Օրվա լրահոսը

«Ուզում ես, բայց չես կարող»

«Ուզում ես, բայց չես կարող» Երգում էին «Միսս ստրիպ-2003» մրցույթի տապալումից առաջ Նախօրոք հայտարարված հայ ստրիպ-պարուհիների մրցույթը, որ կազմակերպել էր «Դվին» հյուրանոցի ստրիպ-ակումբը, հոկտեմբերի 18-ին չկայացավ։ Թեեւ ստրիպ-ակումբի տնօրեն Ռիտա Հարությունյանը «Առավոտին» տեղեկացրել էր («Առավոտ», 14.10.03 թ.), որ հրավիրել են երեւանյան 18 գիշերային ակումբների 36 պարուհիների։ Նրա խոստացած հեղինակավոր ժյուրին, որ իբր պետք է բաղկացած

«ԱՅՍ ԵԹԵՐԸ ԻՄ ԵԹԵՐԸ ՉԷ»

«ԱՅՍ ԵԹԵՐԸ ԻՄ ԵԹԵՐԸ ՉԷ» Վստահեցնում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը 172 Փոփոխությունից հետո «Հայլուրը» դարձել է ավելի ազատ, ընդգրկուն, բայց շարունակում է մնալ նույն կողմնակալը։ Կա մի անձ նաեւ այս «Հայլուրի» համար, որի մասին «կամ լավ, կամ՝ ոչինչ» սկզբունքը կրկին գործում է։ 172 Երեւի նկատի ունեք հանրապետության նախագահի՞ն։ Լրատվությունը ունի իր կանոնները.

Դպրոցին պատժեցին՝ հոսանքն անջատելով

Դպրոցին պատժեցին՝ հոսանքն անջատելով Շենգավիթ համայնքի թիվ 31 դպրոցում մոտ մեկ շաբաթ է՝ զանգը հնչեցնում են ձեռքով. դեռ անցած շաբաթվանից դպրոցը հոսանքազրկված է: Պատճառն այն է, որ դպրոցի տնօրենը թույլ չի տվել հոսանքի հաշվիչը տեղափոխել կայան, ինչը պահանջվում է կառավարության համապատասխան որոշմամբ: Եվ էլեկտրացանցի աշխատակիցները, կառավարության որոշմանը չենթարկվելու համար անջատել են դպրոցի հոսանքը: Տնօրեն Սվետլանա

ՅՈՒՆՈՇԵՎԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ 14 ԱՆԳԱՄ

ՅՈՒՆՈՇԵՎԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ 14 ԱՆԳԱՄ «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննության ժամանակ մեկ հայտարարությամբ եւ 14 միջնորդություններով հանդես եկավ տուժող Վազգեն Սարգսյանի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը։ Տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ «դատավարությունը չի կատարել իր առաքելությունը եւ վերածվել է ֆարսի»։ Հայտարարության մեջ նշվում էր նաեւ. «Ունենալով նախաքննության վրա ներազդելու,

Ինքնակարգավորվում ենք

Ինքնակարգավորվում ենք Որ պետությունը չկարգավորի մեզ «Արտիկլ 19» միջազգային ոչ կառավարական կազմակերպության եւ Երեւանի մամուլի ակումբի կազմակերպած կլոր սեղանը, որն անցկացվեց հոկտեմբերի 17-19-ը՝ Ծաղկաձորում, կրում էր «Ինքնակարգավորումը՝ ազատ, որակյալ եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կայացման հնարավորություն» անունը։ Հայաստանյան ԶԼՄ-ների եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում էին տարբեր թեմաներ՝ հասարակական գործիչների եւ «հասարակ մարդկանց» մասնավոր կյանքի լուսաբանման անհրաժեշտությունից մինչեւ

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ ԱՆՀՆԱՐԻՆԸ»

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ ԱՆՀՆԱՐԻՆԸ» ԵԱՀԿ գործող նախագահ Յաապ Դե Հուփ Սխեֆֆերի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը – Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին ուղղված քննադատությամբ՝ մեղադրելով նրան «անգործության» մեջ: Ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն լռելյայն լսում այդ հայտարարությունները եւ Ադրբեջանի ուշադրությունը չի հրավիրում 2001թ. Փարիզում եւ Քի Վեսթում ԱՄՆ172ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք

ՎԵՐՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՉԷՐ

ՎԵՐՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՉԷՐ Ընդդիմությունն անցած շաբաթ հանրահավաք արեց: Ժողովրդավարության նույնիսկ մեր մակարդակն ունեցող երկրի համար դա պետք է դիտվի որպես քաղաքական առօրյա, ռուտինա: Ուստի իշխանության «հրետանային նախապատրաստությունը» հանրահավաքից առաջ եւ կոշտ արձագանքը հանրահավաքից հետո պարզապես անտեղի էին՝ այդ հանրահավաքն իշխանության համար որեւէ վտանգ չէր ներկայացնում: Կլինեն եւս տասնյակ հանրահավաքներ, եւ դա պետք է նորմալ ընդունել:

Ցամաքային ներխուժում Իրան գրեթե բացառված է

Ցամաքային ներխուժում Իրան գրեթե բացառված է «Միանգամայն հավանական է, որ Իրանում կառուցվող Բուշերի ատոմակայանը ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից հրթիռային հարվածների ենթարկվի»,- այսպիսի կարծիք է հայտնել ժամանակակից Իրանի ուսումնասիրման ռուսաստանյան Կենտրոնի ղեկավար Ռաջաբ Սաֆարովը։ Իրանամետ վերլուծաբանն այս դիտարկումը կատարել է վերջին օրերին ռուսական եւ իրանական մամուլում սաստկացող՝ ԱՄՆ-Իրան հակամարտության թեմայի համատեքստում։ Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային

Կոնֆլիկտը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ է

Կոնֆլիկտը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ է ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը ներկայացնում է Ղարաբաղյան հարցի կարգավորման իր տեսակետը: Անկախ նրանից, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինչպիսի հարաբերությունների մեջ են, Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացումները մեզ համար չեն կարող երկրորդական լինել։ Տվյալ պարագայում, երբ ԼՂՀ հարցի կարգավորման խնդիրը կա, Ադրբեջանի ընտրությունների հետագա քաղաքական զարգացումները, մեզ համար կարեւոր նշանակություն են

ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԸ

ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԱԺ այս եռօրյայում կքննարկվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունը, որի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով այս օրինագիծը կանդրադառնա «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» խնդրի լուծման վրա: «Այդ օրինագիծը բացառապես բացասական ազդեցություն կարող է ունենալ, քանի որ նախաձեռնության մեջ կան հատվածներ, որոնք, ըստ էության, օրինականացնում են այն անօրինականությունները, որոնք կատարում

«ԵՍ ԱՐԴԵՆ ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՄ»

«ԵՍ ԱՐԴԵՆ ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՄ» Երեկ «27»-ի դատավարության վերաբերյալ իր թերահավատությունն արտահայտեց Անահիտ Բախշյանը «27»-ի դատավարությունը, ըստ ամենայնի, մոտենում է ավարտին։ Եթե առաջին նիստի օրը՝ 2001 թ. փետրվարի 19-ին եւ դրանից հետո եւս, դատարանի դահլիճը եւ դատարանին հարող տարածքը լեփ-լեցուն էր մարդկանցով, ապա կարճ ժամանակ անց դատական նիստերն անցնում էին կիսադատարկ դահլիճում։ Հանրահավաքային շարքը վերսկսելով, ընդդիմությունը,

«ՌԵՄՈՆՏԸ» ԿԱՎԱՐՏՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

«ՌԵՄՈՆՏԸ» ԿԱՎԱՐՏՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոն եւ Ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ ու գոհ մնաց «Լինսի» հիմնադրամի «Մշակույթ» ծրագրով կատարված շինվերանորոգման աշխատանքներից։ «Շատ լարված էր աշխատանքը,- տեմպերը գովեց նախագահը,- ի պատիվ շինարարների, պիտի ասեմ, որ ծանրաբեռնվածության տակ էլ են լավ որակ ապահովել»։ Լրագրողներից մեկի հարցին՝ չկա՞ն թերություններ, նախագահը

ԱՆՏԱՌԸ ԿՐՈՒՄ ԵՆ

ԱՆՏԱՌԸ ԿՐՈՒՄ ԵՆ Մենք մեր աչքով ենք տեսել Լոռվա անտառների ջարդը։ Որեւէ թիվ ճշտելու կարիք չկա, բավական է հենց աչքով տեսածը ու ականջով լսածը։ Մենք տեսել ենք լեռնային փոքրիկ գյուղերում՝ Ծաղկաշատում եւ Աթանում։ Պատմում են, որ Շամլուղ եւ Ջիլիզա գյուղերի միջանկյալ անտառը պարզապես ծառը ծառի ետեւից կտրվել, վաճառվել է հարեւան հանրապետության բնակչությանը։ Օրենք է ընդունվել,

ԴԵՌ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՆՔ

ԴԵՌ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՆՔ Համոզված է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը: Նյու Յորքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանն անհաջող մասնակցելուց հետո մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի անդամների առաջին ու կարեւոր քննությունը Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկությունը եղավ։ «Դինամո» մարզադահլիճում գորգի հայաստանցի վարպետները երեք հաղթող տվեցին՝ Մարտին Բերբերյան, Գարսեւան Վարդանյան, Մամեդ Աղաեւ, եղան

Փախստականից՝ պրիմադոննա

Փախստականից՝ պրիմադոննա Երեւանում է Բոլիվիայի ազգային օպերային թատրոնի պրիմադոննա, երգչուհի Կարինե Ստեփանյանը։ Բաքվի հայտնի դեպքերից հետո փախստականի կարգավիճակում հայտնված Կ. Ստեփանյանը հայրենիքում շարունակել է իր նախընտրած մասնագիտությամբ՝ վոկալիստի ուսումը Երեւանի կոնսերվատորիայում, դոցենտ Կարինե Բաղդասարյանի դասարանում։ Վերջինս այսօր հիշում է. «Անկասկած, կանացի հազվադեպ հանդիպող՝ լիրիկո-կոլորատուրային ձայնով օժտված աղջնակը կարողացավ հաղթահարել իր հոգեկան վիճակը, որի համար պահանջվեց

ԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԻՑ

ԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԻՑ Պետությունը չի կարող անցումային լինել Դեռեւս լենինյան արկածախնդրությամբ չվարակված եւ «սլավոնական միստիցիզմով» չաղավաղված մարքսիզմը հեղափոխական իրադրության հասունացման մի բանաձեւ ուներ, որ անկախ այն բանից՝ ընդունում ենք, թե չենք ընդունում, միանգամայն ճիշտ է արտացոլում ամեն կարգի շարժումների դրդապատճառը՝ երբ հասարակական արտադրական հարաբերությունները արգելակում են արտադրական միջոցների զարգացումը: Քաղաքագետների եւ տնտեսական վերլուծաբանների մեծ մասը հակված

Ի սկզբանե ցանկությունն էր

Ի սկզբանե ցանկությունն էր Հետո քրգործ սարքելու տեխնիկական մասը Երբ Տիգրան Նաղդալյանի սպանության դատաքննությունը նոր էր սկսվել, առիթ ունեցանք զրուցելու Տիգրանի ընկերներից մեկի հետ, որը դեռ օգոստոսին էր կարծում, թե այդ սպանությունը մինչեւ վերջ չի բացահայտվի, եթե Արմեն Սարգսյանը նույնիսկ խոստովանի, որ դրա պատվիրատուն ինքն է: Նրա համոզմամբ, սպանության գաղափարը հղացել էին Սարգսյանների ընտանիքում: Այդ

ՎԱՃԱՌՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է, ՔԱՆԴԵԼԸ՝ ՈՉ

ՎԱՃԱՌՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է, ՔԱՆԴԵԼԸ՝ ՈՉ Ֆադեյ Սարգսյանը «հանձնեց» Լեզվի ինստիտուտը «Երբ ռեստորան-սրճարան են կառուցում, ասում եք՝ լավ չի, հիմա վեհարան է ու էլի ասում եք՝ լավ չի, իսկ ի՞նչն է լավ»,- երեկ պարզաբանելով ԳԱԱ Լեզվի ինստիտուտի շուրջ ծավալված աղմուկը, հընթացս զարմացավ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Նա համաձայն էր, որ քանդելը միշտ ընդվզում -վրդովմունքի առիթ

Եկավ կոչերի ժամանակը

Եկավ կոչերի ժամանակը ԼՂՀ-ի շուրջը գտնվող ազատագրված տարածքները նույնպես պատմական Հայաստան են Թվով 16 հասարակական-քաղաքական միավորներ (հիմնականում հայրենակցական միություններ եւ փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ), երեկ «Ազատագրված տարածքների պաշտպանության հասարակական նախաձեռնության» կազմակերպած կլոր սեղանի ժամանակ ստորագրեցին մի փաստաթուղթ, որը բաղկացած էր հայտարարությունից եւ կոչից՝ ուղղված ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին: Հայտարարության տեքստը որոշ խմբագրումներից հետո, հիշյալ

ԷԼ ՈՉ ՄԻ ՆՈՐ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆ

ԷԼ ՈՉ ՄԻ ՆՈՐ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆ Քաղաքապետ Երվանդ Զախարյանը պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ դրվելու է բենզալցակայանների վերջը: «Նոր լցակայանի թույլտվություն չի տրվելու: Գործողներն էլ չեն ընդլայնվի»,-ասաց պրն Զախարյանը: Նրա հաշվարկներով, եղածներն ավելին են, քան Երեւանի պահանջն է: Ապօրինի շինությունների դեմ անողոք պայքար հայտարարած քաղաքապետը երեկ առիթ ուներ նաեւ հայտնելու այդ պայքարի

ՊԱՇՏՊԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ

ՊԱՇՏՊԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ Երբ Տ.Նաղդալյանի սպանության քրգործով մեղադրողներին մի քանի դատական նիստերի ընթացքում չհաջողվեց հարցաքննված ամբաստանյալներից ցուցմունքներ կորզել, որոնք կարող էին հաստատել լրագրողի սպանությունը՝ Արմեն Սարգսյանի կողմից պատվիրված լինելու մեղադրանքը, իշխանությունները գործի դրեցին Արմեն Սարգսյանի պաշտպան Հովիկ Արսենյանին նախ՝ իր անցյալը հիշեցնելու, ապա նաեւ՝ մեղադրանքներ առաջադրելու մարտավարությունը: Արդյունքում, Հ.Արսենյանը դատական արդեն քանի նիստ զրկված է

ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՍՊԱՆԵԼՈ՞Ւ ԵՆ

ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՍՊԱՆԵԼՈ՞Ւ ԵՆ «Առավոտի» հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է «27»-ի գործով մեղադրող Կորյուն Փիլոյանի պնդումը, թե Արամ Զավենի Սարգսյանը հեռուստատեսությամբ ահաբեկիչներին խոստացել է իշխանության գալու դեպքում նրանց դատապարտել 2 տարվա ազատազրկման՝ պրն Սարգսյանը պատասխանեց. «Ես հեռուստաեթերով ընդհանրապես չեմ ասել նման բան: Բայց մի հարցազրույց էի տվել «Այբ-Ֆե» օրաթերթին, որտեղ ասել էի, թե ինձ համար միեւնույն է՝

Պետդեպը Հայաստանի ԱԷԿ-ի մասին զեկույց չունի

Պետդեպը Հայաստանի ԱԷԿ-ի մասին զեկույց չունի Մի քանի օր առաջ CenterAN կոչվող գործակալության տարածած հաղորդագրությունը՝ կապված Հայաստանի ԱԷԿ-ի միջուկային ռեակտորի ոչնչացման վերաբերյալ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պատրաստած զեկույցի հետ, չափազանց նմանվում է «մի հիմարի նետած քարի» պատմությանը: Հիշեցնենք, որ «Արմինֆոյի» խողովակով ստացված այդ հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի Պետդեպն իր զեկույցում հավաստիացնում է, թե, 2002 թվականին Հայաստանը համաձայնել է

«Ալլո, մահապատժի խցից է»

«Ալլո, մահապատժի խցից է» Արմեն Տեր-Սահակյանն ու Արմենակ Մնջոյանը բողոքում են «Առավոտի» երեկվա համարում տպագրվել էր մի լուր, ըստ որի գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը հանդիպել է մահապատժի դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հետ եւ «նրա պատժաչափը մեղմացնելու խոստման դիմաց առաջարկել, որ ցուցմունք տա, թե Վանո Սիրադեղյանն իրեն պատվիրել էր Վազգեն Սարգսյանի սպանությունը»։ Նույն տեքստում պրն Հովսեփյանը

«ՊԵՏՔ Է՝ ՋԱՐԴԵ՛Ք ՉԱՓԱՌՆԵՐԸ»

«ՊԵՏՔ Է՝ ՋԱՐԴԵ՛Ք ՉԱՓԱՌՆԵՐԸ» Երեկ հանրահավաքում կոչ արեց Արշակ Սադոյանը: Նա նաեւ ասաց, թե ամաչում են, որ Ադրբեջանի ընդդիմությունն ավելի ակտիվորեն է պայքարում իր ստացած ձայների համար, քան դա եղավ Հայաստանում: Երեկվա հանրահավաքն անցկացվեց Արշակ Սադոյանին ԱԺ նախագահի նվիրած 4-րդ խոսափողով: Արթուր Բաղդասարյանը փոքր-ինչ ուշացումով հատկացրել էր նաեւ խոսափողի մնացած բաղադրամասերը: «Այս բարձրախոսը միշտ օգտագործվելու

ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ԳՈՐԾԵՐԸ «ՁԱԽ» ԵՆ ԳՆՈՒՄ

ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ԳՈՐԾԵՐԸ «ՁԱԽ» ԵՆ ԳՆՈՒՄ Երեկ Աջափնյակի թաղապետն աշխատանքից ազատել է իր աշխատակազմի ղեկավարին Գործող Սահմանադրությամբ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ունի ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Սակայն պարզվում է՝ Աջափնյակի համայնքում այլ կարգեր են՝ եթե գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանն ունի ընտրվելու իրավունք, ապա թաղապետարանի աշխատակիցներն ընտրելու իրավունք չունեն։ Համայնքի ղեկավարի ընտրություններին համընթաց գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանն ավելի

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՊԱՀԱՆՋ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՊԱՀԱՆՋ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Երեկ շախմատի ֆեդերացիայի նիստում պետք է քննարկվեին մեր տղաների հավաքականի՝ Պլովդիվ մեկնելուց հրաժարվելու հետ կապված հարցերը։ Հավաքվել էին շախմատային աշխարհի մի քանի ներկայացուցիչներ, շախմատիստներ։ Բացակայում էր Վլադիմիր Հակոբյանը, մեր առաջատար գրոսմայստերը։ Եվրոպայի առաջնությունից հրաժարվելը արտառոց երեւույթ է։ Նիստը վարող ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանն այդպես էլ չկարողացավ հստակ ձեւակերպել օրակարգային

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋ Դժգոհելու իրավունք չունենք Ուղիղ 10 տարի առաջ՝ 1993172ի հոկտեմբերի 18-ին, Ստեփանակերտի մոտակայքում, ռազմաճակատից հեռու, «չպարզված հանգամանքներում» սպանվել էր Մարտակերտի ճակատի հրամանատար, 26-ամյա Նորայր Դանիելյանը։ Ներկայացնում ենք հատված 1993-ի հոկտեմբերի 23-ին «Հայք» թերթում տպագրված Ալվարդ Բարխուդարյանի հարցազրուցից։ – Ի՞նչ վիճակում են Կիչանը, Հաթերքը։ – Խաչեն գետի ձախափնյա գյուղերը լրիվ ապահով վիճակում են։ Բնակիչների 99

ԳՈՐԾԵՑ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ԳՈՐԾԵՑ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ Ադրբեջանի ընտրություններով ամրապնդվում է ալիեւական հսկա ունեցվածքի անձեռնմխելիությունը Եթե հաշվի չառնենք հայր-որդի Ալիեւների փոխարինումների հանգամանքը, ապա Ադրբեջանի նախագահական ընտրություններն էլ ընթացան բոլոր նախորդ անգամների նման` ներքաղաքական լարվածություն, տեղական բախումներ, փոխադարձ մեղադրանքներ եւ երկրում պառակտումներով թշնամուն չուրախացնելու կոչեր եւ այլն: Նույնիսկ գլխավոր մասնակիցների առումով ընտրությունները ոչ մի անակնկալ չմատուցեցին։ Որեւէ մի նոր քաղաքական

Կգտնվեն բարոյական մարդիկ

Կգտնվեն բարոյական մարդիկ Հույս ունի նորաստեղծ ժողովրդական ճակատը Երեկ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը ասուլիս էր հրավիրել «Հայրենիք» ժողովրդական ճակատը հիմնադրելու կապակցությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ ճակատում են ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, գեներալ Էդուարդ Սիմոնյանցը, սոցուժերը ղեկավարող Աշոտ Մանուչարյանը, նախկին ՆԳՆ եւ ՊԱԿ-ի աշխատակիցներ, այլ զինվորականներ ու մտավորականներ։ «Մենք պայքարելու ենք մինչեւ երկրում

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930