Օրվա լրահոսը
Ամերիկուհին Կոմիտաս է երգում
Եվ չի հավանում հայաստանյան TV-ներով հաճախ հրամցվող անճաշակությունները Ամերիկուհի Բեթ Ուիլյամսը այս Ամանորն անցկացրել է Հայաստանում: «Մեղավորը» նրա հայազգի ամուսինն է՝ կոմպոզիտոր Ջոն Հոդյանը: Մինչ այդ նա լսել էր, որ այստեղ տոնական օրերին գինարբուքներ են լինում, հարազատներն այցելում են միմյանց ու ճոխ սեղաններ են բացվում: Բեթը գիտեր նաեւ, որ Ամանորի խորհրդանիշը Հայաստանում ոչ թե Սանտա
«ՀԱՅՏՆԻ ԼԻՆԵԼՈՎ՝ ԳՐՊԱՆԸ ՉԻ ԼՑՎՈՒՄ»
Հարցազրույց երգահան եւ գործիքավորող Արամ Ավագյանի հետ Արդեն քանի տարի է՝ Արամ Ավագյանը ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: Հայ երգիչ-երգչուհիների համար երգեր գրելը նա զուգահեռում է երիտասարդ երգչուհի Սիլվա Հակոբյանի պրոդյուսերության հետ: – Մանրամասնեք ձեր գործունեությունը ԱՄՆ-ում: – Ես այնտեղ ավելի շատ զբաղված եմ երգեր գրելով ու գործիքավորելով, բայց հիմնական աշխատանքս Սիլվայի հետ է: Ամեն
1000-5000 դրամանոց քննություններ
1993-ից գործող Գավառի պետական համալսարանը (ԳՊՀ), որ ԵՊՀ մասնաճյուղերից է, տարբերվում է մայր բուհից նախ՝ վարձավճարի չափով, պետպատվերի տեղերի բացակայությամբ, ինչու չէ՝ նաեւ քննությունները հեշտությամբ ստանալու հնարավորությամբ: ԳՊՀ-ում հիմնականում դասավանդում են մայրաքաղաքի բուհերի կադրերը, եւ քանի որ նրանք կարող են մեկնել Գավառ միայն հանգստյան օրերին, հետեւաբար Գավառի համալսարանում շաբաթ եւ կիրակի օրերն աշխատանքային են, փոխարենը
ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՋԵՑՎՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ
Սպասվում էր, որ գիտության բնագավառի բարեփոխումները կսկսվեին գիտական մեկ աստիճանի անցմամբ, որի հետեւանքով կվերացվեին ճորտատիրական հասարակարգին հատուկ, մեր ազգային արժանապատվությունը խաթարող եւ պետության բյուջեն պարազիտող ակադեմիկոսների ակումբը եւ բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ): Սակայն այդ կառույցների երկարակեցությամբ խիստ շահագրգիռ են հենց իրենք՝ պաշտոնյաները, քանզի դրանից մեծ շահույթ են կորզում: Նրանց համար գիտական դոկտորի աստիճանը կամ ԳԱԱ
Մուրադխանյանի գործում հարցականները շատ են
Գործ, որը մեկ անգամ արդեն Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից վերադարձվել է լրացուցիչ նախաքննության: 2002 թվականի հունիսի 24-ին, ժամը 23-ի սահմաններում, Երեւանի Տ. Մեծ պողոտայի 3-րդ նրբանցքի 50 տան բակում տաքսի ավտոմեքենայից իջած ուղեւորը ինքնաձիգի կրակոցներով սպանում է բակում նստած Լյովա Մեհրաբյանին, նրա հորը, եղբորը, քեռուն: Երկու անձ էլ ստանում է մարմնական վնասվածքներ: Նախաքննության
ՄԱՀԱՑԱՎ ԿՈՒՅՐ ԱՂԻԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
2005թ. հոկտեմբերի 28-ին «Արմենիա» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, առանց գիտակցության գալու, մահացավ Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի, 21-ամյա Նունե Բաղդասարյանը (երկու շաբաթ հետո նրա հարսանիքը պետք է լիներ): Հոկտեմբերի 19-ին Նունեն կույր աղիի թեթեւակի բորբոքմամբ ընդունվել է «Արմենիայի» 2-րդ վիրաբուժական բաժանմունք, ուր երեկոյան կատարվել է վիրահատություն՝ վիրաբույժ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ: Մինչ «Արմենիա» դիմելը, Նունեն
«Արաբկիրից աղբը չի պակասում»
Բողոքում են Արաբկիր համայնքի բնակիչները Ի տարբերություն մյուս համայնքների, Արաբկիր համայնքի բնակիչները տարին կլոր աղբահանությունից դժգոհ են: «Արդեն շաբաթից ավելի է, մեր բակում աղբահանություն չի կատարվել: Աղբն այնքան է ավելացել, որ մարդկանց ճանապարհը փակել է, անցնելու տեղ չկա: Բախտներս բերել է, որ ձմեռ է, թե չէ հակահիգիենիկ վիճակից խոլերա կսկսվեր»,- երեկ «Առավոտին» բողոքեցին Գրիբոյեդովի 5ա
«ՈՐՍԱՍԻՐՈՒԹՅԱՆ» ՀԵՏԵՎԱ՞ՆՔ Է
«Սիսիանցի» գայլը կամ շատ սոված էր, կամ՝ կատաղած, կամ էլ շան տեղ էին պահել Թե ինչու էր Սյունիքի անտառներից գայլը իջել-հասել մարդկանց բնակավայր եւ հարձակվել Սիսիանի Բռնակոթ եւ Ույծ գյուղերի յոթ բնակչի վրա ու նրանց կծել՝ մասնագետները մի շարք պատճառներ են նշում: Հիշեցնենք, որ հունվարի 10-ին գայլի կծոցներից մարմնական վնասվածքներով Սիսիանի հիվանդանոց է տեղափոխվել յոթ
Հաշմանդամին գրքույկ չեն տալիս
Քանաքեռ-Զեյթունի աղբահավաքության համար անաշխատունակ դարձած մարդուն ոչ փոխհատուցում են տվել, ոչ էլ հաշմանդամության գրքույկ: Գրիգոր Կնյազյանն արդեն երեք տարի է՝ կնոջ եւ երկու անչափահաս երեխաների հետ ապրում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մի խղճուկ հյուղակում: Նախկինում Կնյազյաններն ապրել են մայրաքաղաքում: Գրիգորը՝ տան միակ աշխատող ուժը, եղել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի աղբահավաք մեքենավարը, բայց աշխատանքի ընթացքում ընկնելով
Ո՞ՒՐ ԵՆ ԳՆԱՑԵԼ USAID-Ի ՓՈՂԵՐԸ
Ամերիկացիների տրամադրած նվերը, հավանաբար, տեղ չի հասել Երեւանի քաղաքացիներից մեկը՝ Արթուր Կարապետյանը, արդեն քանի տարի է՝ իր նախաձեռնությամբ պայքարում է անշարժ գույքի գրանցման, սոցիալական ապահովության, առողջապահության եւ այլ ոլորտներում առկա կոռուպցիայի դեմ: Նա սեփական հետաքննություն է անցկացրել՝ պարզելու, թե այս կամ այն ծրագրի շրջանակներում տեղակամ կամ միջազգային կառույցների տրամադրած գումարներն ուր են գնում: Հերթական ուսումնասիրություններից
ՀԱՆՈՒՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ
ԱՄՆ կառավարությունը կշարունակի նպաստել հայ-թուրքական սահմանի բացման հարցին: Այդ մասին, ըստ «Արմինֆոյի», հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնտոնի Գոդֆրին Երեւանում «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» միջազգային խորհրդաժողովի անցկացմանը նվիրված միջոցառման ժամանակ: Նրա խոսքերով, սահմանի բացումը կնպաստի ոչ միայն սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացմանը, այլեւ՝ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Սահմանի ապաշրջափակումը շահավետ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՅԼԵՐԻ ՊԱՇԱՐԸ ԴԵՌ ՍՊԱՌՎԱԾ ՉԷ
2000-ից սառեցված են Տրանսկասպյան գազամուղի աշխատանքները, թեպետ Եվրամիությունը որոշակի դրամաշնորհներ է հատկացրել նախագծի բնապահպանական եւ ֆինանսատեխնիկական փորձաքննությունների համար: Այս հանգամանքը մատնանշելով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն ասաց. «Տրանսկասպյան գազամուղը պետք է միացնի Թուրքմենստանն Ադրբեջանին Կասպից ծովի հատակով, այնուհետեւ միացվի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, որը հետո պետք է Նաբուկո կառուցվելիք գազամուղով շարունակվի դեպի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպա: Այսպիսով
«Անհնազանդություն» մեռե՞
Երեկ այդ լուրը հերքեց «Անհնազանդության շարժում» նախաձեռնության անդամ Կարապետ Ռուբինյանը Ընդդիմադիր դաշտին առնչվող այս տարվա առաջին լուրերից մեկն այն էր, թե անցյալ տարվա վերջերին ձեւավորված «Անհնազանդության շարժում» նախաձեռնությունը, որը հասցրել էր «պետական կարիքների զոհերի» հետ համատեղ մի քանի բողոքի ակցիաներ կազմակերպել, լուծարվել է: Ընդ որում, դրա մասին տեղեկությունների աղբյուրը հենց ընդդիմության ներկայացուցիչներն էին: Երեկ, սակայն,
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
Այս եզրակացությունն է ստացվել հարցմամբ, որը նախապատրաստված, համակարգված, իսկ արդյունքները վերլուծված են «Գելափ» հեղինակավոր կազմակերպության կողմից: Հարցումն անցկացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան՝ 2006-ի նոյեմբերի 10-19-ը: Մասնակցել են Հայաստանի 1200 բնակիչներ: Հետազոտությունը ֆինանսավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: Իսկ «Գելափը» սոցիոլոգիական հարցումների կայացած երեք համաշխարհային կենտրոններից է, որի ուսումնասիրությունների անցկացման մեթոդաբանությունը բացառում է 3 տոկոսից ավելի
«ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՈՎ՝ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր»
Զայրացած հարցնում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Իշխանությունները փորձելու են մեկ անգամ եւս ցինիկաբար կեղծել ընտրությունները: Սակայն մեր հասարակությունը, ժողովուրդը, մենք բոլորս հոգնել ենք այս իշխանություններից, հոգնել ենք նույն մարդկանց դեմքերը տեսնելուց, նրանց հերթական կեղծ եւ սուտ խոստումները լսելուց, եւ հասարակությունը իրապես լուրջ փոփոխություններ է ուզում եւ գնում է այդ փոփոխություններին: Այդ փոփոխությունները անհրաժեշտ են
ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը պետք է լսեր ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի հայցն ընդդեմ ռեժիսոր Արմեն Մազմանյանի: Դատական նիստը կրկին հետաձգվեց, չնայած Կարապետիչի երկրպագուները նախօրոք «դիրքավորվել էին» դահլիճում: Կարդացեք նաեւ՝
ԽՈՅ 21.03-20.04: Անձնական հմայքի շնորհիվ կարիերայում կարող եք առաջ գնալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր մեծ է սխալվելու հավանականությունը: Զգուշացեք բամբասանքներից: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Գտեք համախոհների եւ շատ բան կկարողանաք կարգավորել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հարմար օր է նոր աշխատանքի անցնելու համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ անցյալի գիրկը կանցնեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեզնից առավելագույն զսպվածություն կպահանջվի: ԿՇԵՌՔ 24.09-23.10:
«ԳՐՈՍ»-ՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՎԱՂԸ
«Առավոտի» շախմատասեր ընթերցողներին տեղեկացրել ենք, որ վաղը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկում է 19-րդ կարգի ավանդական գերմրցաշարը, որին մասնակցելու են նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: Մրցաշարի պաշտոնական ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ «A», «B» եւ «C» խմբերում խաղային օրեր են հայտարարված հունվարի 13-16-ը, 18-21-ը, 23-24-ը եւ 26-28-ը: Մրցաշարի ընթացքում
Աստղային «գաղտնազերծում»
Հայ երգիչ-երգչուհիներից ոմանք «թանկացել» են «Կոմերցիոն գաղտնիք» արտահայտությանը, որ 20-րդ դարի կեսերից արդեն չի պահպանվում արտերկրի շոու-բիզնեսում, Հայաստանում դեռեւս այլ կերպ են վերաբերվում: Աշխարհի տարբեր ԶԼՄ-ների, հեռուստառադիոընկերությունների վարկանիշը բարձրանում է հենց հիմնականում շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին պատմող հետաքրքրաշարժ եւ, ինչու չէ, ինտիմ կյանքի մասին նյութերից: Բոլոր ժամանակներում էլ աստղերի կյանքը եղել ու մնում է հանրության ուշադրության
«ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ԲՅՈՒՋԵԻ, ԻՍԿ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏԻՆ ՊԼԱՆՈՒՄ ԵՆ»
Հայաստանի ազգային գրադարանի հին ու նոր հոգսերը Այս տարի լրանում է Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 175-ամյակը: Տնօրեն Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ հոբելյանը պետականորեն կնշվի աշնանը: «1982թ. էլ Ազգային գրադարանի 150-ամյակն է նշվել բարձր մակարդակով, պետության այն ժամանակվա առաջին դեմքեր, կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի եւ մշակույթի նախարար Գուրգեն Առաքելյանի մասնակցությամբ: Հետաքրքիր միջոցառումներ կլինեն
Ոստիկանն իրականացրել է դրամապահոցի թալանը
Գումարն ու ոսկին հափշտակելու համար պահանջվեց 460 պարկ Անցյալ տարվա հունիսի 30-ին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Մալաթիայի մասնաճյուղի դրամապահոցից հափշտակվել էին առանձնապես խոշոր չափի գումար եւ ոսկյա իրեր: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, վարույթը իրականացնում էր Երեւան քաղաքի դատախազությունը: Երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հաստատեց մեր այն լուրը, որ նախաքննությունն ավարտվել է եւ գործն
ԿԳՆ-Ի ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԿԱՐԾ ՊԱՅԾԱՌԱՑԵԼ Է
Երեկ Վերաքննիչ դատարանը բավարարեց ԿԳՆ հայցերը՝ ընդդեմ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի 2 նիստերի որոշումները անվավեր ճանաչելու մասին: 2006 թ. դեկտեմբերի 1-ին մի քանի ժամանոց նիստում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել էր ԿԳՆ-ի սույն հայցը, եւ երեկ, ինչպես եւ սպասվում էր, Եվրոպական ակադեմիան դարձյալ պարտվեց։ Հիշեցնենք՝ ԿԳՆ-ի ներկայացրած հայցադիմումներից առաջինը
Ասեղ՝ «Բարի սամարացու» վետչինայում
ՀՀ որակի տեսչությունը ոչ թե քաղաքացու, այլ արտադրողի՞ կողմնակիցն է «Մոտ մեկուկես ամիս առաջ Երեւանի մի սուպերմարքեթից գնեցի «Բարի սամարացի» ընկերության վետչինա տեսակի մսամթերք, գինը՝ 2200 դրամ: Ուտելիս ատամիս տակ ինչ-որ անսովոր կոշտություն զգացի, պարզվեց՝ վետչինայի մեջ ասեղ է: Այն, որ սննդի մեջ հաճախ հայտնաբերում ենք, ասենք, մազ, թել, արդեն սովորական է դարձել, բայց որ
«ԷԼԻՏԱՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ» ՍՏՎԵՐԸ ԿՎԵՐԱՆԱ՞
Հարկային մարմինները մտադիր են «էլիտար» շենքերի կառուցապատողներին բերել հարկային դաշտ ու այդ բիզնեսում շրջանառվող մեծ փողերը հավաքել-լցնել բյուջե: Վերջին 2 տարիների ընթացքում մայրաքաղաքի կենտրոնը վերածվել է էլիտարաշինության հրապարակի: Եթե սկզբում Հայաստանում՝ որպես էլիտար շենքերի բիզնեսմեններ, շոշափվում էին Լուժկովի, Կոբզոնի եւ հայաստանյան «սուպեր» բարձրաստիճան պաշտոնյաների անունները, ապա հիմա էլիտար շենք ունենալն այնքան էլ մեծ «թափ» չի
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ՝ ԵԿԵՂԵՑԻ
Ռուբեն Թորոսյանը «2007-ի ընտրություններ, որոնք կեղծվեցին 2006-ին» վերնագրով մի կանաչ գրքույկ է հրատարակել, որում ներկայացրել է իր եւ իր համախոհների կարծիքով տարբեր կուսակցությունների եւ պետական կառույցների կողմից թույլ տված օրինախախտումների իրավական փաթեթը: Հիմնական շեշտը դրված է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Բարգավաճ Հայաստանի», Ժողովրդական կուսակցությունների եւ ԿԸՀ-ի կողմից իրականացված իրավախախտումների վրա: Ըստ գրքույկի հեղինակների, պաշտպանության նախարարը չի կարող
ՉԻ՛ ԼԻՆԻ ԿԱՐՏՈՖԻԼԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց. «Ճիշտ է, Վրաստանում եղավ «վարդերի հեղափոխություն», բայց Հայաստանում չի լինի «կարտոֆիլային հեղափոխություն»: Գալուստ Սահակյանն այդ կանխատեսումն անելիս չտվեց «Բարգավաճ Հայաստան»-ի անունը, իսկ լրագրողների ժպիտներին ի պատասխան էլ ասաց. «Ի՞նչ կապ ունի «Բարգավաճ Հայաստանը» բնամթերքի հետ»: Եվ շարունակեց. «Ուզում եք ասել, որ Վրաստանում քաղաքական ուժ կար ու
Մի թեկնածու արդեն «առաջադրվեց»
ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի «ՆԺ»-ում «գործակալի» համբավ ձեռք բերած երիտասարդը: ՀՀԱԺ առաջիկա ընտրություններին, պարզվում է, արդեն սկսել են նախապատրաստվել ոչ միայն կուսակցությունները, այլեւ անհատ անձինք, ովքեր մտադիր են պատգամավորի իրենց թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով: Երեկ մեզ հետ զրույցում պատգամավոր դառնալու իր մտադրության մասին տեղեկացրեց դեռ անցյալ տարվա մայիսին «Նոր ժամանակներ» կուսակցությունը լքած Արսեն Ամիրխանյանը:
«ԳՆՈՒՄ ԵՆՔ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ»
Ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը – Գաղտնիք չէ, որ իշխանական ուժերը արդեն սկսել են լուրջ ներդրումներ անել քարոզարշավի համար, սիրաշահում են ընտրողներին, ընտրակաշառքներ են բաժանվում բարեգործության քողի տակ, այս ամենի դեմ ընդդիմությունը ի՞նչ է անելու: – Իշխանությունները ներդրում են այն, ինչ իրենք ունեն, դժբախտաբար, դրանից բացի, իրենք այլ բան չունեն, չունեն ոչ հեղինակություն,
«ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԹԱԹԱՆ»
Այսպես գնահատեց «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Վահագն Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցությունը հարկային եւ մաքսային պետական մարմինների հետ: Միջազգային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի հարկային ու մաքսային համակարգերը նշվում են ամենակոռումպացված ոլորտների շարքում: Սակայն հունվարի 10-ին կայացած այս խորհրդակցությունում Ռոբերտ Քոչարյանի խոսքից պարզ դարձավ, որ այդ ծառայությունները վատ են աշխատում, «երբ համեմատում ենք մեր վիճակը այլ երկրների՝
ՉԻՆԱԿԱՆ ԷՔՍՊԱՆՍԻԱՆ ԱԽԱԼՑԽԱՅՈ՞ՒՄ
2006 թվականի վերջին Ախալցխայում չինական 3 խանութների բացումը մտահոգությունների տեղիք է տվել տեղացիների մոտ: Ըստ «Ա-ինֆո»-ի, առաջին մտահոգությունը, թերեւս, առաջ է եկել տեղի առեւտրականների մոտ, որովհետեւ չինական էժան ապրանքների հայտնվելը շուկայում բացասաբար է անդրադառնալու իրենց բիզնեսի վրա: Ախալցխացիների մոտ ապագայի մտահոգություն կարող է լինել նաեւ չինացիների՝ տեղում հաստատվելու ցանկությունն ու հաստատակամությունը: Չինացի առեւտրականները նշել են,


















































