Օրվա լրահոսը
Բուռն տարի՝ ԿԳ ոլորտում
Բուռն տարի՝ ԿԳ ոլորտում Անցնող տարին կրթության եւ գիտության ոլորտի համար բավական բուռն էր, եւ լրագրողներիս համար էլ, բնականաբար, ի տարբերություն նախորդ տարիների, գրելու թեմաներն իրենց հաճելի ու տհաճ անակնկալներով՝ շատ-շատ էին: Այս հրապարակմամբ լուրջ վերլուծություն անելու հավակնություն չունենք, պարզապես հիշենք, թե ինչ եղավ այս ոլորտում 2006-ին: Դեռեւս նախորդ տարվա վերջից բուհերում ձեւավորվեցին կառավարման խորհուրդներ
ՃՈԽ ՉԵՆ ՆՇԵԼՈՒ
Մեր պաշտոնյաները Ամանորը դիմավորելու են ինչպես միշտ՝ մեկը տոլմա է փաթաթելու, մյուսը Ծաղկաձոր է գնալու, հաջորդը՝ թոռան հետ հեռուստացույց է դիտելու: Ինչպես Ձիու, Ոչխարի, Շան, այնպես էլ եկող՝ Վարազի տարում մեր երկրի պաշտոնյաները այս Նոր տարին նշելու են շատ համեստ եւ ճոխություններ առանձնապես իրենց թույլ չեն տալու: Համենայնդեպս, «Առավոտի» հետ զրույցում այդպես էին հավաստիացնում մի
ԷԿՐԱՆԸ ԿԱ, ՄՆՈՒՄ Է` ՉԿԵՂԾԵՆ
«Ընդհանուր առմամբ՝ «Ընտրական օրենսգիրքը», փոփոխություններով հանդերձ, տալիս է հնարավորություն անցկացնելու այն ընտրությունները, որոնց մենք բոլորս սպասում ենք՝ ազատ, արդար, թափանցիկ»,- երեկ ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Նա շռայլ խոստումներ տվեց 2007-ի ընտրությունների վերաբերյալ. «Այդ ընտրությունները պետք է լինեն շատ ավելի լավը, քան նախորդ ընտրություններն էին: Իսկ հաջորդը շատ ավելի լավը կլինի, քան
Ձյունն էլի՞ անակնկալ էր
Չնայած բոլոր խոստումներին, քաղաքապետարանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ փողոցները մաքրելու պատրաստ չէ: «Երեկ մայրաքաղաքի փողոցները մաքրությունից փայլում էին: Ձնահավաք մեքենաներն առավոտյան ժամը 6-ից աշխատում էին, որպեսզի առատ տեղումները երթեւեկությանը չխոչընդոտեն, քաղաքապետարանի աշխատակիցները դեռ լուսադեմին աղ ու ավազ էին շաղ տալիս մայթերին, որ մեր համաքաղաքացիները հանկարծ սառույցի վրա վայր չընկնեն, որ նրանք կես մետրի
ՍՈՎՈՐԱԿԱՆ,ՀԱՍԱՐԱԿ ՀՐԱՇՔՆԵՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ
Լրագրողները մաղթում են, որ Խոզի տարում իրար խոզություն չանենք Հարցումները անցկացվել են նախագահականում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ Հին տարին ճանապարհելու եկած մի շարք լրագրողների շրջանում: Հարցերը հիմնականում հետեւյալն էին՝ քաղաքական կամ պետական այրերից ո՞վ է ամենից հարմար Ձմեռ պապը, իսկ կին գործիչներից՝ Ձյունանուշիկը, ինչպիսի՞ն է լինելու 2007-ը՝ որպես խորհրդարանական ընտրությունների տարի, կլինե՞ն կրակոցներ, վիրավորանքներ, կռիվ-ղալմաղալներ, եւ
ԿԱՍԿԱԾԵՔ ԱՄԵՆ ՄԵԿԻ, ՈՎ ՁԵԶ ԲԱՆ Է ՏԱԼԻՍ
Սա ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյանի ամանորյա խորհուրդն է մեր հայրենակիցներին Երեկ «Փաստարկ» ակումբում անդրադառնալով այն իրողությանը, որ 2007-ն ընտրական տարի է՝ Ալվարդ Պետրոսյանն ասաց. «Ես բոլոր ընտրությունները համարում եմ փոքրիկ քաղաքացիական պատերազմներ», երբ բոլորն իրար հետ թշնամանում՝ հետո հաշտվում են, տեսնելով «որ սա էլ մի բան չէր եւ չարժեր, որ երկու հարեւան, բարեկամ
«ԱՆՍՊԱՍԵԼԻ» ՁՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Երեկ ի պատասխան հարցի, թե որոշ կուսակցություններ արդեն իսկ բարեգործության անվան տակ ընտրակաշառք են բաժանում, ԿԸՀ քարտուղար, ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանն ասաց. «Հիմա մի կուսակցություն որ այս ձյունը մաքրեր՝ վա՞տ կլիներ»: «Առավոտի» առաջարկին, որ դա անի հենց ՀՅԴ-ն՝ պրն Աբրահամյանն այսպես արձագանքեց, թե իրենք այդքան շատ անդամներ չունեն՝ մյուսներն են հայտարարում 100-200 հազար թվաքանակ: ՀՅԴ
ԽՈՅ 21.03-20.04: Ծրագրերի իրագործումը կարող է չափազանց թանկ արժենալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Պաշտոնատար անձանց հակաճառելու անհրաժեշտություն չկա: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Լավ օր է երկարաժամկետ ֆինանսական գործարքներ կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը ձեզանից մեծ համբերատարություն կպահանջի: Մի նյարդայնացեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր դուք բարձր տրամադրություն կունենաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ինքնադրսեւորվեք, եղեք կարգապահ, ու գործերը հաջող կընթանան: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Խնդրո առարկա
ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ 2006 ՄԱՐԶԱԿԱՆ ՏԱՐԻՆ
Ամեն տարվա ավարտին հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներն ամփոփում են տվյալ մրցաշրջանը: Արդեն ավանդույթ է դարձել, որ այդ արարողությունը կատարվում է հանրապետության նախագահի մասնակցությամբ: Ու եթե մինչեւ հիմա այդ արարողությունը կազմակերպվում էր Երեւանում, այս անգամ հավաքույթի անցկացման վայր առաջին անգամ ընտրվել էր Գյումրին: Եվ դա ուներ իր հիմնավոր պատճառները: Նախ, հանրապետության երկրորդ քաղաքը եղել ու մնում է
Մաղթանքներ՝ Ամանորի նախաշեմին
Եվս մի քանի օր, եւ մուտք կգործենք 2007 թվական: Մեր թերթի միջոցով իրենց ամանորյա բարեմաղթանքներն են ժողովրդին հղել հանրապետությունում ճանաչված մարդիկ:Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան- «Առավոտ» թերթի սիրելի՛ ընթերցողներ, հղում եմ ձեզ Ամանորյա եւ Սուրբ ծննդյան սրտաբուխ բարեմաղթանքներ եւ շնորհավորանքներ: Թող ամենակարող Աստծո կամոք՝ 2007 թվականը դառնա հոգեւոր միասնության, առաջընթացի ու խաղաղության
ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ
Ըստ Հասմիկ Պողոսյանի՝ մեր մշակութային դաշտն ուսումնասիրված չէ Այս տարին մշակույթի ոլորտի համար արտառոց էր նրանով, որ երեք նախարար հաջորդեց մեկմեկու: Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը հրաժեշտ տվեց պաշտոնին՝ տարեսկզբին էլեկտրիկների հետ ծեծկռտուքի համար: Իսկ նրան փոխարինած Գեւորգ Գեւորգյանին «աթոռազրկեցին» պաշտոնավարման 100-րդ օրը՝ տեղ բացելով ՄԱԿ-ի քվոտայով նախարարի՝ Հասմիկ Պողոսյանի համար: Եվ այդպիսով, անկախ Հայաստանի պատմության
Ո՞ւր կգնա Աշգաբադը
Թուրքմենստանի նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովը չափազանց յուրօրինակ էր ոչ միայն իր կողմից բանեցվող ներքին, այլեւ արտաքին քաղաքականության առումով: Անգամ ամենամեծ ցանկության դեպքում դժվար էր նրան բնորոշել «արեւմտամետ», «ռուսամետ» կամ «արեւելամետ» սխեմատիկ գնահատականներով: Աշգաբադի արտաքին քաղաքականությանը թերեւս ամենից շատ կսազեր «գերմեկուսացած» բառը: Հանդիսանալով ԱՊՀ անդամ երկրի ղեկավար, Նիյազովը գրեթե միշտ անտեսում էր այդ կառույցի շրջանակներում տեղի
ԵՎՍ ՄԵԿ ԲԵՄԱԴՐՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Գյումրիի Վ. Տերյանի անվան թիվ 15 դպրոցի գործադիր տնօրենի ընտրությունները դեռ չկայացած՝ հայտնի էր հաղթողը: Արդեն տեղեկացրել ենք, որ թիվ 15 դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդները երկուսն էին՝ երեսուն տարվա տնօրեն, ՀՀԿ-ական Համազասպ Խաչատրյանն ու դաշնակցական ուսմասվար Անահիտ Խաչատրյանը: Դեռ ընտրությունները չէին էլ կայացել, սակայն բոլորը գիտեին, որ հաղթելու է ՀՅԴ-ական մարզպետի կուսակիցը. սա Գյումրիի դպրոցների
Շիրակի մարզը «բարգավաճում է»
Բայց դա նկատում է միայն Շիրակի մարզպետը Երեկ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը ամփոփեց մարզպետարանի մեկ տարվա աշխատանքները: Ասուլիսին այնպիսի տպավորություն էր, թե մարզպետը խոսում է ոչ թե Շիրակի, այլ Նյու Յորքի կամ էլ Փարիզի մասին: Ռ. Մանուկյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ մարզի բոլոր խնդիրները լուծվել են, բոլոր ոլորտներում գրանցվել է աճ, բյուջեի կատարման, հարկահավաքության գերազանց ցուցանիշներ,
ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՊԵ՞Ս ԵՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ
17 զավակ ունեցող ընտանիքի որդիները չեն ամուսնանում՝ հարսների համար տեղ չկա «Բարդ ճանապարհ ենք անցել, բայց պետության կողմից ոչ մի աջակցություն չենք ստացել: Ես իմ իրավունքներն եմ պաշտպանում, այլ ոչ թե մուրացկանություն անում: Ում դիմում ենք՝ խոստանում, խաբում, ճանապարհում են: 2 տարի առաջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խոստացավ, որ ամուսնացած երկու տղաներիս տնով կապահովի, կառավարության աշխատակիցները
ՊԱՀԱՆՋՈՒՄ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
Երեկ ԼՂՀ նախկին ԳԽ եւ գործող ԱԺ մի քանի պատգամավորներ ու արցախյան ազատամարտին մասնակցած նախկին հրամանատարներ բաց նամակով դիմել են ՀՀ բարձրագույն ղեկավարությանը՝ խնդրելով փոխել Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ խափանման միջոցն ու նրանց ազատ արձակել՝ նկատի ունենալով վերջիններիս՝ արցախյան ազատամարտում «անուրանալի ծառայությունները», նաեւ՝ «խորապես համոզված լինելով, որ ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցները համադրելի չեն
ԲՀԿ-ն ու ՄԱԿ-ը չեն բանակցում
Իսկ ջավախահայերը չեն ուզում միավորվել ՀՀԿ-ի շուրջ ՀՀ քաղաքական գործիչները ամանորյա նախապատրաստություններին զուգահեռ նախապատրաստվում են նաեւ հաջորդ տարի կայանալիք ԱԺ ընտրություններին: Օրերս տեղեկություններ եղան մի նոր ու հնարավոր քաղաքական համագործակցության մասին: Խոսքն այս դեպքում «Բարգավաճ Հայաստանի» եւ Միավորված աշխատանքային կուսակցության՝ միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու մասին է: Որոշ տեղեկությունների համաձայն, որոնք չի բացառվում, որ ընդամենը «զոնդաժ»
«ԲՈԼՈՐԻՆ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ ԵՆՔ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ»
Ապագա խորհրդարանական ընտրություններին այսպիսի պահվածք է որդեգրելու ՀՅԴ-ն. այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: – Քաղաքական դաշտում հետաքրքիր իրավիճակ է. երեկ մեկ, այսօր երկու, ստեղծվել է մի նոր կուսակցություն, եւ բոլորը խոսում են այն մասին, որ այդ նոր կուսակցությունը վերցնելու է խորհրդարանական տեղերի մեծ մասը: Դա ձեզ, որպես գաղափարական եւ կենսագրություն ունեցող կուսակցության ներկայացուցիչ,
ԷԼԻ Ի՞ՆՉ «ՊԱԿՈՍՏ» ԵՔ ՄՈԳՈՆԵԼՈՒ
«Անպայման պիտի տրամադրությունս փչացնե՞ս»,- երեկ մի քանի անգամ ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տեսնելով «Առավոտի» թղթակցին: Այս տարի եւս մեկով ավելացավ այն լրատվամիջոցների ցանկը, որոնց չեն հրավիրում Ամանորի եւ Սուրբ ծննդի կապակցությամբ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի հրավիրած ընդունելությանը՝ թերեւս նրանց ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանի տոնական տրամադրությունը չփչացնելու ազնիվ նպատակով: Եթերազրկումից հետո նախագահի նստավայրում կազմակերպվող միջոցառումներին ոչ
ԱՌԱՆՑ ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐԻ
«Հոգեբանորեն պատրա՞ստ եք, որ հաջորդ նախագահը Դուք չեք լինելու»,- երեկ նախագահի նստավայրում ընդունելության ընթացքում հարցրեց «Առավոտի» թղթակից Մարգարիտ Եսայանը Ռոբերտ Քոչարյանին, եւ նա պատասխանեց. «Իհարկե՛»: Հարցին էլ, թե իր կարծիքով՝ ո՞վ է լինելու հաջորդ նախագահը, պրն Քոչարյանն այսպես արձագանքեց. «Համենայնդեպս, ոչ նա՝ ում մասին մտածում եք»: Անարձագանք թողեց «Առավոտի» մեկ այլ թղթակցի՝ Աննա Իսրայելյանի դիտարկումը.
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Հայկական հեռուստաալիքները խուսափում են ուղիղ եթեր տրամադրել աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին. «Ես ասելիք ունեմ, բայց ոչ ոք ռիսկ չի անում ինձ ուղիղ եթեր կանչի: Էդ նրանից է, որ էսօր ոչ մի անկախ ալիք չկա: Կան հեռուստալրագրողներ, որ իրենց դրել են Կաշպիրովսկու կամ Չումակի տեղը: Հյուրին կանչում են, հարցը տալիս ու իրենք
56 ՀԱԶԱՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՋԵՌՈՒՑՎՈՂ ՈՒ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը իրականացնում է Քաղաքային ջեռուցման ծրագիր: Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացվում է Քաղաքային ջեռուցման ծրագիրը: Քաղաքային ջեռուցման ծրագրի նպատակն է՝ ընդլայնել մաքուր, արդյունավետ, ապահով եւ մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների օգտագործումը հանրապետության քաղաքային դպրոցներում եւ բազմաբնակարան շենքերում:
Ընտրություններ՝ վերեւների միջամտությամբ
ԳԱԱ ընտրություններին հաջորդող մեր հրապարակումները բավական մեծ արձագանք են ունեցել: Մենք տոներից հետո կշարունակենք ներկայացնել մեր գիտնականների կարծիքները ԳԱԱ-ում տիրող մթնոլորտի, ինտրիգների եւ այն ամենի մասին, ինչի շուրջ մինչ այժմ գրեթե չէր խոսվում կամ խոսվում էր փսփսոցով, պատերի տակ, իրար ականջի: Այս օրերին բազմաթիվ գիտնականներ մեզ զանգում ու հայտնում են իրենց զայրույթը, զարմանքը՝ ԳԱԱ-ում տեղի
«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Մայրաքաղաքից դուրս լրագրողների աշխատանքը շատ ավելի բարդ է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» Բաց հասարակության ինստիտուտի հիմնադրամի եւ Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ երկու օր շարունակ ուսումնասիրում էր Վանաձորի լրատվամիջոցների գործունեությունը, մասնավորապես՝ բազմակարծության ապահովման տեսակետից: Վանաձորում գործում են «Միգ», «ՎաԲա», «Լոռի» հեռուստաընկերությունները, տպագրվում են «Լոռու մարզ», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի «Քաղաքացիական նախաձեռնություն» եւ գրական «Երկունք» թերթերը: Վանաձորի
Շուկաները փողոցները գրավել են
Տոնավաճառների տերերին մտահոգում է միայն իրենց բիզնեսը Նախատոնական այս օրերին բոլոր տոնավաճառներին հարակից ճանապարհները ավտոմեքենաներով խցանված են: Շաբաթ եւ կիրակի օրերին «Տաշիրի», Մալաթիայի շուկայի, «Ռոսիայի» եւ «Հրազդանի» տոնավաճառների մոտով անցնելու համար ժամեր են պահանջվում: Բացի այն, որ փողոցներն այս օրերին ասիական փնթի շուկաներ են հիշեցնում, առեւտրականներն էլ իրենց հերթին ընդլայնելով կրպակների տարածքները, խանգարում են երթեւեկությանը:
19-ՐԴ ԴԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ «ԷԼԻՏԱՐԱՑՎՈՒՄ» ԵՆ
Հին Երեւանից գրեթե բան չի մնացել Այստեղ միանգամից մի քանի պատմամշակութային հուշարձան է քանդվել՝ նախկին Սպայի տունը, քաղաքային ակումբը, Ջանփոլադյանի թատրոնը: Նահանգապետի գրասենյակից միայն այս պատն է պահպանվել: Արամի 34 հասցեում գտնվող այս ավերակը նախկինում որմնանկարիչ Խաչատուր Թադեւոսյանի տունն է եղել: Այն ընդգրկվել է հուշարձանների ցանկում, քանի որ տան պատերը նախշազարդված են եղել:
«ՁՄԵՌ ՊԱՊԸ» ԾԱՌՈՒԿՅԱՆՆ Է
«Ընտրական համակարգեր կենտրոնի» Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը դեկտեմբերի 17-22-ը հեռախոսային հարցում է անցկացրել 593 երեւանցիների շրջանում: Հարցմանը մասնակցած 18 եւ ավելի տարիքի մարդիկ պատասխանել են կենտրոնի առաջադրած մի քանի հարցերի, որոնցից մեկը վերաբերել է 2007թ. ԱԺ ընտրություններից նրանց սպասումներին: Ըստ հրապարակված արդյունքների, հարցվածների 65,8 տոկոսի կարծիքով, ԱԺ առաջիկա ընտրություններն ավելի ժողովրդավարական չեն լինի,
ՍԻՄ-ը «փողոցում ընկած ռեսո՞ւրս» էր
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն այսօր 14:30-ին պիտի որոշում կայացնի՝ անվավեր ճանաչե՞լ ՍԻՄ ղեկավար մարմինների ընտրությունը, թե՞ ոչ: ՍԻՄ նախագահության անդամներ Կարեն Վարդանյանը, Հրայր Խաչատրյանը, Սեդրակ Վարդանյանը եւ ՍԻՄ-ի Երեւանի բաժանմունքի ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանն էին դիմել դատարան՝ ընդդեմ ՍԻՄ-ի եւ կուսակցության ղեկավար մարմինների սեպտեմբերի 16-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Գառնիկ
ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Որովհետեւ ամերիկացիները հետաքրքրվա՞ծ են նրանով Օրերս ամերիկյան հայտնի «The wall street journal» ամսագրում տպագրվել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հոդվածը՝ բավականին բազմանշանակ վերնագրով՝ «Չնայած ցեղասպանությանը…»: Ասում են՝ սա սովորական ամսագիր չէ, որ հենց այնպես ինչ-որ հոդվածներ տպագրի: Հայտնի է, որ այս ամսագրում որեւէ երկրի պետական կամ քաղաքական գործիչ հայտնվում է միայն այն դեպքում, եթե ԱՄՆ
«ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՓԱԿՎԵԼ»
ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը: – Ինչպե՞ս եք գնահատում 2006 թվականին անցկացված ղարաբաղյան կարգավորման բանակցությունների արդյունքները: – Ինչպես գիտեք, 2006 թ. ընթացքում նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը հանդիպեցին երեք անգամ. փետրվարին՝ Ռամբույեում, հունիսին՝ Բուխարեստում եւ մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկում: Անկասկած, դուք նաեւ գիտեք, որ շատերը հույս


















































