Օրվա լրահոսը
ԽՈՍՔ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄՔԸ, ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄՈԶՈՒՄՆ ՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՈՒՆԻ Հ.Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն մեկ ամիս է, հանրապետության մարզերում անցկացվում են միջոցառումներ՝ ՀՅԴ օրվան նվիրված, որոնք կշարունակվեն քաղաքամայր Երեւանում: Դեկտեմբերի 14-ին Գյումրիում նշվեց Դաշնակցության օրը: Օրվա բանախոսն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Հարգելի եւ սիրելի ներկաներ, Ձեզ խոսք ունեմ ասելու, հետեւաբար պետք է խուսափեմ նախաբանից, դարձիկ-դարձիկ արտահայտություններից եւ ուղղակի պետք է անցնեմ բուն ասելիքիս: ՀՀ Ազգային ժողովի
Հմայակը զբաղվում է քաղաքական կոռուպցիայո՞վ
«Ազգային միաբանությունն» առաջարկում է հակաքրեական շարժման նիստում քննարկել Հմայակ Հովհաննիսյանի գործունեությունը: 2004-ի մարտին «Ազգային միաբանությունը» հեռացրեց Հմայակ Հովհաննիսյանին իր խմբակցության շարքերից: Սակայն այդ ժամանակ տարաձայնություններն այնքան հրապարակ չհանվեցին, ինչպես վերջին օրերին: Երբ Արտաշես Գեղամյանն առանց որեւէ անուն տալու՝ մեր թերթին տված հարցազրույցում նշեց, թե չի բացառում, որ ինչպես Վահագն Չախալյանի, այնպես էլ Ժիրայր Սեֆիլյանի շուրջ
«ՔՅԱՍԻԲԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎՈՂԸ ՇԱՏ Է, ՀԱՑ ՏՎՈՂԸ՝ ՔԻՉ»
Ժողովրդական ասացվածքն է հիշեցնում ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) – Նույն այն ընտրատարածքում, որտեղից դուք արդեն մի քանի անգամ ընտրվել եք Ազգային ժողովի պատգամավոր, ըստ մեր տեղեկությունների՝ պատրաստվում է առաջադրվել ընդդիմության կարկառուն ներկայացուցիչ Արշակ Սադոյանը։ Հոգեբանորեն պատրա՞ստ եք մրցակցել Արշակ Սադոյանի հետ, չե՞ք կարծում, որ խնդիրներ կունենաք: – Խնդիր չի կարող լինել,
ԼԻՏՎԻՆԵՆԿՈ – 2
ՀՀ ԱԱՆ նախկին հետախույզ, փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը Հայաստանում ԱԱԾ-ին ու դրա ղեկավարներին առնչվող իր բացահայտումներով ետ չի մնում ՌԴ հատուկ ծառայություններին մերկացնող ու այդ համակարգի նախկին աշխատակից, փոխգնդապետ Լիտվինենկոյից: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ կատարված մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԱՆ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը (նույն ինքը՝ Սերգեյ Ստեփանովիչ Իվանովը), արձագանքելով «Իրավունք» թերթում ԱԱԾ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2006 թվականին «Սոգլասիե» ՓԲԸ նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ավիացիոն-տիեզերական արտադրական համակարգեր» միացյալ կոնստրուկտորական բյուրո» միջազգային ստրատեգիական կոնսորցիումը: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը», կոնսորցիումի նպատակն է վերսկսել գիտա-տեխնիկական այն գործը, որ ժամանակին կատարվել էր «Էներգիա Բուրան», այդ թվում «Մրիա» ԱՆ-225 գերծանր կրող-ինքնաթիռի ծրագրով, ըստ որի՝ «Մրիան» կոչված էր փոխարինել ավանդական տիեզերանավերը:
«Քաղաքացիական անհնազանդություն»
Ահա արդեն քանի տարի է այսպիսի տեսք ունի մեր խորհրդարանի նիստերի դահլիճն իր աշխատանքային օրերին: Կազմված ապաքաղաքական ու քրեականացված տարրերից այն լիքն է լինում միայն այն ժամանակ, երբ գործադիր իշխանությունը կարիք է ունենում արագացված կերպով անցկացնել իր համար կարեւոր մի օրենք: Ահա այդ ժամանակ, օրենքի նախագծին ու քննարկումներին անտեղյակ ու չմասնակցած պատգամավորի պաշտոնում նշանակվածները մի
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ՝ ԸՍՏ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ
Նոյեմբերի վերջին «Երեւան» հյուրանոցում «Այլընտրանքային մեկնարկ» քաղաքացիական նախաձեռնությունը եւ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը կազմակերպել էին հանդիպում The New Anatolian թերթի (Անկարա) քաղաքական բաժնի խմբագիր, TRT Radio1 ռադիոընկերության մեկնաբան Նուրսուն էրելի, ադրբեջանցիներ՝ գրող, հրապարակախոս Ալեքպեր Ալիեւի եւ կոմպոզիտոր Էլմիր Միրզոեւի հետ: Թուրք եւ ադրբեջանցի մտավորականները որոշ ժամանակ աշխատեցին նաեւ հայ ուսանողների ու սկսնակ լրագրողների հետ՝ նրանց
«Հայ Ձմեռ պապ-2006»-ը ամփոփվեց
Բարեգործական ակցիայի շնորհիվ որոշ ընտանիքներ նյութական աջակցություն են ստացել Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ամփոփվեցին www.armeniannow.com էլեկտրոնային շաբաթաթերթի կազմակերպած «Հայ Ձմեռ պապ» բարեգործական ծրագրի արդյունքները: Չորս տարվա ծրագիրը օգնել է շուրջ 40 կարիքավոր ընտանիքի: «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի նախագահ Արմենուհի Պետրոսյանը նշեց, որ իրենց կազմակերպած ակցիան յուրահատուկ կամուրջ է կարիքավոր ընտանիքների եւ այն մարդկանց միջեւ, ովքեր «ուրիշին
ՄԻԽԱՅԻԼ ԿՈԿԺԱԵՎԸ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է
Երեւանի պետկոնսերվատորիայի տեսության եւ ստեղծագործական ամբիոնների պրոֆեսոր կոմպոզիտորը, ի շահ գործընկերների, համագործակցում է կալիֆոռնիացի մեծահարուստի հետ: – Դեկտեմբերի 17-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) կհնչի ձեր 3-րդ սիմֆոնիան, որը, ըստ մեր տեղեկությունների, կատարվել է ընդամենը մեկ անգամ՝ Բաքվում… – Այս սիմֆոնիան հնչել է ոչ միայն Բաքվում, այլեւ ԽՍՀՄ որոշ երկրներում: Ուրախ եմ, որ
ՕԵԿ-ը հարձակումների սպասում էր
Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի շուրջ ծավալված աղմուկը, ըստ ԱԺ պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի, իր կուսակցության համար այնքան էլ անակնկալ չէր: «ՕԵԿ-ը լավ գիտակցում էր, որ, գալով ընդդիմադիր դաշտ, պիտի բախվեր բազմաթիվ արհեստածին դժվարությունների ու պրոբլեմների: Նկատի ունենալով այս ամենը, մենք արդեն իմունիտետ ենք ձեռք բերել եւ մեզ համար անակնկալ չէին Եվրոպական ակադեմիայի դեմ սկսած
ԿԱՎԱՏՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
Բանտից դուրս գալուց հետո Դուբայի մեր աղբյուրները հայտնեցին, որ հայտնի կավատներ Ամալյա Մնացականյանը եւ Մարիետա Մուսայելյանը կանանց երկու նոր խումբ են տարել Դուբայ: Այս երկու կավատներն էլ վերջին տարիներին իրենց նմանատիպ գործունեության համար Հայաստանում մի քանի անգամ դատապարտվել են: Երկուսն էլ տարիներ շարունակ հետախուզման մեջ էին Ինտերպոլով: Պատիժը սահմանելիս դատարանները երկուսի նկատմամբ էլ հաշվի են
Հրդեհ՝ գետնանցումում
Անցումում տեղակայված կրպակները անվտանգության կանոնները չեն պահպանում, ինչն էլ հանգեցնում է արտակարգ իրավիճակների: «Ձողը մեջքիդ կջարդեմ»,- երեկ Աբովյան-Կորյունի խաչմերուկում գտնվող գետնանցումի կրպակատերերը, փայտերն ու աշխատանքային գործիքները ձեռքներին, այսպիսի հայտարարությամբ մեզ վտարեցին տարածքից, երբ փորձում էինք լուսանկարել անցումում տեղակայված այն խանութը, որն առավոտյան ժամը 9-ի սահմաններում հրդեհվել էր: Բանն այն է, որ անցումներում մի շարք «քյաբաբնոցներ»
«ԵԹԵ ԽԱԲԵՔ՝ ԿԶՂՋԱՔ»
Կադաստրին եւ քաղաքապետարանին խոստանում են կոզեռնցիները Երեկ Կոզեռն թաղամասի բնակիչները հերթական նստացույցն էին անում նախագահի նստավայրի առջեւ՝ պահանջելով հաստատել քաղաքապետարանի ընդունած սեփականաշնորհման իրավունքը եւ իրենց հանձնել սեփականության վկայականները: Ըստ կոզեռնցիների, քաղաքապետարանն իր սուրբ պարտքը կատարել է եւ հիմա էլ Կադաստրի պետական կոմիտեն է անհիմն պատճառաբանություններով իրենց քաշքշուկների մեջ գցում: Փաստն այն է, որ ներկայումս նրանք
ՈՒԺԵՂ ՊԱՅՔԱՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Foreign Direct Investment-ը անդրադարձել է Հայաստանին Հաջորդ տարվա մայիսին Հայաստանում անցկացվելու են խորհրդարանական, իսկ 2008թ.՝ նախագահական ընտրություններ, որոնք, վերլուծաբանների կարծիքով, վճռորոշ են լինելու երկրի ապագա ուղենիշի համար: Ի տարբերություն իր հարեւանների, Հայաստանը նավթով հարուստ չէ, ինչը նշանակում է, որ նա հաճախ գտնվում է արեւմտյան արտաքին քաղաքական վերլուծաբանների ուշադրությունից դուրս: Այնուամենայնիվ, նա ռազմավարական դիրք է գրավում
«Պետության համար վտանգավոր չենք»
Երեկ հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանի զինակից Արմեն Աղայանը՝ կոչ անելով չշփոթել պետական շահերը մեկ-երկու իշխանավորի անձնական ձգտումների հետ: «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերին նրա պատասխանները: Մեզ հետաքրքրում էր, թե ինչպիսի բացատրություն ունեն Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները այն հարցերի հետ կապված, թե ինչո՞ւ հատկապես Սեֆիլյանը
ՀՆԳԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Արդյոք ընդդիմության լիդերները պատրա՞ստ են պայքարի մեջ մտնել մեծամասնական ընտրատարածքները «սեփականաշնորհած» «ալրաղացների» եւ «կարամելների» հետ: Մեր թերթի երեկվա համարում հրապարակել էինք մի տեղեկատվություն, որը բավականին մեծ իրարանցում է առաջացրել եւ ընդդիմադիր, եւ իշխանական դաշտում: Ընդամենը տպագրել էինք ընդդիմադիր դաշտում շրջանառվող մի նախագիծ, որում նշված էր, թե բոլոր 41 ընտրատարածքներից յուրաքանչյուրում ո՛ր ընդդիմադիր գործիչն է պատրաստվում
ԵԹԵ ՑՈՒՅՑԵՐ ՉԱՆԵԻՆՔ՝ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՉԷԻՆՔ ՀԱՂԹԻ
Երեկ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը Զրույց ուսանողների հետ Երեկ ուսանողների հետ հանդիպման ընթացքում Վահան Հովհաննիսյանը բացահայտեց, թե ինչու ՀՅԴ-ն՝ լինելով ձախ կուսակցություն, հաճախ կողմ է քվեարկում ազատական օրենքների. «Ունենալով դարից ավելի փորձ՝ մենք գիտենք, որ սոցիալիզմն աղքատ երկրում անմիջապես բերում է բոլշեւիզմի. սա անթույլատրելի է։ Եվ եթե դու ունես եւ ուզում
ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ
Երեկ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մնացած միջազգային ատյանների եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի նման քննադատում է անցած կիրակի Ղարաբաղում անցկացրած սահմանադրական հանրաքվեն: Հայտարարության մեջ ասված է, որ «հանրաքվեն» (փաստաթղթում այդ բառը մշտապես չակերտների մեջ է վերցրած), որը կանխորոշում է ընթացող բանակցությունների ելքը, չի կարող նպաստել կոնֆլիկտի կարգավորմանը: Կարդացեք նաեւ՝
ԽՈՅ 21.03-20.04: Ծրագրերի իրագործումը կարող է չափազանց թանկ արժենալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Պաշտոնատար անձանց հակաճառելու անհրաժեշտություն չկա: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Լավ օր է երկարաժամկետ ֆինանսական գործարքներ կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը ձեզանից մեծ համբերատարություն կպահանջի: Մի նյարդայնացեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր դուք բարձր տրամադրություն կունենաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ինքնադրսեւորվեք, եղեք կարգապահ, ու գործերը հաջող կընթանան: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Խնդրո առարկա
«ԺԱԿ-Ը ՔԱՂԱՔԱԿԱՆՍԱՀՈՒՆ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է»
Դեկտեմբերի 10-ին Գյումրիում տեղի ունեցավ «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության Շիրակի մարզային ակտիվի հերթական խորհրդաժողովը, որով էլ, փաստորեն, եզրափակվեց կուսակցության 2006թ. մարզային միջոցառումների ծրագիրը: Մինչ իր բուն ելույթին անցնելը, «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը գյումրեցիներին ցավակցեց 88-ի երկրաշարժի 18-րդ տարելիցի կապակցությամբ, ափսոսանքով նկատելով, որ «88-ի հետեւանքները դեռ իրենց բացասական հետքն են թողնում գյումրեցու առօրյա
«Համով տիկինը» կդիմի վարչապետին
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը խոստացավ թատրոնի վերանորոգման հարցով անհանգստացնել Անդրանիկ Մարգարյանին: Երեկ Հ. Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը հրավիրել էր ասուլիս, որի թեման Գյումրիում ու Վանաձորում կայացած հյուրախաղերն էին: Հիշյալ քաղաքներում թատրոնը ներկայացրել էր խաղացանկի առավել ցայտուն՝ Վ. Կոտոյանի «Իմ զոքանչը», Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա», Ա. Այվազյանի «Ատամնաբույժն
ՌԴ-ՈՒՄ ԿԱՄԵՐԱՅԻՆԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ «ԲԻՍԵՐՈՎ»
Հարցազրույց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի հետ: Վերջերս Հայաստանի պետական կամերային նվագախումբն (ՀՊԿՆ) ու երգչախումբը (ՀՊԿԵ) համերգներով հանդես են եկել Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում: ՌԴ-ում Հայաստանի տարվա փակումը վստահված էր նրանց: Մասնագետները Կամերայինի համերգները գնահատել են որպես Տարվա շրջանակներում անցկացված միջոցառումների բարձրակետ, իսկ «Կուլտուրա» հեռուստաալիքը Արամ Ղարաբեկյանին որակել է
Վճիռ՝ առանց համակողմանի քննության
Մասնագետներն իրենց խոսքը չասացին Նոյեմբերի 22-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվեց աննախադեպ մի գործ՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Արտակ Նավասարդյանի հայցն ընդդեմ 2005թ. ընդունելության քննությունների հանրապետական հանձնաժողովի՝ անգլերեն եւ հայոց պատմություն առարկաների քննությունների գնահատականները բարձրացնելու պահանջի մասին: Ըստ հայցվոր կողմի, նշյալ առարկաներից ընդունելության քննության իր գրավոր աշխատանքները ակնհայտ
ՍՏՐՈՒԿՆԵՐ ԷՐ ՊԱՀԵԼ
«Բրիգադիրը» հրաժարվել էր աշխատավարձ տալ եւ թաքցրել էր «ստրուկների» անձնագրերը Երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում մեղադրյալի աթոռին հայտնվել էր Ոսկեհասկ գյուղի բնակիչ Արարատ Մուրադյանը, ով խաբել է իր հարազատներին՝ նրանց մի տարի հեռավոր Թաթարստանում պահել ու կատարած ծանր շինարարական աշխատանքի դիմաց նրանց գումար չի վճարել: Աշխատանքային թրաֆիքինգի զոհերի՝ Ռոբերտ Կարապետյանի ու Աշոտ Գրիգորյանի վկայակոչմամբ,
Հրդեհից տուժածներին կփոխհատուցե՞ն
Գյումրիի առեւտրականները մի քանի միլիոն դրամի վնաս են կրել Գյումրիի Շահումյան փողոցում՝ կենտրոնական շուկայի հարեւանությամբ, դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մեծ հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով շուկայում տեղակայված առեւտրի կետերը հսկայական վնասներ են կրել: Ըստ նախնական տվյալների, մոտ երեքուկես ժամվա ընթացքում ամբողջությամբ այրվել է 13 խանութ, մի քանի տաղավար, ինչպես նաեւ հրդեհից տուժել է այն
ԱՄՌԱՆԸ՝ ԱՆԹԱԼԻԱ, ՁՄՌԱՆԸ՝ ԴՈՒԲԱՅ
Ամանորը Ծաղկաձորում տոնելն ավելի թանկ է, քան Դուբայում Այս ձմեռ հայաստանցի տուրիստների մեծ մասն Ամանորը կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում կամ Եգիպտոսում: Թեեւ Ամանորի կարեւոր «ատրիբուտներից» է ձյունը, հյուսիսից եկած Ձմեռ պապը, սակայն մեր երկրում գործող տուրիստական գործակալությունները հավաստիացնում են, որ հայերը նախընտրում են Նոր տարին տոնել տաք երկրներում, որտեղ ձյուն չկա եւ ամառային եղանակ է:
ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ
Ընդդիմադիր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է առաջիկա ԱԺ ընտրություններում 41 ընտրատարածքներում ընդդիմության ներկայացուցիչներին առաջադրելու գաղափարը: Այդ գաղափարի իրագործումը մեծ նվաճում կլինի ընդդիմության համար, որովհետեւ դա կնշանակի, որ ընդդիմադիր հիմնական ուժերին հաջողվել է համաձայնեցնել իրենց թեկնածությունները եւ առաջ քաշել ու հետագայում պաշտպանել մեկական թեկնածու՝ յուրաքանչյուր ընտրատարածքում: Այդպիսի զարգացումը կարելի է անվանել լավատեսական սցենար ընդդիմության եւ, ինչու չէ,
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ՝ ՀԸԶԲՈԼԼԱՀԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
Աթենքի «Հայաստան» լրատուն հաղորդել է, որ դեկտեմբերի 10-ին Բեյրութում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում «ՀՅԴ-ի մասնաճյուղը միանալով Լիբանանի վարչապետ Սինիորայի կառավարության դեմ Հըզբոլլահ-Ալալ շարժմանը՝ ծածանել է Հայաստանի դրոշը»: Նման կողմնապահությունը տարօրինակ է դիտվել Լիբանանի քաղաքական ներքին հակամարտության մեջ, որն այս օրերին հասել է առճակատման եւ քաղաքացիական պատերազմի շեմին: «Առավոտի» խնդրանքով պարզաբանումներ ներկայացնելով՝ ՀՅԴ Հայ դատի եւ
Գնացին, դիտեցին եւ հիացան
ԼՂՀ-ի ժողովրդավարության դասը Հայաստանի ԱԺ պատգամավորները ներկա են եղել դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեին եւ այնտեղից եկել են հիացած, հուզված եւ արցունքախառն աչքերով, քանի որ, իրենց ասելով, տեսել են մի ուրիշ աշխարհ, մի ուրիշ՝ ազատ, արդար եւ թափանցիկ հանրաքվե: «Առավոտը» հետաքրքրվեց հանրաքվեն «դիտած» ՀՀԿ անդամներից եւ ընդդիմադիր Շավարշ Քոչարյանից՝ իրենց կարծիքով, ՀՀ իշխանությունները ինչ-որ
«ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿՈՉԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ»
ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը քննադատում է թե ԱԱԾ-ին, թե Սեֆիլյանի գործը «սխալ մեկնաբանողներին» Ինչպես եւ ակնկալվում էր, դեկտեմբերի 10-ին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունների, ինչպես նաեւ «Արաքս- Քուռ» հիմնադրամի հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանի, նաեւ նույն նախաձեռնության մասնակից, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Մալխասյանի ձերբակալությունները հարուցեցին հայաստանյան ընդդիմադիր դաշտում գործող մի շարք


















































