Օրվա լրահոսը
ԵՎ ՖՈՒՏԲՈԼ, ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Գերմանիայի վերամիավորման 15-ամյա տարելիցը Հայաստանում նշվեց Գերմանիայի դեսպանատան ֆուտբոլի թիմի նախաձեռնությամբ Էրեբունի համայնքի դաշտում կազմակերպված բարեգործական չորրորդ մրցաշարով: Մասնակցում էին Հայաստանում գործող դեսպանատների, դիվանագիտական եւ միջազգային այլ կազմակերպությունների թիմերը: Ֆուտբոլային միջոցառման նախաձեռնող ու գլխավոր կազմակերպիչ, Գերմանիայի դեսպանատան աշխատակից Գագիկ Թումասյանին այս անգամ էլ հաջողվել էր միավորել ավանդական հովանավորներին՝ «Ավանգարդ Մոթորսին», «Սիմենսին», «Ավերս Վեստին», «Եվրովագենին», «Վյուրտին»,
Ալավերդին դեռ էն գլխից Սանահին է
Վերջերս «Առավոտում» կարդացի, թե Հայաստանի կոմկուսը դիմել է կառավարությանը՝ Ալավերդի քաղաքը Միկոյան վերանվանելու առաջարկ-պահանջով: Նախ, որ Ալավերդին մոլլայի անունով է կոչվել՝ եղած վարկածներից մեկն է: Տարբերակ կա նաեւ՝ Ալանգվերդի (վրացերեն՝ ալանների ձոր): Այլ վարկածներ էլ կան: Ինչեւէ, անվանափոխելը ճիշտ է: Բայց ինչպե՞ս: Միկոյան գերդաստանը, հատկապես Անուշավան եւ Անաստաս եղբայրները մեր ժողովրդի պարծանքն են եղել եւ
ԼԵՀԱՍՏԱՆՆ ՈՒՆԵՑԱՎ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Երկու «աջերից» ընտրվեց ավելի «ձախը» «Լեհ-չեխ-սլովակյան համերաշխություն» հիմնադրամի հրավերով «Անկախ լրատվամիջոցներ 6» ծրագրի շրջանակներում այս օրերին Լեհաստանում գտնվող հայ լրագրողներս բարդ ընտրության առջեւ էինք կանգնած: Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող երկու թեկնածուների հետընտրական ընդունելությանը մասնակցելու հրավեր ունենալով՝ դժվար էր որոշել՝ որին տալ առավելությունը: Բնականաբար, մեծ էր Լեհաստանի նորընտիր նախագահի հետ հանդիպելու գայթակղությունը, բայց դեմոկրատական
«ԻՆՉՊԵՍ ՅՈՒԴԻՖԸ ԴԱՎԱՃԱՆԵՑ ՕԼՈՖԵՐՆԻՆ»
Արտաշես Գեղամյանի ելույթը ԱՄ համագումարում հարուստ էր պատմական զուգահեռներով Ելույթ ունենալով «Ազգային միաբանություն» (ԱՄ) կուսակցության համագումարում, Արտաշես Գեղամյանը հիմնավորեց, թե հատկապես ինչու բոլորս միասին պետք է գնանք հանրաքվեի եւ ասենք մեր «ո՛չ»-ը եւ ո՛ր դեպքում բոլորս միասին պետք է գնանք հանրաքվեի՝ այս անգամ արդեն «այո՛» ասելու: Բանն այն է, որ ԱՄ-ը իշխանություններին կոմպրոմիսային տարբերակ է
Բողոքեցիք՝ չլսեցի՞նք
Զախարյանը չի լսել Ղարաբեկյանի ձայնը Երեկ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն իր գոհունակությունը հայտնեց այս տարվա 9 ամիսներին համայնքների ու քաղաքապետարանի կատարած աշխատանքների մասին: Նույնիսկ դժվարացավ առանձնացնել իրեն լավագույնս դրսեւորած թաղապետին՝ «բոլորն էլ նախատեսվածից շատ աշխատանք են կատարել»: Թե ինչո՞ւ այդքան լավ աշխատանքի արդյունքում չի լուծվել բնակչությանը հավերժ անհանգստացնող աղբահանության խնդիրը, ապա դա «միայն թաղապետարանի մեղքը
ԿԵՆԴԱՆԱԾԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԵՆՔ
Քանի դեռ անասնաբուժական տեսուչները նորմալ չեն աշխատում ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է անցկացրել գյուղնախարարության Անասնաբուժական պետական տեսչության եւ վերջինիս կազմում գործող «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում (ՊՈԱԿ): Պարզվել է, որ խախտումների ողջ «տեսականին» բավականին երկար է: Նախ՝ երկու կազմակերպությունն էլ ղեկավարվում են մեծամասամբ վաղուց իրենց իրավաբանական ուժը կորցրած, խորհրդային տարիներին
ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ «Հանրապետություն» կուսակցությունն այսօր Մատենադարանին հարող տարածքում կանցկացնի իր արտահերթ համագումարը, քանի որ մերժվել է կառավարության նիստերի դահլիճում այն անցկացնելու խնդրանքը: «Իշխանությունները նման քայլերով մեր արտահերթ համագումարը վերածեցին արտակարգ համագումարի. պետք է ասեմ, որ պալատներից հեղաշրջումներ են տեղի ունենում, հեղափոխությունները տեղի են ունենում հրապարակներից»,- երեկ ասուլիսում ասաց «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: Նա միտում
Ասա՝ ով է մարզպետդ…
Եվ կասեմ, թե որ կուսակցության ներկայացուցիչներն են մեծ մասամբ գլխավորելու այդ մարզի համայնքները: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրված օրինաչափությունն էր, թե մեծ մասամբ հանրապետականներն էին ղեկավարում համայնքները: Այս կանոնից փոքր-ինչ շեղում արձանագրվեց Շիրակի մարզում, որի 93 համայնքները կիրակի ընտրեցին իրենց ղեկավարներին: 31 համայնքներում առաջադրված էին միայն մեկ թեկնածուներ: Պետք է նշել, որ եթե, ասենք, Արմավիրի
«ՊՍԻԽՈՊԱՏԸ» ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Գյումրիում քվեարկությունը ՏԻՄ ընտրությունների համար աննախադեպ էր՝ ե՛ւ ամբողջ օրն առկա լարվածությամբ, ե՛ւ ցուցակային անճշտությունների քանակով, ե՛ւ բաժանվող ընտրակաշառքի բացահայտ բնույթով: Մարտին Սուքիասյանի շտաբի մոտ, որ տեղակայված էր հացի գործարանին կից, շուրթերը սեղմած մի կին, չիմանալով, որ խոսում է լրագրողների հետ՝ կիրակի օրը դժգոհում էր. «Ձենի ցուցակ եմ բերել: 150 հոգու: Պատասխան չկա»: Քիչ անց
ՔՅԱՎԱՌԸ ՏՎԵՑԻՆ ՄԱԿ-ԻՆ
Նոր քաղաքապետը նաեւ գծատեր է Կիրակի օրը ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան Գեղարքունիքի մարզում. մարզի երեք քաղաքներում եւ գյուղերում ընտրվեցին քաղաքապետեր եւ գյուղապետեր: Գավառ քաղաքում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գրիշա Հովեյանը, նրա տեղակալ, ՄԱԿ-ի անդամ Գուրգեն Մարտիրոսյանը, անկուսակցական գործարար Արմեն Խանդանյանը, անկուսակցական դասախոս Հրաչյա Զաքոյանը եւ ՕԵԿ-ը ներկայացնող Միշա Գեւորգյանը: Պայքարը
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Լավ օր է հատկապես գործնական կանանց համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր հրաժարվեք կտրուկ քննադատություններ անելուց: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ուշադիր հետեւեք օրվա առաջին կեսին ստացվելիք ինֆորմացիաներին: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Սիրելի մարդուց այսօր հաճելի անակնկալ սպասեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աստղերը հուշում են, որ ձեր ուժերն ամեն ինչի կբավարարեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ցանկալի չէ այսօր ֆինանսների հետ գործ ունենալ: ԿՇԵՌՔ
ԲԱՐԻ
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ Երեկ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մամուլի ասուլիս էր հրավիրել կապված թիմի՝ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ուղեգիր նվաճելու հետ: Ասուլիսին ներկա էին ակումբի նախագահ ամերիկահայ Հրաչ Կապրիելյանը, փոխնախագահ, հայաստանյան գրասենյակի գործերի համակարգող Կարեն Մինասյանը եւ թիմի գործադիր տնօրեն Կարեն Մեյմարյանը: Նրանք խոսեցին «Արարատի» նպատակների մասին: Մասնավորապես, Կ. Մեյմարյանը հայտարարեց, որ «Արարատի» առաջին
Համաշխարհային
Համաշխարհային լուսանկարները՝ Հայաստանում Հոկտեմբերի 21-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց World press photo կազմակերպության 50-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցադրվեցին World press photo 2005-ի լավագույն լուսանկարները: Ամստերդամում յուրաքանչյուր տարի «World press photo»-ն կազմակերպում է լուսանկարների մրցույթ, որին մասնակցում են պրոֆեսիոնալ լուսանկարիչներ ամբողջ աշխարհից: Մրցույթի ժյուրին կազմված է տարբեր երկրներից ժամանած մասնագետներից. «Թափանցիկությունն ապահովելու համար ժյուրին աշխատանքներին ծանոթանալիս տեղյակ չի
«ՆԱԽԿԻՆ»
«ՆԱԽԿԻՆ» ԹՐՔՈՒՀԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ՓԱՌԱՏՈՆԻՆ «Սայաթ-Նովա» մշակութային միությունը իր տասնամյակի եւ Սայաթ-Նովայի մահվան 210-րդ տարելիցի առիթով ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հոկտեմբերի 24-26-ը առաջին անգամ կանցկացնի Աշուղական արվեստի կովկասյան միջազգային փառատոն: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց փառատոնի նախաձեռնող եւ կազմակերպիչ, աշուղական երգ-երաժշտության գիտակ ու տարածող, երգիչ Թովմաս Պողոսյանը: Տեղեկացվեց, որ փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել ոչ միայն Հայաստանից,
Խաղից
Խաղից խաղ. անհանգիստ գիշեր 18-ամյա զրուցակիցս աշխատում էր VIVARO-ի գրասենյակներից մեկում: Աշխատանքը սկսվում է երեկոյան ժամը 10-ից եւ ավարտվում առավոտյան նույն ժամին: Ֆուտբոլի մոլի երկրպագու է եւ ֆուտբոլն էլ տարել է նրան VIVARO, որտեղ մարդիկ գումարներ են դնում, կանխատեսում հաղթանակներ՝ պարտության մասին չմտածելով: «Դժվար չէ՞ ֆուտբոլասերների հետ լեզու գտնելը» հարցիս պատասխանում է՝ դժվար է այն
ՔՆԵԼՆ
ՔՆԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է Գիշերային հերթափոխ՝ «ինտերնետ» կապի հանգույցում Զրուցակիցներս՝ «Ինտերնետ» հեռախոսային կապի աշխատակիցները աշխատում էին գիշերային հերթափոխով՝ երեկոյան ժամը 19-ից մինչեւ առավոտյան ժամը 9-ը: Կարենն ու Հասմիկը հրաժարվեցին ազգանունները հայտնել (խնդրեցին անգամ գրասենյակի հասցեն չնշել): 3 ամիս առաջ նրանք աշխատում էին այլ ռեժիմով. ժամը 19-ից մինչեւ գիշերվա 2-ը եւ տուն էին վերադառնում ծառայության տրամադրած ավտոմեքենաներով:
Ապագա
Ապագա իրավաբանները վախենում են գիշերից Կենսատեխնոլոգիական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներից երեկ փորձեցինք ճշտել, թե ինչպես են պատկերացնում գիշերային Երեւանը, աշխատո՞ւմ են գիշերային որեւէ հիմնարկում, կաշխատե՞ն՝ եթե նրանց տրվի բարձր աշխատավարձ: Առհասարակ, երիտասարդները գիշերը նախընտրո՞ւմ են զբոսնել այգում, փողոցում, այցելել հարազատներին: Հարցման 10 մասնակիցները վախենում են դուրս գալ փողոց գիշերը ժամը 12-ից հետո: Նրանք
ՄԻ
ՄԻ ԿՏՈՐ ՆԵՐՍԻ ԿՅԱՆՔ Գիշերային ռեպորտաժ ազատազրկման վայրից 777 խորհրդանշական թվով կալանավորներ եւ դատապարտյալներ կան արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրանց օրը բաժանված էր երկու հատվածի. ցերեկային եւ գիշերային: Ըստ այդմ էլ՝ երկու մասի էր բաժանված նրանց հսկողների, սպասարկողների աշխատանքը: Ցերեկային աշխատանքի մեջ էր մտնում անազատներին ընդունելը, դատարաններ ճանապարհելը, մինչեւ ժամը 18-ը տեսակցությունների կազմակերպումը, այնուհետեւ
ՊՆ-Ն
ՊՆ-Ն ՕԳՆԵՑ 30 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԱՆՈՑ ԻՆՍՈՒԼԻՆՈՎ 11 տարվա ընթացքում այդպիսի օգնություն է ցուցաբերվել զոհված ազատամարտիկ Արմեն Քուրդյանի ընտանիքին: Քուրդյանների յոթ հոգանոց ընտանիքը այսօր մի կերպ է իր գոյությունը պահպանում Հարավ-արեւմտյան թաղամասի Անդրանիկի 48 շենքի կիսանկուղային հարկում: Թոշակառու ամուսինները՝ երկու չափահաս երեխաների եւ երեք անչափահաս թոռների հետ միասին ստիպված են ամռանը դիմագրավել խոնավությանը, իսկ ձմռանը՝ ցրտաշունչ
Սափրագլուխները
Սափրագլուխները դեկորատիվ են «Հաստ վիզն ու սափրած գլուխը ամենեւին էլ ուժի նշան չէ»,- ասում է «Թիկնապահ» քոլեջի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը: Այսօր Հայաստանում, ոչ առանց հիմքի, թիկնապահ հասկացությունը զուգորդվում է ինչի հետ ասես, միայն ոչ՝ թիկունքը պահելու միջոցով անվտանգությունն ապահովելու հետ: Մարդկանց պատկերացմամբ՝ թիկնապահը ավելի շուտ նա է, ով հանրահավաք է ցրում, լրագրող է ծեծում
Որ
Որ բանակում «չաստ նայող» եւ զուգարան մաքրող չլինի Հարցազրույց բանակի հիմնախնդիրներով զբաղվող հ/կ-ների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ: – Տիկին Մարգարիտա, ե՞րբ է ստեղծվել ձեր կազմակերպությունը: – 1998թ. իմ միակ որդին՝ Արսեն Հարությունյանը զոհվեց բանակում: Չեմ ուզում խոսել իմ վշտի ծանրության մասին: Այդ կորստից հետո ես երդվեցի իմ որդու շիրմի վրա, որ կյանքս նվիրելու
«ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
«ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԿՑՈՐԴՆ ԵՆԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ» Զինդատախազության քննիչները կասկածյալին նստեցնում են շամպայնի շշի վրա եւ խփում գլխին, որպեսզի շիշը մտնի նրա մեջ: 2002թ. ԼՂՀ N զորամասում սպանված Անդրանիկ Սիլանյանի մահից հետո նրա մայրը՝ Գոհար Արմենակյանը հիմնադրեց «Զինվորի պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը (որը դեռ գրանցված չէ արդարադատության նախարարությունում) եւ սկսեց բախտակից կանանց հետ հետամուտ լինել դատարաններում հայտնվող զինվորների սպանության գործերի
Ցանկալի
Ցանկալի են հավելյալ մանրամասներ New York Life-ը առաջարկում է Ցեղասպանության զոհերի ժառանգներին նոր փաստաթղթեր ներկայացնել Հայաստանում եւ արտերկրում բնակվող հայերին եւս մեկ հնարավորություն է տրվում ապացուցելու, որ իրենք Հայոց ցեղասպանության տարիներին իրենց կյանքն ապահովագրած հայազգի անձանց ժառանգներն են: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմումներ են ուղարկել հանձնաժողովին, ստացել են պատասխան նամակներ: Հայաստանից ԱՄՆ է ուղարկվել 1300
ԴԸ
ԴԸ ԳՈԼՆ ԷԼ ՉԷՐ ՍԻՐՈՒՄ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԸ Այս զգացումը հատուկ էր ոչ միայն Հիտլերին, այլ նաեւ հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարներից մեկին: Պառլամենտարիզմի մասին Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» գրքից մեր մեջբերումներից հետո ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Գեւորգյանն ուշադրություն հրավիրեց, որ պատգամավորների նկատմամբ նման վերաբերմունք ուներ ոչ միայն նա: Իբրեւ ապացույց՝ այս հատվածներն են պրոֆեսոր Ն. Մոլչանովի «Գեներալ դը
ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ
Հայաստանում
Հայաստանում էլ բռնություն կա Երեկ «Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Դադարեցնել բռնությունը կանանց նկատմամբ» ինտերնետային www.StopVAW.org կայքի եւ Հայաստանի ազգային էջի՝ www.StopVAW.org/Armenia.html-ի շնորհանդեսը: Կայքի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է «Բաց հասարակության ինստիտուտի» Կանանց ցանցային ծրագրի եւ Մինեսոտայի «Մարդու իրավունքների պաշտպաններ» կազմակերպությանը: Կայքում ընդգրկված են տեղեկություններ ընտանեկան, սեռական բռնության եւ հետապնդման, կանանց եւ աղջիկների վաճառքի մասին: Կայքում ներգրավված է
ՀԱՅՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՅՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՈ՞ՒՄ Ծխախոտի շուկան ընդլայնվում է աղջիկների հաշվին Հայաստանում գովազդը եւ այդ թվում՝ փողոցային գովազդը, ժամանակի ընթացքում փոխվում է։ Փոխվում են ներգործության ձեւերն ու չափը, փոխվում է գովազդի սոցիալական նշանակությունն իր բոլոր ասպեկտներով։ Իհարկե, հասարակության տարբեր խավերի համար գովազդն՝ առհասարակ, մասնավորապես՝ գովազդի որոշ տեսակներ տարբեր նշանակություն ունեն։ Իրականում գովազդը, որպես կանոն, լինում է կողմնորոշված, ուղղված
«Վիրավորելուց
«Վիրավորելուց հետո ներողություն պետք չէ» Լրատվամիջոցներին տեղեկացնում է առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը «Զանգվածային լրատվամիջոցներ եւ առողջություն» թեման 4-րդ անգամ է դառնում առողջապահության նախարարության քննարկման առարկան: Այս անգամ այն կարելի է համարել չքննարկված՝ երեկ դրան չէին ներկայացել լրատվության բոլոր միջոցներն ու բժիշկները, ում համար հատկապես կազմակերպված էր քննարկումը: Ավելի ստույգ՝ ներկայացել էին ընդամենը մի քանի լրագրողներ,
«ԷՍ
«ԷՍ ՓՈՒՌՆ ԻՄՆ Է» Հարկադիրները սպառնում են վարչապետի խորհրդական Հրանուշ Խառատյանի անունից ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 26-ին նշանակել է Դոնարա եւ Ռուբիկ Մկրտչյաններին «ապօրինի զբաղեցրած» տարածքից վտարելու հայցի քննությունը: Մինչ այդ, դատարանը որոշում է կայացրել կասեցնել վտարումը, քանի որ քաղաքացիները դատական պաշտպանության իրենց իրավունքից լիարժեք չեն օգտվել եւ հաջորդ նիստն էլ յոթ սարի
«Ուրախ
«Ուրախ ենք, որ մի տարի ավել կաշխատենք» Դրանով են սահմանափակվում գյուղապետերի գիտելիքները սահմանադրական փոփոխությունների մասին Էջմիածնի եւ հարակից գյուղերի 70 բնակիչների շրջանում «Առավոտի» հարցումները ցույց տվեցին, որ նրանցից միայն 12-ն են այստեղից-այնտեղից լսել, որ պատրաստվում ենք Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել: Հաշվի առնելով, որ Էջմիածինը մայրաքաղաքին շատ մոտ է, կարելի է պատկերացնել, թե որքանով են դրա


















































