Օրվա լրահոսը
«ՄՈՆԱ ԼԻԶԱՆ» ՉԾԼԵՑ
«ՄՈՆԱ ԼԻԶԱՆ» ՉԾԼԵՑ Ըստ որոշ լուրերի, անվճար բաժանվելիք կարտոֆիլի տնկանյութը գյուղացիներին են ծախել կիլոգրամը 450 դրամով 2002-03թթ. ցրտահարության հետեւանքները մեղմելու նպատակով Հայաստանում ԱՄՆ դեսպանության Գյուղդեպարտամենտի նախաձեռնությամբ 100 հազար դոլար է տրամադրվել՝ ցրտահարությունից տուժած տնտեսություններին կարտոֆիլի տնկանյութով օգնելու համար։ Նախաձեռնողների ցանկությամբ, 50 հազար դոլարի օգնությունը տրամադրվել է Լոռու մարզին, մնացած 50 հազարը բաշխվել է Արագածոտնի, Արմավիրի,
ԻՇԽՈՂՆԵՐԻ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻՑ
ԻՇԽՈՂՆԵՐԻ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԻՑ Հենց ՀՀԿ-ն վերահաստատեց իր դիրքերն իշխանությունում՝ ակտիվացավ դեպի այս կուսակցություն այն մարդկանց հոսքը, որոնք միշտ հայտնվում են իշխող ուժի շրջապատում: Վերջին օրինակը՝ նոր խորհրդարանի ղեկավարության ընտրության ընթացքում հանկարծ պարզվեց, որ ՀՀԿ անդամ է դարձել իբրեւ անկուսակցական ընտրված՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում ամբիոնի վարիչ Ռաֆիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ նա ժամանակին կոմունիստ էր, հետո՝ ռամկավար, հետո՝
Փոխե՛նք մեր ոճը
Փոխե՛նք մեր ոճը Թերեւս ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նախօրեին բավական բուռն էր նշել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելը, ուստի խորհրդարանական թղթակիցների հետ հարցազրույցն ուղեկցվում էր նման արտահայտություններով՝ «ցավներդ տանեմ», «քաղցրեր», «սիրելիներ»: Ուշագրավ է, որ նման որակումներ նա չէր խնայում անգամ այն թերթերի լրագրողների համար, որոնց այլ պարագաներում անգամ հարցազրույց չի տալիս: Կամ էլ՝ գուցե նոր
ՍԴ-ն մերժեց Թռչունիչին
ՍԴ-ն մերժեց Թռչունիչին Սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները կարող են համաշխարհային Գինեսի ռեկորդների գրքում անդամագրվելու լուրջ հայտ ներկայացնել՝ ամեն օր մերժելով մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրված ու ընտրախախտումների հետեւանքով պատգամավոր չընտրվածներին: Երեկ հերթը նախորդ ԱԺ գումարման ՀԿԿ պատգամավոր Խորեն Թռչունիչի դիմում-բողոքինն էր, որով նա վիճարկում էր թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործունեությունը, որի թերացումները, ըստ
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱԺ-Ն ՎԵՐԱԾԵՑ ԼԻԱԿԱՏԱՐ ԴԱԿԻՉԻ
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱԺ-Ն ՎԵՐԱԾԵՑ ԼԻԱԿԱՏԱՐ ԴԱԿԻՉԻ Իսկ ինչո՞ւ պիտի խորհրդարանի ղեկավարության ընտրությունները բացառություն լինեն մնացած ընտրություններից, որոնք, փաստորեն, վերածվել են նշանակումների: «Օրինաց երկրի» առաջադրյալ Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի ստացած համեմատաբար սակավ ձայները, քվեարկությունից շատերի փախչելը հստակ նախանշաններ են, որ կոալիցիա դառնալուց հետո էլ քարոզարշավում իրար քննադատող կուսակցությունների միջեւ պահպանվում է թաքուն լարվածություն: Հունիսի
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ Շուտով ակնհայտ կդառնա, թե նախարարական ո՞ր պորտֆելներն են «յուղոտ», որոնք՝ «թույնոտ» Կոալիցիոն կառավարությունները ձեւավորվում են ճգնաժամային իրավիճակում, այն պահին, երբ երկրում լարված քաղաքական իրավիճակ է եւ հարկավոր է որոշակի ժամանակահատվածում հրատապ խնդիրներ լուծել կամ որեւէ քաղաքական ուժի զսպելով՝ կառավարական որոշ լծակներ տրամադրել։ Թեպետ մեր երկրում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը «ջախջախիչ» պարտություն է
«ՄԻ՛ ԳՆԴԱԿԱՀԱՐԵՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ»
«ՄԻ՛ ԳՆԴԱԿԱՀԱՐԵՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ» Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում 1 տարուց ավելի գտնվող Գեղամ Ղազարյանի դիմումներին պատասխանող չկա։ Մինչդեռ դիմումը ստանալու եւ դրական՝ ընթացք տալու մասին պարտավոր են ժամանակին իրազեկել ազատազրկվածին։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին Գ. Ղազարյանի դիմումները չեն հասնում։ «Բազմիցս դիմել-բողոքել եմ Ձեզ (03.04.03թ., 16.04.03թ., 21.04.03թ.), սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել»,-գրում է Գ. Ղազարյանը։ «Նշված դիմում-բողոքներով
ԿՌՈՒՆԿՅԱՆԸ՝ ԿՐՈՒՆԿԻ ՏԱԿ
ԿՌՈՒՆԿՅԱՆԸ՝ ԿՐՈՒՆԿԻ ՏԱԿ Թիվ 12 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վերսանդ Հակոբյանը լրատվամիջոցների օգնությամբ երեկ փորձեց իր ընտրողներին տեղեկացնել, որ «մենք մարտական ենք տրամադրված», որ «չընկճվեք, մենք հաղթելու ենք, եւ ձեր ձայներն այս անգամ ոչ ոք չի գողանա»։ Սակայն «Առավոտին» տված հարցազրույցում նա մտահոգվեց, որ «չնայած մեր խնդրանքին՝ մինչ օրս չի փոխվել ո՛չ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը,
«ՓՅՈՒՆԻԿԸ» ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ
«ՓՅՈՒՆԻԿԸ» ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ Հունիսի 12-ին ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանի վերջին տուրում փոխվեց առաջատարը։ «Փյունիկը», հաղթելով «Միկային» 3։0 հաշվով, շրջանցեց Գյումրիի «Շիրակին», որը արտագնա խաղում ոչ-ոքի՝ 3։3, ավարտեց հանդիպումը Աբովյանի «Կոտայքի» հետ։ «Փյունիկ»-«Միկա» խաղում հանրապետության չեմպիոնի կազմում աչքի ընկան պատանի ֆուտբոլիստները՝ Բալեպ Նջումբուկը եւ Էդգար Մանուչարյանը։ Բայց առաջին հերթին պետք է արժանին
Եռանկյան չորրորդ անկյունը
Եռանկյան չորրորդ անկյունը Լույս է տեսել Մեսրոպ Հարությունյանի «Եռանկյան չորրորդ անկյունը» գիրքը։ Այն ավելի շուտ պատմվածանի է, որտեղ պատմվածքները «շեղված» են դասական ձեւից՝ նրանցում «չկա սկիզբ, զարգացում, բարձրակետ, լուծում»։ Իր խոսքով, կատարված ու չկատարված դեպքեր, չասված ու չլսված խոսքեր հավաքելով ու իրար կցմցելով, «Երկիր մոլորակի Հայաստան կոչվող աշխարհում ապրող Հարությունյան Մեսրոպը ոչ մեկին չի պարտադրում
ԼՈՂԱ, ՄԱՐԶՎԻՐ, ՆԻՀԱՐԻՐ
ԼՈՂԱ, ՄԱՐԶՎԻՐ, ՆԻՀԱՐԻՐ Եթե կարող ես վճարել Վերջին տասը տարվա ընթացքում Արեւմուտքից Հայաստան ներխուժեցին ոչ միայն կոկա-կոլան ու համբուրգերները, ռեփն ու Սփայդերմենը, այլեւ «առողջ ապրելակերպի» հայտնի դրսեւորումներ, ինչպիսիք են «ֆիտնես-քլաբերն» ու «շեյփինգի» դասընթացները: Բացի իրենց բազմաթիվ օգուտներից, դրանք կոչված են մեղմել կոլաների ու համբուրգերների (ինչպես նաեւ խաշերի եւ խորովածների) բացասական հետեւանքները: Այդ հաստատությունները վերջին տարիներին
«Աչքի լույսի պես պահեք»
«Աչքի լույսի պես պահեք» Լոռու մարզի աղետի գոտու տարածքում տնակային դպրոց այլեւս չկա Երեկ Լոռու մարզի Ղուրսալ գյուղում բացվեց դպրոցի 150 տեղանոց նոր շենքը, որը կառուցվել է Հայաստանի սոցիալական ներդրումների (ՀՍՆՀ) ծրագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) հետ համաֆինանսավորմամբ։ Ծրագրի 45%-ը ֆինանսավորել է ՀՍՆՀ-ն, 45-ը՝ ՀՀՀ-ն, իսկ համայնքի վճարելիք 10%-ը իր վրա է վերցրել «Վարդանանց ասպետներ»
ՉՔԱՆԴԵ՛Ս ԵՂԱԾԸ, ՍԵՐԳՈ՛
ՉՔԱՆԴԵ՛Ս ԵՂԱԾԸ, ՍԵՐԳՈ՛ Երեկ վարչապետն այդպես էր խրատում կրթության եւ գիտության նոր նախարարին «Որպեսզի ոչ մի օր նախարարության աշխատանքները չդադարեն, շարունակում եք նույն ձեւով աշխատել, մինչեւ Սերգոն հունի մեջ ընկնի»,-հրահանգեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԿԳ նախարարության աշխատակազմին՝ ներկայացնելով ԿԳ նոր նախարարին՝ Սերգո Երիցյանին: Եվ դիմեց վերջինիս. «Կառավարության հաջորդ նիստին հարց պետք է ներկայացնես. չգիտեմ՝ ինչ
Կողմնորոշվելու ժամը
Կողմնորոշվելու ժամը Ամերիկացիները գալի՞ս են «ԱՄՆ-ն առայժմ չի ծրագրում ամերիկյան զորքերի տեղակայում Ադրբեջանի տարածքում»: Նման ձեւալերպումով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում, փաստորեն, ոչ հերքել, եւ ոչ էլ հաստատել է այն տեղեկատվությունը, թե առաջիկայում ամերիկյան 15 հազարանոց զորախումբ է տեղակայվելու Ադրբեջանի տարածքում։ Նշենք, որ վերջին օրերին թուրքական մամուլում այս թեման աշխուժորեն
«ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԸ» ԿՎՆԱՍԻ՞ ԲՆՈՒԹՅԱՆԸ
«ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆԸ» ԿՎՆԱՍԻ՞ ԲՆՈՒԹՅԱՆԸ Երեկ Լոռու մարզի Ղուրսալ գյուղի դպրոցի նոր շենքի բացման արարողությանը, ի թիվս այլ հյուրերի, եկել էր մասնակցելու նաեւ Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Էդ Մելքերտը։ Պրն Մելքերտը ժամանել էր լուսադեմին Թբիլիսիից։ Ինչպես հայտնի է, մեր հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի մտահոգությունների առաջին պլանում «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղն է, որի կառուցումով քաղաքական ու տնտեսական շատ հարցեր
ՀՀԿ-Ն ՄԵՆԱԿ ՉԻ ԿԱՐՈՂ
ՀՀԿ-Ն ՄԵՆԱԿ ՉԻ ԿԱՐՈՂ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ հայտնեց լրագրողներին, որ ինքը հանդիպել է Արտաշես Գեղամյանին. «Մի քանի հեռախոսային զրույցներ ենք ունեցել, ցանկացել եմ, որ պրն Գեղամյանը մաս կազմի… համատեղ աշխատենք, համագործակցենք»: Չհայտնեց, թե ինչին պիտի մաս կազմեր Գեղամյանը, սակայն ժխտեց, թե խոսքը կոալիցիայի մասին է: Ժխտեց նաեւ «Առավոտի» այն ենթադրությունը, թե Գեղամյանին պաշտոն է
ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ՞
ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ՞ Ե՛վ նախագահի, ե՛ւ ԱԺ ընտրություններն, ըստ եվրոպական դիտորդների եզրակացությունների՝ չէին համապատասխանում միջազգային չափանիշներին: «Առավոտի» հարցին, թե երկու ընտրյալ իշխանության խնդրահարույց լեգիտիմության պայմաններում չի՞ դժվարանում իր աշխատանքն արտաքին ոլորտում՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Արդեն կարող եմ ասել՝ ո՛չ: Քանի որ նախագահի ընտրությունից հետո որոշ ժամանակ անցել է, եւ ես մի քանի անգամ դրսում
ՍԴ-ն նորից մերժեց դիմումը
ՍԴ-ն նորից մերժեց դիմումը Չնայած թիվ 30 ընտրատարածքում յուրաքանչյուր տեղամասում 1 րոպեում «քվեարկել» է 25 ընտրող ՍԴ-ն, հավատարիմ մնալով իր սկզբունքին, երեկ դարձյալ մերժեց մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները վիճարկող 4 թեկնածուների բողոքը: Թիվ 30 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության 4 թեկնածուներ միաժամանակ մեկ հայցով դիմել էին ՍԴ՝ ընդդեմ Ընտրատարածքային հանձնաժողովի, որն, ըստ դիմող կողմերի, բազմաթիվ անգամներ խախտել
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԿՎԵՑ ԻՐ ՅՈՒՂՈՒՄ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԿՎԵՑ ԻՐ ՅՈՒՂՈՒՄ Երեկ բացվեց կուսակցական եւ տնտեսական նոմենկլատուրայի ժողովը ԱԺ երրորդ գումարման առաջին նիստը բացեց ամենատարեց պատգամավոր Երեմ Կարապետյանը, որը նախորդ գումարման ԱԺ-ում որեւէ բառ չէր արտաբերել, բայց երեկ լիովին արդարացրեց իրեն՝ որոշակի աշխուժություն մտցնելով բավականին տաղտկալի նիստում։ Ընդդիմության աթոռները դատարկ էին. 40 պատգամավոր բացակայում էր նիստից։ Նիստին մասնակցող իշխանամետներն ու գործարարներն էլ
ՎԻՃԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
ՎԻՃԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԱԺ ղեկավարության ընտրությամբ էլ գուցե սահմանափակվի որոշ պատգամավորների խորհրդարանական գործունեությունը, քանի որ նրանց ընտրությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Փորձեցինք պարզել, թե ինչպես են նրանք վերաբերվում այդ հեռանկարին: Թեեւ թիվ 3 ընտրատարածքի պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը երեկ դարձավ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ նրա ընտրությունը վիճարկվում է ՍԴ-ում: Ըստ տեղեկությունների՝ Ռաֆիկ Պետրոսյանի ընտրությունը հնարավոր դարձավ
ՍԵՓԱԿԱՆ ԲՈՒՐԴՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՐԴԸ
ՍԵՓԱԿԱՆ ԲՈՒՐԴՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՐԴԸ Քայլ առ քայլ հետեւելով ՀՀԿ առաջնորդ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախընտրական քարոզարշավին, ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական կազմակերպությունը կազմել է նրա բաժանած (նաեւ՝ խոստացած) ընտրակաշառքների «հավաքածուն»։ Երեկ հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թորոսյանը դրանք ներկայացրեց ասուլիսի ընթացքում: Ընդ որում, ամեն երկրորդ գյուղում կամ համայնքում վարչապետի խոստումն իրականացնելու ֆինանսական աղբյուրը պետբյուջեն է։ Անդրանիկ Մարգարյանի
Աշխարհի ամենա-ամենա-ամենաազնիվ մարդը
Աշխարհի ամենա-ամենա-ամենաազնիվ մարդը Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենա-ամենա-ամենա ազնիվն էր աշխարհում: Իր անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել՝ անձնուրաց, հերոս, ֆանատիկոս: Բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգը ազնվությունն էր: Պատերազմի մեջ թե պատերազմից դեսը ինձ հայտնի հրամանատարներն իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով եւ այլն: Մոնթեն
«Մաքսավորները կեղեքում են»
«Մաքսավորները կեղեքում են» Վանաձորցի առեւտրական կանայք դժգոհ են հայ մաքսավորներից: «70 պորտաբույծներ նստած են մեր աշխատանքի վրա»,- շաբաթը 1-2 անգամ Բագրատաշեն մեկնող վանաձորցի 10 կանանց անունից բողոքը մաքսատան «կեղեքիչներից» ներկայացրեց մեծածախ առեւտրով զբաղվող Էմմա Առաքելյանը, դժգոհելով մաքսատանը կիրառվող հարկային «նորամուծություններից»։ «32% հարկ են ուզում։ Առաջ 1 արկղ կոնֆետին 1 դոլար հարկ էինք տալիս, հիմա՝ 10
ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ՝ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԻՆ
ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ՝ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԻՆ Այսօր «Կոտայք»-«Շիրակ» եւ «Փյունիկ»-«Միկա» հանդիպումներով կավարտվի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանը։ Վերջին 2 հանդիպումները խոստանում են լինել հետաքրքիր եւ անզիջում։ Իսկ երեկ առաջին շրջանի վերջին հանդիպումներն անցկացրին մնացած 4 թիմերը։ Առաջնությունն անհաջող մեկնարկած Երեւանի «Բանանցը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Այս անգամ բրոնզե մեդալակրի հետ խաղում անհաջողության մատնվեց Կապանի «Լեռնագործը»։ Հանդիպման
«Մարգարյան Անդրանիկ, դու ինչի՞ չես գնդակահարվել»
«Մարգարյան Անդրանիկ, դու ինչի՞ չես գնդակահարվել» Հարցնում է Պարույր Հայրիկյանը ԱԻՄ-ն իր 4-րդ արտահերթ վեհաժողովում որոշել է, որ նորընտիր ԱԺ-ն կազմվել է «խուժաններից ու սուտինյորներից»: Երեկ այս մասին պաշտոնապես հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: «Խուժանները կամ սուտինյորները դարձան պառլամենտի տերը: Պառլամենտը դարձավ կավատների հավաքատեղի, բայց հո մեր ժողովուրդը դա չի՞ հանդուրժելու»,- հույս հայտնեց Հայրիկյանը: ԱԻՄ
ՄԵՐՕՐՅԱ ԽԱՉԱԳՈՂԵՐԸ
ՄԵՐՕՐՅԱ ԽԱՉԱԳՈՂԵՐԸ Մինչ մեր հնագետներից շատերը երազում են Շլիմանի պես առնվազն Տրոյա հայտնաբերել՝ պատմության մեջ հիշվելու համար, ոչ հնագետների մեծամասնությունը փափագում է գոնե մի կճուճ ոսկի կամ գանձ գտնել՝ երբեմն խախտելով օրենքը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Եղեգնաձորում 5 դամբարան է ավերվել։ «Հեղինակներն» էլ ամենեւին դամբարանադաշտի հարեւանությամբ ճանապարհ կառուցող շինարարները չեն։ Ինչպես տեղեկացրեց Հուշարձանների պահպանության
«Դիսիդենտական» խաղեր
«Դիսիդենտական» խաղեր ԱԺ քարոզարշավի շրջանակներում Անդրանիկ Մարգարյանի մասին հեռուստահաղորդում ցուցադրվեց։ Նախկին քաղբանտարկյալն անդրադառնալով անլեգալ գործող Ազգային միացյալ կուսակցությանը, մասնավորապես Ստեփան Զատիկյանին, այն միտքը հայտնեց, թե տարաձայնություններ են եղել նրա եւ Պարույր Հայրիկյանի միջեւ։ Պ. Հայրիկյանի պատասխանը չուշացավ։ Նա ոչ ավել, ոչ պակաս, ԿԳԲ-ի գործակալ անվանեց Անդրանիկ Մարգարյանին, նշելով նույնիսկ համագործակցության թիվը՝ 1974։ Հիշեցնենք սակայն, որ
ԿԱԼԱՆՔԻ 72 ԺԱՄԸ ՔԻՉ Է
ԿԱԼԱՆՔԻ 72 ԺԱՄԸ ՔԻՉ Է Այդպես են գտնում երեկ շարունակվող թմրամիջոցների դեմ պայքարին նվիրված սեմինարի մասնակիցները Ըստ Ազգային անվտանգության ծառայության քննիչ Արա Պապեյանի, ԱԱՎԾ-ն 10 քրգործ է քննել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված։ 1 գործ էլ գտնվում է վարույթում։ Ա. Պապեյանի կարծիքով, օրենսդրի կողմից սահմանված նախնական կալանքի 72 ժամը քիչ է քննչական-օպերատիվ գործողություններ կազմակերպելու համար։
Խուսափեցին «թուրքական ծուղակից»
Խուսափեցին «թուրքական ծուղակից» Վերջին օրերին ԱՄՆ հայկական համայնքի առաջատար կազմակերպություններ աշխուժորեն քննարկում են ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոս Օմեր Օնհոնի կողմից ստացված առաջարկը։ Ըստ այդմ, հյուպատոսը, մասնավորաբար Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) եւ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ԱՀԱԿ) ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել թուրք բարձրաստիճան դիվանագետ Քադրի Էջվեթ Թեզջանի հետ։ ԱՄՆ հայկական շրջանակները հիմնականում բացասաբար են արձագանքել այդ առաջարկին,
«ԴԱՇԻՆՔՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ»
«ԴԱՇԻՆՔՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ» Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը – Խորհրդարանական ընտրությունները գնահատելիս, Դուք շարունակ շեշտում եք, թե դրանք պետք է դիտարկել նախագահական ընտրությունների հետ։ Այժմ, երբ ընտրական թոհուբոհն ավարտված է, Դուք շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին։ – Այո, ես գտնում եմ, որ խորհրդարանական ընտրությունները նախագահականի շարունակությունն են։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ զգացնել տվեց