Օրվա լրահոսը
ԲԱՐՁՐ ՃԱՇԱԿ ՉՈՒՆԵՍ
Ակնարկում է ՕԵԿ փոխնախագահը ՕԵԿ երիտասարդական միության նախկին ղեկավարին, որն այժմ պաշտպանում է Սերժ Սարգսյանին: «Օրինաց երկիր» պաշտոնաթերթը հրապարակում է այն հասարակական կազմակերպությունների նախագահների հոդվածները, որոնք աջակցություն են հայտնում Արթուր Բաղդասարյանին՝ իբրեւ նախագահի թեկնածուի: ՕԵԿ նախագահին արդեն պաշտպանում են «Եվրոպական ժողովրդական շարժում» հ/կ նախագահ Դեզի Հովհաննիսյանը, «Համագործակցություն» հ/կ նախագահ Եկատերինա Սիմոնյանը, նաեւ «Ամրոց» հ/կ նախագահ
ԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»
ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 8-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին հայրենի իրավապահները յուրովի էին նախապատրաստվել: «Առավոտի» տեղեկություններով, չգիտես որտեղից տեղեկանալով, որ հանրահավաքից հետո, իբր, երթ է լինելու, ՀՀ ոստիկանությունը հավկիթներով «զինել» է իրենց հետ համագործակցող կրիմինալ տարրերին, նաեւ ոստիկանության գործակալներին՝ երթի մասնակիցների վրա հավկիթներ նետելու համար: Երթը իրականում չէր էլ նախատեսվել եւ տեղի
Ռուսսոն՝ հին ու նոր երգերով
Երեւանի «Մոսկվայի տանը» հրավիրված ասուլիսի երեկվա հյուրը հանրահայտ երգիչ Ավրաամ Ռուսսոն էր, թեման՝ այսօր ու վաղը Օպերային թատրոնում կայանալիք համերգները, որ կազմակերպել են «Ժպիտ» ակումբը, SENGER & FRISCHMANN EVENTS-ը եւ Երեւանի «Մոսկվայի տունը»:Ա. Ռուսսոն հայտնեց, որ այժմ ընտանիքի հետ ապրում է Նյու Յորքում, պատրաստվում է թողարկել նոր CD, որում տեղ գտած երգերը հիմնականում ինքնակենսագրական են.
Քառյակը՝ առանց ջութակահարի
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգային ծրագրով հանդես կգա Կոմիտասի անվան պետական քառյակը: Համերգը նվիրվում է հայ մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան 110-ամյակին: Տեղի կունենա նաեւ քառյակի՝ այս տարի թողարկած CD-ի շնորհանդեսը: Երեկ այդ առիթով մշակույթի նախարարությունում ասուլիս էին հրավիրել փոխնախարար Կարինե Խոդիկյանը, Կոմիտասի անվան քառյակի գեղարվեստական ղեկավար, 1-ին ջութակ Էդվարդ Թադեւոսյանը, Սուրեն Հախնազարյանը
Ո՞Վ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
Եվ ովքե՞ր տեղ կզբաղեցնեն Հայաստանի 2007 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակում: Մոտ օրերս Հայաստանի մարզական լրագրողները կորոշեն անցնող տարվա հանրապետության տասը լավագույն մարզիկներին: Արդեն բաժանվել է մրցաշրջան 2007-ում իրենց լավագույն կողմերով դրսեւորած եւ ավանդական տասնյակում տեղ զբաղեցնելուն հավակնող տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչների նախնական ցուցակը, որից էլ ԶԼՄ-ներից ստացվելիք տարբերակների պարզ թվաբանական հաշվարկով կորոշվեն լավագույնները: «Առավոտը» իր
Բոլոր անվանի արցախցիները՝ մեկ գրքում
«Արցախ-Ղարաբաղի հանրագիտարանի» բացահայտումները Լույս է տեսել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սարգսյանի կազմած «Արցախ- Ղարաբաղի հանրագիտարանը» (Ը-շ): Առաջին էջին ԼՂՀ զինանշանն է, հաջորդ էջին՝ ԼՂՀ պետական օրհներգը, նաեւ մեջբերում Արցախի մասին՝ XII դարի մտածող Մխիթար Գոշից: Սա հանրագիտարանի երկրորդ՝ լրամշակված եւ ճշգրտված տարբերակն է, գիրքը ռուսերեն է, այն տպագրվել է Սանկտ Պետերբուրգում: Առաջաբանում
ԱԿՆՈՑԱՎՈՐ «ԱԽՐԱՆԱ» ԵՎ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ
Գրիգորյանական «Դավիթ-Բեկի» «առանձնահատկությունները» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը իր պաշտոնավարության 8-րդ տարում, Ա. Տիգրանյանի «Անուշ», Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերաների՝ իր բեմադրությունից հետո, դեկտեմբերի 10-ին ներկայացրեց Ա. Տիգրանյանի «Դավիթ-Բեկը»: Յուրաքանչյուր բեմադրիչ ցանկանում է դիմել նորարարության, փշրել ավանդույթները, նյութը մատուցել ժամանակակից արվեստի չափանիշներով: Բայց եթե
ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ձերբակալվել են Ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, նոյեմբերի 28-ին Սիլիկյան թաղամասի «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի մոտ տեղի էր ունեցել զինված ընդհարում: Արդյունքում՝ վիրավորվել եւ հիվանդանոց էին տեղափոխվել Կարլեն եւ Հրանտ Մարտիրոսյանները: Երեկ ՀՀ ոստիկանության ՏՎ-ից տեղեկացանք, որ այդ գործով ձերբակալվել է երեք անձ: Նոյեմբերի 30-ին ոստիկանության բաժին էր ներկայացել 1985թ. ծնված
Դատապարտյալը բողոքարկման իրավունք չունի
Իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը գտնում է, որ «անկախ հանձնաժողովների» գործունեությունը հակասում է Սահմանադրությանը: – Պրն Ազարյան, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի հրամանագրով անցյալ տարի ստեղծվեցին դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովներ: Դրանց գործունեության վերաբերյալ կան դժգոհություններ եւ բողոքներ:
ԻՄ ԹԻՄԸ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը գաղափարական պայքար չի տեսնում եւ բաց է համագործակցության համար – Պարոն Մելիքյան, բնակվելով մի պետությունում՝ ՀՀ-ում, ինչպե՞ս եք հաջողել մեկ այլ պետության՝ ԼՂՀ-ի արտգործնախարարի, ապա՝ նախագահի օգնականի պաշտոնները վարել: – Նախ ես եղել եմ ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանում. դա ենթադրում էր, որ ես պիտի ապրեմ Հայաստանում: Որպես նախագահի խորհրդական, իմ
Հաշմանդամին պետպատվեր չեն տրամադրել
Առաջին կարգի հաշմանդամին բուժսպասարկումն արժեցել է 105 հազար դրամ Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» հիվանդանոցի շտապօգնությունը Քնարիկ Մխիթարյանին շնչառական խնդիրներով տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Չնայած այսօր շտապօգնության ծառայությունն անվճար է, Ք. Մխիթարյանի հարազատներից, հիվանդին տեղափոխման համար, գանձել են 10 հազար դրամ: Ք. Մխիթարյանն առաջին կարգի հաշմանդամ է. շաքարային դիաբետի պատճառով նրա աչքերը չեն տեսնում, մի ոտքն
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ՀՀ կառավարությունը գումար չծախսելու համար անտեսում է Մարտակերտի բռնազավթված գյուղերի փախստականներին Շուրջ 15 տարի է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի 8 բռնազավթված գյուղերի մոտ 18 հազար տեղահանված բնակիչներից շատերի կարգավիճակը մինչ այսօր անհայտ է: Եթե Ադրբեջանից գաղթած հազարավոր մարդկանց տրվեց փախստականի կարգավիճակ եւ նրանց մեծ մասը բնակարան ստացավ, ապա ԼՂՀ-ից տեղահանվածների հարցն այդպես էլ չի
«Տեր-Պետրոսյանը փրփուրներից է կախվում»
Այդպես է կարծում ՀՌԱԿ ներկայացուցիչ Գնել Ղալեչյանը «Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր հայտարարություններով եւ իր պահվածքով ընդհանրապես, սկսում է հանրությանն ապացուցել, որ գտնվում է հոգեպես անկայուն իրավիճակում»,- այսպես արձագանքեց նորաթուխ ռամկավար Գնել Ղլեչյանը՝ շաբաթ օրը կայացած հանրահավաքում հանրապետության առաջին նախագահի հայտարարությանը, թե՝ «ամբողջացնելով Հայաստանի ավազակապետության ղարաբաղյան բուրգը՝ Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան երկվորյակներին միացավ քաջահամբավ Սամվել Բաբայանը»: Ըստ Տեր-Պետրոսյանի՝
ԻՐԱՐ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՄԻ՛ ՀԱՄԵՄԱՏԵՔ
Նախորդ եւ ներկա իշխանությանն առաջարկում է ՀՅԴ թեկնածուն՝ կոչ անելով բացառել ատելության ու վրեժխնդրության դրսեւորումները քաղաքական պայքարում: Հայտնի են «Գելափի» համակարգմամբ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ին անցկացված հարցմամբ նախագահի թեկնածուների վարկանիշների գրաֆիկական սանդղակը եւ առաջին 6 տեղերը զբաղեցրածների անունները: Եվ հայտնի է նաեւ, որ 7-րդ տեղը զբաղեցրածը նույնպես ունի 4 տոկոսանոց վարկանիշ: ՀՅԴ-ն չի հրապարակել, թե
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԵՆՔ ԵՐԱԶՈՂ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐ ԵՆ»
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այդպես է բնութագրում ասպարեզում եղած քաղաքական գործիչներին եւ վստահեցնում, որ այսօր քննադատելու իրավունք միայն ինքն ունի: – Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անդրադառնալով այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր այդպես էլ չմիավորվեցին միասնական թեկնածու ունենալու գաղափարն իրականություն դարձնելու համար, այլ առանձին-առանձին առաջադրվեցին, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ այդ գործիչներն առաջադրվելու փոխարեն
ԲԱՑԱՐՁԱԿ ՑԻՆԻԶՄ
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով բացարձակ ցինիզմով կատարված խուլիգանության համար 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Գյումրիի քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Նա այս տարվա մայիսին Գյումրիի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում փոխհրաձգության մասնակիցներից է: Թմրանյութի օգտագործման հոդվածով, նույն գործի շրջանակներում 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել քաղաքապետի եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը: Քաղաքապետի կլանի «ապոկանների» ներկայացուցիչ՝ Շիրակի մարզպետարանի
Ընդամենը մեկ միավոր պակասեց
Եվ Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլը զրկվեց եվրատեսիլյան Գրան պրիից Դեկտեմբերի 8-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայացավ մանկական «Եվրատեսիլ-2007» շքեղ մրցույթը, որին 17 երկրների թվում առաջին անգամ մասնակցում էր նաեւ Հայաստանը: Դահլիճում ներկա էր շուրջ 10000 հանդիսատես, բոլոր տոմսերը սպառվել էին ամիսներ առաջ: Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների, մեկ ամսից արդեն կվաճառվեն «Եվրատեսիլ-2008»-ի տոմսերը: Միջազգային մրցույթում մեր երկիրը «Երազանք»
«ՀԱՅ ՏՂԵՔԻՆ» ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ ԷՐ
Որովհետեւ մենահամերգի նպատակով ԱՄՆ էին ուզում «թափանցել» ոչ թե բիզնես, այլ սովորական վիզայով: Պարզվում է՝ միայն հայաստանցի գործարարները չեն խուսափում հարկերից, նման աշխատաոճը մուտք է գործել նաեւ հայկական շոու-բիզնես: Որոշ երգիչ-երգչուհիներ ու խմբեր իրենց ճարպկությունը փորձում են կիրառել նաեւ արտերկրում: Դեռ հոկտեմբեր ամսին Լոս Անջելեսում պետք է կայանար «Հայ տղեքի» մենահամերգը, որից հետո նրանք
Ինչպես դիմավորեցին Մարդու իրավունքների պաշտպանության օրը Հայաստանում
Ցմահների խնդրանքը Երեկ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը Հայաստանում սկսվեց «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կազմակերպված սեմինարից, ուր մասնակցում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Սեմինարին բարձրացվեցին իրավական ոլորտին առնչվող հարցեր, նշվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա «հաջողությունները»: Մինչ սեմինարին կարծարծվեին տեսական իրավապաշտպանության մասին հարցերը, «Առավոտում» քաղաքացիների այցելություններն ու հեռախոսազանգերն անպակաս էին: Դրանք երեկ 40-ից ավելի էին:
«ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԹՈԹԻ ՕՂԻ ԿԽՄԵՄ»
Երեկ երազեց ՀՀ նախագահի թեկնածու, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը «Առաջադրվել է 9 թեկնածու, ինչը արտացոլում է այսօրվա մեր իրականությունը: Ժողովրդի մեջ կան տարբեր հայացքներ: Եթե որեւէ մեկը ուզում է ուրիշի ձեռքերով պատժել, վրեժխնդիր լինել, ապա նախագահի այդ թեկնածուն կա, եթե որեւէ մեկը ցանկանում է պահպանել այսօրվա վիճակը, այդ թեկնածուն էլ կա: Իսկ ես այն թեկնածուն
Ամեն գնով վռնդում են
Գյումրիի քաղաքապետարանը մտադիր է փլված հեռուստաաշտարակը ամիսը 1 միլիոն դրամո՞վ վարձակալության տալ: Երեկ ՀՀ տնտեսական դատարանի Գյումրիի նստավայրում լսվեց Գյումրիի քաղաքապետարանի հայցն ընդդեմ «Գալա» հեռուստաընկերության: Քաղաքապետարանը պահանջում էր հեռուստաընկերության սեփականատեր «Չապ» ՍՊԸ-ին հեռուստաաշտարակի տարածքից ապամոնտաժել բոլոր սարքավորումներն ու այն վերադարձնել տիրոջը՝ Գյումրիի քաղաքապետարանին: Նշենք, որ ՀՀ իշխանությունները «Գալան» փակելու գործում ներգրավել են Գյումրիի քաղաքապետ Վարդան
ԱԲԽԱԶԻԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ Է
Աբխազներն իրենց երկրում հազիվ են գոյատեւում Աբխազիայում Ռուսաստանից ներկրված ձեթն արժե մոտավորապես 1000-1200 դրամ, Հայաստանում՝ 900-950 դրամ: Այդ երկրում թանկ են պարենային եւ ոչ պարենային բոլոր ապրանքները եւ դրա հետ մեկտեղ՝ չափազանց ցածր են աշխատավարձերը: Օրինակ, այնտեղ մասնավոր թերթերի լրագրողների միջին աշխատավարձը չէր գերազանցում 15 հազար դրամը: Սակայն չարժե Աբխազիայի աշխատավարձերը համեմատել մեր երկրի հետ,
«ԻՄ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐՆ ԱՆՍՊԱՌ ԵՆ»
Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ դեկտեմբերի 8-ի հանրահավաքի ելույթից Թաթար-մոնղոլական խանություն Այժմ զուգահեռ անցկացնելով մեր իրականության հետ՝ տեսնենք, թե ինչով է Քոչարյանա-սերժական իշխանապետությունը տարբերվում թաթար-մոնղոլական խանությունից: Նմանությունը, իսկ ավելի ճիշտ՝ նույնությունը, պարզապես ապշեցուցիչ է եւ չափազանց ուսանելի՝ պատմաբանների ու քաղաքագետների համար: Թաթար-մոնղոլական խաների նման՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նույնպես Հայաստանը համարում են իրենց սեփական կալվածքը՝ այն
«Ժառանգությունը» հարցեր կտա թեկնածուներին
Բայց դրանց թիվը, ըստ կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանի՝ այս անգամ կլինի 21-ից պակաս: Անգամ «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն էր վերջերս նկատել, թե գործընթացներն առաջիկայում պայմանավորված են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ զարգացումներով. «Էական է, թե «Ժառանգության» ձայներն ում «կժառանգվեն»։ Նա ունի որոշակի վարկանիշ, եւ դեռ պարզ չէ՝ նրա ընտրազանգվածն ինչպես կկողմնորոշվի։ Փաստն այն է,
ԸՆԴԴԵՄ ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԻ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Դեկտեմբերի 8-ի հանրահավաքում, իրեն համեմատելով Մարկ Կրասի հետ, հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Դեկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը բացման իր խոսքում նկատեց, որ նախորդ հանրահավաքից՝ նոյեմբերի 16-ից հետո Հայաստանում տեղի է ունեցել երկու կարեւոր իրադարձություն: Նախ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու, երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը
ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՊՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ԵՆ
ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ նախկին իշխանությունների գաղափարախոսությունը մեկն է՝ իշխանափոխություն: – Վերջին շրջանի բոլոր կազմակերպությունների անցկացրած սոցհարցումների արդյունքում Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն առաջին տեղում է: Սակայն գաղտնիք չէ, որ սոցհարցումները սովորաբար լինում են պատվիրված: Արդյոք ՀՀԿ-ն որեւէ կապ ունի՞ սոցհարցումների հետ: – Հասարակության կարծիքը ճշտելու երեք ուղղություն
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն
«Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետեւյալ ձեռնարկությունները. Արտաշատի գինու գործարանը, նույն քաղաքի մեխանիկական գործարանը, Շահումյան գյուղի շարժական մեքենայացված շարասյունը, այդ գյուղում տեղակայված գյուղշին 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի կենցաղսպասարկման շենքը՝ վերածված կազինոյի, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին
«Փինաչու» գործ են անում
Ջեռուցման կաթսաների պահանջարկն այս տարի կտրուկ մեծացել է: Այդ պատճառով հատկապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գազի կաթսաներ ներկրող եւ տեղադրող ընկերություններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ եւ երբեմն ստիպված են լինում, բացի իրենց աշխատակիցներից, գազի կաթսաներ տեղադրելու համար ներգրավել նաեւ էժան աշխատուժ, որոնք շատ հաճախ չեն տիրապետում այդ աշխատանքին, եւ կաթսայի տեղադրման ժամանակ բնակչին նյութական մեծ վնասներ են
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ առաջին ԵՐԿՐԻ ՋԻՂԸ Ես հինգերորդ գիրքս ավարտեցի եւ ահա անմիջապես անցնում եմ վեցերորդին. այսինքն, գոնե մի քանի ժամ կանգ չեմ առնում եւ շունչ չեմ քաշում, որովհետեւ, չնայած էս պահին հինգերորդ գիրքս արդեն ավարտել եմ, բայց էսօրվա պարտադիր երեքուկես էջս չեմ լրացրել, այլ ընդամենը՝ էդ պարտադիրի ընդամենը կեսը, եւ հիմա մտածում
ԽՈՅ 21.03-20.04: Օրը կնպաստի ընտանեկան հարաբերությունների ներդաշնակացմանը: ՑՈՒԼ 21.04-21.05: Բիզնեսի հետ կապված նոր ծանոթությունները ձեզ եկամուտներ կբերեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այս օրը ձեր կյանքում արմատական բարեփոխումներ կատարելու առումով բավականին արդյունավետ կլինի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Կարելի է մտածել երկարատեւ ու հեռավոր ճամփորդությունների մասին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ինքնասիրահարվածությունը ձեզ ոչ հեռու ապագայում խիստ հիասթափություններ կարող է պատճառել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հնարավոր


















































