Օրվա լրահոսը

Կարգադրիչն իրավունք չունի կրել հրազեն

Հարցազրույց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի հետ: Հունվարի 1-ից ՀՀ գործող դատարաններում աշխատում են դատական կարգադրիչներ: Նրանց թիվն այսօր հասնում է 799-ի: Նրանք ունեն կապույտ արտահագուստ, երբեմն այնքան խիստ են, որ դատավորից չեն տարբերվում: Դատական կարգադրիչների ինստիտուտի մասին մանրամասներ փորձեցինք ճշտել Արմեն Մովսիսյանից: – Ինչո՞վ են զբաղվելու դատական կարգադրիչները:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՎԻՃԱՐԿՈՒՄ

Սակայն ՀՅԴ-ն պատրաստակամ է հրաժարվել կուսակցության ստանձնած պետական պաշտոններից ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունը փետրվարի 24-ին ստորագրեց՝ ներկայացնելով հատուկ կարծիք, որում մասնավորապես նշված է, թե Հայաստանի «ընտրական համակարգում դեռեւս 1995 թվականից արմատավորված եւ մինչ օրս շարունակվող ընտրակաշառքը, տարբեր տեսակի բռնությունները եւ թերությունները» իրեն բերել են «այն համոզման, որ ՀՀ-ում գոյություն ունեցող

Պիցցայի համար չեն գալիս

Ազատության հրապարակում նստացույց անողները հավաստիացնում են, որ իրենք ուրիշի հաշվին ուտել-խմելու համար չէ, որ գիշերները բաց երկնքի տակ են անցկացնում: Արդեն 5-րդ օրն է, ինչ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հազարավոր թիմակիցներ են գիշերում: Նրանցից շատերը ողջ գիշերն անցկացնում են բաց երկնքի տակ՝ խարույկների ու վառարանների շուրջ: Հանրահավաքի 10 մասնակից նույնիսկ սկսել է

ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՍԱՏԱՐՈՒՄ»

Վերջին օրերին նորաձեւ են դարձել ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի «ինքնաբուխ» ցույցերը «Եկեք՝ տեսեք, թե ինչպես են կինո նկարում»,- փետրվարի 23-ին հեռախոսով հրավիրեց Երեւանի «Լամբադա» կամրջի հարեւանությամբ բնակվող մի քաղաքացուհի: Այդ «կինոն» նույն օրը ցուցադրեցին Հ1, Հ2 եւ Հ3-ի վերածված՝ «Կենտրոն»-ի լրատվական ծրագրերում (գուցե նաեւ ցուցադրել են որեւէ Հ4, Հ5 կամ այլ ալիքով՝ չենք հետեւել): Նրանք

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՏԱՐԵԼ ԵՆ ՔԱՂՄԱՍ

Երեկ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժին բերման են ենթարկել Ազատության հրապարակում ցույցի ելած հինգ քաղաքացու՝ Սպարտակ Հարությունյանին, Ռոլանդ Մարտիրոսյանին, Արտակ Հարությունյանին, Արսեն Սարգսյանին եւ Վահան Հարությունյանին։ Ընդ որում, նրանց այստեղ են բերել ժամը 17-ի սահմաններում, երբ օպերայում վերջացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ցույցը։ Ականատեսների պատմելով՝ քաղաքացիներին ոստիկանություն են տարել բռնի ուժով, ոմանց անգամ դուրս

Միայն քաղաքական մեթոդներով Կոչ է անում ՕԵԿ-ը

ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել, որում ԿԸՀ փետրվարի 24-ի արտահերթ նիստի մասին, որտեղ ամփոփվեցին ընտրությունների վերջնական արդյունքները, ասված է, թե այն կայացել է հապճեպ. «ԿԸՀ նիստը գումարվեց ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերջնաժամկետը լրանալուց անմիջապես հետո, ըստ էության, հնարավորություն չտալով թեկնածուներին նույնիսկ ծանոթանալ ընտրությունների բողոքարկման արդյունքների հետ եւ համեմատել ընտրական

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԻԿԱՑՆՈՒՄ Է ՄԹՆՈԼՈՐՏԸ

Նրան թվում է, թե այսպես կարող է վախեցնել ընդդիմությանը Համաժողովրդական շարժումը համալրվում է Փետրվարի 24-ին՝ կիրակի օրը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել՝ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու համար: Զինված ոստիկաններով շրջապատված ԿԸՀ շենքի նիստերի դահլիճում հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, ինչպես եւ ակնկալվում էր, ՀՀ նախագահ հռչակեց Սերժ Սարգսյանին: Հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը

«ՄԵՆՔ ՃԱՄԲԱՐԻՑ ՃԱՄԲԱՐ ԳՆԱՑՈՂ ՉԵՆՔ»

7 պատգամավորներից 4-ը հայտարարում են, որ իրենք Սերժ Սարգսյանի հետ են եղել եւ շարունակում են մնալ նրա կողքին: Անցած ուրբաթ տեղի ունեցած հանրահավաքում ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը հայտարարել էր, որ ԱԺ 7 պատգամավորներ՝ ՀՀԿ խմբակցությունից Մանվել Ղազարյանը, Արմեն Մխիթարյանը, Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, ԲՀԿ-ից՝ Կարո Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը եւ անկախ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը միացել են

«ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԸ» ԴԵՐԻ ՄԵՋ ԷՐ

Փետրվարի 23-ին թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պիտի վերահաշվարկեր Արաբկիր համայնքի Շիրվանզադեի անվան դպրոցում տեղակայված թիվ 5/21 ընտրատեղամասի արդյունքները: Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք պնդում էին, որ իրենց թեկնածուի ձայները այդ տեղամասում դրվել են միանգամայն այլ թեկնածուին տրված քվեների տրցակում: Լրագրողներին, ինչպես նաեւ ԱԺ ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներին այդպես էլ «բախտ չվիճակվեց» մասնակցել վերահաշվարկի «արարողությանը»:

TADER (Թուրքեւադրբեջանական բարեկամության, մշակույթի եւ համերաշխության ասոցիացիա, Ստամբուլ)

Կազմակերպության ղեկավարը` Սալիհ Բայրաքթար Կազմակերպության կողմից պատասխանողի անունը` Ռասիմ Նիֆթալիեւ, կազմակերպության գլխավոր քարտուղար Ձեր կազմակերպության գործունեության ոլորտը. Թուրքեւադրբեջանական կապերին նպաստելը: Ինչպե՞ս եք գնահատում հայեւթուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը: եւՎատ: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները` երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում: եւ Ե՞րբ է վերլուծվելու Ղարաբաղի խնդիրը: Ադրբեջանի նախկինում եղած սահմանները չպիտի փոխվեն: Այս

\”Ագօս\” շաբաթաթերթ (լույս է տեսնում Ստամբուլում` 1996 թվականից)

Կազմակերպության ղեկավարը` Արիս Նալջի, գլխավոր խմբագիր Կազմակերպության կողմից պատասխանողի անունը` Արիս Նալջի Ինչպե՞ս եք գնահատում հայեւթուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը: եւԵթե անդրադառնում ենք հայեւթուրքական հարաբերություններին, ապա դա անիմաստ է, քանի որ երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ: Սակայն եթե պետք է գնահատական տամ, կարող եմ ասել, որ դիվանագիտական երկխոսության նախաձեռնությունները երկու կողմերից էլ ստվերում են հայտնվում`

Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոն

Կազմակերպության կողմից պատասխանողի անունը` Գեորգի Վանյան, նախագահ Ձեր կազմակերպության գործունեության ոլորտը. Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը գործում է վեցկողմյա` Աբխազիա-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ-Հարավային Օսեթիա-Հայաստան-Վրաստան եւ եռակողմ` Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան ձեւաչափերով, նախընտրելով քաղաքացիների առավել մասնակցությունն ու խաղաղարար նախաձեռնությունները` հասարակական երկխոսության ծավալման եւ բարիդրացիական հարաբերությունների վերականգնման համար: Այս ձեւաչափերում մենք տարածքային վեճերի խոսակցությունն ու ազգամիջյան առճակատումը փորձում ենք աստիճանաբար տեղափոխել մարդու իրավունքների

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ներքո շարադրյալ նյութերը տպագրվում են «Հայաստանը եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հ/կ-ն ՀՀ պետբյուջեից հ/կ-ներին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում, Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի եւ «Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ-ի աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում անցկացված «Եվրոպական ինտեգրացիան ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում» սեմինարին կազմակերպիչները հրավիրել էին ՀՀ նախագահի թեկնածուներ Ա. Բաղդասարյանի,

Մշակութային խճանկար

Լեգենդար «QUEEN»-ը՝ նոր կազմով Հանրահայտ «Queen» ռոք-խումբը այս տարվա աշնանը առաջին անգամ համերգ կունենա նաեւ Ռուսաստանում՝ «Օլիմպիյսկի» համալիրում: Մոսկովյան համերգները խմբի եվրոպական համերգաշրջանի շրջանակներում են: Հրավիրված մեներգչի կարգավիճակում է Փոլ Ռոջերսը, որը Ֆրեդի Մերկուրիի հետ համարվել է լավագույնը ռոքի պատմության մեջ, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ռոք խմբի վերամիավորումը, իրավամբ, համաշխարհային երաժշտական ինդուստրիայի գլխավոր իրադարձություններից է: Ինչ

«Հասարակությունը մասնատված է եւ դժգոհ»

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը եւ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը գնահատեցին նախագահական ընտրություններն ու ներքաղաքական իրավիճակը: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, թեման նախագահական ընտրությունների գնահատականն էր: Ա. Իսկանդարյանի խոսքերով՝ հայաստանյան ընտրությունները փաստում են հասարակության մասնատվածությունն ու արտացոլում նրանց դժգոհությունը. «Ես

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԷԻՆ

Դրա համար էլ ՀՀ նախագահական ընտրությունների պատճառով դպրոցներում խառնաշփոթ էր տիրում: «Նախագահական ընտրությունների «օգուտն» էլ այն էր, որ երեխաները 3 օր դաս չարեցին»: «Պարզապես դպրոցներին դաս չանելու պատճառ է պետք»: «Դպրոցում երեխաներին որեւէ բան չէին հայտարարել, որ իմանայինք՝ նրանց դպրոց ուղարկե՞լ, թե՝ ոչ»: «Փետրվարի 20-ին երեխայիս իզուր տեղն ուղարկեցի դպրոց: Դասարանից 4 աշակերտ էր ներկա

Պրոֆեսիոնալ ռինգերում

Ռեֆերին ինֆարկտ է տարել IBF-ի վարկածով մինչեւ 52, 163 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Դմիտրի Կիրիլլովի հետ չեմպիոնական գոտին վիճարկելու պարտադիր հավակնորդի կոչման համար Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Գորեսի միջեւ կայացած մենամարտում ռինգի մրցավար, նորզելանդացի Լենս Ռեվիլլը ինֆարկտ է տարել: Այս մասին տեղեկացնում են արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցները: Գորես-Դարչինյան մարտը կայացել էր փետրվարի

ՄԻՐԱՆԴԱ-ԱԲՐԱՀԱՄ. ՀԵՌԱԿԱ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ

Ու նախաձեռնողը կրկին կոլումբիացի Էդիսոն Միրանդան է Այն բանից հետո, երբ միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը անգլիացի Ուեյն Էքլոքի հետ մենամարտում վեցերորդ անգամ պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը, հայաստանցի բռնցքամարտիկը հայտարարեց, որ մտադիր է միավորել բոլոր վարկածների գոտիները: «Դա իմ նպատակն է,- հայտարարել էր նա,- եւ ես ջանադրաբար մարզվելու եմ նպատակիս հասնելու համար:

ՍՊՈՐՏԸ ՆԱԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է

Համաշխարհային սպորտի աստղերի մրցելույթներին հետեւելը մեծագույն հաճույք է: Մարզիկները վարպետության կատարելությանը հասնում են տաժանակիր աշխատանքի շնորհիվ: Բայց պրոֆեսիոնալ սպորտն իր նվիրյալների հանդեպ հաճախ անչափ անողոք ու դաժան է վարվում՝ պատճառելով սարսափելի վնասվածքներ, դարձնելով հաշմանդամ, երբեմն էլ՝ զրկելով կյանքից: Բոլորովին վերջերս Հոկեյի ազգային լիգայի «Բաֆալլո»-«Ֆլորիդա» ակումբների հանդիպման ժամանակ սարսափելի մի դեպք պատահեց: Միմյանց բախվելուց հետո «Ֆլորիդայի»

Ծրագիրը՝ յոթից ութ մասնակից

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նույնպես օլիմպիական խաղերին հնարավորին չափ մեծ թվով մասնակիցներ գործուղելու լուրջ մտադրություն ունի: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Վարդանյանը օրերս տեղեկացրեց, որ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը, գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի ղեկավարությամբ, փետրվարի 10-ին մեկնել է Կիեւ, որտեղ Ուկրաինայի ուժեղագույն ըմբիշների հետ համատեղ ուսումնամարզական հավաքներ է անցկացնում: Հավաքականի կազմում են. 60 կգ քաշային կարգ՝ Մարտին

«ՄԵՆՔ ՄԵՐ ԽՈՍՏՈՒՄԸ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ»

«Առավոտին» այս տարի տված առաջին հարցազրույցում հիշեցրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը եւ 2008 թվականին խոստացավ նաեւ այլ անակնկալներ: – Պարոն Խաչատրյան, օգոստոսին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին վեց ամսից էլ պակաս ժամանակ է մնում: Ինչպե՞ս են ընթանում գործերը մեր ազգային հավաքականներում: – Ամեն բան ընթանում է բնականոն

Նարնջագույն Երեւան

Փետրվարի 21-ին ռուսական ինտերնետային «Գուդոկ» թերթը (gudok.ru) անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին: «Նարնջագույն Երեւան: Սերժ Սարգսյանին հաջողվեց վերցնել իշխանությունը, մնում է այն պահել» վերնագրով հոդվածում, մասնավորապես, գրված է. «ՀՀ նոր նախագահին դեռ սպասվում է դիմակայել երեկ փողոց դուրս եկած գազազած ընդդիմության ճնշմանը: ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանը նախագահական ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 50%-ը եւ

Կռիվ՝ մեկ ձայնի համար

Չնայած Արամ Հարությունյանը վերահաշվարկից հետո ակնկալում էր ձայների ավելացում, սակայն նրա քվեները ճիշտ էին հաշվել՝ 1 ձայն: Արդեն քանի օր է՝ նախագահի ընդդիմադիր թեկնածուներից մի քանիսի պահանջով մայրաքաղաքի եւ մի շարք մարզերի ընտրատարածքներում քվեաթերթիկների վերահաշվարկ է ընթանում: Երեկ «Առավոտը» մասնակցեց Թիվ 4/04 եւ 4/07 ընտրատեղամասերի վերահաշվարկին: Թիվ 4/04 ընտրատեղամասում գրանցված 1645 քաղաքացուց նախագահական ընտրություններին մասնակցել

ԹԻՎ 27-ՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԷՐ

Ակնհայտ էր, որ թիվ 27/30-ում լցոնում էր արվել Սերժ Սարգսյանի օգտին Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց պահանջով Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ)՝ նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ, սկսել էր վերահաշվարկել այդ ընտրատարածքի թվով 9 տեղամասերի քվեարկության արդյունքները: Երեկ բացվեց Գառնի գյուղի թիվ 27/30 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների փաթեթը, թեեւ Տեր-Պետրոսյանի վստահված

Հզորությունը հարաբերական է

Աղքատ կենցաղ եւ տկար ու խոցելի հոգեւոր կյանք ունեցող ժողովուրդը չի կարող ունենալ ուժեղ բանակ Ժողովուրդները զարգանում եւ հզորանում են նախ եւ առաջ իրենց ստեղծած արժեքներով եւ այն անհատներով, ովքեր արժեք են ստեղծում: Այն անձը, որ արժեք է ստեղծում, նույնպես արժեք է եւ նրա հանդեպ իշխանության անառողջ վերաբերմունքը եւ նրա ճակատագրի հանդեպ անտարբերությունը համարում եմ

ԴԵՄ Է ԱՏԵԼՈՒԹՅԱՆԸ

Արման Մելիքյանը առաջարկում է իր միջնորդությունը՝ կողմերին հաշտեցնելու գործում «Այս ընտրությունները փոխադարձ անհանդուրժողականության եւ ատելության ընտրություններ էին, որովհետեւ հասարակությունը ոչ թե ընտրում էր նախագահի իր թեկնածուին, այլ քվեարկում էր այն թեկնածուի դեմ՝ ում չէր ցանկանում տեսնել այդ պաշտոնում»,- երեկ փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններն այսպես գնահատեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Այս ամենից բանախոսը ենթադրում

Չինացիներն ու հնդիկները սկսել են միս, հաց եւ կարագ ուտել

Ըստ Նինկե Օմեսի, դա ազդել է Հայաստանի գնաճի վրա «Հայաստանում վերջին շրջանի գնաճը պայմանավորված է նրանով, որ Չինաստանում եւ Հնդկաստանում ՀՆԱ-ն աճեց, մարդկանց ձեռքը շատ փող ընկավ, եւ սկսում են շատ ծախսել ու շատ սննդամթերք գնել: Նրանք սկսել են ավելի շատ հաց, միս ու կարագ ուտել: Իսկ նախկինում այդ երկրների բնակիչներն ավելի շատ բուսակեր էին:

ՇԱՐԺՄԱՆՆ ԷԼԻ ՄԻԱՑՈՂՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Երեկ Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ առաջին նախագահը Երեկ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը արձանագրելով, որ համաժողովրդական շարժման մասնակիցների թիվն ավելանում է՝ ի դեմս պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի, գլխավոր դատախազի արդեն նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ ԱԺ 7 պատգամավորների, հայտարարեց, որ ինքը չափազանց գոհ է այն գործի ընթացքից, որ կատարվում է: «Այդպիսով, կարելի է

«Կրակը վերցրեց իր վրա՝ փրկելով երկիրը»

Այդպես է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մեկնաբանում իր կեցվածքը անցած նախագահական ընտրություններում (շարունակություն): Երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մամուլին էր ուղարկել հետեւյալ բովանդակությամբ նամակ. «Հարգելի ընթերցող, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արտաշես Գեղամյանի հարցազրույցի ամբողջական տեքստը, որ նա տվել էր ԼՏՊ-ին սպասարկող թերթերից մեկին (խոսքը «Առավոտի» մասին է.- խմբ.): Ուշագրավն այն է,

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՐՈՏԻԿԱՅԻ» ՎԵՐՋԸ ԵԿԵԼ Է

Վստահեցնում են հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակում վրաններում եւ վառարանների կողքին ողջ գիշերն անցկացրած բազմահազար մարդկանց երեկ միացան հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող նոր ուժեր: Մասնավորապես, կեսօրին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու իր որոշման մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժմանը միացել է նաեւ ԱԺ 7 պատգամավոր՝ ՀՀԿ անդամ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031