Օրվա լրահոսը
ՆՈՐ ՏԻՊԻ ԻՆՔՆՈՒՍՈՒՅՑ
ՆՈՐ ՏԻՊԻ ԻՆՔՆՈՒՍՈՒՅՑ Էլեկտրոնային դասագրքի առավելությունները Եղած հայոց լեզվի ինքնուսույցներին ավելացել է եւս մեկը՝ էլեկտրոնային դասագիրք, որը հեղինակի՝ Սամվել Իսկանդարյանի խոսքով (համահեղինակ՝ Գրիգոր Վահանյան)՝ 15 տարվա աշխատանքի արդյունք է։ Համակարգչի միջոցով լեզու սովորելու համար նախատեսված այս ինքնուսույցը հասցեագրված է ինչպես ճակատագրի բերումով մեր ազգային լեզվին անհաղորդ մնացած հայերին, այնպես էլ ռուսախոս կամ անգլախոս օտարերկրացիներին, ովքեր
Մրցանակակիրների բախտը հանձնաժողովի ձեռքում է
Մրցանակակիրների բախտը հանձնաժողովի ձեռքում է Սեպտեմբերի 1-ին կունենանք 4144 պետպատվերով եւ 5646 վճարովի ուսանող Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ Հայաստանից միջազգային մրցույթներին մասնակցում եւ հաղթում են հիմնականում ֆիզիկա, մաթեմատիկա, արվեստ կամ ֆիզկուլտուրա մասնագիտությունների գծով: Այս մասին հայտնեց ԿԳ մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը՝ ներկայացնելով այն արտոնությունները, որոնք տրվում են առարկայական միջազգային մրցույթներին
ՄԱՀԱՊԱՏԻԺՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ՄԱՀԱՊԱՏԻԺՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է Մահապատժի մասին խոսելուց առաջ մի պահ հարկավոր է խոր շունչ քաշել եւ հասկանալ, որ մահապատիժ կիրառելու իրավունք՝ նշանակում է որեւէ մեկին կյանքից զրկելու իրավունք: Սա վերացական վեճ չէ եւ առնչվում է մարդու ամենագլխավոր, ամենահիմնական իրավունքին, բոլոր իրավունքների նախապայման իրավունքին՝ կյանքի իրավունքին, ապրելու, սեփական մեղքը հասկանալու, մեղանչելու, սեփական սխալները վերլուծելու, ուղղվելու հնարավորության
Երկուստեք ստեր
Երկուստեք ստեր Ավարտվում է Իրաքյան պատերազմի երրորդ շաբաթը: Ամերիկյան զորքերը երեկ կարողացել են գրավել Բաղդադի կենտրոնը, անգլիացիները հիմնականում վերահսկում են մեծությամբ երկրորդ՝ Բասրա քաղաքը: Ի սկզբանե պարզ էր, որ հակամարտող կողմերի ուժերը հավասար չեն: Մյուս կողմից՝ այնքան էլ անհավասար չեն, որ Իրաքը հանձնվի առանց լուրջ դիմադրության, իսկ անգլո-ամերիկացիները հաղթեն առանց բազմաթիվ զոհեր տալու: Վերջիններիս կորուստների
«ԱՆԻՄԱՍՏ ԿԼԻՆԵՐ ՄԻԱՅՆԱԿ ԲՈՅԿՈՏԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
«ԱՆԻՄԱՍՏ ԿԼԻՆԵՐ ՄԻԱՅՆԱԿ ԲՈՅԿՈՏԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» «Ընդդիմությունն ընդհանրապես պետք է բոյկոտեր ԱԺ ընտրությունները: Այսինքն՝ բոլոր այն ուժերը, որոնք գտնում են, որ նախագահական ընտրություններն անցել են խախտումներով՝ անկախ իրենց գաղափարական ուղղվածությունից, միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Ընդդիմությունը պետք է նման կոչ աներ»,- նկատեց ՀՀՇ վարչության անդամ Անդրանիկ Հովակիմյանը: Ու քանի որ նախագահական ընտրությունների գործընթացներին մասնակից բուն ընդդիմությունը՝ «Արդարություն»
«ԻՆԱԳՈՒՐԱՑԻԱՅԻՑ» ՀԵՏՈ
«ԻՆԱԳՈՒՐԱՑԻԱՅԻՑ» ՀԵՏՈ Ընդդիմությունն ու վերջինիս նախաձեռնած հանրահավաքներին մասնակցող մարդիկ արդեն անհամեմատ հանգիստ ու նույնիսկ սարկազմով են վերաբերվում այդ հանրահավաք-երթերից հետո իրենց ձերբակալելու վտանգին: Մարդիկ դրան սովորել են 2002-ի մայիսի 14-ից ի վեր, ու առավել եւս, 2003-ի փետրվարի 19-ից հետո: Ահավասիկ երեկ էլ տեղի ունեցած հանրահավաք-երթից հետո, որի ընթացքում ցուցարարների ու իրավապահների միջեւ կարճատեւ բախում էր
Երեկ նրանք երջանիկ են եղել
Երեկ նրանք երջանիկ են եղել Երբ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ առաջադրվում էր որպես ՀՀ նախագահի թեկնածու, հայ մտավորականների, նաեւ մարզիկների մի ստվար հատված անմիջապես միացավ այդ առաջադրմանը: Նախընտրական քարոզչության ընթացքում նրանցից ոմանք նաեւ հայտնվեցին Քոչարյանի գովազդային հոլովակներում: Երեկ վերջինիս երդման արարողությունն էր, ու մենք հարկ համարեցինք կրկին հիշել նրան սատարող մտավորականներից մի քանիսին ու ճշտել,
ԵՐԴՈՒՄ՝ ՆԳ ԶՈՐՔԵՐԻ ՍԵՂՄ ՕՂԱԿԻ ՄԵՋ
ԵՐԴՈՒՄ՝ ՆԳ ԶՈՐՔԵՐԻ ՍԵՂՄ ՕՂԱԿԻ ՄԵՋ Անգամ երեկ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության որոշ հրավիրյալներ էին խոստովանում, թե այդ արարողությունը պիտի հետաձգվեր՝ մինչեւ նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճիռը: Շրջապատված ոստիկաններով Երեկ առավոտից մեր ազատ ու ժողովրդավարական երկրում ոստիկանների հոծ շարքերը պաշարել էին անխտիր բոլոր փողոցները եւ նրբանցքները, որոնք տանում էին Հանրապետության հրապարակ: Նրանց պատնեշը կարելի
ԵՐԴՎԻ՛Ր, ԲԱՅՑ ՈՉ ՀԻՄԱ
ԵՐԴՎԻ՛Ր, ԲԱՅՑ ՈՉ ՀԻՄԱ «Հուպ տալու» գործընթացը շարունակվում է Ընդդիմության թեթեւ ձեռքով եւ ժողովրդական անհնազանդության արդյունքում Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությունը վերածվեց ուժային ակցիայի՝ զորքով, փշալարերով, զրահամեքենաներով, բոլոր կողմերից փակված երկրի գլխավոր հրապարակով, բռնարարքներով ու ձերբակալություններով, «ամոթ-ամոթ», «Քոչարյան, հեռացիր» վանկարկումներով։ Երեկ Մատենադարանի մոտ ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի ունեցավ, մասնակիցներից շատերը անսալով նախորդ հանրահավաքում Արշակ Սադոյանի հնչեցրած
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՎԱԿՈՒՈՒՄ
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՎԱԿՈՒՈՒՄ «Տեղական ինքնակառավարման մարմիններում պատահական մարդիկ են հայտնվել։ Օրինակ, գյուղապետերից շատերն այնքան հեռու են մշակույթից, որ գտնում են, թե գյուղի կամ ավանի բյուջեն բավարար չէ գրադարան կամ մշակութային այլ օջախ պահելու համար։ Եվ գրչի մի հարվածով նրանք «լուծում» են այդ հարցը՝ մոռանալով, որ գյուղում նորից կարող է Սեւակ ծնվել։ Իսկ գրադարան չլինելու պատճառով կարող
«ԱրմենՏելը» պարտվեց
«ԱրմենՏելը» պարտվեց Մեկ տարի ընթացած դատավարության արդյունքում Հայհամակարգիչ-«ԱրմենՏել» «հակամարտությունն» ավարտվեց վերջինիս պարտությամբ։ Հայցադիմումի 8 պահանջներից 6-ը բավարարվել է ամբողջությամբ, երկուսը մերժվել է։ Հայհամակարգիչ կենտրոնի տնօրեն Վահրամ Մխիթարյանի խոսքերով՝ «այսօրինակ ելքի արդյունքում, երբ մեր հայցի 80%-ը դրական լուծում է ստացել, մեր երկրում ինտերնետ ծառայությունների որակը եւ ծավալը էական զարգացում կապրեն»։ Մասնավորապես՝ «ԱրմենՏելի» կողմից ապօրինի անջատումների ժամանակ
ՖՈՒՏԲՈԼԸ՝ ԹԻՎ ՄԵԿ ՄԱՐԶԱՁԵՎ
ՖՈՒՏԲՈԼԸ՝ ԹԻՎ ՄԵԿ ՄԱՐԶԱՁԵՎ Ֆուտբոլային տենդ Իսպանացիք, պարզապես, հիվանդ են ֆուտբոլով։ Նրանք ֆուտբոլին տրվում են կրքոտ ու անմնացորդ՝ անկախ տարիքից ու սեռից։ Ֆուտբոլիստն այնտեղ պաշտամունք է։ Ֆուտբոլասերներին հետաքրքրում է ամեն բան, ինչ վերաբերում կամ առնչվում է ֆուտբոլին։ Լեոնում բավական էր, որ մեր հավաքականին սպասարկող ավտոբուսը հայտնվեր հյուրանոցի մուտքի առջեւ, անմիջապես բազմություն էր հավաքվում՝ տեսնելու իրենց
«Յամ-Յամ»-ում հաճախորդներին չե՞ն սիրում
«Յամ-Յամ»-ում հաճախորդներին չե՞ն սիրում Բոլոր ժամանակներում էլ եղել են սրճարաններ, որոնք երեւանցիների սիրած վայրերից են եղել։ Այսօր էլ քիչ չեն սպասարկման օբյեկտները, սակայն հասարակության տարբեր շերտերի համար կան սրճարաններ, որոնցում յուրաքանչյուրը կարող է գտնել իր համար հաճելի մարդկային տեսակին, ծանոթանալ ու շփվել, լավ ժամանակ անցկացնել։ Դրանց թվին է պատկանում Մաշտոցի պողոտայի ու Մոսկովյան փողոցի հատման
ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ԲՌԻՈՒԹՅՈՒՆ
ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ԲՌԻՈՒԹՅՈՒՆ Հայաստանի տարբեր եւ բազմապիսի հիմնարկներում 65-ն անց մարդիկ վարչական պաշտոններ են զբաղեցնում: Օրենքով դա արգելված է: Ինքնին այդ օրենքն անձամբ ինձ վիճելի է թվում: Օրինակ, Ռուսաստանի աշխարհահռչակ Ժողովրդական պարի համույթի ղեկավար Իգոր Մոիսեեւը 95 տարեկան է, եւ ոչ մեկի մտքով չի անցնում նրան թոշակի ուղարկել: Եթե մարդը պահպանել է իր ստեղծագործական եւ մտավոր
Խնդիր չկա միայն թղթի վրա
Խնդիր չկա միայն թղթի վրա «Էրեբունցիները կարող են այլեւս չանհանգստանալ. շրջանի կրթահամակարգն այսուհետեւ զերծ կմնա այլախոհության, ասել է թե՝ ազնվության ու բարեխղճության ցանկացած դրսեւորումներից»,- ասվում է էլեկտրոնային փոստով «Առավոտին» հղված մի նամակում: «Առաջնորդվելով «մեզ ազնիվ տնօրեններ պետք չեն» կամ «ոչ մի ազնիվ տնօրեն՝ մեր երեխաներին կրթելու համար» կարգախոսներով, կրթության պատասխանատուները այլախոհ տնօրենին հեռացնելով զբաղեցրած պաշտոնից՝
ՋՈՒՐ՝ ԽԵԼՔԻ ԴԻՄԱՑ
ՋՈՒՐ՝ ԽԵԼՔԻ ԴԻՄԱՑ Կամ՝ «Ջուր եմ ծախում, սառը ջուր, իմ ուղեղով այս պուճուր» երգը՝ ՀՀ կառավարության երգչախմբի կատարմամբ «Կարկուլյատրով» կամ մի թուղթ ու մի գրիչ վերցնելով կատարենք հետեւյալ հաշվարկը: 1 խորանարդ լիտր (1000 լիտր) ջրի սակագինը Հայաստանի Հանրապետությունում 56 դրամ է, 1 ամսվա ջրի սակագինը 1 անձի համար սահմանված է 420 դրամ, ըստ որի. 1
«Շատ հավակնոտ նախագիծ է»
«Շատ հավակնոտ նախագիծ է» «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին ասաց Շվեդիայի Հավասար իրավունքների օմբուդսմեն Քլաես Բորքստրոմը եւ շնորհավորեց հայաստանցիներին այն ունենալու կապակցությամբ։ Օրենքի նախագիծը երեկ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում ներկայացրեց ԱԺ տնտեսագիտական վերլուծության վարչության պետի տեղակալ Արթուր Թամազյանը։ Նրա կարծիքով այն ներառում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին անհրաժեշտ բոլոր կետերը։ Այն ընդունվել է
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԴ ԵՍ ԵՄ»
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԴ ԵՍ ԵՄ» Դեռեւս նախագահական ընտրություններից ամիսներ առաջ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարում էր, որ այդ «խունտարշավին» ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանի զոհասեղանին մատուցվելու է որպես «ընծահավ»: Այսօր Դավիթ Հակոբյանը վստահ է, որ իր այդ կանխատեսումներն իրականություն են դարձել ու ընդդիմությունն իսկապես մատուցվել է որպես «ընծահավ», ինչը հետեւանք էր ընդդիմության «տակտիկական զինանոցի սնանկության ու
Ձեռքդ ե՛տ տար
Ձեռքդ ե՛տ տար Սահմանադրության վրայից Ոստիկանության բարձրաստիճանները հայտնեցին, թե թույլ չեն տալու, որ այսօր ընդդիմադիրները հավաքվեն: Ուստի ինչքան էլ այժմ Կառավարության նիստերի դահլիճը զարդարեն ու Ռոբերտ Քոչարյանին ողջունեն թմբկահարներն ու շեփորահարները՝ երդմնակալության այս արարողության համար էլ բնորոշ են լինելու այն «զարդարանքները», որ բնութագրական էին նախագահի ընտրության առաջին փուլից հետո սկսված ու մինչ օրս շարունակվող գործընթացների
ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ
ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ Երբ իշխանամետ շրջանակներում քննարկվում է Ստ.Դեմիրճյանի դիմումը՝ ընտրություններն անվավեր ճանաչելու մասին, իմ զրուցակիցների գլխավոր փաստարկն է՝ ի՛նչ է, ուզում ես Դեմիրճյա՞նը պրեզիդենտ դառնա: Իմ պատասխանն է՝ ոչ: ՍԴ-ն բացարձակապես առաքելություն չունի Ստեփան Դեմիրճյանին նախագահ հռչակելու: Նա ընդամենը պետք է անօրինական ճանաչի տեղի ունեցած ընտրությունները, իսկ դրանում համոզված են բոլորը՝ առաջին դասարանի երեխայից սկսած
«Շատ մի ոգեւորվեք…»
«Շատ մի ոգեւորվեք…» Երեկ ՍԴ նիստում վերջապես սկսեցին հնչել հարցեր եւ պատասխաններ: Ստեփան Դեմիրճյանի ներկայացուցիչներին հարցեր ուղղեցին նախ պատասխանող կողմը, ապա ՍԴ դատավորները: Նիստն անցնում էր դատարանի բարյացակամության, Աշոտ Սարգսյանի անկաշկանդության եւ դահլիճին փոխանցված ինչ-որ համընդհանուր աշխուժության մթնոլորտում: Եղավ մի պահ, երբ /նոր ընտրությունների ժամկետի առնչությամբ/. «…այսինքն 15-ին ՍԴ-ն ճանաչի անվավեր, ուղիղ մայիսի 25-ին 40-րդ
Չզարթնեիր, լա՛ո
Չզարթնեիր, լա՛ո Երեկ ոստիկանություն է հրավիրվել անգամ այն կինը, որ Մայրության եւ գեղեցկության օրվա հանրահավաքին երգում էր «Զարթի՛ր, լաո»: ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը հայտնեց, որ ապրիլի 7-ին «Կանայք՝ ընդդեմ բռնությունների» երթ-հանրահավաքից հետո ձերբակալվել են աբովյանցի Զոյա Կարապետյանը եւ Ալիտա Սարդարյանը: Ի դեպ, վերջինս այն նույն կինն է, որին մարտի 17-ի հանրահավաքից հետո բերման էին
ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ԵՐԵՎՈ՞ՒՅԹ
ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ ԵՐԵՎՈ՞ՒՅԹ «Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես կնախընտրեի, որ այդ արարողությունն աննկատ անցներ»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: – ՀՀ նախագահի ընտրություններից հետո մոտ մեկ ամիս անց ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը: – Մեզ մոտ փաստորեն ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չունեցան: Իշխանական համակարգը բռնի կերպով վերարտադրվեց: Իրականում
«ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՑ ՍՐՏՈՎ»
«ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՑ ՍՐՏՈՎ» Ասում է ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը Այսօր Մատենադարանից հատուկ պատիվներով ԱԺ հատուկ նիստին պիտի տարվի 7-րդ դարի Վեհամոր ձեռագիր Ավետարանը, Սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, նախագահականից՝ Հայաստանի գլխավոր դրոշը։ Ու այս սուրբ մասունքների ներկայությամբ, ձեռքն Ավետարանին ու Սահմանադրությանը դնելով պիտի երդվի երկրի նախագահը։ Սակայն Սահմանադրական դատարանից տարվելու է երկրի
ԳԱԶԻ ԾԱՎԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
ԳԱԶԻ ԾԱՎԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է Անցյալ ուրբաթ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի դադարեցումը համընկավ Հայաստան մտնող գազի ծավալների կտրուկ անկման հետ, ինչի հետեւանքով Հայաստանի էներգահամակարգում որոշակի լարվածություն ստեղծվեց։ Վերջին երկու օրերին գազամատակարարման ծավալը գրեթե վերականգնվել է. այսօր Հայաստան է մտնում 5,8 մլն խորանարդ մետր գազ, ինչը լրիվ բավարարում է ոչ միայն էներգաարտադրության, այլեւ տնտեսության մյուս ճյուղերի պահանջներին։ Այս
Ես անբարբառ մի մանուկ
Ես անբարբառ մի մանուկ Թեեւ ՀՀ ԶԼՄ-ների մասին գործող օրենքով հստակեցված չէ, թե ինչպիսի եւ ինչքան ԶԼՄ է որեւէ կազմակերպության պաշտոնական սայթը, անժխտելի է, որ սայթերը նաեւ լրատվություն տարածելու նպատակով են ստեղծվում: Սխալ կամ թերի լրատվությունը առնվազն պատիվ չի բերում տարածողին: Այս առումով, հպարտանալու տեղ չունի վարչապետական «Հանրապետականը»: Կուսակցության նորաստեղծ սայթը թերի ու սխալ տեղեկությունների
ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է
ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է Իսկ անելիքներ դեռ շատ կան Երբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը արտագնա հանդիպումում պարտություն է կրում, ամբողջ պատվիրակությունը մի տեսակ ընկճված է լինում։ Անհաջողությունը, գուցե, ամենից ծանր, որպես Հայաստանում մարզաձեւի թիվ մեկ պատասխանատու, տանում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Իսպանիայից վերադառնալիս էլ նրա տրամադրությունը բարձր չէր, բայց զգացվում էր, որ այս անգամ ինչ-որ
Եզրահանգումը՝ «Ո՛չ մահապատժին»
Եզրահանգումը՝ «Ո՛չ մահապատժին» Ապրիլի 4-6-ը Ծաղկաձորի «Գրողների տանը» «Մահապատիժ». կողմ եւ դեմ մոտեցումներ Հայաստանում» թեմայի շուրջ սեմինար անցկացվեց: Այդպիսով Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի եւ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը համատեղ քննարկումների շարք է սկսել մահապատժի վերացման թեմայի շուրջ: Սեմինարի բացումը կատարեցին Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ներկայացուցիչ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ «Առանց զարգացած տեղական ինքնակառավարման համակարգի՝ զարգացած երկիր չի կառուցվում»,- համոզված է «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը։ – Պարոն Վարդապետյան, մայիսի 25-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում են ավելի քան 20 կուսակցություններ, հասարակական-քաղաքական դաշինքներ, միավորումներ։ «Հզոր Հայրենիքը» ընտրություններին մասնակցում է փաստացի միայնակ։ Ինչո՞ւ որոշեցիք ընտրություններին գնալ առանց դաշինքի, եթե հաշվի առնենք, որ ընդամենը
ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ 13 «ԳԱՂՈՒԹ»-ԲՆԱԿԱՎԱՅՐԻՑ
ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ 13 «ԳԱՂՈՒԹ»-ԲՆԱԿԱՎԱՅՐԻՑ 1988թ. Երքաղգործկոմն առանց հատուցման, առանց կացարանով ապահովելու իրացրեց մայրաքաղաքի սրտի՝ Արշակունյաց 13 բակի տները, պայմանագիր կնքելով տեղում կառուցվելիք շենքերում բնակարանով մեկ տարի անց ապահովելու պայմանով։ Ըստ այդ պայմանագրի 4-րդ կետի, մինչեւ վերոհիշյալ շինարարության ավարտելը շրջսովետի գործկոմը ոչ մի պարտավորություն չէր վերցնում, պայմանագրի շուրջն առաջացած վեճերն էլ ենթակա էին լուծման դատական կարգով։ 6-րդ