թեկնածությունը հանել եմ միայն մեկ պատճառով, որովհետեւ արդեն ժամանակն է, որպեսզի մենք մեր դիրքերը զիջենք երիտասարդներին: Թող աշխատեն, ես ինչքան կարողացել եմ՝ աշխատել եմ, ուղղակի արդեն հոգնել եմ, ճիշտն ասած, չեմ ուզում աշխատել, իսկ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
«Ազատություն» ռ/կ-ի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի դեմ հարձակումը հերթականն էր վերջին շրջանում լրագրողների դեմ հաճախակի դարձած բռնությունների շարքում: Օգոստոսի 18-ի երեկոյան, ժամը 22-ի սահմաններում, Կոնսերվատորիայի այգու դիմաց հարձակման ու ծեծի է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը: Հարձակվողը, որը 40-ին մոտ տղամարդ է եղել՝ նստած է եղել այգու նստարաններից մեկին եւ
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏԵՌՈՐԻ ՈՒՂԻ՞Ն
Երեկ խորհրդարանը սկսեց քննարկել վիճահարույց մի շարք օրինագծեր, իսկ Սեւանի հարցը թողեց այսօրվան Խորհրդարանում երեկ քննարկվում էին օրինագծերի նախագծեր, որոնք, ըստ էության, պարտադրում են հսկիչ դրամարկղերի կիրառումը մանր բիզնեսում, այդ թվում՝ տոնավաճառներում: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառողների գործունեության կասեցման մասին» եւ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու հետ կապված դիմեց հարկային
ՈՒԶՈՒՄ Է ՀԱՆԳՍՏԱՆԱԼ
Էրեբունի համայնքի գործող թաղապետ Մհեր Սեդրակյանը դուրս է եկել ընտրապայքարից՝ հանելով իր թեկնածությունը այդ համայնքում սեպտեմբերի 7-ին սպասվելիք թաղապետի ընտրություններում: Այժմ միակ թեկնածուն պարոն Սեդրակյանի ներկայիս տեղակալ Արմեն Հարությունյանն է: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Մ. Սեդրակյանը հայտարարեց, որ առաջադրվելը, իսկ այնուհետեւ իր տեղակալի համար «ճանապարհ բացելը» իր կողմից նախօրոք մշակված մարտավարություն էր, եւ որ ինքը
ՄԵՐՈՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ 29-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ Չինաստանի մայրաքաղաքում ընթացող ամառային 29-րդ օլիմպիական խաղերն աստիճանաբար մոտենում են եզրագծին: Գյումրեցիների 3-րդ «բրոնզը»՝ ծանրամարտում Որբաթ երեկոյան Հայաստանի օլիմպիական հավաքականի հաշվարկում հինգերորդ բրոնզե մեդալը գրանցեց մինչեւ 85 կգ քաշային ծանրորդ՝ գյումրեցի Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, որին այդ գործում պետք է օգներ մեր մյուս ներկայացուցիչը՝ Էդգար Գեւորգյանը: Պոկում վարժությունում Գեւորգյանը մեկնարկային մոտեցումը
Կկառուցվի «Օրրանի» Վանաձորի մասնաճյուղ Ըստ ուսումնասիրությունների, այստեղ կարիքավորներն ավելի շատ են Օրերս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բարեգործական ընթրիքով եզրափակվեց «Օրրանի» ավանդական միամսյակը: Այս բարեգործական կազմակերպությունը, որ 2000թ. հիմնադրել են Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանները, իր գործունեության 8 տարիների ընթացքում ավելի քան 5000 կարիքավորների մատուցել է սնունդ, հագուստ, կրթական, հոգեբանական եւ բժշկական ծառայություն: «Օրրանի» միամսյակի նպատակն է բարձրացնել
ՀՈՐՍ ՀՈՒՇԵԼՈՒ ԱՌԻԹ ՉԻ ԵՂԵԼ Դերասանուհի Մարիամ Ղազանչյանը գտնում է, որ հոր՝ Հակոբ Ղազանչյանի մոտեցումը թատերարվեստին կրում է ժամանակակից ձեւեր: Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը սերում է թատերարվեստի երախտավորներ Գալյա Նովենցի եւ Երվանդ Ղազանչյանի ընտանիքից։ Թատրոնում արվեստագետի կյանքը սկսվել է վաղ մանկությունից, հետեւաբար կարելի է ենթադրել, որ նա ոչ թե իր համար հայտնագործել է թատրոնը, այլ
Անմեղսունակը՝ «Մարտի 1-ի» գործով կազմակերպիչ «Մարտի 1-ի» գործով զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց անմիջական մասնակցություն ցույց տալու համար ապրիլի 17-ից կալանավորվել է Գաբրիել Գաբրիելյանը: Երեկ լրանում էր նրա կալանքի ժամկետը: Սակայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կալանքի ժամկետը լրանալուց առաջ՝ օգոստոսի 14-ին համարել է նրա գործը փակված եւ այն մեղադրական եզրակացությամբ ուղարկել է ՀՀ քրեական դատարան:
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ Գյումրիում կրակոցներ չեն եղել ՏԻՄ ընտրությունները թեեւ կայանալու են հոկտեմբերի 26-ին, սակայն Գյումրիում ընտրապայքարն արդեն իսկ սկսված է: Պարզվում է՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնն այնքան ախորժաբեր է, որ նույնիսկ ներկա պաշտոնյաներից շատերն են գայթակղվել ու որոշել իրենց գործը փոխել: Երեկվա դրությամբ՝ քաղաքապետ դառնալու ցանկություն են հայտնել դաշնակցության շարքերից հեռացված Գյումրիի ավագանու անդամ, թիվ
Վարկ՝ կաշառքի համա՞ր Որպեսզի ընտրակաշառքի գումարը «քչություն չանի», Վարդենիսի քաղաքապետը դիմել է խոշոր բանկերից մեկին՝ վարկ ստանալու համար: Վարդենիսի քաղաքապետի ընտրություններն անցկացվելու են 2 ամսից, սակայն գործող քաղաքապետ Վարդան Բարսեղյանն արդեն սկսել է ընտրակաշառքներ բաժանել: Թեեւ մինչ օրս Վ. Բարսեղյանն իրեն դիմողներից գրեթե ոչ ոքի խնդրանքին չի ընդառաջել ու մի լումայի օգնություն անգամ չի ցուցաբերել,
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱԺ-ՈՒՄ ԵՆ 2009-ի հունվարի 1-ից գործարարները շահութահարկը եւ եկամտահարկը կվճարեն ընդհանուր սահմանված կարգով, իսկ ավելացված արժեքի հարկի կիրառումը ունենալու է կամավորության սկզբունք: Այսինքն, եթե անհատ ձեռնարկատերը գիտի, որ իր եկամուտները գերազանցելու են 50 միլիոն դրամը, ինքնակամ կարող է ընտրել ԱԱՀ-ի հարկման դաշտը: Այս եւ 14 այլ կետերից բաղկացած հարկային բարեփոխումների օրենսդրական փաթեթը հարկայինն
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵՑԻՆՔ Վրաստանում ծավալվող իրադարձությունների հետեւանքով մեր երկիրը զրկվեց ոչ միայն վրացական նավահանգիստներով բեռներ տեղափոխելու, այլ նաեւ՝ երկաթուղուց օգտվելու հնարավորությունից: Արդեն չորրորդ օրն է, ինչ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկաթուղային կապը դադարել է գործել: Գորի քաղաքից 40 կմ դեպի Թբիլիսի ընկած հատվածում պայթյունից վնասվել է երկաթուղային կամուրջը: Կամրջի պայթյունի հետեւանքով այդ հատվածում կանգնած են
Տիպիկ ռուսական հարցեր՝ ո՞վ է մեղավոր եւ ի՞նչ անել Թույլ տվեք հայտնել հետեւյալ կարծիքը Մոսկվային հարկավոր է կտրականապես վերանայել իր քաղաքականությունը Վրաստանի եւ, ընդհանրապես, Կովկասի վերաբերյալ: Այսօր Ռուսաստանի ելակետն այն է, որ Վրաստանն իր տարածաշրջանային հակառակորդն է եւ նկատելիորեն ծառայում է Արեւմուտքի հետաքրքրություններին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի: Մոսկվան այստեղ էլ է կայծակնային արագությամբ գործում: Այնինչ, հարկավոր
ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՀԱՆՋԵՑ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ խորհրդարանի այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրության եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելուն: Այս օրինագծի առնչությամբ երեկ հայտարարությամբ հանդես է եկել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը: Հայտարարության մեջ արձանագրված է, որ
Սպասարկում են օլիգարխիայի շահերը Այսպես է գնահատում Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը ՀՀ ԱԺ-ում այսօր քննարկվելիք օրինագիծը: Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը երկու հայտարարություն է տարածել այսօր խորհրդարանի արտահերթ նիստում երկու օրինագծերի քննարկման առնչությամբ: Դրանցից մեկը վերաբերում է վերջերս հասարակության շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում հերթական փոփոխություններ եւ լրացումներ
ՀԱՂԹԱՆԱԿԸ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԼԿ հիմնադիր համագումարում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Շաբաթ օրը ծնվեց մի նոր հին կուսակցություն՝ Հայաստանի լիբերալ կուսակցությունը, որի կորիզը, ըստ հիմնադիրների՝ Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցությունն է: Կուսակցության նախագահ ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը: Ինչպես եւ սպասվում էր, համագումարը վերածվեց մինի հանրահավաքի՝ բոլոր ելույթներից հետո դահլիճում հնչում էր՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Համագումարը լուսաբանելու համար պատասխանատու
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆ ՈՉԻՆՉ ՉԻ ԽՈՍՏԱՑԵԼ «Թիվ 17 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվելուց հետո, թերթերից մեկում ես դիմեցի իշխանություններին՝ տալ ազատ, արդար ընտրությունների անցկացման երաշխիք, եւ, միեւնույն ժամանակ, պահանջեցի ազատ արձակել քաղբանտարկյալներին, որովհետեւ այդ պայմաններում ազատ, արդար ընտրություններ հնարավոր չէր անցկացնել: Իշխանությունները անտեսեցին իմ բոլոր կոչերը: Ես ունեի քաղաքական աջակցություն ընդդիմության կողմից, սակայն ընդդիմությունը կենտրոնացած է Ազգային
ԱՇՈՏՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ ՓՈԽՎԵՑ Խոսքը «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին է Հունիսի 16-ին ԱԺ որոշմամբ ձեւավորված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որի նպատակն է ուսումնասիրել «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց պատճառները», արդեն հոկտեմբերի 25-ին պարտավոր է զեկուցել իր գործունեության արդյունքների մասին եւ եզրակացություն ներկայացնել ԱԺ լիագումար նիստում: Դեռ վաղ է խոսել հանձնաժողովի գործունեության արդյունավետության,
ՇԱԽՄԱՏ ԵՆ ԽԱՂՈՒՄ
Հյուսիսային պողոտայում շուրջօրյա նստացույցի մասնակիցների եւ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համատեղ ջանքերով երեկ երեկոյան, ժամը 18:00-ին, Հյուսիսային պողոտայում մեկնարկեց շախմատի մրցաշարի բաց առաջնությունը: Դրան մասնակցել կարող է ՀՀ ցանկացած քաղաքացի: Մրցաշարը կշարունակվի նաեւ առաջիկա 4-5 օրերին: Երեկ պողոտայում մեկնարկել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի անդամագրման գործընթացը: Կոնգրեսին իրենց ստորագրություններով միացել են «Հատուկ Գունդ» նախաձեռնության


















































