Օրվա լրահոսը
«ՉԵԽԵՐԵՆՆ ԱԽՈՐԺԱԼՈՒՐ ԼԵԶՈՒ Է»
«ՉԵԽԵՐԵՆՆ ԱԽՈՐԺԱԼՈՒՐ ԼԵԶՈՒ Է» Վստահ է Չեխիայից ժամանած դիրիժոր Հայկ սրկ Ութիջյանը, որը Նարեկը թարգմանում է չեխերեն Երեւանում է Չեխիայից ժամանած դիրիժոր Հայկ սրկ. Ութիջյանը։ Նա օրերս առաջին անգամ ղեկավարեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։ «Երբ հայ մշակույթի, հայության մասին կխոսենք, պիտի խնդրեմ չառանձնացնեք Սփյուռքը, Հայաստանն ու Արցախը։ Հայության եւ ուրախությունը, եւ հոգսը բոլորինս է»,- մեր
Թաիլանդական մերսում՝ շենքերի արանքում
Թաիլանդական մերսում՝ շենքերի արանքում «Վերջերս մեր շենքերի շուրջը լուրեր են պտտվում, իբր շենքերի տարածքում կառուցվելու է Թաիլանդի հյուպատոսարանը»,- այսպես է սկսվում ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին ուղղված մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի 6 եւ Իսահակյան փողոցի 46 շենքերի բնակիչների բողոքը։ Նշված տարածքը գրավում է երկու շենքերի միջանկյալ հատվածը, որտեղ այժմ բազմամյա պտղատու ծառեր են ու թփուտներ։ «Մեր շենքը
«ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԴԵՌ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ»
«ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԴԵՌ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ» Ասում է նախագահ Քոչարյանը՝ նկատի ունենալով Նուբարաշենում տեղի ունեցած սպանությունները եւ դատախազության ու ոստիկանության կրավորական դիրքը: Երեկ Հայաստանի դատախազության 85-ամյակն էր եւ առաջին անգամ նշվեց Դատախազության աշխատողի մասնագիտացված տոնը։ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում ասեղ գցելու տեղ չկար։ Ներկա էին բոլոր նորանշանակ նախարարները, առանց վարչապետի, ԱԺ նորընտիր նախագահն ու
UNDP-ն եւ Շամշադինը
UNDP-ն եւ Շամշադինը Միջազգային աջակցությամբ աշխատող Չորաթան գյուղի բուժկետը հանձնեցին անսպասելիորեն հայտնված սեփականատիրոջը: Հունիսի 24-ին Տավուշի մարզի Շամշադինի տարածքի առաջին ատյանի դատարանը, լսելով սահմանամերձ Չորաթան գյուղի բուժարանի շենքը իր սեփականությունը ճանաչելու մասին հայցադիմումը, բավարարել է այն։Բուժարանի շենքը կառուցվել է 1982-ին։ Այն մինչեւ 1996թ. ծառայել է որպես կենցաղի տուն, որի լուծարվելուց հետո շինությունը մատնվել է անգործության։
«ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԻ» ՓՆՏՐՏՈՒՔՈՒՄ
«ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԻ» ՓՆՏՐՏՈՒՔՈՒՄ Երեկ «Արմենիա» հյուրանոցում բացվեց առաջին համահայկական բժշկական միջազգային համագումարը։ Ըստ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի. «Մենք այսօր հավաքվել ենք ի լուր աշխարհի կրկին ապացուցելու, որ բոլորիս առողջ հոգիները առաջին հերթին մայր հայրենիքի առողջ մարմնում ու նրա համար են բաբախում»։ Ընդհանրապես մենք որոշեցինք հետեւել մշակույթի նորանշանակ նախարար Թամարա Պողոսյանին՝ ընդօրինակելով շնորհավորական ուղերձները վերլուծելու նրա
Խորամանկությո՞ւն, թե՞ հակասություն
Խորամանկությո՞ւն, թե՞ հակասություն Կարծիք կա, թե երբ ՀՀ եւ ԼՂՀ պաշտոնական տեսակետները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-ինչ նրբերանգներում չեն համընկնում, ապա դա կարող է մեկնաբանվել առնվազն երկու ձեւով։ Կա՛մ Երեւանն ու Ստեփանակերտը դիվանագիտական խորամանկություններ են բանեցնում, կա՛մ այս երկու միավորների միջեւ լուրջ հակասություններ են առաջացել։ Այս կարծիքը պարապ հողի վրա չի ստեղծվել եւ ձեւավորման նախապատմություն ունի։
Մի սեղանի շուրջ
Մի սեղանի շուրջ Երեկ ՄԱԱ-ն կլոր սեղան էր հրավիրել՝ նվիրված Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակին եւ հետագա զարգացումներին: Քննարկմանը հրավիրվել էին քաղաքական բոլոր առաջատար ուժերի ներկայացուցիչները: Սակայն իշխանական կոալիցիային մաս կազմող կուսակցություններից ներկա էր միայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա ներկաներին շշմեցրեց իր հայտարարությամբ, թե Հարավային Կովկասում Հայաստանը ժողովրդավարության «օազիս» է, որը շահեկանորեն տարբերվում է
ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ՊԼԵՆՈՒՄԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ՊԼԵՆՈՒՄԻՆ ԸՆԴԱՌԱՋ Հուլիսի վերջին կայանալու է Կոմկուսի պլենումը, որտեղ ընտրվելու է կուսակցության նոր առաջնորդը: Սակայն Կենտկոմի քարտուղար եւ բյուրոյի անդամ Խորեն Սարգսյանը հայտնեց, թե դեռեւս հստակեցված չէ պլենումի անցկացման որոշակի օրը: «Պլենումին նախորդող բյուրոյի նիստում նոր կհստակեցվի օրը, ժամը եւ տեղը»,- ասաց Խորեն Սարգսյանը: Նաեւ պնդեց, թե մինչ այժմ հստակեցված չեն հիմնական թեկնածուները.
ՍԴ-Ն ԵՐԵԿ «ՕԶՎԵՐԻՆ» ԽՄԵՑ
ՍԴ-Ն ԵՐԵԿ «ՕԶՎԵՐԻՆ» ԽՄԵՑ Եվ բավարարեց Շավարշ Քոչարյանի դիմումը «Այնտեղ /ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցում:-Լ.Ս./ շատ ավելի գեղեցիկ արտահայտություններ էլ կան, ինչո՞ւ չեք կարդում: Խնայում ե՞ք հանձնաժողովին»,- երեկ թիվ 16 ընտրատարածքում կայացած ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելիս դիմող կողմին հուշեց Գագիկ Հարությունյանը՝ նկատի ունենալով դիտորդների այն դիտարկումը, թե՝ թիվ 16 ԸԸՀ նախագահի մոտ հայտնաբերվել են լրացուցիչ քվեաթերթիկներ:
ՀԻՆ ՑԱՎՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԲՈՒԺՎՈՒՄ
ՀԻՆ ՑԱՎՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ԲՈՒԺՎՈՒՄ «Ինտերտոտոյի» մրցաշարի 1-ին փուլի պատասխան խաղում Աբովյանի «Կոտայքը» հանրապետական ստադիոնում հյուրընկալեց Բռնո (Չեխիա) քաղաքի համանուն թիմին ու հաղթեց 3։2 հաշվով։ Սակայն երկու հանդիպումների արդյունքում մեր թիմը դուրս մնաց պայքարից։ Մրցակցի դաշտում 0։1 նվազագույն հաշվով կրած պարտությունը մեր ֆուտբոլիստներին խաղը ճիշտ կազմակերպելու դեպքում հաջողության հասնելու իրական հնարավորություն էր ընձեռել, բայց
Հարցը լուծված է
Հարցը լուծված է Աշխարհում հաստատվում է Ամերիկյան կայսրություն 1920 թ. մայիսին, ինչպես հայտնի է պատմությունից, Հայաստանում բռնկվել էր բոլշեւիկյան խռովությունը: Սակայն այն ճնշվեց, մինչդեռ Ադրբեջանում իշխող «Մուսաֆաթը» նախընտրեց, առանց որեւէ դիմադրության, իշխանությունը հանձնել Կարմիր բանակին: Արդյունքը եղավ այն, որ 1920-21թթ. Հայաստանը, որն ուներ տարածաշրջանում ամենաուժեղ համարվող բանակը, տանուլ տվեց իր անկախությունը եւ տարածքները՝ Կարսը, Ղարաբաղն
ՇԵՔՍՊԻՐՆ ԱՅՍՏԵՂ ՄԵՂՔ ՉՈՒՆԵՐ
ՇԵՔՍՊԻՐՆ ԱՅՍՏԵՂ ՄԵՂՔ ՉՈՒՆԵՐ Բիսեքսուալ տեսարանները՝ առաջին անգամ հայ բեմում Բրիտանական խորհրդի հրավերով հյուրախաղերով Երեւանում էր «Վոլքանո» նորարարական ժամանակակից թատերական ընկերությունը՝ իր «Ս.Ե.Ր.» բեմադրությամբ։ Մինչ Հայաստան գալը, «Վոլքանոն» «Ս.Ե.Ր.»-ը ներկայացրել էր Ադրբեջանում եւ Վրաստանում։ Եթե առաջինը նրան ընդունել է ծափողջույններով, վրացիներն ուղղակի վռնդել են բրիտանացիներին։ Վերոնշյալ ներկայացմամբ բրիտանացի դերասանները փորձել են մեկնաբանել Շեքսպիրի բարդ անհատականությունը
Լրատվական ահաբեկչությունը շարունակվում է
Լրատվական ահաբեկչությունը շարունակվում է Նախկին գյուղապետը չի հանգստանում Լրագրական հետաքննությունից հետո («Ազգ», մայիսի 21, «Սպառնալիքներ վերաբնակեցման գործընթացին»), թվում էր, թե վերջնականապես դիմակազերծվել է ողջ 8 տարի շարունակ վերաբնակեցման հույժ կարեւոր գործընթացը վարկաբեկող ու Քաշաթաղի բնակչությանը, բառիս բուն իմաստով, ահաբեկչության ենթարկող ոմն Ռ. Սիմոնյան։ Սակայն ահա 1997թ. շուրջ մեկ տարի Վակունիսի գյուղապետ հանդիսացած Ռ. Սիմոնյանը, որին
«27»-Ի ԳՈՐԾՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է «ՎԿԱՆԵՐԻ ԶՏՈՒՄ»
«27»-Ի ԳՈՐԾՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է «ՎԿԱՆԵՐԻ ԶՏՈՒՄ» Վռամ Գալստյանն անտեղյա՞կ է իր «հիվանդությունից» Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ տարօրինակ դրության մեջ հայտնվեց։ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության վերջին հետաձգումը, ինչպես հիշում եք, պայմանավորված էր ամբաստանյալ Վռամ Գալստյանի հիվանդությամբ։ Ընդ որում, ապրիլի 18-ին դատարանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ուղարկվել էր տեղեկանք, ըստ որի, Վռամ Գալստյանի մոտ
Մեկ տարուց կվառվի 1-ին լամպը
Մեկ տարուց կվառվի 1-ին լամպը Ըստ որոշ հաշվարկների, արեգակնային կայանը կունենա մոտ 350 ԿՎՏ հզորություն Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու, Արագածի գիտական կենտրոնի 100 հա զբաղեցնող տարածքը դիտելու համար առնվազն 3 օր է պետք։ Կիրակի օրը մեր 3-ժամյա այցելությունը շատ կարճատեւ էր՝ դա միանշանակ է։ Հայաստանում արեգակնային կայանի շինարարությունը սկսվել է 1995 թվականին, անգլիացիների ֆինանսավորմամբ։ Ի
«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌԵԿԵՏ ՉԵՆ ԱՆՈՒՄ»
«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌԵԿԵՏ ՉԵՆ ԱՆՈՒՄ» Վստահ է ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը Արցախցի մեր հայրենակիցները դժվարությամբ են խոսում իրենց խնդիրների մասին։ Ակնարկում են, որ ինչ-որ բանից դժգոհ են, բայց չեն ասում, թե ինչից։ Տեղեկություններ հավաքելու համար լրագրողից մեծ ջանքեր են խլում։ Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում առկա հիմնական խնդիրների մասին «Առավոտը» մոտավոր պատկերացում կազմեց՝ զրուցելով Ստեփանակերտի, Մարտունիի, Շուշիի,
ԲՈԼՈՐ ԽՈՍՆԱԿՆԵՐՆ Ի ՄԻ ԲԵՐՎԵՑԻՆ
ԲՈԼՈՐ ԽՈՍՆԱԿՆԵՐՆ Ի ՄԻ ԲԵՐՎԵՑԻՆ Հունիսի 28-ից ԱԺ երրորդ հարկի սրահը կոչվեց Խոսնակների սրահ։ 1918 թվականից մինչեւ մեր օրերը հայկական խորհրդարանների բոլոր նախագահների նկարներով զարդարված սրահի բացմանն Արթուր Բաղդասարյանը հրավիրել էր իր բոլոր նախորդներին՝ Լեւոն Տեր- Պետրոսյանին (որը որեւէ կերպ չէր արձագանքել հրավերին), Բաբկեն Արարքցյանին (որի աշխատակազմից հայտնել էին, թե պրն Արարքցյանն ուսանողներից քննություններ է
Երկխոսությունը տորպեդահարվո՞ւմ է
Երկխոսությունը տորպեդահարվո՞ւմ է Ինչպես եւ միանշանակորեն կարելի էր սպասել, Հայաստան-Թուրքիա՝ վերջին շրջանում ծայր առած երկխոսության թեկուզեւ թույլ միտումները ենթարկվեցին առաջին լուրջ փորձություններին։ Չնայած երկու երկրների միջեւ սահմանների բացման մտադրության մասին ավելի վաղ արված հայտարարություններին, թուրքական կողմը, գոնե առաջին տպավորությամբ, փորձում է մեղմել իր ժամանակավրեպ վարքագծի գուցեեւ ոչ այնքան հաճելի հետեւանքները։ Թուրքական մամուլում քանիցս նշվել էր
«Ամեն ինչ հսկողության տակ է»
«Ամեն ինչ հսկողության տակ է» Ասում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Աշոտ Քոչարյանը երեկ հրավիրեց իր առաջին մամուլի ասուլիսը։ Թեման Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցն էր Վրաստան, ինչպես նաեւ՝ առաջիկա ամիսներին մի շարք սպասվող այցեր։ Աշոտ Քոչարյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի մոտակա աշխատանքային ծրագիրը բավականին հագեցած է։
ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԱՆՑԱՎ
ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԱՆՑԱՎ «Ես ամեն ինչ արեցի, որ բարձր դատարանն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի ընտրության արդյունքը անվավեր ճանաչի՝ դառնալով քաղաքացիների ընտրական իրավունքի երաշխավորը։ Եղեք այդպիսին, խնդրում եմ։ Միշտ ձեր՝ Աշոտ Բլեյան»: Երեկ ՍԴ իր եզրափակիչ ելույթն այսպիսի զգացմունքային տողերով ավարտեց թիվ 11 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Աշոտ Բլեյանը, ինչը սակայն որեւէ կերպ չանդրադարձավ դատավորների
ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ՍԻՆԴՐՈՄ
ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ՍԻՆԴՐՈՄ Ըստ Հրանտ Ոսկանյանի, դա է Կոմկուսի մասնատման պատճառը Անցած խորհրդարանական ընտրություններում կոմունիստական ուղղվածության կուսակցությունները շեշտակի պարտություն կրեցին։ Հնարավոր է արդյոք Հայաստանում կոմունիստական շարժման վերածնունդը։ Իրավիճակը մեկնաբանում է 1985-90 թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ, հնագույն կոմունիստ Հրանտ Ոսկանյանը։ Վերջինս հետեւյալ բացատրությունը տվեց. «Խորհրդային Միության փլուզումից հետո կոմունիստական շարժումը բավականին մեծ հարված ստացավ եւ
Ընկերոջ հիշատակին
Ընկերոջ հիշատակին Հունիսի 25-ին Նուբարաշենում տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում պատահականորեն զոհվեց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, բժշկական ծառայության մայոր Գարեգին Խաչիկի Հարությունյանը: Գարեգին Խաչիկի Հարությունյանը ծնվել է 1967 թվականի մայիսի 15-ին: 1985-93թթ. սովորել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1985-87թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1993-95թթ. սովորել է կլինիկական օրդինատուրայում, թերապիա մասնագիտությամբ: 1996-ից
ՏԱ՞Ն, ԹԵ՞ ՉՏԱՆ
ՏԱ՞Ն, ԹԵ՞ ՉՏԱՆ «Փախստականների եւ ՀՀ քաղաքացիություն ստացած նախկին փախստականներին առնչվող մի շարք գործերի դատական քննության ընթացքում չի ապահովվում ՀՀ օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի պահանջների պահպանումն ու կիրառումը»։ Սույն եզրահանգումը հայ հասարակությանը երեկ հայտնեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների (ՀԵԻ) ասոցիացիայի փաստաբաններ Արման Կուրեխյանը եւ Բաբկեն Սահրադյանը։ Վերջիններս կոնկրետ՝ «Ամառանոցային 123» շենքի, «Ծիծեռնակ», «Նարեկ» հանգստյան տների բնակիչների
ՌՈՆԱԼԴՈՅԻՆ ԱՐԺԱՆԻ ՉՀԱՄԱՐԵՑԻՆ
ՌՈՆԱԼԴՈՅԻՆ ԱՐԺԱՆԻ ՉՀԱՄԱՐԵՑԻՆ «France Football» մարզական հանդեսն ամեն տարի Եվրոպայի առաջատար երկրների ազգային առաջնությունների ավարտից հետո հարցում է անցկացնում եւ որոշում խորհրդանշական լավագույն թիմի կազմը։ Այս տարի հարցման արդյունքներն ամփոփող հանձնաժողովի կազմում ընդգրկվել էին ֆրանսիացի 10 ֆուտբոլիստներ ու մարզիչներ, 10 արտասահմանցի, որոնց մեջ եղել են Չեզարե Մալդինին, Լուիշ Ֆիգուն, Կառլոս Ալբերտո Պարեյրան եւ անցյալի լեգենդար
Քույրությունը կփրկի՞ Վարդենիսը
Քույրությունը կփրկի՞ Վարդենիսը Շուրջ 5 տարի է, Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Ռոման եւ Հայաստանի Վարդենիս քաղաքները համագործակցում են։ Հունիսի 24-25-ը քույր քաղաքների համագործակցության շրջանակներում Ռոմանի քաղաքապետ Անրի Բերտոլեի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիի ուղեկցությամբ գտնվում էր Վարդենիսում։ Ըստ դեսպանի, նպատակը արդեն հաստատված «օրինակելի եւ երկարաժամկետ համագործակցությունը խթանելն է, որը խոստումնալի կարող է լինել եւ
ԻՐԻԿՆԱՀԱՑ
ԻՐԻԿՆԱՀԱՑ «Տխրությունս կամաց-կամաց փոխվում է լացի» Փիլիսոփայությունը մեր միտքը առանձնապես չի նրբացրել։ Իմացության հարցերում մեր խորամուխ լինելը մեզ երես չի տվել անգամ Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթեւացու ժամանակներում։ Վերջին երկու դարերին մենք փորձեցինք այն ավելի ըմբռնելի դարձնել համեմատաբար գործնական դաշտում, բայց հայտնվեցինք մարքսիստական աղավաղված ուսմունքի փլատակների վրա, որովհետեւ անհասկանալի մնաց Հեգելից Մարքսին անցած դիալեկտիկան, որ անկախ
Օպտիմալացման պտուղները
Օպտիմալացման պտուղները Չնայած դպրոցների օպտիմալացման ծրագրի շուրջ բազմաթիվ քննադատություններին, անգամ պոպուլիստական ՕԵԿ-ից ԿԳ նախարարը չի կարող խուսափել դրանից, որովհետեւ այն Համաշխարհային բանկի ՍԱԿ ծրագրի պահանջներից մեկն է: Համակարգին ծանոթ ոչ մեկը չի էլ կասկածում, որ օպտիմալացման կարիք, անշուշտ, կա: Սակայն կարեւորն այն է, թե ինչպես այն կիրականացվի: Ծրագրի տակ ընկած դպրոցների շարքում առաջին տեղը թերեւս
ՑԵՐԵԿՈՎ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
ՑԵՐԵԿՈՎ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է Հանրապետությունում սպանությունների գրանցման առումով հունիսը թերեւս ամենածանրը եղավ։ «Առավոտի» հունիսի 17-ի համարում մենք ուշադրություն հրավիրեցինք սպանությունների կտրուկ աճին, որպես հետեւանք ետընտրական լարվածության, որը զուգորդվում էր առանձնակի դաժանությամբ կատարված հանցագործություններով։ Նման եզրահանգման էինք եկել դիտարկելով հունիսի 5-12-ն ընկած ժամանակահատվածում կատարված հանցագործությունները։ Հունիսի 13-ից մինչեւ երեկ կատարված սպանությունների ուսումնասիրությունները առանձնահատուկ են
Կուբան մեզ օրինակ չէ
Կուբան մեզ օրինակ չէ Մինչեւ 2010 թվական էլեկտրոէներգիայի սակագները բարձրանալու են 50 տոկոսով «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման քաղաքականության մեջ առկա է անհստակություն, անկատար է ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը»,- գտնում են մի շարք էներգետիկներ։ Երեկ նրանք մեկտեղվել էին «Հրազդան» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում՝ պարզաբանելու առկա խնդիրներն ու առաջարկելու ելքեր վերականգնվող էներգետիկայի զարգացման վերաբերյալ։ Միասնական կարծիքով, Հայաստանը չունենալով ընդերքի
ԱՅՍԲԵՐԳԻ ԵՐԵՎԱՑՈՂ ՄԱՍԸ
ԱՅՍԲԵՐԳԻ ԵՐԵՎԱՑՈՂ ՄԱՍԸ Այսպես են «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչները գնահատում իրենց դիտարկման արդյունքները՝ 2003-ի ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների կատարած ընտրական ծախսերի վերաբերյալ: Նշենք, որ ծրագրին հրաժարվել են տվյալներ տրամադրել ընտրություններին մասնակցող 21 կազմակերպություններից 10-ը: Նրանց թվում են ՀՀԿ-ն, ՀԺԱՄ-ը, ՀՌԱԿ-ը, ՄԱԿ-ը, «Հզոր Հայրենիքը» եւ այլն: Համագործակցությունից հրաժարվել են նաեւ բոլոր հեռուստաընկերությունները՝ բացի Հանրայինից